Saturday, July 9, 2011

Արթուր Արմինի «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» գիրքը

http://arthurarmin.com/armenian.html

By vahagnakanch Հայոց հնագույն հավատամքային դիցապատումներում, ազգային էպոսում, հոգևոր ու նյութական մշակույթի տարբեր ոլորտներում պահպանված ազգային իմաստասիրությունը հրաշալիորե…ն համատեղելով գիտության նորագույն տվյալներին, դրանք զուգահեռելով համաշխարհային քաղաքակրթության դասերին ու խորհուրդներին, հեղինակն իր ընթերցողին է տալիս ազգային հայեցակարգի փիլիսոփայական ամբողջական մի համակարգ, որտեղ առաջնայինն ու գերական Ազգի՝ իբրև նախագո Տեսակի, ինքնապահպանման ու հավերժացման ճիգն է: Ազգային գաղափարաբանությանն ուղղված որոնումները միշտ էլ թերի են մնացել՝ դրանցում հայ Տեսակի էությունն արտացոլող երևույթների ոչ ամբողջական ընդգրկման, եւ հատկապես՝ ձեւակերպումների պատճառներով: Արթուր Արմինի այս աշխատությունը գալիս է լրացնելու այդ բացը: Հեղինակը միանգամից խնդիրը դնում է իր ուղիղ ձեւի մեջ՝ «Ազգը բնության մեջ կենսաբանական տեսակ է, որն ունի իր հավաքական անձնականությունը»: Պատահական չէ, որ հեղինակն իր «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» աշխատությունը համարում է՝ Ազգային Տեսակի մասին փիլիսոփայական ուղերձ նախատեսված հայության բոլոր հատվածների համար: LOUYSWORLD
Արթուր Արմինը հեղինակ է բազում այլ գրքերի, հոդվածների և ակնարկների.
Նամակներ մենության հեռուներից (1989թ., Երևան)
Փոքր Մհեր (1996թ., ԱՄՆ)
Բնազանցություն (2003թ., ԱՄՆ)
Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը (2007թ., ԱՄՆ)
Մհերի դուռ-հնագույն թվային համակարգը, որպես տիեզերքի կառույց (2008թ., ԱՄՆ)
NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)
1996-98թթ խմբագրել է Լոս-Անջելեսում հրատարակվող  «Եղիցի Լույս» հանդեսը:
1999թ. հիմնադրել է  «SPURK-DIASPORA» հասարակական-մշակութային կազմակերպությունը Լոս-Անջելեսում:
2003թ. Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ է: Նրան շնորհվել է գիտությունների պատվավոր դոկտորի  կոչում:
2007թ. պարգևատրվել է  «Սուրբ Գևորգ» շքանշանով՝  «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը» իր գրքի համար:
haykjanner.org

No comments:

Post a Comment