Sunday, July 24, 2011

Հայկական տարածքների հարցերը շաղկապված են... - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան



Գրել է Լուսանցք   
22-07-2011
Հայկական տարածքների հարցերը շաղկապված են պատմությամբ եւ իրավունքի սկզբունքներով
Հայկական տարածքային խնդիրներն առնչվում են միմյանց ոչ միայն այն պարզ տրամաբանությամբ, որ դրանք տարածաշրջանային ծագում ունեն, քանզի հասկանալի է՝ դուրս չեն կարող լինել տարածաշրջանից, այլեւ առնչվում են այն երկրների դիրքորոշումներին, որոնք զավթել են մեր բնական ու պատմական տարածքները, հայրենիք-բնօրրանի մեծ  մասը: Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը երբեք կամեցող հարեւաններ չեն եղել, ավելին՝ Հայաստանի ու հայության ոչնչացմանն ուղղված քայլերում համագործակցել ու համագործակցում են: Եթե շատերի համար է հստակ, որ թուրքն ու ադրբեջանցին մեր թշնամիներն են, ապա ոմանք վրացիների առումով դեռ կասկածներ ունեն: Սակայն, եթե Վրաստանը պարզա-պես մի քիչ կամեցողություն դրսեւորեր, ապա Հայաստանը դուրս չէր մնա ոչ միայն տարածաշրջանային միջազգային ռազմա-տնտեսական ծրագ-րերից, այլեւ՝ Վրաստան-Հայաստան-Իրան առանցքը թելադրող կդառնար համաթրքական առանցքի նկատմամբ: Բայց չէ, դա չի լինի, քանզի Վրաստանը նույնպես հիմնված է այլոց տարածքների վրա (Հայաստան, Աբխազիա, Օսիա եւ այլն), ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը:
Ուստի, որքան էլ մենք չուզենք, միեւնույնն է՝ Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի ու Արեւմտյան Հայաստանի հարցերը շաղկապված են, եւ այդ հայկական տարածքների առանձին-առանձին միջազգային արծարծումները թերի են լինում վերջնահաշվում: Իսկ ամբողջական ներկայաց-նելու պարագայում հստակ երեւակվում է, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի հարեւանների հետ... Ինչից դեռ պաշտոնական Երեւանը խու-սափում է:Սա մտահոգում է շատերին, թե ինչպես կարելի է մի քանի ճակատներով պայքարել կամ քաղաքականություն կիրառել: Բայց նշենք, որ այս խաբ-կանքը, քանզի նման հարցն ինքնին խաբկանք է, չի կարող երկար ժամանակ չհնչել, որովհետեւ բոլորիս համար էլ պարզից պարզ է՝ ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն են մեր թշնամիները, այնպես էլ՝ վրացիները: Առաջին երկուսը դա անում են բացահայտ եւ ամեն գնով, եր-րորդը դա անում է ժպտալով ու դավադիր կեցվածքով...Մենք ուզենք, թե չուզենք, ասենք, թե չասենք, դրանից ոչինչ չի փոխվում, փաստն առկա է: Պարզապես սովորել են մեզ խաբելով հանգս-տացնել, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում... Իսկ այդժամ էլ ողբ ու լացով փորձում ենք այլոց գութը շարժել, ինչը ավելի մեծ խաբկանք է: Ե՞րբ ենք սթափվելու եւ ճշմարիտն ու ճշմարտանմանը զատելու...Ինչեւէ, եթե անգամ Կովկաս կոչված տարածաշրջանում (Հայաստանը հաստատ Կովկասում չէ՝ աշխարհագրորեն Հայկական բարձրավանդակում է) Թուրքիային մի կողմ դնենք, ապա Ադրբեջանի ու Վրաստանի զավթած հայկական տարածքների հարցերը սխալ է միասնական չարծարծելը: Առանձին են արծարծվում, դրա համար էլ խնդիրը միջազգային ասպարեզում հարեւանական վեճերի մակարդակից այն կողմ չի անցնում: Հետո՝ արտաքին խնդիրները չեն կարող չազդել նաեւ ներքին կյանքի վրա: ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտումից ու հստակ-վստահ քաղաքականությունից: Ուստի՝ Հայաստանը պետք է մշտա-պես լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ: Այլ ոչ թե մեր տարածքները «գրկած նստած» Թուր-քիան, Ադրբեջանն ու Վրաստանը՝ մեր հողերի հաշվին մեզ տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելով դառնան գործոններ:Եթե Արեւմտյան Հայաստանի խնդիրը առժամանակ Կովկասի տարածաշրջանի հարցերից ազատ թողնենք, ապա ներկայումս կարեւորագույնը Արցախի հիմնախնդիրն է: Այն ինչքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարեւոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ հայության հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաեւ՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահե-րի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավա-գույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) Ադրբեջանի կազմում: Որեւէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, չի կարելի անել, քանզի զիջումը նոր զիջումնե-րի է հանգեցնելու (առաջին քայլը ճակատագրական կլինի)... Արցախը (ինչպես որեւէ հայրենյաց տարածք) համայն հայության հարցն է: Արցախը, ազատագրված եւ ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) տարած-քները Հայ Ազգի Արարչական Բնօրրանն են եւ Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, եւ ոչ մեկ անհատի՝ առավել եւս դավադիրի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը եւ ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայ-լերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին...  Ուստի այլեւս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պիտի լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքե-րը կան: Պատմականորեն (ոչ միայն հայոց պատմությամբ) այդ փաստը անժխտելի է, ինչքան էլ թուրք-ադրբեջանցիները իրենց սրա-նրա ժառան-գորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, եւ մնում է ամրագրել իրավական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից՝ այլասերելով նաեւ այլոց սրբությունները... Ուստի սրանց ապացուցե-լու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված հանձնախմբերն էլ՝ անիմաստ... լուծումը կտան հայ ազատարարները: Իսկ առայ-ժմ խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է եւ հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը...  ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրա-պետությունը չունի «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնա-յին Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտե-զի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսա-նը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը եւ այլ տարածքներ: Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այ-սօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգություն-ից» էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատեւման, որին վաղուց է հասել ու ավելի քան 20 տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին) հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որեւէ լուրջ իրավա-կան հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու եւ միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո եւ դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշ-խարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքնե-րում, մոտ 207,7 հզ. բնակչությամբ եւ 5 հզ. քառ. կմ տարածքով, իսկ մինչ այդ՝ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշ-ման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից եւ հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն. շուրջ 108,6 հզ. մասնակիցներից 108,5 հզ.-ը վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կով.բյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:Իրավաբանական ճեղքվածք կա մի հարցում եւս. Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» եւ իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կովբյուրոյի տխրահռչակ որոշումը, եւ միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հան-րապետության հռչակագիրը (նաեւ արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաեւ՝ Նախիջեւանը), կամ գո-նե իրենից իրավացիորեն «հեռացնում» է մեր պատմական տարածքները, նաեւ՝ Դաշտային Արցախը: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին եւ միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռեւս...Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, եւ մեզ առայժմ պարտադրված հարեւան պետութ-յան հետ լուծելու ենք նաեւ Նախիջեւանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբե-ջանին: Այսօր խախտված են նաեւ այդ պայմանագրի Նախիջեւանին վերաբերող կետերը: Իսկ Նախիջեւանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ: Այսպես Արցախի եւ նախիջեւանի հիմնախնդիրները պետք է արծարծվեն միաս-նաբար, ինչը ավելի կամրապնդի մեր դիրքերը միջազգային հիմնավորումներում: Պատմականորեն Նախիջեւանի տարածքը Հայաստանին պատկա-նելն ապացուցելը նույնպես որեւէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը ներկայումս այդ տարած-քում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու տրամաբանական ծավալումը:Նախիջեւանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (նաեւ՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են ար-ձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձեւա-կանորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական: Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հա-յերի մասնակցության, եւ ինքնին ապօրինի է ու մեզ համար անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար, եթե Ռուսաստանի Դաշնությունը հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ վերջնականապես ճշտի իր հարաբե-րությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի՝ Նախիջեւանի կարգավիճակի մասին հոդվա-ծը.- «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 1-ին (գ) հավելվածում նշված սահման-ներում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում (որը երբեք եւ ոչ մի հարցում շահեկան չեղավ հայերիս համար), Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջեւանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետութ-յուն եւ մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք: Այս դեպքում խախտվել է նույնիսկ անօրինական պայմանագիրը, եւ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:Նախիջեւանի ներկայիս տարածքը 1918թ. նոյեմբերի 30-ից 1919թ. հուլիսի վերջերը, փաստացի եւ իրավաբանորեն եղել է ՀՀ կազմում: Իսկ 1919թ. հուլիսից 1920թ. դեկտեմբերի 2-ը Շարուր-Նախիջեւանը իրավաբանորեն համարվել է ՀՀ տարածք, բայց փաստացի փոխնիփոխ գտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի, առանձին վայրերում (օրինակ՝ Գողթն) ՀՀ վերահսկողության ներքո, մինչեւ 1921թ. ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի կնքումը: Այս փաստերը եւս իրավաբանորեն հեռացնում են Նախիջեւանը Ադրբեջանից եւ թույլ են տալիս անդրադառնալ մինչ խորհրդային պատմական անցյալին, որից սկզբունքորեն հրաժարվել է Ադրբեջանը: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին զուգընթաց՝ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի-տեղահա-նությունների համատեքստում պետք է արծարծել նախիջեւանահայերի ցեղասպանության փաստը, որն իրականացվել է էթնիկական, հոգեւոր, մշակութային եւ ֆիզիկական բնաջնջման նպատակով, որի ընթացքում էլ Նախիջեւանը բռնակցվել է Ադրբեջանին: Հետագայում «սպիտակ» ցեղաս-պանության միջոցով ամբողջապես հայաթափվեց Հայաստանի այդ տարածքը: Այս առումով, կարծում ենք, տեղին կլինի նախիջեւանահայերի ցե-ղասպանության օր ճանաչել 1988թ. նոյեմբերի 29-ը, երբ վերջին հայը պարտադրմամբ լքեց Նախիջեւանը, իսկ տեղի բնիկ հայերը զրկվե-ցին արցախահայերի օրինակով իրենց հայրենիքը պաշտպանելու բնական իրավունքից ու հնարավորությունից:  Այս հարցի «աշխուժացման» խնդրում մեծ դերակատարություն կարող է ունենալ Իրանը: Ժամանակին Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի (XVll դ. սկիզբ) իրագործած սխալի հետեւանքով հիմնականում հայաթափվեց Նախիջեւանը, եւ այդ տարածքը բնակեցվեց մահմեդական եկվորներով...Վրաստանի հետ բարիդրացիական խաղերը այլեւս ձեռնտու չեն: Ուժեղ եւ միասնական Վրաստանի առկայությունը շահեկան չէ ՀՀ-ի համար, ինչ-պես շահեկան չեն կայունության ձգտող Թուրքիա եւ Ադրբեջան պետությունները: Մանավանդ, որ Թբիլիսին հակաթուրքական ճակատում չէ: Անդրկովկասում անհրաժեշտ է որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, եւ դա Հայաստանը պետք է լինի: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա դեռ վրացապատկան Ջավախքի «անջատման» հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա (իրենց գյուղերով եւ հարակից տարածքնե-րով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Իսկ շաղկապվելով Արցախի ու Նախիջեւանի արծարծումներին՝ Ջավախքի հարցը կարող է այնպիսի արագ լուծում ստանալ, ինչպես Աբխազիայի ու Հարավային Օսիայի: Այս եւ այլ դրդապատճառներով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի եւ Հարավային Օսիայի հետ (թեկուզ՝ ՀՀ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պիտի ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայն-քը անհրաժեշտ է, որ լինի հզոր եւ ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջեւ առկա հիմնահարցերը հարթեցնե-լու, թեկուզ միջնորդ լինելու առումով: Այլապես այս երկրի հայությանը բացի ձուլումից, կարող են սպառնալ նաեւ այն վտանգները, որոնք մշտառկա են հայերի հանդեպ Թուրքիայում ու Ադրբեջանում: Անհրաժեշտ է առաջ քաշել Համակովկասյան տան ստեղծման մեկ այլ տարբերակ (չեչենականը՝ ընդգծված մահմեդական բնույթի է, իսկ վրացականը՝ զուտ տն-տեսական), որը կհամախմբի Կովկաս-Անդրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնա-հավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցի կազմավորումն արդեն իսկ առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երեւան կենտրոնը կպաշտպանի բնիկների շահերը տարածաշրջան ներթափանցած ու իրենց տեր զգացող քոչվորներից: Կովկաս-Անդրկովկասի ու Մերձավորարե-ւելյան մեզ թշնամական ազգերի հետ հարաբերություններում պետք է նպատակայնորեն օգտագործել նաեւ մահմեդականության (իսլամի) պառակ-տումը (սունիներ, շիաներ, վահաբիտներ եւ այլք)՝ ի նպաստ ՀՀ շահերի:     ՀՀ-ում անհրաժեշտ է ստեղծել նաեւ տարածաշրջանային (այնուհետեւ՝ համաշխարհային) քաղաքական դաշինք, որում կընդգրկվեն պետականութ-յուն չունեցող եւ փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, որը նույնպես կբարձրացնի Հայաստանի քաղաքա-կան վարկը եւ միջազգային կարգավիճակը:
Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment