Սերժ Սարգսյանը վախեցել է ծպտո՞ւն հանել Մեդվեդևի հետ խոսակցության ժամանակ
[ 2010/08/23 | 15:10 ] քաղաքականություն
Քրիստինե Աղալարյան
«C-300 համակարգի վաճառքը Ադրբեջանին ակնհայտ թշնամական գործողություն է Հայաստանի նկատմամբ: Դրանով իրենք մեր հավանական թշնամուն դարձնում են անխոցելի և ձերբազատում են նրա ձեռքերը` Հայաստաի և Ղարաբաղի վրա հարձակումներ կատարելու: Դրան ի պատասխան, եթե Ռուսաստանը ստանձնում է երաշխավորի դերը Հայաստանի անվտանգության հարցում, ապա բաց է մնում ԼՂ-ի անվտանգության հարցը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում մեկնաբանեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:
Նա հատուկ ուշադրություն է դարձրել զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումներին, հատկապես հեռուստաընկերություններին և չի նկատել, որ որևէ մեկն անդրադառնա ՀԱՊԿ շրջանակներում C-300 համակարգի վաճառքին: Նրա խոսքերով` վաճառքի փաստը ըստ էության հաստատել է Ս. Լավրովը. «և դրա փոխարեն ստացավ Մաշտոցի շքանաշան ու թողեց գնաց»:
Կ. Ռուբինյանը այսօրվա ասուլիսում ասաց, որ հասարակությունը տեղյակ չէ, թե այս հարցը Հայաստանի իշխանություններին անհանգստացնում է, թե ոչ: «Եթե անհանգստացնում է, այդ հարցը դրվե՞լ է Մեդվեդևի առաջ, թե ոչ: Եթե իրենք վախենում են անգամ ծպտուն հանել այդ թեմայի մասին, կարո՞ղ եմ ես ենթադրել, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ծպտուն հանել Մեդվեդևի հետ խոսակցության ժամանակ»:
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment