Բարեւ, ես Ձեր թերթն եմ
«Լուսանցք»-ը վերադառնում է մեկամսյա արձակուրդից հետո: Մենք, իհարկե, կուզեինք արձակուրդ չգնալ, քանի որ ասելիք միշտ էլ կա, իսկ արձակուրդը մի տեսակ խզում է ընթերցող-թերթ կապը: Բայցեւ ամենօրյա տքնաջան աշխատանքից հետո կարճատեւ հանգիստն անհրաժեշտություն է պարզապես: Հիմա վերադառնում ենք այդ մեկամսյա ընթացքում անցած-դարձածի յուրօրինակ ամփոփումով, վերադառնում ենք յուրաքանչյուր ընթերցո-ղին ասելու. «Բարեւ, ես Ձեր թերթն եմ»: Ձերն եմ, որովհետեւ իմն են Ձեր հոգսերը, տխրություններն ու ուրախությունները, հրճվանքը, հիասթափությունն ու հուսավա-ռությունը: Ձերն եմ, որովհետեւ Ձեզ համար են իմ շաբաթական, ամենօրյա ու ամենժամյա տքնանքները: Ձերն եմ, որովհետեւ սպասում եք ինձ` արձագանքելու իմ աշխատանքին:
Բարեւ, ես Ձեր թերթն եմ, որովհետեւ մեր երկիրը մեկն է, մեր հայրենիքը մեկն է ու նպատակները` նույնը: Որովհետեւ հանուն այդ նպատակների շատ գործ ունենք անելու: Որովհետեւ սիրում ենք մեր երեխաներին ու նրանց հզոր ու բարեկեցիկ եր-կիր պիտի ժառանգենք: Ուրեմն` բա՜րեւ, ասել է թե` փա՛ռք Արեւին...
Խմբագրակազմ
Պատրաստվենք պատերազմի՛, որ հասնե՛նք հաղթանակի
Արցախյան խնդրի լուծման գործում երբեք պետք չէ առանձնակի նշանակություն տալ գերտերությունների կամ գերկառույցների դերին, պար-զապես այս հարցում կարեւորել է պետք միջազգային հանրության դերը, այն էլ այդ դերը հաշվի առնելով մեր հանրային, ազգային շահե-րի տեսանկյունից: Մեր տարածաշրջանում միջազգային հանրությունն իր շահերը կամ հստակեցրել է, կամ դեռ այդ գործընթացում է, ուստի ա-մեն երկիր փորձ է անելու Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի լուծումը տեսնել իր տեսանկյունից: Այսօր շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունից առաջ կարեւորենք եւ արժեւորենք մեր հանրության դերն ու նշանակությունը: Միջազգային հանրությունն էլ չի կարող հանդուրժել բնաջնջում կամ տեղահանում, ազգային խտրականություն: Ուստի հայ հանրությանը, հասարակությանը պետք է պատրաստել երկարաժամկետ ապագայի կառուցմանը: Հանրությունը պետք է տեսնի այդ տեսլակա-նը, ապագան եւ ըստ այդմ դրսեւորի կամք ու պայքարելու ունակություն: Եթե մենք այդ մոտեցումը չորդեգրենք, ապա անորոշ փոխզիջում-ների մասին լուրերը, առհասարակ զիջելու տրամաբանությունը բերելու են այն բանին, որ հասարակ քաղաքացին, գյուղացին, գործարարն ու շինարարը իրենց հաշվարկները կակսեն կառուցել այդ փոխզիջումների վրա... Եթե անգամ Արցախի հարցի լուծման շուրջ դեպքերը եւ միջազգային հանրության տրամադրվածությունը ոչ հայանպաստ լինեն, ապա մեր հա-նրությանը այդ մասին տեղեկացնելը կնպաստի, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանան միջազգային հանրությանը հստակ ասել մեր տեսակետը եւ մարդկանց միավորել պայքարի շուրջ: Հայ հանրությանը պետք է մատուցվի այն իրականությունը, ինչ պարտադրվում է, բայց կա-րելի է ի չիք դարձնել միասնական կամքով: Որեւէ երկրի զինվոր, վարձկան մարտիկ, բարերար կամ այլազգի ներդնող հենց այնպես չի պաշտպանի կամ շենացնի մեր երկիրը, ուստի մեր ներուժին ապավինելով պետք է անընդհատ աշխատել, պատրաստվել նորանոր հաղթանակների: Իսկ հաղթանակները միայն խրամատն ու զինվորը չեն կերտում, դա կերտվում է ռազմաճակատի ու թիկունքի համատեղ գործունեությամբ: Պատրաստենք հայությանը պատերազմի, եւ խաղաղությունը ապահոված կլինենք: Կապահովենք նաեւ հնարավորության դեպքում հայոց հողերի հաջորդական ազատագրումները...
Օգոստոսյան մի քանի հիշարժան օրերի մասին
1990թ. օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային եւ ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի եւ հա-յության իղձերի իրականացման մի նոր սկիզբը եւ մարմնավորում է անկախ պետականության մեր դարավոր ձգտումը: Այդ օրը լրացավ Անկա-խության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը:
Օգոստոսի 29-ին լրացավ 1990 -ականների գործող կամավորական ամենամեծ ռազմական կազմավորման լուծարման 20-րդ տարին: Այդ օրը ՀՀՇ-ական իշ-խանություններն իրենց դրսի տերերի պնդմամբ զինված բախումներ հրահրեցին Երեւանում, սպանություններ իրականացրեցին նախա-պես ծրագրված (ՀԱԲ-ի անվան տակ) եւ ՀՀ ԱԽ-ում հայտարարեցին հայ կամավորների ցեղակրոն բանակի՝ ՀԱԲ-ի լուծարման մասին: ՀԱԲ-ականները չցան-կանալով մասնակցել քաղաքացիական պատերազմի հրահրմանը, ինչը նոր սպանդի կվերածվեր ՀՀ մայրաքաղաքում, հանդես եկան զենքերը վայր դնե-լու հայտարարությամբ:
Իսկ օգոստոսի 30-ին նշվում է անհետ կորածների միջազգային օրը: Արցախյան պատերազմի հետեւանքով մենք ունենք նաեւ անհետ կորածնե-րի խնդիր: 1992թ.-ից այդ խնդիրը նաեւ Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Անհետ կորածների ընտանիքների նկատմամբ պետք է նույնպես ցուցաբերվի հատուկ ուշադրության:
Կարեն Բալյան
* * * Մեկնել են Արցախ ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առիթով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին եր-կօրյա այցով մեկնել է Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող հանդիսավոր միջոցառումնե-րին: Այս մասին հայտնել էՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Ադրբեջանցիները դիվերսիայի փորձի ժամանակ 7 զոհ ու վիրավոր են տվել «Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դեռ ավելին, դեպքերը ներկայացվում են գլխի-վայր: Դիվերսիոն գործողության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, ինչի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել դեպի իր ել-ման դիրքերը»,- անդրադառնալով Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ Չայլու գյուղի ուղղությամբ իրականացված հերթական դիվերսիոն գործողությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ խոստովանել է, որ իրենց կողմից զոհեր են գրանցվել, սակայն նշել է, որ զոհեր է գրանցել նաեւ հայկական կողմը: «Մարտի ընթացքում, ադրբեջանական բանակը նվազագույնը 7 զոհ եւ վիրավոր է տվել, որոնցից 2-ի անունն արդեն հայտնի է՝ Վուգար Ամիրով եւ Պարվին Աբդուլլաեւ: Իսկ ինչ վերաբերվում է ղարաբաղյան կողմի կորստին, ապա պաշտպանական բանակի ուժերը մարտի ժամա-նակ 1 վիրավոր են տվել, ով այս պահին գգտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է բարձ-րաստիճան զինվորականը: Ս. Հասրաթյանի խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ չի նշում իրենց զոհերի եւ վիրավորների ի-րական թիվը, որոնք անհամեմատ շատ են, քան ներկայացված է նրանց պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ադրբեջանցիները կոծկում են իրական զոհերի թիվը Օգոստոսի 31-ի վաղ առավոտյան Վերին Չայլու գյուղի շրջանում ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հրազենային վերք ստացած ԼՂՀ ՊԲ շարքա-յին զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Զինծառայողը ներկայումս Ստե-փանակերտի զինվորական հոսպիտալում է: Այս մասին հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Հիշեց-նենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Այն, սակայն, տապալվել է: Մինչդեռ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հակառակ բնույթի տեղեկություն է տարածել` հայտարարելով, թե դիվերսիան կազմակերպել են հայերը եւ տվել 3 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զոհվել են նաեւ 2 ադրբեջանցի զինծառայողներ: Այս տեղեկությունը Սենոր Հասրաթյանը համարեց ստահոդ: «Դա ապատեղեկատվություն է, ինչը ադրբեջանցիները անում են մշտապես: Մերձա-մարտի ընթացքում հակառակորդը հետ է շպրտվել: Նախնական տվյալներով, ադրբեջանցիների կորուստների թիվը 7-ն է: Հայկական կողմում նրանք դիակներ չեն թողել, այլ իրենց հետ քարշ տալով` տարել են: Կրկին նախնական տեղեկություններով, նրանք ունեն ծանր վիրավորներ: Համոզված եմ,որ Ադրբեջանի ԶԼՄ-ները մի քանի օր հետո հայտարարելու են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախ-տումների ու զոհերի մասին, որպեսզի կարողանան կոծկել երեկվա իրական զոհերի թիվը»,- ասաց նա: Ս. Հասրաթյանը նաեւ հայտնեց, որ ներկայում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկայնքով վիճակը վերահսկվում է ԼՂՀ ՊԲ-ի կողմից «Թեեւ հրադադարը այստեղ ամեն օր խախտվում է, օրինակ, գիշերվա ընթացքում 35 անգամ խախտվել է, սակայն կարող եմ ասել, որ ադր-բեջանցիների յուրաքանչյուր դիվերսիա համազոր պատասխանի կարժանանա»,- ասաց ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
No comments:
Post a Comment