Monday, September 6, 2010

Բիբլիական «գոհարներ»




Բիբլիական «գոհարներ»
Գրել է Լուսանցք
23-07-2010


Հայաստան-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար, «Լուսանցք» թերթի լավագույն բարեկամներից Ռաֆֆի Պապիկյանը մեզ է տրամադրել մի ուշագրավ ծաղկաքաղ Հին եւ Նոր կտակարաններից: Ծաղկաքաղը Բիբլիայում տեղ գտած հակասությունների մի ամբողջական փունջ է, որ, անկեղծ ասած, մեզ էլ զարմացրեց: Հետաքրքիր է, թե ինչ կարծիք կհայտնի սրա մասին եկեղեցին: Պատրաստ ենք բանավեճի «ակումբ» բացել...
Շարունակաբար մեր ընթերցողներին, առանց խմբագրումների, կներկայացնենք բիբլիական այդ հատվածները, որ վերնագրել է հենց Ռաֆֆի Պա-պիկյանը:

* * *





Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար:
2 Տիմոթէոս 3:16

Գռեհկություն

Գիրք Ծննդոց

4: 17Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին: Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ:
(Կինը կամ քույրն էր կամ քրոջ դուստրը,-Ռ.Պ.:)

9: 22Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին:

17: 10Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ:
11Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը:
շ12Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:
13Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի:
14Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը:

23Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած:

24Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը,
25իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը:
26Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը:
27Նա թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց՝ ընդոծիններ լինեն նրանք թէ արծաթով գնուած օտարածին ստրուկներ:

19: 4Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշա-րեցին տունը,
5Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ:
6Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից:
7Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը:
8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել: Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ:

30Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում:
31Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է:
32Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք:
33Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր: Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը:
34Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ: Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից:
35Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ: Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը:
36Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից:
37Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»: Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր:
38Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»: Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր:

21: 4Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:

24: 2Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ 3քեզ երդուեցնեմ Տի-րոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակ-ւում ես), 4այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՛առնես»: 5Ծառան նրան պատաս-խանեց. «Գուցէ կինը չցանկանայ ինձ հետ գալ այս երկիրը: Այդ դէպքում ես տանե՞մ քո որդուն այն երկիրը, որտեղ ծնուել ես դու»: 6Աբրա-համն ասաց. «Զգո՛յշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես: 7Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ հետ, երդուեց ինձ ու ասաց, թէ՝ «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը», նա իր հրեշտակին կ՛ուղարկի քո առաջ, եւ այնտեղից կին կ՛առնես իմ որդի Իսահակի համար: 8Իսկ եթէ կինը չուզենայ քեզ հետ գալ այս երկիրը, քո տուած երդումից անպարտ համարուես, միայն թէ իմ որդուն այնտեղ չվերադարձնես»: 9Աբրահամի ծառան ձեռքը դրեց իր տիրոջ ազդրի տակ եւ երդուեց նրան այդ բանի համար:

29:16Լաբանն ունէր երկու դուստր: Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ: 17Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարե-կազմ էր ու դէմքով գեղեցիկ: 18Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»: 19Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու: Ապրի՛ր դու ինձ մօտ»: 20Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչ-քին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան: 21Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառ-կեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»: 22Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց: 23Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ:
24Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային: Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է: 25Յակոբն ա-սաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»:
26Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել: 27Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ հա-մար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»: 28Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա հա-մար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան: 29Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին:
30Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային: Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի:

34
Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու: 2Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:
13Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դի-նային:
14Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի: 15Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները: 16Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրե-րից մեզ կին կ՛առնենք: 17Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ: Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՛առնենք ու կը հեռանանք»: 18Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը: 19Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը: Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում: 20Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց. 21«Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:

34: 22Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած: 23Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չոր-քոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ: 24Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համա-ձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղա-քի դարպասով: 25Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին: 26Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որ-դի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին: 27Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտե-ցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային: 28Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը, 29գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: Նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:

35 22Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի:

38 9Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղ-բօրը: 13Այդ մասին իմացաւ նրա հարս Թամարը, որովհետեւ նրան յայտնել էին, թէ՝ «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»: 14Թամարն իր վրայից հանեց այրիութեան զգեստները, քող նետեց երեսին, զարդարուեց ու նստեց Ենանի դարպասի մօտ, Թամնա տանող ճանապարհի վրայ, որովհետեւ տեսաւ, որ Սելոմը մեծացել է, բայց Յուդան իրեն կնութեան չի տալիս նրան: 15Երբ Յուդան տեսաւ նրան, կարծեց, թէ բոզ է, որովհետեւ նա երեսը ծածկել էր, ուստի ինքը նրան չճանաչեց: 16Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»: Նա չգիտէր, որ դա իր հարսն է: Սա ասաց. «Ի՞նչ կը տաս ինձ, եթէ մտնես ծոցս»: 17Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»: Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»: Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»: 18Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, մանեակդ եւ այն գաւազանը, որ քո ձեռքին է»: Եւ նա մտաւ նրա ծոցը: Թամարը յղիացաւ նրանից 19եւ վեր կացաւ գնաց: Նա իր վրայից հանեց քողը եւ հա-գաւ այրիութեան իր զգեստները: 20Յուդան իր ոդողոմացի հովուի միջոցով այծի ուլ ուղարկեց, որպէսզի այդ կնոջից յետ ստանայ գրաւը, բայց հովիւը չգտաւ նրան: 21Դիմելով տեղի մարդկանց՝ նա հարցրեց նրանց. «Ու՞ր է այն բոզը, որ Ենանում էր, ճանապարհի վրայ»: 22Նրանք պատասխանեցին. «Այստեղ ոչ մի բոզ չի եղել»: Վերադառնալով Յուդայի մօտ՝ նա ասաց. «Նրան չգտայ: Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկայ»:

39 7Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»: 8Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ, 9եւ այս տանը ինձնից աւելի մեծ մարդ չկայ, ու ինձ ոչինչ չի արգելուած, քեզնից բացի, որովհետեւ նրա կինն ես, ապա ես ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստծու առա-ջ»: 10Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան: 11Այնպէս պատահեց, որ մի օր Յովսէփը իր ինչ-որ գործով տուն մտաւ: Ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը: 12Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Յովսէփը թողնելով իր շորերը նրա ձեռքում՝ դուրս փախաւ: 13Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց. 14«Տեսէ՛ք, ամուսինս եբրայեցի ծառայ բերեց տուն, որ մեզ խայտառակ անի: Նա, մտնե-լով իմ սենեակը, ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Ես բարձրաձայն աղաղակեցի, 15իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մօտ թո-ղած՝ փախաւ, գնաց դուրսե: 16Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ՝ 17«Սենեակս մտաւ քո բերած եբրայեցի ծառան, որպէսզի խայտառակի ինձ: Նա ասաց՝ «Պառկի՛ր ինձ հետ»: 18Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրսե: 19Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ:

47
29Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի:

Ելք
4: 25Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»: 26Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»:

12: 44Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից:
48Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը: Նա կը համարուի երկրի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի:
20: 26Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայե:

Ղեւտական
12: 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօ-թը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում: 3Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն:

15: 16Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով: Նա անմաքուր է համարւում մին-չեւ երեկոյ: 17Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով: Դա անմաքուր է համարւում մին-չեւ երեկոյ: 18Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով: Նրանք անմաքուր են համարւում մինչեւ ե-րեկոյ: 19Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ:

21: 20մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, ո-րովհետեւ նա մարմնական արատ ունի: Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են:

22: 24Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք:

Թուեր
31: 17Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ: 18Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել: 31Մովսէսն ու Եղիազար քահանան արեցին այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին: 32Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած աւարի մնացած մասը կազմեց վեց հարիւր եօթանասունհինգ հազար ոչխար, 33եօթանասուներկու հազար արջառ, 34վաթսունմէկ հազար էշ: 35Գերեվարուած աղջիկների թիւը երեսուներկու հազար էր, որոնք դեռ չէին կենակցել տղամարդու հետ: 36Պատերազմին մասնակցածներին հասած աւարը կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 37որոնցից Տիրոջը որպէս հաս տրուեց վեց հարիւր եօթանասունհինգ ոչխար, 38երեսունվեց հազար արջառից Տիրոջը որպէս հաս տրուեց եօթանասուներկու ար-ջառ, 39երեսուն հազար հինգ հարիւր էշից Տիրոջը որպէս հաս տրուեց վաթսունմէկ էշ, 40իսկ գերեվարուած մարդկանց թիւը կազմեց տասնվեց հազար, որից Տիրոջը որպէս հաս տրուեց երեսուներկու հոգի:

Երկրորդ օրենք
21: 10«Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը 11եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ, 12ապա նրան կը տանես քո տունը, կ՛ածիլես նրա գլուխը, 13կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները: Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու մօր համար: Դրանից յետոյ կը մերձենաս նրան, կ՛ապրես նրա հետ, եւ նա կը լինի քո կինը:
14Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՛արձակես: Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան»:

28: 15«Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս ա-նէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ:
30Կին կ՛առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից: Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ: Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը»:

Յեսու

5: 2Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինի՛ր եւ նստի՛ր կրկին թլփատիր իսրայէլացիներին»:
3Եւ Յեսուն գալախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր:
4Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն:
Ահա ա՛յս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին: Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին:
5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր: Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը 7Եւ նրանց փոխարէն տա-րաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն: Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել:
8Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին:

Դատավորներ

8: 30Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր: 31Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց:

19: 22Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ խօսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ յարաբերութիւն ունենանք»:
23Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց յետոյ այդ անզգամութիւնը մի՛ արէք: 24Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամութիւնը մի՛ արէքե: 25Բայց մարդիկ չուզեցին լսել: Եւ այդ մարդն առաւ իր հար-ճին ու դուրս հանեց: Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ եւ առաւօտը բացուելիս բաց թողե-ցին նրան:
26Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց:
27Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան մօտ, ձեռքերը շեմի վրայ: 28Եւ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»: Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր: Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ եւ գնաց իր տեղը: 29Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին:

21: 11Ահա թէ ինչ պիտի անէք. բոլոր արուներին եւ արուի հետ անկողին մտած կանանց կոտորեցէ՛ք:
12Եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչների մէջ նրանք գտան չորս հարիւր կոյս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել: Նրանց բերին բանակատեղի՝ Սելով, որ Քանանացիների երկրում է: 14Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլա-ցիների մօտ: Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի աղջիկներին. եւ դա նրանց հաճելի թուաց: 15Ժողովուրդը ցաւեց Բենիամինի ցեղի համար, որովհետեւ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ ճեղք էր բաց արել:
19Ժողովրդի ծերերն ասացին. «Ամէն տարի Տիրոջ տօն է լինում Սելովում, որը Բեթէլի հիւսիսում, Բեթէլից Սիկիմ տանող ճանապարհի արեւելեան կողմում, Լիբանանից հարաւ, Ելեբոնայում է գտնւում»: 20Նրանք Բենիամինի ցեղի որդիներին պատուիրեցին եւ ասացին. 21«Գնացէ՛ք, դարա՛ն մտէք այգիներում:
22Երբ տեսնէք, որ Սելովի աղջիկները, պար բռնած, խմբերով դուրս են գալիս, դո՛ւրս եկէք այգիներից, թող ամէն տղամարդ մի կին յափշտակի Սելովի աղջիկներից, եւ գնացէ՛ք Բենիամինի ցեղի երկիրը:
23Եթէ նրանց հայրերը եւ եղբայրները գան ձեր դէմ բողոքելու, նրանց կ՛ասէք, թէ՝ «Խղճացինք նրանց, որովհետեւ պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառանե. եւ քանի որ դո՛ւք չէ, որ նրանց կնութեան տուիք աղջիկներին, դա ձեզ համար մեղք չէ»:

1 Թագաւորաց

18: 25«Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»: Սաւուղը մտածում էր Դաւթին այլազգիների ձեռքը յանձնել: 26Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հա-ճելի թուաց արքային փեսայ դառնալը:
27Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատուած անդամները, լցրեց արքայի առջեւ եւ արքային փեսայ դարձաւ. Սաւուղն իր դուստր Մեղքողին նրան կնութեան տուեց:
19: 24Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր: Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին: Դրա համար են ասում, թէ՝ «Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ»:

25: 22Աստուած Դաւթին այսպէս եւ այսպէս անի, եթէ մինչեւ վաղն առաւօտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մէկ արու թողնեմ»:
34Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացաւ չարիք գործելու քո հանդէպ. քանզի եթէ շտապ չգայիր եւ իմ առջեւ չելնէիր, ինչպէս ասել էի, մինչեւ առաւօտ Նաբաղը կը զրկուէր պատին միզողներից»:

2 Թագաւորաց

3: 7Սաւուղն ունէր մի հարճ, որի անունը Ռեսփա էր: Նա Յուղի դուստրն էր: Սաւուղի որդի Յեբուսթէն ասաց Աբեններին. 8«Ինչո՞ւ ես պառկում իմ հօր հարճի հետ»:

6: 20Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր Իսրայէլի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկանայ, ինչպէս մերկանում են պարողները»:

12: 11Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ պառկելու է քո կանանց հետ:
12Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով»:

13
Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար: Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան: 2Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով: Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժուար էր նրան մերձենալու որեւէ փորձ անել: 3Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր: Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր: 4Սա ասաց Ամոնին. «Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՛վ արքայորդի, եւ ինձ չես պատմում»: Ամոնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»: 5Յովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՛ասես նրան. «Թող իմ քոյր Թամարը գայ, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խաւիծ տայ, որպէսզի տեսնեմ եւ ուտեմ նրա ձեռքից»: Ամոնը պառկեց ու հիւանդ ձեւացաւ: 6Արքան եկաւ նրան տեսնելու: Ամոնն ասաց արքային. «Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու հա-մար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից«: 7Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր»: 8Թամարը գնաց իր եղբայր Ամոնի տունը, ուր նա պառկած էր, վերցրեց ալիւրը, խմոր շաղեց, նրա աչքի ա-ռաջ բլիթներ պատրաստեց ու եփեց դրանք: 9Թամարն առաւ տապակը եւ դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել: Ամոնն ասաց. «Իմ մօտ գտնուող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեցէք»: Բոլորին դուրս հանեցին իր մօտից: Ամոնն ասաց Թամարին. 10«Կերակուրը տա՛ր սենեակ, որ քո ձեռքից ուտեմ»: Թամարն առաւ իր պատրաստած բլիթները, 11տարաւ իր եղբայր Ամոնի սենեակը ու մօտեցրեց նրան, որ ուտի: 12Նա բռնելով նրան՝ ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ»: Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի Իսրայէլում այդպիսի բան չի արւում: 13Դու էլ մի՛ արա այդ անզգամութիւնը: Ես ինչպէ՞ս տանեմ իմ նախատինքը: Դու անզգամներից մէկը կը լինես Իսրայէլում: Արդ, խօսի՛ր արքայի հետ, եւ նա չի հրաժարուի ինձ քեզ տալուց»: 14Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան:

16: 22Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը:

* * *
1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում: 2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքա-յի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»: 3Մի գեղեցիկ աղ-ջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ: 4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքաց-նում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան:

14: 10Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր մի-զում են պատին, Իսրայէլի մէջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Յերոբովամի տունը պիտի աւլեմ այնպէս, ինչպէս աղբն են աւլում, մինչեւ որ իսպառ ոչնչացնեմ այն:

16: 10Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ: 11Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց պատին միզող ոչ մէկին:

21: 21Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են միզում, ինչպէս նաեւ Իսրայէլից պիտի վերացնեմ նեղութեան մէջ եղող եւ լքուած մարդկանց:

* * *
6: 29Եփեցինք իմ որդուն ու կերանք: Յաջորդ օրն ասացի նրան. «Տո՛ւր քո որդուն, որ ուտենք», սակայն նա թաքցրեց իր որդուն»:
18: 27Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը»:

* * *
1:2Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը: Տէրը ասաց Օսէէին. Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որով-հետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»:

2: 2Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ: Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկա-յութիւնից եւ շնութիւնը՝ իր ստինքների միջից, 3որովհետեւ նրան կը մերկացնեմ եւ նրան կ՛անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը. նրան անբնակ կը դարձնեմ,կը վերածեմ անջուր հողի 4եւ կը սպանեմ նրան ծարաւից:

14: 1Նրանք սրով կ՛ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն:

* * *
3: 5«Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը:

Գաղատացիներ
2: 3Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս, չպարտաւորուեց թլփատուել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին. 12քանզի, մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանուեց եւ մի կողմ քաշուեց՝ վա-խենալով թլփատութեան կողմնակիցներից:

5: 2Ահա՛ւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի: 3Վկայում եմ թլփատուող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել: 6քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլ-փատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում: 11Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում: Ա-պա ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է:

6: 12Որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրա՛նք են ստիպում ձեզ, որ թլփատուէք: Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան. 13քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնո՛վ պարծենան: 15Որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լի-նելը:

Եփեսացիներ

2: 11Ուստի եւ՝ դուք յիշեցէ՛ք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ էիք (այդպէս էիք կոչւում մարմնի վրայ ձեռքով կատարուած թլփատութիւն չունենալու պատճառով),
Փիլիպեցիներ
3: 3Քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում,
5թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարի-սեցի:

Կողոսացիներ
2: 11Նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ:

3: 11Այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ:

4: 11Ողջունում է նաեւ Յիսուսը՝ Յուստոս կոչուածը. սրանք թլփատուածներից են. սրա՛նք միայն գործակից եղան ինձ Աստծու արքայու-թեան համար եւ նոյնիսկ մխիթարութիւն եղան ինձ համար:

Յայտնութիւն
16: 15«Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՛ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան»:

17: 16Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը եւ պիտի այրեն նրան կրակով:

Հ.Գ. - Ցայժմ տպագրված բիբլիական հատվածները ծաղկաքաղի հեղինակն անվանել էր «Գռեհկություն»:
Այսուհետ կլինեն այն հատվածները, որ, ըստ հեղինակի, ոչ այլ ինչ է, եթե ոչ «Դաժանություն, անգթություն ու գազանություն»...

Դաժանություն, անգթություն, գազանություն

9:22Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու ա-նասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»: 23Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ու-ղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: 24Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: 25Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հա-րուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը:

10: Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին, 2որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»:

12: 29Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդ-րանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները:

17: 13Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը: 14Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հա-ղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»:

21: 20Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել:

32: 27Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»: 28Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց:

(Ղեւտական) 26:7Դուք հալածական կ՛անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՛ընկնեն ձեր առաջ: 8Ձեր հինգ հոգին հալածական կ՛անի հա-րիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ՛ընկնեն ձեր առաջ: 22Ձեզ վրայ պիտի ուղար-կեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները: Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան: 29Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը:

Թուեր
15: 32Իսրայէլացիներն այնտեղ՝ անապատում էին: Նրանք տեսան մի մարդ, որ շաբաթ օրը փայտ էր հաւաքում: 33Նրան տեսնողները շաբաթ օ-րը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ 34եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողա-նում որոշել, թէ ինչ անեն նրան: 35Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը: Ամբողջ ժողովուրդը քա-րերով թող քարկոծի նրան»: 36Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէ-սին:

16: 27Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնուող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մօտ: 28Մովսէսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տէրն է ուղարկել ինձ այս բոլոր գործե-րը կատարելու համար, եւ ոչ թէ ես ինձանից եմ անում դրանք. 29եթէ Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պա-տիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տէրը չէ, որ ուղարկել է ինձ: 30Իսկ եթէ որեւէ նոր նշան ցոյց տայ Տէրը, երկիրն իր երախը բացելով կուլ տայ նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամէն ինչով, ողջ-ողջ դժոխք իջնեն նրանք, ուրեմն իմացէք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը»: 31Երբ Մովսէսն աւարտեց այս խօսքերը, նրանց ոտքի տակ պատռուեց երկիրը, 32բացուեց գետի-նը եւ կուլ տուեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին յարած մարդկանց ու նրանց անասուններին: 33Նրանք եւ նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, եւ նրանք վերացան ժողովրդի միջից: 35Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հա-րիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին: 49Կոտորուածների թիւը հասաւ տասնչորս հազար եօթը հարիւր հոգու՝ չհաշուած Կորխի պատճառով մեռածները:

21: 3Տէրը լսեց իսրայէլացիներին եւ քանանացիներին մատնեց նրանց ձեռքը: Իսրայէլացիները նրանց ու նրանց քաղաքները կործանե-ցին եւ այդ վայրը կոչեցին Նզովք: 6Տէրը կոտորող օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայէլացիներից շատե-րը մեռան: 35Եւ իսրայէլացիները հարուածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, մինչեւ որ նրանցից ոչ մի մարդ կենդանի չմնաց, եւ իրենք սեփականացրին նրանց երկիրը:
25: 4Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրու քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայ-րոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»: 8Այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղա-մարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից: Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը: 9Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ:

Երկրորդ օրենք
16Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք, 17ամբողջապէս ոչնչաց-րէք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացինե-րին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը...
28: 53Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղ-ջիկների միսը:

Յեսու
7: 19Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»: 20Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի. 21աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը յի-սուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք: Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»:
22Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ, նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր: 23Նրանք հանեցին դրանք վրանից, բերին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրին Տիրոջ առաջ: 24Յեսուն, նրա հետ եւ բոլոր իս-րայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրաննե-րը, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը: 25Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»: Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր: Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը: Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդ-պէս է կոչւում մինչեւ այսօր:
8: 22Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը: Իսրայէլացիների մի մասը այն կող-մից, միւսները այս կողմից, այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց: 23Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ: 24Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ո-մանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յե-սուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին: 25Այդ օրն ընկածները, տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները:

Դատավորներ
3: 31Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը: Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը:

4: 21Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով: Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա մօտ, ցիցը մխեց նրա ծնօտի մէջ եւ նրան գետնին գամեց: Նա տապալուեց նրա ոտքերի առաջ եւ հոգին փչեց:

9: 5Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ: Ողջ մնաց միայն Յովաթամը՝ Յերոբոաղի կրտսեր որդին, որովհետեւ թաքնուել էր:

45Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործա-նեցին եւ այնտեղ աղ ցանեցին:

4 Թագաւորաց
16Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները:
19: 35Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Երբ առաւօտ կա-նուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են:
1 Մնացորդաց
20: 3Այն դրեցին Դաւթի գլխին: Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տա-լով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց: Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ Երուսաղէմ:

Եսայի
49: 26Մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն եւ, ինչպէս նոր գինի, պիտի խմեն իրենց արիւնն ու հարբեն: Եւ ամէն մարմին պիտի իմանայ, թէ ես եմ Տէրը, որ փրկեցի ու օգնեցի քեզ եւ զօրաւոր դարձրի Յակոբին:

Օսէէ
14 Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կը՛նկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն:
Երեմիա
16: 4«Նրանք հիւանդութեամբ պիտի հիւծուեն ու մեռնեն. լաց ու կոծի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակուեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառուեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կեր պիտի դառնա-ն»:
19: 9Նեղութեան ու պաշարման մէջ՝ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը: Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին:

Ողբ
4: 9Սրից հասած վէրքերից դիտապաստ ընկածներն աւելի բախտաւոր էին, քան սովից մեռածները: Խումբ-խումբ շարժւում էին վիրաւոր մար-դիկ: 10Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դար-ձան:

Եզեկիէլ
9: 4Տէրն ասաց նրան. «Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրե-րում կատարուած անօրէնութիւնների վրայ»: 5Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք: 6Գթա-սիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք: Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք: Սկսեցէ՛ք իմ սրբարանից»: Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին: 7Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով...»:
20: 26Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը:

Եզեկիէլ
21: 3եւ կ՛ասես Իսրայէլի երկրին. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ: Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին: 4Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս: 5Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու:

23: 25Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրե-լու են քիթդ ու ականջներդ եւ ինչ որ մնայ քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին հրով են ոչնչացնելու:

34Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու: Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից. այդ ե՛ս խօսեցի», - ասում է Ամենա-կալ Տէրը:
47Զօրքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով: Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորուեն: Իսկ նրանց տները թող հրդեհեն:
Աւետարան ըստ Մատթէոսի
3: 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՛այրի անշէջ կրակով:

8: 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում:

10: 21Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: 36Մարդու թշնամիները իր տնեցի-ները կը լինեն:

11: 21«Վա՛յ քեզ, Քորազին, վա՛յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործե-րը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին: 22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար:
23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմա-ցիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար (Հիսուսը նյարդայնանում է, երբ իրեն չեն հավատում-Ռ.Պ.):

13: 30Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՛ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:
42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում:

22: 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լի-նի լաց եւ ատամների կրճտում...

24: 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում:
51Նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՛արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում:

Ղուկաս
28Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած:

Ծննդոց
3: 16Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի են-թարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» (կանանց թերագնահատող-Ռ.Պ.):

4: 13Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար: 14Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:
15Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ: Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՛արժանանայ»: Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որ-պէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի (մարդասպանին տանիք-Ռ.Պ.):

5: 18Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը, 19նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները, 20քետացիները, փերեզացիները, ռափիմացիները, 21ամոր-հացիները, քանանացիները եւ յեբուսացիները» (կայսերապաշտ Եհովան-Ռ.Պ.):

17: 10Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ: 11Ձեր բո-լոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը: 14Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը» (թլփատության գիժ-Ռ.Պ.):

Ծննդոց
27: 18Սա տարաւ դրանք իր հօրն ու ասաց. «Հա՛յր իմ»: Նա ասաց. «Այստեղ եմ»: Հայրը հարցրեց. «Դու ո՞վ ես, որդեա՛կ»: 19Յակոբը պատասխանեց հօրը. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին: Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ: Արի նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»: 20Իսա-հակն ասաց որդուն. «Այդ ինչպէ՞ս է, որ այդքան շուտ որս գտար, որդեա՛կ»: Նա պատասխանեց. «Ինչպէս Աստուած ինքը դրեց իմ առաջ»: 21Իսահակն ա-սաց Յակոբին. «Մօ՛տ արի, որ շօշափեմ քեզ, որդեա՛կ, որպէսզի իմանամ, թէ դո՞ւ ես իմ որդի Եսաւը, թէ՞ ոչ»: 22Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, սա շօշափեց նրան ու ասաց. «Ձայնդ Յակոբի ձայնն է, բայց ձեռքերդ Եսաւի ձեռքերն են»: 23Իսահակը չճանաչեց նրան, որովհետեւ նրա ձեռքերը իր եղբայր Եսաւի ձեռքերի նման մազոտ էին: Նա օրհնեց նրան ու ասաց. 24«Դո՞ւ ես իմ որդի Եսաւը»: Նա պատասխանեց. «Ես ե-մ»:

28: 14Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը: 15Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէ-նը, ինչ խոստացել եմ քեզ» (խաբեբան օրհնվում է,-Ռ.Պ.):

38: 8Յուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբօր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զաւա՛կ պարգեւիր քո եղբօրը»: 9Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղբօրը: 10Օնանի արածը Աստծուն դուր չեկաւ, ուստի նրա հոգին էլ առաւ (առանց մեկնաբանության,-Ռ.Պ):

Ելք
20: 4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 8Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:
9Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը:
10Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, 26Իմ զոհասեղանի վրայ աստի-ճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»:

22: 16«Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:
17Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահ-մանուած կոյսերի համար (առանց մեկնաբանության,-Ռ.Պ.):
30Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես: Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ: Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ (առանց մեկնաբանության,-Ռ.Պ.):

Ղեւտական
11: 7խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է: 10Ջրերում, ծովերում ու վտակ-ներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի կերէք, նոյնպէս եւ՝ այն կենդանիները, որ ջրերից են բխում եւ կամ կենդանի շունչ ունեն ջրերում, քանի որ դրանք պիղծ են եւ պիղծ կը լինեն ձեզ համար:

12: 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօ-թը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում: 4Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպա-սի, որպէսզի մաքրուի իր արիւնը: Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ սրբարան չպիտի մտնի, մինչեւ լրանան նրա մաքրուելու օրերը: 5Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում: Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը: (աղջիկը նվազ արժեքավոր է,-Ռ.Պ.):

Ավետարան ըստ Մատթէոսի
5: 38Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
39Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու:
40Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող:
41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա:
43Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօ-թեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում...

18: 8Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես:
9Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

(Բիբլիայի ճակատագրական թերությունները)
3 Թագաւորաց
22: 23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար:

2 Մնացորդաց
18: 22Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում:

Երեմիա
4: 10Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղու-թիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել: 7Տէ՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբուեցի. յաղթեցիր ու զօրացար: Ծաղր ու ծանակի առարկայ դարձայ, օրս մթնեցրի ծաղրի մէջ...
8: 8Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը...

2 Թեսաղոնիկեցիներ
2 Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ:

Եզեկիէլ
20: 25Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել:
Սաղմոս
33: 8Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց:

Առակներ
8: 13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը:

19: 23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յա-ւիտեան այցելու չի ունենայ:
22: 4Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը:

Եսայի
13Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը Նա՛ լինի:

* * *
Հ.Գ. - «Բիբլիական «գոհարներ» շարքն ավարտում ենք: Այս ամբողջ` 3 ամսվա ընթացքում եկեղեցին որեւէ կարծիք չի հայտնել: Բայց մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք տպագրել նրանց տեսակետը: Հակառակ պարագայում... դա էլ կարծիք է, որն, ինքնըստինքյան, գալիս է հաստատելու մերը:

«Լուսանցք» թիվ 14-28 (145-159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment