
| Գրել է ՀԱՄ | |
| 20-10-2010 | |
| Հայ Արիական Միաբանությունը  ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը`  հայ-ադրբեջանական խնդիրներին եւ պատմությանն առնչվող, որտեղ ՀՀ ղեկավարը  խոսում է հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեզվից, տարածքներից  եւ արժեքներից, երբ թյուրք-ադրբեջանցի տերմինն անգամ չկար… Ավելի կարծր է դարձել ՀՀ տեսակետը նաեւ Արցախի հարցում, ակնկալում ենք նույնը` Նախիջեւանի առումով: Մենք ժամանակին ողջունեցինք նաեւ ՀՀ նախագահի հայկական տեսակի` հայ գենի կարեւորումը` անկախ կրոնական, քաղաքական, բնակության վայրի կամ այլ պատկանելությունից: Հայ Արիական Միաբանությունը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությոնները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այսօրինակ դիրքորոշում կորդեգրեն նաեւ Արեւմտյան Հայաստանի (հայ-թուրքական հարաբերությունների ու պատմության) եւ Ջավախքի (հայ-վրացական-հարաբերությունների ու պատմության) առումով: Հայ արիները, հայ ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում հայկականության վերազարթոնքին եւ պատրաստակամ են բոլոր ուժերը ներդնելու համահայկական արդարության հաղթանակի եւ համահայկական խնդիրների վերջնական լուծման համար` վասն եւ ի փառս Հայի ու Հայքի: Բարի վերադարձ Հայ Աստվածներին: Հայ Արիական Միաբանության Գերագույն խորհուրդ 20.10.2010թ. | 
 
 
 
 
 
No comments:
Post a Comment