Friday, June 24, 2011

Գեներալ–մայոր. «Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից»


Գեներալ–մայոր. «Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից»
«Zham.am» լրատվականին տված հարցազրույցում գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը, անդրադառնալով «BBC»–ին տված Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, մասնավորապես «1997-ին կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը, եթե չլիներ «ղարաբաղցիների» մաքսիմալիստական դիրքորոշումը» մտքին, ասել է.
–Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է խնդիրը լուծել` հիմնվելով միջազգային իրավական նորմերի վրա` հաշվի չառնելով հասարակ մարդկանց կարծիքը, նրանց, ում այդ հակամարտությունն անմիջականորեն վերաբերում էր: Նման դիրքորոշումը հատուկ է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև գրեթե բոլորին, ովքեր մեծ քաղաքականության մեջ են («Անտառը հատելիս տաշեղներ կթռչեն» սկզբունքով)։ Սակայն եթե այդ ժամանակ այդ տարբերակն անցներ, և Լեռնային Ղարաբաղը ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ իրականում ունենար ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք կար, որ հայկական նոր կոտորած չէր լինի: Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի տեսակետը. ավելին՝ կտրականապես դեմ եմ: Ես զինվորական եմ, և իմ գործը բանակն է, բայց ասեմ, որ քաղաքական գործիչները բանակի հաղթանակների համար միայն պրոբլեմներ են ստեղծում:
Հարցն ավելի մանրամասնելով՝ Արկադի Տեր–Թադևոսյանն ասել է.
-Օրինակ՝ այն, որ մենք Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից: Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին, իսկ հունիսին Ղարաբաղում ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները քիչ էր մնում՝ կրակեին միմյանց վրա: Ստիպված ես միջամտեցի և բառացիորեն նրանց բաժանեցի մեկը մյուսից: Թեև երկրի այդ ժամանակվա ղեկավարությունն ինձ չներեց ո՛չ իրենց միջկուսակցական գժտությանն իմ «խաղաղապահ» առաքելության, ո՛չ էլ Շուշիի ազատագրման համար, և ես շուտով հետ կանչվեցի Երևան, ինձ առաջարկվեց գրասենյակային աշխատանք՝ հեռու ռազմի դաշտից: Շուտով նաև թոշակի անցա:

No comments:

Post a Comment