Saturday, May 14, 2011

Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր սահմանի է հասել


 

Մեր արտաքին պարտքի սպասարկման առումով արդեն սկսվում է վատագույն ժամանակաշրջանը:

Այդ ժամանակահատվածն ընդգրկում է այս տարին, եկող և հաջորդ տարիները: Այս մասին մեզ հետ զրույցում ահազանգեց տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը և ավելացրեց. «Այն լավատեսությունը, որ ունեն մեր իշխանությունները, ես չեմ կիսում: 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար արտաքին պարտքը լուրջ խնդիր է, երբ բյուջեի եկամուտը կազմում է մոտ 1 տրիլիոն դրամ կամ 3 միլիարդ դոլար:

Իշխանության հանգստությունը հավանաբար քաղաքական նպատակ ունի, այլ ոչ թե մասնագիտական, որովհետև մասնագիտական լուրջ վերլուծություն կատարելու արդյունքում կգանք այլ եզրակացության: Այստեղ պետք է խիստ անհանգստանալ, քանի որ արտաքին պարտքի սպասարկման խնդիրը դառնում է լուրջ պրոբլեմ, և դա պետք է նաև լուրջ ահազանգ լինի տնտեսության մեջ»:

«Գանձապետը փորձում էր ներկայացնել, որ մեր արտաքին պարտքը միջին ռիսկայանության է: Այնինչ Հայաստանի տնտեսության զարգացման միտումների հետ կապված, երբ նայում ենք, իսկապես մեր արտաքին պարտքը շատ ռիսկային է դարձել: Եվ դրա մասին խոսում են, ոչ միայն փորձում օբյեկտիվորեն գնահատական տալ, միջազգային կառույցները: Համաշխարհային բանկի զեկույցում, Եվրաբանկի զեկույցում ակնհայտ անհանգստություն կար, որ իսկապես Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր սահմանի է հասել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Բացի այդ, վարչապետի ներկայացրած կատարողականում բացասական երևույթների մասին ընդամենը 1 տող կար: Այն տեղ էր գտել ֆինասների նախարարության հաշվետվության մեջ: «Այդ բացառությունը վերբերում էր բյուջեի մուտքերին և համխառն ներքին արդյունք հարբերակցությանը, որ ըստ եռամսիա միջնաժամկետ տնտեսական ծրագրով չի կատարվել»:

Բայց ամենկարևոր որակական ցուցանիշի՝ հարկերի և համխառն ներքին արդյունքի հարաբերության մասին, ըստ Վահագն Խաչատրյանի, չեն խոսում:

«Խոսում են ընդամենը թվերով և ասում են, թե հաջողված տարի էր: Բայց գնաճը, որը նախատեսվածից երկու անգամ ավելի է եղել, չեն ցանկանում ընդունել:

Իսկ այդ բոլոր «հաջողությունները» պայմանվորված են եղել կրկնակի գնաճով:

Մեզ, որպես քաղաքացիների, նախընտրելի կլիներ, որ այդ գնաճը չլիներ, այն դեպքում, երբ աշխատավարձի, թոշակի, նպաստի բարձրացում չի եղել: Դեռ չենք հաշվում գազի գնի հետ կապված նվազագույն փոխհատուցումը»,- մանրամասնեց Վահգն Խաչատրյանը:

Ավելին՝ նրա խոսքերով, մենք 2010 թ.-ին վելի վատ ենք ապրել, քան 2009 թ.-ին, և անգամ 2008 թ.-ին:

«Բյուջեն ընդհանրապես տնտեսագիտակն այն փաստաթուղթն է, որով մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես ենք ապրելու հոջորդ տարի: Դրանով կարող ենք ակընկալել հաջողություններ, կենսամակարդակի բարձրացում և այլն: Իսկ 2010 թ.-ի և 2011 թ.-ի բյուջեները մեզ այդ հարցում դրական պատասխան չեն տալիս, քանի որ կառավարությունը նման խնդիր իր առջև չի դրել», - պարզաբանեց Վահագն Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսպես արտահայտվեց. «Կարծում եմ, որ Հայաստանը երբևէ պայմանագրային շեղումներ թույլ չի տվել պարտքի սպասարկման հետ կապված, և այդպես էլ կշարունակվի»:

21:04 Տնտեսություն | Շաբաթ 14.05.2011

No comments:

Post a Comment