Tuesday, July 12, 2011

Մասոնները ամենազորները չեն... ավերիչ շղթայի մի օղակն են ընդամենը Աշխարհի գաղտնի կառավարության դեմ՝ հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն

Գրել է Լուսանցք   
11-07-2011
Մասոնները ամենազորները չեն... ավերիչ շղթայի մի օղակն են ընդամենըԱշխարհի գաղտնի կառավարության դեմ՝ հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցը Նարե Մշեցյանինն է
*  *  *- «Լուսանցք»-ի 200-րդ թողարկումը շնորհավորելիս նշել էիք հայկական զլմ-ների հակաազգայնական տրամադրվածության մասին՝ խոսելով պատ-ճառահետեւանքային կապերից: Դրանցից մեկն էլ համակարգված արտաքին ու գաղտնի ճնշմանն էր առնչվում:
- Մենք տասնյակ տարիներ շարունակ, առանձին բնագավառների եւ բուն համակարգի մասին ահազանգում, բացահայտում եւ զգուշացնում ենք: Հստակ ներկայացրել ենք, որ ՀՀ-ն ու հայությունը վաղուց են հայտնվել համակարգային խորը ճգնաժամում, ինչը նաեւ համաշխարհային թակարդ է՝ ստեղծված «համաշխարհային գաղտնի կառավարության» կողմից՝ «համաշխարհային մեկ ազգ» կերտելու արհեստա-բնախեղական ճանապարհին... Այս չարի-քը հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ազգային միասնական կամք, հոգեւոր-գաղափարական ու ռազմաքաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտնե-րում հայամետ ու հայաստանանպաստ դիրքորոշումներ՝ հիմնվելով մեր բնատուր արարչականությանը, ազգային առանձնահատկություններին, հա-զարամյակներից եկող արժեքային համակարգին: Ձեր թերթում նույնպես այս մասին եղել են հրապարակումներ, այդ թվում՝ իմ հոդվածները: Իսկ զլմ-ները մեր վերակերտած հայկական 3-րդ հանրապետության 3 նախագահների օրոք էլ հստակ հրահանգներով են աշխատում՝ ուղղակի կամ անուղ-ղակի ստացած, այսինքն՝ այն ուժերի կողմից, որոնցից սնվում են: Անգամ դրանց հակագովազդն են պատվերով կատարում: Ընդդիմադիր հորջորջվող լրատվամիջոցներից որոշները իշխանական  մարմինների հետ են աշխատում, անգամ նրանց պատվերով մեզ հարցեր ուղղում: Իսկ այն ուժերը, ո-րոնցից սնվում են զլմ-ները, քաղաքական, տնտեսական, մշակութային, հանրային-բարեգործական բնույթի են, եւ այդ ուժերն էլ իրենց հերթին ակնհայտ սնվում են հենց այն համակարգից, որին գաղտնի ու մութ ուժեր ենք կոչում հաճախ: Ազատ կոչված մամուլը ստի ու փողի վրա է հիմնված, եւ սա միայն ես չէ, որ ասում եմ, եւ այսպես իհարկե միայն մեր երկրում չէ, բայց ՀՀ-ում ազատությունից գոռացող մամուլի ավելի քան 90%-ը (խոսքը տերերի մասին է) դավադիրների ու ծախու գրչակների ձեռքին է: Սրանք ազատություն են համարում միայն ստացած պատվերների չա-փորոշիչներում տեղավորված հասկացությունները, տարաբնույթ անմարդկային ու հակաբնական սանձարձակությունները: Ապազգայինը առաջադիմական են համարում, համամարդկային արժեք, ազգայինը՝ հետադիմական եւ մեռած արժեք՝ չհասկանալով, որ այդպիսով իրենք ենք մեռած դեռ չթաղածը եւ գործում ու ապրում են միայն պատմության աղբանոցի համար: Իսկ ազգայինը եղել է, կա ու կմնա:- Ձեզ նախ մեղադրեցին ամեն ինչում արտաքին հետք կամ գաղտնի դավադրություն փնտրելու մեջ, հետո որակեցին այս կամ այն խավի անձնական կյանքին խառնվելու, «փոքրամասնական» տարաբնույթ մարդկանց իրավունքները խախտելու եւ նմանատիպ այլ բնութագրիչներով: Բայց հանկարծ հա-կառակ գործընթացը սկսվեց. մեղադրում են գաղտնի եւ մութ ուժերի մասին այլեւս չխոսելու, նշված խավի անբարո կամ հակազգային  դրսեւո-րումների մասին հրապարակումներ չանելու համար: Չե՞ք զարմանում:- Բնավ ոչ: Այդպես միայն սկզբում էր, երբ ամեն մի սադրանքի կամ ստահակի հոխորտանքի արձագանքում էի: Հիմա ծիծաղս է գալիս, զվարճանում եմ եւ ինքս զարմանում զարմացողների վրա: Իմ բանտարկությունից հետո, մինչեւ վերջերս կատարված մահափորձը, անցել է 5-6 տարի: Այդ ըն-թացքում պարզորոշ պատվերով մեզ համար փակված իշխանական ու ընդդիմադիր զլմ-ները անգամ վատը չեն գրում մեր մասին (մասնակի դեպքերն էլ պատվեր են): Պարզ է, պետք էր ցույց տալ, որ մենք՝ հայ արիականներս, ազգայնականներս, չկանք, գոյություն չունենք: Ինչպես իրենք են ա-սում՝ «վատ գովազդն էլ գովազդ է»: Այդ համոզմունքին եկան այն ժամանակ, երբ սկսեցին տարբեր զլմ-ներով «պտտել» մեզ՝ իբր վարկաբեկելու, մեր «կատաղած», «վտանգավոր» ու «անհավասարակշիռ» կերպը բացահայտելու համար: Բայց հակառակն եղավ՝ ամեն հեռուստաեթերից կամ հրապարակումից հետո մեր գրասենյակից մարդկանց հոսքը չէր դադարում, քանզի մենք ոչ կատաղած էինք, ոչ էլ անհավասարակշիռ, պարզապես կտրուկ էինք ասում, բայց՝ ճշմա-րիտը, իրականը, այն՝ ինչը բոլորը գիտեն, սակայն լռում են տարբեր պատճառներով...…- Այսինքն՝ չարդարացրեցիք ոմանց հույսերը, թե բացահայտ խոսելով ու մարդկանց հետ զանգվածային շփման միջոցով պետք է վարկաբեկվեք կամ վար-կաբեկեն:- Ոմանց կարծիքով մենք արհեստածին սափրագլուխային խաժամուժի պես պետք է Հիտլեր ու Մուսոլինի քարոզեինք, ջարդել-փշրելուց խո-սեինք, ինչը մեր պարագայում չէր կարող լինել ու չեղավ: Մենք հայ ազգայնականներ ենք, արիականությունն էլ որպես ջարդարարություն չենք դիտարկում, այլ՝ ծագում եւ տիեզերական առաքելություն, հայության, նաեւ մարդկության համար՝ փրկարար օղակ: Երբ չգնացինք եվրա-ռուսաս-տանյան սափրագլուխների կամ նացիստ-ազգայնամոլների կամ ամերիկյան կուկլուքսկլանների ուղիով, ինչը մեզ ոչ մեկ անգամ առաջարկեցին ո-րոշ «ազգային» ու պետական կոչված մարմիններ, մեզ փորձեցին տեղում՝ մեր հայրենիքում, մեր ազգակիցների բերանով ֆաշիստ-նացիստներ պիտակավորել, ազգայնականությունը ազգայնամոլություն (նացիոնալիզմը՝ շովինիզմ) ներկայացնել, ինչը հերքեցինք մեր գործով ու գա-ղափարների իրատեսությամբ-բնականությամբ: Իհարկե դա դժվար եւ ժամանակատար եղավ, բայց կարողացանք մեր գաղափարները, նպատակները եւ Հայոց Աստվածային Հավատը այնքան մատչելի ու հային հարազատ ձեւով ներկայացնել, որ չստացվեց ոմանց «սեւ PR-ի» ծրագրված գաղափարը: Հակառակը՝ գովազդվե-ցինք նրանց իսկ բումերանգային ջանքերով... Արդյունքը եղավ այն, որ մեզ՝ իրական հայ ազգայնականներիս նույնիսկ այլ երկրների զլմ-նե-րը ֆաշիստների, նացիստների ու սքինհեդների հետ չեն համեմատում: Մենք հետեւում ենք, թե մեր պաշտոնական կայքէջից՝ www.hayary.org-ից որ երկրները ինչ նյութեր են բեռնում, ինչ ծավալի, ինչ հարցադրումներ հնչեցնում, հաճախ են նաեւ ուղարկում մեր մասին հրապարա-կումները, անգամ Հայաստան են գալիս հեթանոսական-արիական ծեսերին մասնակցելու: Տասնյակ լեզուներով թարգմանվել են հոդվածներս, մեր ասու-լիսները, արիադավան-հեթանոսական ծեսերը, հոգեւոր-գաղափարախոսական տեսակետները, որոնք միշտ կան, ներկայացվում են համացանցում: Ահա հայկա-կան զլմ-ների՝ մեզ արգելափակելու հետեւանքը: Շա՜տ շնորհակալություն... Իսկ հիմա վերադառնամ այն թեմային, թե ինչու սկզբում մեղադ-րում էին այս կամ այն հարցերը բարձրաձայնելու, այժմ էլ՝ նույն հարցերը չը՛-բարձրացնելու համար:- Մասնավորեցնենք, որ խոսքը սիոնա-մասոնական ուժերի եւ աղանդավորական ու համասեռական երեւույթների մասին է:- Ոչ միայն դրանց: Նաեւ սոցիալական քարտ կոչվածով մարդկանց համարակալման, այսօր արդեն կենսաչափաքարտավորման, այլալեզու կրթակարգի կամ սեռական