Saturday, June 23, 2012

Բարի վերադարձ Հայոց Զորավոր Աստվածներին՝ հանուն եւ վասն Հայքի ու Հայի զորացման


Աստվածային Տոն՝ հազարամյակներ հետո
Գրել է ՀԱՄ   


Հայ արիները քրիստոնեության ներխուժումից հետո եւս մեկ վերականգնված Աստվածային Տոն էլ նշեցին առաջին անգամ:

Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետ, այս տարի նոր տոների շարքում արդեն նշվել են Հայոց երագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ՝ Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոները:

Մինչեւ 2012թ. Հայկական Աստվածայաին Համակարգի 8 Աստվածներից նշվել է միայն 4-ի՝ Աստվածամայր Անահիտի, Հայոց արդարադատության եւ ռազմի-զորության Աստվածներ Միհրի ու Վահագնի, ինչպեսեւ՝ սիրո Աստվածուհի Աստղիկի տոները: Այս տարի դեռ կնշվի նաեւ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը:

Իսկ հունիսի 22-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայաստան-Արցախ կապի հատվածում՝ Քաշաթաղի կենտրոն Բերձորի շրջակայքում նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայարիների հյուրընկալության, լի-առատության եւ Վարդավառ-սիրո տոնի միջեւ այլեւս ամրագրվեց ողջախոհության Աստվածուհու տոնը եւ այսուհետ կփառաբանվի Նանե Աստվածուհին, նաեւ այն ակնկալությամբ, որ Իր ողջախոհությամբ հայերին կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված ու նպատակային, գալիք ձմռանը դիմակայելուն ավելի պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար: Հայ արիները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին:

Բարի վերադարձ Հայոց Զորավոր Աստվածներին՝ հանուն եւ վասն Հայքի ու Հայի զորացման, Արցախի ու Հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման…



Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

22.06.2012թ. - Բերձոր-Երեւան

No comments:

Post a Comment