Sunday, July 17, 2011

ՄԱԿ-ը մղում է հայրենատիրությա՞ն - Միացյալ Արցախ՝ Գանձակ մայրաքաղաքով



Գրել է Լուսանցք   
15-07-2011
ՄԱԿ-ը մղում է հայրենատիրությա՞նՄիացյալ Արցախ՝ Գանձակ մայրաքաղաքով
Եվրոպական Կոսովոյի անկախության ճանաչմանը հետեւեց աֆրիկյան Հարավային Սուդանի անկախության ճանաչումը, ընթացքի մեջ է ասիական Պա-ղեստինի անկախության հաստատման խնդիրը ՄԱԿ-ում: Քրիստոնյա եւ սլավոնական Սերբիան, որքան էլ տարօրինակ է, նույնպես ճանաչեց իր պատմական տարածքի՝ Կոսովոյի անկախացումն ու մահմեդա-կանացումը՝ թուրք-ալբանացումը: Հյուսիսային Սուդանի արաբական եւ մահմեդական հատվածը նույնպես ճանաչեց Հարավային Սուդանի քրիստոնյա եւ հեթանոս բնակչության ինքնորոշման իրավունքը: Իսրայելի առջեւ խնդիր է դրված ճանաչելու Պաղեստինի ինքնավա-րության անկախությունը, ինչը դեռեւս ձգձգվում է:
Իսկ ահա, Արցախի անկախության խնդրի առումով, որ շուրջ 20 տարվա պատմություն ունի եւ այդ հայկական տարածքը գործում է որպես անկախ պե-տություն, որեւէ միջազգային արձագանք չկա: Ադրբեջանի ճանաչման մասին էլ չենք խոսում:Անգամ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախությունը, բայց Արցախի հարցում լռում է:Հիմա էլ Մերձդնեստրի ճակատագիրը կարող է որոշվել Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարների հանդիպման ժամանակ:Վերլուծաբանները նշում են, որ եռանախագահների կազանյան հանդիպման ձախողումից հետո, երբ արցախյան հարցը դոփեց տեղում, ՌԴ նախա-գահ Մեդվեդեւը կանի ամեն ինչ, որպեսզի «փրկի» Հաննովերում կայանալիք Մերձդնեստրի հիմնահարցին նվիրված գագաթաժողովը:Այսինքն՝ ՄԱԿ-ը եւ այսպես կոչված միջազգային հանրությունը գերտերությունների հետ մեկտեղ կարողանում են մասնատել երկրներ՝ խախտելով իրենց իսկ հռչակած տարածքային անձեռնմխելիության իրավունքները, միաժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքը առաջ մղե-լով, բայց Արցախ-ԼՂՀ հարցում ավելի քան 20 տարի խաղեր են տալիս: Իսկ խաղում են, որովհետեւ սրանց պետք է մեր տարածաշրջանում միշտ ներկա մնալու պատճառ ունենալ: Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում է պատճառ, իսկ մերթընդմերթ երեւակվող Ջավախ-քի հարցը՝ հայ-վրացական: Կան նաեւ հայ-թուրքական, թուրք-վրացական եւ ադրբեջանա-վրացական խնդիրներ: Այնպես որ, ամեն բան պահվում է մի-ջազգային զավթարար ուժերի ձեռքին, իսկ Կովկասյան կոչված տարածաշրջանը հեռու է մնում ինքնուրույն կարգավորման գործընթացից: Երեւանն ու Ստեփանակերտը դեռ հայտարարում են, թե ամեն ինչ անելու են, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ սա ձեռնտու հայ-տարարություն է վերոնշյալ ուժերի համար, որոնք մեկումեջ սաստում են Բաքվին՝ ռազմատենչ հայտարարությունների պատճառով, սակայն չեն պատժում, որովհետեւ մի օր կարող է նաեւ պատերազմի կարիք ունենան...…ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումները, սակայն որեւէ ձեւով չեն ակնարկում Արցախի անկախ կարգավիճակի մասին:Իսկ բանակցային գործընթացի ամենամեծ եւ առաջնային խնդիրը, որպես լիիրավ կողմ, ԼՂՀ-ի մասնակցությունն է բանակցություններին: Եթե ԼՂՀ-ի օրինական ներկայացուցիչները չկան բանակցություններում, որեւէ գործընթաց չի կարող վերջնական լուծում ստանալ:Արցախին հնարավոր է դարձնել բանակցությունների լիիրավ կողմ եւ դրա առաջին քայլը ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը հիմնավորված կլինի փաստաթղթերով՝ առաջինը՝ զինադադարի մասին պայմանագրով, որ-տեղ կա ԼՂՀ իշխանությունների ստորագրությունը եւ երկրորդ՝ 1996թ. Բուդապեշտի գագաթնաժողովում ԼՂՀ-ն ամրագրվեց հակամարտութ-յան լիարժեք կողմ: Միայն 1998թ., երբ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ եւ սկսեց ներկայացնել ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, սխալ մոտեցում կիրառվեց, իչնը շարունակվում է առ այսօր: Եթե ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը հաստատվեր ՀՀ 2-րդ նախագահի օրոք, ապա նրա՝ ՀՀ եւ ԼՂՀ կողմից հանդես գալը կդառնար օրինական եւ ուժեղ քայլ: Սակայն հիմա հակառակն է:Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի ընթացքում քվեարկության