Գրել է Լուսանցք | |
07-05-2011 | |
Մայիսի 9-ը պարտադրում է մտածել հայրենատիրության մասին Արցախյան ազատամարտի վճռորոշ մարտերից էր Շուշիի ազատագրումը: Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմութ-յուն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը: Մայիսի 9-ին հայությունը կրկին նշելու է Հաղթանակի օրը:Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թյուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատնե-րից... 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի: Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Երկրապահի տոնը (մայիսի 8-ին) եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը (մայիսի 9-ին), երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին... Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաեւ մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին:Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին: «Լուսանցք» Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք»-ը շնորհավորում են հայությանը՝ Հաղթանակի օրվա առթիվ… |
Sunday, May 8, 2011
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment