Գրել է ՀԱՄ | |
28-06-2011 | |
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հունիսի 27-ին Կոտայքի մարզային գրասենյակում կազմակերպեցին Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական կառույցների ու անհատների միասնական հավաք: Մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմինների ու ՀՀ մարզային կառույցների կազմակերպիչները եւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, Իրանից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից: Հյուրի կարգավիճակով ներկա էին Ադրբեջանի (փախստականներ), Վրաստանի եւ Թուրքիայի հայության եւ ՀՀ եզդի ու քուրդ համայնքների ներակայացուցիչներ: Քննարկվեցին բոլոր առաջարկները՝ 1. ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խնդիրներ: ա) ՀԱՄ, ՀԱՀ եւ այլ ազգայնական ուժերի ներկայացուցիչների հետ մեկ ազգայնական թիմով՝ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով հանդես գալու հարցեր: բ) ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, բանակցելու հարցեր: գ) ՀՀ իշխանական կազմակերպությունների հետ հանդիպման (առանձին) եւ որոշակի խնդիրների քննարկման հարցեր: դ) ՀՀ ԱԺ ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցության հարցեր: ե) ՀՀ ԱԺ ընտրություններին որեւէ քաղաքական միավորման աջակցելու հարցեր: Որոշվեց՝ ա) Մինչեւ հոկտեմբեր՝ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել վերոնշյալ խնդիրներով զբաղվելու համար: բ) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին լիազորել՝ ՀՀԱԿ ընտրացուցակում առաջադրված թեկնածուների հետ հանդիպելու համար: գ) Հոկտեմբերի կեսերին հրավիրել նոր միասնական հավաք՝ միասնական ու վերջնական տեսակետի հանգելու համար: 2. Հայաստան-Սփյուռք՝ հայ ազգայնական ուժերի համագործակցության ծավալման հարցեր: 3. Հայաստան-Սփյուռք՝ հայ արիադավան-հեթանոսական համայնքների աշխուժացման հարցեր: 4. Երեւանում Արիական տաճարի կառուցման խնդիրներ: 5. Երեւանում համաարիական եւ համաազգայնական (հայ ուժերի) համաժողովներ կազմակերպելու խնդիրներ: 6. Վիրահայության եւ ջավախքահայության հրատապ խնդիրներ: 7. Ադրբեջանի եւ Թուրքիայի հայության խնդիրներ: 8. Արեւմտյան Հայաստանի տարածքում արհեստական «Քուրդիստան» պետություն ստեղծելու վտանգներ եւ խնդիրներ, Արեւմտյան Հայաստանի հայապատկանության գործողություններ: 9. Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հայ ազգայնականության մասնակցության հարցեր: 10. Մասոնական ու նմանատիպ կազմակերպությունների, ինչպեսեւ կրոնական ու սեռական փոքրամասնություն կոչվածների նկատմամբ միասնական վերաբերմունք ձեւավորելու հարցեր: Որոշվեց՝ ա) ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել՝ վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ ընդունված որոշումներն իրականացնելու համար: բ) Կատարված եւ նախաձեռնված աշխատանքները ներկայացնել հոկտեմբերի կեսերին նախատեսվող նոր միասնական հավաքի ժամանակ: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն 28.06.2011թ. Կոտայքի մարզ-Երեւան |
Thursday, June 30, 2011
Հայ արիների ու ազգայնականների նախընտրական հավաք՝ համահայկական հարցերի քննարկումով
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment