
 Հայաստանի  Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև  ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական  գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի  ուսումնական ռեսուրս-կենտրոնին:
Հայաստանի  Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև  ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական  գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի  ուսումնական ռեսուրս-կենտրոնին:Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար և 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան և աթոռ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը, Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխա, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաև Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխա, Բարժոմ, Մառնեուլ և Ծալկա շրջանների դպրոցներին:
 
 
 
 
 
 
No comments:
Post a Comment