Գրել է Լուսանցք | |
19-11-2010 | |
Հնագույն երկիր Հայաստանս Մշակույթը լուրջ գործիք է, ծառայեցնե՛նք այն մեր վաղվա օրվան Հայոց պատմությունը ոչ թե հազարամյակների, այլ հարյուրհազարամյակների պատմություն ունի, այն հաստատապես առնչվում է Երկիր մո-լորակ - Մարդ արարած նախասկզբի հետ: Եվ սա հետզհետե կդառնա ապացուցելի: Երբ ասում ենք ապացուցելի, նկատի ունենք նյութական, տեսողական իմաս-տով. Հայոց հողը շա՜տ հարուստ նյութեր է պարունակում հնէաբանների համար: Կլինի դա Արեւմտյան Հայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրա-պետությունում, Արցախում, Նախիջեւանում, Ջավախքում, թե հայապատկան այլ վայրերում: Մեր ընթերցողներին կներկայացնենք վերջին ժամանակներս նոր հնագիտական մի քանի պեղումների ու գտածոների մասին, որոնք եւս մեկ անգամ վկայում են, որ հայոց պատմությունը մոլորակի հնագույն պատմությունն է՝ այն էլ նույնիսկ առկա փոքրաթիվ պեղումների ար-դյունքների հիմամբ: Ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող Սյունաց երկրի Քարահունջ բնակավայրում (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) նոր պեղումներ եղան: Հայ եւ բրիտանացի գիտնականները ուսումնասիրեցին աշխարհին հայտնի հնագույն աստղադիտարաններից մեկը (շուրջ 7.500 տարեկան), ինչի մասին ժա-մանակին մեծ ակնածանքով գրել է հայտնի գիտնական Պարիս Հերունին: Բրիտանացիները նույնպես նմանություններ են տեսնում հայկական Քարահունջի եւ բրիտանական Սթոունհենջի միջեւ: Ըստ օտար գիտնական-ների, գտնված եւ ներկայացված փաստերը փոխում են գիտական պատկերացումները մարդկային քաղաքակրթության զարգացման մասին՝ դրանք տանելով տասնյակհազարամյակներ հետ: Ժամանակին Հերունին խոսում էր ավելի քան 40.000 տարվա պատմության մասին... Ըստ թուրքական «Էրմենիհաբեր» լրատվական կայքի, Վանի ամրոցի հետնամասում պեղված հին քաղաքի կենտրոնում արված հնագիտական պեղումները հայտնաբերել են 1900-ական թթ. հայ եւ մահմեդական բնակչության համատեղ օգտագործման շինություններ: Պեղումների ղեկավար Շահաբեթթին Օզթուրքը նշել է, որ այս պեղումների արդյունքը շրջանի համար մեծ կարեւորություն է ներկայացնում. «Այս տարածքը 1915թ.-ից ի վեր հողի տակ է մնացել: Երկար ժամանակ է, ինչ այստեղ հնագիտական պեղումներ են իրականացնում: Շինությունների մեծ մասն արդեն դուրս ենք հա-նել»: Ենթադրվում է, որ Արեւմտյան Հայաստանում գտնվող այս քաղաքը բաղկացած է եղել շուրջ 13 թաղամասից: 30.000-անոց բնակչության մի մասը քրիստոնյա հայեր են եղել, մի մասը՝ մուսուլմաններ: Օզթուրքը, խոսելով տարածքի առանձնահատկություններից, ասում է. «Չելեբիի մզկիթից 20մ հեռավորությամբ պեղված եկեղեցին ապացույցն է այն բանի, որ ժամանակին այս տարածքում լիբերալիզմ է եղել: Հայտնաբեր-վել են նաեւ իջեւանատներ, որոնք համատեղ օգտագործվել են թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»: Նա նաեւ ասել է, որ պեղում-ների հայտնաբերած շինությունները վերականգնելով եւ խնամքի տակ առնելով՝ կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը: Ամիսներ առաջ մի տեղանք հայտնաբերվեց Արցախի Տող գյուղում: Այստեղ 1,5 ամսվա պեղումների ընթացքում բացվել է 18-րդ դարին վերագրվող Մելիք Եգանի պալատական համալիրը՝ հարակից շինություններով: Տեղանքը ադրբեջանցիների կողմից խնամքով թաքցված է եղել, որն էլ հայտնա-բերվել է միայն նրանց հեռանալուց հետո: Գյուղապետ Ալեքսանդր Շաբուրյանի խոսքերով՝ ադրբեջանցիներն այս հնագիտական տեղանքը խորհրդա-յին շրջանում հնարավորինս ծածկել էին հողով, իսկ առջեւում կառուցել մեծ դպրոց: Հետաքրքրականն է, որ հենց Մելիքի հիմնական 2-հարկանի ընդունարանում ապրել է մի ադրբեջանցի, ով ոչ միայն չէր քանդել հայկական խաչքարերով ու հայերեն տառերով փորագրությամբ պալատի պատերը, այլ նրա վրա ուղղակի ավելացրել էր 3-րդ հարկ: «Էդ թուրքերը շան նման վախենում էին հայերից: Առանձնակի վախով էին վերաբերվում հին հայ-կական տեղանքներին,- ասել է գյուղապետը,- նույնիսկ մի քանի բաժիններ երեւացել են՝ խաչքարեր, վերեւի եկեղեցին ձեռք տրված չէր, չնայած խորհրդային տարիներին ակումբի տեղ է ծառայել, բայց որ նման չափի հասնող տարածքներ են եղել, մենք չենք իմացել»: Այստեղ պեղումներն անում էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան բաժնի արշավախումբը: «17-րդ դարից սկսած ամբողջ Ղարաբաղի տարածում եղել են ընդհանուր առմամբ 5 մելիքություններ՝ Վարանդայի, Գյուլստանի, Տողի եւ այլ մելիքություններ, որոնք կոչվել են Խամսայի մելիքություներ: Տողի մելիքությունը հենց Եգանի հիմնադրած մելիքությունն է»,- ասել է արշավախմբի ավագ գիտաշխատող Աղավնի Ժամկոչյանը, ում խոսքերով, իրենք միայն մի փոքր հատվածում են աշխատում: «Ընդհանուր եգանական արգելոցը՝ պալատական առանձին մասերով մեծ տարածք է զբաղեցնում, սակայն ամբողջությամբ բացել դեռեւս հնարավոր չէ, քա-նի որ տեղանքը բնակեցված է»,- նշել է խմբի մեկ այլ ավագ գիտաշխատող՝ Ֆրինա Բաբայանը: Մինչեւ Մելիքի այստեղ հաստատվելն այս տարածքում ե-ղել են ավելի հին շինություններ, ենթադրում է գիտաշխատողը: Իսկ ըստ Ա. Ժամկոչյանի, ավելի հին շինությունում՝ նախնական դիտարկումներով ենթադրվում է, որ քարվանսարա է եղել, այսինքն իջեւանա-տուն.- կան որոշակի ապացույցներ: Գիտաշխատողները ցույց տալով դիմացի բարձունքի Հովհաննես եկեղեցին՝ պատմում են, որ Եգանը գալով Տող՝ վերականգնել էր այն ու իր հորը՝ Ղուկաս վարդապետին նշանակել վանահայր: Կարեւորելով Տողի ամբողջական պեղումը, նշվում է, որ սա ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ազատագրական պայքարը սկսել է ոչ միայն 1988-1989թթ., որի ժամանակ Տողը կենտրոնն էր պատերազմի, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղուց: «Մելիքները հարուրամյակներ շարունակ պայքարել են, որպեսզի Արցախը ազատագրեն թուրքական, պարսկական, արաբա-կան լծերից: Դա ինչ որ ժամանակ ստացվել է, ինչ-որ ժամանակ՝ ոչ եւ, ահա, այսօր վայելում ենք մեր ազատ հողերը»,- նշում են գիտաշխատողները: Նորօրյա պեղումներից հետաքրքրական էր նաեւ վերջերս ՀՀ-ում գտնված աշխարհի ամենահին՝ 5.500 տարեկան կոշիկը: Կալիֆորնիայի համալսարա-նի պրոֆեսոր, Արենիի քարայրում պեղումների արշավախմբի համանախագահ Գրիգորի Արեշյանը նկատել է, թե ամենազարմանալին այդ կոշիկում ծղոտի լինելն էր: Աղմկահարույց այս կոշիկը գտնելուց հետո Կանադայից, Չինաստանից եւ Եվրոպայից ստացվել են էլեկտրոնային նամակներ, որ-տեղ նշված է եղել, թե 5.500 տարեկան կոշիկի մեջ այն ժամանակ ծղոտ են դրել, որպեսզի լավ պահպանվի... «Նամակներում գրում են, որ մինչ հիմա իրենք էլ են որոշ կոշիկների մեջ լցնում ծղոտ, քանի որ կոշիկը խոնավանալու հատկություն ու-նի, իսկ այդպիսով կարելի է առավել դյուրին չորացնել, քան արեւի տակ դնելով: Այդ ձեւով կոշիկը չի փոխում ձեւը: Սակայն այս ամենը կարող է լինել միայն վարկած. դեռ ոչինչ պարզ չի»,- հայտնել է Գ. Արեշյանը: ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հիշեցրել է, թե ինքը կոշիկի գոյության մասին հայտարարել էր ավելի շուտ, սակայն այն ժամանակ Հայաստանում այն մեծ աղմուկ չի բարձրացրել, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները այդ մասին հրապարակել են ամիսներ անց. «Երեւի ճիշտն այն էր, որ աշխարհը արձագանքեր, մենք էլ լսողի դերում լինենք»: Հետագայում հնագույն կոշիկն իր ոդիսականն ունեցավ: Հայտարարվեց, թե «5.500 տարեկան կոշիկը թանգարանում այժմ ամբողջովին քարացել է»: Վա-յոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարայրային համալիրում (քարանձավում) հայտնա-բերված այդ կոշիկն այժմ ՀՀ պատմության թանգարանում է, որտեղ էլ այն սկսել է չորանալ: ՀՀ մշակութային արժեքների պահպանության եւ օգ-տագործման օրենքի համաձայն, հնագիտական պեղումները կատարելուց հետո 2 տարում նյութը պետք է հանձնվի որեւէ թանգարանի, իսկ Արենիի քա-րայրում պեղումները սկսվել են դեռեւս 2007թ., կոշիկն էլ պեղվել է 2008թ.: Ինչեւէ, կոշիկն ամբողջովին ճկուն է եղել, սակայն այժմ այն բոլորովին չի ճկվում: «Կոշիկը օրգանական նյութից է պատրաստված, դրա համար էլ կա պահպանության խնդիր: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք կռահել, որ 5-7 տարվա ընթացքում այն կսկսի ճաքճքել, իսկ 15 տարի հետո այդ կոշիկը չենք ունենա»,- հայտնել է Գ. Արեշյանը: Ըստ նրա՝ այդ կոշիկի «ռեստավրացիան այդքան էլ բարդ գործ չէ, քանի որ նման տիպի գտածոները երկար տարիներ պահելու համար աշխարհում կան մի շարք մեթոդներ, օրինակ Կալիֆորնիայի «Getty Conservation» ինստիտուտը զբաղվում է նմանատիպ գտածոների ռեստավրացիայով: Ռեստավրացիա իրականացնելն այդքան էլ դժվար չէ, այն 4-6 ամսվա ընթացքում հնարավոր է իրականացնել, որից հետո այն լիարժեք հնարավոր է պահպանել իր նախկին ձեւով»: Մնում է հուսալ, որ մեր մշակույթի նախարարությունը եւ պատմության թանգա-րանը համապատասխան կապեր կհաստատեն ռեստավրացիա անող ինստիտուտների հետ, որպեսզի այդ գործընթացը է՛լ ավելի արագանա: Իսկ այժմ աշխարհի հնագույն կաշվե կոշիկը ցուցադրվում է նշված թանգարանում: Հին տրեխը նաեւ հատուկ մաքրման է ենթարկվել: Ի դեպ նշենք, որ ըստ հնագետների, ոտնամանի հետազոտումը դեռ չի ավարտվել: «Անհրաժեշտ է դրանից վերցված նմուշը ուղարկել արտասահման՝ ԴՆԹ կրկնակի հետազո-տության համար, քանի որ նախկին հետազոտությունը արդյունք չէր տվել»,- հայտնել է Պ. Ավետիսյանը: Ներկայում կարեւորում են հատկապես կո-շիկի պահպանման հարցը: Արշավախմբի ամերիկահայ ներկայացուցիչ հնագետ Գ. Արեշյանը կարծում է, որ ոտնամանը անհապաղ պետք է «կոնսերվացնել». «Երբ այն հանվել է Արենիի քարանձավից, ավելի փափուկ է եղել: Հիմա տրեխը արդեն սկսել է չորանալ ու եթե չկոնսերվացնենք այն, ապա կարող է ոչնչանալ: Այս հարցում նաեւ հարկ կլինի համագործակցել այդ ոլորտում մասնագիտացված ինստիտուտների հետ»,- ասել է նա: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի կարծիքով, պետք է գումարել մասնագիտական խորհուրդ, որի եզրակացության հիմամբ էլ կորոշվի, թե միջազգային որ ինստիտուտի հետ է հարկավոր համագործակցել: «Այն դեպքում, եթե առաջանա կոշիկը Հայաստանից դուրս տանելու կամ այն նորից հետազոտելու հարցը, ապա դա արդեն կարվի հատուկ կարգով՝ թանգարանը կլիազորի հնագետին, կտա բոլոր համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաեւ կապահովագրի ոտնամա-նը»,- հավատացրել է նա: Հայ-ամերիկա-իռլանդական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված գտածո-ներ, որոնք թվագրվում են Ք.ա. 4.200-ից մինչեւ 3.500 թթ.: Համաձայն ՀՀ օրենքների՝ յուրաքանչյուր համատեղ ծրագրի իրականացման դեպ-քում մշակութային արժեք ներկայացնող ոչ մի նյութ, բացի նմուշից, Հայաստանից չի կարող դուրս գալ առանց հատուկ թույլտվության: Բացի գիտական տեղեկությունից՝ առարկայական որեւէ բան չի կարող Հայաստանից դուրս գալ (սա՝ Պ. Ավետիսյանի խոսքերով): Քարայրի միկրոկլիմայի, չորության, սնկային մնացորդների բացակայության շնորհիվ օրգանական նյութերը գրեթե ամբողջությամբ պահ-պանվել են: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կոշիկը Ք. ա. 5.500-6.000 թթ. է ստեղծվել: Արժեքավոր գտածոն կարված է մեկ ամբողջական կաշվե կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին: Կոշիկը հայտնաբերե-լիս լի է եղել խոտով: Գիտնականները դեռ չգիտեն՝ նախամարդիկ խոտը կոշիկի մեջ են լցրել այն տաք պահելո՞ւ, թե՞ ձեւը պահպանելու համար, այն հագե՞լ են, թե՞ ոչ: Կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարի կոշիկը կարող էր պատկանել եւ՛ տղամարդու, եւ՛ կնոջ: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի տնօրեն Բորիս Գասպարյանը տեղեկացրել է, թե ժամանակին համարվում էր, որ 2008թ. սեպտեմբերի 18-ին հայտնաբերված կոշիկն, ըստ հնագետների, պատկանել է միջնադարին՝ Օրբելյանների իշխանության շրջանին, «սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ այն ունի 5.500 տարվա պատմություն, պատկանում է բրոնզե դարին, ինչը հրաշք էր մեզ համար»: Նա նշել է, որ տարբեր լրատվամիջոցներ խեղաթյուրել են այս փաստը՝ ճիշտ չըմբռնելով, որ սա աշխարհի ամենահին փակ կաշվե կոշիկն է եւ ոչ թե մարդու կրած ամենահին ոտնամանը, «այս պատճառով կաշվե կոշիկը դարձավ հարեւանների հետ «կաշիգալանտերիական» պատերազմի առարկա»: Զլմ--ներում տպագրվելուց 1 ժամ անց աշխարհի հնագույն կոշիկի մասին նյութը կարդացել էր ավելի քան 170 մլն. մարդ, իսկ հաջորդող 2 օրում՝ 3 մլրդ. մարդ, ինչն ըստ Բ. Գասպարյանի, Հայաստանի անունը միանգամից հայտնի դարձրեց աշխարհում: 2007-2009թթ. հայտնաբերվել է 39 քարանձավային համալիր, որտեղ նկատվել են մարդու գործունեության հետքեր, եւ Արենի 1-ը նրանց մեջ ամե-նախոշոր քարանձավը չէ... Հնէաբանները պեղումներ են կատարել նաեւ Արշակունիների ոստանում: Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են շուրջ 60 դամբարանաբլուր-ներ: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռ 35 տարի առաջ: Իսկ 1976թ. արդեն այստեղ իրականացրել են հնագիտական աշխատանքներ: Բացվել են հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսին առնչվող հսկա տաճարական համալիր: «Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան հայոց: Այստեղ ե-ղել է Արշակունիների ոստանը, ուր արքայական տոհմի անդամներն են ապրել եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը»,- ասել է «Պատմամշա-կութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հ. Սիմոնյանը: Կենտրոնի տնօրենը դամբարանադաշտի մի մասն էլ առանձնացնում է՝ վերագրելով այն ուշ բրոնզե դարին: «Սա հիմնականում կարելի է ասել արքա-յական դամբարաններ են եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին»,- մասնագետն ավելացրել է, որ բացված դամբարանները հիմնականում կո-ղոպտված են, սակայն նույնիսկ թալանից հետո հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, թե ինչ ճոխ ու շքեղ թաղումներ են այստեղ եղել: Հայտնաբերվել են ոսկեգույն արծվի բրոնզե արձանիկ, նաեւ իշխանության խորհրդանշան հանդիսացող բազմաթիվ գտածոներ, այս թվում՝ զոհա-բերված առյուծի ատամներ: Կա նաեւ մարդկային զոհաբերություններ՝ հատկապես զոհաբերվել են պատանիներ, նաեւ թիկնապահի զոհաբերություն-ներ են եղել՝ այդ ժամանակվա ամենաուժեղ շրջանի 35-45 տարեկան տղամարդիկ: Կա հսկայական քանակի կենդանիների զոհաբերություն, հատկապես ցու-լեր, ձիեր, խոզեր, ոչխարներ, հայտնաբերվել են նաեւ գիշատիչների մորթիներ՝ առյուծի, հովազի, լուսանի, գայլերի, աղվեսների, շների: Ըստ Հ. Սիմոնյանի՝ անկասկած այստեղ ապրողները եղել են հնդեվրոպացիներ (արիացիներ, - Ա. Ա.) եւ դրա վառ ապացույցը հնդեվրոպական մտածողութ-յան հետ կապված ցուլերի եւ ձիերի զոհաբերությունն է, ապա նաեւ այն, որ դամբարանները փորված են տուֆակերտ ժայռի մեջ, այսինքն հնդեվրո-պական մտածելակերպի համաձայն՝ ամեն ինչ արվել է, որ դին չդիպչեր սուրբ հողին՝ այն չպղծելու համար: «Ես այստեղ կատարել եմ մի հստակ դի-տարկում, որ դամբարանները կողմնորոշել են արեւածագով, իսկ դա ցույց է տալիս քրմական ձեւավորված դասի մասին, ուստի՝ բավական բարդ աստղագիտական գիտելիքների մասին»: Բոլոր դամբարանները անհատական են, այսինքն նախատեսված են մեկ անձի համար: Նրան հուղարկավորել են կանոնակարգված հատուկ ծեսով. կանանց թաղել են ձախ կողքի վրա, տղամարդկանց աջ՝ կծկված դիրքով: Գտածոները հիմնականում տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան: Արենիի քարանձավում գտել են պղնձեքարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4.200-3.500 թթ. բազմաթիվ գտածոներ՝ չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ: Այս ամենը, շնորհիվ քարանձավի միկրոկլիմայի, հիանալի վիճակում է եղել: Հենց պեղումների սկզբում պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ: Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձ-րորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջա-գույն աման: «Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել: Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին ի-րականանում էր իմ երազանքը»,- հուզված անընդհատ հիշել է երիտասարդ հնագետը: Ի դեպ, կոշիկը օվալաձեւ է՝ կարված կովի կաշվի ամբողջական կտորից: Իսկ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում՝ արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կուժերը: Իրականացվում է Տաթեւի Ձիթհանի վերանորոգումը, հետազոտական եւ վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախա-ձեռնությամբ կազմվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով՝ բաղկացած վերականգնման, ճարտարապետության եւ մշակույթի ո-լորտների տեղական եւ միջազգային փորձագետներից: Ըստ ժամանակացույցի՝ հուշարձանը կվերանորոգվի այս տարի, իսկ այնուհետեւ կընթանան մե-խանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը: Հետաքրքրական էին նաեւ Արցախի Տիգրանակերտի պեղումները: Դրանք ոչ միայն մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում ու Արցա-խում, այլեւ միջազգային գիտական շրջանակներում: Այս մասին պարզաբանումներ էր տվել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Ըստ նրա, Տիգրանակերտի հետազոտական աշխա-տանքներին մասնակցելու ցանկություն արտասահմանյան շատ կազմակերպություններ են հայտնել, սակայն խուսափել են՝ Արցախի տարածքային խնդրի պատճառաբանությամբ: Հ. Պետրոսյանն ինքն է արդեն 2 միջազգային վարչություններից դուրս եկել, քանի որ վերջիններս մերժել են մասնակցել հետազոտական աշխատանքներին: Ադրբեջանական այն հայտարարություններին, թե Տիգրանակերտը աղվան-ադրբեջանական մասունք է, եւ որ հայ գիտնականներն, այն իրենցը ներկայացնե-լով, հերթական անգամ ստում են, գիտնականը սին քաղաքական խնդիր է համարում: Նա չի ուզում, որ գիտական-ակադեմիական նպատակներն առնչվեն ան-լուրջ քաղաքականությանը: Միաժամանակ նշում է, որ մեր մշակութային հարստությունը միայն թանգարանի դեր չպետք է կատարի. «Չեմ ընդու-նում այն տեսակետը, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, այդ մտածողությունը սխալ է, մշակույթը լուրջ գործիք է՝ մեր այսօրվա ու վաղվա օրը»: Ըստ գիտնականների, Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունը հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, հանրահռչակման եւ այն ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկն է: «Ծավալուն պեղումները, հուշարձանի լրացուցիչ մաքրումներն ու լանդշաֆտային տեսքի պահպանումը, հանրությանը ներկայացնելու գործընթացը՝ հրատարակությունները, ինտերնետային կայ-քի ստեղծումը, պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներն ու ի վերջո Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծումը այդ գործընթացի կարեւոր մասն են: Այդ ամենի արդյունքում Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելուներ ունեցող, ինտերնետում համակողմանիորեն ներկայացված եւ հան-րությանն առավել քաջածանոթ հուշարձանն է»,- շեշտել է Հ. Պետրոսյանը: Տիգրանակերտն ամեն օր միջինը 40-70 այցելու է ունենում, որոնց թվում՝ նաեւ արտերկրից: Պեղումների ընթացքում հայտնաբերված անտիկ գունազարդ խեցեղենի նորահայտ նմուշները, ավելի քան կես տոննա տարողության օձազարդ կարասը, վաղքրիստոնեական քանդակի բեկորները, պղնձե զարդերը, կենդանակերպ ելուստներով հասարակ խեցեղենի նմուշներ ցուցադրվում են հենց հուշարձանի տարածքում ստեղծված հնագիտական թանգարա-նում: Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակարպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած խումբը ամիսներ առաջ շրջագայել է Արեւ-մտյան Հայաստանում: Նրանք հիմնականում եղել են Խնուս եւ Բուլանղ գավառներում ու ոչ մի տեղ ոչ մի հայկական եկեղեցի չեն հանդիպել. «Այդ 2 գավառներում ոչ մի հայկական եկեղեցի չենք հանդիպել, մինչդեռ ամեն մի գյուղում մենք ժամանակին գոնե 1 եկեղեցի ենք ունե-ցել: Իսկ այդ գավառներն ունեցել են տասնյակ գյուղեր: Գերեզմանոցներ էլ չեն պահպանվել»: Հայտնի հուշարձանագետին ասենք, որ այո՛, շատ ցավալի է, որ ոչ մի գյուղում չի պահպանվել հայկական եկեղեցի, քանզի դրանք մեր մշակութա-յին ժառանգությունն են, սակայն պետք է հիշեցնենք, որ այդ նույն եկեղեցիների հայ քրիստոնյա ու «հեզ» տերերը ժամանակին ասպատա-կում ու ոչնչացնում էին հայ հավատի արիական տաճարները, Հայ Աստվածների պաշտամունքը, գրավոր մատյաններն ու այլ արժեքները... եւ այնպես ոչնչացրին, որ վերագտնելը համարյա անհավանական է դարձել... թուրքերի ոչնչացրածը գոնե հիմնահատակ չէ... գոնե դեռ... Ինչեւէ, Ս. կարապետյանը նշել է, որ հիմնականում պահպանվել են ժայռափոր հուշարձանները. «Քանդելը խնդիր է, դրա համար էլ պահպանվել ե-ն»: Վիմափոր հուշարձանները եղել են քրիստոնեական ու նախաքրիստոնեական (հիմնականում՝ ուրարտական) շրջանների: Կան միայն մի քանի խաչքա-րեր ու տապանաքարեր, որոնք ամրացված են եղել ինչ-որ շենքերի պատերի: Հուշարձանագետի խոսքով, այդ շրջաններում բնակվողները լավ էլ գի-տեն, որ այդ տարածքներում ժամանակին հայեր են ապրել. «Խնուս գավառի գյուղերից մեկի քուրդ բնակիչը, ով մեզ ուղեկցեց Լեռնակ բերդ, գագա-թին հասնելուն պես ասաց՝ ես ձեզ հիմա Հայաստանը պետք է ցույց տամ, ու սկսեց մատով մեկ առ մեկ ցույց տալ եւ թվարկել մինչեւ 1915թ. բնա-կեցված հայկական գյուղերի անունները: Եթե մարդ ասում է՝ ես ձեզ հիմա Հայաստանը ցույց կտամ, նշանակում է՝ գիտի, թե որտեղ է ապրում: Սահ-մանին պետական պաշտոնյաները՝ մաքսավորները, միմյանց հետ էին զրուցում: Մեկը մյուսին հարցնում է, թե ինչու են այսքան երկար մնա-ցել, խոսքը մեր մասին էր, մյուսն էլ պատասխանում է՝ իրենց հայրենիքն է, շրջում են»: Այսինքն՝ լինի հասարակ գյուղացի, թե պետական պաշտոնյա, բոլորն էլ գիտեն՝ այդ երկիրն ինչ անցյալ ունի, եւ որ այդ տարածքում հայերն են բնակվել... Այսպես գիտեն նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում, սակայն... դեռ կեղծում են ու հոխորտում: Արամ Ավետյան 6.000 տարվա քաղաքը - Եվ արտերկրի գիտնականը ակունքը գտավ մեր Շենգավիթում Շենգավիթը գտնվում է Երեւանի հարավ-արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին: Կանգնելով Շենգավիթ հնավայրի ուղիղ կենտրոնում՝ դեպի ա-րեւմուտք կերեւակվի Կարմրի բլուրը, դեպի հյուսիս՝ Ծիծեռնակաբերդը, դեպի արեւելք՝ Էրեբունին: Կարճ ժամանակ առաջ վերսկսվել էին Շենգավիթ հնավայրի պեղումները, որը ղեկավարում էին պատմամշակույթային ժառանգություն գիտահետազոտա-կան կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը եւ Փենսիլվանիայի «Ուայդններ» համալսարանի մարդաբանության ամբիոնի դեկան Միտչել Ռոտմանը: Շենգավիթյան մշակույթը շատ անգամ քողարկում են կամ ներկայացնում են Քուռ-Արաքսյան անվամբ: Ըստ Հ. Սիմոնյանի, ներկայիս հին շրջանը 10 երկրների տարածքային ոլորտի մեջ է ընդգրկվում: Հյուսիս-հարավ Կենտրոնական Անատոլիայից մինչեւ Կենտրոնական Իրան 1 մլն. քառ. կմ տարածք է: 3-4-րդ հազարամյակի պատմության առումով այս բնակավայրը ամենահինն է Երեւանի տարածքում: Մ. Ռոտմանի խոսքերով՝ ինքը 35 տարի աշխատել է Միջագետքում, ուսումնասիրելով խոշոր ու զարգացած քաղաքները եւ եկել է այն եզրակացության, որ ինչ-որ մի շատ կարեւոր «դետալ» է պակա-սում՝ երեւույթները ճիշտ հատկանշելու, մեկնաբանելու եւ ճիշտ եզրակացության գալու համար: Այդ դետալը ակունքն է: Որտեղի՞ց եւ ովքե՞ր -բերեցին այս քաղաքակրթությունը: Իսկ աղբյուրը Շենգավիթում էր: Ըստ Մ. Ռոտմանի, այստեղ են եղել առաջին արքաները, այստեղ են մշակել առաջին քարը, նաեւ՝ թանկարժեք, եւ այստեղ է եղել երկաթի մշակումը, գիրը... եւ մաքսային ծառայություններն էլ են այստեղ գործել: Եվ այս ամենը Շենգավիթում մ.թ.ա. 3.500 տարի առաջ՝ 3-րդ հազարամյակում: Իրան-իրաքյան մշակույթն ու տնտեսությունները սնվել են հայկական աղբյուրներից: «Սխալ է այն կարծիքը, թե Շենգավիթը փոքրիկ գյուղ է եղել, այն խոշոր քաղաք է եղել իր հզոր մշակույթով, ինչպիսին է Մոխրաբլուրը»,- նկատել էր Ռոտմանը: Մեկ այլ գիտնականի՝ Գրիգոր Արեշյանի խորհրդով Հայաստան եկած Մ. Ռոտմանն իր 35 տարիների որոնման պատասխանները վերջապես գտավ Շենգավիթում: 2012թ. Շենգավիթի հուշարձանի պեղումների արդյունքները կամփոփվեն մի գրքում, որը լույս կտեսնի հայերեն եւ անգլերեն լեզունե-րով: Երեւանի գրեթե կենտրոնում գտնվող Շենգավիթի հուշարձանն ունի մոտ 6.000-ամյա պատմություն, որը կարող է դառնալ Հայաստանի զբոսաշր-ջության մարգարիտներից մեկը: Սա պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի համոզմունքն է: Նա նշել է, որ այս տարվա պեղումները հուշարձանում սկսվել են հունիսի կեսերին եւ ավարտվել հուլիսի վերջին: 1.5 ամսվա պեղումներն ի-րականացվել են մոտ 800 քմ տարածքում, որտեղ հետաքրքիր բացահայտումներ են եղել: Հուշարձանի տարածքը հայտնի է 1930-ական թվականներից, որ-տեղ պեղումներ են արվել մինչեւ 1983թ., որից հետո հուշարձանը նորից լքվել է հնագետների կողմից: Իսկ 2000թ. վերսկսեցին հուշար-ձանի հետազոտումները: Ըստ հնէաբանների, պեղումնավայրը շատ լավ է պահպանվել: Վերջին անգամ պեղվել է 1,5 մ խորությամբ, որտեղ էլ հայտ-նաբերվել են 4 շերտ, որտեղ հնարավոր է դեռ շատ արժեքավոր իրեր պեղել: Շենգավիթի պեղումները վկայում են, որ ազգագրական պատկերը մոտ 5-6 հազ. տարի գրեթե պահպանվել է նույնությամբ: Պեղումներին մասնակցել են նաեւ տարբեր բուհերից շուրջ 70 ուսանող: Հաստատվել է, որ Շենգավիթն ունեցել է շատ ավելի բարդ կառուցվածք, պեղումների արդյունքում հայտնաբերվել է այն ժամանակվա համար հսկայական դահլիճ, որն ունի 12-13 մ երկարություն եւ 8 մ լայնություն, հայտնաբերվել են շինարարական բարձր մակարդակ ունեցող կառույցներ՝ բաղկա-ցած հիմքից եւ հում աղյուսե պատերից, գտնվել են 2 մեծ կիսագետնափոր կարասներ, որոնք նախկինում օգտագործվել են կենցաղային նպատակներով: Նաեւ հայտնաբերվել է ավելի քան 33 հատ նետասլաք, որն էլ ապացուցում է, որ հասարակությունը եղել է բավականին զինված, ինչպես նաեւ բազմա-թիվ արվեստի գտածոներ, մեծաքանակ զարդեր: Ըստ մասնագետների, Շենգավիթ քաղաքն ունեցել է 5.500-ից ավելի բնակչություն, ինչը վաղ բրոնզե դարի համար հավասարազոր է քաղաքային բնակչության թվաքանակին: Աշոտ Բադալյան Կարեն Բալյան Երկու նյութերի նկարները տես «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում: Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությանե ցանկը համալրվել է հայկական խաչքարերով Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիա-յի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանի ընթացքում «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկը համալրվել է 47 օբյեկտով` ներկայացված 29 պետության կողմից: Այսպիսով, ցանկում ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության 213 օբյեկտ: Հավանության է արժանացել նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացրած («Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը. հայկական խաչքա-րեր») հայտը, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգա-յին պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաեւ ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Այսպիսով, ՅՈւՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերն ընդունում է իր մշակութային ժառանգության անբաժան մաս: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, November 20, 2010
Հայաստանը ունի ավելի քան 40.000 տարվա պատմություն
Հնագույն երկիր Հայաստանս... Վերջին ժամանակների որոշ պեղումների ու գտածոների մասին
Subscribe to:
Post Comments (Atom)
40.000? Ավելի շատ ասեք, մեկա հավատացողը կհավատա: «Դինոզավրերը հայերից են առաջացել?» կարաք սենց վերնագիր դնեք
ReplyDelete