էր ներկայացված «Ամրապնդելով ԵԱՀԿ արդյունավետությունն ու գործունակությունը. Նոր մեկնարկ Աստանայի գագաթաժողովից հետո» բանաձեւի նախագիծը: Փաստաթուղթը մասնա-վորապես անդրադառնում էր նաեւ ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ արցախյան: Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություն-ները հանդես էին եկել առաջարկով‘ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը փոխարինելու «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» ձեւակերպմամբ, բայց հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել այդ փորձերը:Քվեարկության ժամանակ ադրբեջանական ուղղման օգտին քվեարկել են նաեւ Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ներկայացուցիչները: 37 երկիր քվեարկել է այլ կերպ եւ խնդիրը համարվել է կարգավորված: Ամերիկյան «Washington Post» պարբերականի լրագրողը այցելել էր Արցախ եւ ներկայացրել իրական պատկերը: Սա իհարկե Ադրբեջանում խիստ հայամետ հոդվածը  են համարել: Անդրադառնալով ադրբեջացիների կողմից բարձրացված այն հարցին, թե ինչու է «Ղարաբաղի մայրաքաղաքը հոդ-վածում անվանվել Ստեփանակերտ, այլ ոչ թե Խանքենդի», ինչպես անվանում են ադրբեջանցիները, լրագրողն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ քաղաքն անվանվել է Ստեփանակերտ, եւ դա է պատճառը, որ նա օգտագործել է քաղաքի հայկական անվանումը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով եղավ Վաշինգտոնում եւ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտու-ղար Հիլարի Քլինթոնի հետ:Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաեւ արցախյան հիմնախնդրի հետ կապված վերջին առաջարկությունները: Հիշեցնենք, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին էր հանձնել ՌԴ նախագահ Մեդվեդեւի ուղերձը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված առաջարկներով»:Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե ՌԴ նախագահը այլ հարցերի հետ միասին, սկսել է առավելագույնս արծածել նաեւ ԼՂՀ հիմնախնդիրը, քանի որ գալիք նախագահական ընտրություններին սա կարող է ձայներ եւ քաղաքական դրական լիցքեր ձեռք բերել: Եթե այդպես է, ապա սա եւս մի վտանգավոր խաղ է մեր ռազմավարական գործընկերոջ կողմից սկսած:ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձեւաչափը ԵԱՀԿ շրջանակներում չի փոխվի թերեւս, բայց չի բացառում, որ գործընթացին լրա-ցուցիչ օժանդակություն ցուցաբերի ԵՄ-ն, ինչը թուրք-եվրոպական համագործակցությունը փորձում է կապել հայ-թուրքական խնդիրների հետ: Չնայած հայ-թուրքական արձանագրությունների մեջ, որոնք ստորագրվել են, ոչ մի խոսք չկա ԼՂ-ի մասին, բայց արցախյան խնդրին առնչվող հայտարարություններով թուրքերը հետ են կանգնել արձանագրություններից եւ դա են պատճառ բերում, թե ինչու չեն բացում սահմանը: Բայց քանի որ կա միջազգային ճնշում, ապա քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսություն ծավալելու փորձով թուրքերը որոշ հայկական կազմակերպությունների հետ արհեստական շնչառություն են տալիս արձանագրություններին, ինչը ձեւական բն-ույթ է կրում, եւ այս պահին ձեռնտու է թուրքական խաղին:ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռնությամբ հանդիպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են Մինսկի խմբի հա-մանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման խնդիրները՝ հաշվի առնելով Կազանյան հանդիպման արդյունքները: Քննարկվել են նաեւ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, որպես բանակցային գործընթացում միջնորդ պետությունների ձեռնարկված գործողությունները:Իսկ ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը վստահեցնում է, որ այսօր ԼՂՀ-ին հնարավոր չէ պարտադրել որեւէ որո-շում, եթե նույնիսկ ուժով փորձեն ԼՂՀ-ին որոշում պարտադրել, ապա այն միանշանակ կարող է հանգեցնել պատերազմի: Կազանում տեղի ունեցած հանդիպումը նա համարում է ոչ թե ձախողում, այլ հայկական կողմի համար հաղթանակ. «Մադրիդյան սկզբունքները չեն բխում հայկական կողմի շահերից եւ չպետք է հիմք դառնան ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Հաջողություն է, որ Կազանում դրանք չընդուն-վեցին»:Ադրբեջանը չի ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ Արցախը վաղուց կայացած անկախ պետություն է եւ Բաքվի դիրքորոշումը ուղղված է այդ փաստի միջազգայնորեն հերքմանը, այլ ոչ թե հարցի իրատեսական կարգավորմանը:ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն էլ նշել է, թե Ադրբեջանն ինքն իր վար-կանիշն է նվազեցնում՝ անհիմն մերժելով Արցախի անկախությունը, «գովազդում է» Արցախը, իսկ միջազգային հանրությունը եւս մեկ անգամ համոզվում է, որ «այդ երկրի ղեկավարները հոգեկան խանգարման մեջ են գտնվում»: Ադրբեջանն անգամ իր համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում» է ընդգրկում այն անձանց, ովքեր առանց Բաքվին տեղյակ պահելու ու այդ երկրի համաձայնությունը ստանալու այցելում են Ար-ցախ: Իսկ այդ ցուցակը համալրված է մեծ թվով մտավորականներով, քաղաքական գործիչներով, դիվանագետներով, լրագրողներով ու խորհրդարանականնե-րով:Ադրբեջանում մի խնդիր էլ է վերհանվել: Կրկին սկսել են քննարկել Բաքվից մայրաքաղաքը տեղափոխելու կամ նոր քաղաք ստեղծելու գաղափա-րը: «Ուրբանիզացման մակարդակը հասել է այն կետին, որ առկա ենթակառուցվածքը չի համապատասխանում ժողովրդագրական պահանջներին,- նշում են տեղի զլմ-ները եւ հավելում,- նման եզրակացության է եկել գիտա-հետազոտական եւ կայուն զարգացման կենտրոնը»: Այս հարցը քննարկվում է 2000թ., սակայն այս խոսակցությունները ավելի ակտիվացան 2006թ.: Ըստ տեղեկությունների՝ նոր վարչական կենտրոնը պետք է լինի հյու-սիսում: Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում է ավելի քան 3,5 միլիոն մարդ: Պատճառներն ավելի քան հայտնի են, Արցախի պատերազմի հետեւանքով մեծ թվով փախստականներ աշխատանք գտնելու նպատակով հաստատվել են Բաքվում: Եթե մինչեւ 1985թ. Բաքվի կենտրոնում մեկ հեկտար տարած-քում բնակվում էր 100-110 մարդ, ապա հիմա՝ 350-400 մարդ:Վերջին տարիներին քննարկումները, կապված նոր մայրաքաղաքի հետ, ակտիվ չեն եղել, այն կարող է կապված լինել համաշխարհային տնտեսական ճգ-նաժամը հետ, քանի որ Ադրբեջանը նշելու է անկախացման 20-ամյակը, չի բացառվում, որ կկառուցվի նոր մայրաքաղաքը:Բայց խոսում են նաեւ, որ չարժե խոսել այս թեմայով, քանի չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը: Միայն այս հակամարտության լուծումից հետո կարելի է խոսել մայրաքաղաքի տեղափոխության մասին եւ այս դեպքում իդեալական տարբերակը համարում են մայրաքաղաքը Գյանջան -տեղափոխելը: Գյանջան գտնվում է Հարավային Կովկասում՝ կենտրոնում, ադրբեջանցիներից շատերն են նշում, որ «եթե ուսումնասիրենք Ադր-բեջանի, Վրաստանի ու Հայաստանի, սահմանները ինչպես նաեւ Գյանջայինը, ապա կտեսնենք, որ նրանք գտնվում են գրեթե նույն հեռավորութ-յան վրա»: Ելնելով աշխարհագրական տեսանկյունից՝ Գյանջան թույլ է տալիս իր ենթակառուցվածքով դառնալ տարածաշրջանային կենտրոն. այսպես են կարծում մեր կենտրոնապաշտ հարեւանները: Սակայն, մենք կարծում ենք, այստեղ մեկ այլ նպատակ կա, որը խնամքով թաքցնում են: Ժամանակին, երբ ԽՍՀՄ-ը քանդվեց, շատերն էին կարծում, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ «եղբայրական հանրապետությունները» մեծ տարածք-ներով չանկախանան: Երկար ժամանակ խնդիրներ էին լինում հատկապես Ուկրաինայի (Ղրիմի հարցով) եւ Ղազախստանի հետ, որի հսկայական հյուսիսային տարածքներում հիմնականում ռուսալեզու բնակչություն է բնակվում: Ուկրաինան Ղրիմի հարցը թեժացրեց ղրիմի թա-թարների գործոնով, իսկ Ղազախստանը մայրաքաղաքը Ալմաթայից տեղափոխեց հյուսիս՝ Աստանա եւ հասկացրեց, որ չի պատրաստվում երկրի նոր մայրաքաղաքը տալ ռուսներին:Հիմա Գյանջա-Գանձակի մայրաքաղաք դառնալու հարցը նույնպես քաղաքական խնդիր է եւ հայկական տարածքների սեփականացման մի հերթական մայրաքաղաքախաղի փորձադաշտ:Այս իրավիճակը եւ ՄԱԿ-ի համառությունը՝ Արցախի անկախության անտեսմանն ուղղված, գուցե վերջնականապես խթանեն հայկական հայրենատի-րական ձգտումները եւ միացյալ Հայաստանից առաջ վերակերտենք միացյալ Արցախը:Գանձակ մայրաքաղաքով:
Արման ԴավթյանԱրտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment