Wednesday, September 8, 2010

Նախագահը շնորհավորել է հրեաների Նոր տարին




[ 2010/09/08 | 14:33 ]

Հարգելի՛ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ: Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգևոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները և կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք և ճանաչում եք վաստակել Հայաստանում:

Վստահ եմ, որ մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության զարգացման գործում և կնպաստեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդմանը:

Ռոշ ա Շանա տոնի առիթով ձեզ եմ հղում իմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Թո՛ղ լույսով, սիրով ու ջերմությամբ լցվեն ձեր օջախները: Թո՛ղ գալիք նոր տարին լինի նոր ձեռքբերումների և հաստատուն առաջընթացի տարի:

No comments:

Post a Comment