Thursday, June 30, 2011

«Ինձ համար բոլոր նրանք, ովքեր ընդդեմ հայ ժողովրդի են գործում դավաճաններ են»:


Հունիս 22, 2011թ. 13:15
Hayr Komitas-ArmAr.amՀայր Կոմիտաս .«Որքանո՞վ ենք մենք այսօր մեր ազգային արժեքների պահապանը` այս հարցում կա զրոյական գիտակցում: Հայը կորցրել է իր ազգային արժեքների, սրբությունների նկատմամբ տիրոջ զգացումը: Դարձել ենք այս կամ այն գաղափարախոսության ծայրահեղ հետևորդը. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ դա գալիս է նրանից, որ  իրականում մեզ չենք ճանաչում, ոչ մեր էությանն ենք տեղյակ, ոչ մեր պատմությանը, ոչ մեր անցյալին: Արևմուտքից եկած ինչ «աղբաման» տեսնում ենք հայտնվում ենք դրա մեջ ու հայտարարում, թե կրողն ենք արևմտյան արժեքների: Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում,  Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, և ոչ թե այս աղբամանային Արևմուտքը, որի կրողն ենք դարձել:
Ամեն ոք, ով ասում է, թե ես հայ եմ դեռ ինձ համար հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Այսօր  ամեն մեկն իրեն իրավունք է վերապահել հայ ժողովրդի անունից ելույթ ունենալ, հայ ժողովրդի փրկության մասին հայտարություն անել, հային մղելով կորստյան:
Ինքս ինձ  հարց եմ տալիս, թե որքանո՞վ են դրանք հայեր: Մեր էպոսը` «Սասնա ծռեր»-ը մեզ շատ կարևոր բան է սովորեցնում. որ հայի ամենամեծ թշնամին մսրամելիքներն են, առավելապես նրանք , որոնց մեջ այլ արյուն կա. Մսրա Մելիքի հայրը հայ էր, մայրը Եգիպտոսի թագավորի կինը… Ուրեմն մտածելու բան կա. եթե մեկն իր ազգանվան մեջ կրում է «յան» մասնիկը, որքանո՞վ է նա պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը: Ինձ համար հայ է նա` ով մտահոգ է իր երկրի ու  ժողովրդի ապագայով: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար: «Յանը» պետք է էությունդ լինի:
Մեր մեջ կան այսօր շատ «յաներ», որոնք իրականում ոչ թե մեր  հայության հավաքականության , պետության , ազգի, ժողովրդի համար են ծառայում, այլ ճիշտ հակառակը` ընդդեմ այդ հավաքականության:  Ինչպես Քրիստոսն է ասում` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Սրանք  ոչ թե Աստծուն են ծառայում, այլ մամոնային ու հանուն մամոնաի պատրաստ են վաճառել նույնիսկ իրենց սրբությոնները` հայոց երկիրն ու աստվածընտիր հայոց ազգին: Ինձ համար բոլոր նրանք, ովքեր ընդդեմ հայ ժողովրդի են գործում համարժեք են դավաճանների»:
ArmAr.am

Հայ արիների ու ազգայնականների նախընտրական հավաք՝ համահայկական հարցերի քննարկումով

Գրել է ՀԱՄ   
28-06-2011
 Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հունիսի 27-ին Կոտայքի մարզային գրասենյակում կազմակերպեցին Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական կառույցների ու անհատների միասնական հավաք:
Մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմինների ու ՀՀ մարզային կառույցների կազմակերպիչները եւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, Իրանից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:
Հյուրի կարգավիճակով ներկա էին Ադրբեջանի (փախստականներ), Վրաստանի եւ Թուրքիայի հայության եւ ՀՀ եզդի ու քուրդ համայնքների ներակայացուցիչներ:

Քննարկվեցին բոլոր առաջարկները՝

1. ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խնդիրներ:
ա) ՀԱՄ, ՀԱՀ եւ այլ ազգայնական ուժերի ներկայացուցիչների հետ մեկ ազգայնական թիմով՝ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով հանդես գալու հարցեր:
բ) ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, բանակցելու հարցեր:
գ) ՀՀ իշխանական կազմակերպությունների հետ հանդիպման (առանձին) եւ որոշակի խնդիրների քննարկման հարցեր:
դ) ՀՀ ԱԺ ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցության հարցեր:
ե) ՀՀ ԱԺ ընտրություններին որեւէ քաղաքական միավորման աջակցելու հարցեր:

Որոշվեց՝
ա) Մինչեւ հոկտեմբեր՝ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել վերոնշյալ խնդիրներով զբաղվելու համար:
բ) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին լիազորել՝ ՀՀԱԿ ընտրացուցակում առաջադրված թեկնածուների հետ հանդիպելու համար:
գ) Հոկտեմբերի կեսերին հրավիրել նոր միասնական հավաք՝ միասնական ու վերջնական տեսակետի հանգելու համար:

2. Հայաստան-Սփյուռք՝ հայ ազգայնական ուժերի համագործակցության ծավալման հարցեր:
3. Հայաստան-Սփյուռք՝ հայ արիադավան-հեթանոսական համայնքների աշխուժացման հարցեր:
4. Երեւանում Արիական տաճարի կառուցման խնդիրներ:
5. Երեւանում համաարիական եւ համաազգայնական (հայ ուժերի) համաժողովներ կազմակերպելու խնդիրներ:
6. Վիրահայության եւ ջավախքահայության հրատապ խնդիրներ:
7. Ադրբեջանի եւ Թուրքիայի հայության խնդիրներ:
8. Արեւմտյան Հայաստանի տարածքում արհեստական «Քուրդիստան» պետություն ստեղծելու վտանգներ եւ խնդիրներ, Արեւմտյան Հայաստանի հայապատկանության գործողություններ:
9. Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հայ ազգայնականության մասնակցության հարցեր:
10. Մասոնական ու նմանատիպ կազմակերպությունների, ինչպեսեւ կրոնական ու սեռական փոքրամասնություն կոչվածների նկատմամբ միասնական վերաբերմունք ձեւավորելու հարցեր:

Որոշվեց՝
ա) ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել՝ վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ ընդունված որոշումներն իրականացնելու համար:
բ) Կատարված եւ նախաձեռնված աշխատանքները ներկայացնել հոկտեմբերի կեսերին նախատեսվող նոր միասնական հավաքի ժամանակ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
28.06.2011թ. Կոտայքի մարզ-Երեւան

Sunday, June 26, 2011

Բնական մթերքը Հայաստանից վերանում է... Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ...



Գրել է Լուսանցք   
26-06-2011
Ահազանգ -
Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է
Կովկասյան կոչվող տարածաշրջանում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի ուսումնասիրության հնարավորություն ունեցող միակ լաբորատո-րիան Հայաստանում է՝ «Ստանդարտ դիալոգ»-ը, որ վերջերս պարզել էր, որ մեր երկրում սպառվող բուսական եւ կենդանական ծագման սննդամթերքի 40 տո-կոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) կոչվածը: Մսամթերքի՝ ներկրված եւ տեղական, 15 տոկոսի մեջ հայտնաբեր-վել է ԳՁՕ: Սրանք փոքր թվեր չեն, իսկ որպեսզի իրավիճակն ավելի ակնառու լինի, վերածենք դրանք պատկերի: Հայկական սննդամթերքի շուկայում ներկրման ծա-վալները փոքր չեն: Գնային գործոնով պայմանավորված՝ սպառողները նախընտրում են ներկրվածը: Այլ կերպ՝ բնակչության մեծամասնությունն ու-տում է ոչ թե բնական, մաքուր, այլ ԳՁՕ-ով հարուստ, «մուտանտ» (ինչպես ասում են՝ իրերն իրենց անունով կոչենք) ուտելիք:
Շարունակենք: Ներկրված նրբերշիկի եւ հավի մսի մեջ հայտնաբերվել էր ԳՁՕ պարունակող սոյա: Սա՝ ի զգուշացում սպառողների: Մենք դեռ կան-դրադառնանք, թե ինչ կհանգեցնի ԳՁՕ-ով սնունդ ընդունելը...Ի դեպ, ԵՄ երկրներում մեծահասակների սննդում ԳՁՕ-ի թույլատրելի չափաքանակ է համարվում 0,9 տոկոսը, իսկ մանկական սննդում կտրականապես ար-գելվում է դա: Ի՞նչ վիճակ է մեզ մոտ: Մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետություն հատվածը այլեւս անցել է այն սահմանը, երբ կարող էինք հպարտանալ, որ բնական մթերքի բնօրրան ենք: Մեզ հետաքրքրեց, թե ինչ է նշանակում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ: Արտակարգ իրավիճակների հանրագիտարանից տեղեկա-նում ենք, որ ընդհանրապես բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր չափեր ու դիմացկունություն ստանալու համար: Պարզվում է, սակայն, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բե-ւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից: Բայց դե, նույնիսկ շատ լուրջ գիտնականներ են ասում, որ բնության գործերին խառնվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն են դնում, որ դիմանա երաշտներին, կարտոֆիլի մեջ կոլորադյան բզեզի գեն են ներարկում, որ հենց այդ բզեզը չուտի այն: Ձկան գենն էլ ներարկում են լո-լիկի մեջ, որ ցրտադիմացկուն լինի: Այսօր նմանատիպ՝ գենափոխման տեխնոլոգիաներ կիրառում են նաեւ սոյայի, եգիպտացորենի, բազուկի, ե-լակի, ծխախոտի եւ այլ բույսերի աճեցման համար: Նշածս աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդե-ցության  ստույգ ապացույցներ դեռ չկան: Ու թեեւ գիտնականները խուսափում են կտրուկ եզարակացություններ անել, բայցեւ չեն հերքում, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում: Օրինակ՝ ԱՄՆ-ում բնակչության 70 տոկոսը տառապում է զանազան ալերգիաներից, որովհետեւ այստեղ արգելված չէ գենախեղված սնունդը: Շվեդիայում գենային ձեւափոխման ենթարկված նյութեր պարու-նակող սննդամթերքն արգելված է, դրա համար էլ բնակչության միայն 7 տոկոսն է ալերգիկ: Շատ գիտնականներ էլ պնդում են, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով հնարավոր է նաեւ անտիբիոտիկների նկատմամբ կայունության առաջացում, իմունիտետի անկում եւ անգամ՝ քաղցկեղ: Աշխարհի շատ երկրներում օրենքով պարտադրվում է, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ: Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանող օրենքը պահանջում է ապրանքի վրա նշել գենոմոդիֆիկացված նյութերի պարունակութ-յան մասին: Սակայն օրենքում չի խոսվում այն մասին, թե որ տոկոսային հարաբերությունն է թույլատրելի: Հայ սպառողը պաշտպանված չէ, նա չի կարող զգալ՝ տվյալ սնունդը մաքու՞ր է, թե՞ մուտանտ: Բայց տրամաբանություն ունենք ու որոշ բաներ կարող ենք գլխի ընկնել (թե չէ մինչեւ մեր պատկան մարմինները մտածեն այդ մասին, գուցե արդեն «մուտանտին» տարիներ շարունակ կու՜շտ կերած լի-նենք):Մեր ընթերցողներին հուշենք, որ, օրինակ, 100 գրամանոց ելակները մաքուր, բնական ելակ չեն: Բնական ելակները փոքրիկ են լինում: Ի դեպ, բույրի տարբերությունն էլ շատ բան կհուշի: Մայրերին էլ խորհուրդ ենք տալիս երեխաներին տալ այն մրգից, որ որդնած է, որովհետեւ, ըստ մասնագետների, որդը բնական օրգանիզմ է եւ արհեստական օրգանիզմ՝ ԳՁՕ չի ուտում: Չմոռանանք, բնությունից հեռանալը լավ բանի չի հան-գեցրել երբեք:Հաջորդիվ, այնուամենայնիվ, կանդրադառնանք այն հարցին, թե ինչու՞ են գիտնականները վախենում ասել մի բան, որում իրենք համոզված են: Ինչու՞ են այդ թերիները: Ու՞մ կամ ի՞նչ ուժերի են դրանք ձեռնտու, ի՞նչ խայծ է դա, որ պետություններն անգամ կուլ են տալիս...
Աստղինե Քարամյան
Փողերը կորում են, բանկերը տեր չե՞ն կանգնում
«Լուսանցք»-ի էլփոստին ուղարկված այս դիմումը, որ առանց մեկնաբանությունների կներկայացնենք ստորեւ, տպագրում ենք առանց կրճատումնե-րի եւ խմբագրումների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա թեման միայն դիմումատուին չի վերաբերում: Դիմումի, որ հաս-ցեագրված է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հեղինակը ՀՀ քաղաքացի, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ աշխատակից, «Առէքսիմբանկ»-ի քարտապան Ալեքսանդր Մելքումյանն է: Ու դիմումը տպագրում ենք նաեւ ի զգուշացում մեր այլ քաղաքացիների:«ԴիմումՀայտնում եմ Ձեզ, որ սույն թվականի մարտի 23-ին «Առէքսիմբանկ»-ի իմ քարտային հաշվից անհայտ անձն առանց իմ պլաստիկ VISA քարտի օգտա-գործման, որն այդ պահին գտնվում էր ինձ մոտ, «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատից (գտնվում է Կենտրոնական ավտոկայանի մերձակայքում՝ Ադմիրալ Իսա-կովի 9/2 - տե՛ս լուսանկարը) հանել է 520 հազար ՀՀ դրամ. հանումը կատարվել է 7 գործողություններով՝ 5 անգամ 100-ական հազար ՀՀ դրամ եւ 2 անգամ՝ 10-ական հազար ՀՀ դրամ: Նշեմ, որ առեւանգված գումարից 500 հազարը բանկի կողմից ինձ տրամադրված օվերդրաֆտն էր, իսկ  20 հազարն՝ իմ աշխատավարձի մնացորդը: Ես այդ պլաստիկ քարտով վերջին գործարքը կատարել էի մարտի 22-ին, որի արդյունքում իմ քարտային հաշվի վրա կար 522 726 ՀՀ դրամ, ինչը հաստատ-վում է բանկոմատի կտրոնով: 520 հազար ՀՀ դրամ գումարի գողության մասին ես տեղեկացա մարտի 24-ի աշխատանքային օրվա ավարտին, երբ ստացա Telecard համակարգի SMS հաղորդագրությունը, որի համաձայն՝ իմ հաշվին փոխանցվել էր հերթական աշխատավարձը՝ 173 666 ՀՀ դրամ, եւ իմ հաշվի վրա առկա էր ընդամենը 176 392 ՀՀ դրամ, մինչդեռ պետք է լիներ 696 392 ՀՀ դրամ:Սկիզբում կարծեցի, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, սակայն մարտի 25-ի առավոտյան իմ դիմումից հետո «Առէքսիմբանկ»-ի պլաստիկ քարտերի բաժնի պետ Էլինա Ղամբարյանը հայտնեց, որ իմ քարտային հաշվից հիշյալ 7 գործողությամբ հանվել է 520 հազար ՀՀ դրամ «ՎՏԲ Ար-մենիա» բանկի բանկոմատից: Ես պաշտոնապես դիմեցի «Առէքսիմբանկ»-ի գլխավոր տնօրեն Ա. Խանդկարյանին՝ բացահայտելու գումարի կողոպուտը: Հատուկ նշում եմ, որ 11 ամիս լինելով  «Առէքսիմբանկ»-ի քարտապան, ես օգտվել եմ միայն «Առէքսիմբանկ»-ի բանկոմատներից, առեւտրի համակար-գում իմ պլաստիկ քարտը չեմ օգտագործել, այն երբեք չեմ փոխանցել այլ անձանց, իմ տեսադաշտից այն երբեք չի անհետացել, իմ գաղտնաբառը (PIN-կոդը) երբեւէ չեմ հայտնել ոչ ոքի, ոչ մի տեղ այն չեմ գրանցել: Բանկն իմ դիմումի համաձայն սկսեց հետաքննություն, որը համակարգում էր գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա ինձ վստահեց-նում էր, որ բանկը կանցկացնի անաչառ քննություն եւ ծայրահեղ դեպքում կընդունի փոխզիջումային որոշում՝ ինձ հետ կիսելով կատարված վտանգավոր հանցագործության պատասխանատվությունը, իր ձեւակերպմամբ՝ «ֆիֆթի-ֆիֆթի»: «ՎՏԲ Արմենիա» բանկից ստացվեց այն բանկոմատի տեսագրությունը, որտեղից կատարվել էր գողությունը: Տեսագրության մեջ հստակ երեւում է գո-ղություն կատարող անձը, որն ինձ բոլորովին անծանոթ է: Ակներեւ էր քրեական հանցագործության փաստը՝ խոշոր չափի գումարի հափշտակումը: Ի հեճուկս հանցագործության ակնհայտ փաստի՝ «Առէքսիմբանկ»-ը ապրիլի 14-ի նամակով Ա. Խանդկարյանի ստորագրությամբ ամեն ինչ բարդեց ինձ վրա՝ որպես քարտապանի, եւ հրաժարվեց որեւիցե պատասխանատվությունից: Այդուհանդերձ, ավելի ուշ պարզվեց, որ «Առէքսիմբանկ»-ը գիտեր, որ մարտի 24-ին՝ արդեն «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի բանկոմատից, որ գտնվում է Էջմիածին քաղաքում, կատարվել էր եւս մեկ փորձ կողոպտելու իմ քարտային հաշիվը, սակայն ապարդյուն: Կար նաեւ այդ բանկոմատի տեսագրությու-նը, որն ինձ այդպես էլ չներկայացվեց:Ես դիմել եմ նաեւ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը չունենալով գործի ամբողջական նյութերը, հետամուտ չեղավ իմ՝ որպես քարտապանի շահերի պաշտպանությանը:«Առէքսիմբանկ»-ի անցկացրած հետաքննությունը համարելով ակնհայտ աչառու եւ անբավարար՝ սույն թվականի ապրիլի 27-ին ես վերստին դիմեցի բանկին՝ պահանջելով անցկացնել նոր քննություն՝ զուգահեռաբար օրինապահ մարմիններին դիմելու պահանջով: Դրանից հետո՝ մայիսի 6-ին ինձ հանդիպել է «Առէքսիմբանկ»-ի անվտանգության ծառայության պետ Ֆելիքս Պողոսյանը, ով ինձ հայտնել է, թե  «Առէքսիմբանկ»-ի աշխատակից-ները մասնակից չեն այս հանցագործությանը, ինչպես նաեւ բանկի անվտանգության ծառայությունը վստահ է, որ ես եւս չեմ կազմակերպել գո-ղությունը: Պրն. Պողոսյանն ինձ խորհուրդ չտվեց դիմել ՀՀ օրինապահ մարմիններին:Իսպառ կորցնելով հույսը բանկի հետաքննությունից՝ սույն թվականի մայիսի 13-ին իմ դիմումի համաձայն հարուցվեց քրեական գործ՝ խո-շոր չափի գումարի գողության առիթով: ՀՀ ոստիկանությունն ինձ տեղեկացրեց, որ «Առէքսիմբանկ»-ն առաջին իսկ օրը պարտավոր էր դիմել ի-րավապահ մարմիններին կատարված հանցագործության վերաբերյալ, ինչն առ այսօր չի արվել: Ոստիկանության գործողությունների ընթացքում երեւան եկան շատ հանգամանքներ, որոնք «Առէքսիմբանկ»-ն ինձանից թաքցրել էր: Բացի դրա-նից՝ «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատի տեսագրությունից, որը տրվել է ոստիկանությանը, ակնհայտ երեւում է թվատախտակը եւ PIN-կոդ հավաքելու դրվագը, որն իմ իմացությամբ հակասում է ՀՀ ԿԲ նորմատիվներին:Հարգելի պրն. ՋավադյանՎերոնշյալի հիման վրա՝ խնդրում եմ Ձեզանից՝ որպես ՀՀ բանկային համակարգի գերագույն հսկող եւ կարգավորող ատյանի ղեկավար, պահանջել «Ա-ռէքսիմբանկ»-ից անցակացնել անաչառ եւ ամբողջական քննություն, որպեսզի կատարված գողությունը չդառնա վտանգավոր նախադեպ, եւ պաշտպանվեն իմ եւ ՀՀ բոլոր քարտապանների շահերը:
Դիմող՝ Ալեքսանդր Մելքումյան16.06.11»
Հ.Գ. - խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ մյուս կողմի՝ «Առէքսիմբանկ»-ի պարզաբանումը:  
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Մասոնական ժողով Երեւանում - Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է... Կաթողիկոսը չի պատասխանում



Գրել է Լուսանցք   
26-06-2011

Արդեն այսքա՜ն բացահա՞յտԱշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է
Տեղեկատվություն է տարածվել, թե հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա աշխարհասփյուռ հայ մասոնա-կանների համաժողովը: Ըստ լուրերի, ՀՀ-ում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, ովքեր ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կող-մից: ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ որոշ աղբյուրների, ՀՀ-ում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:
Հայ մասոնականները վերջերս դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մայրաքաղաք Երեւանում մասոնական տաճարի կառուցման համար հող հատ-կացնելու խնդրանքով, սակայն նախագահականից այդպես էլ պատասխան չի ստացվել: Հայաստանի մասոնականներն էլ տարածք են ձեռք բերել Վահագնի թաղա-մասում եւ առաջիկայում ծրագրում են իրենց գործունեությունն իրականացնել հենց այս թաղամասից:Կարծում ենք՝ մեր իշխանությունները չե՜ն մոռացել, թե խոսքը ի՜նչ գաղտնի կազմակերպության եւ ի՜նչ մութ գործեր իրականացնելու մա-սին է... Նման մի ժամանակաշրջան էլ ապրել ենք 1900-ական թվականներին, երբ անգամ հայ եւ թուրք մասոնները «եղբայրացան» եւ օթյակացավ ունեցան... եւ հետո 1,5-3 մլն. հայություն բնաջնջվեց երկրիս երեսից...
Վահագն Նանյան
Հայոց կաթողիկոսը երիտասարդ է եւ անփո՞րձԻնչու՞ վրացական կողմին համարժեք պատասխան չտրվեց
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի այցելությունը Վրաստան եւ Վիրահայոց թեմ բնութագրվեց հաջողված՝‘հովվապետական այցի եւ «միակողմանի ծայրահեղական»՝ միջեկեղեցականի կտրվածքով: Կթողնենք մանրամասները եւ միայն կանդրադառնանք շատ կարեւոր մի հարցի: Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարություն էր արել, որտեղ նշել էր. «Հայոց կաթողիկոսը երիտասարդ է եւ անփորձ ու ցանկանում է բոլոր հարցերին շուտ լուծում տալ»: Ի պատասխան՝ Մայր աթոռի տեղեկատ-վական կենտրոնը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հարգում է Իլյա Երկրորդի տարիքն ու փորձը ու պատշաճ չի համարում մեկնաբանել այդ հայտարարությունը»: Սբ. Էջմիածնի տեղեկատվական հայտարարությունը ոչինչ չասող հայտարարություն է, թեեւ, չենք հերքում, պատշաճ: Բայց, կարծում եմ, սա այն դեպքը չէ, երբ պատշաճությունը հարգի է (քանզի անիմաստ է): Վրացական կողմին, ճիշտ է, պատասխան տրվել է, բայց այդ պա-տասխանը համարժեք չէր: Իսկ երբ պատշաճությունը միակողմանի է լինում, «ծնվում» են քաղաքավարության սահմանները որոշող եւ այդ սահ-մաններին կուլ գնացող կողմերը: Սա նշանակում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքավարությանը, պատշաճությանը զոհ գնաց:Ինչու՞: Հավատացնում եմ՝ գոնե ինձ համար անհասկանալի է: Որովհետեւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը չէր գնացել Իլյա երկրորդի հետ ընկերական զրույց անելու կամ աստվածաբանական գիտելիքներ փոխանակելու: Նրանք հանդիպել էին որոշակի եւ շատ լուրջ քաղաքական հարցով: Իսկ այդ լուրջ հարցի պատասխանը վրաց Իլյայի հայտարարությունն էր, թե մեր կաթողիկոսը երիտասարդ է եւ անփորձ: Ինչ է սա նշանակում դիվանագիտական լեզվով, տրամաբանորեն հասկանալի է, եւ դա ըմբռնելու համար ամենեւին պարտադիր չէ միջազգային հարաբերությունների գիտակ լինել: Իսկ հայկական կողմի պատասխանը եղավ այն, թե ինքը պատշաճ չի համարում մեկնաբանելը: Այստեղ են ասել՝ լա՜վ էլի, հոգնացրիք, որտեղ որ պետք է՝ ակռաներդ ցույց չեք տալիս: Իսկ եկեղեցին իր հոտին հարցրե՞լ է, թե որն էր ճիշտը: Գուցե այդ հոտի մի մասը վիրավորվել է վրացու առաջ այդօրինակ կեցվածքից: Դրա համա՞ր է, որ Ջավախքի խնդիը տանուլ ենք տալիս...
Նարե Մշեցյան
Պաղեստինը խնդրում է ճանաչել իր անկախությունը
Հունիսի 20-ին Երեւանում էր պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին, ում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգաց-մունքներն է տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը, եւ այսօր էլ «Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներում»:Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին՝ Է. Նալբանդյանն ասել է, որ ՀՀ նախագահը, որպես պետության ղեկավար, առաջիններից էր, որ դեռեւս 2000թ. պաշտոնապես այցելեց Ռամալահ եւ հանդիպումներ ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ: Հայաս-տանն ուշադրությամբ հետեւում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ հույս ունենալով, որ «տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ դրանց արդյունքները կնպաստեն ներազգային հա-մերաշխության եւ կայունության հաստատմանը»: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ մերձավորարեւելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին: «Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարեւելյան տարածաշրջանին եւ մեծապես կարեւորում է այնտեղ հարատեւ խաղաղության ու կա-յունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը»,- ընգծել է Է. Նալբանդանը:Իսկ Նաբիլ Շաասը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախա-տեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայտնել, որ միջազգային կազմակերպություննե-րում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում ունի: Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունը հայցեց Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:
Նարե Մշեցյան
Հ.Գ. - Հայաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել Պաղեստինի եւ առհասարակ արաբ ժողովրդի նկատմամբ: Սակայն նույնը չի կարե-լի ասել պաղեստինյան կողմի, դիցուկ՝ «Համաս» շարժման ղեկավարության մասին, ովքեր առանց երկար-բարակ մտածելու ադրբեջանցիների հետ հա-մատեղ հայտարարում են, թե Արցախն Ադրբեջանի տարածք է, ավելին՝ մի անհասկանալի ձեւակերպում են տալիս հայկական այդ տարածքին՝ թե իբր «Ղա-րաբաղը իսլամական տարածք է»... Սա տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը մեծ ծավալում է ստանում: Իսկ հայտնի է, որ Բա-քուն դեռ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, անգամ՝ Իրանից, որն աջակցում է Պաղեստինին... Հիմա՝ կամ համասականներն են պատմութ-յունից ու իրականությունից անտեղյակ կամ Պաղեստինից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Գուցե ֆաթհականները ճիշտ գնահատեն իրավիճակն ու արցախյան իրավական խնդիրները: Չգիտենք, արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարն ասել է այս մասին, սակայն պետք է Պաղեստինի անկախության խնդիրը առնչել Արցախի անկախության հետ: Այլապես նույն բարիդրացիական մոտեցումները այս օրերին ցուցաբերվում են եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում եւ՛ Թուրքիայում եւ՛ այլուր...
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Friday, June 24, 2011

Գեներալ–մայոր. «Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից»


Գեներալ–մայոր. «Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից»
«Zham.am» լրատվականին տված հարցազրույցում գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը, անդրադառնալով «BBC»–ին տված Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, մասնավորապես «1997-ին կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը, եթե չլիներ «ղարաբաղցիների» մաքսիմալիստական դիրքորոշումը» մտքին, ասել է.
–Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է խնդիրը լուծել` հիմնվելով միջազգային իրավական նորմերի վրա` հաշվի չառնելով հասարակ մարդկանց կարծիքը, նրանց, ում այդ հակամարտությունն անմիջականորեն վերաբերում էր: Նման դիրքորոշումը հատուկ է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև գրեթե բոլորին, ովքեր մեծ քաղաքականության մեջ են («Անտառը հատելիս տաշեղներ կթռչեն» սկզբունքով)։ Սակայն եթե այդ ժամանակ այդ տարբերակն անցներ, և Լեռնային Ղարաբաղը ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ իրականում ունենար ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք կար, որ հայկական նոր կոտորած չէր լինի: Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի տեսակետը. ավելին՝ կտրականապես դեմ եմ: Ես զինվորական եմ, և իմ գործը բանակն է, բայց ասեմ, որ քաղաքական գործիչները բանակի հաղթանակների համար միայն պրոբլեմներ են ստեղծում:
Հարցն ավելի մանրամասնելով՝ Արկադի Տեր–Թադևոսյանն ասել է.
-Օրինակ՝ այն, որ մենք Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից: Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին, իսկ հունիսին Ղարաբաղում ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները քիչ էր մնում՝ կրակեին միմյանց վրա: Ստիպված ես միջամտեցի և բառացիորեն նրանց բաժանեցի մեկը մյուսից: Թեև երկրի այդ ժամանակվա ղեկավարությունն ինձ չներեց ո՛չ իրենց միջկուսակցական գժտությանն իմ «խաղաղապահ» առաքելության, ո՛չ էլ Շուշիի ազատագրման համար, և ես շուտով հետ կանչվեցի Երևան, ինձ առաջարկվեց գրասենյակային աշխատանք՝ հեռու ռազմի դաշտից: Շուտով նաև թոշակի անցա:

Monday, June 20, 2011

«Վարչապետի խաղերը»


«Վարչապետի խաղերը»
«Նաիրիտ» գործարանի շուրջ եղած առեղծվածներն ու «սկանդալները» կարծես վերջ չունեն։ Վերջին մի քանի տարում  գործարանը փոխեց մի քանի տնօրեն, գնվեց, վաճառվեց, պայթեց ու փակվեց…
Պետության ամենահզոր գործարաններից մեկն այսօր արտադրանք չի տալիս, մոտ 3000 աշխատատեղ էլ փակվել է։ Օրերս նախագահի նստավայրի առջև գործարանի աշխատողները բողոքի ցույց էին կազմակերպել ու պահանջում էին իրենց աշխատավարձերը։
–Այս ամենը տնօրենի ձեռքի գործն է։ Նա կանչում է բոլորին, լավ վախեցնում է, ամեն մի ցեխի պետին վախեցնում է, որ եթե բունտին ցեխից մեկը եղավ, գործից կազատվի և այլն,–«7օր»–ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ։
Ըստ նրա՝ հունիսի 10–13–ը՝ վերջին ցույցից հետո, գլխավոր ինժեներին ու արհմիության նախագահին կանչել են ԱԱԾ հարցաքննության։
Նա ընդգծել է, որ, ի տարբերություն մյուս աշխատողների, այդքան էլ երկար ժամանակ չէ, որ աշխատում է գործարանում, բայց արդեն հասցրել է շատ բան տեսնել ու ստեղծված իրավիճակից տուժել։
–Նախանցած միտինգին Կարեն Կարապետյանը լավ–լավ խոստումներ տվեց, բայց ոչ մի լավ բան չեղավ։ Հիմա տնօրենն արձակուրդի մեջ է, բայց իմացել ենք, որ արձակուրդից հետ են կանչել, ուղարկել են Մոսկվա ու կարգադրել, որ ինչ ուզում է՝ անի, գործարանի համար գնորդ գտնի։ Հայտարարված տենդերով դեռ ոչ ոք չի հետաքրքրվել։ Նախարարությունը պաշտոնապես կայքում տեղադրել է, բայց երբ հարցնում ես, ոչ մի բան չեն ասում, այնինչ եթե հետաքրքրվող լիներ, մի բան կասեին։ Տենդերն էլ 15 օրով երկարացվել է,–ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին կառավարության նիստում էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ նախարարությունն իր պաշտոնական կայքում «Նաիրիտ» քիմիական գործարանի բաժնետերերի կողմից մշակված հետճգնաժամային ծրագիր է տեղադրել, որի նպատակն է միջազգային օպերատորի ներգրավել ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։
Աշխատողներն աշխատավարձ չեն ստացել արդեն 3–4 ամիս, իսկ երբ դիմում են արհմիության նախագահին, ասում է՝ սպասե՛ք.
–Ամեն անգամ մի բան են ասում։ Հիմա էլ ասում են, որ գալացող շաբաթ կտան, բայց չեմ հավատում։ Երեքշաբթիից ուրբաթ միշտ խաբում են։ Ուրբաթ դե չեն տալիս, արանքը շաբաթ–կիրակի է ընկնում, ժողովուրդը մի քիչ հանգստանում է, երեքշաբթիից հետո նորից մինչև ուրբաթ… Հետաքրքիր կոմբինացիա է։
Այնինչ, մեր զրուցակցի խոսքերով, բաժինների բոլոր պետերը շատ լավ աշխատավարձ են ստանում, ինչն արվում է նրանց լավ կառավարելու համար։ Աշխատավարձ չեն ստանում միայն ներքին օղակները։ Օրինակ՝ ամենավնասակարներից մեկում՝ կաուչուկի արտադրամասում, մարդիկ 40-50 հազ դրամ աշխատավարձ են ստանում, իսկ տնօրենի տեղակալներն ու օգնականները, որոնք, նրա խոսքերով, «շնից շատ են», շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Ընդ որում, նրանք բոլորը միմյանց բարեկամ ու ծանոթ են.
–Տնօրենը 9 մլն դրամ աշխատավարձ է ստանում, առաջին տեղակալները՝ 4,5 մլն դրամ, մի քիչ ցածր էլ՝ մնացածը։ Վահան Մելքոնյանի (տնօրենի) ու նրա 22 «մոտիկների» աշխատավարձն իրար հետ մեկ ամսվա կտրվածքով 2 անգամ ավելի է, քան բոլոր բանվորների աշխատավարձերն իրար հետ։
Նրա կարծիքով գործարանի ղեկավարությունը կառավարության հետ միասին նպատակ ունի այնպես անել, որ գործարանը սնանկ ճանաչվի, և «իրենց ուզած գնով տան իրենց ուզած մարդուն»։ Հայտամրցույթն էլ, ըստ նրա, հայտարարվել է, որպեսզի ցույց տան, թե իբր ոչ ոք չի ցանկացել գործարանը գնել, ու այն սնանկ է։
Նա տեղեկացրել է, որ մինչ հայտամրցույթ հայտարարելը եկել էին գործարարներ Լեհաստանից, Գերմանիայից, ովքեր ուզում էին գործարանը գնել, բայց նրանց հարկավոր էր, որ կառավարությունը երաշխավոր կանգներ, այնինչ կառավարությունը հրաժարվել էր, չնայած որ բաժնետոմսերի 10%–ի սեփականատերն է։ Այժմ  կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է  երաշխավոր լինել։
Նա համոզված է, որ գործարանը կա՛մ արժանանալու է մյուս գործարանների բախտին, կա՛մ ինչ–որ մեկն իր անձնական շահն է հետապնդում, և կա մեկը, ով ուզում է այն գնել, բայց էժան։ Գործարանը գնել ցանկացողների թվում շրջանառվում է Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո) անունը։
Նա ընդգծել է, որ ներկայիս տնօրեն Վահան Մելքոնյանից առաջ տնօրենը եղել է Կարեն Իսրայելյանը, ով գործարանում մնացել էր որպես փոխտնօերն (նրան էլ օրերս աշխատանքից ազատել են), և նրա օրոք գործարանն աշխատել է, անգամ աշխատավարձերն  են բարձրացվել։ Իսկ Վահան Մելքոնյանի գալուն պես գործարանն այս վիճակում է հայտնվել։
–Մի անգամ մի փաստաթուղթ եմ տեսել, որ ուղղակի ապշել էի։ 100–վատանոց լամպերը, որոնք արժեն 100 դրամ, գործարանը գնում է 500 դրամով։ Դա միայն լամպը, իսկ մեզ ինչքա՜ն բան է պետք գալիս,–ասել է նա ու նշել, որ, այդուհանդերձ, հավատում է, որ  աշխատավարձերը կստանան։–Հավատում եմ, որովհետև ուզած–չուզած պետք է տան. առջևում ընտրություններ են։ Եթե մնաց ընտրություններից հետո, ոչ մի բան չի արվի։
2006թ. օգոստոսի 18-ի կառավարության ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին» թիվ 1131-Ա որոշմամբ՝ այն գրեթե ամբողջությամբ վաճառվել է «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայի օֆշորային գոտում։ Ընկերությունը Լոնդոնում անգամ գրասենյակ չունի, և նրա մասին անգամ որևէ տեղեկություն չկա։
Զրուցակիցը նշում է, որ «Ռայնովիլի» բաժնետերերն առնչություն ունեն նաև ԱՊՀ միջպետական բանկի հետ, որտեղից էլ 70 մլն դոլար վարկ են վերցրել  ու 40 մլն–ով գնել գործարանի  բաժնետոմսերի 90%–ը, իսկ թե ուր է կորել մնացած 30 մլն–ը, հայտնի չէ։
Գործարանին չի հասել նաև Հայաստանին Ռուսաստանի հատկացրած կեսմիլիարդանոց վարկի մեծ մասը, որը պետք է տրամադրվեր «Նաիրիտին»։
–Լրիվ վարչապետի խաղերն են։ Աշոտ Սարգսյանը՝ վարչապետի հարազատ եղբայրը, մեզ մոտ փոխտնօրեն է։ Վարչապետի մյուս եղբայրն Անգլիայում գործարար է, հիմա Չինաստանում դեսպան է։ «Նաիրիտի» մի մասը երբ տվեցին չինացիներին, դրանից հետո նրան Չինաստանում դեսպան նշանակեցին։ Կառավարությունը գույքի օտարման տակ «Նաիրիտը» վաճառեց այն ժամանակ դեռ «Հայգազարդին», իսկ վերջինս նույն օրը գործարանը վաճառեց «Ռայնովիլին»։ Ոնց նայում ենք, վարչապետն ուղիղ կապ ունի այս ամենի հետ։ Այդ գործարքի ժամանակ վարչապետը եղել է Կենտրոնական բանկի նախագահ, իսկ ԱՊՀ միջպետական բանկը կազմված է ԱՊՀ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներից, այսինքն՝ Հայաստանից այնտեղ ներկայացված է եղել Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն ու տնօրենն էլ, ինչքան տեղյակ եմ, քավոր–սանիկ են։ Մելքոնյան Վահանի տղան էլ իր օգնականներից է,–նշել է նա ու ընդգծել, որ Մելքոնյանը նաև եվրապատուհանների և գրասենյակային կահույքի բիզնեսներ ունի, ու գործարանի այդ ողջ գույքը հենց Մելքոնյանի ընկերությունից է պատվիրված։
Նրա խոսքերով՝ Վահան Մելքոնյանը կարողանում է «մարդկանց կուտ տալ». գալիս է, հուսադրում է ու գնում Մոսկվա, ասում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպել, Մեդվեդևի հետ պետք է հանդիպի։
–Դու ո՞վ ես, որ նրա հետ հանդիպես։ Մարդիկ հավատում են։ Մի քանի օր առաջ էլ եկավ, ասաց, որ գնորդ է գտել, աշխատավարձերը տալու են, ու հոկտեմբերի 1–ին գործարանը թողարկվելու է, բայց իր ասածն ու իրականությունը շատ տարբեր են։ Ահավոր վիճակ է. ժողովրդին որ նայում ես, մղկտում են։ Ես արդեն 3 ամիս է՝ չեմ կարում վարկս մուծեմ։ 2009թ. հոկտեմբերից նա աշխատողներին ասել է, որ աշխատավարձերը 20%-ով բարձրացրել է, բայց դա միայն թղթի վրա,–նշել է մեր զրուցակիցը։
Նա ցավով ընդգծել է, որ աշխատողներից շատերը չեն խոսում. մի քանի հոգի խոսում են, գոռգոռում, իսկ մնացածը չեն համարձակվում, որովհետև մեծ մասը 60–ն անց մարդիկ են ու մտածում են՝ մի բան ավել խոսեցին, աշխատանքից կազատվեն ու այլևս աշխատանք չեն գտնի։
Նրա խոսքերով՝ վերջերս աշխատողների ատեստավորում է անցկացվել՝ «իբր գիտելիքները ստուգելու համար», ինչի հետևանքով աշխատանքից ազատվել են 70–ից բարձր տարիքի մարդիկ՝ գիտելիքների անբավարար լինելու պատճառաբանությամբ.
–Դա ծիծաղելի է։ Մարդը 50 տարի աշխատել է այդ գործարանում, իսկ իրեն ասում են՝ գիտելիքներդ անբավարար են։ Իսկ ասողն առավելագույնը 30 տարեկան տղա է, ով ինքն այդ գործարանից գաղափար չունի։ Ես որևէ դրական ակնկալիք չունեմ։ Չի կարելի երկրի ներսում այսպիսի գործարան ունենալ ու այս վիճակում թողնել…
Պատրաստեց Արփի Բեգլարյանը

Saturday, June 18, 2011

Մասոնների համաշխարհային հավաք` Հայաստանում. «Ժամանակ»


«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ 2011թ. հուլիսի 1-ից 11-ը Երեւանի «Armenia Marriot» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը: «Մեզ հաջողվեց պարզել, որ մինչ օրս Հայաստանում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, որոնք ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կողմից:
Հայաստանի մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ (Grand Lodge of Armenia) անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն երեք երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ կազմակերպությանը մոտ կանգնած մեր աղբյուրրի, Հայաստանում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:
Հայտնի է, որ հայ մասոնականները վերջերս դիմել են Սերժ Սարգսյանին Երեւան քաղաքում Մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով, սակայն նախագահականից այդպես էլ պատասխան չի ստացվել: Հայաստանի մասոնականներն էլ տարածք են ձեռք բերել Վահագնի թաղամասում եւ առաջիկայում ծրագրում են իրենց գործունեությունն իրականացնել հենց այս թաղամասից»:
HayNews.am

Rassemblement maçonnique à Erévan du 1er au 11 juillet

FRANCS-MACONS
Rassemblement maçonnique à Erévan du 1er au 11 juillet


Le journal arménien « Jamanag » annonce que du 1er au 11 juillet se tiendra à l’hôtel « Armenia Marriot » à Erévan, un rassemblement international des francs-maçons d’origine arménienne. « Selon nos informations on recense à ce jour 80 francs-maçons en Arménie reconnus par les organisations maçonniques internationales » écrit le journal avant d’ajouter « la loge maçonnique d’Arménie se nomme « la Grande Loge d’Arménie » reconnue par les organisations sœurs de France, des Etats Unis et de la Russie ». « Jamanag » poursuit « les maçons d’Arménie ont demandé au président Serge Sarkissian de mettre à disposition un terrain à Erévan afin de construire un temple, sans recevoir de réponse. Aussi les maçons d’Arménie ont acquis un terrain au quartier Vakahn d’Erévan afin d’entreprendre la construction d’un temple ».
Krikor Amirzayan

Հայկական արտադրության անօդաչու համակարգերը կարող են գործել հակառակորդի թիկունքում


Այն անօդաչու ինքնաթիռները, որոնցով պարբերաբար հպարտանում է Ադրբեջանը, միայն հետախուզական միջոցներ են։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց Ռազմական ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը։ «Մեր տեխնիկան և մասնագետները պատրաստ են և անընդհատ վերապատրաստվում են «Զավթում անօդաչու ինքնաթիռների» խնդիրն իրականացնել»,- ասաց նա։
Գնդապետը տեղեկացրեց, որ Հայաստանն այսօր ունի հայկական «անձնական նախագծերը, որոնք ոչ միայն նախագիծ են, այլև աշխատում են»։ Ըստ նրա՝ հայկական արտադրության այդ համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խորը թիկունքում, քանի որ դրանք «օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր» են։
«Չենք բացառում ձեռք բերել արտասահմանյանը՝ թեկուզ համեմատության համար. տեխնիկայի առումով կարևոր է համեմատությունը»,- նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի օդուժի ռեսուրսների հարաբերակացության մասին հարցին՝ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Տեղին չէ համեմատել օդուժը օդուժի հետ, քանի որ ամեն երկիր իր օդուժը զարգացնում է իր բանակի համատեքստում։ Իրենց օդուժը ստեղծված է PR-ի համար։ Իրենց օդուժը բավական ավելորդ ճոխություններ ունի. իրենց տեխնիկայի մի մեծ մասի համար չունեն համապատասխան մասնագետներ»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ ադրբեջանցի օդաչուները փորձ չունեն լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելու։ «Իրանք գնում են Թուրքիա՝ սովորելու, բայց թուրքական տեխնիկան էլ իրենց ունեցածին չի համապատասխանում։ Արդյունքում ունեն տեխնիկա, բայց դրա համար մասնագետներ չունեն»,- ասաց նա։ Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանցիների մոտ ամեն ինչ ուռճացված է. «Քանակական ավելացնում են, բայց օդաչուների հարցում՝ ոչինչ»,- կրկնեց նա։
Տեղեկացնում է «tert.am»-ը։

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»... ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ



Գրել է Լուսանցք   
18-06-2011
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –
Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով
«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել): Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:
Հայոց թագը Հռոմից ստանալով ու երկիրը կարծես խաղաղեցրած պատկերացնելով՝ Տրդատ թագավորը մայրաքաղաքում իր մոտ գտնվող հայոց շատ նախարարների ու իշխանների հետ որոշում է որսի դուրս գալ: Որսագնացները, երբ Վաղարշապատից դուրս են գալիս, նրանց դեմ դավադրություն է կազմակերպվում, պարզ է, նախապես ծածուկ պատրաստված: Դավադրությունը պատրաստած է լինում մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժը2 (մեր այդ ենթադրությանը հուշում է դեպքերի հետագա ընթացքը): Որսագնացների մի մասին դավադիրները սպանում են, մի մասին էլ՝ գերեվարում: Փոքր մասն էլ արքայի հետ դավադիրներից փախուստի դիմելով՝ քողարկվում են մայրաքաղաքին մերձակա եղեգնուտներում: Դավադրությունը այնուհետեւ վերածվում է ապստամբության: Ապստամբները մայրաքաղաքը գրավում են, որի ընթացքում շատ վաղարշապատցիներ են սպանվում, իսկ կենդանի մնացածները՝ գերի վերցվում: Մայրաքաղաքի առումը ուղեկցվում է նաեւ թալանով ու ավերով: Հռոմեացիները Վաղարշապատում դրության տերը դառնալով՝ գերված հայ նախարարներին ու իշխաններին ստիպում են, նրանց տանջանքների ենթարկելով ու ահաբեկելով, Խոր Վիրապում բանտարկված Գրիգորիսին բանտից հանելու հրաման տալ3: Որը եւ տեղի է ունենում եւ որին դրդում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը (պատմաբանների կողմից կա ենթադրություն առ այն, որ նա եղել է թագավորի «սիրելի գրագրի»՝ Գրիգորիսի սիրուհին): Այս Գրիգորիսը Տրդատի մոտ, դեռեւս Հռոմում եղած ժամանակ, որպես գրագիր ծառայության է անցել՝ որպես, պարզ է, Հռոմի գործակալ: Սա բանտից ազատվելով՝ անցնում է ապստամբության գլուխ: Նրա առաջին գործը լինում է թագավորին՝ իր տոհմական ու անձնական թշնամուն4 գտնել-բերել տալը: Որը եւ արվում է: Ահա եւ իր համար էլ անսպասելի դրության տեր դառնալով՝ Գրիգորիսը իր առջեւ բերած Տրդատ արքային արքայատանը, նախարարներին ու իշխաններին, մյուս հայ գերիներին չարախնդորեն պատմում է իր «տեսիլքը», որն ըստ էության Հայաստանի վերացման հռոմեական ծրագրերի ներկայացումն էր: Մինչ «տեսիլքին» անդրադառնալը՝ Գրիգորիսը իր «գործի» նպատակների վերաբերյալ անկեղծ խոստովանություն է անում, որը ոչ պակաս անկեղծությամբ հիշատակում է այդ «գործի» պտուղները հետագայում քաղող Ագաթանգեղոս պատմիչը: Ասում է. «Այս բանը Տերը (այսինքն՝ Հիսուսը,-հեղ.) հայտնեց ասելով, թե «այս բանում ճշմարիտ է այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ է նա, որ հնձում է. ես ձեզ (իր աշակերտներին,-հեղ.) առաքեցի հնձելու այն, որ դուք չեք վաստակել, ուրիշներն են աշխատել, եւ դուք նրանց վաստակի մեջ եք մտել, քանզի ով սերմանում է եւ ով հնձում միասին պետք է ցընծան»»5: Ասել է թե՝ դա ասողը հայերի ու հայերի թագավորի առջեւ բացում է իր գործի բուն նպատակը՝ «սրբազան թալանը»՝ Հայաստան աշխարհի բնիկի հազարամյակներ ի վեր ցանածն ու սերմանածը «հնձելը»:Իր առաջիկա թալանի մասին բացեիբաց ասելուց հետո անցնում է իր «տեսիլքի» մասին պատմելուն: Մեր կողմից նկատենք, որ տեղյակ ու վերահասու Հայաստանում ընթացող դեպքերին՝ կայսրությունից Գրիգորիսին գիշերով ինչ-որ «այր»-պատգամավոր է այցելում, ով եւ նրան թելադրում է «վերին» հրամանները: Լրջամիտ պատմաբանի աչքերով՝ հենց այդպես պետք է հասկանալ  Ագաթանգեղոսի ծածկագրությունը. «Այս գիշերվա կեսին (պատմում է Գրիգորիսը իր արթմնի տեսած «տեսիլքը»,-հեղ.), երբ դուք քուն էիք մտել, ես դեռ արթուն էի մնացել՝ հանկարծակի սաստիկ ձայն եղավ... Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, եւ իջավ մի այր լույսի կերպարանքով, կանչեց իմ անունը ու ասաց. «Գրիգոր: Նայեցի, տեսա նրա կերպարանքը եւ զարհուրած դողալով գետին ընկա6: Ասաց ինձ. «Դու վեր նայիր եւ տե՛ս հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու...»: «Մի այրի» ցույց տված «տեղում» Գրիգորիսը «տեսնում» է, շարունակենք պատմիչի բերած ծածկագրության վերծանումը, թե ինչ է բերելու խաչակիրների՝ քրիստոնյաների բանակը (պատմիչի խոսքերով՝ «մարդկային կերպարանքով, լուսեղեն, երկթեւ անչափ զորքը՝ թեւերը կրակի նման») երկիր մոլորակի, մասնավորապես՝ «հյուսիսական» երկրի՝ Հայաստանի ու նրա հարակից երկրների գլխին եւ թե ինչպես բազում առաքինի ու հպարտ արիներ ջուրն անցնելով ոչխար են դառնալու, այսինքն՝ քրիստոնյա են մկրտվելու (տեսիլքի խոսքերով՝ «տեսա սեւ գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան»), այդ ոչխարներից բազում գառներ են ծնվելու (խոսքը «այծերի» (հասկանալ՝ խոյերի,-հեղ.) սերունդների մասին է), որոնց մի մասը գայլեր դառնալով՝ հոշոտելու են մնացած հոտին7 («տեսիլքի» սահմռկեցուցիչ խոսքերով ասած՝ «գառները դարձան թուխ գայլեր եւ գնացին-հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, եւ արյան ճապաղիկ եղավ»), ինչպես նաեւ՝ թե այդ ամենի հետեւանքով ինչ հարուստ են դառնում կենդանի մնացած խաչակիրները, նրանց համար ինչպիսի «հորդաբուխ աղբյուր է բխում»: «Այրը» այնուհետեւ Գրիգորիսին հորդորում է անել «մասնաբաժին իր գործը», համաերկրային քրիստոնեական ցնցումի ծրագրի՝ իրեն «ավանդված»՝ Հայաստանին վերաբերող մասը եւ ինքը «Քրիստոսի անպատում պարգեւներին» կարժանանա: «Եվ դու,-ասում է «այրը» Գրիգորիսին,-պինդ կաց, քաջ եւ զգույշ եղիր, քանզի գործը եկել-հասել է քեզ8, հեշտությամբ բարություն է արվելու է9, եւ ճշմարիտ մշակների հետ առնելու ես Քրիստոսի անպատում պարգեւները10: Արդ՝ զգույշ եղիր ավանդից, որը քեզ վստահվեց...»: «Այրի»՝ Գրիգորիսին տված մեկ այլ՝ առաջնահերթ կատարվելիք ցուցումի համաձայն էլ նա պետք է «գործը» բարեհաջող առաջ տանելու համար քրիստոնեական տաճար (Վաղարշապատում) ու «կույսերի» համար վկայարաններ (նրանց սպանելու տեղում) կառուցել տար,- կառույցներ, որոնք լինելու էին «գործի» կազմակերպման կենտրոնատեղիները: Սա՝ «տեսլիքը»: Գրիգորիսը ձեռնամուխ է լինում «տեսլիքում» «այրի» ցուցումների իրականացմանը եւ մեծ հաջողությամբ էլ դա անում է՝ ի ողբերգություն հայոց աշխարհի:
 Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտՀայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի անդամ
1 Արտահայտությունը Ագաթանգեղոսինն է:2 Ըստ Պարսկաստանի ու Հռոմի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրի, Հռոմը իրավունք է ստացել Հայաստանում հզոր ռազմաբազա ունենալ: Մեկը տեղակայված էր Վաղարշապատում:3 Այդ ժամանակ Տրդատը դեռ ծպտված էր եղեգնուտներում:4 Տրդատի հոր՝ Խոսրովի հրամանով Գրիգորիսի հոր՝ Անակի (նույն Խոսրովին սպանողի) ամբողջ տոհմը սրի էր քաշվել, իսկ Տրդատն էլ Գրիգորիսին տեսակ-տեսակ տանջանքների էլ ենթարկել իր հրամանը չկատարելու համար:5 Ագաթանգեղոսը չի կեղծում. հիրավի Հիսուսը իր աշակերտներին՝ իր կողմից «սրբազան թալանի» հանվածներին (արտահայտությունը Լեոինն է,-հեղ.) նման բան ասել է: Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննեսի:6 Կարծել է (մեր կողմից ենթադրենք)՝ իր անձը պահպանողների պատնեշը ճեղքել, եկել է իրեն սպանելու:7 Խոսքը արիամիջյան, մեր առումով՝ հայը հային սպանելու մասին է:8 Խոսքը «այս աշխարհը» քանդելու հուդաքրիստոնեական ծրագիր-«գործի» մասին է:9 Նկատի է առնվում այն, որ այդ ժամանակ Հայաստանի ներքին ու արտաքին գործերի վիճակը շա՜տ նպաստավոր էր «գործը» գլուխ բերելու համար. չկա՜ր այն ուժը, որ դիմակայեր Հռոմին ու նրա գործակալ Գրիգորիսին:10 Հիրավի կարճ ժամանակ անց Գրիգորիսը «անպատում պարգեւների» է արժանանում՝ դառնում է Հայաստանի տեր-տիրակալը՝ իշխանությամբ ու հարստությամբ:
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Thursday, June 16, 2011

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը-1


Հունիս 13, 2011թ. 17:02
22Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն ավելի քան քսան տարի գտնվում է հասարակությանը հուզող խնդիրների կիզակետում: Այսօր եւս մեր քաղաքական դաշտի օրակարգում այն գլխավոր տեղում է: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ հայ հանրությունը փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխանները: Դրանց թվում` մասնավորապես այն, թե գերտերությունների` կողմերին առաջադրած լուծումն ու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ապագայում «ձեռք բերվելիք» պայմանավորվածությունները որքանով կհամապատասխանեն մեր ազգային շահերին, եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված որեւէ փաստաթղթի տակ ստորագրողներն արդյոք դավաճանություն չե՞ն գործի:
Ստանալ այս հարցերի պատասխանը` առանց փոքրիշատե մանրամասնելու հանրության շրջանում տարածում գտած ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական ռազմավարությունները, անհնար է: Ուստի հարկ է նախ մի փոքր անդրադարձ կատարել ղարաբաղյան խնդրի լուծման այն տեսլականներին, որոնք գոյություն ունեն հայ հանրության շրջանում:
Ըստ էության, մեր հասարակության մեջ բանավեճը հիմնականում նպատակային երկու ուղեգծերի շուրջ է` Ա. տարածքների հանձնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ միջազգային ճանաչման դիմաց եւ Բ. ստատուս քվոյի պահպանում այն ցանկությամբ, որ հեռանկարում տերությունների ռազմաքաղաքական շահերի համընկման դեպքում ամրագրվեն Արցախի անկախ կարգավիճակն ու միջազգային ճանաչումը:
Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ է` այս երկու խաչվող ուղեգծերի շուրջ հասարակական բանավեճ է ընթանում: Առաջինն առավել գործնական դիրքերից ու որոշ հստակությամբ փորձում է հակադրվել, իսկ պաշտոնական հետեւողական միջամտությամբ` նաեւ չեզոքացնել երկրորդին, քանզի այն փաստացի առավել հուզական ու անորոշ ռազմավարություն է հիշեցնում: Վերջինն, ըստ ամենայնի, գոյության իրավունք է ձեռք բերել առավելապես արտաքին ներդրում հանդիսացող Ա տարբերակին հակադրվելու համար: Այստեղից էլ` նրա հուզական ու անորոշ բնույթը: Միաժամանակ Բ տարբերակն այդպիսին է, քանի որ պաշտոնական Երեւանի (շատ դեպքերում նաեւ` Ստեփանակերտի) գործողություններում բացարձակ ցանկություն չի նկատվել ու նկատվում հասնելու այդ ուղեգծի հնարավորությունների իրացմանը: Մասնավորաբար դրա վկայությունն են ազատագրված տարածքների վերաբնակեցման, մրցունակ տնտեսության ստեղծման, ժողովրդավարական հասարակարգի հաստատման եւ այլ հարցերում Հայաստանի ու Արցախի իշխանությունների ցուցաբերած անգործությունը կամ թերի վարքը:
Հարկ է նկատել նաեւ, որ առաջին տարբերակն ունի արտաքին մեծ աջակցություն` շնորհիվ միջազգային այն միջնորդների, որոնք նախագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր ռազմավարությունը: Հայաստանի բարձրագույն իշխանության «կլիենտային» բնույթի պատճառով հենց Ա տարբերակն էլ Մադրիդյան սկզբունքների տեսքով ընկած է հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունների հիմքում: Արդյունքում Ա տարբերակն անընդունելի համարող հայ քաղաքական մտքին այլ բան չի մնացել, քան խոսել Բ տարբերակի` ստատուս քվոյի պահպանման մասին` ապագայում քաղաքական այլ հարմար իրավիճակում զենքի ուժով ձեռք բերած հաջողություններն առավել շահավետ իրացնելու նկատառումով:
Ռազմավարական այս ուղեգծերը միմյանց նկատմամբ գտնվում են խիստ բեւեռացված դիրքերում, քանզի հենվում են սկզբունքային հակադրության վրա: Խնդրի լուծման փոխզիջումային պրագմատիկ տարբերակը (որը սնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների realpolitik-ից) հակադրվում է խնդրի առկախման անզիջումային հուզական տարբերակին (որը սնվում է ազգային «օջախների» հայրենասիրական ընկալումներից): Այստեղից էլ քաղաքականացված հանրության բավական ստվար մի զանգվածի (եթե ոչ` բացարձակ մեծամասնության) շրջանում առաջ է գալիս այն պնդումը, որ ուղեգծերից Ա-ի իրագործումը դավաճանություն է ազգային շահերին, որովհետեւ ազատագրված յուրաքանչյուր տարածքի համար մեծ գին է վճարվել:
Հասարակության ներսում տվյալ պնդման առկայությունն արդեն իսկ երեւակում է այն խնդիրը, որի լուծումից է կախված Ա տարբերակի գոյությունը` ազատագրված տարածքների հանձման միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության ու միջազգային ճանաչման հասնելու ռազմավարությունը մեր կողմից բանակցությունների սեղանին դնելու իրավունքը: Ուստի խնդիր է դառնում պարզել, թե ազատագրված հողերի` Ադրբեջանին հանձնումը քաղաքական տեսանկյունից դավաճանություն է, թե ոչ: Հարցի քաղաքական պատասխանը գտնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դրա իրավական բնորոշման մասին, քանի որ իրավականը մշտապես քաղաքականի լծորդն է (քաղաքական հասունության զգալի պակաս ունեցող մեր ժողովրդի շրջանում մշտապես սա չի ընկալվում): Միաժամանակ այդ պատասխանից է կախված նաեւ հարցի հուզական վերարտադրության կենսունակությունը:
Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ վերջին տասնհինգ տարում ղարաբաղյան խնդրում ձեւավորված իրականության մեջ հակամարտող կողմերի գլխավոր ու սկզբունքային անհամաձայնության կետը եղել է ոչ թե կարգավիճակի, այլ ազատագրված հողերի ապագա պատկանելիության հարցը: Կողմերի բոլոր խնդիրները (կարգավիճակ, փախստականներ, նյութական փոխհատուցում եւ այլն) ժամանակային կտրվածքով որոշակի լուծում ունեն եւ տեսանելի ապագայում, ի վերջո կարող են իրականություն դառնալ: Միայն տարածքների հարցում է, որ պատասխան չստանալով` մեր հանրության հուզական արձագանքին է արժանանում կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի հանձման առանձին շրջանակների ցանկությունը: Հետեւաբար` առաջնահերթ խնդիր է դառնում պարզել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել:
(Շարունակելի)
Սարո Սարոյան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
ArmAr.am

Sunday, June 12, 2011

Alexander Benesch Interview Bilderberg 2011







Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան – Անվտանգ շահագործում, ոչ թե չը-շահագործում

Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան...
Գրել է Լուսանցք   
11-06-2011 


Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան – Անվտանգ շահագործում, ոչ թե չը-շահագործում




 
Թուրքիայի բնակչության 64%-ը դեմ է իրենց երկրում ատոմակայանի կառուցմանը: Թուրք բնապահպանները կառավարությունից պահանջում են հրաժարվել երկրում ատոմակայան կառուցելու մտադրությունից: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ նման պահանջով մի շարք բնապահպանական ակտի-վիստներ նստացույց են կազմակերպել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: «Միջերկրածովյան Գրինփիս» (Mediteranian Greenpeace) կազմակեր-պության 40 ակտիվիստներ կոչ են արել երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ իրենց: Ցուցարարները մտադիր են իրենց բողքի ակցիան շարունակել մինչեւ հունիսի 12-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Հիմա այս թուրքերը իրենց բողոքավորներին թողած՝ ամբողջ օրը եվրոպաները նամակ են գրում, թե՝ հասեք, հայկական ատոմակայանը ուր որ է պայթելու ճամփին է, կպայթի ու «Թուրքիան կկորցնի երկրի երեսից»: Եվրոպաներն էլ նամակները վերցնում են, հենց պետք լինի՝ «մեյ-դան» կբերեն: Հայկական կողմի փոխարեն ես պատասխանեմ այդ «բարաթներին»՝ թեկուզ ոչ պաշտոնապես, բայց՝ ամենայն անկեղծությամբ:Եվ այսպես՝ պատասխան թիվ 1. թյուրքին սատկացնելու համար հայկական ԱԷԿ-ը չի գործածվի, որովհետեւ՝ ա) տարածաշրջանում նախ հայերն են ապրում, նաեւ այլ ազգեր, բ) ներկայիս Թուրքիայի տարածքը Արեւմտյան Հայաստանն է, որ վաղ թե ուշ հետ ենք բերելու, բնականաբար մեր հողերն ու ջրերը չենք վնասի եւ գ) հայն իր բնույթով հանուն է, ոչ թե դեմ: Պատասխան թիվ 2. մերոնք լավ էլ անում են, որ չեն պատասխանում, որովհետեւ՝ ա) թյուրքական տխմար բարբաջանքներին պատասխանելը մեր մասնա-գետներին հարիր չէ, բ) մերոնք լուրջ գործով են զբաղված՝ գործող միջուկային էներգաբլոկի անվտանգության մակարդակի շարունակական բարձրաց-ման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված:Պատասխան թիվ 3. Այս աշխարհում, երբ հեռանկարը գոնե առայժմ միջուկային էներգետիկայինն է, պետք է մտածել ոչ թե նոր ԱԷԿ չունենալու, այլ՝ ունենալու եւ անվտանգ շահագործելու մասին:   Մեր երկիրը մեծ կախում ունի դեռ խորհրդային տարիներին կառուցված ատոմային կայանից, որն էլէներգիայի պահանջարկի շուրջ կեսն է ապա-հովում: Իսկ Թուրքիան, որ խոսում է ընդհանրապես ատոմակայանների վտանգավոր լինելուց, ինքը երկու ատոմակայանի շինարարություն է նա-խաձեռնում: Ասել է թե՝ մեր ԱԷԿ չունենալը իրապես վտանգավոր կարող է դառնալ մեզ համար: Թուրքիան մեր թշնամին է եւ՝ վերջ: Թշնամի, որ օրեցօր հզորանում է: Մեր բնապահպաններն էլ լավ կանեն, որ եվրոպաներից կամ ամերիկաներից դրամաշնորհ վերցնելուց առաջ մտածեն՝ ինչ են խոսելու ԱԷԿ-ի դեմ եւ ինչ անցանկալի հետեւանքով դա կարող է հղի լինել:Ինչեւէ, ՀՀ-ի տարածքում կկառուցվի նոր միջուկային էներգաբլոկ (ՆՄԷԲ)՝ մինչեւ 1200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Մասնագետներն այդ ժամանակ հայտնեցին, որ մինչեւ 2020թ. Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերվի 2016թ, իսկ գոյություն ունեցող հնացող ջերմային հզորությունները շահագործումից հանվեն:  Հայաստանի էլեկտրաէներգետի-կական համակարգի համար նվազագույն ծախսերով արտադրման տարբերակը, երբ բազիսային բեռի հզորության պահանջ կա, միջուկային կամ համակցված գազային տուրբինի արտադրությունն է: Նոր միջուկային բլոկի արտադրությունը նվազագույն ծախսերով տարբերակն է, որը նախատեսում է վա-ռելիքի համակցության բազմազանություն եւ վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին է: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համա-կարգի արտադրող հզորությունների նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը գնահատել է Հայաստանում էներգիայի ներքին պահանջարկի կան-խատեսման 3 սցենարներ. 1. ցածր սցենար, ըստ որի՝ 2005-2025թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում միջին տարեկան բեռի աճը կկազմի 2.4%: 2. Բա-զիսային սցենարով նախատեսվում է 3.4 %: 3. Բարձր աճի սցենարով նախատեսվել է 4.4 % աճ: Փաստացի եւ կանխատեսվող բեռի վերաբերյալ հաշվետ-վության նախագիծը ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառումը Հայաստանում 2005-2008թթ միջեւ ընկած ժամանակաշրջանում աճել է տա-րեկան միջինը մոտ 2.6%-ով, որը ուսումնասիրված տիրույթի մեջ է: 2009թ. սպառումը, սակայն աճել է ընդամենը 0.4%-ով, որը շատ ավելի ցածր է 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի ցածր սցենարից: Հաշվետվության նախագիծը նախատեսում է, որ 2009-2020թթ. միջին տա-րեկան բեռի աճը կկազմի 2.7%: Այդ աճը այնպիսին է, որ սպառումը 2020թ. կլինի 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրում ու-սումնասիրված տիրույթի մեջ՝ դրանով իսկ հիմնավորելով էլեկտրաէներգիայի պահանջարկը: Սա նշանակում է, որ 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի եզրակացությունները ուժի մեջ են մնում, իսկ ազդեցությունները կարող են հետաձգվել մի քանի տարով:Ատոմակայանի փոխարեն՝ միայն ու բացառապես ատոմակայան: Նրանք, ովքեր դեմ են սրան, կասեն, թե նոր միջուկային բլոկի փոխարեն կարող են կա-ռուցվել խոշոր ՀԷԿ-եր: Բացատրենք. խոշոր ՀԷԿ-ը կամ ՀԷԿ-երը ընդունակ չեն լինի բավարարել գագաթային բեռի պահանջը ձմռան ամիսնե-րին, քանի որ այդ ժամանակ գետերի հոսքերը լինում են նվազագույն ծավալով: Կամ՝ հնարավոր է կառուցել լրացուցիչ նոր բնական գազով ջերմա-յին կայաններ (խոսքը համակցված շրջափուլով գազատուրբինային կայանների մասին է, ինչպես Երեւանի նոր ՋԷԿ-ն է, քանի որ սրանց արտադրո-ղականությունն առավել է), սակայն այս տարբերակն էլ ՀՀ-ին ձեռնտու չէ: Իսկ պատճառները հետեւյալն են: 1. Մեծ կախվածություն է առաջացնում բարձր սակագներից, 2. անվստահելի գազի մատակարարներից, 3. նվազեցնում է վառելիքի համակցության բազմազանությունը, 4. Հայաստանը դարձնում է զգայուն գազի անջատումների նկատմամբ, 5. օդի որակը չի լավացնում: Մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների համար իրենց սիրած ամերիկյան հատվածից մի օրինակ բերենք: ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության վարչության տվյալներով, գազայրող կայաններից միջին արտանետումները ԱՄՆ-ում կազմում են 0.6 կգ CO2/կՎտժ: Համակցված ցիկլով գազատուրբինային նոր տեղակայանքը ավելի բարձր արդյունավետություն կունենա, քան այդ միջինը, այդպիսով արտանետումները կլի-նեն մոտ 0.4 կգ CO2/կՎտժ: Հիմք ընդունելով այս տվյալները՝ կարելի է ասել, որ 1000 ՄՎտ ատոմակայանի շահագործումը 90% հզորությամբ թույլ կտա խուսափել տարեկան մոտավորապես 3.2 միլիարդ կգ CO2-ի արտանետումներից: Հօգուտ միջուկային նոր էներգաբլոկի, հենց բնապահպանական տեսակետից, բազմաթիվ այլ փաստեր էլ կան:Ի դեպ, մեկ հավելում էլ անենք՝ կանխելով բնապահպաններին. Գերմանիան ասել է, որ կհրաժարվի միջուկային էներգետիկայից, բայց դեռ չի հրաժարվել: Իսկ ատոմակայանն էլ հացի արտադրամաս չէ, որ երբ ուզես՝ փակես, ատոմակայանը շահագործումից հանելը բավականին ժամանակատար գոր-ծընթաց է: Այնպես որ, պետք չէ գերմանական օրինակը դրոշակ դարձնել: Բացի այդ՝ Գերմանիան կարող է հրաժարվել (խորապես կասկածում եմ իհարկե)՝ նա մեր խնդիրները չունի: Ու որպեսզի հանրությունը լավ պատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնելու կառուցվելիք նոր ԱԷԿ-ը, հաջորդիվ կփորձենք որոշ մանրա-մասներ ներկայացնել՝ մարդկանց անհիմն վախերից զերծ պահելու համար:
 Աստղինե Քարամյան
Ջա՜ն սովետական ԲելառուսՀայաստանը հունվար-ապրիլին ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արդյունաբերական աճի տեմպերով. 6,4% աճ է արձանագրվել նա-խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:Այս մասին հայտնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն: Արդյունաբերական արտադրության անկում արձանագրվել է Ադրբեջանում (- 0,9%):Աճի տեմպերով առաջատարը Բելառուսն է՝ 12,9%: 2-րդ տեղում՝ Ուկրաինան է՝ 8,5%, 4-ում՝ Ղազախստանը՝ 6,1%, Ռուսաստանը միայն 6-րդն է՝ 5,5%:
ԱռլեկինոՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սուրճի շուկայում ուսումնասիրությունների ընթացքում պարզել է այս շուկայի գերիշխողներին: Ըստ ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության՝ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Առ-գո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66%-ը:Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրաց-ման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87%-ը:Սուրճի շուկայում մայիսի 10-ից սկսված ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից: ՏՄՊՊՀ-ն որոշեց տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
Առցանց աշխարհԻսրայելցիները սոցիալական ցանցերում անցկացնում են ամսական միջինը 10,7 ժամ: Այդ ցուցանիշով նրանք զբաղեցնում են 1-ին հորի-զոնականը՝ ըստ comScore Media Metrix կայքի անցկացրած հետազոտության:2-րդ տեղում ՌԴ-ն է (10,3 ժամ ամսական): Եռյակը եզրափակում է Արգենտինան (8,4 ժամ ամսական): Այնուհետեւ հետեւում են Ֆիլիպինները, Թուրքիան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին, Կանադան, Իսպանիան:
Կենդանի շփման պակաս2011թ. 1-ին եռամսյակում գովազդատուները ԱՄՆ-ում օն-լայն գովազդի վրա ծախսել են 7.3 մլրդ դոլար: 2010թ. նույն ժամանակահատվածի համե-մատ, գովազդատուների ծախսերն ավելացել են 23%-ով: Մասնագետներն ասում են, որ շուկայի այս ճյուղի կայուն եւ զգալի աճը խոսում է այն մասին, որ այսօր արդեն օն-լայն գովազդը զգալի պա-հանջարկ է վայելում:«Քանի դեռ ամերիկացիները շարունակում են տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ո-րոնել առավելապես ինտերնետում, օն-լայն գովազդը վերածվում է բիզնեսի առավել արդյունավետ գործիքի»,-նշել է IAB- ի գործադիր տնօրենը:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց

Գրել է Լուսանցք   
11-06-2011
Հակամարտությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց
Հիմա էլ ամերիկահայերն են անհանգստանում, որ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի վարչակազմը սովորական գործարար մոտեցում է ցուցաբերում պատերազ-մի պատրաստվող Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի նկատմամբ եւ համարում են, որ դա խաթարում է ԱՄՆ-ի շահերը: Միայն կոչերով, թե հակամարտությու-նը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հարցը չի լուծվի, առավել եւս, եթե Բաքուն շարունակի ստանալ ֆինանսա-տնտեսական աջակցություն: Դիպուկա-հարների պատերազմն ընթանում է Ադրբեջանի կողմից, որը նույնպես անպատիժ է մնում, եւ այն կարող է դառնալ մեծ պատերազմի դրդապատճառ: Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ նորից համատեղ հայտարարություն են ընդունել, բայց նախկին ստորագրված փաստաթղթերում առկա որոշումները շարունակաբար խախտվում են Բաքվի կողմից:
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն էլ է արձագանքել արցախյան խնդրի վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը: Նա նշել է, որ Երեւանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգա-վորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում: Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունք-ների վերջին տարբերակին՝ որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք, եւ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայ-նությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը, - նշել է Է. Նալբանդյանը:Բաքուն ոչ միայն անտեսում է միջազգային փաստաթղթերն ու որոշումները, այլեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որպես ադրբեջան-ցիների անհաջողությունների քողարկման միջոց է որդեգրել: «Ընդհանրապես հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի նախապայման: Մենք մշտապես ընդգծել ենք, որ չենք խոսում նախապայմանների լեզվով, սակայն կան գործոններ, որոնք թույլ կտան հակամար-տությունը տանել դրական ուղղությամբ», - անդրադառնալով Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերա-բերյալ զեկույցի համատեքստում ադրբեջանցի փախստականների հնարավոր հետ վերադարձման խնդրին՝ ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայ-նության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանը:Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց ուժի սպառնալիքի ուղեկցության, ինչը սակայն Ադրբեջանը մշտապես խախ-տում է: Դա արտահայտվում է Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններով եւ շփման գծում սանձազերծվող միջադեպերով (դիպուկահարների պատերազ-մով): Հակամարտությունը հիմնավորապես կարգավորելու համար անհրաժեշտ է լուծումներ տալ հակամարտության սկզբնապատճառներին, այլ ոչ թե հե-տեւանքներին:  Եռանախագահների հայտարարությունն ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը: Այս մասին խոսել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մ. Բրայզան՝ մեկնաբանելով Դովիլում (Մեծ ութնյակի գագաթաժողովում) ԼՂ-ի վերաբերյալ եռանախագահների ընդունած հայտարարությունը: Նա մասնավորապես, ասել է. «Այս հայտարարության առկայությունը խոսում է այն մասին, թե ինչպիսի լրջությամբ են ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները հետեւում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը: Հայտա-րարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, թե չկա ավելի կարեւոր բան, քան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առավելագույն ջանքեր գործադրելը հակամարտութ-յան խաղաղ կարգավորման համար»: Սակայն, Արցախից բարձրաձայնում են, որ ԼՂՀ ճանաչումը կկայանա, եւ որ դա ժամանակի հարց է: Այսպես է արտահայտվել նաեւ Արցախի նախագահ Բ. Սահակ-յանը. «Մենք խորապես համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը մեր գլխավոր քաղաքական խնդիրն է, եւ մեր բոլոր ջան-քերն ուղղված են այդ ուղղությամբ»: Իսկ թե ինչու Երեւանը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն, Բ. Սահակյանը կարծում է, որ հարցի այդպիսի ձեւակերպումը իրականում անընդունելի է. «Հայաստանը ամենահետաքրքրված երկիրն է աշխարհում, որը ցանկանում է եւ անում է ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են եւ ասում են, որ ԼՂ անկա-խության չճանաչման հիմնական պատճառն այն է, որ ներկայումս ընթանում է բանակցային գործընթաց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Եվ այսօր Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ անկախությունը ճանաչվի ոչ միայն ՀՀ կողմից, այլ նաեւ եվրոպական ու միջազգային հանրության կողմի-ց»:Իսկ Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը Երեւանում հայտնել էր, թե իրենք չեն կարող ԼՂ-ն դիտարկել որպես ինքնուրույն տարածք, ինչը ան-հանգստացնում է հայկական կողմին: Սակայն ԵԱՀԿ համակարգված վերաբերմունքը արցախյան խնդրին ըստ երեւույթին առավել անցանկալի է Բաքվի, քան Երե-ւանի ու Ստեփանակերտի համար: Ադրբեջանում ավելի մտահոգ են, ու Մելլի Մեջլիսի արտաքին կապերի կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատ-վիրակության ղեկավար Ս. Սեիդովն իր բլոգում քննադատական խոսքեր է ասել վերջերս պաշտոնական այցով նաեւ Բաքու ժամանած Եժի Բուզեկի հասցեին: Ս. Սեիդովը Եվրախորհրդարանի ղեկավարի գլխավորած կառույցին մեղադրել է տրամաբանության եւ հետեւողականության պակասի մեջ, կասկածի տակ է առել ԵԽ անկողմնակալությունը՝ ասելով, որ վերջինս ընտրովի մոտեցումներ է ցուցաբերում քաղաքական հարցերում եւ տարբեր երկրներում մարդու իրա-վունքների խախտումներին: Եվրախորհրդարանը Բաքվի նկատմամբ վերջերս կոշտ բանաձեւ էր ընդունել, որում խիստ քննադատության է ենթարկել Ադր-բեջանում տիրող իրավիճակը, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների առունով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը վրդովմունք է հայտնել ոչ միայն ԼՂ-ի հարցի ձգձգման համար, այլեւ այն բանի, որ Եվրոպան միայն խոսում է էներգետիկ անվտանգության մասին, բայց միեւնույն ժամանակ որեւէ աջակցություն չի ցուցաբերում «Նաբուկո» ծրագրին: Բաքուն վերստին փորձում է «Նաբուկո»-ի «գազային» քաղաքականությամբ ազդել Արցախի խնդրի վրա, սակայն եղբայր Թուրքիան իրականու՛մ շա-հագրգռված չէ այդ առումով, քանզի չի հավատում այդ ծրագրի ծավալմանը, որը եվրոպական երկրները հերթով մերժում են: Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, ըստ զլմ-ների, վերածվել է վերազգային կոռուպցիայի աղբյուրի: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուց-վածքների նախարար Ռ. Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության ծախսերը հասել են 800 մլն. դոլարի եւ այն դեռ կարող է անցնել 1 մլրդ-ի սահմանը: Հղում անելով «ANSpress»-ին՝ «Բիզիմ յոլ»-ը գրում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում տասնյակ միլիոնների հասնող յուրացումներ կան, իսկ փորձագետները շինարարության համաձայնագիրն անօգտակար են համարում՝ ինչպես «Նաբուկո»-ն: Ակնհայտ է, որ 2007-2011թթ. տասնյակ մլն. մանաթ արդեն յուրացվել է: Իսկ Արցախում համոզված են, որ անկախության ճանաչումն այլընտրանք չունի, Հայաստանում էլ հետզհետե հանգում են այն իրողությանը, որ ԼՂՀ խնդրի կարգավորման նպատակով ճիշտ կլինի այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով: ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ճնշման ներքո որեւէ լուծում չի լինելու, որովհետեւ հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց է... Այն միջոց է նաեւ տարա-ծաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ծրագրերը վերահսկելու համար: Ճիշտ է՝ Արցախի անկախության հարցի լուծումը նույնպես ձեռնտու է Հայաստանին, սական երկու Գերմանիաների վերամիավորման ճանապարհը ամենավառ օրինակն է:Պահը այժմ նաեւ հարմար է, քանի որ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կողմ է արտահայտվել ԼՂ հարցի կարգավորմանը: «Մուսավաթ» կուսակցութ-յունում տեղի է ունեցել հանդիպում ղեկավարի՝ Ի. Համբարի եւ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, եւ անդրադառնա-լով ԼՂ հիմախնդրի կարգավորման գործընթացին, Ի. Համբարը նշել է, որ կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նա ծայրահեղ է որակել ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը խնդիրը կկարգավորի ռազմական ճանապարհով:ՀՀ ԱԳ նախարարը հունիսի 11-ին կմասնակցի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Ադրբեջանը կազանյան եռակողմ հանդիպումից առաջ փորձում է միավորներ շահել՝ սին լուրեր տարածելով, հայկական զինուժին մեղադրելով իբր Ադրբեջանի քաղաքացիական ան-ձանց սպանելու մեջ:Այսպես, ոչինչ փոխելու միտում չի նկատվում ադրբեջանական կողմից, ինչը կարող է որոշակի փոփոխություն կրել միմիայն իշխանափոխութ-յունից հետո, բայց վստահ ենք՝ ոչ հիմնովին: Ուստի՝ տարածաշրջանում հայկական քաղաքականության ծավալման համար նորից առաջնային խնդիր է դարձել Արցախի անկախության կամ Հայաստանին վերա-միավորվելու փաստերից մեկի ճանաչումը Երեւանի կողմից: Եվ սա լավագույն նվերը կլիներ միջազգային հանրություն կոչվածին Կազանի հանդի-պումից առաջ...
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Sunday, June 5, 2011

Վասն անփոփոխ բարու - ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ՝ Անդրանիկ Աթոյան



Գրել է Լուսանցք   
04-06-2011
Վասն անփոփոխ բարու
«Հողը մայրս է, Անձրեւը՝ հայրս, Քամին՝ Եղբայրս, Հուրը՝ Ընկերս, Եթերն՝ Աշխարհս» (Րիգ Վեդա):
Ելույթներում եւ հրապարակախոսություններում հաճախ է հանդես գալիս «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում» հռետորական հարցադրումը: Սակայն, երբ ունկնդրում ենք հարցադրողների պատասխանները, հաճախ բոլորովին այլ հարցերի պատասխաններ ենք ստանում: Հաճախ «ո՞վ ենք» հարցին ստանում ենք «ո՞վ էինք» հարցի պատասխանը: Իսկ «որտեղի՞ց» եւ «ու՞ր» հարցերի ստացված պատասխաններն էլ լա-վագույն դեպքում հաճելիորեն թմրեցնում են մեր գիտակցությունը եւ առաջացնում վասն մեր անցյալի ու ապագայի մի լավ արբելու տրամադրություն: Եվ այդ ծույլ երազկոտությունից անցումը դեպի երազկոտ ծուլություն մեզ մեկուսացնում է մերօրյա «ո՞վ ենք»-ի սթափ գիտակցումից:
Եվ չենք նկատում բոլոր ժամանակների ու կարգերի չափանիշներով մեր ժողովրդի արդի թշվառությունն ու դրա հիմնավոր պատճառները: Չենք նկատում (կամ գուցե չենք ցանկանում նկատել), որ Փառավոր անցյալից ունենք լոկ գրավոր հիշողություն: Իսկ ներկան էլ փոխառել ենք երիտասարդ ժողովուրդների դատարկ ու ամոթալի անցյալից:Եթե չտեսնելը կուրություն է, ապա մասնակի չտեսնելը մասնակի կուրություն է: Մասնակի կուրության մի վիճակ էլ կա, որը կոչվում է կենտրոնացվածություն: Նամանավանդ, երբ կենտրոնացման առարկան բոլորովին երկրորդականներից է: Եվ հիմա մեր ժողովուրդը լինելով առաջին երկրագործների ժառանգ՝ անգիտակցաբար մերժել է երկրագործությունը եւ կենտրոնացել է հաց ստանալու նոր եղանակներ բացահայտելու վրա, որի դեպքում ցորեն ցանելը չի լինի անհրաժեշտություն: Եվ այդպիսով վերածվել է հաց ներմուծողի:Մեր ժողովուրդը վաղուց է կորցրել բնական եղանակով հաց ստանալու ավյունը: Այն ժամանակներից, երբ երկրագործությունը սկսեց համար-վել ցածրակարգ զբաղմունք: Երբ կերակրողը ստորադասվեց կերակրվողին:Մեր օրերում հաճախ են հնչում թշվառ կարծիքներ, թե իբր հայերս անմիաբան միշտ ենք եղել:Սակայն մեր անմիաբանության սկիզբը նույնպես համընկնում ունի երկրագործության՝ ցածրակարգ զբաղմունք համարվելու սկզբին: Եվ այդ սկիզբը բարեբախտաբար պատմականորեն արձանագրված է:Խորենացին մեզ է փոխանցել Վաղարշակ Արշակունի արքայի բարեփոխումների հրովարտակը, ըստ որի. «...Այսուհետ քաղաքացին լինի գերա-պատվելի քան գյուղացին: Գյուղացիները քաղաքացիներին պատվեն որպես իշխանների...»:Եվ այս «բարեփոխում»-ը նաեւ վկայություն է, որ շերտավոր (կաստայական) հասարակարգը միշտ չէ, որ մեզանում եղել է: Մասնակիորեն ծանոթ լինելով այս կամ այն ժամանակների ու երկրների իշխանությունների բարեփոխումներին, չեմ հանդիպել մի այնպիսի բարեփո-խման, որը ունեցել է դրական արդյունք հասարակ ժողովրդի համար: Շնորհակալ կլինեմ այն բարի մարդուն, ով որեւէ իսկապես բարեփոխման մասին ինձ կտեղեկացնի:Սակայն առավել Շնորհակալական զգացումով կլցվեմ այն իշխանությունների հանդեպ, որոնք իրենց հրամանագրերով եւ հետեւողական գործո-ղություններով Վաղարշակ արքայի հրովարտակի հետեւանքներից կմաքրեն Հայ ժողովրդի մտքոլորտը եւ նորից գյուղացուն կտրամադրեն երգելով հաց արարելուն: Եվ վստահ եմ, որ միակ երախտագետը չեմ լինի նման նախաձեռնությանը:Այնժամ կիմանանք, որ միշտ այստեղ ենք եղել ու ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ եւ լինելու ենք միշտ: Այնժամ մեր «ո՞վ ենք»-ն ու «ո՞վ էինք»-ը կունենան համընկնումներ: Այնժամ Հանրապետություն բառն էլ համընկնում կունենա Ճշմարտությանը, քանզի իսկապես կլինի հանուրին պետք:
Անդրանիկ Աթոյան Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի անդամ, Առողջարարական յոգայի մասնագետ,Ու-շու մարտարվեստի մարզիչ
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Ներքին թշնամուն դեմ հանդիման. Բանականությունը, բանականության այլասերումը...

Գրել է Լուսանցք   
04-06-2011
Ներքին թշնամուն դեմ հանդիման –
Բանականությունը, բանականության այլասերումը, դրան՝ մերօրյա հայ «մտածողի» մասնակցելը
Գրեթե բոլոր իմաստասիրական դասագրքերում ասվում է, որ «մարդը բանական արարած է»: Եվ դա ասողը ու նրա ասածը որպես բացարձակ ճշմարտություն կրկնողը այդ արտահայտությունը այնպես հպարտորեն է հնչեցնում, որ կարծես բանա-կանությունը սերնդե-սերունդ անսայթաք եկել-հասել է իրենց, իրենք էլ դրա հարազատ կրողն ու զարգացնողն են դարձել: Մարդկային, չափա-զանց մարդկային ինքնահավանություն ու պարծենկոտություն:
Իրականում՝ ոչ բոլոր մարդկային տեսակներն են ի վերուստ օժտված բանականությամբ՝ մարդկային բարձրագույն հոգեմտային այդ որակով: Օրինակ, հողածինը (ադամականը) իր ողջ բնույթով հողին՝ բնության բացասական տարրին ու հողայինին կառչածը, ինչպե՞ս կարող է բանականություն ունենալ. սրա վերաբերյալ ճիշտը «մտածող արարած» ասելն է, թեեւ դա էլ շա՜տ վերապահորեն, քանզի երբ մտածողությունը բանականության պսակով չի պատվում՝ դադարում է այդպիսին լինելուց: Բանականությունից զուրկ են նաեւ միջցեղային (անգամ հրածին-հողածին) խառնածինները. սրանք երկատվածության պատճառով իրենցից գլուխ չեն հանում... էլ ու՜ր մնաց բանականությունի՞ց գլուխ հանեն, սրանք իրենք իրենց չեն ճանաչում՝ ինչպե՜ս կարող են իրենցից դուրս աշխարհն ու տիեզերքը ճանաչել («ճանաչիր ինքդ քեզ եւ կճանաչես աստվածներին», այսինքն՝ բանականություն կունենաս. ասում է հին հունական ցեղային իմաստությունը): Իզուր էր մարդկային այս տեսակներին, ըստ նրանց սուրբ գրքի՝ Բիբլիայի, աստվածները արգելել իմացության (որը բանականության ընդամենը ելակետն է) ծառի պտուղը ճաշակել, իսկ դա ի վերջո ճաշակող-ների սերունդները մինչեւ հիմա էլ արդարացիորեն համարում են նախածին մեղք (իմացությունը այսպես՝ բացասականորեն արժեւորող-ներին էլ ինչպե՜ս կարելի է բանականություն ունեցողներ համարել): Իմացության ծառի պտուղը ճաշակելով՝ հողածիններն ու հողածին-հրածին խառնածինները (Բիբլիայի մարգարեներն ու թագավորները հիմնականում այսպիսիք են) չդարձան իհարկե բանական արարածներ ու չեն կա-րող դառնալ:Բանականությունը արիական՝ հրածին-մարդատեսակային հոգեւոր որակ է: Բանն այն է, որ բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, մարդկային տարբեր տեսակների մեջ տարբեր չափաբաժիններով է բաշխված: Հուրը՝ բնության ամենազգացական տարրը, մարդու արիական ցեղատեսակի մեջ ամենից շատ է, որի համար էլ նա կոչվում է նաեւ հրածին: Նրա հրածնությունն էլ նախապայման է այն բանի համար, որ նա իրեն, իրեն շրջապա-տող աշխարհը, տիեզերքն ու արարչական զորությունները բանականորեն դիտի, այսինքն՝ չբավարարվի տրվածով, մարմնական զգայարաններով ընկալա-ծով (դա հայոց լեզուն անվանում է Բան), այլ հաղթահարի դրանք (Բանը) ու գնա դրանց ակունքները, վերհանի դրանց տակ թաքնված խորհուրդները (հա-յոց լեզվի Բանականություն բառը հենց այդ հոգեվիճակն է արտահայտում1): Չէ՞ որ բանականությունը՝ բարձրագույն հոգեւոր որակը, ենթադ-րում է հոգու ամենաարթուն ու զգայուն վիճակ, որը արիի մեջ ապահովում է նրանում բնության տարրերից ամենազգացական ու ակտիվ տարրի՝ հուրի գերակշռությունը: «Մարմնիդ աշտանակի վրա իբրեւ ճրագ բազմականթեղյան՝/ Գլխիդ կլորությունը հաստատվեց2,/ Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,/ Տեսնես Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես:/ Բանականության պատվով կրկնապես ճոխացար,/ Որ-պեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց՝/ Հաղթանակը դու պատմես անարգել անկաշկանդ լեզվով»,-հայ արիի օրինակով արիական այդ առա-քինության մասին ասում է Նարեկացին: Սակայն, արի ցեղատեսակի մեջ էլ բանականությունը, որպես ընդհանուր ցեղային որակ, միշտ չի տեւել. տիեզերական ձմռանը, երբ ցեղը ցրվեց, որի հետեւանքով նա թուլացավ ու նրա վրա հողածինները իշխանություն հաստատեցին (դա շարունակվում է նաեւ մեր օրերում)՝ նրա այդ հոգեւոր որակը, ի թիվս այլերի, աստիճանաբար թուլացավ ու, ի վերջո, իշխողների թելադրմամբ այլասերվեց, որին, պարզ է, մասնակցեց նաեւ ցեղի տականքը, «ներքին թշնամին»,-ինչպես ասում է Նարեկացին: Բանականությունը՝ ցեղային որակը պահպանվեց ցեղի մեծերի մեջ միայն, այն էլ ոչ միշտ լրիվորեն: «Արարչի որդու» (արտահայտությունը Նարեկացուց է)՝ արիի բանականության այլասերումը ցեղի մեծերը, ինչ խոսք, նկատեցին: Օրինակ՝ նույն մեր Նարեկացին: «Ո՜վ, հիմար, ինչու՞ ինքն քո կամքով կորացար գետնին (հողածնի միակ պատվարին,-Ս.Մ.),/ Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված՝/ Անապատական ցիռերի (ինչպես անապատներում դեգերող ադամականներն էին,-Ս.Մ.) կարգը դասեցիր դու քեզ»,-գրում է նա: Կամ էլ՝ «Ինչպե՞ս անվանվեմ բանական (որպիսին ծնվել է,-Ս.Մ.), երբ կցորդվել եմ հիմար անբաններին.../ Ինչպ՞ս համբավվեմ ես ի-մացական, երբ իմացության դռներն են փակվել...»: Արիական բանականության այլասերումը նկատեց նաեւ արիացի գերմանացին՝ հանձին նրա մեծեից մեկի՝ Նիցշեի: Իմաստասերը իր՝ «Ինչպես «ճշմարիտ աշխարհը» ի վերջո հեքիաթ դարձավ3 (մի մոլորության պատմություն)» փոքրիկ էսսեում նկատում է, որ նախասկզբնապես «ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն, հասանելի էր: Նա ապրում էր նրա մեջ, նա այդ աշխարհն էր» (բա-նականության այդ ձեւը նա համարում է սթափ, «խելոք, պարզ, համոզիչ» բանականություն): Այնուհետեւ բանականությունից «ճշմարիտ աշ-խարհը» աստիճանաբար վերանում է, նրա իզն ու թոզն էլ չի մնում, եւ նրանում պահպանվում է սին գաղափարը, մտային բարբաջանքը միայն. ««Ճշմարիտ աշխարհը»-իդեա, որն այլեւս ոչնչի պետք չէ, նույնիսկ ոչինչ չպարտավորեցնող,-անպետք, ավելորդ դարձած իդեա»,-այսպես է բանակա-նության այլասերումի վերջին փուլը բնութագրում Նիցշեն: Այդ փուլը իմաստասերը պատկերացնում է նաեւ որպես «ազատ մտքերի սատանայական աղմուկ-աղաղակ»: Բանականության այլասերումը Նիցշեի ժամանակներում, սակայն, չավարտվեց: Դա շարունակվեց նաեւ նրանից հետո, նաեւ մեր օրերում ու՝ ավելի մեծ ընդգրկումներով (պոստմոդեռնիզմը, օրինակ, ավելի մեծ «սատանայական աղմուկ» չէ՞, քան Նիցշեի լսածները): Բանականության մեր օրերի այլասերումին էլ է «հայը» իր տաբեր տեսակներով‘ կրոնավոր, մտավոր, քաղաքական..., մասնակցում:Մի փոքր կանգ առնենք հայ մտածող տեսակի «սատանայական աղմուկին», ի՛նչն էլ մեզ դրդեց սույնը գրելուն: «Ռուբիկոն» անվամբ մի եռամյա հանդես կա, որի համարներից մեկում մեր օրերի հայ պոստմոդեռն մտածողներից մեկը մեջբերում է Հրանտ Մաթեւոսյանին: ««-Հայերին Լեոն է հնարել: Մինչեւ Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: ...Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառ-նում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել: «-Թուրքերն եկան,- ասում էր ձիապանը:- Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սեր-գեյ Միրոնովիչ Կիրով,- ասում էր ձիապանը: -Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան: Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա սոցիա-լի՜զմ»: Ընդ որում, Մաթեւոսյանին այդ «մտածողը» մեջբերում է ենթատեքստից դուրս եւ... իբր գրում-հաստատում է այդ պոստմոդեռն մտածողը. «Եվ այսպես՝ չե՛ն եղել: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը: Հայերին հնարել է Լեոն, իսկ ադրբեջանցիները ժողովուրդ են դարձել սոցիալիզմի շնորհիվ, երեսուն տարվա ընթացքում»: Ի՞նչ է դուրս գալիս: Ըստ հեղինակի, հայ-հայությունը զուտ գաղափար է (այն էլ՝ միայն 19-20-րդ դարերում հանձին Լեոյի ստեղծված): Եվ ոչ իրականում գո-յություն ունեցող, որոշակի ծագում-կենսաբանությամբ ազգատեսակ. եւ եթե օրերից մի օր նոր Լեո ծնվի եւ նա հայության նոր «մերան» (գա-ղափար) ստեղծի, ապա մենք բոլորովին նոր հայ-հայության հետ գործ կունենանք: Մեր թշնամիների վառ երեւակայության մեջ անգամ մտային նման բարբաջանքներ չեն կարող առաջանալ: Մերօրյա հայ «մտածողը», դուր գալու համար իր դեմոկրատ տերերին, որոնց ամեն ազգ-ազգություն, բնական մարդկայնություն գրգռում է, հայ-հայությունն է արդեն ժխտում, ինչը... նրա հացի խնդիրն է լուծում: Լայն կտրվածքով դիտած՝ նրա «բանականության» մեջ ճշմարիտ աշխարհն ար-դեն իսպառ բացակայում է: Իսկ կիկոսաբանությունները՝ որքան ասես: Եվ դա մինչեւ տիեզերական գարնանը (որի նշաններն արդեն երեւում են) Հայ Բանականության վերածնունդը, որն արդեն թույլ չի տա նրան այդպիսի մտային բարբաջանքների դիմելու:
Սերգեյ Լ. ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
1 Արիական այլ լեզուների -ռազում- բառն էլ բանականության արիական-ցեղային որակ լինելն է շեշտում (բառն առաջացել է ռասսա-ցեղ բա-ռից): 2 Արմենոիդ՝ արիական գանգուղեղն է նկատի առնվում:3 Հեքիաթը իմաստասերը այստեղ հասկանում է հորինվածքի իմաստով:
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան





Գրել է Լուսանցք   
04-06-2011
Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով
Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը: Այս համա-կարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր զորեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզո-րացրել են այն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պե-տությունների գոյատեւմանը, հայկական արժեհամակարգի տարածմանը: Անվտանգության համակարգում կիրառվել (այժմ էլ կիրառվում) են հոգեւոր-գաղափարական, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առող-ջապահական, բարոյահոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին քաղաքա-տնտեսական եւ այլ հայեցակարգեր: Անգամ թաքնագիտական (գաղտնագիտա-կան) ոլորտն է հասել կատարելության: Իսկ ազգային կենսակերպը հնարավորություն է տվել զգալու գենետիկ եւ արարչական մեր զորությունը... Այսպիսով՝ անվտանգության համակարգը ծառայել է հայոց զորության հաստատմանը:
ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց, անգամ հնարավորն չէ այն զուտ հայկական համարել... Ուստի՝ մեր պե-տության եւ հայության գերխնդիրն է վերաստեղծել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը, ինչը ենթադրում է նաեւ՝ վերոթվարկյալ ոլորտներում հասնել ազգային գիտակցության ամրագրմանը:ՀՀ-ն հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակ-ցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում: Այս իրականության մեջ հայ ազգը, որպես բնական, արարչածին ազգ, փորձում է վերագտնել իր հիմնական եւ իրական տեղը մեր մոլորակում: Եվ այդ գործընթացում, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, ֆինանսա-տնտեսական, կրոնա-գաղափարախոսական, հոգեւոր-մշակութային ու այլ շահերի բախում, որն ընթա-նում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական վերաձեւման համար...…Համաշխարհային գաղտնի ուժերը մշտապես վերահաստատվելու խնդիր ունեն եւ դա իրականացնում են տեղային պատերազմների, հեղափոխութ-յունների, տնտեսական շրջափակումների, սոցիալական, էթնիկ ու կրոնական, սեռախեղական ու այլ բնույթի հուզումների եւ այլ խառնակ-չությունների միջոցով... Այս հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու մեր անցած, ճշտելու մեր ներկա եւ հստակեցնելու մեր ապագա ուղիներն ու նպատակները: Ըստ այդմ էլ պետք է կառուցել ու վարել հստակ ազգակերտ, վստահ ու միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:ՀՀ իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ բազմակողմանի, հարաբերություններում երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ պայմաններ ստեղծելով անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային, արտաքին ու ներքին բազմաշերտ քա-ղաքականությամբ առաջնորդվելու համար: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային մութ ու ապազգային ինչ-որ խմբավորման կցորդ, շարունակելու ենք անդեմ գոյատեւել, մինչեւ ուժերի վերջնական սպառումը...Հզոր Հայաստանի ու հայ ազգի ստեղծումը աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների, մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Ուստի՝ նախ եւ առաջ, ՀՀ իշխանությունները մեր երկիրը պետք է հռչակեն համայն հայության հայրենիք (սահմանադրական ձեւակերպման մասին է) եւ գործով վայելելով հայության վստահությունը, հանդես գան աշխարհասփյուռ հայութ-յան հայրենապաշտպան դերում՝ քաղաքական, իրավական, տնտեսական եւ թե այլ խնդիրներում:- Եվ այսպես հայոց ազգային պետությունը համայն հայության կողմից կլիազորվի որպես բնական ու պատմական Հայաստանի ամբողջ տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների միակ իրավաժառանգորդը:- Հայ ազգը կհայտարարվի բազում հազարամյակներ ընթացող հայոց պատմության, ավանդական, մշակութային, գիտական, հոգեւոր ու բոլոր այլ ար-ժեքների եւ հարստությունների տերն ու իրավաժառանգորդը:- Հայաստանի ազգային իշխանությունները կհայտարարվեն բնական ու պատմական Հայաստանի բոլոր իշխանությունների ու թագավորական հարս-տությունների իրավաժառանգորդը:Եվ Հայաստանը կդառնա աշխարհասփյուռ հայության հայրենիքը ոչ միայն խոսքով: Բոլոր հայերը կստանան ՀՀ քաղաքացի (ավելի հարմար է՝ բնա-կիչ) դառնալու իրավունք, իսկ ազգային պետությունը, հայրենի իշխանությունները կպարտավորվեն ապաստան տալ յուրաքանչյուր հայի, պաշտ-պանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:Նաեւ բոլոր հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, կունենան պարտականություններ ազգի ու հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելը կդիտվի ազգադավություն, եւ խուսափողը կզրկվի պետության ու համայն հայության հովանավորությունից (Համահայկական Սահմանադրու-թյուն):Պարզ է եւ բոլորը պիտի գիտակցեն, որ ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված է հայ ազգի նպատակների միասնությամբ, սեփական ազգային, կեցական ու բարոյական գաղափարախոսությունների՝ որպես պետական քաղաքականության հիմքի ընդունմամբ եւ օտար գաղափարախոսությունների ու կրոնների մերժմամբ: Պետք է իրապես գիտակցել, քանզի՝ եթե քաղաքական կամ տնտեսական, ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա մշակութային, հոգեւոր-գաղափարախոսական ոլորտներում պարտությունը սպանում է ազգը՝ հոգին... Նաեւ հայկական հարցը (հետագայում՝ հայ դատն ամբողջապես), հայկական պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ ազգային ու պետական քաղաքականության հիմքում:Հասկանալի է, որ տնտեսական անկախությունն է, որ նպաստում ու թույլ է տալիս առաջնորդվել անկախ ազգային քաղաքականությամբ: Իսկ ՀՀ տնտե-սությունն այսօր դեռ խարխլված է եւ կարիք ունի արտաքին օժանդակության ու դրամական ներդրումների: Ցավոք, այդ արտաքին օժանդակությունը չի սահմանափակվում սփյուռքահայության միջոցներով, ինչը արագ կնպաստեր մեր տնտեսական համակարգի կայացմանն ու անկախ զարգացմանը: Այս հանգամանքը տնտեսական վայրիվերումներին զուգահեռ կաշկանդում է ՀՀ իշխանություններին՝ վարելու անկախ քաղաքական գիծ՝ զուտ հայամետ արտաքին ու ներքին քաղաքականություն: Սա բնորոշ է բոլոր տնտեսապես թույլ զարգացած երկրներին, որոնց իշխանություններն իրենց ազգի ու պետության կարիքները հոգալու համար քաղաքական պարտադրված (որոշակի) կախում ունեն հզոր պետություններից ու պարբերաբար դառ-նում են նրանց քաղաքական, դիվանագիտական խաղերի գերին, որից հաճախ մենք բոլորս ենք կրում բազմաբնույթ կորուստներ, երբեմն՝ անդառնա-լի:Այս հանգամանքն առավելագույնս պարտադրում է ամենակարճ ժամկետում կարգավորել ու կայունացնել երկրի տնտեսության անխափան (ռիթմիկ) գոր-ծունեությունը՝ ստեղծելով տնտեսական որոշակի հաստատուն հիմք (ինչը այսօր թեեւ փոքր-ինչ, բայց կա), որի վրա աստիճանաբար հնարավոր կլի-նի կառուցել տնտեսական հզոր համակարգ՝ արդի գիտությանը հենված:Բայց այդպիսի տնտեսական համակարգի ստեղծումը չպետք է կատարվի հզոր բռնատիրության հաստատմամբ ու բռնությունների եւ անհեռանկարա-յին տնտեսական ծրագրերի պարտադրմամբ՝ հատկապես դրսից թելադրված կանոններով... Պետք է գիտակցել, որ Հայաստանում հայ ազգի տնտեսական շահագոր-ծումը հանցագործություն է: Հայոց  պետության ամբողջ հարստությունը անվիճելիորեն պետք է  ծառայի հայության ու Հայաստանի շա-հերին:Պետք է հստակ ռազմավարություն մշակվի արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման համար, այլապես տնտեսական համակարգի մասին խոսելը կդառնա ժամանցային թեմա, ինչպեսեւ՝ այժմ են շատերը այլեւայլ «ժամանցային ներդրումների» տնտեսական չեղած աճերից խո-սում... Եթե տնտեսական աճը չի բարելավում բնակչության վիճակը, ուրեմն այդ աճը Հայաստանը ստրկատիրական երկիր դարձնողների գրպանին է վերա-բերում...Արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխումը, կառուցումն ու շահագործումը պետք է գիտականորեն հիմնավորվեն ու անվերապահորեն պետք է երաշխավորվի նրանց լիարժեք անվտանգությունը: Գիտականորեն չհիմնավորված, կենսաբանական աղետի հանգեցնող քիմիական արդյունաբե-րության եւ այլ վտանգավոր ձեռնարկությունների շահագործումը, ինչպես նաեւ ազգի առողջությանը սպառնացող տնտեսական ձեռնարկումնե-րը պետք է դիտել որպես ազգահալած քաղաքականության դրսեւորում:Բնակչության կենսամակարդակի իրական բարձրացումը եւ ՀՀ հետագա հզորացումը հնարավոր է այն դեպքում, երբ ազգային պետությունը  հնարա-վորություն կունենա վարելու ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, որը թույլ կտա ստեղծելու իրապես ազատ շուկայական տնտեսվարութ-յուն եւ այդ տնտեսվարության նպաստավոր ու շահավետ գործուն պայմաններ: Սակայն, ռազմավարական, ազգային-պետական նշանակության արտադրական-տնտեսա-կան միավորները պետք է լինեն հայոց պետության սեփականությունը, ինչը թույլ կտա մշտապես, առավել արդյունավետ կարգավորել ծագած պաշտպանա-կան, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրները:Ազատ շուկայական տնտեսվարության պայմաններում ՀՀ սեփականատիրական հարաբերությունների կազմակերպման հիմնական սկզբունքը սեփակա-նության հարաբերությունների բազմաձեւությունն է: Արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հիմնական ձեւերը պետք է ներառեն պետական, համայնքային, գործակցային եւ անհատական (մասնավոր) սեփականատիրական հարաբերություններ: Ազգային պետությունը պետք է լինի բանկերում մարդկանց կատարած դրամական ներդրումների երաշխավորն ու հովանավորը, լինի նաեւ վճարունակ, որը թույլ կտա երկարաժամկետ տր-վող վարկերի միջոցով հոգալ ազգի բազմաբնույթ կարիքները: Ազգային եկամտի աճին համապատասխան պետք է ստեղծել Ապագա Սերնդի Հիմնադրամ, որտեղ ներդրումներ կանեն նաեւ սփյուռքի հայերը:ՀՀ արդյունաբերության հետագա զարգացման մեջ առաջնային պետք է համարվեն այն ոլորտները, որտեղ արտադրության կայուն աճը կապված է երկրի բնական հարստությունների, մարդկային աշխատուժի եւ տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունների հետ, որը թույլ կտա կայուն պա-հել տնտեսությունը եւ կատարելագործել ազգային, ավանդական արտադրատեսակները: Առաջնային պետք է լինի նաեւ ժամանակակից գիտությունների ու մտավոր, գիտական կարողությունների անհապաղ օգտագործումը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում: Հայկական բոլոր ուժերի, հայության առաջնային գործեր պիտի դառնան երկրի տնտեսական անկախ համակարգի եւ դրանից բխող՝ ռազմա-քաղաքական ան-կախ համակարգի ձեւավորումները, որից հետո էլ՝ խոսքից գործի կվերածվի հայոց գերնպատակների իրականացումը:
Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում