Saturday, September 29, 2012

ՀԱՅԿՅԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՏՈՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀԱՅԿՅԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՏՈՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



ՀԱՅԿՅԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՏՈՄԱՐ-ը զուտ արեգակնային օրացույց է, որի ամսակարգն հնուց ի վեր սկսվել է ոչ թե Նավասարդ ամսով, այլ գարնանամուտի Արեգ (21.III –19.IV) ամսով և ունեցել է հետևյալ տեսքը (12x30+5)` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Մարգաց, Հրոտից, Ավելյաց: Սակայն, Ք.ծ.ա. 457թ-ի տոմարական ռեֆորմից հետո մեր օրացույցի ամսակարգը խախտվել է` ամառնամուտի Նավասարդ (19.VI-18.VII) ամիսը դարձել է գարնանամուտի ամիս և Ամանորի Արեգ ամսվա Արեգ օրվա խորհուրդը ամբողջությամբ վերագրվել է

Նավասարդի 1-ին: Արդյունքում ամսակարգը ընդունել է հետևյալ հաջորդականությունը` Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց (տես օրացույցի ներքևի ձախ աղյուսակը): 1084թ. Հովհաննես Սարկավագը նահանջ տարիներին լրացուցիչ մեկ օր ավելացնելով մեր արդեն խախտված ամսակրգով շարժական օրացույցը կանգնեցրեց Նավասարդի1=Օգոստոսի11 դիրքում, որը համապատասխանում է Ք.ծ. 428թ., երբ վերացավ Հայոց թագավորությունը: Ղ. Ալիշանը 428թ. սխալմամբ ընդունելով 1460 տարվա տևողությամբ Հայկայ հերթական շրջանի սկիզբ, հետադարձ հաշվարկով գտել է քրիստոնեական ժամանակագրությանը բավարարող հայոց հին թվականության սկիզբը` Ք.ծ.ա. 2492թ., որն իրականությանը չի համապատասխանում, քանզի համաձայն մի արժանահավատ վկայության Հայկ Նահապետը գործել է Ք.ծ.ա. 7-րդ հազարամյակում: Քանի որ հնում մեծ ժամանակամիջոցները Շարերով են հաշվարկել (1Շար=3600 տարի), որն վկայված է Մ.Խորենացու Հայոց պատմությունում, ապա գիտականորեն նպատակահարմար է Բուն Հայկյան Թվականությունը հաշվարկել ըստ Ք.ծ.ա. 11542թ.-ից սկսած մեծ ՇԱՐ-ի (Սարոսի) ժամանակագրության:

Ք.ծ.ա. 11542թ. որպես մեծ ՇԱՐ-ի (Սարոսի) սկիզբ բացահայտվել է ասորա-բաբելական ժամանակագրությունում վկայված Ք.ծ.ա. 712թ-ից 1805 տարի պարբերությամբ փոքր Շարերի և եգիպտական ժամանակագրությունում վկայված Ք.ծ.ա.1322թ-ից 1460 տարի պարբերությամբ Սոթիսի (Հայկյան) շրջանների հետադարձ հաշվարկների միջոցով.

1805 տարի պարբերությամբ հետադարձ հաշվարկի արդյունքում ստանում ենք` Ք.ծ.ա. 712թ. 25174322  6127  7932  9737  Ք.ծ.ա. 11542թ., իսկ 1460 տարի պարբերության դեպքում`
Ք.ծ.ա. 1322թ.  278242457027162  8622 10082  Ք.ծ.ա. 11542թ.:
Հետևաբար, ներկայիս 2012թ-ի Մարտի 21-ից սկսվող Սրբ.տարին կլինի Բուն Հայկյան Թվականության 13554թ. (11542+2012=13554):
Օրացույցի ներքևի աջ աղյուսակում նշված են ներկայիս ազգային հիմնական տոները Հին և Նոր տոմարներով արտահայտված:

Ներքևում աղյուսակների արանքում 8 թևանի Արևխաչի տեսքով պատկերված է արեգակնային տարվա եղանակների փոփոխման 45 օրյա պարբերությամբ հերթագայող օրերը:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Հ.Գ. Օրացույցը կարող եք հարցնել քաղաքի գրախանութներում, Վերնիսաժում, և գրենական պիտույքի կետերում:

No comments:

Post a Comment