Sunday, December 26, 2010

... էլի մտածողների համար ...



ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է…

Իսկ ե՞րբ պիտի ունենանք մե՛ր վրեժի կտակարանը - Գևորգ ՅԱԶԻՃՅԱՆ


Դեկտեմբեր 22, 2010թ. 10:00

Gevorg«Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի »- Դ. Վարուժան

Կենդանական աշխարհում, վրեժը բնազդային զգացում է: Ի տարբերություն դրա, մարդկային վրեժը, խորքում լինելով բնազդային-զգացական, նաե՛ւ գիտակցական երեւույթ է: Արդարադատության հիմքը կազմող պատիժը , որը նախատեսված է հանցագործության կրկնությունը խափանելու, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այդ գիտակցված վրեժի քաղաքակիրթ, «նուրբ» դրսեւորում:

Իրենք իրենց «քաղաքակրթության էտալոն » հայտարարող երկրներից ամեն օր ու ամեն վայրկյան քարոզներ են հնչում վրեժի անթույլատրելիության , նրա անասնային բնազդ լինելու, եւ այլնի մասին: Նրանք անիրավված ու հայրենի տարածքներ կորցրած հավաքականություններին թելադրում են, հաճախ՝ նաեւ ստիպում (սերբեր, պաղեստինցիներ, հայեր, քրդեր … ) մոռանալ պատմական անարդարությունը , մոռանալ ազգային արժանապատվության անպատվումը , մոռանալ պատմությունը վերջապես , վրեժխնդիր չլինել, իրավունք եւ արդարություն չպահանջել ու բավարարվել ներկայով եւ ունեցած -չունեցածով, չմտածել նույնիսկ իրենց ապագայի մասին: Լավագույն դեպքում, այս «խաղաղապաշտները» հորդորում են դիմել պայքարի ոչ բիրտ միջոցների, թղթե շերեփներով «հետապնդել» իրենց դատերը …Մինչդեռ պատմության փորձն ու աշխարհի այսօ՛րը մեզ հստակորեն սովորեցնում են այն պարզ ճշմարտությունը , թե՝ առանց երկաթե շերեփի, առանց արյան հեղման՝ հայրենի տարածքներ չեն ազատագրվում եւ հայրենիքներ չեն կերտվում:

Ավա՜ղ , այս ճշմարտությունը հայ ժողովրդի մեծագույն մասը, Հայրենիքում թե սփյուռքում, այսօր չի գիտակցում՝ գինովցած ու հիմարացած արեւմտյան «խաղաղասիրական » քարոզչությամբ (ավելին . մեզանում էլ հայտնվել են նման քարոզչության մունետիկներ՝ «հելսինկյան կոմիտեների », կրոնական աղանդների ու նման գործակալական ցանցերի , նաեւ՝ Արեւմուտքի համալսարաններից շրջանավարտների մի զգալի մասի տեսքով ) :

Ինչպես նշում է 20 – րդ դարի հայ մեծագույն վրիժառուն՝ Շահան Նաթալին իր «Թուրքերը եւ մենք» աշխատության մեջ, թուրքերը մեզանից ավելի շատ եւ մեզանից շուտ հասկացան այս ճշմարտությունը եւ ուրիշների հազարամյա հայրենիքները նվաճելով ու աջ եւ ահյակ ցեղասպանելով՝ այսօրվա Թուրքիան կերտեցին ու ձգտում են իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը՝ մեջտեղից վերջնականապես վերացնելով դրան խանգարող «հայկական սեպը »:

Ազգերի պատմությունը, պատերազմները, եւ, ի վերջո՝ համաշխարհային պատմությունը վրեժների հաջորդական շղթաների պատմություն են ըստ էության: Որ հանցագործին պետք է պատժել՝ համաձայն են բոլորը , նույնիսկ ամենամոլի խաղաղապաշտները : Բայց հարցը հետեւյալներն են՝ ինչպե՛ս ու ի՛նչ չափով պատժել: Ահա՛ այստեղ են սկսվում հակասությունները: Ինչ վերաբերում է ցեղասպաններին պատժելուն՝ մեր պատասխանը հստակ է ու միանշանակ. հարկավոր է պատժել բոլո՛ր միջոցներով, ամե՛ն ձեւերով, անխնա՛ կերպով՝ առանց դույզն իսկ կարեկցանքի , եւ՝ ամենուրե՛ք: Սա հենց ինքը Վրեժն է :Վրեժը ինքնին ահարկու պիտի լինի, որպեսզի լինի ազդեցիկ եւ հասնի նպատակին՝ թշնամու պարտությանը եւ ժողովրդին ցեղելուն, վերջին հաշվով՝ Հայրենակերտման:

Նժդեհն իր հնարած մի հոյակապ բառով է բնորոշում այս գաղափարը՝ ահավարությո՛ւն: Վրեժը պետք է լինի նաեւ համընդհանուր, որպեսզի լինի արդյունավետ: Պատմությունից գիտենք, որ արքաները սրի էին քաշում ո՛չ միայն դավաճաններին, այլեւ՝ նրանց տոհմն ամբողջությամբ: Եթե զգաստորեն մտածենք՝ մեծ իմաստություն կա նման վարվելակերպի մեջ: Անիրավողն ու անիրավվողը չեն կարող հավետ իրար կողք-կողքի խաղաղ գոյակցել: Նրանցից մեկն ու մեկը պետք է վերանա ասպարեզից կա՛մ ֆիզիկապես, կա՛մ իր՝ այդպիսի գավիճակ կրող գիտակից էակի որակով: Նրանցից ո՛վ ավելի շուտ հասկացավ դա՝ նա առավել հավանականություն ունի վերապրելու այդ գոյապայքարից:

* * *Հայրենատիրության գաղափարը մեր մեջ արթուն պահելու համար, այսօր, մեր ազգային գաղափարախոսության մեջ պետք է վերջնականորեն ամրապնդվի՝սերունդներին սրբազան վրեժի ոգով դաստիարակելու հրամայականը: Մենք մեզ երբեւե հարց տվե՞լ ենք, թե ինչո՞ւ մեր մեծանուն գրողներից Դանիել Վարուժանը Վրեժի էր կոչում իր հայրենակիցներին. «Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի , Ընդ եղեգան փող բոց ելաներ» («Ձոն»)Մեր դպրոցներում ուսուցիչները երեխաներին այսօր բացատրո՞ւմ են արդյոք վրեժի, բոցի ու արյան անհրաժեշտությունը Հայրենիքի ազատագրության եւ Հայրենիքի կերտման ու պահպանման համար: Չե՛նք կարծում: Դրան փոխարինելու են եկել օտար շրջանակների փողերով ներմուծվող թույները՝ մարդու իրավունքներ, երեխաների իրավունքներ, քաղաքացիական հասարակություն եւ նման պսպղուն պիտակների տակ:

Համաձայն չե՛նք Սիլվա Կապուտիկյանի այն մտքի հետ շ, որ մենք վրեժ ենք լուծել՝ ապրելո՛վ: Ո՛չ , վրեժը այդպես չեն առնում: Վրեժը թշնամուն անխնայորեն պատժելով, նրան ծնկի բերելով ու բարոյապես ոչնչացնելո՛վ, նրան իր ցեղասպանության համար կյանքից զրկելո՛վ է լուծվում: Սա շատ լավ էին գիտակցել 19 – րդ դարու վերջի մեր ֆիդայիները. ի՞նչ անեին նրանք Սերոբ Աղբյուրի սպանության, գլխատման ու հերոսի դիակի անպատվումի դիմաց:

Ապրելո՞վ վրեժ լուծեին, թե՞ եվրոպական ու սուլթանական կառավարություններին թղթե շերեփներով դիմեին, ինչպես անում էին հայկական գավառների թեմակալ առաջնորդներն ու Կ . Պոլսո պատրիարքը: Ֆիդայական անգիր քրեական օրենսդրությունը գտավ ճիշտ պատիժը. Անդրանիկը գլխատեց Սերոբի ոճրագործ Բշարե Խալիլին: Վե՛րջ: Սա՛ է իսկական Վրեժը:

* * *Ցավոք, հայոց պատմության մեջ այնքա՜ն քիչ ազգային սրբազան վրեժի դրսեւորումները մեզանում մոռացության են մատնված: Առավել մեծ ամոթ է, երբ վրիժառու արարքները չենք արձանագրում՝ «ամաչելով», թե մեր մասին ի՞նչ կասեն «քաղաքակիրթ» ազգերն ու մարդկությունը: Թքա՛ծ ամեն «քաղաքակրթի» ու «քաղաքակրթականի» վրա, եթե դա ուղղված է մեր ազգի ու ազգայինի դեմ, եթե դա մեր ժողովրդի, մասնավորաբար, նոր սերնդի մեջ է՛լ ավելի է խորացնելու նահատակի կամ ապազգային աշխարհաքաղաքացու, այլ ո՛չ Հայրենատիրոջ եւ ազգային Վրիժառուի գիտակցությունը:

