Thursday, August 12, 2010

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդն է


Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդն է
Գրել է ՀԱՄ
11-08-2010
Շուրջ 4502 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց…
Փա~ռք Նավասարդին եւ Հայկ Նահապետին:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայ Աստվածներին, Հայկ Նահապետին եւ Նավասարդյան տոնը, որը Հայկյան տոմարով միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր (բայց վաղուց Հայոց Ամանորը նշվում է գարնան վերազարթոնքին` մարտի 21-ին, Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրը):
Գառնո տաճարը երեկոյան գունագեղ լուսավառության մեջ էր, եւ հայ արիները, ազգայնականները այդ գունագեղ միջավայրում գինեձոներով փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ նահապետին:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին հայ արիները, ազգայնականները քաղաքամայր Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ծիսական եւ տոնական արարողություն կազմակերպեցին` նվիրված Հայկ նախնու փառահեղ հաղթանակին…
Ծիսական մասն անցկացրին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա) եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ): Ծիսական արարողությանը մասնակցեցին Նաեւ ՀԱՀ Խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճյանը (սփյուռքահայ հայրենաբնակ պատմաբան, լրագրող) եւ Արմենուհի Մելքոնյանը (,,Լուսանցք,, շաբաթաթերթի գլխավոր խմբագիր):
Այնուհետեւ ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում մասնակցեցին Նավասարդյան տոնական միջոցառմանը, որի ընթացքում կատարվեց արորդիների օծման ծիսակարգ եւ արարողություն` ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ Արցախի արիադավան-հեթանոսական համայնքի պատասխանատու, ՀԱՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի կնքահայրությամբ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
11.08.2010թ.

No comments:

Post a Comment