Sunday, July 17, 2011

Հայ մշակույթի ինքնության պահպանության հրամայականը - քուրմ Մանուկ



Գրել է Լուսանցք   
15-07-2011
Հայ մշակութային ինքնության պահպանության հրամայականը
Նախ՝ հարցից խոսելու իրավունքի մասին: Այսօր ով ասես հայ ինքնությունից ու, մասնավորապես, մշակութային ինքնությունից չի խոսում: Անգամ հայ քրիստոնյան, ում դավա-նանքն ի սկզբանե հակաազգային (հակահեթանոսական) է եղել ու ում ուշքն ու միտքը օտար մշակութաստեղծ անձինք (Հիսուսը, Պողոսը, Պետ-րոսը, Գրիգորիսը...), օտար մշակութային արժեքները (եբրայական Բիբլիան, դրա հիմամբ գրված հազար ու մի գրքերը), խորհրդանիշերն, ավե-լի ստույգ՝ կուռքերն (խաչը, եկեղեցին, նկար-պատկերները...) են եղել: Ազգային ինքնությունից է խոսում նաեւ հայ քրիստոնյային շատ հարազատ, նրա գաղափարական մյուս կեսը՝ հայ դեմոկրատ-լիբերալիստը, ում գաղափարախոսությունը անհայրենիք թափառաշրջիկ մարդկանց գլուխներից է դուրս եկել ու որ այդպիսին լինելով՝ թշնամական է ամեն ազգայինի նկատմամբ: Դե՜, ազգային ինքնության թեման նորա-ձեւ է, հայ հակաազգայնականն էլ դա իրեն փեշակ է դարձրել: Պետք է չէ՞ հայ քրիստոնյան ու հայ դեմոկրատ-լիբերալիստը նորաձեւությամբ առաջնորդվեն ու դուր գան մասսային... Թեեւ նրանց, որպես հայ անհատի մեջ, անգիտակցաբար գուցե արյան կանչն է խոսում:
Բայց մի կողմ թողնենք այդպիսի՝ հայ ազգային ինքնությունը անինքնության հետ խառնողներին ու հարցին մոտենանք ըստ էութ-յան: Զուտ հայկական տեսանկյունից...Ի՞նչ ենք հասկանում հայ ինքնություն ասելով: Դա հայ ազգային որակական հատկանիշների (կենսաբանական-ծագումնաբանական, հոգեւոր, լեզվա-կան, հոգեւոր-մշակութային, բարոյական, պատմական, կենցաղային, իրենց ենթամասերով) ամբողջությունն է: Հայ ինքնության պահպանութ-յան գլխավոր երաշխիքը հայոց բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհն է: Հայ ինքնության այդ ամբողջական կազմի որեւէ մասի բացակայութ-յան դեպքում հայ ինքնությունը աղճատվում է: Հայ մշակութային ինքնությունը հայ ինքնության օրգանական բաղադրիչն է: Այն մեծ ազդեցություն է թողնում հայ կյանքի ընթաց-քի վրա: Հայը պահպանե՞ց իր մշակութային ինքնությունը՝ բնականոն կյանքով կապրի (չէ՞ որ մշակույթը կյանքի ուժական հիմունքնե-րից է), չպահպանե՞ց՝ հազար ու մի փորձանքների կհանդիպի: Հատկապես վերջին երկու հազար տարիներին հայի գլխին եկած կրոնական ու քա-ղաքական բազմատիպ պատուհասների պայմաններում հայ մշակութային մեծերի կողմից հայ մշակութային ինքնության պահպանումը ե-ղել է նրա լինելության գլխավոր երաշխիքներից մեկը: Դրա հետ մեկտեղ այդ ժամանակահատվածում հայ կյանքում տեղի ունեցած շատ ողբեր-գությունների պատճառներից մեկը եղել է հայ ընդհանրական (մասսայական) մշակութաստեղծ գիտակցության կողմից օտար մշակութային հո-սանքներին՝ հելլենականությանը, զրադաշտականությանը, քրիստոնեությանը, մարքսիզմ-լենինիզմին, այսօր՝ այդ ամենին շատ հարազատ դեմոկրատիա-լիբերալիզմին կուլ գնալով: Այսօր հայ կյանքում դիտվող ահավոր խաթարումները հետեւանք են մասնավորապես հայ մշակութա-յին ինքնության չպահպանման: Հայը ունի մշակութային իր յուրակերպությունը, իր կյանքը, մշակույթ արարող ու ստեղծող իր ավանդույթներն ու հարացույցերը (լեզու, միտք, զգացում, ըմբռնում-հասկացում, ապրումայնություն, տրամաբանություն, ճաշակ), իր մշակութային նախատիպարները (ո-րոնցից ծագում ու որոնց վրա հենվում է ողջ հայ մշակութային աշխարհը), իր մշակութային մեծերին, ովքեր լավագույնս են արտահայտել հայ մշակույթի որպիսությունն ու ովքեր հայ մշակութային աշխարհում չափ տվողի դերն են ստանձնել: Այդ ամենի պահպանությունն էլ հենց պայմանավորում է հայ մշակութային ինքնությունը: Հայ մշակութային ինքնություն. ասել է թե՝ հայ մշակութային տոհ-միկություն (ցեղայնություն), ազնվականություն ու մաքրություն:  Հայ մշակութային ինքնության հիշյալ բաղադրիչներից գլխավորը նախատիպարային (արխետիպային) բաղադրիչն է, որի միջուկը հայ ա-ռասպելական դիցն է: Դրա՝ հայ մշակութային ինքնության պահպանության հարցում առանցքային դերը նշել ու, ըստ այդմ, մշակութային գործունեություն են ծավալել հայ մշակույթի բոլոր մեծամեծերը: Հայ առասպելով ու դիցով հայ մշակույթի ավգյան ախոռները մաքրելու հրամայականով էր պայմանավորված նախորդ դարասկզբին Արեւմտյան Հա-յաստանում  «Մեհյան» եւ Արեւելյանում «Վերնատուն» հոգեւոր կենտրոնների ստեղծումը: Հայ մշակույթը վերելք է ապրել, այլոց համար օրինակելի արժեք է ձեռք բերել այն ժամանակ միայն, երբ իր նախատիպարային ակունքներից է սնվել:Ինչպես նկատվեց, Հայի մշակութային նախատիպարների՝ արարչա-աստվածապատում առասպելների ու դիցերի՝ հայ մշակույթում առանցքային դե-րակատարումի մասին նշել են բոլոր հայ մեծերը: Հիշատակենք ընդամենը երկուսի՝ Նժդեհի ու Կոստան Զարյանի որոշ նշումներ. - «Փտած են մեր հին զենքերը, եղծված է հին մագաղաթը: Նոր ավետարանի խոսքը պիտ լսենք հիմա, - Ավետարանը Արիության: Վահագնի հետ պիտ խոսենք հիմա - Աստվածը հին արիական հայության» (Նժդեհ). - «Մենք պետք է վերագտնենք խորհուրդների այն հավասարակշռությունը, արժեքների այն հիմնաքարերը, որ ճակատագրականորեն մերն է... Հայ վաշխառուների, հայ իմաստակների եւ մտքի սպեկուլիանտների դեմ պետք է կանգնի նոր հոգեկան ազնվականության կտրիճ եւ առաքելական գիտակ-ցությունը: Հայ կյանքը, որ արագորեն վազում է դեպի մահ, պետք է կառուցանի իր մեսիականության եւ հոգեկան կայսերականության այն հոսանքը, որին բովանդակ մարդկությունը ծարավ է՝ Ուժ, աներկյուղություն, իմաստություն, ազնվականություն: Լեռ, արեւ եւ անհուն: Ա-պոլոնյան, Դիոնիսոսյան եւ Ֆաուստյան մարդու նոր համադրություն պիտի անհրաժեշտորեն իրականան այստեղ, արեւմուտքի եւ արեւելքի ճակատագրական այս կենտրոնում» (Կոստան Զարյան). - «Հիմա, որ ցեղը բաժան-բաժան է եղել, ի վերջո, ցեղը մի բանի վրա պիտի կանգնի՞: Ատիկա ցեղին արխայիք տիպերն են. Վահագնը, Արա Գեղե-ցիկը, Տիգրանը, Անահիտը... ի՞նչ է գրված այս զմայլելի նախատիպերի մասին» (Կոստան Զարյան). - «Եթե Անիի վսեմաշուք ավերակները մեզ խոսում են հայ ճարտարապետական հանճարի եւ գեղագիտական բարձր ճաշակի մասին, ապա մեր հեթանոս վիպասանության բեկորները վկայում են նախաքրիստոնեական հայի անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին: Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին: Ահա՛ հոգեւոր կերպարը հեթանոս հայի, որի մարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը» (Նժդեհ):
Քուրմ ՄանուկՀայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական խորհրդի անդամ
«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment