| Գրել է ՀԱՄ | |
| 18-03-2011 | |
|    Վահագն է վերածնվում Երկրում Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով` Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է` Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը… Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղ-կումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք նախանշում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վե-րածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում: Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայոց Ամանորին եւ վիշապաքաղ Վահագնին, փա՜ռք Տիեզերքի Արարչին:…Փա՜ռք Քեզ Արարիչ, փա՜ռք Քեզ Արեգակ,Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ,Ունենք մենք վաղուց մեծ հույս-նպատակ,Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ…Հայ  Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ)  անդամները մարտի 20-ին, Արարատի մարզի Ազատավան գյու-ղում տոնական  ծիսակարգով զոհ կմատուցեն Հայ Աստվածներին, եւ կնշեն Հայոց Ամանորը:  Զոհաբերությանը եւ տոնական միջոցառմանը կմաս-նակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն  Ավետիսյանը:Մարտի 21-ին, ՀԱՄ եւ ՀԱՀ  խորհուրդների անդամները, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի ընտրած քրմի թեկնածուների  հետ Հայոց Ամանորին եւ ռազմի ու զորության Աստված Վահագնին նվիրված ծիսական  արարողությունն այս անգամ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյու-ղի  (Մարտունի) Թեյշեբայի ամրոցում, որը մարդկանց մեջ պահպանվել է նաեւ Օձաբերդ  (Վիշապաբերդ) անվամբ: Ասում են՝ ամեն տարի այս-տեղ օձերի-վիշապների կռիվ է  լինում ու այդ տարի այստեղ ապրելու համար հաստատվում է այն վիշապատոհմը,  որը հաղթում է կռվում:Հայ Արիական  Միաբանությունն արիադավան-հեթանոսական ծեսերն ու տոները վաղուց  կազմակերպում է ոչ միայն Գառնո տաճարում եւ Երեւա-նի հնավայրերում կամ մի  շարք հուշարձանների մոտ` Էրեբունի, Կարմիր բլուր, Զվարթնոց տաճար, Վահագն  Աստծո, Հայկ Նահապետի, Սա-սունցի Դավթի արձաններ եւ այլն, այլեւ` ՀՀ  մարզերի հնավայրերում ու կարեւոր հուշարձանների մոտ` Մեծամոր (Արմավիրի  մարզ), Էլար-Դարանի (Կոտայքի մարզ, Աբովյան), Քարահունջ կամ Զորաց քարեր  (Սյունիքի մարզ), Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ (Վայոց Ձորի  (Սպիտակավոր վանք) եւ Սյունիքի (Կապան, նաեւ Խոստուփ լեռան վրա) մարզեր) եւ  այլն: Արիադավան ծեսեր են նախատեսվում նաեւ Արցախի ու Ջավախքի  հնավայրերում:Մարտի 21-ին, ուշ երեկոյան ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավարները կայցելեն նաեւ Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն Հայ Աստվածներին: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն18.03.2011թ. | 
Friday, March 18, 2011
Հայոց Ամանորը Տիեզերական Գարնան մեջ
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment