Գրել է Լուսանցք | |
26-11-2010 | |
Լեզուն ազգի՛ ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչն է Իսկ ժողովրդի ունեցածը ոչ թե լեզու է, այլ՝ հաղորդակցման միջոց «Քո (Արարչիդ,-Ս.Մ.) ստեղծած լեզուս...» (Նարեկացի) Սկսենք մեր նախագահից: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն նրա բառ ու բանում արտահայտվում է ազգային բովանդակությամբ ամենից շատ աչքի ընկ-նող բանասիրական կրթության ազդեցությունը (նա, ինչպես հայտնի է, ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը) եւ մենք նրանից լսում ենք բաներ, որոնք ընդհանրապես հայությանն են վերաբերում եւ ոչ նրա մի (կրոնական, քաղաքական, տնտեսական...) հատվածին: Ցավալի է, իհարկե, որ նա իր այդ ասած հույժ կարեւոր բաները հետո իր նախագահական գործնական կյանքում մոռանում է: Բայց որ ասում է՝ դա կարեւորենք. ոչ ամեն նախա-գահ է համարձակություն ունեցել նման բաներ ասելու... Նախագահի՝ «հայություն» ընդհանուր խորհրդին վերաբերող վերջին ասածը հայոց լեզվի մասին էր: Ասվեց, որ հայոց լեզուն առնվազն 8.000 տարվա պատմություն ունի1, եւ դա ասում են ոչ միայն հայազգի հետազոտողները: Դա ասելուն անմիջական առիթ էին հանդիսացել Ադրբե-ջանի նախպագահի հովանավորությամբ վերջերս այդ երկրի պատմության վերաբերյալ լույս տեսած գրքերը, որոնցում մի լավ կեղծված է ինչպես այդ երկրի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը: Ասել է թե՝ մեր նախագահը հեռակա պատասխան է տվել իր հակառակորդ նախագահի սրտով գրված մոգոնանքներին: Եվ որոշ չափով ճիշտ պատասխան է տվել, թե-կուզեւ՝ հայտարարության կարգով: Բայց եւ այնպես՝ ՀՀ նախագահ- ԱՀ նախագահ պատմագիտական հեռակա «վիճաբանությունում» առավելությունը երկ-րորդի կողմն է: Ու ոչ այն պատճառով, որ Ալիեւը ճիշտ է, այլ՝ որ նա ոչ միայն հայտարարում է, այլեւ իր սնամեջ, ոչ ճշմարիտ ու հակագիտական հայտարարութ-յունները (ի տարբերություն մերինի) «հիմնավորելու» համար իր երկրի ազգայնամոլ «գիտնականներին» գրքեր գրել է տալիս: Համակող-մանիորեն ասված ու բազմիցս կրկնված սուտն ու կեղծիքը ժամանակակից աշխարհում ավելի է անցողունակ, քան թեկուզեւ այն ճիշտը, որը պարզա-պես հայտարարվում է... Ինչեւէ, ոգեւորված մեր նախագահի, թեկուզ՝ պարզապես հայտարարվածով, որոշեցի «Լուսանցք»-ի ընթերցողին փոխանցել հայոց լեզվի մա-սին սույն խոհա-իմաստասիրական խորհրդածությունները: Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառարմատով՝ լ-էզ(ազ)-ու: Էզ(ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծա-գումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…(տես «Հայոց լեզվի խորհրդարան (Աստվածաշունչ)»): Լ-ն ու ու-ն ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը: Լեզու-ն, հետեւաբար, նշանակում է ազգի՝ ար-յունակցորեն միմյանց հետ կապված մարդկանց ծագումնային որակը: Ոչ-ազգը՝ մարդկանց պատահական հավաքականությունը (ժողովուրդը), ըստ այդմ, լեզու, որպես այդպիսին, չունի: Նրա ունեցածը հաղորդակցման միջոցն է: Հետեւաբար հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արա-րումից եւ միշտ նրա կյանքում առկա է: Ըստ այդմ, լեզուն ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը եւ հանդիսանում է նրա ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչը: Ազգի լեզուն նրա Աստվածաշունչն է (անթույլատրելի է առանձին մարդ անհատների գրած կամ կազմած գրքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն, Աստվածաշունչ համարելը...): Անընդունելի է լեզվաբանական այն տեսակետը, ըստ որի՝ լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների պարագայում միայն, ինչ-պես նաեւ ժողովրդական «լեզուների» պարագայում բացառապես): Ազգը ծնվելով՝ ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի, բնական բազմազան երեւույթների ու էությունների, այլ բնական օրգա-նիզմների եւ Արարիչ ու Աստված զորությունների հետ: Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեկերտվածքի, իր բնավորության, իր որակական զանազան դրսեւորումների միջոցով՝ արդյունքում յուրովի ընկալելով դրանց խորհուրդները եւ համապատասխան անուններ տա-լով դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների (իմաստների) համակարգն էլ ազգային լեզուն է: Նրանում ամեն խորհուրդ իր անունն ունի եւ ամեն անուն իր խորհուրդն ունի (տես «Ուխտագիրք»): Ազգը, եթե նա ազգ է, աշխարհի այլ լեզուների հետ նախեւառաջ հարաբերվում է իր ազգային, մայրենի լեզվի հիմունքով: Ուրացա՞վ ազգն իր լեզուն, իր լեզվի նախարար խորհուրդները, նշանակում է՝ նա էլ ազգ չէ, ժողովուրդ է (մեր ազգի պարագայում, ընդհանրապես ասած, դժբախտաբար, բանը հենց այդպես է. պատահական չէ, որ այդ առումով մերօրյա մասսայական հայի մեջ ժողովուրդ բառ-խորհուրդը ազգ բառ-խորհր-դին դուրս է մղել): Լեզուն ազգի հոգու պահապան տունը, Աստվածաշունչը, հավատքն է: Ազգը իր լեզվից դուրս՝ այլ տեղեր, այլ հոգիներում ու այլոց գրքերում հավատք չի փնտրում: Ազգային լեզուն իր ազգի մեջ հանդես գալով որպես ներքին գենետիկական որակ՝ այլ ազգերի մեջ արտահայտվում է որպես արտաքին հաղորդակցման միջոց: Որպես ազգային խորհուրդների համակարգ, ազգային լեզուն սովորաբար օտար փոխառություններ չի ընդունում: Եվ եթե որոշ օտար բառեր պարտադրվում են, ապա ազգային լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չեն պարունակում: Դրանք ժա-մանակի ընթացքում ազգայնացվում են: Ինչպես չկա վերացական ազգ, այնպես էլ չկա վերացական՝ անտոհմիկ ազգային լեզու: Եթե ազգը ցեղի (ռասսայի), մարդու այս կամ այն տեսակի օրգա-նական մասն է, ապա ազգային լեզուն էլ պարտադիր ցեղի լեզվի օրգանական մասն է: Դրանով է պայմանավորված այն, որ աշխարհի լեզուները խմբա-վորվում են ըստ իրենց ցեղային, ընտանեկան ծագումնաբանության՝ արիական (լեզվաբանության մեջ այս լեզվաընտանիքը սխալմամբ կոչվում է հնդեվրոպական), չինական, սեմական, թյուրքական եւ այլն: Փաստորեն, ազգային լեզուները ընդհանուր ցեղային մայր լեզվի ճյուղավորումները՝ բարբառներն են, ինչպես ամեն մի ազգային լեզվի մասնավոր դրսեւորումներն են նրա բարբառները: Ազգային լեզուն ունենալով ցեղային ծագում՝ հետագայում զարգանում է ինքնու-րույնաբար՝ կրելով ցեղից ճյուղավորված ազգի կյանքի ընթացքի առանձնահատկությունները: Ընդհանուր ցեղային լեզվի բաղադրիչներից՝ ազգային լեզուներից որեւէ մեկը պարտադիր մայր լեզվի կարգավիճակ է ունենում: Փաստո-րեն, այդ լեզվի պարագայում ցեղային լեզուն ու ազգային լեզուն նույնանում են: Առավել բնական է լինում այն, որ ցեղային լեզվի ա-ռաքելությունն ունենում է ցեղի այն ազգի լեզուն, ով շարունակում է ապրել ցեղի բնօրրանում (չէ՞ որ լեզուն նաեւ բնօրրանի դաջ-վածքն ունի): Ցեղի մայր լեզուն, պարզ է, լինում է ցեղալեզվի մյուս ազգային լեզուներից ամենահիմնայինը, ամենամաքուրն ու ա-մենահարուստը: Ցեղալեզվի բնականոն զարգացման դեպքում այդ լեզվի մայր լեզուն դառնում է մյուս ցեղալեզուների գլխավոր սնուցո-ղը, դրանց խորհուրդների պարզաբանման ամենավստահելի պատվարը, դրանց՝ միմյանց հասկանալի դարձնելու «ամենահասկացող միջնորդը»: 1 Ազգի լեզուն այնքան պատմություն ունի, որքան դա կրողը: Հետեւաբար, հայոց լեզվի տարիքն այնքան է, որքան հայինը: Գանք ազգային լեզուներից ամենահարուստներից մեկին` մեր հայոց լեզվին: Սկսած 18-րդ դարից հայագիտության մեջ սկսեց վերականգնվել հին ժամանակներում թե մեզ եւ թե ցեղակից մյուս ազգերին հայտնի այն ճշմարտությունը, որ հայոց լեզուն ցեղային լեզուներից մեկի՝ հնդեվրոպական (արիական) լեզվաընտանիքի մայր լեզուն է: Այդ ճշմարտությունը, ճիշտ է՝ ծայրահեղացված ձեւով, առաջինը վերականգնող-ներից մեկը եղավ 18-րդ դարի հայագետ Մ. Չամչյանը: Նա իր «Պատմություն հայոց»-ում գրում է, որ աշխարհի բոլոր լեզուները ծագել են աստվածախոս հայերենից եւ որ նախասկզբնապես, մինչեւ բաբելական աշտարակաշինությունը, հայոց լեզուն է եղել երկրագնդի ողջ մարդկութ-յան խոսակցական լեզուն (ավելի ճիշտն` ըստ իս, իհարկե այն է, որ հայոց լեզուն միայն արիական լեզվի եւ մասամբ նաեւ սեմականի հիմքն է): Մեծանուն պատմաբանը իր այդ տեսակետը ոչ թե պարզապես հայտարարում է, այլ հնարավորինս հիմնավորում՝ դիմելով եբրայական Բիբլիայի եւ այլ գրքերի օգնությանը: Չամչյանից հետո այլ հայագետներ էլ (օրինակ՝ Հ. Ավետիքյանը, Հ. Սյուրմելյանը, Հ. Ավգերյանը իրենց կազմած հոյակապ «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» առաջաբանում) այդ տեսակետը տարբեր ընդգրկումներով արտահայտեցին: Խորհրդային շրջանում հայագետների կողմից այդ տե-սակետը հիմնականում մոռացության մատնվեց եւ մասամբ վերականգնվեց միայն դրա վերջերում: Այդ ժամանակ լույս տեսած «Հայկական սովետական հան-րագիտարան»-ում կարդում ենք, որ համաձայն նորագույն ուսումնասիրությունների՝ հնդեվրոպացիների (արիների,-Ս.Մ.) եւ նրանց լե-զուների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհը եւ նրան հարակից շրջաններն են: Հստակորեն ու լիաբերան իհարկե չի ասվում, որ հնդեվ-րոպական (այսուհետ հասկանալ՝ արիական,-Ս.Մ.) լեզուների հիմքը հայոց լեզուն է, բայց եւ այնպես՝ խորհրդային շրջանում այդ ճշմար-տության մասին կեսբերան անգամ ու նույնիսկ ենթատեքստով ասվածն էլ մեծ բան էր... Նույն խորհրդային շրջանում հայոց լեզվի՝ արիական լեզվաընտանիքում հիմնային դերի գիտակցումի քայլեր արվեցին նաեւ օտար գիտնա-կանների կողմից: Հատկանշական է այս առումով, որ խորհրդային ժամանակաշրջանի վերջերում խորհրդային երեւելի լեզվաբանների կազմած հնդեվրոպական լեզվաընտանիքի քարտեզում (լեզվատոհմածառում,-Ս.Մ.) հայոց լեզվին նախ ինքնուրույն կարգավիճակ է տրված (այն ոչ մի մասնա-վոր արիական լեզվից չի բխում), եւ հետո էլ՝ այն տեղադրված է հնդեվրոպական նախալեզվից անմիջականորեն ճյուղավորված երկու լեզվական «բնե-րից» մեկի տեղում: Նույն ժամանակներում հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին լույս տեսած Վ. Իվանովի եւ Կ. Գամկրելիձեի արժեքավոր աշ-խատության մեջ եւս հայոց լեզվին հնդեվրոպական (հեղինակները համարձակորեն օգտագործում են նաեւ «արիական» եզրույթը,-Ս.Մ.) լեզվաըն-տանիքում բնային դեր է հատկացված (հիմք լեզուն այդտեղ հայոց լեզվի «տակն» է տեղադրված), այն տարբերությամբ, որ այդ լեզվաբանները «հն-դեվրոպական լեզվաընտանիք» եզրույթին զուգահեռ ազատորեն գործածում են նաեւ «արիական լեզվաընտանիք» (մասնավորապես՝ «արիա-հայկական լե-զու») եզրույթը: Օտար լեզվաբանների՝ արիական լեզվաընտանիքի մասին կազմած այս քարտեզներից երեւում է, որ քիչ է մնացել, որ այդ օ-տարները այդ քարտեզներում հայոց լեզուն «իջեցնեն» արիական նախալեզվի տեղում: Այդ վերջնական քայլին օտարներին պետք է դրդի, համո-զի, անշուշտ հիմնավորելով, բանիմաց հայ հայագետն ու լեզվաբանը, քանզի նրան է վիճակված այսօր լինել արիական մայր լեզվի կրողը, ում, պարզ է, ավելի է զգայելի ու մտածելի իր լեզվի ինչ ու ինչպիսին լինելը: Մեր օրերում հայոց լեզվի բուն իմաստի ու արիական լեզվում բուն տեղի գիտակցումն ունեցող այդպիսի հայերի անուններ մեզ արդեն հայտնի են՝ 70-ական թթ. հետո սփյուռքում Մ. Գավուքճ-յանը, Հայաստանի անկախացման շրջանում՝ Ս. Կակոսյանը, Ալ.Վարպետյանը, Ա. Տերյանը..., հիշենք նաեւ, որ «Լուսանցք»-ում եւս հայոց լեզուն որպես արիական լեզվի մայր լեզու լինելը վկայող հրապարակումներ են եղել: Որո՞նք են նշված հեղինակների ու հրապարակախոսների հետազոտությունների գլխավոր գաղափարները՝ ի մի բերված: - Արիական ցեղալեզուն առաջացել է առասպելական ժամանակներում՝ արարչածին (արմենական) ցեղի արարման վայրում՝ Հայկական լեռնաշխարհում: «Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ»,-ասում է Նարեկացին՝ դիմելով «իրեն» արարած Արարչին՝ վերապրելով այդ ժամանակնե-րում Արարչի կողմից «իրեն» լեզու տալը: - Արիական լեզուն Հայկական լեռնաշխարհից է տարածվել աշխարհի չորս կողմերը: «...Հնդեվրոպական մայր լեզուի տրոհումից յետոյ, նրա տար-բեր ճիւղերը կրողները, բնակչութեան աճի հետեւանքով՝ ճառագայթել-արտագաղթել են չորս կողմ: Նրանցից ոմանք, շարժուելով դէպի արեւ-մուտք, Փոքր Ասիայի վրայով անցել են Եվրոպա, ոմանք Կովկասի անցումներով գնացել են հիւսիս, իսկ ոմանք էլ դէպի Արեւելք-հարավ՝ դէպի Ի-րանական սարահարթ... Ոմանք էլ պէտք է գնացած լինէին ուղղակի դէպի հարավ, մի ուղղութիւն, որով աւելի հեշտ էր գնալ Տիգրիս ու Եփրատ գետե-րի հոսանքով»,- գրում է Գավուքճյանը: - Ցեղալեզվի արարման վայրում՝ Հայկական լեռնաշխարհում լեզուն պահել-պահպանել է լեռնաշխարհում ցեղի մնացած մասը՝ հայը1, ում լեզուն՝ հայերենն էլ, փաստորեն, նախաարիական լեզուն է: Ըստ այդմ, արիական լեզուն եւ հայոց լեզուն ըստ էության նույնական են: - Արիական ազգերի լեզուների հիմքը հայ արիական լեզուն է. առաջինները երկրորդի ճյուղավորումներն են (բարբառները): - Հայ-արիական մայր լեզվից սկիզբ առած արիական լեզուները սկզբնական շրջանում պահպանելով մայր լեզվի հետ հարազատությունը՝ հետագա-յում կերպարանափոխվել ու «զարգացել» են ինքնուրույնաբար՝ պայմանավորված ստեղծված նոր հանգամանքներով (սրանց մեջ, ինչ խոսք, ամենաազ-դուն եղել են բնիկների ստեղծած լեզվական այն պայմանները, որոնց մեջ հայտնվել են արիալեզու գաղթականները): - Ժամանակակից հայոց լեզուն ժառանգորդն է հայ-արիական նախալեզվի: - Չնայած հայ-արիական մայր լեզվից արիական մյուս լեզուների տարբերություններին՝ դրանք իրենց մայր լեզվի հետ խորը ընդհան-րություններ ունեն: Ի՞նչ է հետեւում հայ-արիական լեզվի մերօրյա կրողի՝ հայի մեջ լեզվական այդ զգացում-մտածումներից: - Հայկական լեռնաշխարհից գաղթած արիները սկզբնական շրջանում խոսել (ու նաեւ թերեւս գրել) են նույն այն լեզվով, ինչ իրենց հայրե-նիքում մնացածները: Այդ մասին արիական ազգերից մեկի՝ քարթվելոսների աղբյուրներից մեկում, օրինակ, կարդում ենք, որ Թորգոմի 8 հսկա որդիների՝ Հայկի, Քարթլոսի, Բարդոսի, Մովականի, Լեկոսի, Հերոսի, Կովկասի եւ Եգրոսի (Հայկից հետո թվարկվածները տարածաշրջանի արիական ազգերի նախնիներն են,-Ս.Մ.) մեջ Հայկը ամենահսկան էր ու «նրանք բոլորը մի լեզու ունեին՝ հայերենը» (Մելիքսեթ-Բեկ, «Վրաց աղբ-յուրները Հայաստանի եւ հայերի մասին», հ. Ա, էջ 146): - Հայոց լեզուն, որպես արիական լեզվի մայր լեզու, ամենահարուստը, ամենախորքայինն ու ամենաընդգրկունն է, հենց հայոց լեզուն է հնարավորություն տալիս հասկանալու, ստուգաբանելու ցեղակից մյուս լեզուների առանձին տարրերի (բառարմատների, բառերի, հնչույթ-ների, ածանցների...) բուն իմաստները, նշանակությունները, դրանց ճիշտ ձեւը, ճիշտ ընթերցումը, ինչի հնարավորությունը այդ լեզու-ները չեն տալիս: - Հայոց լեզուն, որպես գենային (ծագումնային) լեզու, պարունակում է արիական մյուս լեզուների տիպական գծերը: - Հայոց լեզուն, որպես արիական մայր լեզու, ամենամեծ թարգմանչական (ու այդ լեզվով խոսողների՝ ցեղակից մյուս ազգերի լեզուներով խոսելու) ամենալայն հնարավորություններն ունի: Ավետիք Իսահակյանն ասել է. «Չեմ հիշում՝ Ֆոյերբախը, Հեգելը, թե Հերդերը ասել է, որ իր աշխատությունը միայն հայերենով կարելի է թարգմանել»: Ավելացնենք նաեւ, որ արիական մայր լեզվի կրող հայն է միայն, որ կարո-ղանում է այլ արիական լեզուներով խոսել առանց իր լեզվի շեշտադրումների (ակցենտի): - Հայոց լեզուն է հնարավորություն տալիս վերականգնելու ցեղակից մյուս լեզուների առանձին տարրերի կորսված իմաստները: Հայոց լեզվի՝ արիական լեզվի մայր լեզու լինելը, ինչ խոսք, մեծ պարտականություն է, եւ դա մեր օրերում լիարյուն ստանձնելու հա-մար հայոց լեզվի կրողներիցս պահանջվում է հայ լեզվական կյանքի հսկայածավալ բարենորոգում: 1 Մեր ազգին տրվող այդ եւ արմեն (բառացի՝ արի մարդ, արարչածին) անունները հոմանիշներ են: ԾՆԹ. - նկարում ցուցադրված արիական լեզվաընտանիքի տոհմածառում, մեր հոդվածի տրամաբանությամբ, «արիա-հունա-հայկական» բնաճյուղի անունը պետք է կարդալ «հայ-արիական» եւ այն «իջեցնել» բնարմատին: Սերգեյ Մանուկյան ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ «Լուսանցք» թիվ 40, 41 (171, 172), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, November 27, 2010
Լեզուն ազգի ոգեղենության ամենաբացարձակ արտահայտությունն է - քուրմ Մանուկ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment