Օգոստոս 10, 2010 | 13:34
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj76bX4euj6KxCXfTcXoMeIJiiif8L_eAYKQzpwCy6_KSvV90jtR6KNVKHGZqovwgj0x_exMzpwij9FmmoZ67Y1t1qYB5wE71GQrINYKBJ5RcmCTVlRy7wu6Gh8qWqnNxa6lv3jXCf4Pbk/s400/Ballistic+missile.jpg)
Հայաստանի զինված ուժերի սպառազինության ծրագրերի իրագործումը, նաեւ ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի զինված ուժերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 10-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի՝ ծրագրերը շատ իրատեսական են, համապատասխանում են Հայաստանի ֆինանսական պոտենցիալին եւ կիրականացվեն նախատեսված ժամկետներում:
«Դրանք ներառում են գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերում եւ տեղում արտադրություն: Ներառում են մասնավորապես հեռահար կրակային խոցման հնարավորությունների զարգացում, նաեւ գերճշգրիտ համակարգերի ներդրում, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հակառակորդի քաղաքացիական համակարգի կորուստները հակամարտության դեպքում, կսահմանափակի հակառակորդի շարժը ռազմական թատերաբեմում»,- ասել է նախարարը եւ հավելել, որ ծրագիրը պետք է իրականացվի առավելագույնս արդյունավետ, նվազագույն ծախսերով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgG_89_-mjYY3ZmsK6H2hRrGv4s_tnsaCvnPODcK5lA1h64wSNbXwX4yaR70yTE4-YrBs-BvauNpxM-Sy2KnhNFtJJPhausgDq6X5Rf9wpU5jMlzJ0Y2JKvCMtLIt5wEm1lrUXmgNC3dxI/s400/Seyran+Ohanyan.jpg)
Օհանյանը նկատել է, թե Հայաստանն իր ծրագրերն իրականացնում է՝ հաշվի առնելով տարածաշրջանային սպառնալիքներն ու անվտանգության խնդիրները, ուստի շատ է կարեւորում տեղական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, որը նվազագույնի կհասցնի կախվածությունն այլ երկրներից:
No comments:
Post a Comment