Գրել է Լուսանցք | |
04-06-2011 | |
Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը: Այս համա-կարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր զորեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզո-րացրել են այն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պե-տությունների գոյատեւմանը, հայկական արժեհամակարգի տարածմանը: Անվտանգության համակարգում կիրառվել (այժմ էլ կիրառվում) են հոգեւոր-գաղափարական, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առող-ջապահական, բարոյահոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին քաղաքա-տնտեսական եւ այլ հայեցակարգեր: Անգամ թաքնագիտական (գաղտնագիտա-կան) ոլորտն է հասել կատարելության: Իսկ ազգային կենսակերպը հնարավորություն է տվել զգալու գենետիկ եւ արարչական մեր զորությունը... Այսպիսով՝ անվտանգության համակարգը ծառայել է հայոց զորության հաստատմանը: ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց, անգամ հնարավորն չէ այն զուտ հայկական համարել... Ուստի՝ մեր պե-տության եւ հայության գերխնդիրն է վերաստեղծել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը, ինչը ենթադրում է նաեւ՝ վերոթվարկյալ ոլորտներում հասնել ազգային գիտակցության ամրագրմանը:ՀՀ-ն հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակ-ցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում: Այս իրականության մեջ հայ ազգը, որպես բնական, արարչածին ազգ, փորձում է վերագտնել իր հիմնական եւ իրական տեղը մեր մոլորակում: Եվ այդ գործընթացում, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, ֆինանսա-տնտեսական, կրոնա-գաղափարախոսական, հոգեւոր-մշակութային ու այլ շահերի բախում, որն ընթա-նում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական վերաձեւման համար...…Համաշխարհային գաղտնի ուժերը մշտապես վերահաստատվելու խնդիր ունեն եւ դա իրականացնում են տեղային պատերազմների, հեղափոխութ-յունների, տնտեսական շրջափակումների, սոցիալական, էթնիկ ու կրոնական, սեռախեղական ու այլ բնույթի հուզումների եւ այլ խառնակ-չությունների միջոցով... Այս հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու մեր անցած, ճշտելու մեր ներկա եւ հստակեցնելու մեր ապագա ուղիներն ու նպատակները: Ըստ այդմ էլ պետք է կառուցել ու վարել հստակ ազգակերտ, վստահ ու միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:ՀՀ իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ բազմակողմանի, հարաբերություններում երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ պայմաններ ստեղծելով անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային, արտաքին ու ներքին բազմաշերտ քա-ղաքականությամբ առաջնորդվելու համար: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային մութ ու ապազգային ինչ-որ խմբավորման կցորդ, շարունակելու ենք անդեմ գոյատեւել, մինչեւ ուժերի վերջնական սպառումը...Հզոր Հայաստանի ու հայ ազգի ստեղծումը աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների, մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Ուստի՝ նախ եւ առաջ, ՀՀ իշխանությունները մեր երկիրը պետք է հռչակեն համայն հայության հայրենիք (սահմանադրական ձեւակերպման մասին է) եւ գործով վայելելով հայության վստահությունը, հանդես գան աշխարհասփյուռ հայութ-յան հայրենապաշտպան դերում՝ քաղաքական, իրավական, տնտեսական եւ թե այլ խնդիրներում:- Եվ այսպես հայոց ազգային պետությունը համայն հայության կողմից կլիազորվի որպես բնական ու պատմական Հայաստանի ամբողջ տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների միակ իրավաժառանգորդը:- Հայ ազգը կհայտարարվի բազում հազարամյակներ ընթացող հայոց պատմության, ավանդական, մշակութային, գիտական, հոգեւոր ու բոլոր այլ ար-ժեքների եւ հարստությունների տերն ու իրավաժառանգորդը:- Հայաստանի ազգային իշխանությունները կհայտարարվեն բնական ու պատմական Հայաստանի բոլոր իշխանությունների ու թագավորական հարս-տությունների իրավաժառանգորդը:Եվ Հայաստանը կդառնա աշխարհասփյուռ հայության հայրենիքը ոչ միայն խոսքով: Բոլոր հայերը կստանան ՀՀ քաղաքացի (ավելի հարմար է՝ բնա-կիչ) դառնալու իրավունք, իսկ ազգային պետությունը, հայրենի իշխանությունները կպարտավորվեն ապաստան տալ յուրաքանչյուր հայի, պաշտ-պանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:Նաեւ բոլոր հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, կունենան պարտականություններ ազգի ու հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելը կդիտվի ազգադավություն, եւ խուսափողը կզրկվի պետության ու համայն հայության հովանավորությունից (Համահայկական Սահմանադրու-թյուն):Պարզ է եւ բոլորը պիտի գիտակցեն, որ ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված է հայ ազգի նպատակների միասնությամբ, սեփական ազգային, կեցական ու բարոյական գաղափարախոսությունների՝ որպես պետական քաղաքականության հիմքի ընդունմամբ եւ օտար գաղափարախոսությունների ու կրոնների մերժմամբ: Պետք է իրապես գիտակցել, քանզի՝ եթե քաղաքական կամ տնտեսական, ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա մշակութային, հոգեւոր-գաղափարախոսական ոլորտներում պարտությունը սպանում է ազգը՝ հոգին... Նաեւ հայկական հարցը (հետագայում՝ հայ դատն ամբողջապես), հայկական պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ ազգային ու պետական քաղաքականության հիմքում:Հասկանալի է, որ տնտեսական անկախությունն է, որ նպաստում ու թույլ է տալիս առաջնորդվել անկախ ազգային քաղաքականությամբ: Իսկ ՀՀ տնտե-սությունն այսօր դեռ խարխլված է եւ կարիք ունի արտաքին օժանդակության ու դրամական ներդրումների: Ցավոք, այդ արտաքին օժանդակությունը չի սահմանափակվում սփյուռքահայության միջոցներով, ինչը արագ կնպաստեր մեր տնտեսական համակարգի կայացմանն ու անկախ զարգացմանը: Այս հանգամանքը տնտեսական վայրիվերումներին զուգահեռ կաշկանդում է ՀՀ իշխանություններին՝ վարելու անկախ քաղաքական գիծ՝ զուտ հայամետ արտաքին ու ներքին քաղաքականություն: Սա բնորոշ է բոլոր տնտեսապես թույլ զարգացած երկրներին, որոնց իշխանություններն իրենց ազգի ու պետության կարիքները հոգալու համար քաղաքական պարտադրված (որոշակի) կախում ունեն հզոր պետություններից ու պարբերաբար դառ-նում են նրանց քաղաքական, դիվանագիտական խաղերի գերին, որից հաճախ մենք բոլորս ենք կրում բազմաբնույթ կորուստներ, երբեմն՝ անդառնա-լի:Այս հանգամանքն առավելագույնս պարտադրում է ամենակարճ ժամկետում կարգավորել ու կայունացնել երկրի տնտեսության անխափան (ռիթմիկ) գոր-ծունեությունը՝ ստեղծելով տնտեսական որոշակի հաստատուն հիմք (ինչը այսօր թեեւ փոքր-ինչ, բայց կա), որի վրա աստիճանաբար հնարավոր կլի-նի կառուցել տնտեսական հզոր համակարգ՝ արդի գիտությանը հենված:Բայց այդպիսի տնտեսական համակարգի ստեղծումը չպետք է կատարվի հզոր բռնատիրության հաստատմամբ ու բռնությունների եւ անհեռանկարա-յին տնտեսական ծրագրերի պարտադրմամբ՝ հատկապես դրսից թելադրված կանոններով... Պետք է գիտակցել, որ Հայաստանում հայ ազգի տնտեսական շահագոր-ծումը հանցագործություն է: Հայոց պետության ամբողջ հարստությունը անվիճելիորեն պետք է ծառայի հայության ու Հայաստանի շա-հերին:Պետք է հստակ ռազմավարություն մշակվի արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման համար, այլապես տնտեսական համակարգի մասին խոսելը կդառնա ժամանցային թեմա, ինչպեսեւ՝ այժմ են շատերը այլեւայլ «ժամանցային ներդրումների» տնտեսական չեղած աճերից խո-սում... Եթե տնտեսական աճը չի բարելավում բնակչության վիճակը, ուրեմն այդ աճը Հայաստանը ստրկատիրական երկիր դարձնողների գրպանին է վերա-բերում...Արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխումը, կառուցումն ու շահագործումը պետք է գիտականորեն հիմնավորվեն ու անվերապահորեն պետք է երաշխավորվի նրանց լիարժեք անվտանգությունը: Գիտականորեն չհիմնավորված, կենսաբանական աղետի հանգեցնող քիմիական արդյունաբե-րության եւ այլ վտանգավոր ձեռնարկությունների շահագործումը, ինչպես նաեւ ազգի առողջությանը սպառնացող տնտեսական ձեռնարկումնե-րը պետք է դիտել որպես ազգահալած քաղաքականության դրսեւորում:Բնակչության կենսամակարդակի իրական բարձրացումը եւ ՀՀ հետագա հզորացումը հնարավոր է այն դեպքում, երբ ազգային պետությունը հնարա-վորություն կունենա վարելու ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, որը թույլ կտա ստեղծելու իրապես ազատ շուկայական տնտեսվարութ-յուն եւ այդ տնտեսվարության նպաստավոր ու շահավետ գործուն պայմաններ: Սակայն, ռազմավարական, ազգային-պետական նշանակության արտադրական-տնտեսա-կան միավորները պետք է լինեն հայոց պետության սեփականությունը, ինչը թույլ կտա մշտապես, առավել արդյունավետ կարգավորել ծագած պաշտպանա-կան, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրները:Ազատ շուկայական տնտեսվարության պայմաններում ՀՀ սեփականատիրական հարաբերությունների կազմակերպման հիմնական սկզբունքը սեփակա-նության հարաբերությունների բազմաձեւությունն է: Արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հիմնական ձեւերը պետք է ներառեն պետական, համայնքային, գործակցային եւ անհատական (մասնավոր) սեփականատիրական հարաբերություններ: Ազգային պետությունը պետք է լինի բանկերում մարդկանց կատարած դրամական ներդրումների երաշխավորն ու հովանավորը, լինի նաեւ վճարունակ, որը թույլ կտա երկարաժամկետ տր-վող վարկերի միջոցով հոգալ ազգի բազմաբնույթ կարիքները: Ազգային եկամտի աճին համապատասխան պետք է ստեղծել Ապագա Սերնդի Հիմնադրամ, որտեղ ներդրումներ կանեն նաեւ սփյուռքի հայերը:ՀՀ արդյունաբերության հետագա զարգացման մեջ առաջնային պետք է համարվեն այն ոլորտները, որտեղ արտադրության կայուն աճը կապված է երկրի բնական հարստությունների, մարդկային աշխատուժի եւ տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունների հետ, որը թույլ կտա կայուն պա-հել տնտեսությունը եւ կատարելագործել ազգային, ավանդական արտադրատեսակները: Առաջնային պետք է լինի նաեւ ժամանակակից գիտությունների ու մտավոր, գիտական կարողությունների անհապաղ օգտագործումը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում: Հայկական բոլոր ուժերի, հայության առաջնային գործեր պիտի դառնան երկրի տնտեսական անկախ համակարգի եւ դրանից բխող՝ ռազմա-քաղաքական ան-կախ համակարգի ձեւավորումները, որից հետո էլ՝ խոսքից գործի կվերածվի հայոց գերնպատակների իրականացումը: Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ «Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, June 5, 2011
Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment