Գրել է Լուսանցք | |
11-06-2011 | |
Հակամարտությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց Հիմա էլ ամերիկահայերն են անհանգստանում, որ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի վարչակազմը սովորական գործարար մոտեցում է ցուցաբերում պատերազ-մի պատրաստվող Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի նկատմամբ եւ համարում են, որ դա խաթարում է ԱՄՆ-ի շահերը: Միայն կոչերով, թե հակամարտությու-նը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հարցը չի լուծվի, առավել եւս, եթե Բաքուն շարունակի ստանալ ֆինանսա-տնտեսական աջակցություն: Դիպուկա-հարների պատերազմն ընթանում է Ադրբեջանի կողմից, որը նույնպես անպատիժ է մնում, եւ այն կարող է դառնալ մեծ պատերազմի դրդապատճառ: Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ նորից համատեղ հայտարարություն են ընդունել, բայց նախկին ստորագրված փաստաթղթերում առկա որոշումները շարունակաբար խախտվում են Բաքվի կողմից: ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն էլ է արձագանքել արցախյան խնդրի վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը: Նա նշել է, որ Երեւանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգա-վորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում: Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունք-ների վերջին տարբերակին՝ որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք, եւ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայ-նությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը, - նշել է Է. Նալբանդյանը:Բաքուն ոչ միայն անտեսում է միջազգային փաստաթղթերն ու որոշումները, այլեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որպես ադրբեջան-ցիների անհաջողությունների քողարկման միջոց է որդեգրել: «Ընդհանրապես հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի նախապայման: Մենք մշտապես ընդգծել ենք, որ չենք խոսում նախապայմանների լեզվով, սակայն կան գործոններ, որոնք թույլ կտան հակամար-տությունը տանել դրական ուղղությամբ», - անդրադառնալով Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերա-բերյալ զեկույցի համատեքստում ադրբեջանցի փախստականների հնարավոր հետ վերադարձման խնդրին՝ ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայ-նության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանը:Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց ուժի սպառնալիքի ուղեկցության, ինչը սակայն Ադրբեջանը մշտապես խախ-տում է: Դա արտահայտվում է Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններով եւ շփման գծում սանձազերծվող միջադեպերով (դիպուկահարների պատերազ-մով): Հակամարտությունը հիմնավորապես կարգավորելու համար անհրաժեշտ է լուծումներ տալ հակամարտության սկզբնապատճառներին, այլ ոչ թե հե-տեւանքներին: Եռանախագահների հայտարարությունն ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը: Այս մասին խոսել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մ. Բրայզան՝ մեկնաբանելով Դովիլում (Մեծ ութնյակի գագաթաժողովում) ԼՂ-ի վերաբերյալ եռանախագահների ընդունած հայտարարությունը: Նա մասնավորապես, ասել է. «Այս հայտարարության առկայությունը խոսում է այն մասին, թե ինչպիսի լրջությամբ են ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները հետեւում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը: Հայտա-րարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, թե չկա ավելի կարեւոր բան, քան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առավելագույն ջանքեր գործադրելը հակամարտութ-յան խաղաղ կարգավորման համար»: Սակայն, Արցախից բարձրաձայնում են, որ ԼՂՀ ճանաչումը կկայանա, եւ որ դա ժամանակի հարց է: Այսպես է արտահայտվել նաեւ Արցախի նախագահ Բ. Սահակ-յանը. «Մենք խորապես համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը մեր գլխավոր քաղաքական խնդիրն է, եւ մեր բոլոր ջան-քերն ուղղված են այդ ուղղությամբ»: Իսկ թե ինչու Երեւանը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն, Բ. Սահակյանը կարծում է, որ հարցի այդպիսի ձեւակերպումը իրականում անընդունելի է. «Հայաստանը ամենահետաքրքրված երկիրն է աշխարհում, որը ցանկանում է եւ անում է ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են եւ ասում են, որ ԼՂ անկա-խության չճանաչման հիմնական պատճառն այն է, որ ներկայումս ընթանում է բանակցային գործընթաց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Եվ այսօր Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ անկախությունը ճանաչվի ոչ միայն ՀՀ կողմից, այլ նաեւ եվրոպական ու միջազգային հանրության կողմի-ց»:Իսկ Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը Երեւանում հայտնել էր, թե իրենք չեն կարող ԼՂ-ն դիտարկել որպես ինքնուրույն տարածք, ինչը ան-հանգստացնում է հայկական կողմին: Սակայն ԵԱՀԿ համակարգված վերաբերմունքը արցախյան խնդրին ըստ երեւույթին առավել անցանկալի է Բաքվի, քան Երե-ւանի ու Ստեփանակերտի համար: Ադրբեջանում ավելի մտահոգ են, ու Մելլի Մեջլիսի արտաքին կապերի կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատ-վիրակության ղեկավար Ս. Սեիդովն իր բլոգում քննադատական խոսքեր է ասել վերջերս պաշտոնական այցով նաեւ Բաքու ժամանած Եժի Բուզեկի հասցեին: Ս. Սեիդովը Եվրախորհրդարանի ղեկավարի գլխավորած կառույցին մեղադրել է տրամաբանության եւ հետեւողականության պակասի մեջ, կասկածի տակ է առել ԵԽ անկողմնակալությունը՝ ասելով, որ վերջինս ընտրովի մոտեցումներ է ցուցաբերում քաղաքական հարցերում եւ տարբեր երկրներում մարդու իրա-վունքների խախտումներին: Եվրախորհրդարանը Բաքվի նկատմամբ վերջերս կոշտ բանաձեւ էր ընդունել, որում խիստ քննադատության է ենթարկել Ադր-բեջանում տիրող իրավիճակը, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների առունով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը վրդովմունք է հայտնել ոչ միայն ԼՂ-ի հարցի ձգձգման համար, այլեւ այն բանի, որ Եվրոպան միայն խոսում է էներգետիկ անվտանգության մասին, բայց միեւնույն ժամանակ որեւէ աջակցություն չի ցուցաբերում «Նաբուկո» ծրագրին: Բաքուն վերստին փորձում է «Նաբուկո»-ի «գազային» քաղաքականությամբ ազդել Արցախի խնդրի վրա, սակայն եղբայր Թուրքիան իրականու՛մ շա-հագրգռված չէ այդ առումով, քանզի չի հավատում այդ ծրագրի ծավալմանը, որը եվրոպական երկրները հերթով մերժում են: Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, ըստ զլմ-ների, վերածվել է վերազգային կոռուպցիայի աղբյուրի: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուց-վածքների նախարար Ռ. Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության ծախսերը հասել են 800 մլն. դոլարի եւ այն դեռ կարող է անցնել 1 մլրդ-ի սահմանը: Հղում անելով «ANSpress»-ին՝ «Բիզիմ յոլ»-ը գրում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում տասնյակ միլիոնների հասնող յուրացումներ կան, իսկ փորձագետները շինարարության համաձայնագիրն անօգտակար են համարում՝ ինչպես «Նաբուկո»-ն: Ակնհայտ է, որ 2007-2011թթ. տասնյակ մլն. մանաթ արդեն յուրացվել է: Իսկ Արցախում համոզված են, որ անկախության ճանաչումն այլընտրանք չունի, Հայաստանում էլ հետզհետե հանգում են այն իրողությանը, որ ԼՂՀ խնդրի կարգավորման նպատակով ճիշտ կլինի այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով: ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ճնշման ներքո որեւէ լուծում չի լինելու, որովհետեւ հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց է... Այն միջոց է նաեւ տարա-ծաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ծրագրերը վերահսկելու համար: Ճիշտ է՝ Արցախի անկախության հարցի լուծումը նույնպես ձեռնտու է Հայաստանին, սական երկու Գերմանիաների վերամիավորման ճանապարհը ամենավառ օրինակն է:Պահը այժմ նաեւ հարմար է, քանի որ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կողմ է արտահայտվել ԼՂ հարցի կարգավորմանը: «Մուսավաթ» կուսակցութ-յունում տեղի է ունեցել հանդիպում ղեկավարի՝ Ի. Համբարի եւ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, եւ անդրադառնա-լով ԼՂ հիմախնդրի կարգավորման գործընթացին, Ի. Համբարը նշել է, որ կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նա ծայրահեղ է որակել ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը խնդիրը կկարգավորի ռազմական ճանապարհով:ՀՀ ԱԳ նախարարը հունիսի 11-ին կմասնակցի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Ադրբեջանը կազանյան եռակողմ հանդիպումից առաջ փորձում է միավորներ շահել՝ սին լուրեր տարածելով, հայկական զինուժին մեղադրելով իբր Ադրբեջանի քաղաքացիական ան-ձանց սպանելու մեջ:Այսպես, ոչինչ փոխելու միտում չի նկատվում ադրբեջանական կողմից, ինչը կարող է որոշակի փոփոխություն կրել միմիայն իշխանափոխութ-յունից հետո, բայց վստահ ենք՝ ոչ հիմնովին: Ուստի՝ տարածաշրջանում հայկական քաղաքականության ծավալման համար նորից առաջնային խնդիր է դարձել Արցախի անկախության կամ Հայաստանին վերա-միավորվելու փաստերից մեկի ճանաչումը Երեւանի կողմից: Եվ սա լավագույն նվերը կլիներ միջազգային հանրություն կոչվածին Կազանի հանդի-պումից առաջ... Հայկ Թորգոմյան «Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, June 12, 2011
Հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment