| Գրել է Լուսանցք | |
| 04-03-2011 | |
| քյալյանը հետեւանքն է փտախտի Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է «Հրապարակ»-ը, այսպիսի արտահայտություն է արել. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»: Ընթերցողը կկատաղի, կզայրանա, կփրփրի:  Ինչպես եւ ես, երբ կարդացի այս տողերը: Բայց տեսեք՝ իրականում ինչ է  կատարվում: «Հայաստանում բոլորը համբալ են»: Այս նախադասությունը  արտաբերում է բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը: Նորմալ  երկրում կրթության նախարարը (կամ՝ նրանից վերեւ գտնվողները) նրան անմիջապես  համբալ կսարքեր ու ամեն ինչ կաներ, որպեսզի ռեկտորը պատասխանատվության  են-թարկվեր մայրենին ու հայրենիքն անարգելու համար: Նորմալ երկրում: Բայց  գոհարքյալյանն ընդամենը հետեւանքն է այն ամենի, ինչ արեցին կրթության  նախարարը, կառավարությունը, ԱԺ-ն ու երկրի նախագահը: Նրանք մեր երկրում  օտարալեզու դպրոցներ բացելու թույլտվություն տալուց առաջ հանրությանը  փորձեցին համոզել ու ներշնչել, որ հայերենը մրցունակ լեզու չէ, հայերենը  բավարար է միայն «յարմրկաներում» աշխատելու համար: Հանրությանը, իհարկե,  չհամոզեցին, բայց օտարալեզու դպրոցներ բացելու համար համապատասխան  օրենքներում փոփոխություններն արեցին: Ու քանի  որ ներքեւները միշտ հաճոյանում են վերեւներին, ուստի գոհարքյալյանն  իրականում «քյալ-քյալ» ասաց այն, ինչ քաղաքակիրթ ա-սելով արեցին վերեւները:  Ու քանի որ վերեւներում տեղյակ էլ չեն, որ  «յարմրկաներում» նաեւ աշխատում են ուսյալ ու գրագետ մարդիկ՝ հացի խնդիր  լուծելու համար, թույլ են տալիս, որ քյալյանը նրանց համբալ ասի: Դե,  գործիքները միշտ հրամանները քոռ-քոռ կատարող են, ի՜նչ իմանան, որ այդ  «յարմր-կաները» իրենց վերեւների վարած տնտեսական քաղաքականության հետեւանք  են: Բացի այդ՝ եթե նույնիսկ տոնավաճառներում աշխատողները ուսյալ մարդիկ էլ  չեն, սարսափելի չէ. պարտադիր չէ, որ բոլորը գիտնական ու ակադեմիկոս լինեն: քյալյանը մի հարցում է մասամբ ճիշտ, բոլորը համբալ են, բայց՝ ոչ Հայաստանում: Հավանաբար  իր շրջապատում, որովհետեւ դա է վկայում իր վարքը: Երեւի իր շրջապատում  (ընտանեկան, անձնական կամ բակային, հարեւանական կամ նախարա-րական,  բարեկամական, ընկերական եւն) ասել է՝ բոլորդ համբալ եք, ձայն հանող չի  եղել, համոզվել է, որ ճիշտ է: Բայց կորցրել է իր չափի, ծավա-լի ու տեղանքի  զգացողությունը եւ շրջապատը Հայաստան է կարծել: քյալյանը  հենց տեղանքի զգացողությունը վերագտնի, կհասկանա, որ ի՛ր մայրենին  (ծագումը թող մասնագետները որոշեն) ի՛ր շրջապատի մայրենին է՝ բառապաշար, որ  ընդամենը 15-20 ժարգոնային բառից է բաղկացած: Հիմա դա իր ու իր պեսների  մայրենին է՝ իսկը համբալի լե-զու, ի՜նչ կարող ես անել: Ասում է այն, ինչ տեսնում է: Ասում է այն, ինչ թույլ են տալիս, որ ասի: քյալյանը հետեւանքն է փտախտի: Իսկ այս դեպքում հետեւանքի դեմ պայքարելն իզուր է ու անիմաստ: Բուժումը գիտենք որն է: Կտրում են-գցում: Ու շա՛տ ավելին են կտրում:Խո՜րն են կտրում: Թեեւ սա էլ ժամանակավոր է: Փտախտի դեպքում պատճառն ու հետեւանքը այնքա՜ն խառնված են: Մնում է ընդհանուր կտրել-գցել: Բերել նորի՛ն: Առողջի՛ն: Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Saturday, March 5, 2011
քյալյանը հտեւանք է փտախտի - «Լուսանցք-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment