Saturday, November 20, 2010

Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գործակալ Տիգրան Սարգսյանը գտնում է որ Հայաստանը չպետք է ունենա պետական լեզու

Ուղտը շփոթում է ուխտի հետ

Tigran Sargsyan

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է օտարալեզու դպրոցների բացման խնդրին` հայտարարելով, որ Հայաստանի համար դրանք ունեն ռազմավարական նշանակություն և օտար լեզուներ չիմանալու հետևանքով հայերը կարող են մեկուսանալ աշխարհից: Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն և ամենայն հավանականությամբ միանգամայն միտումնավոր ուղտը շփոթում է ուխտի հետ: Բանն այն է, որ օտար լեզուների իմացությունն իսկապես կարևոր, ռազմավարական իմաստով Հայաստանի և հայաստանցիների համար շատ կարևոր բան է, և այդ տեսանկյունից Տիգրան Սարգսյանն, իհարկե, իրավացի է, երբ ասում է, որ օտար լեզուներ չիմանալը կարող է Հայաստանը մեկուսացնել աշխարհից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ օտար լեզուների իմացությունը բոլորովին կապ չունի օտարալեզու դպրոցների հետ և օտար լեզվին տիրապետելու համար ամենևին էլ պարտադիր չէ բացել օտարալեզու դպրոցներ: Ահա այդ առումով, օտարալեզու դպրոցների խնդիրը կապելով օտար լեզուների տիրապետելու խնդրի հետ, իսկ դա էլ իր հերթին կապելով մեկուսացման վտանգի հետ և այդ ամենից բխեցնելով օտարալեզուների բացման ռազմավարական նշանակությունը` Տիգրան Սարգսյանը, ըստ էության, խեղաթյուրում է իրականությունը: Օտար լեզուներին տիրապետելու համար ոչ թե պետք է օտարալեզու դպրոցներ բացել, որտեղ հանրակրթական բոլոր առարկաները պետք է ուսուցանվեն օտար լեզուներով, այլ պետք է հայկական դպրոցներում պարզապես բարձրացնել օտար լեզուների դասավանդման մակարդակը, իսկ դրանից հետո էլ բարձրացնել բուհերում օտար լեզուների դասավանդման մակարդակը: Այլապես, դատելով վարչապետի տրամաբանությունից, հայերեն հանրակրթությունը խանգարում է օտար լեզուների իմացությանը: Դա, ըստ էության, անհեթեթ, զավեշտալի և, մեծ հաշվով, ազգային անվտանգությանը սպառնացող մտածողություն է: Եվ այդ իմաստով է, որ օտարալեզու դպրոցների բացումը ոչ թե ռազմավարական կարևորություն, այլ ռազմավարական վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Իսկ ռազմավարական կարևորություն այն ներկայացնում է իշխանության համար, քանի որ օտարալեզու դպրոցների բացումով իշխանությունը կարծես թե ընդամենը ավելացնում է միջազգային լեգիտիմության որոնումների իր գործիքակազմը, երբ կարող է իրականացվել դպրոց` լեգիտիմության դիմաց ծրագիրը: Իսկ թե ում հետ է Հայաստանը նմանօրինակ գործարքների գնում, նորություն չէ: Իհարկե, Ռուսաստանի, ինչի վկայությունը վերջին օրերին այդ երկրի որոշ պաշտոնյաների, մեղմ ասած, հանդուգն արտահայտություններն էին Հայաստանում ռուսաց լեզվի հանդեպ տոտալ խոնարհումների բացակայության կապակցությամբ:

www.1in.am

No comments:

Post a Comment