Օգոստոս 6, 2010թ. 13:36
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjN4yXvwU5HMTr9ATUMQqzBO2yDDgbPYyRLN2U8syADscUakGHuyqzz06iQj3JdHLKjJQTmHTPHnvJ0xIFgmORS9tp4KQd4PxCif2PfQU1vxlcGhyphenhyphenXhZRBTvV6KcZh12-SpKfkNQ8JNTvg/s400/Tigranakert1.jpg)
TigranakertTIGRANՕգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված է Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարել է նախաձեռնող խմբի անդամ պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Ուխտագնացությունը, Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, մեկնարկելու է օգոստոսի 11-ի առավոտյան Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող Հայկ Նահապետի արձանի մոտակայքից: Ի դեպ, օգոստոսի 11-ը Հայոց Բուն Տոմարի օրն է:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjSeVDrgh6uKqUbBvTku44zXLTJxc7YeqC3fEsJTW7RvV6oTDX32nEYoce8d9ZVoMadu5axzYdxa35M1O1fdi1_bZXXWHTpL0m2sTZX9M7g0KgIDcn1p4bT4PSQKN51vZ7sTVAowCXmDL4/s400/Tigranakert2.jpg)
«Դրանով մտադիր ենք նշել Տիգրան Մեծի ծննդյան օրը, Սևրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին և Հայոց Բուն տոմարի 4502 թվականը», -մեկնաբանել է պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 12-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված Արցախի Տիգրանակերտ, Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր քաղաքներում:
No comments:
Post a Comment