Հայաստանը հինգ մեդալ է նվաճել Թուրքիայում 24.05.2011 14:17
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ, անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական մրցաշար: Հայաստանից հաղթողի կոչումը նվաճել են 60 կգ քաշային Ասլան Պողոսյանը, 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 84 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը գրավել են երրորդ տեղը: Թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջել է միայն Թուրքիայի և Իրանի թիմերին:
No comments:
Post a Comment