Ռազմաարդյունաբերության ինքնապահովման ծրագրեր
Տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի խոսքով, տարածաշրջանում առկա սպառնալիքները մեզ պարտադրում են ժամանակակից, բայց նաեւ ճկուն ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում, որը կկարողանա օպերատիվ կերպով արձագանքել ռազմաքաղաքական իրավիճակին, մարտահրավերներին։ «Ռազմաարդյունաբերական ոլորտն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում՝ հաշվի առնելով նաեւ նրա՝ երկրի տնտեսական զարգացման խթանման հնարավորությունները։ Ռազմաարդյունաբերական համալիրը պետք է հանդիսանա ազգային տնտեսության կարեւոր բաղադրիչներից մեկը, որը կկարողանա ժամանակակից արտադրություններին համատեղ ստեղծել նաեւ նոր աշխատատեղեր»,–ասաց Ա. Բաղդասարյանը։ Վերջինս արդեն հանդիպել է ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների հետ, վեր հանել բնագավառում առկա հիմնախնդիրները, ինչպես նաեւ նախանշել ոլորտի զարգացման ուղղությունները։ «Հաշվի առնելով ՀՀ ռազմական անվտանգության հիմնախնդիրները՝ կազմվել են ռազմաարդյունաբերության ինքնապահովման իրատեսական ծրագրեր։ ՀՀ Զինված ուժերի հագեցվածության խնդիրները գտնվում են ՀՀ նախագահի, ԱԱԽ—ի ուշադրության կենտրոնում»,–վստահեցրեց Ա. Բաղդասարյանը։
Ըստ «Արմենպրեսի», ՀՀ ԱԱԽ քարտուղարը չափազանց կարեւոր է համարում ՌԴ—ի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՌԴ—ի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Հայաստան վերջերս կատարած այցը, որի ընթացքում արձանագրվել են կոնկրետ գործնական պայմանավորվածություններ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մի շարք ուղղություններով, մասնավորապես, համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։ «Չափազանց կարեւոր եմ համարում նաեւ նախկին ԽՍՀՄ անդամ մյուս երկրների, հատկապես, ՀԱՊԿ անդամ—պետությունների հետ այս ոլորտում համագործակցությունը։ Մենք արդեն ունենք լավ համագործակցություն ՌԴ—ի, Բելառուսի հետ, առաջիկայում կնախանշվեն կապեր ու ծրագրեր նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ»,–համոզմունք հայտնեց Ա. Բաղդասարյանը։
Նա արձանագրեց, որ առաջին անգամ են Հայաստանում քայլեր ձեռնարկվում ռազմաարդյունաբերության զարգացման կարճաժամկետ եւ երկրաժամկետ պետական ծրագրերի մշակման ուղղությամբ։ «Վստահ եմ, որ այս տարվա ընթացքում մենք կկարողանանք ավարտել ռազմաարդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման եւ հաստատման աշխատանքները, որից հետո արդեն 2011թ. կկատարվեն նպատակային ծրագրեր՝ մեր երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ»,–ասաց Ա. Բաղդասարյանը։
Ըստ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, Հայաստանի զինված ուժերի սպառազինության, ռազմաարդյունաբերական համալիրի ծրագրերի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի զինված ուժերը։
Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նշված ծրագրերն իրատեսական են, համապատասխանում են Հայաստանի ֆինանսական ներուժին եւ կիրականացվեն նախատեսված ժամկետներում։ «Ծրագրերը ներառում են գերժամանակակից տեխնիկայի ձեռք բերում եւ տեղում արտադրություն։ Նախատեսվում է հեռահար կրակային խոցման հնարավորությունների զարգացում, նաեւ գերճշգրիտ համակարգերի ներդրում, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հակառակորդի քաղաքացիական անձանց կորուստները հակամարտության դեպքում, կսահմանափակի հակառակորդի շարժը ռազմական թատերաբեմում։ Ծրագիրը կիրականացվի առավելագույնս արդյունավետ, նվազագույն ծախսերով»,–վստահեցրեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով, Հայաստանն իր ռազմական ծրագրերն իրականացնում է՝ հաշվի առնելով տարածաշրջանային սպառնալիքներն ու անվտանգության խնդիրները, ուստի այդ առումով Ս. Օհանյանը շատ է կարեւորում տեղական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, որը նվազագույնի կհասցնի կախվածությունն այլ երկրներից։
Ըստ Ս. Օհանյանի, այս կամ այն երկրի կողմից ռազմական տեխնիկայի ձեռք բերումն իր հետ բերում է ռազմական հավասարակշռության խախտման։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի՝ հակահրթիռային պաշտպանության S—300 մակնիշի համակարգերի ձեռք բերման լուրն արդեն հերքվել է։

11-08-2010
No comments:
Post a Comment