դաստիարակության շղարշի ներքո դպրոցականների այլասերման, հայոց պատմության աղավաղման, օտարին ծառայելով պետության թալանի ու ազգի հարստահարման ու այլ երեւույթների մասին: Չգիտես ինչու եղան հայեր, որ ընդդիմացան հայոց հավատի՝ հայարիադավանության, ինչպես օտար բառով են նշում՝ հեթանոսության վերարժեւորմանը: Երբ ընդգծում էինք, որ սա համակարգային հարձակում է մարդու կենցաղի ու կյանքի, ազգի ու պետության օրենքների ու գոյության վրա, համակարգված հակահարված էլ ակնկալում էինք, եւ անգամ ինքներս ենք նախաձեռնել դա: Բայց նրանցից շատերը, ովքեր այսօր ահազանգում են ու մեզ հարցախեղդ անում, մեր դեմ էին գործում՝ անլսելի դարձնելով մեր ձայնը: Բացառիկ դեպքերում մեր գործում անձնավորված պայքար եղել է, որպեսզի մարդկանց տեսանելի եւ ընկալելի լիներ մեր ասածը, վտանգի չափը: Բայց նաեւ ասել ենք, որ անձերը գործիքներ են օտար ուժերի ձեռքին, այս մեկը չլինի՝ մյուսը կլինի: Իսկ երբ ասուլիսներում սկսեցինք անուններ հնչեց-նել, իրավիճակը շիկացավ, հանրության բոլոր շերտերը սկսեցին քննարկել մեր արծարծած խնդիրներն ու անունները: Երբ վերադարձանք պայքարի չանձնավորված՝ համակարգված ձեւին, քանզի միայն այդպես արմատախիլ կարվի վատը, հանկարծ ազատ հորջորջվող զլմ-ները, որ լռել էին երկար ժամանակ եւ մեր մասին ոչինչ չէին գրում, հիշեցին, թե նեղացրել ենք համասեռականներին, աղանդավորականներին, օտարամոլներին..., բայց անուն-ներ չենք տվել... Վախեցրել ենք մասոններով, սիոնիստներով, թուրքերով ու մեզանում արմատավորվող անբարո երեւույթներով, բայց անուններ չենք տալիս... Կամ՝ խոսում ենք հակազգային երեւույթների մասին, բայց չէ՞ որ դրանք համամարդկային արժեքներ են... եւ էլի նման տխմա-րություններ: Հիմա բացահայտ հարցնում եմ՝ եթե չեմ տվել անուններ, չեմ նշել ոլորտներ, պաշտոններ, ՀԱՄ-ը չի արել հայտարարություն-ներ, ապա որտեղի՞ց են ցայսօր տասնյակ անուններ «պտտվում» մամուլում ու հանրության մեջ, անուններ՝ համասեռականների, աղանդավորականնե-րի, ազդեցության գործակալների կամ մասոնների: Այդ ի՞նչ աղբյուրներ են դրանք ասել, որ ցայսօր չի նշվում, ոչ ոք չգիտի դրանց մասին: Գո-նե այս հարցում էլ միջազգային զլմ-ներին կրկնօրինակեն՝ մինչեւ հիմա հղում են անում մեր ասուլիսներում կամ հոդվածներով ասածնե-րիս... Եթե դա ես չեմ արել, չեմ ասել, ապա ինչու՞ են հիմա պահանջում, որ շարունակեմ թվարկել, խոսել, բացահայտել: Ի՞նչը շարունակեմ, եթե իբր ոչինչ չեմ ասել, ո՞րն է տրամաբանությունը: Այնքան հստակ է, որ այս մարդիկ պատվերով են երգում, ու այնքա՜ն սխալ եւ հիստերիկ են եր-գում, որ ինձ համար բացարձակ միեւնույնն է՝ ի՜նչ կգրեն, ի՜նչ կասեն, ու՜մ համար կպատռեն իրենց: Վստահեցնում եմ, հարգում եմ իրապես լրագրողներին, մամուլի ոլորտն ու նշանակությունը, նրանց, ովքեր պայքարող տեսակ են նաեւ, բայց ոչ պատվերով երգիչ-ասմունքողներ... Ո-մանք մեկումեջ նորից զանգում ու հարցնում են՝ բա ինչու՞ անուններ չտվեցիք եւ ապա՝ բա ինչու՞ չեք խոսում էլ... Մի քանիսի մասին հասցրեցի խոսել մինչեւ ձերբակալությունը, ի՞նչ արեցիք, ինչ-որ բան փոխվե՞ց, թե՞ շոու, ցուցադրանք էր պետք: Ես հաստատ շոումեն չեմ, եւ երբ կգան այն ժամանակները, երբ մեր ասածին կհետեւի պետության արածը, ապա շա՜տ բան կպարզվի...- Կարծում եք՝ հիմա ա՞յլ պայ- քարի ձեւ պետք է կիրառել:- Նշեցի, որ հարգում եմ պայքարող լրագրողներին, նրանցից շատերն այսօր նկատելի գործ են անում այդ ուղղությամբ: Գուցե նաեւ պետական մոտեցումն է փոխվել, բայց հստակ է, որ համասեռականների, մանկապիղծների, պոռնիկների, աղանդավորականների, մասոնականների կամ անբարո ու ա-պազգային այլ երեւույթների մասին տեղեկատվություն կա արդեն: Լրագրողական հետաքննություններ նույնպես լինում են: Մենք էլ ենք ո-րոշել համագործակցել այդ կարգի լրագրողների հետ եւ մեր ունեցած փաստերը նրանց տրամադրել: Ի վերջո, դա ավելի շատ իրենց ոլորտին է առնչ-վում, քան՝ մեր: Երբ ստիպված էինք, ոչ ոք չէր խոսում, մե՛նք խոսեցինք: Հիմա սառույցը հալվել է, փակ թեմա գրեթե չկա, եւ կօգնենք մաքրել նաեւ հալոցից կեղտոտված սառցաջուրը: Այսպես նաեւ համակարգային է դառնում մեր պայքարը: Հիմա, երբ ամեն բան ակնհայտ գրվում է, մարդիկ հաս-կանում են, թե ինչ վտանգների մասին է խոսքը: Հայ մարդը արդեն սեփական մաշկի վրա է զգում, որ համասեռական մոլագարը իր տան բակ է մտել, աղան-դավորական մոլագարը իր տան դուռը թակելու խնդիր չունի, մանկապիղծ մոլագարը բարեգործ է աշխատում իր երկրում, մասոնական կամ ապազգային այլ տարրը Երեւանում բացահայտ ժողովներ է հրավիրում... Համարակալված ազգը հայտնվել է օտարի բռի մեջ եւ սեղմվում է անընդհատ: Մենք սա ասել ենք ու մեզ կրկնել տալու հարկ չկա, հիմա նրանք, ովքեր նոր պատվերներ են ստացել մեզ «պադստավկա» անելու, դեռ երգելու են, բայց նաեւ մեր մա-սին են երգելու... Ընտրել ենք պայքարի այլ ձեւ: Դա հենց մե՛ր բուն գործով զբաղվելն է, առանց շեղումների: Իսկ այն հարցերը, որոնք շեշտվեցին վերեւում, կլինեն մեր ազգային պայքարի ոլորտային տարրերը: Այժմ համակարգային պայքարի ուժ ստանալու համար վերականգնում ենք հայոց արիական հավատի հոգեւոր-քրմական դասը, մեր մեջ կորցրած տիեզերակարգն ու աստվածային համակարգը, մարդ-աստվածներ-արարիչ կապը, ազգային գաղափարախոսության առաքինությունները, առաջնահերթությունները, հայ տեսակի ինքնությունը, էությունն ու առաքելությունը, հայրենիք-բնօրրանի տեսլականը եւ այլն: Սա այն գործն է, որ տիեզերական հայելային անդրադարձով պետք է վերականգնի հայի տեղն ու դերը մո-լորակում եւ տիեզերքում:- Բայց Ձեր նշած մութ եւ գաղտնի ուժերը կթողնե՞ն, որ դա անեք:- Իսկ ո՞վ է նայում դրանց թողնելուն: Այսօր մարդիկ այնքան հեռու են տիեզերակարգից, անգամ իրենց հոգեւորական կարծողները, որ չեն էլ պատկերացնում, թե սակավաթիվ ուժերով ի՜նչ մեծանշանակ գործեր կարելի է անել, սերունդների համար հաղթանակներ նախանշել: Գաղտնի ուժերի դեմ հայ տեսակը միշտ ունեցել է իր թաքնագիտական եւ գենածինաբանական դիմակայության ձեւերը, եւ այս ամենը թույլ է տալիս հայ տեսակին եւ՛ մոլորակում եւ՛ տիեզերքում հակակշռել չարին, զուգահեռ քայլել արարչական ուղու հետ: Տեղին է հիշեցնել, որ Վիշապաքաղ Վահագն Աստված ասե-լով, չպետք է հասկանալ վիշապ սպանող, այլ՝ վիշապ քաղող-սանձող, վիշապներին առաջնորդող: Այնպես, ինչպես այծքաղ չի նշանակում այծին սպա-նող, այլ՝ այծերին առաջնորդող: Այսպես մենք Վահագնա Ուժով, մեր գենածինաբանական զորությամբ պիտի վերադառնանք մարդաքաղ եւ ազգաքաղ առաքե-լությանը, առաջնորդությանը: Սա ի զորու չեն կանխելու ո՛չ երկնային, ո՛չ էլ առավել եւս երկրային չար՝ մութ ուժերը: Ցավոք, հայը չգի-տի, անգամ չի էլ պատկերացնեում իր գենետիկ-ծինաբանական ուժը, Հայ Աստվածների հավատով սնվելու կարողությունը եւ այդպիսով հաղթական դառնա-լու տեսլականը: Բայց մեր հակառակորդները՝ երկնային ու երկրային չարերը, դա լա՜վ գիտեն, ու հնարավոր ամեն բան անում են «դարձ ի շրջանս -յուր»-ը կանխելու համար: Բայց ո՞վ կարող է դիմակայել Արարչին, Տիեզերքին, Բնությանը: Երբ հնում ասում էին՝ նախ աստվածներն են կռում հաղթանակները, հետո միայն թագավորներն իրականացնում են դրանք, մեր նախնիք պարզապես բառախաղ չէին անում: Այսօր հեքիաթներն ու առաս-պելները ֆիզիկական, քիմիական, մաթեմատիկական կամ այլ երեւույթներ են բացահայտում թաքնագիտորեն, եւ նախնյաց իմաստությունն ու արժեհամակարգը ներկայիս կենդանի մեռելների համար է միայն բառախաղ: Տիեզերական գարնան ազդեցությունը այլեւս երկրում է, Հայ Աստվածների վերադարձը իրական է ու կայացած, իսկ մնացյալը կերեւակվի շուտով:…- Երեւանում հայ մասոնների բացահայտ ու գուցե հենց նպատակային համաժողով անցկացնելու մղումը պատահակա՞ն է:- Պատահական ոչինչ չի լինում: Կասեմ բաներ, որ կյանքի բարդությունների մեջ թաթախված եւ իրականությունից կտրված մարդկանց համար անհասկա-նալի կլինի, նաեւ անհավատալի: Բայց դա իրողություն է: Այսօր բնական փոփոխությունները իրենց ազդեցությունն են թողնում, տիեզերա-կան ձմռան ավարտից հետո (իսկ ձմեռը հարաբերական մահ է նախանշում բնության մեջ) տիեզերական գարուն-ամառ-աշուն երկարատեւ փուլն է սկսել, ինչը կանխանշում է արիական-արեւածին տեսակի վերազարթոնքը համայն տիեզերքում, այդ թվում՝ Երկիր մոլորակում: Քանի որ մեր մոլորակը տիեզերական չարի տիրույթում է վաղուց, չարերն այս փոփոխությունները սեփական մաշկի վրա են զգում արդեն, եւ դա փոխանցվում է երկրային չարին: Իսկ այս գաղտնի ու մութ ուժերին պարզ հասկացնում են, թե վտանգը որտեղից, ինչպես է գալիս... Տիեզերական ձմռան արեւի տկարութ-յունը չէր սնում արիական արեւապաշտ տեսակին, ինչից օգտվեցին լուսնապաշտ մութ ուժերը, բայց հիմա արեւը սնուցող է, եւ վերազարթոնքը ընթանում է: Հայ արիներն ասում են. «Տու՛ր ինչպես արեւը, արիները դրանից կզորանան, չարիները՝ կմոխրանան»: Մեկը սա կհասկանա, մեկը՝ իբ-րեւ հեքիաթ կընդունի կամ առասպել՝ ինչպես Հայ Աստվածների գոյությունը կամ Բարի ու Չար ուժերի հավերժական պայքարը: Բայց ամեն բան այս-պես էլ լինում ու լինելու է: Պատասխանատու հայտարարում եմ՝ իրենց առաջադեմ համարող մարդկության աշխարհիկ ու հոգեւոր ղեկավարները բացարձակապես չեն փայլում Տիեզերքի, Արարչակարգի մասին իմացությամբ: Նրանց ներկայացրածն ու քարոզածը ոչ մի պատկերացում չի տալիս երկնքից վերեւի մասին: Ահա թե ինչու աղաղակում են, թե «աստծո գործերին չպետք է խառնվել», մինչդեռ... աստծուն անգամ չեն զգում: Կամ՝ անընդ-հատ սարսափեցնում են «աշխարհի վերջի գալուստով», բայց այդ վերջը ոչ թե մոլորակին է վերաբերում, այլ՝ «իրենց ստեղծած աշխարհին», չարի իշխանության վերջն է գալու... Եթե աշխարհիկ, հոգեւոր իշխանավորները աստծուն-աստվածներին չեն պատկերացնում, Տիեզերքն Արարողին՝ Արար-չին ինչպե՜ս են պատկերացնելու: Պատկերացնու՞մ են, թե իրենց ասած դրախտն ու դժոխքը իրականում ինչ են եւ հոգիները ինչ տիեզերաշխարհ-ներում են հանգրվանում: Եթե աշխարհիկ ղեկավարները «ի պաշտոնե» են անտեղյակ այս ամենին, ապա Հռոմի պապից սկսյալ, մինչեւ քրիստոնյա-ների այլադավան կաթողիկոսներն ու մահմեդականների իմամները, տիբեթյան դալայլամաներն ու մնացյալները «ի պաշտոնե» անգամ չեն էլ ջա-նում հասկանալ, շփվել այս ամենին...… - Գանք մասոնական հավաքի ձգտողներին...- Մասոններն ընդամենը մի օղակ են «աշխարհի գաղտնի կառավարության» ցանցում: Նրանք ամենազորները չեն, սակայն վտանգավոր են եւ պետք է մերժվեն մեզանում: Քանզի կամակատարների լայն հնարավորություններով ցանց է սա, նման է ազգային մարմնի վրա առաջացած քաղցկեղի: Հսկայա-կան սարդոստայն է հյուսած աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր երկրներում եւ ազգերի համար: Գաղտնիության քողի տակ վախ են սերմա-նում, անորոշություն: Տարաբնույթ աղանդները զենքեր են դարձել մարդկային հոգիները խեղելու, ցեղատիպերը ոչնչացնելու համար: Ա-ղանդավորականությունը հոգեւոր ոլորտից տեղափոխվել է քաղաքականություն, մշակույթ, լեզվա-կրթություն: Մեզանում հայտնվել են նոր տե-սակի աղանդավորականներ՝ համասեռականներ, մանկապիղծներ, այլասերներ, լեզուն ու արյունը, ազգությունն ու հայրենիքն ուրացողներ: Այս ամենը մեզ եւ աշխարհին պարտադրվում է քաղաքակրթություն, համաշխարհայնացում-համահարթեցում անվամբ, այս կամ այն եվրոպական կամ մի-ջազգային ապազգային կամ անբարո կառույցին անդամակցելու պատրվակով: Հաճախ այս ամենը պարտադրվում է դրամա-տնտեսական կախվածության միջոցով: Ներկայումս մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանության շահարկմամբ մարդուն արագընթաց տանում են դեպի սանձարձակացում, ա-նասնականացում: Իսկ հարց տալիս ե՞նք մեզ՝ ո՞վ պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր չեն ուզում անասնանալ, ում տարրական իրավունքները տա-նը, փողոցում, դպրոցում, աշխատավայրում ամեն վայրկյան ոտնահարում են տգետներն ու անբարոյականները, ծախուները, ազգադավները: Իրապես մար-դկանց՝ իրավամբ մարդ մնալու իրավունքներն ո՞վ է պաշտպանելու... Քիչ չեն մեզանում նաեւ կանանց ու երեխաների «գենդերային» իրավունքնե-րից բարբաջողները, աղանդավորականների մի տեսակ էլ սրանք են: Կան ընտանեկան ու ազգային, մարդկային ու տիեզերական օրենքներ ու իրավունք-ներ, որոնք հարատեւ են՝ հավիտենարժեք, եւ կնոջը տղամարդու, կամ երեխաներին ծնողների դեմ հանելը հակաբնական է ու շինծու: Սա էլ քաղաքական պոռնկություն է...             Ոչնչացվում են ոչ միայն տնտեսությունը, ռազմավարական կառույցները, այլեւ՝ մանկապարտեզը, գիտա-կրթական համակարգը, հայ ընտանիքը, ազգա-յին ու պետական մտածողությունն ու խորհրդանիշերը, հայ անհատի տարրական, բարոյա-հոգեբանական իրավունքները, ազգային հոգեւոր-մշակութա-յին արժեքները, հայ լեզուն ու գենը... Հայ հանրությանն ամեն կերպ դրդում են չդիմադրել, հաշտվել այս իրողության հետ, իսկ դրան ավելի շատ նպաստում են մեր ապաշնորհ պետական, քաղաքական, հասարակական ու մշակութային «գործիչները», «ազատ (իրականում՝ սանձարձակ, ապազգային-քայքա-յիչ) խոսքի» ձգտող զլմ-ները: Իսկ հայկական դիմադրությունը պատռում է դրանց դիմակը, բացում դժգույն, ծախու-հակազգային դեմքը, վտան-գում գնված աթոռներն ու օտարների՝ սիոնա-մասոնական գաղտնի օթյակների հիմնած միջազգային բազմաբնույթ կառույցների կողմից առատա-ձեռն վճարվող «կլանային» խամաճիկային իշխանությունը... - Իշխանությունները կամ այլոք սա չե՞ն նկատում:- Միայն ազգային որակ կրողը կարող է իր տեսակի համար ճշմարիտ ղեկավար ու նաեւ պետական այր լինել, եւ առանց ազգային կենցաղվարության ու վարքի՝ ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռեւս ազգային որակ չեն: Արհեստածին, շինծու ազգային կերպարանքով հնարա-վոր չէ անընդհատ խաբել. ամենօրյա անդուլ պայքար է ազգային գործը, այստեղ չկան մանրուքներ, իսկ եթե ոմանց համար կան, ապա մենք ասում ենք՝ ամենօրյա մանրուքներում անգամ պետք է զարգացնել կամքը, ազգային-բարոյական մտածելակերպը: Հայրենիքին ու ազգին ծառայելու պատրվակով կա-տարվում են ամենաանհավանական ստորություններ ու խարդավանքներ, իսկ Նժդեհն ասում է. «Ծառայի՛ր հայրենիքիդ ամեն ինչով, բայց ո՛չ՝ ստո-րությամբ»: Այսօր Հայաստանի ու հայության ճակատագրով մտահոգ մարդիկ չեն հասցնում սեփական երկրում ապազգային ու հակահայկական մի երե-ւույթին դիմագրավել, երբ առաջանում են նորերը: Սրանով փորձում են հուսալքել նվիրյալ հայորդիներին՝ իբր հիմնավորելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Սակայն սրանց հասու չէ, որ քանի դեռ հայ գենը կա, կլինի անհաշտ պայքար՝ մինչեւ հաղթանակ, մինչեւ ներքին ու արտաքին թշնամու իսպառ եւ անխնա ոչնչացում: Այն, որ մեր պետության ինքնության վրա ազդեցություն ունեն այս կամ այն «գաղտնի» այլազգիները (նաեւ՝ հայի ազգանվամբ) եւ օտարահպատակ հայերը, արդեն գաղտնիք չէ, ուստի, «Հայաստանը՝ հայերին» կարգախոսն առավել քան արդիական է ու նաեւ կոչ համայն հայությանը՝ վճռականորեն սատարելու հայրենիքին: Պայքարն ամենուր է, ամեն հայի հոգում, օջախում, քանզի թշնամին մտել է մեր տուն, կներեք՝ նաեւ մեր անկողին: Ոչ միայն ամեն օր, այլեւ՝ ամեն  վայրկյան չպիտի դադարի հայոց պայքարի շունչը, որպեսզի թշնամի-նե՛րը լինեն շնչահեղձ, ոչ թե՝ մենք: - Կասեք «Հայաստանը՝ հայերին» ու Ձեզ «սիրող» զլմ-ները կգրեն, թե առանց այն էլ փոքրիկ ՀՀ-ն մեկուսացման եք տանում...- «Հայաստանը՝ հայերին»-ը չի նշանակում, թե մյուս ազգերը չպիտի ապրեն Հայաստանում: Թող ապրեն, եթե ցանկանում են, եթե ապրելու այլ տեղ չունեն, բայց միշտ պիտի հիշեն, որ սա իրենց պետությունն է կամ ծննդավայրը, բայց ոչ երբեք՝ Հայրենիքը: Ուստի որեւէ հավասար իրա-վունք Հայ Տեսակի հետ նրա Արարչական Բնօրրանում իրենք չեն կարող ունենալ եւ ոչ մի հարցում. Հայի Տունն իրենն է, իրավունքներն էլ ի-րենն են, ինչպես յուրաքանչյուր մարդու բնակարանն է իր սեփականությունը, եւ նա է տնօրինողը, իրավասուն այնտեղ: Ի՞նչ կա այստեղ տարօ-րինակ, անհասկանալի: Սա է Արարչադիր Օրենքը, իսկ ներկայիս օրենքներն ու սահմանադրությունը՝ օտարահաճ, հայասպան մտքերի ու պարտադրանք-ների արտագրություն-ժողովածուներ են: Ամեն բնական տեսակ իր տարածքն ու կենցաղն ունի, իր մտածելակերպը, էությունը եւ այլ կերպ հնարավոր չէ, այլ կերպն արհեստածին է, ուստի ամեն մի թեթեւակի, մասնակի շեղումն անգամ վտանգում է հայկական պետության գաղափարը, լինելիությու-նը:- Անընդհատ վտանգներից եք խոսում: Բայց չէ՞ որ Ձեր իսկ վերոնշյալ մեկնաբանություններն ակնհայտ խոսում են մեր գալիք հաղթանակի մա-սին, չէ՞ որ հայության աշխարհասփյուռ տարբեր հատվածներում պայքարում են սեփական ու ազգային եսի պահպանման համար:- Լավ նշեցիք՝ պահպանմա՛ն համար: Հայության բոլոր հատվածներում էլ կա պայքար՝ ՀՀ-ում, թե Սփյուռքում: Սակայն պահպանման պայքարը միշտ նահանջներ ունենում է, քանզի այս կամ այն բնույթի փոխզիջումներ միշտ էլ առաջանում են այդ դեպքում: Դիմադությունը չի կա-րող հավերժ լինել: Այն կավարտվի պարտությամբ կամ հաղթանակով: Առաջին դեպքը անգամ քննարկել չարժե, դա չպետք է դիտարկել մտքում նույնիսկ, իսկ հաղթելու համար ինքնապաշտպանությունը պետք է տեղը զիջի հարձակողական հոգեբանությանը: Իսկ մեր իրականությունն այլ է ու այ-լերի համար է... Ամեն քայլափոխի յուրովի մի արհեստական խնդիր է դրվում հայության առջեւ, բայց միեւնույնն է, մենք պարտավոր ենք չե-զոքացնել, ոչնչացնել դրանք: Այսօր աղանդավորականների, համասեռականների, պոռնիկների, այլասերների, դավաճանների ու նմանների կողքին ունենք գրեթե չերեւացող այլ խնդիրներ, որոնց լուծումները պակաս կարեւոր չեն: Այդ խնդիրներն ազդում են մեր հոգեբանությանն ու բա-րոյականությանը, ենթագիտակցությանն ու գիտակցությանը: Վտանգ կա նաեւ, երբ հայոց ինքնիշխանությունը բնորոշող հայկական խորհրդանիշ-ներն են ոտնահարվում, ազգային ու պետական լեզուն է աղավաղվում ու անտեսվում, հայոց կրթակարգն է խեղաթյուրվում, ու սա ոչ մեկին չի հու-զում, ապա ազգային լուրջ ողբերգություն է հասունանում: Հայությունը եւ՛ հայրենիքում եւ՛ սփյուռքում շարունակում է կորցնել ազգային ու բարոյական նկարագիրը՝ գնալով գաղտնի ու մութ ուժերի ծրագրված կործանման ճանապարհով... Հայի վերաբերմունքը, ներկայիս անհեռա-տես մտածելակերպը պետք է փոխվի: Այլեւս չպետք է հանդուրժել շարունակվող սպիտակ եղեռնի ընթացքը, անհրաժեշտ է լուրջ ճակատամարտել հանուն հաղթանակի: Իսկ արդյունավետ պատերազմելու համար պետք է խորապես ճանաչել թշնամուն: Մենք տարիներ է հենց դա էլ անում ենք՝ ճանաչեցնել ենք տալիս, չնայած ոմանք սա ժամանակի վատնում  էին համարում: Բայց հիմա իրենք են փորձում հասկանալ «աշխարհի տերերի» գործելաոճը, նպա-տակները:…ՀԱՄ-ն այդ ուժերի դեմ բացահայտ հանդես է գալիս՝ չնայած մեր հանդեպ կիրառվող տարաբնույթ պատժամիջոցներին: Սա մեզ համար հասկանալի է, բայց ցավալին այն է, որ նրանք դա անում են մեր ազգակիցների ձեռքերով: Հիշում եմ Գարեգին Նժդեհի մասին կարդացի. երբ նրան բերել էին Երեւանը տեսնելու, որպեսզի համոզեն, թե սովետական կարգերը լավն են եւ ճիշտ կլինի համագործակցելը: Մեծն հայը իսկապես փառավորվում է, երբ մեքենայի պատուհանից նկատում է Երեւանի գեղեցկությունն ու հայերի առատությունը, բայց բոլշեւիկա-թուրքական խաղերը հերթական անգամ ի չիք են դարձնում հայ զորավարի, գաղափարախոսի հեռահար նպատակները, եւ դա ծանրորեն ազդում է նրա առողջականի վրա: Ու նա Երեւանում իրեն քննող քննիչին խնդրում է, որ իրեն կրկին ռուսաստանյան Վլադիմիրի բանտ տեղափոխեն: Քննիչը զարմանում է՝ մի՞թե Նժդեհը չի ցանկանում Երեւանում, հայերի մեջ երկար մնալ: Նժդեհը պատասխանում է, որ իր վիճակը վատ է, եւ ինքը չի ցանկանում Հայաստանի բանտում մահա-նալ, քանզի դա վիրավորական կլինի եւ՛ իր համար եւ՛ իր հայրենիքի... Պատմության առաջ իր մահվան պատասխանատուն հայերը չպետք է լինեին, թեկուզ՝ սովետական դեմքերով: Հիմա էլ ցավալին այն է, որ մեր հայրենիքի գաղութացման եւ գալիք սերունդների ստրկացման գործն իրականաց-նում են հայերը՝ ժողովրդավար եվրադեմքերով, իսկ թե հանուն պաշտոնի կամ փողի՝ արդեն կարեւոր չէ: Պատմության աղբանոցը, կարծում եմ, արդեն շատ ուշ չի բացվի: ՀԱՄ-ը հաղթանակի տանող պայքարի ճանապարհին կարեւորում է ազգային բազմահազարամյա արժեքների պահպանումը, պաշտպանությունը, դրանց կիրառումը կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ Արարչապետության վերածնունդը, հայկական-արիական կացութաձեւի, բարոյականության, հո-գեբանության, ոգու եւ հավատքի վերականգնումը: Հավատացեք՝ մենք լինելով հնագույն ազգ, հաղթել ենք ամենազոր ժամանակին եւ պետք է առաջ-նորդվենք այսպես՝  այնտեղ, ուր կա կա՛մք, կա նաեւ ուղի, եթե կա պայքար, կլինի նաեւ հաղթանակ: Այսպես կոչված՝ հիսուսյան 21-րդ դարը գրոհում, ճզմում է այն ազգերին, որոնք չեն կարող կամ պատրաստ չեն դիմակայել դրան: Աշխարհի ներկայիս տերերն օրըստօրե նորանոր ձեւեր են դարբ-նում՝ փոքրաթիվ ազգերին ճնշելու, նրանց բարոյալքելու, այնուհետեւ ոչնչացնելու (բազմադեմ կամ անդեմ դարձնելու) համար... Բայց վերս-տին շեշտեմ՝ հայի գենը տիեզերագեն է, եւ անկասելի է հայի վերածնունդը իր բոլոր տեսակների մեջ՝ կլինեն Աստվածներ, հոգի-ոգիներ, թե մար-դիկ: Հայկական բոլոր տիեզերաշխարհներում վերազարթոնք է, եւ երկնային ու երկրային չարերին արդեն ես եմ «աչքալուսանք» տալիս՝ գալիս է աշխարհի վերջը, բայց՝ իրենց կառուցած չարի աշխարհի վերջը: Չեմ բացառում, որ անգամ ժամանակը կասեմ, երբ գա պահը, բայց դա մեկ անգամ է ասվե-լու ու լինելու է ի փառս Հայ Աստվածների ու Հայ Տեսակի:
«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment