Friday, November 12, 2010

Կպատերազմի՞ արդյոք Իլհամ Ալիեւը - Հայաստանը պետք է արձագանքի Արցախի բոլոր հարցերին

Գրել է Լուսանցք
11-11-2010
Ի գիտություն ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի –

Նժդեհը ազգայի՛ն հերոս է, ոչ թե ընտրական հաղթաթուղթ

«Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած անձնավորությունն այսօր էլ հայկակա-նության գաղափարախոսությունը, այն է՝ ցեղակրոնությունը, համեմատում է ռասիզմի հետ»,- ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հանրահավաքում ՀՀ 1-ին նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե ցեղակրոնութ-յունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը... ԱԺ պատգամավորի խոսքերով՝ ցեղակրոնությունը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտությունից կիլոմետրերով հեռու են կամ միտումնավոր ցեխ են շպրտում ազգային արժեքային համակարգի վրա:
«Ցեղակրոնությունն առողջ ազգային ուսմունք է եւ պատահական չէ, որ նրա «հայրը»՝ Գարեգին Նժդեհը, հստակ ասել է, որ «միայն մարդ կոչվողը կարող է կոչվել հայ», եւ «Ազգերն ապրում են իրենց՝ ստեղծագործում մարդկության համար», այսինքն՝ ցեղակրոնությունն իր մեջ հումանիստական արժեքային համակարգ է ներառում, այն առողջ ու հանդուրժողական ուսմունք է»,- ընդգծել է ՀՀԿ մամուլի խոսնակը եւ հավելել. «Այստեղ վտանգավոր խաղ եմ տեսնում արդեն ազգային արժեքների դեմ, այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե կուսակցական պատկանե-լությունն է, այլ ազգային արժեքային համակարգը, ինչը պարբերաբար կատարվում է ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների կող-մից»...
Իհարկե ամեն բան ճիշտ է ասված, միայն ափսոս, որ ՀՀԿ-ն՝ իշխող քաղաքական կուսակցությունը, նժդեհյան գաղափարներից խոսում կամ այդ գաղափարների պաշտպանությամբ հանդես է գալիս բացառապես ընտրական գործընթացների նախաշեմին...

Վահագն Նանյան

Արտահերթ, թե հերթական. Թեժ գարնան սպասումով

Օրերս Մատենադարանի մոտ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առանձնակի նշեց, որ «ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչնե-րի վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն», ինչը, թերեւս, լիակատար անհեթեթություն է, քանզի «Կոնգրեսն իր առջեւ երբեք այդպիսի խնդիր չի դրել»: Նաեւ հավելեց, որ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում էլ «քաղբանտարկյալներ» տերմինի փոխարեն նշված է՝ «ար-հեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ»:
Սակայն, հետագա ելույթներից հասկանալի էր, որ հանրահավաքի նպատակն այն է, որ ՀԱԿ-ն այսպիսով արդեն իսկ նախապատրաստվում է խորհրդարանա-կան հաջորդ ընտրություններին եւ ակնկալում է, որ այդ ընտրություններն արտահերթ կլինեն:
ՀԱԿ-ը նաեւ երթ կազմակերպեց, որն ընթացավ լարված մթնոլորտում, պարբերաբար միջադեպեր էին արձանագրվում Կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Երթի ընթացքում ոստիկանները մասնակիցներին ուղեկցեցին շղթա կազմած՝ պարբերաբար հրմշտելով նրանց: Երթն ա-ռաջնորդեցին Կոնգրեսի ղեկավարներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը եւ մյուսները:
Գալիք ընտրությունները նոր քաղաքական դրսեւորումներ են առաջացրել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժե-րի մոտ:
Այդ մասին խոսում են եւ՛ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ՛ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպեսեւ՝ ՀԱԿ-ն ու այլ քաղաքական ուժեր: Վեր-ջերս հայ արիականները հեռահար մի հայտարարություն արեցին, երբ Հայ Արիական միաբանության «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միությունը կոչ հղեց Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվելու՝‘օրենսդիր ու գործադիր մարմին-ներում ազգայնական ներկայացուցիչներ ներգրավելու համար: Կարծում ենք՝ հայ ազգայնականները (Հայ ազգայնականների համախմբումը) դեռ հնարավորություն կունենան առավել կազմակերպված նախընտրական նախաձեռնություն ցուցաբերելու:
Սակայն առաջիկա ձմեռը առժամանակ կհանդարտեցնի քաղաքական կրքերը: Թեեւ շատ բան կպայմանավորվի միջազգային գործոնով՝ հատկապես Արցախյան հիմնախնդրի ու Ցեղասպանության ճանաչման հետ կապված:

Արտակ Հայոցյան

Տեր-Պետրոսյանի գենոտիպում հայկականը քիչ է կամ ընդհանրապես չկա

«Հայոց աշխարհ»-ը հարցազրույց է վերցրել «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանից, ով «Համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե ցեղակրոնությունը կամ ցեղապաշտությունը ռասիզմ է» հարցին պատասխանել է. «Հայաստանի վերանկախացմա-նը հաջորդած առաջին տարիներին շատերը չէին հասկանում ու ընկալում նժդեհականության գաղափարները: Եվ դա հասկանալի էր, քանի որ քչերն էին կարդացել: Նույնիսկ նժդեհականներս առանձնակի տագնապ չունեցանք, երբ իր իշխանավարման տարիներին Լ. Տեր-Պետրոսյանը ազգային գա-ղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակեց: Մենք անգամ չվրդովվեցինք, քանի որ ազգային անկախ հանրապետության նախագահ դարձած խորհր-դային բանասեր-գիտնականը ազգայնական գրականությունից անտեղյակների շարքում էր մնացել: Եթե համադրենք ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի ու մեր արտաքին թշնամու արարքները, ապա տարբերություններ դժվար կլինի գտնել: Տեր-Պետրոսյանի խոսքում ազգային ոգի, ցավ չկա: Հետեւաբար այն օգտակար չի կարող լինել: Նժդեհի գնահատմամբ` սին է քննադատությունը, եթե ստեղծագործ չէ: Ազգի խնդիրներով մտահոգ մարդու խոսքը եթե կտրես, ապա արյուն պետք է գա, քանի որ այդ խոսքի մեջ ոգի կա: Տեր-Պետրոսյանը չի քննադատում, այլ նենգամտորեն փնովում է ամեն հայ-կականը, ինչպես դա անում են թուրքերն ու ադրբեջանցիները: Հետեւաբար նա օտար կառույցների է ծառայում»:

ՀԱԿ` Հակահայկական կոալիցիայի 5-րդ սյունը

«Հայ բլոգերներն առաջարկում են «Հայ ազգային կոնգրեսը» վերանվանել «Հայկական 5-րդ սյուն», քանի որ «ազգային կոնգրես անվանումը չա-փազանց շատ է սովորական պառակտիչների համար»»,- գրում են որոշ կայքեր: … Անդրադառնալով նոյեմբերի 9-ի ցույցի Տեր-Պետրոսյանի ե-լույթին` թերթը մատնանշվում է, որ Տեր-Պետրոսյանը եւ Ադրբեջանի իշխանությունը նույն կերպ արձագնքեցին Գորիսում սփյուռքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Տեր-Պետրոսյանին մասնավորապես վրդովվեցրել է այն, որ իր ելույ-թում ՀՀ նախագահը շեշտել է հայ ժողովրդի ծագման վաղեմությունն ու հնադարյան մշակույթը` նշելով, որ ադրբեջանցիները դեռ չգիտեն էլ, թե կոնկրետ որ էթնոսին են պատկանում իրենք: Հայ ժողովրդի իրական պատմության փաստումը ՀՀ նախագահի կողմից Տեր-Պետրոսյանն ան-վանել է ռասիզմ եւ նշել. «Ինչ կարող ենք ասել, սա շատ կարեւոր ներդրում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման մեջ, հույս ունենանք, որ հռետորական արվեստը ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմից»,- ասել է ԼՏՊ-ն:
Հատկանշական է այն փաստը, որ իր ելույթի «մարգարիտները» Տեր-Պետրոսյանը փոխառել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված ադրբեջանցի-ների բողոք նամակից, որում մասնավորապես ասվում է. «Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ են արվում էթնիկ բացառիկության վերաբերյալ, ինչը հակասում է միջազգային իրավունքին եւ մարդկության էթի-կական սկզբունքներին»: Ընդգծելով ԼՏՊ-ի եւ ադրբեջանական քարոզչամեքենայի բառապաշարի եւ գաղափարների նույնականությունը` նյութի հեղինակը նշում է. «Ազգային գաղափարախոսությունըե կեղծ կատեգորիա անվանող մարդու համար նման գաղափարների արտահայտումն, անշուշտ, սովորական է դարձել»:



Հայաստան - Աշխարհ –

Կպատերազմի՞ արդյոք Իլհամ Ալիեւը
Հայաստանը պետք է լրջորեն արձագանքի Արցախի շուրջ պտտվող բոլոր խաղերին

ԼՂ-ի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջա-նական իշխանությունները փորձեցին հարցը լուծել խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով, ինչը հանգեցրեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. Բաքվի առաջարկով կնքվեց զինադադար:
Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրան-սիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին նրանց ներկայացրած մադրիդյան առաջարկների հիմամբ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինութ-յունների մրցավազքի հրահրումը ու կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբուն-քը:

Միջազգային մակարդակներում պարբերաբար նշվում է, թե պատերազմի վերսկսմամբ ոչ մեկը շահագրգռված չէ, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական իշխանությունը: Այս մասին հայտարարել է նաեւ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը՝ հավելելով, որ ռազմական ճանապարհով խնդրի լու-ծումն Ադրբեջանի համար կարող է վերաճել ազգային աղետի: Բաքվի դիվերսիոն գործողությունները պարզապես միջոց են հայկական կողմին անընդհատ ճնշման տակ պահելու, ավելի ճիշտ՝ նման փորձեր անելու իմաստով, քանի որ, գուցեեւ, «ինչ-որ մեկը Բաքվում հույսեր է փայփա-յում, որ նման գործողություններից Երեւանում կկոտրվեն ու կհամաձայնեն միակողմանի զիջումների գնալ՝ մասնավորապես հանձնել անվտանգության գոտի համարվող տարածքները: Բայց արդյո՞ք հենց ինքը՝ Ի. Ալիեւը, պատրաստ է պատերազմել եւ հասնել հայկական կողմի զի-ջումներին (եթե, իհարկե, հայերն այդ մասին մտածում են անգամ): «Այս հարցին կա միանշանակ պատասխան՝ ո՛չ, նա պատրաստ չէ դրան, քանզի, ի տարբերություն իդեոլոգիապես մտածող Մ. Սահակաշվիլու, Ադրբեջանի լիդերը դժվար թե հակված է նման ավանտյուրային ու անկանխատեսելի հե-տեւանքներ ունեցող գործողությունների դիմելու: Ի վերջո, կովկասյան այս 2 առաջնորդներն այս իմաստով կտրուկ իրարից տարբերվում ե-ն»,- նշել է ռուս քաղաքագետը:
Կրտսեր Ալիեւը պատրաստ չէ հենց իր կողմից օրական մի քանի անգամ հնչեցվող սպառնալիքը կյանքի կոչել, չկա նաեւ պատերազմական ճանա-պարհով խնդիրը լուծելուն աջակցող որեւէ այլ պետություն: Հակառակը, ԱՄՆ-ն բազմիցս է հայտարարել, որ սպառնալիքներից գործի անց-նելու պարագայում նրանք կդիտարկեն ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Նույնը նաեւ կարող է անել Մոսկվան, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ-պետություն է: Եվ ավելի քան ակնհայտ է, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծումն Ադրբեջանի համար կարող է վերաճել ազգային աղետի եւ ավելի քան հասկանալի է, որ անընդհատ սպառնացող Ի. Ալիեւը կրակ բացելու հրաման չի տա: Այսպես են կարծում ոչ միայն ռուսաստանյան վերլուծաբանները:
Իսկ Ա. Կրիլովն ասում է, որ «կարելի է հանգիստ քնել, քանի դեռ Բաքուն վստահություն ձեռք չի բերի, թե իրավիճակը կտրուկ փոխվել է հօ-գուտ իրեն, ինչը հնարավոր է, եթե, ասենք, Երեւանը համաձայնի հանձնել անվտանգության գոտին, ինչին էլ բացառապես ուղղված են ադրբեջա-նական կողմի վերջին շրջանի գործողություններն ու քայլերը»...
Աստրախանի վերջին եռակողմ հանդիպման արդյունքների մասին էլ խոսել է ամերիկամետ քաղաքագետ, ՌԱՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա ա-սել է. «Անակնկալի եկա, քանի որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց ավելին, քան սպասում էի: ՌԴ նախագահի ճնշման տակ ադրբեջանական կողմը, փաստորեն, ստիպված էր համաձայնել վստահության կառուցման չափանիշների շուրջ, որը կոչ է անում փոխանակել ռազմագերիներին, ինչը մինչեւ հիմա Ադրբեջանը մերժել է: Սա ցույց է տալիս, որ Մոսկվայի ճնշումն աշխատել է: Հույս ունեմ, որ ի վերջո Բաքուն կհասկանա, որ Ղարաբաղը երբեք չի կարող վերադարձվել Ադրբեջանի կազմ»:
Օրերս Ֆրանսիան ողջունել է Աստրախանում հոկտեմբերի 27-ին արված համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համա-ձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհված-ների աճյունների վերադարձ: Այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոն հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունն ան-հապաղ կիրականացվի, քանի որ կոչված է թուլացնելու լարվածությունն ու հրադադարի խախտման դեպքերը, որոնք հաճախակի են արձանագրվում շփման գծում: «Մեր երկիրը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ նախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ անում է հնարավորինս միջնորդելու, որպեսզի օգ-նի Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու հակամարտության խաղաղ, արդարացի ու երկարատեւ լուծմանը»,- ասել է Բ. Վալերոն:
ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես պաշտոնական ողջունել է համատեղ հայտարարությունը: Այսպես միջնորդները հերթական անգամ հավաստեցին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը հաստատ Ադրբեջանի ղեկավարի սրտովը չէր: Ի դեպ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հ-րամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանն արդեն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչութ-յան տնօրեն Սոֆի Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմագերիների, պատանդների, ինչպես նաեւ շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության հետեւանքով սպանված ադրբեջանական 2 ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր: Կողմերը միաժամանակ շոշափել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաեւ կարեւորել հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Տեսակետներ են հնչում, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն տեսնում են, որ հակամարտող կողմերն առավել հակված են ՌԴ հետ քննարկել ԼՂ-ի խնդիրը եւ ա-ռայժմ դրան դեմ չեն: Համանախագահող երկրների նախագահների հայտարարություններից հետո արցախյան հիմնախնդրի կարգավորման գործըն-թացում իրավիճակն էապես փոխվել ու մտել է հրապարակային փուլ, իսկ դա նշանակում է, որ գործում է խաղաղության պարտադրման սկզբունքը, այսինքն՝ միջնորդները համոզելու փուլից փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլ: Իսկ Մոսկվայի ջանքերում Փա-րիզն ու Վաշինգտոնը իրենց պայմաններին հակասող ոչինչ չեն տեսնում:
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ գնահատականներ տվեց ադրբեջանական թուրքիզմ-ֆաշիզմին, հայատյացության եւ պատմական կեղ-ծիքների Ադրբեջանի պետական քաղաքականությանը՝ ասելով. «Նույնիսկ դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում գիտությունը եւ սկսվում խա-մաճիկությունը: Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարս-կերեն) եւ ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկ-ներով» դաստիարակվում է մի ամբողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար» պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդ-պես էլ թույլ չեն տա տեղեկանալ, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Ք.ծ.ա. 8-րդ դարում, եւ վկայել է Երեւանը հիմնադրող Արգիշ-տի 1-ին արքայի որդին՝ Սարդուրի 2-րդը, որ Ք.ծ.ա. 1-ին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ՝ Միայն 18-րդ դարի 2-րդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդա-կան քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի 5%-ին: Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետեւ չէր կարող լինել: Իսկ այդ բառը որեւէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը 1 դար առաջ...»:
Կարելի է ավելի հանրամատչելի էլ բացատրել, բայց դժվար թե ադրբեջանցի կոչեցյալների համար դա որեւէ բան փոխի... Քանզի Ի. Ալիեւը դեռ ասում է. «Ադրբեջանի տարածքը, որը ճանաչված է համաշխարհային հանրության կողմից, մոտ 20 տարի օկուպացիայի տակ է գտնվում»:
Ի՞նչ է նշանակում «Ադրբեջանի տարածքը», երբ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն կոչվածն առաջացել է 1918թ., իսկ մինչ այդ ներկա-յիս Ադրբեջան կոչված տարածքում «Ադրբեջան» անունով պետություն, տարածք ու ադրբեջանցի ազգ չի եղել: Ուրեմն, Արցախը պատմականորեն չէր կարող պատկանել մի պետության, որն ուղղակի գոյություն չի ունեցել: Նույնիսկ հայկական հկ-ներից մեկը սահմանել է 5 մլն. դոլա-րի մրցանակ նրան, ով կկարողանա նշյալ տարածքում 20-րդ դարից առաջ ցույց տալ Ադրբեջան անունով երկիր կամ ուղղակի աշխարհագրական տարածք, ա-ռավել եւս՝ ազգություն... Իսկ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը շատ դիպուկ նկատել է, թե ՀՀ-ում կուսակցություն կա, որն ավելի մեծ տարիք ու պատմություն ունի, քան Ադրբեջանը:
Այնպես որ, Բաքվի հոխորտանքները ոչ մի արժեք չունեն ո՛չ պատմական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ այլ տեսակետից: Եռանախագահները պետք է սա էլ հասկանան, ու Արցախ-ԼՂՀ-ն դիտարկեն որպես միակ բանակցող կողմ, այսինքն՝ պետք է վերադառնալ Արցախ-Ադրբեջան բանակցութ-յուններին: Այս պատճառով է, որ ՀՀ ԱԺ-ում համարում են, թե ԼՂՀ անկախության ճանաչման համար ճիշտ պահը չէ հիմա եւ դեռ կգա ժամա-նակն, ու ՀՀ-ն անպայման կճանաչի ԼՂՀ անկախությունը: Կարծիք կա նաեւ, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կզարմացնի միջազգային հան-րությանը, քանի որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գոյատեւում են փոխադարձ կապերով ու օժանդակությամբ, ինչը վաղուց հաստատել է Երեւանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Պետք է հիշեցնենք մեր պետական այրերին, որ ավելի քան 20 տարի գոյություն ունի նաեւ ՀՀ-ԼՂՀ վերա-միավորման որոշումը...
Ինչեւէ, անկախության ճանաչման հետեւորդներն ասում են, թե մի պահ է գալու, երբ մենք ճանաչելու ենք Արցախի անկախությունը ու սկսելու ենք ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում: Ասում են նաեւ, որ ՀՀ-ն պարտադիր ու արագ պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, կնքի նրա հետ ռազմական պայմանագիր ու առավել բացահայտ միջամտի հակամարտությանը: Ուստի, պիտի ամբողջապես վեր հա-նել Ադրբեջանի ծավալապաշտական պլանները, պիտի հիմնավորել Հարավային Կովկասում իրավիճակի հետագա վատթարացման ու պատերազմի սանձազերծ-ման հեռանկարը, ինչը միջազգային ասպարեզում հնարավորություն կտա ստեղծել ադրբեջանական սին քարոզչությունը չեզոքացնելու հուսալի գործելակերպ:
ՀՀ-ում կան ուժեր, որոնք կարծում են, թե կարեւորն այն է, որ ի տարբերություն բազմաթիվ հակամարտությունների՝ արցախյան հակամար-տությունում համանախագահ երկրների կարծիքները համընկնում են, իսկ Ի. Ալիեւից որեւէ բան կախված չէ, որ նրա հոխորտանքներն անի-մաստ են, քանի որ նա դրանցից հետո միայն բանակցելուն միտված քայլեր է անում...
ՀՀ ԱԺ-ում որոշ մարդիկ պնդում էին, թե պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին «Արցախն է խնդրել, որ Հայաստանը ճանաչի իր անկախությու-նը», բայց Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, թե «Արցախը Ր. Հովհաննիսյանին ոչինչ չի խնդրել՝ Արցախի հիմնախնդիրը եւ ճանաչման հարցն այնքան կարեւոր հարց է, որ չպետք է այդքան շահարկումների ենթարկել, տարին մի քանի անգամ ներկայացնել ԱԺ, որ հետո չանցնի: Սա հարցն ինչ-որ ձեւով արժեզրկում է: Մենք, իհարկե, կողմ ենք, որ Արցախը ճանաչվի, բայց նախ պետք է մի ուրիշ պետություն ճանաչի, հետո... Հայաստանը»: ՀՀ ԱԺ-ում նաեւ կարծիքներ հնչեցին, որ ԼՂՀ ճանաչումը պետք է նպաստավոր պայմաններում լինի եւ հաստատ-վի 131 «կողմ» ձայնով՝ առանց վեճեր առաջացնելու:
Մեր խորհրդարանի որոշ պատգամավորներ անհանգստացել էին նաեւ վերջերս հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի մի հարցազրույցից, որում նա հայտնում է, թե «ղարաբաղյան հակամարտությունը» դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համապատկերում եւ հայտարարում է, թե ըմբռնումով է մոտենում «Ադրբեջանի անհանգստությանը՝ ՄԽ-ի գործու-նեության հետ կապված», սակայն առաջիկա ամիսներին սպասվող փոփոխությունները կարող են փոխել Ադրբեջանի դիրքորոշումը...
«Ի՞նչ փոփոխություններ,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը,- ՄԽ-ի ու եռանախագահների կողմից կուտակված փաստաթղթե-րը ընդհանրապես որեւէ աղերս չունեն Արցախի հարցի իրական վիճակի հետ եւ անընդմեջ այդ փաստաղթերը՝ լինի դա փոփոխված կամ վերին աստի-ճանի նեխած Մադրիդյան սկզբունքները, հիմնվում են Արցախին վերաբերող միջազգային ու իրենց ուժը չկորցրած պայմանագրերին հակա-ռակ ոգով: Մադրիդյան սկզբունքներն ուղղակի հիմնված են կեղծ ու քաղաքականացված շահերի վրա, իսկ Ադրբեջանին էլ անընդհատ ներշնչում են, թե նա կարող է անօրինական ձեւով Արցախը նորից բռնակցել իրեն, ընդ որում դա անելի միջազգային հանրության ու ՄԽ օգնությամբ»:
Այսպիսի տեսակետներն իրոք կարող են եւ պատերազմի հանգեցնել, եւ կարիք կա, որ հայկական կողմը լրջորեն արձագանքի այսօրինակ խաղե-րին:
Իսկ Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը հայտնել է, թե «պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը ադրբեջան-ցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ... Հայ-ադրբեջանական սահմանի վրա նույնպես բախումները կշարունակվեն: Մտա-հոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մ հեռավորության վրա են գտնվում... Եթե այդ երկրի նախագահը (Ադրբեջանի) հանդես է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարու-նակ կատակում է»... Ըստ վերլուծաբանի, սա բացատրվում է նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ, ու Ի. Ալիե-ւի սպառնալիքներին տալիս է միայն քաղաքական տոկոսներ հավաքելու բացատրություն: Թ. դը Վաալն ասում է, թե Ադրբեջանը պիտի հասկանա, որ ռազմական եղանակով պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին վկայում են հետազոտությունների արդյունքները. դա բացատ-րվում է ԼՂ աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզորությամբ: «Բացի նորագույն զենքեր կրելը, պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող»,- ասում է վերլուծաբանը:
Հակահայկական քարոզչությանը հակազդելու խնդիր նույնպես առաջադրվում է մեզանում: «Մեր ամենահզոր ներուժը սփյուռքն է»,- այս առումով ասել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով նկատել է, որ այդ ներուժը բավարար չափով չի օգտագործվում. «Շատ դեպքում մենք աշխատում ենք ընդդեմ մեկս մյուսի»: Ինչ վերաբերում է ՀՀ-ում առկա բազմաթիվ փաստերին, ապա դրանք, ըստ Հ. Դեմոյանի, միջազգային լսարանին ճիշտ ծավալներով չեն ներկայացվում:
«Դեկտեմբերին լրանում է Ջուղայի խաչքարերի ոչնչացման 5-րդ տարին: Ադրբեջանի առաջին տիկինը ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ու նախկին ղեկավարները վերջին 3 տարվա ընթացքում 4 պաշտոնական այց են կատարել Ադրբեջան, մի երկիր, որը պետական մակարդա-կով ոչնչացրեց հայկական մշակութային ժառանգությունը, եւ ոչ մի այց Հայաստան...»...

ԵԽ պատգամավորին ցնցել է, որ «Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա»
«Արդյո՞ք ճիշտ ենք ներկայացրել կամ ճիշտ ծավալով ենք ներկայացրել Ջուղայի խաչքարերի ոչնչացումը միջազգային լսարանին: Ձեռն-պահ եմ մնում, որովհետեւ այնքան էլ դրական չէ իմ իսկ հարցադրման պատասխանը»: Այս խոսքերը ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինս-տիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանինն են: Ադրբեջանի ղեկավարության համար օդուջրի պես անհրաժեշտ է հակահայկական վիրուսը: «Ադրբեջանի կողմից վարվող հակահայկականության, ֆաշիզմի ու ռասիզմի հասնող քաղաքականությունը, որի կարեւոր բաղադրիչներից մեկը պատմահե-նությունն է, պատմության կեղծումը, յուրացումը, որեւէ լավ բան չի խոստանում: Սա խոսում է այն մասին, որ այդ երկրի ղեկավարութ-յունը հասարակությանը միավորող, ցեմենտող որեւէ այլ եղանակ, միջոց չունի: Սա վկայում է այն մասին, որ եթե չլինեն հայերն ու Ղարաբաղի հարցը, չի լինի ադրբեջանցի արհեստածին ժողովուրդ, չի լինի նաեւ Ադրբեջան: Եթե այս տրամադրությունները սպառեն իրենց, վստահ եմ, որ կսպառվի այս ռեսուրսը եւս: Ադրբեջանցի որակված ազգի համար ու Ադրբեջան անունով պետության հավաքականությունը պահող որե-ւէ այլ միջոց ես ուղղակի չեմ տեսնում»,- հայտնել է Հ. Դեմոյանը: Ադրբեջանի ղեկավարությունը ֆինանսական միջոցներ է ուղղում ոչ միայն պետպատվերով գիրք տպագրելուն կամ հայտնագործություններ անելուն, այլ վարձում է գրչակներ, ովքեր չեղած տեղից ստեղծում են փաստեր ու, հղում անելով դրանց, ստեղծում հակահայկական գրականություն: Պատմահենության դրսեւորումներից է նաեւ համակարգչահենութ-յունը՝ ֆոտոշոփի միջոցով հայկական զարդանախշերի կեղծումը եւն...
Արդեն իսկ տեղին էր, թերեւս ուշացած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ հայոց լեզվի առնվազն 8.000-ամյա պատմության մասին: Ա-վելի գնահատելի, արժեքավոր ու օգտակար կլինի ՀՀ նախագահի խոսքը, եթե նա ոչ միայն հայոց լեզվի կամ պատմության, այլեւ Հայաստանի ներկայի եւ ապագայի ազգային ձեւի, վերափոխումների, արժեքային համակարգի մասին խոսի եւ, բացի արտաքին ճշգրտումներից, ներ-քին կյանքի ազգայնացմամբ (նույնիսկ՝ ազգայնականացմամբ) զբաղվի...
Վերադառնոալով արցախյան թեմային՝ վերստին նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն խստիվ դեմ է պատերազմական գործողությունների վերսկսմանը, իսկ Մոսկ-վան էլ վստահաբար չի կարող կողքից նայողի դերում մնալ: ՌԴ նախագահի պետական այցով ու դրա ընթացքում ստորագրված փաստաթղթերով պաշտոնական Մոսկվան նախեւառաջ «մեսիջ ուղարկեց Բաքվին, որ ԼՂ հակամարտության լուծման գործում ռազմական գործողությունները բացառվում են, կամ էլ դրանք սանձազերծողի համար կլինի ինքնասպանության պես մի բան»: Չնայած այլ կարծիքներ էլ կան, թե հնարավոր պատերազմի ժամանակ ռուսական զորքը չի մասնակցի ռազմական գործողություններին, սակայն ռազմաբազայի ներկայությունը Երեւանին հնարավորություն է տալիս առավել պաշտպանված զգալ: «ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան ու ՀՀ նախագահի հետ արած հայտարարությունները կարելի է ընդունել որպես մարտահրավեր, որը Մոսկվան պաշտոնական մակարդակով արեց Բաքվին, ով օդը անընդհատ տատանում է ռազմական գործողությունները սկսելու եւ Ղարաբաղը իրենց վերադարձնելու վերաբերյալ կոչերով: Դրա համար ՌԴ-ն եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ-ի հակամարտության հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Դա Մեդվեդեւի այցի կարեւոր արդյունքների է»,- ասում են վերլուծաբանները: Մոսկվան հասկա-նում է մեր տարածաշրջանում խաղաղության գինը, եւ դա պետք է լինի ՌԴ ամենալավ պատասխանը ՆԱՏՕ-ի այն հարցին, թե կխառնվի՞ արդյոք ՌԴ-ն հնարավոր ռազամական գործողություններին, թե՝ ոչ: Վերլուծաբանները շեշտում են, թե «ղարաբաղյան խնդիրը բավական լուրջ է, եւ այն կար-գավորելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»:
Իսկ այն հարցին՝ արդյո՞ք C-300-ի վաճառքով Մոսկվան չի խախտում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը՝ այն դեպքում, երբ Բաքուն ռազմաշունչ հայտարարություններ է անում, մասնագետները պատասխանում են, որ «պաշտպանական նշանակություն ունե-ցող զենքերը չեն կարող օգտակար լինել մի երկրի, որը ռազմատենչ հայտարարություններ է անում ռազմական գործողություններ սկսե-լու վերաբերյալ: C-300-ն այդքան մեծ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հետ»: Հատկապես, երբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի նկատվում իրապես, քանզի դա կապված չէ միայն Ադրբեջանում ու Հայաստանում իշխող տրամադրութ-յունների հետ, «դա ավելի գլոբալ խնդիր է եւ յուրաքանչյուր երկիր, որն ունի իր շահերն այստեղ կամ իր մասնակցությունն է բե-րում այս տարածաշրջանի անվտանգության երկարաժամկետ կառուցմանը՝ ռազմական գործողությունների կամա թե ակամա մասնակիցն է լինելու, դրա համար է հենց ձեւավորվել այն տեսակետը, որ մոտակա տարիներին ռազմական գործողություների վերսկսման վտանգ չի երեւում»:
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն էլ կարծում է, որ թեեւ Աստրախանի հայտարարությունում նշվում է գերիների ու զոհվածների աճյունների վերադարձի մասին, «սակայն չկան նշված այն մեխանիզմները, թե ինչպես պետք է դա արվի, մեկանգամյա քայլ է, թե ոչ եւ այլն»: Նա նաեւ նշել է, որ դեռեւս 2008թ. Մայնդորֆում ընդունված հռչակագրում էլ նման կետ եղել է, սակայն դրանից հետո ադրբեջանական կողմից եղել են եւ՛ դիվերսիոն հարձակումներ, եւ՛ դիպուկահաների կրակոցներ, մինչդեռ ՌԴ-ն ոչ մի անգամ չի դատապարտել այդ քայլերը: Իհարկե, խոշոր տերություններն ընդունում են Անդրկովկասում «ռուսական ակտիվությունը», բայց դա չի նշանակում, որ դերակատարություն չունեն, նահանջել են: Ոչ մեծ տերությունների, ոչ ՀՀ կողմից առայժմ նկատելի չէ հակամարտությունը լուծելու որեւէ արագ ցանկություն, -միայն Թուրքիան է դա ցանկանում, «քանզի ուզում է հերթական անգամ հայկական հարցը ունենալ գրպանում»:
Իսկ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ նկատել է, թե վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե հայերն ինչ էին անում Ադրբեջանում եւ ուր պետք է փախչեին ջարդերից: Արցախ էին այցելել ԵԽ պատգամավորները եւ նրանց ընդունել էր թե՛ հանրապետության նախագահ Բակո Սահակյա-նը, թե՛ ԼՂՀ ԱԺ նախագահն ու խմբակցությունների ղեկավարները: Հանդիպումներից հետո ԵԽ պատգամավորները տեղեկացել են, թե ի՞նչ էին անում հայերն Ադրբեջանի խորքի քաղաքներում եւ որտեղի՞ց էին այդտեղ եկել... Եվ ո՞ւր պետք է հայերը փախչեին Սումգայիթի, Բաքվի ջարդերի ժամանակ, եթե ոչ հայրենիք: Հասկացել են, որ հայերն Ադրբեջան կոչված տարածք էին տեղափոխվել հայկական պատմական հողերից՝ Արցախից, Ուտիքից եւ այլ տեղերից, եւ որ այդ տարածքները պատմական եւ բնական Հայաստանն են:
ԵԽ պատգամավորներին ներկայացվել է ճշմարտությունը, թե ինչո՞ւ են հայերը վերադարձել պատմական հայրենիք, որն էլ Ադրբեջանն այսօր հայտարարում է «օկուպացված» տարածքներ: Եվրոպացի պատգամավորին ցնցել է այն, որ ԼՂՀ-ում իրապես ապրող ժողովուրդ կա եւ որ այնտեղ գոր-ծում են ժողովրդավարական ինստիտուտներ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽ պատգամավորներ Միշել Ռիվազիի եւ Դամիեն Աբադիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եվրոպական ու միջազգային կառույցներում զգացվում է ՀՀ-ի ու ԼՂ-ի հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս, եւ այս առումով նման այցերն էլ ավելի կարեւոր են դառնում: ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց համար չափա-զանց կարեւոր էր այցը ՀՀ ու ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի են համարել ՀՀ-ին՝ տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմա-նը: Պատգամավոր Աբադը եւս մեկ անգամ ասել է. «Ինձ ցնցեց, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ, ժողովրդավարական ինստիտուտներ» եւ ցանկալի է համարել ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:
Հետաքրքիր է, որ Անկարան էլ է ողջունել Աստրախանի հանդիպման արդյունքները: «Մենք ողջունում ենք նախագահներ Ալիեւի եւ Սարգս-յանի միջեւ աստրախանյան հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը որոշ հումանիտար հարցերի շուրջ,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում,- Թուրքիան հույս ունի, որ Աստրախանի գագաթնաժողովը դրական ներդրում կունենա ԼՂ-ի հակամարտության կարգա-վորման գործընթացի վրա՝ ընթացք հաղորելով հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: Մենք ցանկանում ենք նաեւ, որպեսզի հումա-նիտար հարցերին ուղղված քայլերը շարունակվեն հստակ նախաձեռնություններով այլ ոլորտներում եւս: Թուրքիան հետագայում նույն-պես լիովին սատարելու է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կողմերի միջեւ հաշտության համար ոգու ու հիմքի ստեղծմա-նը»,- ասված է հայտարարությունում:
Իսկ ահա թուրքական զլմ-ները ընդվզումով են արձագանքել ՌԴ Սոչիի Լազարեւսկի շրջանում հայանպաստ մի գործի՝ Արեւմտյան Հայաստա-նում հայկական ազգային ազատագրական շարժման մասնակից, պանծալի զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը կանգնեցնելուն: «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը դա համարել է ոչ այլ ինչ, «քան մարտահրավեր Ռուսաստանին եւ հայկական սփյուռքին»: Արձանի հիմնման միտքը Լազարեւսկի շրջանի հայերինն է եղել, իսկ արձանի հեղինակն է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը: Ստացվում է՝ թուրքերը հայերի հետ իբր խաղաղություն են փնտրում, բայց մեր պատմության դեմ հիվանդագին կռիվ են անում...
Վերլուծաբանները իսրայելա-պաղեստինյան ճանապարհային քարտեզի նմանօրինակը նույնպես քննարկում են, սակայն, ԼՂ-ի խնդրի լուծ-ման ճանապարհային այդպիսի քարտեզի ծնունդ չեն նկատում, չնայած չի էլ բացառվում: Ոմանց կարծիքով՝ մեր երկրում որեւէ գիշեր կարող է ճանապարհային քարտեզ ծնվել՝ առանց բնակչության եւ քաղաքական ուժերի գիտակցություն: Բայց կարծես դրա հիմքերը դեռ չկան:
Արցախյան թեմային միշտ զգաստ արձագանքում են նաեւ ազատամարտիկները: «Բոլորն էլ գիտեն, որ մենք պատերազմ չենք ուզում, սակայն բոլորն էլ գիտեն, որ միշտ էլ պատրաստ ենք պատերազմին, ունենք կայացած բանակ, գիտակից սերունդ եւ թող Ադրբեջանը չփորձի բարձրագոչ հայտարարություններով մեզ հետ խոսել: Եթե ձգտում են պատերազմի, թող սկսեն պատերազմը, եւ մենք, ամենայն պատասխանատվությամբ, մեր բոլոր ազատամարտիկ տղաների անունից հայտարարում ենք, որ նրանք կստանան իրենց արժանի հարվածը: Ի՞նչ է, նրանք մոռացե՞լ են, թե ինչպես հետ շպրտվեցին արցախյան պատերազմի օրերին...»,- ասում են հայ ազատամարտիկները՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ Սաբար Աբիեւի հայտարարությանը, որ «եթե ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն արդյունքներ չունենան, ապա Ադրբեջանը կօգտագոր-ծի իր ռազմական ներուժը՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:
Ազատամարտիկների համոզմամբ՝ նման հայտարարությունները հաստատ չեն ուժեղացնում ադրբեջանցիներին, ու եթե հայկական կողմն իր բանակի սպառազինության ու ժողովրդի կուռ շարքերի մասին չի խոսում, ապա դա չի նշանակում, որ մենք, ինչպես հարկն է, զինված չենք կամ վախենում ենք պատերազմից: Անցավոր մի նախագահ Էլչիբեյն ասում էր, թե Սեւանա լճում պետք է ոտքերը լվանա, ու հիմա հարց է, թե ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ արեց.-հակադարձում են հայ ազատամարտիկները:
Իսկ ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական «Վեստի.ազ» կայքին տված հարցազրույցում դիտարկումներ է արել ԼՂ խնդրի հանգուցալուծման հեռանկարների ու իր անձնական մոտեցումների վերաբերյալ: Նա փորձել է փարատել ադր-բեջանցի լրագրողի այն կասկածները, թե ինքը համարվում է հայամետ գործիչ եւ ժամանակ առ ժամանակ «պրոհայկական դիրքորոշումը սատարող մեկնաբանություններով է հանդես գալիս»: «Հնարավոր է, այդ կարծիքը ձեւավորվել է այն ժամանակ, երբ ես Բաղդադ էի թռչում, ու Թեհրանը չթույլատրեց իր օդային տարածքը տրամադրել, իսկ Բաքուն հրաժարվեց ընդունել մեր օդանավը, այդ
ժամանակ Երեւանն ընդունեց մեզ, կամ, ասենք, այն հանգամանքը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարբերաբար հրավիրում է ինձ դեսպանատուն տարաբ-նույթ տոների կապակցությամբ, մինչդեռ Ադրբեջանի դեսպանը չի հրավիրել եւ ոչ մի անգամ»: Խոսելով բուն հակամարտության մասին՝ Վ. Ժիրինովսկին ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է եւ հիշեցնում է Կոսովոն: Սերբիայում դժգոհում են Կոսովոյի տարան-ջատման փաստից, սակայն ԵՄ ստանդարտները սատարում են ազգային փոքրամասնություններին»: Ըստ նրա, եթե Աբխազիան ու Հարավային Օսիան նույնպես գտնվեին Եվրոպայում, ապա անպատճառ կճանաչվեին նրանց կողմից, իսկ այժմյան վիճակը կապված է միայն ՌԴ հետ: «Թուրքիան ուղղա-կիորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը, ստացվում է, հայկական դիրքորոշումն է պաշտպանում: Այդ դիմակայությունը կա»,- ասել է Վ. Ժիրինովսկին՝ պատասխանելով ԼՂ-ի խնդրում Ռուսատան-Թուրքիա հակադրությունների մասին հարցին: Քաղաքական գործիչը չի բացառել ռուսական զորքերի օժանդակությունը հայկական կողմին՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության դեպքում: «Հավանաբար, դա կախված կլինի ՀՀ իշխանություններից: Եթե նրանք օգնություն խնդրեն, ապա որոշակի՝ օրինակ խաղաղության պարտադրելու գործողություններ, կլինեն»,- ասել է ԼԺԿ ղեկավարը:
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը նոյեմբերի 2-4-ը եղավ Ադրբեջանում, ու այցի մասին որեւէ մանրամասն չի հաղորդվում: Սակայն պարզ է, որ Թուրքիան համարվում է Ադրբեջանի գլխավոր ռազմա-քաղաքական դաշնակիցը եւ ռազմական ոլորտում երկուստեք համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, ինչի մասին էլ ակնարկել էր Ժիրինովսկին:
Այս համատեքստում էլ հայկական կողմը փորձում է արցախյան խնդիրը հեռու պահել նորանոր միջամտության բոլոր հնարավոր պայմաննե-րից: ՌԴ եւ ԱՄՆ հետ հարաբերություններին զուգահեռ շարունակվումն են դիվանագիտական աշխատանքները նաեւ եվրակառույցներում: Դեռ հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը նամակ էր հղել՝ ուղղված ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին, որում խնդրում էր զերծ մնալ «Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քննարկելուց»: Եվ նամակին արդեն եղել է պատասխան՝ ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավարը ներկայացրել է այն մոտեցումները, թե ինչ-պիսին են լինելու այդ քննարկումները, եւ հղումներ է արել Մինսկի խմբի աշխատանքներին: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածք» ձեւակերպմանը՝ հայկական կողմն այդ բնորոշմանը կողմ չէ, եւ ՀՀ պատվիրակությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ կետում վերանայ-վի տվյալ արտահայտությունը:
Պարբերաբար Արցախ են հրավիրվում եվրոպացի, ամերիկացի, ռուսաստանցի պաշտոնյաներ, մշակութային գործիչներ եւ այլք: «Եվրոպացի կամ ա-մերիկացի պատգամավորների, միջազգային ցանկացած պաշտոնյայի, մշակութային գործչի այց Ղարաբաղ ջղագրգիռ ռեակցիա է առաջացնում Ադրբե-ջանում, քան, ասենք, զենք տրամադրելը Ղարաբաղին: Սա նշանակում է, որ ամեն մի այց լեգիտիմացնում, օրինակացնում է Ղարաբաղը որպես ինքնուրույն, ինքակառավարվող հասարակություն, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին»,- վերջերս նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցութ-յան ղեկավարը: Ըստ Վ. Հովհաննիսյանի, այդ իսկ պատճառով էլ ԼՂՀ այցելած ամեն մի պաշտոնյայի կամ մշակութային գործչի «Ադրբեջանը «պեր-սոնա նոն գրատա» է հայտարարում ու ցանկանում ամեն գնով կանխել նման այցերը: Սա նշանակում է, որ հենց այս կետին պետք է մենք խփենք», նման այցերը պետք է շարունակական լինեն ու այդ դեպքում ՀՀ-ն հաղթած դուրս կգա: Եվ ԼՂՀ անկախության ճանաչմանը հասնելու համար հարկա-վոր է փուլային աշխատանք, օրինակ՝ քույր տարածքների ստեղծում, մշակութային միջազգային փառատոների կազմակերպում, կրթական-մշակու-թային ծրագրերի իրականացում:
Իսկ Արցախում ամփոփում են վերջին՝ աստրախանյան հանդիպման արդյունքները: ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանն ասել է. «Մենք ողջունում ենք զոհվածների աճյունների եւ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ-ների՝ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչը կարելի է որոշակի առաջընթաց համարել բանակցային գործընթացում»: Նրա կարծիքով՝ «Մարդասիրական հարցերի լուծումները, վաղ թե ուշ, ինչ խոսք՝ կգտնվեն, բայց ահա հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների առումով, կարծում եմ, հազիվ թե: Ինչո՞ւ: Ճշմարտությունը պարզ է. Արցախն անմիջականորեն չի մասնակցում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս առումով գտնում եմ, որ Աստրախանի հանդիպումն իր եռակողմ ձե-ւաչափով թերի էր»:
Համենայն դեպս Ստեփանակերտում ողջունում են բոլոր ջանքերը, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները, որոնք պետք է շարունավեն: Բայց այլեւս համոզված են, որ վաղուց ի վեր հրամայական է դարձել գործընթացին՝ բանակցություններին՝ որպես հակա-մարտող կողմի, ԼՂՀ իշխանությունների ուղղակի ու լիիրավ մասնակցությունը, ինչը սահմանել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովը: Առանց պաշտոնական Ստեփանակերտի ստորագրության, կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ մնալու է սոսկ թուղթ եւ ոչ ավելին, ինչը գիտակցում են եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ՛ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները:
«Ինչ վերաբերում է Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովում ղարաբաղյան կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ որոշակի պայմանավորվածությունների հանգելու հավանականությանը, ապա իմ ենթադրությամբ, Աստանայում պարզապես կկայանա եւս մեկ հերթական հանդիպում, որի ժամանակ հազիվ թե ստորագրվի որեւէ հիմնարար փաստաթուղթ Արցախի Հանրապետության վերաբերյալ: Թեկուզ չեմ բացառում այն բանի հավանականությունը, որ կընդունվի մարդասիրական բնույթի այլ հայտարարություն, ասենք, հակամարտող կողմերի շփման գծից դիպուկահարների հեռացման մասին»,- նշել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 38, 39 (169, 170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment