Sunday, July 24, 2011

Վարդավառ՝ հանուն սիրո եւ հայրենյաց. Հայ արիները վարդավառը տոնում են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստաններում

Գրել է Լուսանցք   
22-07-2011
Կհանդիպենք մեկամսյա արձակուրդից հետո
Շատ կուզեինք, իհարկե, արձակուրդ չգնալ, որովհետեւ արձակուրդը թերթ-ընթերցող կապը խզում է մի տեսակ: Բայց եւ ամառային այդ արձա-կուրդն անհրաժեշտ է անձնակազմին՝ հետարձակուրդյան օրերին նոր ու թարմ ուժերով ներկայանալու, ստեղծագործելու: Ալավերդուց մեր հավատարիմ ընթերցողներից մեկը հենց իմացավ, որ ամառային դադար ենք վերցրել, նեղսրտեց. «Բոլորո՜վ մի գնացեք, հեր-թով»:Սիրելիներս, ճիշտ եք, լավ տարբերակ է, բայց այդ շքեղությունը մեզ թույլ տալ չենք կարող. մեր անձնակազմը փոքրաթիվ է, ուստի՝ հերթ կանգնելն էլ՝ անհնար:Կհանդիպենք օգոստոսից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 2-ին: Կհանդիպենք միմյանց կարոտած, փոխադարձ ստեղծագործական առաջարկներով, նաեւ՝ առողջ քննադատությամբ՝ ի շահ հայի ու հայի երկրի:
«Լուսանցք»-ի խմբագրակազմ
Վարդավառ՝ հանուն սիրո եւ հայրենյաց
Հուլիսի 30-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի թեկնածուները կանցկացնեն Հայոց Վարդավառի տոնական եւ ծիսական արարողություն՝ կփառաբանեն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին:Ի պատասխան «Լուսանցք»-ի հարցման, ՀԱՄ գրասենյակի լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ Վարդավառի տոնը իրենց Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի քրմի թեկնածուները կանցկացնեն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում: Արեւելյան Հայաստանում ծեսի անցկացման վայրը կորոշվի մի քանի օրից, ինչի մասին լրացուցիչ տեղյակ կպահեն: Իսկ առայժմ քննարկում են Վարդավառի տոնակատարության հնարավորությունները Գառնիում, Մեծամորում, Էրեբունիում կամ մարզային որեւէ հնավայրում: Արեւմտյան Հայաստանում Վարդավառի ծիսական արարողությունը կանցկացվի Մշո տարածքում: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի 3 թեկնածուներ հուլիսի 30-ին կլինեն Արեւմտյան Հայաստանի Մուշ բնակավայրում եւ հնավայրերից մեկում կանցկացնեն հայ-արիական ծես՝ փառաբանելով Աստղիկ Աստվածուհուն, հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ Նախնյաց Հոգիներին...Հայ քրմական ծեսով կփառաբանվի եւ կվերաօծվի Հայոց Հայրենիքը, նաեւ ձոներ կուղղվեն Հայ Աստվածներին՝ Հայք-Հայաստանի վերամիավորմանն ու զորացմանը նպաստելու համար: Հենց նույն օրը եւ նույն ժամին Հայաստանում էլ տեղի կունենա Վարդավառի տոնական ու ծիսական արարողությունը, որտեղ նույնպես ձո-ներ կհնչեն նույն նպատակների իրականացմանը ուղղված: Ավանդական ջրոցին էլ կդառնա տոնի հիմնական միջոցառումը, եւ օծված ջրով ու Աստղիկ Աստվածուհու հովանավորած տիեզերական սիրով կմաքրվեն մասնա-կիցների մարմիններն ու հոգիները, ինչն էլ նախանշում է վարդավառի խորհուրդը:ՀՀ-ում նաեւ Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդավառը՝ հուլիսի 31-ին: Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության՝ Վար-դավառի տոնը, որի կրոնական խորհուրդը իբր կապված է Հիսուսի՝ իր 3 առաքյալների հետ Թաբոր լեռը բարձրանալու հետ: Այնտեղ առաքյալները ննջում են, ապա արթնանում կուրացնող լույսից եւ տեսնում՝ լույսը ճառագում է վարդապետից: Լույսը վկայությունն է սրբության մաք-րության, աստվածության: Եկեղեցականները չեն ժխտում, որ Վարդավառի տոնը համընկնում է նաեւ հեթանոսական ժամանակներում նշված՝ Աստղիկ Աստվա-ծուհու տոնի հետ: Ըստ ժողովրդական սովորույթի, որը գոյություն է ունեցել նաեւ հեթանոսական ժամանակներում, մարդիկ իրար վրա ջուր են ցողել: «Ջուրը մաքրության նշան է, ջրով Հիսուս մկրտվեց Հորդանանում, հայոց եկեղեցին ընդունում է եւ դեմ չէ ժողովրդական սովորույթներին»,- ա-սում են եկեղեցականները, չնայած հաճախ անթաքույց ընդվզում են ինչպես Տրնդեզի կրակ վառելու, այնպես էլ՝ Վարդավառի ջուր ցողելու հին սովորույթի դեմ: Սակայն ազգային սովորույթներն առավել ուժեղ են, ինչպես չգրված հին ավանդական օրենքները, սովորութական իրավունքը, որի դեմ 1700-ամյա պայքարը այդպես էլ անարդյունք ավարտվեց:
Վահագն Նանյան
Ի՞նչ ճաք է Սանահինի ճաքը
Սոցիալական ցանցերում վերջին օրերին Սանահինի վանական համալիրի հետ կապված աղմուկը (ըստ մամուլի հրապարակումների՝ Գարեգին Բ-ն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը գործ չունի «Հայաստանի լեռներում գտնվող վանքերի եւ եկե-ղեցիների հետ»,- հեղ.) պատճառ դարձավ, որ երեկ կառավարության նիստի օրակարգի ձեւավորումից առաջ վարչապետն անդրադառնա խնդրին: Ներկայացվող պարզաբանումը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանինն է:- Ըստ այդմ, ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999թ.-ից գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փոր-ձաքննություն: Ոստի՝ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնո-լոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով չափագրումներ են արել՝ հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արեւմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրնե-րը հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ: Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո՝ հասկանալու, թե ինչ դինա-միկա ունի ճաքը եւ որ ուղղությամբ է այն զարգանում: Մայիսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, եւ հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր: Զուգահեռաբար՝ պետբյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել ենք, որ Սանահի-նում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը եւ հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված: Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները՝ ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաեւ լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին: Նախագծի համար 2011թ. պետբյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ գումար: Ի դեպ, 2011թ. սեփականության իրավունքով հուշարձանը հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment