Saturday, May 28, 2011

Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը - Քուրմ Մանուկ (ՀԱՄ քրմական խորհրդի անդամ)





Գրել է Լուսանցք   
28-05-2011
Ներկայի եւ անցյալի զուգահեռներ –
Դեմոնակրատիա. մարդկության հակաաստվածապետական փուլը
Չեմ սխալվել դեմոնակրատիա՝ դեմոկրատիայի փոխարեն գրելով: Բանն այն է, որ հունարեն դեմոկրատիա բառի առաջին բառարմատի (դեմոս, որը բուն հիմքից շեղված հունարեն լեզվաբանության մեջ ժողովուրդ իմաստն է ձեռքբերել) նախնական ձեւը դեմոն-ն է, որը եւ մենք վերականգնե-ցինք: Ի՞նչ է դեմոն-ը: Հունական դիցաբանության մեջ դա մարմնավորում է երկրային ավերիչ ու բացասական ուժերը՝ երկրաշարժ, հրաբուխ..., որոնք հունական դիցընկալմամբ համարվում էին ոչ աստվածային‘բացասական երկրային զորություններ (հայկական դիցընկալումներում հու-նական դեմոն-ի համապատասխանը դեւ-վիշապն է, իսկ մարդկանց առումով՝ դիվածին-վիշապածինը): Վաղնջական հունական դիցընկալումներում դեմոն-ներ կամ վիշապ-դեմոնածիններ են համարվել նաեւ հողածին (ադամական) այն մարդիկ, ովքեր եղել են աստվածամարդկանց՝ արիների (կամ արարչի որդի-ների) բճերը. սրանք կոչվել են նաեւ տի-տան-ներ, այսինքն՝ Մեծ Տան (որպիսին եղել է Արիական Տունը)՝ հողածինների մեջ թողած սերունդ-ներ՝ բճաշիվեր1: Հունական դիցաբանության մեջ բացի դեմոն խորհրդից կա նաեւ Դիոս՝ աստված խորհուրդը, որն էլ մարմնավորում է տիեզերա-կան բացարձակ զորությունները, ինչպես նաեւ նրանցից սերած երկրային մարդ արարածներին՝ աստվածամարդկանց (Հոմերոսի դիցաբանության մեջ այդպիսիք էին Աքիլլեսը, Նեստորը, Ագամեմնոն արքան...):
Լեզվական ավելի պարզորոշության համար ավելացնենք, որ դեմոնակրատիա բառի երկրորդ բառարմատը՝ կրատիա-ն (կրատոս) էլ նշանակում է իշխանութ-յուն: Հետեւաբար, ամբողջական բառն էլ նշանակում է դեմոնային՝ չը-աստվածների ու չը-աստվածամարդկանց ստեղծած իշխանություն, կարգ, կենսա-ձեւ... Մարդկության պատմության վաղ ժամանակներում՝ տիեզերական գարուն-ամառ (հունական եզրույթով՝ ոսկե-արծաթե), ինչ-որ չափով էլ՝ աշուն (բրոնզե) դարաշրջաններում երկրի վրա դեմոնային (չը-աստվածային) ուժերի իշխանության մասին խոսք անգամ չկար. դրանք երկրային կյան-քում կատարում էին Արարչի, Աստվածամոր ու Աստվածների՝ ի վերուստ սահմանած դերն ու գործառույթը եւ դա՝ աստվածային ու աստվածամարդկային ուժե-րի իշխանության ներքո: Իսկ մարդ-դեմոններ (վիշապազուններ, դիվածիններ կամ տիտաններ) էլ գոյություն չունեին, քանզի մարդիկ ապ-րում էին արյան մաքրության՝ արարչա-աստվածային պատվիրանին հետամուտ, նրանք հեթանոս՝ ազգային ծագումնային որակներին համապատասխան ապ-րողներ էին, արյունապղծությունը համարվում էր ծանր հանցանք ու ըստ ամենայնի պատժվում էր:Մարդկանց մեջ, ի հեճուկս արարչա-աստվածային օրենքի, դեմոններ երեւան եկան մարդկության պատմության ձմեռային (երկաթե) դարաշրջանում, ինչ-որ չափով էլ՝ աշնանային (բրոնզե)  դարաշրջանի վերջում (այդ ժամանակը մոտավորապես 5-6 հազար տարի առաջ էր): Այդ խառնածինների՝ որոշա-կի սերում-ծագում չունեցողների սերունդներն էլ հետագայում մարդաշխարհի տարբեր հատվածներում դարձան դեմոնակրատիայի (ցեղային-ազ-գային արքայատների փոխարեն) ստեղծողները:Արարատյան աշխարհում՝ արի ցեղի բնօրրանում, ինչպես նաեւ աշխարհի հարակից հատվածներում արիա-սեմական խառնածինների երեւան գալու վա-վերագիրը կա դրանց սերունդների կողմից հետագայում կազմած սուրբ գրքում՝ Բիբլիայում: Այստեղ կարդում ենք. «Աստուծոյ որդիքը2 տեսնե-լով մարդկանց (Ադամի սերունդների՝ հողածինների,-հեղ.) աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում..., եւ նորանք նորանց համար ծնում էին»: Բիբլիան այդ ծնվածներին համարում է «հսկաներ», «զորաւորներ», «անուանի մարդիկ», ովքեր (ու՝ նրանց հետագա սերունդները) հետագայում սեմական աշխարհում դարձան թագավորներ, կայսրությունների հիմնադիրներ: Ի դեպ, նույն Բիբլիայում հիշատակված Ադամին ու Եվային դրախտավայրից վտարելը (ընդհանրապես ադամականներին վտարելու իմաստով) պետք է հասկանալ խառ-նածնության հանգամանքով. Ադամի սերունդները խառնվելով Արարչի որդիների հետ, մինչ այդ իմացության աշխարհի նկատմամբ լինելով անտար-բեր, բացի այդ՝ նրանց կողմից «իմացության ծառի» պտուղը ճաշակելու՝ աստվածային ու աստվածամարդկային արգելանքի հանգամանքն էլ կար, - հետայ-դու այդ պտուղը ճաշակելու հանդգնությունն ունեցան, որի՝ այդ ծանր հանցանքի համար էլ նրանք աստվածների ու աստվածամարդկանց կողմից պատժվե-ցին՝ դրախտավայրից վտարվեցին:Նկատվեց, որ այս խառնածինների սերունդները (որոնք անընդհատ շատանում էին ի հաշիվ Հայկական լեռնաշխարհից գաղթած կամ գերեվարված արինե-րի) հետագայում դարձան սեմական աշխարհների կառավարիչներ ու թագավորներ: Սրանք իրենց համարում էին մեկ երկրորդով, մեկ քառորդով (օրի-նակ՝ Գիլգամեշը՝ Ուրուկի թագավորը)... աստված (աստվածամարդ), որից ելնելով էլ իրենց հռչակում էին թագավոր (թագավորը պարտադիր աստվածային ինչ-որ բան պետք է ունենար), ում եւ հողածինները ենթարկվում էին: Սակայն սրանց ստեղծած այս թագավորությունները փաստացի թագավորություն-ներ՝ արարչական «թագավորության» երկրային արտահայտություններ չէին, այլ՝ դեմոնային պետություններ էին:  Արիա-սեմական խառնածինները, սակայն, սեմական աշխարհների տիրակալությամբ չէին բավարարվում: Տիեզերական ձմռանը, երբ Արարչի որդին՝ Ա-րին թուլացել էր ու նրա դիմադրողականությունը նվազել էր, նրանք սկսեցին արդեն արիական աշխարհների տիրակալությանը ձգտել, փորձել դրախտավայր վերադառնալ՝ արդեն տեր-տիրակալի իրավունքով: Անընդհատ կրկնվող այդպիսի փորձերի մասին են վկայում մեր Սասնա ծռեր էպոսը, Խո-րենացու «Պատմության» առաջին մասը, միջագետքյան (աքքադական, շումերական, ասորա-բաբելական) մի շարք աղբյուրներ: Օրինակ, Խորենացու հի-շատակած Տիտանյան Բելի՝ դեպի Հայաստան արշավանքը հենց այդպիսի վկայություններից է: Դեմոնածինների՝ արիական այլ աշխարհներում՝ Հու-նաստանում, Իրանում, Հնդկաստանում... տիրապետություն հաստատելու փորձերի մասին էլ բազմաթիվ վկայություններ կան:Սկզբնական շրջանում դեմոնածինների՝ արիական աշխարհներում տիրապետության հասնելը պսակվում էր անհաջողությամբ. օրինակ՝ Բելը չկա-րողացավ Հայաստանը ծնկի բերել ու այդտեղ իր դեմոնակրատիան հաստատել: Բայց երկրի վրա տիեզերական ձմռան (որը նրանց ժամանակն է) սաստկացմանը զուգընթաց նրանց արշավանքները սկսեցին հաջողությամբ պսակվել: Ընդ որում՝ այդ‘հաջողությամբ պսակված ամեն մի արշավանքի արդյուն-քում արիա-սեմական խառնածնությունը նոր թափ էր ստանում, որը եւ հիմք եղավ այն բանի, որ արիական աշխարհները սկսեցին արդեն ներսից դեմոնականացվել, այդ երկրներում դեմոնածինները սկսեցին թագավորներ ու կեսարներ (կեսար՝ կիսով չափ արի՝ աստվածամարդ) դառնալ, որոնք էլ ի-րենց դեմոնակրատիան հաստատեցին այդ տեղերում: Հին Հունաստանում դեմոնակրատիան վերջնականապես հաստատվեց այս թ.ա. 7-6-րդ դարերում,  Իրա-նում՝ նույն ժամանակաշրջանում (այստեղ զրադաշտականությունը դա արեց): Իսկ Հայաստանում Արշակունիների («մեկ քառորդով» աստվածների, ին-չպես իրենք էին իրենց մասին ասում) դինաստիայի հաստատումը երկիրը դեմոնակրատիայի վերածելու լայն հնարավորություններ տվեց, որը վերջնականապես տեղի ունեցավ քրիստոնեության հաստատմամբ: Հռոմեական կայսրությունը տիպիկ դեմոնակրատական էր: (Ընդ որում՝ տիեզերական ձմռանը համանման երեւույթներ տեղի ունեցան նաեւ այլ տարածաշրջաններում՝ Հնդկաստանում, Չինաստանում...): Երկրի տաբեր շրջաններում գրեթե միաժամանակ կրոնների՝ հուդայականության, բուդդայականության, զրադաշտականության, հակաազգային (հակահե-թանոսական) ու դեմոնապաշտական այդ գաղափարախոսությունների երեւան գալը վկայեց, որ մարդկությունը իր կյանքի տիեզերական ձմռան բքա-շունչ փուլն է թեւակոխել: Դա ավելի խորացրեց հետագայում քրիստոնեության ու մահմեդականության երեւան գալը: Մարդկության մեջ սկսե-ցին իշխել դեմոնածինները, այդ անտոհմիկ, անծագում, հայրենիք չունեցող եւ ընդհանրապես արարչական ու աստվածային ամեն ինչ ժխտող  մարդիկ: Մարդկությունը թեւակոխեց իր դեմոնակրատիայի՝ հակաաստվածապետական փուլը:
1 Հայ դիցաբանության եւ հունականի տիտանները (հայկականի Տիտանյան Բելն ու Մըսրա Մելիքը, իսկ հունականի՝ աստվածների դեմ կռվող տիտան-ները) հենց այդպիսի մարդկանցից էին: 2 Եբրայական հավատքային պատկերացումներում արարիչ եւ աստված խորհուրդները զանազանված չեն (դրանցում արարիչ խորհուրդը բացակայում է): Այնպես որ, «աստուծոյ որդիքը» պետք է հասկանալ Արարչի որդիների՝ Արիների իմաստով:
Դեմոնակրատիա. ատելությունը՝ ծագում, որակ ունեցողների ու ազգայինի հանդեպ
Ցեղը (ռասսան) եւ որպես ցեղի ճյուղավորման հետեւանք՝ ազգը, արարչական կամ աստվածային, ասել է թե՝ տիեզերական ծագում ունի: Մարդկության գոյությունը նախասկզբնապես եղել է ըստ ցեղերի (ազգերի)՝ մարդկության այդ բնական մասերի գոյություն: Ցեղի՝ Արարչով կամ Աստուծով պայմանավորված՝ արյունակցական (ծագումնաբանական) որակական ամբողջականություն լինելն է պայմանավորել այն հանգամանքը, որ նախասկզբնապես միջցեղային ու տարբեր ցեղային ծագում ունեցող ազգերի միջեւ ամուսնությունները՝ խառնածնությունը բացառվել է: Մարդիկ սրբո-րեն պահպանել են արյան մաքրության՝ արարչա-աստվածատու բնական պատվիրանը: Խառնածնությունը՝ նախնական բնական մարդու ցեղային տեսակի պղծումը, համարվել է ծանրագույն հանցանք: Այդ հանցանքը չկատարելու մղումով էր պայմանավորված, օրինակ, հայոց մեջ Արա Գեղեցիկի՝ Շամի-րամի դեմ պատերազմելը: Հայկական մեկ այլ օրինակ էլ բերենք: Մեր դիցհերոսի կողմից այդ հանցանքը կատարելով էր պայմանավորված Սասնա տա-նը առաջացած լարված մթնոլորտը: (Այլ ցեղերի ու ազգերի պատմություններից էլ կարելի է այսօրինակ բազմաթիվ փաստեր բերել. Տրոյայի պատերազմի բուն դրդապատճառը բացատրվում է հույների՝ արյան մաքրության պահպանության օրենքին հետամուտ լինելով): Ի վերուստ տրված բնական ցեղային կյանքով ապրող մարդկության նախնիք հասկանում էին, որ խառնածինը պատիժ է թե՛ դրան ծնող կողմերի եւ թե՛ հանուր մարդ-կության համար: Ինչպես արդեն նկատել ենք, խառնածնությունը մարդկության մեջ երեւան եկավ Տիեզերական աշուն-ձմռանը: Երկրային կյանքի մի շրջափու-լում, երբ «երկիրը հեռացավ երկնքից» (մեր հեքիաթներից մեկում ենք կարդում), այն հարաբերականորեն պարփակվեց ինքն իր մեջ ու քիչ չափով սկսեց սնվել տիեզերական արարչա-աստվածային զորություններից, երկրի վրա ապրող մարդիկ էլ հեռացան իրենց արարող տիեզերական զո-րություններից եւ նրանց մեջ սկսեցին գլուխ բարձրացնել երկրային ուժերը՝ դեւ-վիշապները (դեմոնները) եւ դրանց ստեղծած մարդ արարա-ծը՝ հողածինը: Երկրային արարող զորությունը՝ Արին, աստիճանաբար սկսեց կորցնել իր արարչական որակներն ու տեսակային առաքինություն-ները (ազնվազարմությունը, բանականությունը, հավատքը, զգոնությունը, ողջախոհությունը...) ու տրվել դեւ-վիշապային ու դրա ստեղծած մարդ արարածի երկրային մղումներին ու ցանկություններին: Նա սկսեց այստեղ-այնտեղ սերմեր թողնել... «Տրվեցի դեւի թելադրանքին» ու «ինձանում ծուլությունը» գլուխ բարձրացրեց,-Արիի հետ տեղի ունեցած ողբերգության օրինակ է բերում Նարեկացին: Հողածինն էլ օգտվելով երկրում ու մարդ-աստվածների կյանքում իր համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ ի ցույց հանեց Արիի հանդեպ իր նախասկզբնական ամբողջ չարությունը ու սկսեց նրանից սերմեր գողանալ (որ «բուծի» իր հողածին տեսակը), որ այդպես նրա դեմ պայքարի (հիշենք մեր է-պոսում Մըսրա Մելիքի՝ իր կնոջը տված պատվերը՝ Հայոց «ազնաուր ցեղից» սերմ վերցնել):Այդ չարության ու «հնարամտության» հետեւանքն էլ եղան խառնածինները (մեր տարածաշրջանում հիմնականում սեմա-արիական եւ թուրանա-արիա-կան), որոնք էլ լույս աշխարհ գալով ու աստիճանաբար ստեղծելով իրենց դեմոնակրատիան, մարդկության գլխին ինչեր ասես չբերին, ընդ ո-րում՝ թե ծնող կողմերի եւ թե՛ մյուս:Որպեսզի ավելի պարզորոշ լինի դեմոնակրատիայի ինչ լինելը, մի քանի խոսք էլ դա ստեղծողների՝ խառնածինների բնույթի, նույնն է թե՝ բնույթ չունենալու մասին: Տարբեր ցեղային գեների խաչասերման արդյունք լինելը պայմանավորում է սրանց որոշակի ծագում-սերում, դրանից ածանցված հոգե-մարմնական որակական որոշակիություն չունենալը՝ երկատվածությունը, քառատվածությունը... Սրանց համար արարչա-աստվածային խորհուրդները, նախնին, ազ-գը, ցեղը, հայրենիքը, ավանդույթը, հավատքը..., դրանցով պայմանավորված ազնվական առաքինությունները խորթ են: Խառնածնությունից ենթակա-յի մեջ հիմնականում բացասական հոգեգծեր, մտային ու մարմնական զանազան մոլություններ են առաջանում: Դրանց՝ դրանց իղձերի քարո-զիչ Պողոս առաքյալի՝ Նոր կտակարանում բերված բնութագրումներից հիշենք՝ «տկար», «յիմար», «հոգով աղքատ», «խեւ», «անտոհմ», «անարգված», «ո-չինչ»... Սրանց վարքուբարքում, գիտակցաբար կամ անգիտակցաբար,, ավերիչ դեր է կատարում նախասկզբնական մեղքի՝ արյունապղծության, ու դրա ող-բերգական հետեւանքների զգացումը (դա առաջ է բերում զանազան՝ ինքնալլկիչ ու այլատյաց մղումներ): Պատմությունից մտոք հիշենք  մեզ հայտնի դեմոնածիններին...Դեմոնածինը աշխարհաքաղաքացի է, սրա համար երկրի ոչ մի անկյուն ու որեւէ տեղային վարք ու բարք հարազատ չէ: Սա ամենուրեք մարդու իրա-վունքներից (ո՛չ պարտականություններից) ու ազատություններից (ճշգրիտ՝ ամենաթողություններից), հավասարությունից է խոսում: Իսկ խոսում է, որովհետեւ դրանք չունի, չի՛ կարող ունենալ ու չը՛-պետք է ունենա: Խոսքն, իհարկե, բուն՝ ցեղա-ազգային իմաստով ունե-նալու մասին է եւ ո՛չ դեմոնակրատական (անհատապաշտական): «Մարգարիտները խոզի առաջ շաղ չեն տա»,- ասում է առածը: Պարզորոշության համար օրի-նակ բերեմ: Հնուց ի վեր դեմոնածինը ազատամտությունից է, իր անհատապաշտական իմաստով իհարկե, բարբաջում (Ադամի՝ իմացության ծառի պտու-ղը ճաշակելը նրա այդ առաջին բարբաջանքներից էր): Բայց այդ ազատամիտը դադարում է այդպիսին լինելուց, երբ հասնում է դրան. այդուհետ ա-զատամտությունը ավելի վատթար ու հիմնավոր թշնամի չի ունենում, քան նա է: Մարդկության պատմությունից ու մեր ապրած իրականությու-նից գիտենք, թե ինչի են հասցնում այդպիսի՝ ազատամտության հասածները: Նրանք, գրում է Նիցշեն, «բարոյականության լեռների ու հո-վիտների (նաեւ՝ անդունդների,-հեղ.) համահարթեցումն են բերում: Նրանք (մարդկանց,-հեղ.) դարձնում են փոքր, վախկոտ եւ վայելքներ սի-րող,- նրանցով ամեն անգամ հոտի կենդանին է իր հաղթանակը տոնում...»: Դեմոնակրատ ազատամիտը այդպիսի հոտի է վերածել կայսրություններ, թա-գավորություններ, երկրներ, ազգեր... Ինչու՞մն է բանը:Բուն իմաստով ազատամտությունը ցեղային-ազգային՝ ծագումնաբանական հոգեւոր որակների գիտակցման հենքով է առաջնորդվում*: Ազատ միտք՝ նշա-նակում է այդ որակների նկատմամբ խորագույն պատասխանատվություն, նշանակում է այդ որակներին համապատասխան անհատական միտքը արարելու կամք ու նպատակասլացություն: Որը ունենալու դեպքում՝ ազգային անհատը նեղության, խստության, կենցաղային հոգսերի, անգամ իր կյանքի հան-դեպ անտարբեր է դառնում: Այդ իմաստով «ազատ դարձած միտքը,- շարունակում է Նիցշեն,- ոտքերով կոխկոտում է բարեկեցության արհամարհելի այն տեսակը, որ երազում են փերեզակները, քրիստոնյաները, կովերը, կանայք եւ մյուս դեմոկրատները»: Ազգային անհատի համար ազատամտությունը թղթով ու գրչով չի տրվում, այն ձեռքբերովի չէ (սա դեմոնածնի պատկերացրած ազատությունն է), այլ այն նրա համար մի բան է, որն ինքը ինչպես ունի (որպես հնարավորություն, ծագումնաբանական նախադրոշմ որակ), այնպես էլ չունի, ո-րը, սակայն, կամենում է, որ ունենա: Իսկ այսպիսի՛ ազատամտություն դեմոնածինը չի կարող ունենալ, որովհետեւ նա ազգային ծագում չունի, մարդաշխարհ շպրտված մի, ինչպես Նարեկացին է նկատում, «մսեղեն գոյացություն է»: Դեմոնակրատի պատկերացրած ազատամտության մասին ասվածների նմանությամբ կարելի է դատել նաեւ նրա մյուս ազատությունների՝ հավատքի, խղճի, խոսքի, ընտրության... մասին: Դեմոնածինը ձեռքը մարդկության ստեղծած ի՜նչ խորհրդի դիպցրել է, փչացրել է:Նկատվեց, որ դեմոնածնի վարք ու բարքի ներքին դրդապատճառը ատելությունն ու վրեժն է: Դրանք՝ ծագում, արմատ, որակ ունեցողների, ցեղային-ազգային կյանքով ապրողների (հեթանոսների) ու դրանով հպարտացողների նկատմամբ: Նա հակամարդ է, իսկ նրա ստեղծած դեմոնակրատիան (դրա զանա-զան քաղաքական, տնտեսական, հոգեւոր, ամուսնական, ընտանեկան...)՝ հակամարդկային: Դեմոնածնի ատելությունն ու վրեժը առավել ցայտունորեն արտահայտվեց նրա ստեղծած կրոններում: Նիցշեն այդպիսի կրոններից մեկը՝ քրիս-տոնեությունը, համեմատելով հնդարիական հավատքի գրքերից մեկում՝ Մանուի օրենքներում ասվածների հետ, գրում է. «Նրանցում (Մանուի օրենքներում,-հեղ.) մեր առջեւ արիական մարդասիրությունն է՝ միանգամայն մաքուր, միանգամայն նախնական,- մենք սովորում ենք, որ յուրաքանչյուր անչար հասկացության հոմանիշը «մաքուր արյուն» հասկացությունն է: Մյուս կողմից պարզվում է, թե որ ժողովրդի մեջ է ատելությունը, չանդալայի ատելությունն այդ «մարդասիրության» հանդեպ հավերժացել, որտեղ է այն կրոն դարձել... Քրիստոնեութ-յունը, ունենալով հրեական արմատ եւ հասկանալի լինելով լոկ որպես այդ հողի բույս, ներկայացնում է հակաշարժումը բուծման, ռասսայի, արտոնության ցանկացած բարոյականության դեմ: Քրիստոնեությունը բոլոր արիական արժեքների վերարժեքավորումն է, չանդալայի արժեքների հաղթանակը..., չանդալայի անմեռ վրեժը, որպես սիրո կրոն...»: Դեմոնածինը մյուսներին էլ է ցանկանում դարձնել այնպիսին՝ անսերում, ինչպիսին ինքն է: Նրա ստեղծած կարգը՝ դեմոնակրատիան, կյանքի որ ոլորտ մտնում է, այն սպանում է: Դեմոկրատիան «անասնացնող» հասարակարգ է,- ասում է Նժդեհը: Այնպես որ, դեմոնակրատիայից միշտ զգուշանալ է պետք: Եվ զգուշանա՛լ հատկապես մեր օրերում, երբ դա մարդաշխարհի գրեթե բոլոր ոլորտնե-րում իր հաղթանակն է տոնում: Տիեզերական Ձմեռ է... Բայց նույն բնական օրինաչափությամբ Գարուն է գալու, որը արդեն լինելու է մաքրածինների, մարդու ազնվական տեսակ-ների եղանակը:
* Ի դեպ, ազատ հենց նշանակում է ազգայինով (ազ բառարմատն է դա ասում) առաջնորդվող: Ըստ բառ-խորհրդի, այդպիսին չլինողը չի կարող ազատ լինել:
Քուրմ ՄանուկՀայ Արիական Միաբանության քրմական խորհրդի անդամ
«Լուսանցք» թիվ 19-20 (195-196), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment