Հունիս 22, 2011թ. 13:15
Ամեն ոք, ով ասում է, թե ես հայ եմ դեռ ինձ համար հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Այսօր ամեն մեկն իրեն իրավունք է վերապահել հայ ժողովրդի անունից ելույթ ունենալ, հայ ժողովրդի փրկության մասին հայտարություն անել, հային մղելով կորստյան:
Ինքս ինձ հարց եմ տալիս, թե որքանո՞վ են դրանք հայեր: Մեր էպոսը` «Սասնա ծռեր»-ը մեզ շատ կարևոր բան է սովորեցնում. որ հայի ամենամեծ թշնամին մսրամելիքներն են, առավելապես նրանք , որոնց մեջ այլ արյուն կա. Մսրա Մելիքի հայրը հայ էր, մայրը Եգիպտոսի թագավորի կինը… Ուրեմն մտածելու բան կա. եթե մեկն իր ազգանվան մեջ կրում է «յան» մասնիկը, որքանո՞վ է նա պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը: Ինձ համար հայ է նա` ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար: «Յանը» պետք է էությունդ լինի:
Մեր մեջ կան այսօր շատ «յաներ», որոնք իրականում ոչ թե մեր հայության հավաքականության , պետության , ազգի, ժողովրդի համար են ծառայում, այլ ճիշտ հակառակը` ընդդեմ այդ հավաքականության: Ինչպես Քրիստոսն է ասում` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Սրանք ոչ թե Աստծուն են ծառայում, այլ մամոնային ու հանուն մամոնաի պատրաստ են վաճառել նույնիսկ իրենց սրբությոնները` հայոց երկիրն ու աստվածընտիր հայոց ազգին: Ինձ համար բոլոր նրանք, ովքեր ընդդեմ հայ ժողովրդի են գործում համարժեք են դավաճանների»:
ArmAr.am
No comments:
Post a Comment