Sunday, May 1, 2011

Դեմոյանին հարկավոր է «դեմոլիցիայի» ենթարկել

Անդեմ չինովնիկ Դեմոյանի մասին…












Այվազյանը դատի է տվել Դեմոյանին հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | Անի Գասպարյան | Ապրիլի 30, 2011 17:15

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն այսօր հայցադիմում է ներկայացրել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:
Հիշեցնենք, որ  2011 թվականի մարտի 30-ին Դեմոյանը ԱՄՆ-ում հարցազրույց էր տվել «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին և ուղիղ եթերում Այվազյանին անվանել «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»` հայտարարելով, թե Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»: Ըստ Դեմոյանի՝ Այվազյանը «թուրքական խայծն է կուլ տվել», «զեղել է իր կուտակած թույնը, մաղձը, նախանձը», «պետական հանցագործություն իրականացրել»՝ առաջինը հայտարարելով, որ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են:
Այնուհետև Հայաստանում Դեմոյանը «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով հոդվածում  Այվազյանին անվանել էր «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպենացված խմբակի» անդամ, որն իրականացնում է «անարդյունավետ և պարապ» գործունեություն, «իրեն ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձ», որը «թրքական քարոզչության խայծը կուլ տալով` վարկաբեկեց թե´ Հայաստանի Հանրապետությունը, և թե´ Ծիծեռնակաբերդը» և, որ ինքը (Դեմոյանը) և էլի ինչ-որ այլ անձինք ձեռնպահ են մնացել Այվազյանի «դավաճանական այս արարքը պատժելուց»: Հոդվածում Դեմոյանն Այվազյանին անվանել է նաև «մերժվածների խմբակ»-ի անդամ` ավելացնելով, թե այդ «խմբակ»-ի «բաշիբոզուկային գործելակերպը» շատերին է նրանից վանել, և որ ինքն այդ «խմբակ»-ի մասին կարող է ասել՝ «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»:
Այվազյանը գտնում է, որ Դեմոյանի կողմից հեռուստահաղորդման ընթացքում և հոդվածում արված բոլոր վերոհիշյալ արտահայտությունները իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքներ են և զրպարտություն:
Նա դատարանին խնդրում է Դեմոյանին պարտավորեցնել` վճարելու 1.000.000 ՀՀ դրամ` որպես իրեն հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում:
Այս թեմայով կարդացեք http://ankakh.com/2011/04/113427/

No comments:

Post a Comment