| Գրել է Լուսանցք | |
| 15-07-2011 | |
| ՄԱԿ-ը մղում է հայրենատիրությա՞նՄիացյալ Արցախ՝ Գանձակ մայրաքաղաքով Եվրոպական Կոսովոյի անկախության ճանաչմանը հետեւեց աֆրիկյան Հարավային Սուդանի անկախության ճանաչումը, ընթացքի մեջ է ասիական Պա-ղեստինի անկախության հաստատման խնդիրը ՄԱԿ-ում: Քրիստոնյա եւ սլավոնական Սերբիան, որքան էլ տարօրինակ է, նույնպես ճանաչեց իր պատմական տարածքի՝ Կոսովոյի անկախացումն ու մահմեդա-կանացումը՝ թուրք-ալբանացումը: Հյուսիսային Սուդանի արաբական եւ մահմեդական հատվածը նույնպես ճանաչեց Հարավային Սուդանի քրիստոնյա եւ հեթանոս բնակչության ինքնորոշման իրավունքը: Իսրայելի առջեւ խնդիր է դրված ճանաչելու Պաղեստինի ինքնավա-րության անկախությունը, ինչը դեռեւս ձգձգվում է: Իսկ ահա, Արցախի անկախության խնդրի  առումով, որ շուրջ 20 տարվա պատմություն ունի եւ այդ հայկական տարածքը  գործում է որպես անկախ պե-տություն, որեւէ միջազգային արձագանք չկա:  Ադրբեջանի ճանաչման մասին էլ չենք խոսում:Անգամ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախությունը, բայց Արցախի հարցում լռում է:Հիմա էլ Մերձդնեստրի ճակատագիրը կարող է որոշվել Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարների հանդիպման ժամանակ:Վերլուծաբանները  նշում են, որ եռանախագահների կազանյան հանդիպման ձախողումից հետո, երբ  արցախյան հարցը դոփեց տեղում, ՌԴ նախա-գահ Մեդվեդեւը կանի ամեն ինչ,  որպեսզի «փրկի» Հաննովերում կայանալիք Մերձդնեստրի հիմնահարցին նվիրված  գագաթաժողովը:Այսինքն՝ ՄԱԿ-ը եւ այսպես կոչված  միջազգային հանրությունը գերտերությունների հետ մեկտեղ կարողանում են  մասնատել երկրներ՝ խախտելով իրենց իսկ հռչակած տարածքային  անձեռնմխելիության իրավունքները, միաժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքը  առաջ մղե-լով, բայց Արցախ-ԼՂՀ հարցում ավելի քան 20 տարի խաղեր են տալիս:  Իսկ խաղում են, որովհետեւ սրանց պետք է մեր տարածաշրջանում միշտ ներկա  մնալու պատճառ ունենալ: Արցախի հարցը հայ-ադրբեջանական  հարաբերություններում է պատճառ, իսկ մերթընդմերթ երեւակվող Ջավախ-քի հարցը՝  հայ-վրացական: Կան նաեւ հայ-թուրքական, թուրք-վրացական եւ  ադրբեջանա-վրացական խնդիրներ: Այնպես որ, ամեն բան պահվում է մի-ջազգային  զավթարար ուժերի ձեռքին, իսկ Կովկասյան կոչված տարածաշրջանը հեռու է մնում  ինքնուրույն կարգավորման գործընթացից: Երեւանն  ու Ստեփանակերտը դեռ հայտարարում են, թե ամեն ինչ անելու են, որպեսզի  խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ սա ձեռնտու հայ-տարարություն է  վերոնշյալ ուժերի համար, որոնք մեկումեջ սաստում են Բաքվին՝ ռազմատենչ  հայտարարությունների պատճառով, սակայն չեն պատժում, որովհետեւ մի օր կարող է  նաեւ պատերազմի կարիք ունենան...…ԵԱՀԿ ՄԽ  համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի  դիրքորոշումները, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումները, սակայն  որեւէ ձեւով չեն ակնարկում Արցախի անկախ կարգավիճակի մասին:Իսկ  բանակցային գործընթացի ամենամեծ եւ առաջնային խնդիրը, որպես լիիրավ կողմ,  ԼՂՀ-ի մասնակցությունն է բանակցություններին: Եթե ԼՂՀ-ի օրինական  ներկայացուցիչները չկան բանակցություններում, որեւէ գործընթաց չի կարող  վերջնական լուծում ստանալ:Արցախին հնարավոր է  դարձնել բանակցությունների լիիրավ կողմ եւ դրա առաջին քայլը ՀՀ-ի կողմից  ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը  հիմնավորված կլինի փաստաթղթերով՝ առաջինը՝ զինադադարի մասին պայմանագրով,  որ-տեղ կա ԼՂՀ իշխանությունների ստորագրությունը եւ երկրորդ՝ 1996թ.  