 
 Երեքշաբթի`  դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00 նախագահական նստավայրի առջև (դիմացի մայթին)  տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած  մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների  մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին  կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը`  չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն  ընդունել է դեկտեմբերի 22-ին:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական  նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին  մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ  ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի  կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են  հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են  բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը  արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ  ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը,  ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական  փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս,  գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը,  այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր  գործողություններն արդյունքի բերլու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման  խնդիր է:
Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը
 
 
 
 
 
No comments:
Post a Comment