Sunday, November 7, 2010

Վարդան Պետրոսյան. «Երեխան պետք է պնդանա մայրենի լեզվով»


Գրվել է -ին

Vardan Petrosyan

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանը անդրադառնալով ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման խնդրին, հայտարարել է, թե այդ թեման ուսանողների համար պատրաստված «Վարք Հայաստանի» թատերականացված դասախոսություններում արծարծում է, բայց թեթև, որովհետև նյութը բավական ծանր էր։

-Բանն այն է, որ ինքը՝ Աբովյանը, իր ժամանակներում անդրադարձել է այդ հարցին։ Աբովյանի ժամանակ, երբ երեխաներին տանում էին դպրոց, այն ռուսական էր, և հենց սկզբից սովորեցրել են ռուսերեն։ Աբովյանը շատ է պայքարել այն բանի համար, որ կրթության առաջին մասը գնա մայրենի լեզվով՝ հայերը սովորեն հայերեն, վրացիները՝ վրացերեն, թուրքերը՝ թուրքերեն, քրդերը՝ քրդերեն։ Աբովյանը չի ունեցել նացիոնալիստական բաներ, որովհետև նա ասում էր, որ երեխան նախ մայրենի լեզվով պիտի սկսի խելք հավաքել։ Երեխան պետք է պնդանա մայրենի լեզվով։ Ես նույն կարծիքն եմ, ու ավելին չեմ կարող ասել։ Եվ գիտեմ, որ մանսագետներն էլ նույն կարծքին են,-նշել է նա։

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ երեխան շատ հեշտությամբ կարող է օտար լեզուն յուրացնել՝ առանց օտարալեզու դպրոց ավարտելու. իսկ ինքը 33 տարականում է ֆրանսերեն սովորել։

-Ես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ պրոբլեմ միանգամից դարձավ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերն, վրացրեն, թուրքերեն սովորելը։ Այդ ի՞նչ խնդիր մոգոնեցին։ Այդ ինչի՞ մեր ջահելներին դարձրեցինք բութ, թե՝ մինչև ծննդատինց ռուսերեն կամ այլ օտար լեզու չսովորեն, չեն կարող օտար լեզվով խոսել։ Սա է իմ կարծիքը,-ընդգծել է նա։

7or.am

No comments:

Post a Comment