Բուդապեշտի գագաթնաժողովում ԼՂՀ-ն ամրագրվեց հակամարտութ-յան լիարժեք կողմ:  Միայն 1998թ., երբ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ եւ  սկսեց ներկայացնել ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, սխալ մոտեցում կիրառվեց, իչնը  շարունակվում է առ այսօր: Եթե ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը հաստատվեր ՀՀ 2-րդ  նախագահի օրոք, ապա նրա՝ ՀՀ եւ ԼՂՀ կողմից հանդես գալը կդառնար օրինական եւ  ուժեղ քայլ: Սակայն հիմա հակառակն է:Վերջերս  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի  ընթացքում քվեարկության էր ներկայացված «Ամրապնդելով ԵԱՀԿ  արդյունավետությունն ու գործունակությունը. Նոր մեկնարկ Աստանայի  գագաթաժողովից հետո» բանաձեւի նախագիծը: Փաստաթուղթը մասնա-վորապես  անդրադառնում էր նաեւ ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝  արցախյան: Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություն-ները հանդես էին եկել  առաջարկով‘ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը փոխարինելու  «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն»  ձեւակերպմամբ, բայց հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել այդ  փորձերը:Քվեարկության ժամանակ ադրբեջանական  ուղղման օգտին քվեարկել են նաեւ Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի  ներկայացուցիչները: 37 երկիր քվեարկել է այլ կերպ եւ խնդիրը համարվել է  կարգավորված: Ամերիկյան «Washington Post»  պարբերականի լրագրողը այցելել էր Արցախ եւ ներկայացրել իրական պատկերը: Սա  իհարկե Ադրբեջանում խիստ հայամետ հոդվածը  են համարել: Անդրադառնալով  ադրբեջացիների կողմից բարձրացված այն հարցին, թե ինչու է «Ղարաբաղի  մայրաքաղաքը հոդ-վածում անվանվել Ստեփանակերտ, այլ ոչ թե Խանքենդի», ինչպես  անվանում են ադրբեջանցիները, լրագրողն ընդգծել է, որ տասնամյակներ  շարունակ քաղաքն անվանվել է Ստեփանակերտ, եւ դա է պատճառը, որ նա  օգտագործել է քաղաքի հայկական անվանումը:ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով եղավ Վաշինգտոնում եւ  հանդիպումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտու-ղար Հիլարի  Քլինթոնի հետ:Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են  նաեւ արցախյան հիմնախնդրի հետ կապված վերջին առաջարկությունները:  Հիշեցնենք, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի եւ  Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին էր հանձնել ՌԴ  նախագահ Մեդվեդեւի ուղերձը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն  ուղղված առաջարկներով»:Որոշ վերլուծաբաններ  կարծում են, թե ՌԴ նախագահը այլ հարցերի հետ միասին, սկսել է առավելագույնս  արծածել նաեւ ԼՂՀ հիմնախնդիրը, քանի որ գալիք նախագահական  ընտրություններին սա կարող է ձայներ եւ քաղաքական դրական լիցքեր ձեռք  բերել: Եթե այդպես է, ապա սա եւս մի վտանգավոր խաղ է մեր ռազմավարական  գործընկերոջ կողմից սկսած:ԼՂ հիմնախնդրի  բանակցային գործընթացի ձեւաչափը ԵԱՀԿ շրջանակներում չի փոխվի թերեւս, բայց  չի բացառում, որ գործընթացին լրա-ցուցիչ օժանդակություն ցուցաբերի ԵՄ-ն,  ինչը թուրք-եվրոպական համագործակցությունը փորձում է կապել հայ-թուրքական  խնդիրների հետ: Չնայած հայ-թուրքական արձանագրությունների մեջ, որոնք  ստորագրվել են, ոչ մի խոսք չկա ԼՂ-ի մասին, բայց արցախյան խնդրին առնչվող  հայտարարություններով թուրքերը հետ են կանգնել արձանագրություններից եւ դա  են պատճառ բերում, թե ինչու չեն բացում սահմանը: Բայց քանի որ կա  միջազգային ճնշում, ապա քաղաքացիական հասարակությունների միջեւ  երկխոսություն ծավալելու փորձով թուրքերը որոշ հայկական  կազմակերպությունների հետ արհեստական շնչառություն են տալիս  արձանագրություններին, ինչը ձեւական բն-ույթ է կրում, եւ այս պահին ձեռնտու  է թուրքական խաղին:ՌԴ ԱԳ նախարարի  նախաձեռնությամբ հանդիպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար  Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ  ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել  են Մինսկի խմբի հա-մանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման  խնդիրները՝ հաշվի առնելով Կազանյան հանդիպման արդյունքները: Քննարկվել են  նաեւ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, որպես բանակցային գործընթացում  միջնորդ պետությունների ձեռնարկված գործողությունները:Իսկ  ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը վստահեցնում է, որ  այսօր ԼՂՀ-ին հնարավոր չէ պարտադրել որեւէ որո-շում, եթե նույնիսկ ուժով  փորձեն ԼՂՀ-ին որոշում պարտադրել, ապա այն միանշանակ կարող է հանգեցնել  պատերազմի: Կազանում տեղի ունեցած հանդիպումը նա համարում է ոչ թե  ձախողում, այլ հայկական կողմի համար հաղթանակ. «Մադրիդյան սկզբունքները չեն  բխում հայկական կողմի շահերից եւ չպետք է հիմք դառնան ԼՂ հիմնախնդրի  կարգավորման համար: Հաջողություն է, որ Կազանում դրանք չընդուն-վեցին»:Ադրբեջանը  չի ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ Արցախը վաղուց կայացած անկախ  պետություն է եւ Բաքվի դիրքորոշումը ուղղված է այդ փաստի միջազգայնորեն  հերքմանը, այլ ոչ թե հարցի իրատեսական կարգավորմանը:ԼՂՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ  Դավիթ Բաբայանն էլ նշել է, թե Ադրբեջանն ինքն իր վար-կանիշն է նվազեցնում՝  անհիմն մերժելով Արցախի անկախությունը, «գովազդում է» Արցախը, իսկ  միջազգային հանրությունը եւս մեկ անգամ համոզվում է, որ «այդ երկրի  ղեկավարները հոգեկան խանգարման մեջ են գտնվում»: Ադրբեջանն անգամ իր համար  անցանկալի անձանց «սեւ ցուցակում» է ընդգրկում այն անձանց, ովքեր առանց  Բաքվին տեղյակ պահելու ու այդ երկրի համաձայնությունը ստանալու այցելում են  Ար-ցախ: Իսկ այդ ցուցակը համալրված է մեծ թվով մտավորականներով, քաղաքական  գործիչներով, դիվանագետներով, լրագրողներով ու խորհրդարանականնե-րով:Ադրբեջանում  մի խնդիր էլ է վերհանվել: Կրկին սկսել են քննարկել Բաքվից մայրաքաղաքը  տեղափոխելու կամ նոր քաղաք ստեղծելու գաղափա-րը: «Ուրբանիզացման մակարդակը  հասել է այն կետին, որ առկա ենթակառուցվածքը չի համապատասխանում  ժողովրդագրական պահանջներին,- նշում են տեղի զլմ-ները եւ հավելում,- նման  եզրակացության է եկել գիտա-հետազոտական եւ կայուն զարգացման կենտրոնը»: Այս  հարցը քննարկվում է 2000թ., սակայն այս խոսակցությունները ավելի ակտիվացան  2006թ.: Ըստ տեղեկությունների՝ նոր վարչական կենտրոնը պետք է լինի  հյու-սիսում: Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում է ավելի քան 3,5 միլիոն  մարդ: Պատճառներն ավելի քան հայտնի են, Արցախի պատերազմի հետեւանքով մեծ  թվով փախստականներ աշխատանք գտնելու նպատակով հաստատվել են Բաքվում: Եթե  մինչեւ 1985թ. Բաքվի կենտրոնում մեկ հեկտար տարած-քում բնակվում էր 100-110  մարդ, ապա հիմա՝ 350-400 մարդ:Վերջին տարիներին  քննարկումները, կապված նոր մայրաքաղաքի հետ, ակտիվ չեն եղել, այն կարող է  կապված լինել համաշխարհային տնտեսական ճգ-նաժամը հետ, քանի որ Ադրբեջանը  նշելու է անկախացման 20-ամյակը, չի բացառվում, որ կկառուցվի նոր  մայրաքաղաքը:Բայց խոսում են նաեւ, որ չարժե  խոսել այս թեմայով, քանի չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը: Միայն այս  հակամարտության լուծումից հետո կարելի է խոսել մայրաքաղաքի տեղափոխության  մասին եւ այս դեպքում իդեալական տարբերակը համարում են մայրաքաղաքը Գյանջան  -տեղափոխելը: Գյանջան գտնվում է Հարավային Կովկասում՝ կենտրոնում,  ադրբեջանցիներից շատերն են նշում, որ «եթե ուսումնասիրենք Ադր-բեջանի,  Վրաստանի ու Հայաստանի, սահմանները ինչպես նաեւ Գյանջայինը, ապա կտեսնենք,  որ նրանք գտնվում են գրեթե նույն հեռավորութ-յան վրա»: Ելնելով  աշխարհագրական տեսանկյունից՝ Գյանջան թույլ է տալիս իր ենթակառուցվածքով  դառնալ տարածաշրջանային կենտրոն. այսպես են կարծում մեր կենտրոնապաշտ  հարեւանները: Սակայն, մենք կարծում ենք, այստեղ մեկ այլ նպատակ կա, որը խնամքով թաքցնում են: Ժամանակին,  երբ ԽՍՀՄ-ը քանդվեց, շատերն էին կարծում, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ  «եղբայրական հանրապետությունները» մեծ տարածք-ներով չանկախանան: Երկար  ժամանակ խնդիրներ էին լինում հատկապես Ուկրաինայի (Ղրիմի հարցով) եւ  Ղազախստանի հետ, որի հսկայական հյուսիսային տարածքներում հիմնականում  ռուսալեզու բնակչություն է բնակվում: Ուկրաինան Ղրիմի հարցը թեժացրեց ղրիմի  թա-թարների գործոնով, իսկ Ղազախստանը մայրաքաղաքը Ալմաթայից տեղափոխեց  հյուսիս՝ Աստանա եւ հասկացրեց, որ չի պատրաստվում երկրի նոր մայրաքաղաքը  տալ ռուսներին:Հիմա Գյանջա-Գանձակի մայրաքաղաք  դառնալու հարցը նույնպես քաղաքական խնդիր է եւ հայկական տարածքների  սեփականացման մի հերթական մայրաքաղաքախաղի փորձադաշտ:Այս  իրավիճակը եւ ՄԱԿ-ի համառությունը՝ Արցախի անկախության անտեսմանն ուղղված,  գուցե վերջնականապես խթանեն հայկական հայրենատի-րական ձգտումները եւ  միացյալ Հայաստանից առաջ վերակերտենք միացյալ Արցախը:Գանձակ մայրաքաղաքով: Արման ԴավթյանԱրտակ Հայոցյան «Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, July 17, 2011
ՄԱԿ-ը մղում է հայրենատիրությա՞ն - Միացյալ Արցախ՝ Գանձակ մայրաքաղաքով
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment