Sunday, May 8, 2011

Համաշխարհային հեղափոխության հակաահաբեկչական դրսեւորումները...



Գրել է Լուսանցք   
07-05-2011
Համաշխարհային հեղափոխության հակաահաբեկչական դրսեւորումները
Երբ «հեղափոխականներն» են ասում՝ նոր հեղափոխությունների ծրագրով.աշխարհն ավելի անվտանգ չի դառնում
«Արաբական հեղափոխական ալիքը» շարունակում է ալեկոծությունները: Այն արդեն միտում ունի վերածվելու «համաշխարհային հեղափոխական ա-լիքի»... Իհարկե, այս անգամ դա «բանվորա-գյուղացիական» չի կոչվում, այլ՝ «ժողովրդավարական», սակայն նույն նպատակով է արվում (աշխարհակալութ-յան սկզբունքով) եւ նույն ուժերի կողմից, որոնք «համաշխարհային հեղափոխական ալիք» նախաձեռնեցին նաեւ 1917-ին...Այսօր, այդ հեղափոխությունը, եթե անգամ չի «մտնում» որոշ երկրներ, միեւնույնն է՝ ազդեցություն թողնում է: Եվ սա նոււյնպես հաշվի էին առել «հեղափոխականները»...Արաբական որոշ երկրներ դեռեւս կարողանում են ընդդիմանալ հարվածող ալիքին: Այդ վիճակում է նաեւ մեր հարեւան Իրանը: Այնուամենայնիվ, համեմատաբար կայուն Իրանում արդեն հակասություններ են նկատվում երկրի վարչական ու հոգեւոր ղեկավարության միջեւ:
ԻԻՀ նախագահ Մահ-մուդ Ահմադինեժադը մի քանի անգամ չմասնակցեց կառավարության նիստերին, եւ զլմ-ները բարձրաձայնեցին վերոնշյալ հակամարտության մա-սին: Վերջերս ձերբակալություններ եղան նաեւ Իրանի նախագահի մերձավոր ղեկավար շրջանակներից: Իրանական կայքերի փոխանցմամբ, նախագահ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի աջակիցներից մոտ 25 հոգի ձերբակալվել են անվտանգության ծառայություննե-րի կողմից: Սակայն, նախկինում էլ եղել են այսպիսի տարաձայնություններ, եւ կարծում ենք, այս մեկն էլ կհաղթահարվի: Իրանի պարագայում «հեղափոխականները» կիրառում են ոչ միայն «արաբական հեղափոխական ալիքի» փորձը, այլեւ՝ «պանթյուրքիստական (ադր-բեջանիզմի տեսքով դեռեւս) ալիքի» ազդեցությունը...Մեզ բարեկամ մեկ այլ երկրում՝ Սիրիայում, նույնպես «արաբական հեղափոխական ալիքը» չի կարողանում մուտք ունենալ, սակայն ներքին հակամարտություն առաջացրել է: Բախումները հասել են վտանգավոր սահմանագծի, եւ Սիրիայի իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ցուցարարներին: Բոլոր նրանք, ովքեր կհանձնվեն իշխանություններին, պատժից կխուսափեն եւ պատասխանատվության չեն ենթարկվի:Սուդանի, Թունիսի, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների անցումը «նոր աշխարհակարգի» սկզբունքներին ոգեւորել է «աշխարհի գաղտնի տե-րերին», եւ նրանք «համաշխարհայի հեղափոխական ալիքին» զուգահետ նախաձեռնել են «համաշպարհային ահաբեկչության դեմ պայքար»:Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին էլ հռչակվեց ահաբեկիչ, եւ ՆԱՏՕ-ի ռազմուժը անցավ գործի... ՆԱՏՕ-ական ռմբակոծությունների հետեւանքով զոհվում են եւ՛ Քադաֆիի հետեւորդները, եւ՛ ընդդիմադիրները, եւ՛ մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն որեւէ կողմի հետ: Բայց հայ-տարարվե՛լ է «համաշխարհային ահաբեկչության դեմ պայքար», ու ամեն բան արդարացված է «աշխարհի գաղտնի տերերի» համար... Մ. Քադաֆիի 7 որդի-ներից կրտսերը՝ 29-ամյա Սայիֆ ալ-Արաբն ու 3 թոռները նույնպես զոհվեցին վերջերս ՆԱՏՕ-ի ռմբահարումների հետեւանքով: Երեւի, ըստ Արեւմուտքի տերերի, խիստ անհրաժեշտ էր սպանել նաեւ «ապագա ահաբեկիչներին»՝ Մ. Քադաֆիի 3 թոռներին... Դե՜ եթե այդպես էլ չէ, ապա «հե-ղափոխականները» սովոր են՝ հետո պաշտոնապես ներողություն են խնդրում, անգամ տուժյալների հետ սգում... փոխհատուցում, ու սա համա-րում «բարձրագույն մարդկային արժեք»...Ռազմական գործողությունների հրամանատար կանադացի գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարն հայտարարել է, թե «դաշինքի ղեկավարությունը ծանոթ է Քադաֆիի ընտանիքի անդամներից ոմանց մահվան մասին տեղեկություններին», նաեւ «ափսոսում է «խաղաղ բնակիչների շրջանում մարդկա-յին զոհերի համար»՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն ոչնչացրել է այդ շրջանում «զուտ ռազմական օբյեկտներ», ինչպես եւ լիազորված է գործելու ԱԽ բանաձեւի դրույթների համաձայն... Սա երեւի թողնենք առանց մեկնաբանության, քանի որ «զուտ ռազմական օբյեկտներ» են դիտարկվում «խա-ղաղ բնակիչների շրջանում մարդկային զոհերի»-ը եւս: Ավելի ուշ, նմանօրինակ մեկնաբանությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վար-չապետ Դեւիդ Քեմերոնը՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունները Լիբիայում չեն հետապնդում «կոնկրետ անձնաց ֆիզիկական ոչն-չացումը»:Բուշարի ու Քեմերոնի հայտարարությունները կասկածի տակ է առել պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն է հայտնել, թե 1973թ. ՄԱԿ ԱԽ բանաձեւի մանդատը խախտվել է, իսկ ուժի անհավասարաչափ կիրառման հետեւանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում: Հայտարարութ-յունում կասկածի տակ են դրվում նաեւ Արեւմուտքի պնդումներն այն մասին, թե Քադաֆիի ֆիզիկական ոչնչացումը ՆԱՏՕ-ի նպատակը չէ:Այս ամենից հետո Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հարձակվել են երկրում ՄԱԿ-ի առաքելության, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպա-նատների վրա: Իհարկե, սա արագ առաջացրեց «միջազգային հանրություն» կոչվածի զայրույթը, իսկ ՄԱԿ-ը դադարեցրեց իր առաքելության գործու-նեությունը:…Արեւմտյան թերթերը գրում են, թե Լիբիայի նախագահի պատվիրակները մի քանի անգամ գաղտնի այցելել են Լոնդոն, որտեղ քննարկվել է ստեղծ-ված իրավիճակից դուրս գալու ելքը: Այլ մեկնաբանություններ չեն եղել: Իսկ Մ. Քադաֆին ասել է, թե այդ մարդիկ ցանկանում են աշխարհը նե-տել միջնադար, սկսելով վտանգավոր պատերազմ, որի վերահսկողությունը կարող են կորցնել: Եվ եթե ռազմական գործողությունները չդադարեց-վեն, աշխարհը շուտով կարող է վկան լինել քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ սարսափելի պատերազմի...«Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը» չէր կարող հավաստի երեւալ, եթե տասնյակ տարիներ փնտրվող «թիվ 1 ահաբեկիչը» այս անգամ էլ չգտնվեր... Եվ նա գտնվեց: Կամ էլ՝ «գտնվելը» հայտարարվեց: Առայժմ կարծիքները տարբեր են...ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի սպանության վերաբերյալ «ցնցեց» միջազգային հան-րությանը: Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ արեց զգույշ լինել, քանի որ Բեն Լադենի մահվանից հետո աշխարհին սպառնացող վտանգը մեծանում է եւ պետք է աչալուրջ լինել: Իսրայելի վարչապետը առաջիններից էր, որ շնորհավորանքներ հղեց Բ. Օբամային՝ նշելով, թե Բեն Լադենի ոչնչացումը ապացուցում է «ար-դարության, ազատության ու ժողովրդավարական երկրների ընդհանուր արժեքների հաղթանակը»: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն էլ հայ-տնեց, թե «այսօրվանից աշխարհն ավելի անվտանգ է դարձել: Մենք արթնացել ենք ավելի անվտանգ աշխարհում»... Իհարկե այլ արձագանքներ նույն-պես եղան՝ տարբեր երկրներից ու մարդկանցից, եւ շատերը արդարացի արձագանքեցին իրապես, առանց խաղերի: Բայց շատերիս համար «աշխարհն ա-վելի անվտանգ է դարձել» թեզը թերեւս համոզիչ չի հնչում, քանզի այն «հեղափոխականներն» են արտասանում՝ ու նոր հեղափոխութ-յունների ծրագրերով:Ինչեւէ, համացանցում հայտնվեց «թիվ 1 ահաբեկիչի» լուսանկարը, որը փաստում էր տեղեկատվությունն այն մասին, թե Բեն Լադենը դիմադ-րություն է ցույց տվել այն պահին, երբ ամերիկյան հատուկ ծառայության ջոկատները փորձել են մոտենալ նրան: Տեղեկատվության համաձայն, ահաբեկիչն ապրել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատե քաղաքում տեղակայված առանձատներից մեկում: ԱՄՆ 2 ռազմական ուղղաթիռ գիշերը հրթիռակոծել են Բեն Լադենի հավանական բնակության վայր հանդիսացող տեղանքը, ինչից հետո ա-մերկյան դեսանտային ուժերը իջել են նշյալ վայր...Սակայն, նույն համացանցում լուրեր տարածվեցին, թե Բեն Լադենի նկարը (մահացած վիճակում), ըստ մանրակրկիտ ուսումնասիրությունների, չի համապատասխանում իրական լինելուն...Եվ Պենտագոնը պատրաստվում է հրապարակել Բեն Լադենի թաղման տեսագրությունը: Ըստ «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության, որը հղում է արել Պենտագոնի իր աղբյուրներին, թաղման արարողությունը Արաբական ծովում տեսագրվել ու մոտ օրերս հրապարակվելու է: Հրապարակվելու են նաեւ «թիվ 1 ահաբեկչի» լուսանկարները: ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է նյութերի հրապարակման հարցը:Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քերնին հայտարարել է, թե սպանված ահաբեկչի լուսանկարը «ուղղակի նողկալի է» ու դրա հրապարակումը հնարա-վոր է առաջացնի «թիվ 1 ահաբեկչի» կողմնակիցների զայրույթը եւ, այդ հանգամանքն հաշվի առնելով, նշել է, թե Վաշինգտոնը դեռեւս հրապարա-կելու որոշում չի կայացրել: ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչությունն, իր հերթին, պնդում է հակառակը: Գերատեսչության ղեկավար Լեոն Պանետտան հայտնել է, որ «վաղ, թե ուշ լուսանկարը հրապարակվելու է: Կառավարությունը դեռեւս քննարկում է, թե ինչպես դա անել, սակայն, դժվար թե հարցեր առաջանան ընդհանրապես հրապարակելու կամ չհրապարակելու հարցում»:Վաղուց կարծիքներ կային, թե Վաշինգտոնը խաղացնում է «թիվ 1 ահաբեկիչի» փաստը՝ իր հակաահաբեկչական գործողությունները (դրա տակ նաեւ այլ խնդիրներ լուծելով) արդարացնելու համար, եւ միշտ էլ իմացել է ահաբեկչի տեղը... Եվ Լադենի «հանձնումը»՝ այսինքն սպանությունը, այսօր առավելապես պետք էր ԱՄՆ-ի նախագահին՝ վերընտրվելու, եւ հենց ԱՄՆ-ին՝ «արաբական եւ այլ հեղափոխությունները» զարգացնելու համար...Իմիջիայլոց, գործի է դրվում նաեւ «միջազգային արդարադատությունը»՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը այս շաբաթ կարգադրագիր կտա լի-բիական ղեկավարության 5 ներկայացուցիչներին, այդ թվում՝ Մուամար Քադաֆիին ու նրա ավագ որդի Սեյֆ ալ–Իսլամին ձերբակալելու համար:Նախագահ Օբաման «խաղացնում» է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը՝ այդպես էլ չարտասանելով հայ համայնքին խոստացած «Ցեղասպանութ-յուն» բառը, կրկին «Մեծ Եղեռն» է ասել՝ փորձելով սիրաշահել եւ՛ հայերին, եւ՛ թուրքերին...Իսկ Բեն Լադենի սպանությունը 9%-ով բարձրացրել է նախագահ Օբամայի վարկանիշը: Այդ սպանությունը բարձրացրել է ամերիկացիների հա-մոզմունքն առ այն, թե գործող նախագահը բավականին հաջող է գլուխ հանում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ Աֆղանստանում ընթացիկ ամերիկյան զինուժի գործողություններում: Հարցվածների 56%-ը հավանության է արժանացրել Օբամայի աշխատանքը երկրի ղեկավա-րի պաշտոնում, ինչը 9%-ով ավելին է, քան նախորդ ամսվա հարցումների ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, հարցվածների 2/3-ն ընդգծել է, թե «Օբաման արժանացել է իրենց վստահությանը Բեն Լադենին ոչնչացնելուց հետո»: Հակազդեցություն նույնպես կա այս հարցում: Պաղեստինյան «Համաս» իսլամիստական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտ-վում են ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնց հետեւանքով սպանվել է Բեն Լադենը: Հայտարարության տեքստ-ում ահաբեկիչը գնահատվում է որպես «սուրբ արաբ մարտիկ»:Մեկ այլ՝ ահաբեկչական համարվող «Թալիբան» շարժումը, Բեն Լադենի սպանության պատճառով սպառնացել է հարձակումներ իրականացնել Պակիստա-նի պետական գործիչների, այդ թվում նախագահ Ալի Զարդարիի նկատմամբ. «Այժմ Պակիստանի իշխանությունները, նախագահ Զարդարին ու բանակը կդառնան մեր առաջին թիրախը: Հաջորդ թիրախը լինելու են Միացյալ Նահանգները»,- հայտնել է շարժման ներկայացուցիչներից մեկը:Իսկ Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմուժը սխալմամբ նորից ռմբակոծել է ընդդիմադիր ապստամբներին, ինչի մասին հայտարարել է ընդդիմութ-յան ներկայացուցիչ Մուսաֆա Ալի Օմարը: Հրդեհվել է 4 մեքենա, այդ թվում շտապ օգնության, զոհվել են տասնյակ մարդիկ:Արաբական մեկ այլ երկրում՝ Եմենում, չնայած նախնական համաձայնությանը, հետաձգվել է իշխանափոխությունը: Գործող նախագահ Ալի Սալեհի կողմից իշխանությունը հանձնելու մասին համաձայնագրի ստորագրության հանդիսավոր արարողությունը հետաձգվել է անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը: Համաձայնագրի ստորագրումը կայանալու էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում, ինչը ձգձգվում է, չնայած Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ստանձնել էր միջնոր-դությունն այդ հարցով: Հետահայաց նետելով «արաբական հեղափոխությունների» զարգացումներին, հասկանալի է դառնում, որ հատկապես սոցիալ-տնտեսական եւ արժեհա-մակարգային ճգնաժամին առնչվող հարցերը ստիպեցին արաբական աշխարհին ոտքի կանգնել ու պայքարել իրենց երկրների վարչակարգերի դեմ: Բայց հստակ է նաեւ, որ սոցիալ-քաղաքական պահանջներ դնելը խթան-միջոց էին Արեւմուտքի ձեռքին՝ իրենց աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը առաջ տանելու համար: Իրենց նպատակին հասնելուց հետո, արաբների սոցիալ-տնտեսա-քաղաքական վիճակը կրկին անհետաքրքիր կդառնա Ար-եւմուտքի տերերի համար:Այժմ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեր ներքին կյանքում քաղաքական համաձայնությունների տեղաշարժեր են նկատվում, այն ավելի է կարեւորվում «համաշխարհային հեղափախությունների» հորձանուտում չհայտնվելու համար: Հայաստանում էլ են առկա սոցիալ-քաղաքական խնդիրներ, եւ արտաքին ուժերը հենց իշխանություն-ընդդիմություն հակամարտության առանցքի վրա էլ ներթափան-ցում են տարբեր երկրներ: Ներքաղաքական կայունությունը թույլ կտա մեզ խուսափելու Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հեղափոխական գործընթացներից...Իսկ ահա Ադրբեջանը հայտնվել է «հեղափոխական» ցուցակում: Եվ նախագահ Իլհամ Ալիեւն ամեն քայլի գնում է իշխանությունը պահպանե-լու համար: Այդ ահից է երեւի, որ նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե «Մուամար Քադ-աֆին Լիբիայի դիկտատորն է», չնայած մինչեւ վերջերս «Լիբիայի դիկտատորը» համարվում էր ադրբեջանցիների «բարեկամն ու եղբայրը»... Ավե-լին, Բաքուն հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունն աջակցում է «սեփական ժողովրդի դեմ բռնացած, խաղաղ բնակչության դեմ ռազմական գոր-ծողություններ սկսած Քադաֆիի իշխանության դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին»: Մ. Քադաֆիից հրաժարվելուց առաջ, Բաքվում հրաժարվեցին մեկ այլ «բարեկամ ու եղբայր»՝ «Եգիպտոսի դիկտատոր»՝ Հոսնի Մուբարաքից, ու ոստիկաններն այլեւս չեն հսկում նրա արձանը...Ամեն դեպքում մենք առավել շահագրգռված ենք մեր երկրի կայունության խնդրով եւ կարծում ենք, հայաստանյան քաղաքական ուժերը պետք է կարո-ղանան դաս առնել այս ամենից, այս անգամ գոնե ուրիշների սխալների վրա սովորելով... Եվ պետք է պատրաստ լինեն նաեւ համաշխարհային նոր փո-փոխությունների նոր զարգացումներին...
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment