| Ու՞մ նոր տարին է հին
 
 
  
 
 Աշխարհի  հրեաներն օրերս տոնեցին իրենց Նոր տարին՝ 5771 թվականի սկիզբը: Նրանք  կարծում եմ, որ այդ օրը, որը հաճախ կոչվում է «ա-րարման 6-րդ օր», Աստված  ավարտեց աշխարհի ստեղծումը եւ արարեց առաջին մարդուն՝ Ադամին: (Խոսքն  իհարկե հրեաների Աստծո մասին է եւ հո-ղածին Ադամի: Այս ամենը կապ չունի Հայ  Աստվածների, հայերի ու հրածին արիների հետ... - Վ. Ն.):
 Հրեական  Նոր տարին՝ Ռոշ Աշանան, թարգմանավում է որպես «գլուխ, նոր տարվա սկիզբ»:  Այդ օրերին նրանք շնորհավորում են միմյանց ու մաղթում. «Թող ձեր մասին  միայն լավ բաներ գրանցվեն այս տարի»: Հրեական հին ավանդույթն ասում է, որ  երկնքում կա մի հաստ Գիրք, ո-րի մեջ գրված են Երկիր մոլորակի վրա բնակվող  բոլոր մարդկանց անունները: Եվ այդ օրերին Աստված այդ գրքում նշումներ է  անում՝ թե ինչ ճակատագիր է սպասվում մարդկանց, «ով կապրի, ով կմահանա, ում է  հանգիստ կյանք սպասվում, ում՝ դժվարություններով լի, ում է սպասվում  աղքատություն եւ ում՝ հարստություն»:
 
 
 Տոնական օրերին հրեաները միմյանց  նվերներ են տալիս: Նախքան տոնական կերակուրը փորձելը, ընդունված է ուտել  մեղրով խնձոր: Տոնական կերակուր են համարվում ձկան գլուխը, նուռը, գազարով  ճաշատեսակները եւ այլն:
 Վահագն Նանյան
 
 Հ.Գ.  - Երբ մենք` հայերս ենք խոսում 5, 6, 7 կամ 10 հազար տարվա պատմությունից  (իհարկե մեր պատմությունն ավելի վաղ ժամանակնե-րից է գալիս), չգիտես ինչու  նույնիսկ Հայաստանում հայ համարվող շատերն իրենց անհարմար են զգում հանկարծ  (էլ օտարների մասին չենք ասում):
 Բա՜ ոնց կլինի,  ի՜նչ կասեն մեր մասին, մենք 1.700-ամյա քրիստոնյա ազգ ենք, դրանից առաջ  դեռ լավ չէի՜նք ձեւավորվել ու... այլ տխմա-րություններ: Միայն Քարահունջի  աստղադիտարանը հստակ փաստում է, որ հայերն այն կառուցել են 7.500 տարի առաջ  եւ, ըստ գիտնականների, առնվազն մի քանի անգամ ավելի ապրած ազգը` գոնե  35-40 հազ. տարվա, կարող էր աստղադիտարան հիմնել:
 Բայց մեր ներքին ու արտաքին թշնամիները դեռ դիմադրում են եւ հայերին փորձում սահմանափակել 2-5 հազ. տարվա մեջ:
 Բայց նախկին եւ վերջին ժամանակների հնագիտական պեղումներն այլ բան են փաստում...
 
 Սթոունհենջ - Քարահունջ(չ) - Հնչեղ (Զորաց) քարեր
 
 Սեպտեմբերից  Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու  են Քարահունջն ու շրջակա բնակավայ-րերը: Հայկական Քարահունջը  նմանություններ ունի անգլիական Սթոունհենջին: Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ  «հենջներ» կան, ո-րոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն:  Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:
 Անգլիացիները  հետաքրքրվել են, որովհետեւ հայկականը շատ նման է Սթոունհենջի  կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին: Քարահունջի այս  նոր ուսումնասիրությամբ շարունակվում է Պարիս Հերունու սկսած աշխատանքը,  ու նոր մեթոդներով կչա-փվի Քարահունջի տարիքը, կքննվեն տեղանքի  յուրահատկությունները, եւ դրանք կներկայացվեն աշխարհին:
 Մեծբրիտանական  այս նախագծին աջակցում են Թագավորական աշխարհագրական ասոցիացիան ու  Օքսֆորդի համալսարանը: Գիտնականների խմբում լի-նելու է 5 հետազոտող  Բրիտանիայից, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ Հայաստանից ու հայաստանցի  ուսանողներ: Դեռ տարիներ առաջ հայ անվանի գիտնական, աստղագետ Հերունին  պնդել եւ գիտական ապացույցներ է ներկայացրել, որոնց համաձայն հայկական  Քարահունջը եւ անգլիա-կան Սթոունհենջը կառուցվածքային նմանություններ  ունեն, թեեւ հայկական Քարահունջը շատ ավելի հին է:
 
 Կարեն Բալյան
 
 «Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
 Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
 | 
No comments:
Post a Comment