Իրանի Իսլամական հեղափոխության գվարդիայի կորպուսը խստորեն նախազգուշացրել է Թուրքիային, վերջ տալու իր գործունեությանը Սիրիայում: Իրանական կորպուսի վերնախավը պնդում է, որ թուրքական զորքերը փորձել են հատել Սիրիական սահմանը կատարելու Արեվմուտքի պատվերը ապակայունացնելու նախագահ Բաշար Ասադի ռեժիմը եւ հաստատել են որ կանգնելու են Սիրիայի կաղքին ցանկացած թրքական միջամտության դեպքում, ”քանզի ողջ աշխարհը տեղյակ է Սիրիայի եւ Իրանի ռազմավարական հարաբերությունների մասին”, հետեվաբար եթե Թուրքերը շարունակեն իրենց այս հակասական վարքագիծը, լուրջ խնդիրներ են ունենալու: Այս զգուշացումը համահունչ է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նախազգուշացումին “Թուրքիան կարող է դառնալ Իրանի հրթիռային հսկայական զինանոցի թիրախը“ :
Ըստ որոշ լուրերի, Թուրքիան իրոք փորձել է հատել Սիրիական սահմանը եւ անակնկալի է մատնվել երբ նկատվել է մոտ 400 տանկ պատրաստ դիմադրելու եւ այժմ Սիրիական բանակը զբաղեցնում է տարածք թուրքական սահմանի մոտ եւ Սիրիացիք չեն ասել որ այդ տեղակայումը ժամանակավոր բնույթ է կրում : Պատահական չէ նաեւ որ քուրդ ժողովուրդը նույնպես սկսել է պայքարել թուրքական դաժան բանակի դեմ եւ ըստ այդ աղբյուրի հետդարձի ճանապարհ գոյություն չունի եւ Թուրքիայի մասնատումը անխուսափելի է որովհետեվ հառաջադեմ մարդկությունը չի կարող թույլ տալ որ Մոնղոլ-Բարբարոսները շարունակեն գրավման տակ պահել քաղաքակրթության բնօրրանը… Worldtribune.com եւ այլ աղբյուրներ
No comments:
Post a Comment