* * *Վրեժն անժամանցելի է : Դրա դասական օրինակը տվել է հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարե Զաքարյանը: 8 – րդ դարի սկզբին, արաբները խաբեությամբ իրենց մոտ են հրավիրում մի քանի հարյուր հայ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց ուխտադրժորեն լցնում են Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցին ու ողջ-ողջ այրում: Կես հազարամյակ հետո , Զաքարեն, գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել այն մզկիթը, ուր պատսպարվել էին քաղաքի մեծամեծերը, ասելով . «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»: Սա՛ է Վրեժը:

* * *Պարսից Շապուհ Բ . արքան նման խաբեությամբ իր մոտ հրավիրեց հայոց Արշակ Բ . արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա Արշակին արգելափակեց Անհուշ բերդում, ու Վասակին հրամայեց մորթազերծ անել, մաշկի մեջ հարդ լցնել ու մշտական ցուցադրության դնել սպարապետին այնքան սիրող, շղթայված արքայի դիմաց: Վասակի որդին՝ Մուշեղը , ճակատամարտում հաղթելով պարսիկներին, մորթազերծ անել տվեց գերի ընկած պարսիկ մեծամեծներին ու հարդ լցնելով դրանց մաշկերի մեջ՝ «նվեր» ուղարկեց Շապուհին: Սա՛ է Ազգային Սրբազան Վրեժը:

* * *Այս առթիվ ներկայացնենք անցյալ դարի հայկական վրիժառության մի շարք դրվագներ, որոնք, ի մեծ ամոթ մեր պատմագրության, կա՛մ բնավ չեն արձանագրվել, կա՛մ չեն արժանացել պատշաճ ուշադրության, իսկ ավելի հաճախ՝ գիտակցաբար ու դիտավորյալ անտեսվել են՝ «վայրենի » չերեւալու համար «քաղաքակիրթ » աշխարհի առաջ:

- Գրիգոր Թաթուլյան ( մականունը՝ Ավշար ), 20- ական թվականներին անձնապես հետապնդել է թուրք դահիճների եւ Հալեպից պարբերաբար թափանցելով գրավյալ հայկական տարածքներ՝ սատկացրել դրանցից շատերին: Նրա հուշերը հրատարակվել են Բեյրութում՝ «Անթեղված գաղտնիքներ» խորագրով: Հերոսի մահից հետո, գրքի չբաժանված ողջ տպաքանակը , չգիտես ո՞ւմ մեղքով, հայտնվեց աղբանոցում …

- Հայության Նեմեսիսը ( Նեմեսիսը վրեժի աստվածն էր հունական դիցաբանության մեջ , – Գ . Յ . )՝ Շահան Նաթալի եւ նրա անմիջական գործակիցը՝ Գրիգոր Մերճանոֆ. Այս երկուքի տաղանդի ու համառ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հետապնդվեցին եւ ահաբեկվեցին թուրք եւ մուսավաթական դահիճներ՝ Արամ Երկանյանի , Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Սողոմոն Թեհլիրյանի , Ստեփան Ծաղիկյանի եւ ուրիշ վրիժառուների բազուկներով: Այսօր ո՞վ է հիշում այս հերոսների մասին (բացառություն է, մասամբ , Ս . Թեհլիրյանը ):

Նաթալիի թաղմանը ներկա են գտնվել ավելի քիչ թվով հայեր, քան նրա ղեկավարությամբ դժոխք են ուղարկվել իթթիհատական եւ մուսավաթական թուրք եւ ադրբեջանցի պարագլուխներ: Նրանց անունով մեկ դպրոց կամ փողոց չի կոչվել Հայաստանի հայկական (?!) Հանրապետությունում … Նրանց անունները անծանոթ են հայ նոր սերնդին:

Վրիժառության հիանալի օրինակներ են տվել Հայկական լեգեոնի մարտիկները Կիլիկիայի ազատագրությունից հետո , 1918 թ . – ին : Նրանց վրիժառությունն ընդհանրապես անհայտ է մնում հայ պատմագրության համար, իսկ հատուկենտ գրված նյութերի մեջ՝ այդ մասին ակնարկվում է բացասական արտահայտություններով («նրանք չափն անցնում էին » , եւն . ) :

Լեգեոնականները եւ 1918 – 19 թթ . – ին բնօրրան վերադարձածները Հաջնում հիմնովին բնաջինջ են արել իրենց սեփական ազգի գլխին պատուհաս դարձած, թուրքացած նախկին հայերի սերունդներին՝ «չանդր»-երին : Լեգեոնականների վրիժառության պայծառ օրինակների մասին է վկայում Ադանայում ապրող ալեւի արաբ համայնքի ղեկավարներից , դեպքերի ականատես եւ անմիջական մասնակից Ահմեդ Ղալեբ Ամին ալ Տավիլը՝ իր «Ալեւիների պատմությունը» գրքի ( Բեյրութ , 1983 թ . ) վերջին բաժնում , որը Կիլիկիայի 1918 – 21 թթ . անցքերի ականատեսի վկայությունն է, եւ որը, ցավոք, մինչեւ օրս, որպես սկզբնաղբյուր անհայտ է մնում հայ հասարակայնությանը ընդհանրապես. եւ հայ պատմագրությանը մասնավորապես: Ալեւի արաբ պատմագիրը, որի աշխատությունը լի է հակաթուրքական ոգով ( սուննի թուրքերը դարերի ընթացքում ահավոր ցեղասպանության են ենթարկել ալեւիներին ), գրում է, որ հայ լեգեոնականները, անասելի վրիժառությամբ լցված, թուրքերին գցում էին հորերը, անխնայորեն կոտորում մեծին ու փոքրին , կոտորում ու հրկիզում նրանց բնակարանները : Թե որքան սարսափելի է եղել այդ վրիժառությունը՝ կարելի է դատել հետեւյալից. արաբ հեղինակը դժգոհում է, որ այս բոլոր գործողությունների ժամանակ հայերը երբեմն շփոթում էին ալեւիներին եւ թուրքերին, երբեմն էլ նրանց միջեւ խտրություն չդնելով՝ բոլորի հետ նույն ձեւով էին վարվում:

Համանման փաստեր արձանագրում է Հակոբ Չոլաքյանը իր «Քեսաբ» աշխատության Ա հատորում ( Հալեպ , 1995 թ . ), թեեւ՝ ավելի «նուրբ » արտահայտություններով : Մեծ Եղեռնից ազատված եւ բնօրրան վերադարձած քեսապցիները հարձակվում են շրջակայքի թուրք եւ թուրքմեն գյուղերի վրա , որոնք 1909 եւ 1915 թվերին հարձակվել էին Քեսապի եւ շրջակայքի հայկական բնակավայրերի վրա եւ «թուրքն է անցել այստեղից» արտահայտությունը վկայող հետքեր թողել: Դեպքերի ականատես եւ մասնակից Մովսես Շահբազյանն իր «Հայ կամավորական շարժումը առաջին աշխարհամարտին (1917 – 1920 ) » (Քեսապ , 1965 թ . ) գրքում, փոխանակ ճշմարտությունը գրելու, «ամաչում է » եւ հարկ է համարում պարզաբանել . « … թուրքերը իրենց ձեռքը անցած հայերը սպանած էին , բայց մենք չարտօնեցինք այդ բանը մեր ժողովուրդին »: Չենք հասկանում, թե ինչո՞ւ մենք պարտավոր էինք ( եւ այսօր պարտավոր ենք ) մարդասիրություն ցուցաբերել , երբ թուրքերը մեզ բնաջնջելու ծրագիրն էին գործադրել ( նրանից չեն հրաժարվել նաեւ այսօր ) :

Հայկական վրիժառության ալիքը շուրջ կես դար « հանդարտությունից » հետո հանկարծ վերահայտնվեց ԱՄՆ – ի Սանտա Բարբարա քաղաքում: Իր ընտանիքի անարգ սպանությանը ականատես դարձած մի հայ ծերունի՝ Գուրգեն Յանիկյան , 1973 թ. հունվարի 27 – ին սպանեց Լոս Անջելոսում թուրք հյուպատոսին եւ նրա փոխանորդին : Իր այս վրիժառությամբ Յանիկյանը հայտարարեց սկիզբը նոր տեսակի պատերազմի՝ « հայ անհատին պատերազմը թուրքին դեմ » եւ դարձավ սփյուռքահայ ժամանակակից ազգային- ազատագրական պայքարի հոգեւոր հայրը : 1975 թ. – ից հիմնվեցին եւ սկսեցին գործել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ԱՍԱԼԱ ), « Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ » ( հետագայում՝ «Հայ հեղափոխական բանակ ») եւ այլ կազմակերպություններ , որոնց մարտիկների վրիժառական գործողությունների թիրախը դարձան թուրք պետության ներկայացուցիչները եւ թուրքական հաստատությունները : Այդ հերոսների գործողությունների հիմնական խթաններից մեկը ազգային վրիժառության զգացումն ու դրա գիտակցումն էր: Այլապես, Մկրտիչ Մադարյանը չէր «գողանա » իր քրոջ աղքատիկ ոսկեղենը՝ ճանապարհի տոմս գնելու եւ անձնասպանական գործողությամբ մահապարտվելու համար 1982 թ .- ի հուլիսին, Իսթամբուլի ծածկած շուկայում:

Նույնը կարելի է ասել Անկարայի Էսեմբողա օդակայանում 1982 թ . – ի օգոստոսին անձնասպանական գործողությամբ անմահացած Զոհրապ Սարգիսյանի եւ Լեւոն Էկմեկչյանի , 1983թ . հուլիսին Լիսաբոնի թուրքական հյուպատոսարանի հարձակման ժամանակ զոհված հինգ տղաների , Փարիզի թուրքական հյուպատոսարանը 1981թ . սեպտեմբերին գրաված ԱՍԱԼԱ – ի չորս հերոսների եւ մյուս բազում – բազում հայտնի ու անհայտ մարտիկների մասին :

-Եվ, ի վերջո , ազգային սրբազան վրիժառության լավագույն օրինակ հանդիսացավ Խոջալուի ազատագրական գործողությունը 1992 թ . փետրվարին: Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ այլ վայրերի հայերի արյան բաղնիքներից հարբած թշնամին կոտորվեց անխնայորեն , անողոքաբար, մենք կասեինք՝ հայավարի: Ո՛չ միայն պիտի հասկանանք , այլեւ՝ մեր սերունդներին պիտի դաստիարակենք, որ հայը, եթե հարկ լինի, կարող է նաեւ կոտորել եւ պե՛տք է կոտորի: Արդյո՞ք պատահական է, որ հայկական հաղթարշավը սկսվեց Խոջալուով: Երբե՛ք: Նա՛խ՝ հայ զինվորը , հայ մարդը իր մեջ հաղթահարեց մորթվելու սահմանված ոչխարի բարդույթը, իսկ թշնամին հասկացավ , որ հայը կարող է իր նման եւ իրենից էլ ավելի գիտակցել հայրենակերտման գաղտնիքը: Ցավոք, այսօր , ընդամենը իննը տարի ետք, մենք մոռացել ենք անգա՛մ Խոջալուն (այդ մասին մեզ ու աշխարհին հիշեցնում է ծեր աղվես Հեյդար Ալիեւը ): Հերթական անգամ՝ «ամաչում ենք»: Հանուն ինչի՞, արեւմտյան ժողովրդավարությա՞ն, դոլարների՞: Մինչդեռ, մեր կարծիքով, Սարդարապատի ու Վարդանանցի նման , հայ սերունդներն իրենք իրենց պետք է ճանաչեն նաե՛ւ Խոջալուով :

Վերոշարադրյալ բոլոր օրինակներն ապացուցում են, որ ցեղասպանների պատիժը՝ ազգային վրեժխնդրությունն է: Հրեաներն իրենց վրեժխնդրությունների պատմությունը շարադրել եւ սերունդներին այն ուսուցանում են որպես սուրբ, աստվածային գիրք : Իսկ ե՞րբ պիտի ունենանք մե՛ր վրեժի կտակարանը , հայկական վրեժի սրբազնագույն պատմագիրքը : Թե՞ նորից «ամաչելու » ենք օտարներից եւ … մենք մեզանից :

Գևորգ ՅԱԶԻՃՅԱՆ

Հայաստանի իշխանությունը բացեիբաց անտեսում է Արցախի ժողովրդի կամքը


Դեկտեմբեր 25, 2010թ. 16:41

ArzaxՀայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
հայտարարությունը

Աստանայում Սերժ Սարգսյանի ստորագրած հայտարարությունը եւ ԱԺ-ում կայացած քվեարկության
արդյունքները՝ ԼՂ Հանրապետության անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ, վկայում են, որ Հայաստանի
իշխանությունը բացեիբաց անտեսում է Արցախի ժողովրդի կամքը։ Այն կամքը, որը դրսեւորվեց 1991 եւ 2006թթ. ԼՂՀ
անկախության եւ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ։

Ադրբեջանի համաձայնությունը՝ տրամադրել Լեռնային Ղարաբաղին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում
միջանկյալ կարգավիճակ եւ միջանցք դեպի Հայաստան, Հայաստանի իշխող վերնախավը դիտել է որպես նվաճում:
Այդ “նվաճման” վրա հիմնված` խաղաղություն հաստատելու մշուշոտ հեռանկարի դիմաց Հայաստանը պատրաստ է
հրաժարվել ԼՂՀ սահմանադրությունից։ Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մնում է միայն
քննարկել այդ գործարքի մանրամասները։

Իշխող կոալիցիան պարզապես փախուստի է դիմել ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին վերաբերող
քվեարկությունից։ Օրենսդիր գործառույթի այդ սաբոտաժի միջոցով կոալիցիան իր աջակցությունն է ցուցաբերել Սերժ
Սարգսյանի “ռազմվարական որոշմանը”: ԵԱՀԿ քաղաքական ճգնաժամի ֆոնին հայ օրենսդիրների արարքը վկայում է
Հայաստանի իշխանությունների սնանկության մասին։ Իսկ քաղաքակիրթ ազգերի համար սա պարզապես վկայությունն է
այն իրողության, թե որքան հեռու է դեռ Հայաստանը իրավական պետություն լինելուց, եւ թե որքան խղճուկ եւ
պատեհապաշտ է նրա իշխող վերնախավի քաղաքական մտածելակերպը։ Փաստորեն, Ազգային Ժողովի
պատգամավորների 90%-ի պատկերացմամբ Ադրբեջանի հետ խաղաղության դաշնը կարող է նվաճվել ԼՂՀ
Սահմանադրությունից հրաժարվելու գնով։

Անընդունելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ նման արատավոր մոտեցումը։ Հայաստանի համար ԼՂՀ
անկախության ճանաչումն ավելին է, քան միջազգային հարաբերություններում ԼՂՀ իրավահավասարության փաստի
արձանագրումը։ Առաջին հերթին դա այն կատարված սխալի ճանաչումն է, որ Արցախում մարդու հիմնարար
իրավունքները առ այսօր մնացել են խախտված` այդ թվում Հայաստանի կողմից: Ընդ որում հենց այդ իրավունքների
խախտումն է հանգեցրել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը։ Երկրորդը` դա մարդու իրավունքների եւ
արժանապատվության հանդեպ պետության հարգանքի անվերապահ հաստատումն է՝ որպես բարձրագույն քաղաքական
արժեքի։ Դա նաեւ հայկական հասարակության վերադարձն է իրավական պետություն ստեղծելու ուղուն:

Մարդու իրավունքները եւ արժանապատվությունը դադարեցին բարձրագույն արժեք լինել մեր պետությունում,
երբ 1992թ.-ին Հայաստանը հրաժարվեց ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Այդ քայլը արդարացնելու համար
իշխանությունը ստիպված էր կանգնել մեր հասարակության իրավական գիտակցության ոչնչացման ուղու վրա։
Անօրինականությունը հռչակվեց որպես պետության անքակտելի կենսաձեւ։ Իշխանությունը զավթվեց, իսկ ժողովուրդն
օտարվեց պետական կառավարումից։

Հարգանքը դեպի ժողովրդի ազատությունը եւ ազգային արժանապատվությունը քաղաքական
պատեհապաշտության հարց չէ։ Արցախի ժողովուրդը իր պետության լիիրավ տերն է: ԼՂՀ իրավահավասարությունը
Հայաստանի կողմից պետք է ճանաչվի հիմա´։ Պատերազմի վերսկսման սպառնալիքը կվերանա ա´յն ժամանակ, երբ
Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության հարցը կդադարի լինել սակարկության առարկա։

Հայ ժողովուրդը հազարավոր ազնիվ կյանքեր զոհաբերեց իր երկրի ազատության համար։ Մենք համոզված ենք,

որ Արցախյան պատերազմի հերոսների փառքը եւ ժողովրդի իրավունքները յուրացրած երկրի այսօրվա ինքնահռչակ
տերերը չեն կարող կանգնեցնել ազգի զարգացման պատմական գործընթացը։ Մեր ժողովրդի կողմից իր սեփական
պատասխանատվության գիտակցումը՝ Հայաստանում եւ Արցախում իրավական պետության կառուցման գործում,
անխուսափելի է։

Մենք առոչինչ ենք համարում իշխանությունների սին հայտարարությունները` ժողովուրդի հանդեպ իրենց
պատասխանատվության մասին: Այսուհետ մենք չենք ճանաչում նրանց իրավազորությունը ազգի ճակատագիրը որոշելու
հարցում:

Մենք հաստատում ենք մարդու իրավունքները՝ որպես պետության բարձրագույն արժեք, իսկ հարգանքը մարդու
արժանապատվության նկատմամբ՝ միջազգային անվտանգության գլխավոր գործոն։ Այդ արժեքների համար պայքարելը
քաղաքացիական հասարակության գործն է:

Մենք հայտնում ենք մեր համերաշխությունը ԼՂՀ քաղաքացիներին, ովքեր հանդես են գալիս Արցախի ժողովրդի
խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի միջազգային ճանաչման օգտին։ Միջազգային հանրության կողմից այդ
իրավունքի հարգումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հիմքն է:

24 դեկտեմբերի, 2010թ. ք.Երեւան

“Ազգային արժեք” ակումբ, Գյումրի

Ազգային ուսանողական խորհուրդ

“Բիոսոֆիա” հ/կ, Գյումրի

“Զարթոնք-89” հ/կ

“Ընդդեմ իրավական կամայականության” հ/կ

“Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոն

Հայաստանի “Սպառողների ասոցիացիա” հ/կ

“Հույս” հ/կ

“Պետական կարիքների զոհեր” հ/կ

“Սեփականության իրավունքի պաշտպանություն” հ/կ

“Սէմանտ” կրթամշակութային հ/կ

“SOS Արգիճի” հասարակական նախաձեռնություն

“Վան -Վասպուրական” հայրենակցական հասարակական կազմակերպություն

“Ուխտ Արարատի” նախաձեռնություն

“Ուսման իրավունք” նախաձեռնող խումբ

“Փաստաբանները մարդու իրավունքների համար” հ/կ

“Քաղաքացիական ազգային նախաձեռնություն” հ/կ

Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ

Անուշ Սեդրակյան, վերլուծաբան

Արթուր Ավթանդիլյան, “Ռազմավարական քաղաքականության ակումբի” անդամ

Էդգար Վարդանյան, քաղաքագետ

Կարապետ Կալենչյան, քաղաքագետ

Հայկ Բալանյան, վերլուծաբան

Հարություն Կարապետյան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու

Մանվել Սարգսյան, քաղաքագետ

Մարինե Պետրոսյան, հրապարակախոս

Նաիրա Հայրումյան, լրագրող

Սեդա Մելիքյան, հասարակական գործիչ

Միացեք «Ժառանգության» կոչին ՀՀ Նախագահին վետո դնել օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրենքների վրա


Letter A.php

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները եւ դրանք առարկությամբ վերադարձնել Ազգային ժողով:

Ավելացնելով ձեր ստորագրությունը http://www.gopetition.com/petition/41590.html կայքում, դուք կարող եք միանալ «Ժառանգության» կոչին:

Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

ԱԺ պատգամավորները խախտել են Անկախության հռչակագրի սկզբունքները. հայտարարություն



Գրվել է -ին


2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետևանքով այդ նախագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին ասված է մի խումբ իրավապաշտպանների և հասարակական գործիչների համատեղ հայտարարության մեջ:

«Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբևէ պայքարել են Հայաստանի ազատության և անկախության համար», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք վստահություն են հայտնում, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետևորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար:

«Սա տևական պայքար և մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար», – հավելում է հայտարարությունը, որի տակ ստորագրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Տարածաշրջանի զարացման կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Հայկակ Արշամյանը:

Ցայթգայսթ (Zeitgeist - The Movie)


Մտածողների համար ...



Saturday, December 25, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ (մաս երկրորդ)


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ (մաս երկրորդ)

II. Միջազգային իրավական մակարդակ

Հայկական պետության ռազմավարական խնդիրները

Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.

ա) Արցախի (ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում և ամրապնդում.

բ) Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր հայկական Ջավախքի պահպանում և նրա ազգային դիմագծի ամրապնդում.

գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքար, ինչպես նաև այդ հարցի միջազգային շահարկումների բացահայտում և չեզոքացում.

դ) Խորհրդային Միության փլուզմամբ վերաբռնկված հայ-թուրքական հակամարտությունը, ներառյալ ինչպես օսմանյան ու հանրապետական Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դեմ ուղղված պատերազմական գործողություններին, այժմ էլ՝ նախապատրաստություններին ամեն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ՀՀ-ի և հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և այլն։

Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիորեն կապված են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որևէ մեկում ձախողումը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի և հայության համար։ Վերը թվարկված խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թվում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրավական, որոնցից ամեն մեկն ունի իր կշիռն ու նշանակությունը։

Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը

Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից.

  1. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապես դրական նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կընդունվի որպես իրավականորեն պարտադիր ակտ, այլ ոչ որպես սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսինայն դարձել է աշխարհի ավելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձևերում և հայտարարություններում։ Հռչակագրային բնույթ ունեցող ճանաչումները որևէ փոփոխություն չեն առաջացրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների՝ Հայաստանի անվտանգության հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ։ Այնինչ միայն այդպիսի արդյունքը կարող էր կարևոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգության ծանրագույն խնդիրները հե՛նց ցեղասպանությունն է ծնել։ Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց այդ երկրների քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել։ Ավելին, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը փաստացիորեն արժեզրկել է Հայոց ցեղասպանության մասին որոշ պետությունների խորհրդարաններում ավելի վաղ ընդունված բանաձևերը։ Այսպես, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծությամբ լիբանանյան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխավոր հրապարակը վերանվանվել է Հայոց ցեղասպանության առաջին փուլի ղեկավար՝ պատմության մեջ «արյունոտ սուլթան» մականվամբ հայտնի Աբդուլ Համիդի անվամբ։ Հունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է հուշարձան կառուցել ի պատիվ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են։ Եվ այս սրբապղծության դեմ անզոր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպես նաև Եվրախորհրդարանի (որի անդամ է Հունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձևերը։ Կիսապաշտոնական Ֆրանս-Պրես գործակալությունը տարիներով շարունակում էր թեականորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ այն բանից հետո, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը հատուկ բանաձևով ճանաչել էր այն (դրությունը շտկվել է միայն վերջին 2-3 տարվա ընթացքում)։ Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ։ Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձևերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարությունները, թեև կարևոր են, սակայն անվստահելի են և անարդյունավետ (այստեղ չենք անդրադառնա այն բազմաթիվ փաստական սխալներին, որոնք նրանցում թույլ են տրված), քանի որ մշտապես ենթակա են ներքին և արտաքին քաղաքական շահարկումներին։

Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրավական վարույթին, մասնավորապես, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծվելիք Հայոց ցեղասպանության հատուկ տրիբունալին։ Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետություններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցվելով (հետևաբար՝ դառնալով բանավիճային) և հայտնվելով տուժող կողմի՝ Հայաստանի և հայության արդյունավետ վերահսկողությունից դուրս, այդ գործը մի շարք դեպքերում դարձավ աշխարհաքաղաքական առուծախի առարկա՝ այլ պետությունների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանության շահարկումների հաշվին լուծելու միջոց։ (Այդ ամոթալի երևույթիվառ վկայությունն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախընտրական խոստումների լկտի և բացահայտ դրժումները։) Ուստի Հայոց ցեղասպանության մինչև այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձևերի, որոշումների և հայտարարությունների տեսքով ժամանակավրեպ են։ Առնվազն այն պահից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պետք է զուգահեռաբար արծարծվեր նաև միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակա իրավական դաշտում՝ ազգային և միջազգային օրենսդրություններում ու դատարաններում։ Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նյութական-ֆինանսական տուգանքներ, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

Այս գործը կարող է լսվել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) և այլ միջազգային-իրավական ակտերի համաձայն։ Մասնավորապես, որպես Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետությունն իրավասու է արծարծել Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռևս 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակավոր իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «կասեցումը»՝ պատժիչ արդարության հաստատումից բացի՝ ենթադրում է նաև ավելի լայն միջոցների կիրառում: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած սերունդների իրավունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

Այս առումով հարկ է նկատել, որ վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ցեղասպանություն հասկացության և բուն ցեղասպանություն (genocide) եզրույթի սահմանումը տվել է աշխարհահռչակ իրավագետ Ռաֆայել Լեմկինը` հիմքում դնելով հատկապես ու մասնավորապես Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Ավելին՝ Ռաֆայել Լեմկինը Կոնվենցիայի անբաժանելի մաս համարվող Նախապատրաստական զեկույցում ուղղակի հղում է արել Հայոց ցեղասպանությանը: Այս հղումը բավարար է եղել, որպեսզի Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը՝ 2007 թ. մարտի 9-ին դատապարտելով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին 90 օր պայմանական ազատազրկման և տուգանելով նրան 3,000 շվեյցարական ֆրանկի չափով՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, միաժամանակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը դադարում է լինել վիճարկման առարկա, քանի որ եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձևով արդեն միջազգայնորեն ճանաչվել է, դրվելով հիմնարար միջազգային իրավական ակտի հիմքում: Ավելին՝ ֆորմալ տեսակետից դիտելու դեպքում, կարելի է պնդել, որ Թուրքիան, 1950թ. հուլիսի 31-ին ստորագրելով Կոնվենցիան՝ անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի ու հայության աշխատանքի մյուս ուղղությունը պետք է լինի տարբեր պետությունների ազգային օրենսդրություններում և դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանության ժխտման, վիճարկման կամ մեղմման քրեականացման հասնելը։ Ցավոք սրտի, այս հարցում իրավիճակը չափազանց վատ է բուն Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ-իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապա­տասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական շահե­րին, ընդ որում՝ և՛ ազգային, և՛ պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

  • ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
  • անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
  • մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուր­քիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրա­պե­տության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործո­ղություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հա­րաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
  • թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտչի և ներկայացնողի հայկական պետության առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
  • նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշ­խարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը: Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնոր­հիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն ու ռազմա­վարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը: Միջազգային համայնքը ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ազատագրված ամբողջ տարածքի վրա։

Վերը նշված պատասխանատվության ու փոխհատուցման չափանիշերը միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն գրանցվել։ Եվ չէին էլ կարող գրանցվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն այդպիսի խնդիրներ իր առջև երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել։

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#45 (163), 24 դեկտեմբերի, 2010 թ.

Այս շարքից․

Մաս առաջին․ I. Ռազմավարական մակարդակ

Հայ դիցաբանությունը չի անհետացել - Քուրմ մանուկ

Գրել է Լուսանցք
24-12-2010
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Հայ դիցաբանությունը չի՛ անհետացել
Ինչու՞ Մաշտոցի կողմից գտնված հայոց գրերով վերստին գրի չառնվեց հայի առասպելաբանությունը

Այն, որ հայը հնում հարուստ դիցաբանություն՝ տիեզերական բացարձակ զորությունների (Արարչի, Աստվածամոր ու Աստվածների) մասին հյուսված առասպելաբանություն է ունեցել, վկայում է դրանից Խորենացու օգնությամբ պահպանված մի փոքրիկ հատվածը՝ Վահագնի ծնունդը (ամբողջի մասին ճիշտ դատելու համար դրա մի մասն էլ է բավական): Եվ որ հայ ավանդական դիցաբանությունը սերնդե սերունդ փոխանցվել ու բա-նասացների (ծպտված քրմերի) կողմից այս կամ այն կերպ անընդհատ պատմվել է (301թ. հետո մեծամասամբ՝ ծպտված ձեւով...)՝ դա նույնպես իրո-ղություն է: Այն, որ մինչ 301թ.-ն, կամ գուցե դրանից հետո էլ, հայ դիցաբանությունը մինչմաշտոցյան հայոց գրերով գրի առնվել ու մեհենական մատյաններում պահպանվել է՝ այդ մասին էլ, բավարար հիմքեր ունենալով, կարելի է ենթադրել (այդ մատյանները, արդեն հաստատա-պես կարելի է ասել, եկեղեցու կողմից վերացվել են):
Հարց է առաջանում՝ մի՞թե Մաշտոցի կամ Մաշտոցից հետո եկող ժամանակներում փորձեր չեն արվել Մաշտոցի կողմից գտնված (ու նորոգված) հա-յոց գրերով վերստին գրի առնել հայ դիցաբանությունը կամ այն այս կամ այլ կերպ արտահայտել (դիցուք՝ գրական ստեղծագործության մեջ որ-պես տեքստային կամ ենթատեքստային տարր): Դպրության աստված ունեցող ազգն ինչպե՜ս կարող էր նման փորձեր չանել: Ազգային ամեն ինչը հալածող եկեղեցին այդ փորձերի արդյունք տեքստերը, անտարակույս, վերացրել է: Բարեբախտաբար, հրո ճարակից փրկվել է մեկը՝ նարեկացիականը՝ հանձին նրա «Մատյան»-ի ու որոշ տաղերի: Մեր հանճարը իր ստեղծագործություններում, հատկապես «Մատյան»-ում, հայ դիցաբանությունը, ինքնին հասկանալի է՝‘քողարկված, պահել-պահպանել է. դրանք լեփ-լեցուն են հայ դիցաբանական դրվագումներով (շերտերով, վաղնջոց պատմվող ա-ռասպելների առանձին կտորներով, դրանց յուրովի մեկնաբանություններով...): Բայց Նարեկացին հայ դիցաբանությունը պահել-պահպանել է ոչ թե նույնությամբ, այլ՝ ելնելով միջնադարյան հայ եղերական հոգեւոր կյանքը հաղթահարելու խնդրականից՝ այն նորոգելով, մշակե-լով: Ավելին՝ նա ոչ միայն հայ հոգեւոր կյանքի առանցք հայ դիցաբանությունն է պահել-պահպանել ու հետագա սերունդներիս հասցրել, այլեւ իր «Մատյան»-ում հիշատակում է «Գրքի» մասին, որին հաճախ նա դիմում է իր կողմից արծարծվող հոգեւոր խորհուրդները ներկա-յացնելիս: Այդ «Գիրքը» ոչ մի կապ չունի եբրայական Բիբլիայի՝ քրիստոնեական սուրբ գրքի հետ (այդ մասին է խոսում Նարեկացու «Մատ-յան»-ում գրքից բերված հատվածների՝ եբրայականում եղած «համապատասխանների» հետ համեմատություն-բաղդատումը), եւ ենթադրելի է, դա ե-ղել է հայ հեթանոսական առասպելապատում սուրբ «Գիրք», որն, ավաղ, մեզ չի հասել (պարզ է, եկեղեցին չէր թողնի, որ հասներ):
Ավելացնենք նաեւ, որ նարեկացիական դիցաբանության համար կենարար ազգային հոգեւոր հենք է եղել ոչ միայն հիշատակված «Գիրքը» կամ գու-ցե գրքերը, այլեւ իր ժամանակներում հայ հոգեւոր կյանքի գլխավոր պահպանիչ հայ բանահյուսությունը, որի պատումների գլխավոր մասն են կազմել, անշուշտ, դիցապատումները: «Մատյան»-ում Նարեկացին քանիցս շեշտում է իր եւ բանասացների հոգեւոր սերտ կապի, իր՝ «այդպիսինների գլուխն անցած»՝ «նրանց ողբաձայն հեծեծանքներով» իր «վշտակիր հոգին» պարզելու մասին (տե՛ս «Մատյան»): Մեր հանճարը խորապես գիտակցում էր, որ հայ հոգեւոր կյանքի ավանդական խորհուրդների, դրանց մեջ հատկապես դիցաբանականների, հիմամբ միայն իր «Մատյան»-ը կարող է իր ազգի համար դառնալ «կորուսյալ հոգու վերստին գյուտ», «նոր աստվածաշունչ մատյան», «կենաց գիրք», «հայրենի հա-ղորդության» ուխտագիրք, «նոր հավատքի շենք» (տե՛ս «Մատյան»), ի տարբերություն եկեղեցու կողմից հային պարտադրվող այն գրքերի, ո-րոնք բնավ նրա համար չէին:
«Մատյան»-ը որպես քրիստոնեական կամ դրա նման, ասենք անձնապատում, գիրք համարող ընթերցողը (եկեղեցին այս խեղճի միտքը թմրեց-րել է) կասի, թե այն ընդհանրապես մարդու համար է գրված եւ նրա աշխարհն է ներկայացնում ու ոչ մի կապ չունի հայի ու նրա հավատքային խորհուրդների հետ, որի մասին է, որպես թե, խոսում այն փաստը, որ Նարեկացին ոչ մի անգամ «հայ» բառ-խորհուրդը չի օգտագործել: Բանն այն է, որ միջնադարում «հայ» բառ-խորհուրդը արծարծելը, դրա մասին բանաստեղծել-խորհելն արգելված էր. հայից պահանջվում էր լավա-գույն դեպքում ասել «հայ քրիստոնյա», «հայ առաքելական», որով փաստորեն ժխտվում էր հայի հայ լինելը («հայ» քրիստոնյա, ըստ էութ-յան, նշանակում է ոչ հայ): Նարեկացին պարզորոշ հասկանում էր, որ իր «Մատյան»-ում գեթ մեկ անգամ արծարծել «հայ» բառ-խորհուրդը որ-պես այդպիսին, կնշանակեր «Մատյանը» եկեղեցու հրո ճարակին հանձնել: Մնում էր անձնական դերանուն «ես»-ը կիրառելը (տարբեր հոլովա-ձեւերով), ում անունից հանդես գալն արդեն պակաս վտանգավոր էր: Բայց Նարեկացին այդպես վարվելով՝ «Մատյան»-ում «իրեն հասկացող» (արտահայ-տությունը «Մատյան»-ից է) ընթերցողին քանիցս գլխի է գցում, որ «Մատյան»-ի «ես»-ը իր զուտ անձնական եսը չէ, այլ՝ ազգային (եր-բեմն նաեւ՝ ցեղային) եսի հետ նույնականացվածը: Օրինակ՝ «Մատյան»-ի դրվագներից մեկում վերապրելով իր «լինելության սկիզբը»՝ դի-մելով «իրեն» «հայրաբար» ստեղծած Արարչին՝ ասում է. «Հանճարով հզորացրիր ինձ՝ մյուս շնչավորներից տարբերելով» (ինչ խոսք, այդ «ինձ»-ը հայն է, իսկ մյուս «շնչավորները»՝ մյուս ազգերն ու ժողովուրդները): Մեկ այլ դրվագում կարդում ենք. «Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր եւ ինձ (դիմում է Արարչին,-հեղ.)» (ծանծաղամիտ պետք է լինել չհասկանալու համար, որ «մահապարտները» դրախտա-վայր Հայկական լեռնաշխարհից տարագրված Ադամ-եվայականներն են, իսկ «ինձ»-ը՝ լեռնաշխարհում մնացած Նարեկացու նախնիք՝ արի հայերը): Մեկ այլում էլ թե՝ իր Մատյանում ինքը պատմելու է ոչ թե «Երուսաղեմի», դրա «նախնի ժողովրդի» կամ «Հակոբի տան գործերի» մասին, այլ «իր» (հասկանալի չէ՞, որ այդ «իր»-ը Հայոց տան գործերն են):
Դարձյալ ընդգծենք, որ Նարեկացին ստիպված էր «Մատյան»-ում «իրեն», «իր» տան գործերն ու «խորհուրդները« (սրանց մեջ՝ հատկապես դիցաբանա-կանները) ներկայացնել ծածկամտորեն, քողարկված. պատահական չէ, որ «Մատյան»-ի տարբեր տեղերում նա անընդհատ «իր» ընթերցողին հիշեցնում է, որ ինքը «ծածուկ խորհուրդներ» է «պատկերել», «տողերի շարքում» ինչ-ինչ բաներ «գրված չեն», իր հոգում ու սրտում եղածն ինքը ստիպված է եղել «վարագուրել», որ իր «հարազատ» (արյունակից,-հեղ.) ընթերցողը ջանք պետք է թափի դրանք հասկանալու:
Այնպես որ, մեր հանճարը զարմանալի երկայնամտություն դրսեւորելով, ասելաձեւերի զանազան հնարանքների դիմելով՝ կարողացավ պա-հել-պահպանել, նորովի ներկայացնել հայ հավատքի ավանդական խորհուրդները: Նրա «Մատյան»-ը միջնադարյան հայի հավատքային սուրբ Գիրքն է: Պատահականչէ, որ հայն իր տանը պահում-փայփայում էր ոչ թե իրեն պարտադրված եբրայական Բիբլիան, այլ «Մատյան»-ը՝ «Նարեկ» խորհրդանշա-կան անվանումը տալով նրան:
Մենք կփորձենք ներկայացնել Նարեկացու «Մատյան»-ում դրվագված հայ դիցաբանական որոշ խորհուրդներ:

Նարեկացին «բույլով» տարբեր զորություններ է պատկերում

Մինչ Նարեկացու «Մատյան»-ի արարչա-անահտա-աստվածապատում դրվագումներին անդրադառնալը՝ մեկ-երկու նկատառում էլ հայտնենք:
- Հայոց հանճարի «Մատյան»-ի Արարիչ, Աստվածամայր եւ Աստված խորհուրդները չպետք է շփոթել թե՛ եբրայականության եւ թե՛ դրանից ածանցյալ քրիստոնեության աստված (Եհովա) խորհուրդների հետ. «Մատյան»-ինը զու՛տ հայկական, լայն իմաստով՝ ընդհանուր ցեղային խորհուրդներ են, այն դեպքում, երբ երկրորդներինը՝ զուտ եբրայական, ավելի ստույգ՝ այդ ժողովրդի անհատներ Մովսեսի ու Հիսուսի պատկերացրածները, որոնք բուն իմաստով անգամ աստված չեն: «Մատյան»-ում կարդում ենք. «Երանի այն ժողովրդին, որի տերը իր աստվածն է» (այս եւ այսուհետ ընդգ-ծումները իմն են),- «Բարեբանյալ... հոգեւոր այս միտքը» արծարծելով՝ դրանով Նարեկացին իր ընթերցողին ասել կուզի, որ ինքն իր «Մատ-յան»-ում «ի խորոց սրտի» խոսում է իր ազգի երկնային Տիրոջ (տերերի) հետ: Ի զու՞ր է հայ հանճարին ի խորոց սրտի հասկացող մեր մյուս հանճարը՝ Չարենցը նկատում, որ նա «իր Արարչին» է (ու հայ հավատքի մյուս զորություն-խորհուրդներին,-մեր կողմից ավելաց-նենք) իր ձոներն ու աղոթքներն հղում եւ ոչ այլ մեկին: Իսկ «Մատյան»-ում հաճախ արծարվող «Հիսու՞սը»,- կհարցնի հարցի մեջ խո-րամուխ չեղած ընթերցողը: Դա պայմանավորված էր միջնադարյան հակահոգեւոր (հակազգային) հանգամանքներով՝ եկեղեցական դաժան հավատաքնն-չությամբ. հայ հավատքի սուրբ գիրքը՝ «Մատյան»-ը սերունդներին հասցնելու հրամայականը կար, եւ հանուն դրա Նարեկացին ստիպվա՜ծ էր իր «Բան»-երը ավարտել (երբեմն նաեւ սկսել) «Հիսուս»-ով1: Խորհրդային շրջանում անգամ ազնիվ մտավորականները իրենց հետազոտութ-յուններում, որպես կանոն, ոչ թե բուն տեքստերում, այլ՝ տեքստի սկզբում կամ վերջում Մարքսից, Էնգելսից, Լենինից...՝ իրենց ատե-լիներից մեջբերումներ էին անում, դրանով հո չդարձա՞ն դրանց ուսմունքի հետեւորդ: Նարեկացին էլ միջնադարում էր ստիպված այդկերպ վարվել. այդ դժնդակ պայմաններում ավելի կարեւոր էր հայ հավատքային խորհուրդները տեղ հասցնելը եւ ոչ բառային ճշգրտությունը: «Մատյան»-ում մի տեղ մեր հնարամիտը իր ընթերցողին (ասել է թե՝ հային) հասկացնել է տալիս, որ երբ ինքը ասում է «Հիսուս Քրիստոս, ընթեցողը հասկանա «Արարիչ» կամ «Աստված»,-այն, ինչն իր հոգու ծիրում է եղել:
- Դիցաբանական համակարգերից մեծ մասում Արարիչ եւ Աստված խորհուրդները տարբերակված չեն: Իսկ կրոններում՝ լավագույն դեպքում կա միայն Աստված խորհուրդը, այն էլ՝ միայն եզակի դեմքի իմաստով: Նարեկացու՝ հայ դիցաբանական ավանդույթների հիմամբ արարված ու գրված «Մատյան»-ում տեսնում ենք ոչ միայն մեկ աստծո, այլեւ Աստվածների ու Արարչի խորհրդապատկերում (եթե ավելի որաշակիացնելու լինենք՝ նաեւ հրեշտակների ու աստվածամարդկանց՝ Արարչի երկրային արարածների), ասել է թե՝ Տիեզերքի երկնային ու երկրային կյանքերի ամբողջական պատ-կերում. Արարիչը հասկացվում է որպես գերագույն բացարձակ զորություն (Աստվածների ու Աստվածամարդկանց հայր, երկնային ու երկրային «զորությունների տեր»), իսկ Աստվածներն ու աստվածամարդիկ՝ Արարչի, միմյանց հետ օրգանապես կապված, առանձին որակների մարմնավորում-արտա-հայտություններ (մեր մեծագույն տիեզերաճանաչի պատկերացմամբ այստեղ գործում է հայր-զավակ հարաբերությունը): Ավելին՝ Նարեկացու «Մատյան»-ում տեսնում ենք նաեւ Աստվածամոր՝ Արարչի կենակից ծնող զորության (Արարչի արարումը պահպանողի», նրա արարումը «իր լրու-մին» հասցնողի ու «նորոգողի», «երկնային իսկուհու») խորհրդանիշը. հայ մեծ հավատավորի համար Արարչագործությունը երկսեռության խորհուրդն ունի:
- Հայ հավատքի ոգուն հարազատ մնացած մեր հանճարի համար տիեզերական ու երկնային զորությունները մի օրգանական ամբողջություն՝ ա-րարչական ընտանիք են կազմում, դրա մասերը գոյություն ունեն միայն ամբողջության ու միմյանց նկատմամբ ունեցած սերտ հարաբե-րությունների մեջ, մի զորության մեջ այս կամ այն ընդգրկումով արտահայտվում են են նաեւ մյուս զորությունները: Պատահական չէ, որ «Մատյան»-ի «Բան»-երում հաճախ ենք տեսնում դրվագներ, որոնցում «բույլով» պատկերվում են միանգամից մեկից ավելի զորություն-ներ, մի զորությունը, իրեն բնորոշ որակներով հանդերձ, ներկայացվում է նաեւ մյուս զորություններին բնորոշ որակներով:

1. «Մատյան»-ի դիցաբանական խորհուրդները՝ փնջով
Հայ դիցաբանական խորհուրդների՝ այս կարգի ներկայացումները «Մատյան»-ում շատ-շատ են: Բերենք դրանցից մի քանի օրինակ: Մեր մեկնաբա-նություններով շատ տեղ չզբաղեցնելու եւ ընթերցողի՝ «Մատյան»-ից մեջբերումների դիցախորհուրդ տողերն ըմբոշխնելուն օգնե-լու համար՝ հեղինակային հասկացում-ասելիքս գլխավորապես արտահայտեմ տողերում փակագծերում գրվածներով:

Եվ արդ, ու՞ր փնտրեմ փրկությունս ես (մեղավոր հայ արիս),
Երբ որ հավատքի սկզբնահայրը (Արարիչը) հուսահատության վայրում2
Իմ անգթության չարիքներն է հիշեցնում ինձ.
Մարգարեների մեծը (Տիրը) խոսքի քարերով է ինձ կոշկոճում,
Արին բարեփառ (Վահագնը)՝ նիզակի սայրով է սատակեցնում ինձ.
Ճշմարտի պատկերն (Տիրն) է բնաջնջում ինձ Աքարի հետ,
Վեհն աստվածարյալ (Միհրը) հարագողների (չարերի ու նրանց «աստվածների») վրեժին է մատնում ինձ,
Մարգարեածին տեսանողը (հայ մարգարեն) ամաղեկացու հետ Տիրոջ (Արարչի) առջեւ է սպանում ինձ,
Աստուծո նախանձավորը (Վահագնը3)‘ երկնատեղաց բոցով է սպառում.
Հնի լրումն ու նորի սկիզբը (Վահագնը) դատաստանի հեծանոցով է երանում,
Առաքյալների պետը (Տիրը) Սափիրայի հետ է կենազրավում*,
Զարմանալին քննող (Միհրը)՝ հոգով՝ կյանքի քարոզին մահվան բուրմունք է խառնում ինձ համար:
Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաեւ կաճառներն երջանիկների (հրեշտակների),
Որոնք վերնայնի (Արարիչ-Աստվածների) ուժգին հրամանի սպառազեններն են արիական.
Հրեշտակների հետ նաեւ մարդիկ...

Նկարագրվում է, թե ինչպես մեծ դատաստանի օրը՝ «հուսահատության վայրում», Արարիչն իր Աստվածներով ու հրեշտակներով անաչառորեն դատելու է ահավոր մեղքեր գործած Արիին՝ իր իսկ Արարչի մարդ-որդուն, Աստվածամարդուն: Նարեկացին հնարավորություն չունենալով վերնայինների (Ա-րարիչ-Աստվածների) բուն անունները տալ՝ ստիպված է լինում նրանց ծածկանուններով դիմել («հավատքի սկզբնահայր», «մարգարեների մեծ», «ա-րին բարեփառ» եւն): Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպես է մինչ այժմ նարեկացիագետի «աչքը» «Մատյան»-ում այս գրվածը հասկացել այնպես, ըստ որի դուրս է եկել, որ «իրեն»՝ «Նարեկացուն» դատողները ոչ այլ ոք են, քան՝ եբրայացիները (օրինակ՝ «հավատքի սկզբնահայր»-ը Աբրահամն է, «մարգարեների մեծ»-ը՝ Մովսեսը, «արին բարեփառ»-ը՝ ոմն Փենեհեզ եւ այլն): Նարեկացին պարզորոշ չի՞ ասում, որ խոս-քը վերնայինների մասին է եւ ոչ մարդկանց: Բացի այդ՝ մի տեղ Նարեկացին ուղղակի գրում է, որ «ես» իմ հույսը մարդկանց՝ Աբրահամի ու նրա նմանների վրա չեմ դրել:
«Մատյան»-ի մեկ այլ հատվածում կարդում ենք.

Ինչպե՞ս կարող եմ շուքը երջանկի (Աստղիկի) հարմարեցնել ինձ՝ դատապարտվածիս,
Այսպես ասելով նրա հետ մեկտեղ, թե՝ նենգամիտը (Վիշապը) ինձ չմոտեցավ:
Եվ ինչպե՞ս դարձյալ զարհուրեցուցիչ, հաջորդ տողերում4 կարգով թվարկված՝
Բարեմասնություններն այն բոլոր, որոնք հին օրենքի թագավորի (Միհրի), զինվորական մարգարեի (Վահագնի)
Եվ մարմնական հրամանատարի (Անահիտի) նկարագրի գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի՝ կրկնեմ եւ կյանքից չհուսահատվեմ,
... Ըստ իրավախոհ արդարի (Միհրի)՝ ինչպե՞ս պիտի զինվեմ մեղավորների դեմ,
Ինչպե՞ս արդ մեծի (Վահագնի) արիությունը օրինակելով՝‘
Կարենամ ջնջել անօրեններին Տիրոջ (Արարչի) քաղաքից (Արարատից),
Երբ իմ հոգու մեջ բուսած մեղքերն իսկ չմեռցրի ես:
Ինչպե՞ս սուտ խոսեմ նրա (Տիրի) մոտ, որին ծածկվածները հայտնի են արդեն...

Հատվածը սկսվում է Աստվածներից «երջանկի» (Արա Արարչի ջանիկի)՝ բոլոր Աստվածների սիրելիի՝ Աստղիկ դիցուհու գեղեցկության գովաբանութ-յամբ, ով նենգավորի՝ Վիշապի գողանալուց5 հետո էլ մնաց մաքուր (դա է խորհրդանշում «նենգամիտը չմոտեցավ ինձ» արտահայտությունը): Ի տարբերություն Աստղիկի, Նարեկացին գտնում է, որ իր սիրելի աստվածուհու պես չի կարող ասել, թե՝ «նենգամիտը ինձ չմոտեցավ»...
Այնուհետ թվարկվում են հայոց դիցարանի մյուս Աստվածների «բարեմասնությունները», «նկարագրի գծերը», որոնցից նույնպես երբեմնի արին հեռացել, օտարացել է:
«Տիրոջ քաղաքից» արտահայտությամբ էլ խորհրդանշվում է Արարչի արարման վայրը՝ Արարատը, որը լցվել է անօրեններով ու որոնց՝ դիմա-զուրկ եղած, իր բնական կերպից հեռացած արին՝ ուժ չի գտնում դիմագրավել:

1Բացառված չէ նաեւ, որ այդ հատվածները եկեղեցական գրիչներն են ավելացրել (որոշակիորեն դատելու հիմքը՝ «Մատյան»-ի բնագիրը չի պահպան-վել): Շուրջ 100 տարի «Մատյան»-ը եկեղեցու կողմից արգելվել (բանադրվել է). այդ ընթացքում եկեղեցական մկրատը «Մատյան»-ից ինչե՜ր ա-սես կարող էր կտրատել-հավելել-փոխել:
2Այս աշխարհի վերջում (որը նորի սկիզբն է լինելու) տեղի ունենալիք մեծ դատաստանի օրն է ակնարկվում:
3«Աստուծո նախանձավորը» արտահայտությունը ասում է այն մասին, որ Նարեկացին, հետեւելով հայ դիցաբանական ավանդույթներին, Արարչի որ-դիներից ամենից շատ կարեւորում է նրա ամենասիրելի ու կարեւորելի «բոց մորուս» Վահագնին:
4Ակնարկում է հայ բանահյուսությունից կամ հայ հեթանոսական գաղտնի գրքից իրեն հայտնի «տողեր»-ը, որոնցում ստորեւի մասին խոսք կա:
5 Աստղկապատում այդ՝ Նարեկացուն տակավին հայտնի առասպելի մերօրյա մշակում էլ կա (տե՛ս Արարատյան դիցաբանություն):
* Բառը նշանակում է՝ կյանքից զրկել:

Նարեկացին հայի «դարձի» «դարձն» էր փափագում

«Մատյան»-ի մեկ այլ «Բան»-ում կարդում ենք.
Եվ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մոտենամ ես քեզ (Արարչիդ)* աղերսելու,
(Արարչիդ տված) Արքայության, որից վրիպեցի,
Թե՞ (Արարչական) վայելուչ փառքիդ, որից զրկվեցի,
Թե՞ (Անահտական) անմահ կյանքիդ, որից վտարվեցի,…
Թե՞ արդարների (Միհրի ու նրա պեսների) մասնակցությանը, որից ջոկվեցի,
Թե՞ (Անահիտի) ուռն լինելու կենդանի որդի, որից պոկվեցի,
... Թե՞ ծաղիկը (Աստղիկի) փառքի շնորհի, որից թափվեցի,
Թե՞ (Արարչի) ժառանգավորն պանծանաց, որից կորացա,
Թե՞ (Արարչի) հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկա,
(Աստղիկի) Լուսեղեն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացա,
Թե՞ ստացողի (Արիի) դարձին հուսամ ես, որից խորթացա,
... Թե՞ ապավենին (Վահագնին) ապաստանեմ ես, որից զատվեցի,
(Անահիտի) Նորոգությա՞նը հուսամ փրկարար, որից մահացա,
Թե՞ (Անահիտի, Աստղիկի) զվարթարար զգաստությանը, որից լքվեցի,
Կամ (Միհրի) ուխտադրական կենաց կանոնին, որից փոխվեցի,
Թե՞ (Միհրի) հաստատական օրինադրության, որից սահեցի,
... Թե՞ (Վահագնի) սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,
Անդրանիկների (արիների) քաղաքում (Արարատում) շինվեմ, որից ես գերի քշվեցի,
... Կամ (Տիրի) կենաց գրքու՞մ արձանագրվեմ, որից ջնջվեցի...

Խոսքը Արարչածին1, արարչական ընտանիքի հարազատ անդամ, մարդ Աստված (երկրային աստված) Հայի2՝ երբեմնի ունեցած շնորհների (արարչական, ա-նահտական, վահագնական, աստղկյան...) մասին է, որոնցից նա3 իր իսկ մեղքով զրկվել ու խորթացել է եւ, հետեւաբար, դրա պատճառով իրեն իրավունք չի վերապահում՝ դիմելու իրեն այդ շնորհները պարգեւածնեին՝ Արարչին, Անահիտին, Աստղիկին...
Մեկ-երկու վերծանումներ էլ անենք:
- «Անդրանիկների քաղաքում շինվեմ, որից ես գերի քշվեցի» արտահայտությամբ նկատի է առնվում այն, որ Արիի (հայի) ծնունդը ավելի հին է, քան մարդկության մյուս ցեղատեսակներինը. «Անդրանիկներ»-ը խորհրդանշում է արի ցեղի նախնիներին (բառ-խորհուրդը կարելի է հասկանալ մարդկության ընտրյալների իմաստով էլ), իսկ «քաղաքը»՝ ցեղի բնօրրան-ծննդավայրը՝ Արարչի երկրային արարման վայրը՝ Արարատը: Դրա հետ մեկտեղ մեր խորագետը նկատում է նաեւ, որ մարդկության «անդրանիկները» իրենց բնօրրան-ծննդավայրից գերի են քշվել, այսինքն՝ ի-րենց հայրենիքից վտարվել-ցիրուցան են եղել եւ, իրենց հայրենիքում գոյատեւումը շարունակելու դեպքում, իրենք չեն մնացել ի-րենց հայրենիքի տերը:
- «Թե հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկա» արտահայտությունում նկատի է առնվում արիի երկնային հոր՝ Արա Արարչի «հայրական հարա-զատ գիրկը» (Նարեկացին այդպես՝ խանդղատալից է պատկերացնում Արարչի ու նրա երկրային որդու սերը), որից արին, իր «հայրենական ժառան-գությունը» չպահելու հետեւանքով («Մատյան»-ի մեկ այլ էջում ենք կարդում), դուրս է ընկել: Ինչ խոսք, արտահայտությունը չպետք է հասկանալ եբրայական Բիբլիայում հիշատակված մարդու մեկ այլ տեսակի՝ Ադամի ու նրան ստեղծած Եհովայի հարաբերության իմաստով, քանզի դա հենց սկզբից հայր եւ որդու հարաբերություն չի եղել (Եհովան քանիցս անգամ փոշմանում է Ադամին ստեղծելու համար...):
- Մեծախորհուրդ է նաեւ «Թե՞ ստացողի դարձին հուսամ ես, որից խորթացա» արտահայտությունը: Եկեղեցին հայի «դարձ» ասածը հասկանում է 301-ինի իմաստով: Նարեկացին եթե դա նկատի ունենար, ապա չէր ասի՝ «դարձին հուսամ» (դարձի եկածը այդպես չի ասի). հետեւաբար՝ մեր մեծ հավատավորը նկատի է առնում քրիստոնեական «դարձի» «դարձը»՝ նախասկզբնապես Արարչական հավատք «ստացողի»՝ ինքն իրենից խորթանալուց հետո «դարձի» գալը, այսինքն՝ նրա նախնի հավատքին վերադառնալը:
«Մատյան»-ից ստորեւ բերված հաջորդ հատվածում Նարեկացին «նրանց» (բանասացների,-հեղ.) ողբասացությունների անմիջական ազդեցության տակ‘թաքնատեսորեն արդարադատության Աստված Միհրին եւ Աստվածամայր Անահիտին է մտքի աչքի առաջ պատկերացնում.

Շուտով ինձանից (Արիիցս) անզիջում կերպով դատ կպահանջվի..
Այժմվանից, նույնիսկ, երբ բեմն եմ հիշում ես (Միհրի) դատաստանի,...,
Երեւում է ինձ պատկերը երկյուղ ազդող վերնայնի (Միհրի):
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, հուսալով դարձի4,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ (Աստվածամայր Անահիտ), դու մա՜յր Հիսուսի.
Բարեխոս եղիր ինձ՝ մեղավորիս, երկնի՛ց իսկուհի (Անահիտ).
Մաղթիր քավություն ինձ, ո՜վ զորավոր փրկանակ կյանքի...

«Մատյան»-ի՝ ի վերուստ ստացած իր նախնի պատկերը ուրացած «ես»-ը միհրական սպասվելիք դատ-դատաստանը պատկերացնելով՝ պաղատում է երկնային ծնող զորությանը, կյանքի զորավոր փրկանակին՝ բարեխոսելու մյուս «վերնայնի»՝ մեծ դատավորի ու իրավադատի առաջ: Ակնհայտ է, որ «բարեխո-սը» Անահիտ Աստվածամայրն է եւ ոչ «մայր Հիսուսի»-նը, ինչպես գրված է «Մատյան»-ի մեզ հասած տեքստում. «Դու մայր Հիսուսի» արտահայ-տությունը կամ ինքը՝ Նարեկացին է իր բուն ասելիքին հավելել՝ այն բարուրելու, սքողելու համար, կամ էլ՝ գրիչներն են այն ավելաց-րել: Եվ դա այդպես է, որովհեեւ քրիստոնեության մեջ Հիսուսի մորը ոչ միայն աստվածացնելու, այլեւ որպես մայր պարզապես պաշտելու ավանդույթը չկա: Նարեկացին «երկնից իսկուհու»-ն (եւ ոչ երկրային որեւէ մոր) իր պաղատանքը ուղղելն ընդգծում է մի զարմանալի հնարամտությամբ՝ «երկնից» բառը շեշտելով՝ «երկնի՛ց»:
Հնարավորություն չունենալով թերթի շրջանակներում լրիվորեն ներկայացնելու «Մատյան»-ի՝ փնջով պատկերված հայ դիցխորհուրդները (դրանք շատ-շատ են)՝ ստորեւ դարձյալ համառոտակի բերենք դրանց նարեկացիական կարճ ու դիպուկ բնութագրում-դրվագումները, որոնց համար հա-յոց լեզուն Նարեկացուն առատ հնարավորություններ է տվել:
Այսպես ուրեմն՝‘
- Արարիչ՝ «տեր ամենակալ», «մեծություն ահեղ», «տեր արարածոց», «հաստիչ հրեղենների», «բարձրյալ անքննելի», «երկնավոր արքա», «անհաս», «անիմանալի», «ինձ (Արմենիս) իր անունով (Արա)» կնքող, «արարածների սկզբնապատճառ», «զորությունների տեր», «Տերերի Տեր»:
- Անահիտ՝ «ստեղծիչ ամենայնի», «կենսագործող», «բարերար», «բարեգութ», «ամենախնամ», «անմահ կենդանություն», «նորոգիչ», «ամենակալ», «խնամող», «անսահման բարի», «մաքրագործող», «կենաց պատսպարան», «լայն հանգստարան», «սրբուհի», «անարատ5», «Աստուծո աղախին եւ մայր», «բուժող երկունքն Եվայի», «ծնող Աստուծո», «ծնող զորություն»6, «խորան Բարձրյալի», «երկնավոր արքայուհի», «անմահ կենաց ծառ», «ինձ» (հայ արիին) «ստեղծող»», «մարդասեր», «կեցուցիչ», «լիուլի զորություն», «բուժող», «անփոփոխ խնամակալություն», «անքուն պահա-պան», «մարմնական հրամանատար», «անմահության արմատ», «հարություն», «հնի լրումն ու նորի սկիզբը»:
- Վահագն՝ «ամուր պահարան», «վստահելի պատսպարան», «հաղթող», «պաշտպան զորություն», «վիշապին կարթող (քաղող)», «անճառորեն զորավոր», «Ադամին ստեղծողին (Եհովային)» տեգահարող, «ամենակարող», «դեւերին հալածող», «արեւ՜ անստվեր», «մեղքի խռիվներն սպառող կրակ»:
- Աստղիկ՝ «սկիզբ եւ նախաշավիղ՝ սիրո ընթացքի», «մաքուր», «երկնային լույս», «պայծառություն անստվեր», «երջանիկ», «սիրո օրենք»:
- Միհր՝ «արդարադատ», «խաղաղարար», «երկայնամիտ», «հաղթություն», «հզոր ոստիկան», «իրավամբ ամբաստանող», «ահավոր հատուցող», «խաղաղա-րար խրատատու», «դատավոր անկաշառ ու անխաբելի», «լույսի ստեղծիչ», «անոխակալ», «տեսանող», «օրենսդիր», «կյանքի ուխտ», «իրավախոհ արդար», «հին օրենքի թագավոր», «ճշմարտադատ», «միջնորդ հաշտության աստվածների մեջ»:
- Տիր՝ «ամփոփիչ խորհուրդների», «կրթարան կամքի», «զվարթ արթնություն», «ամենագետ», «հոգեղենների հաստիչ», «արվեստավոր բարեհնար», «իմաստության գործիչ», «կյանքի դպրության մատյանի» գրիչ, «վերին իմաստություն», «ամենիմաստ էություն», «երկայնամիտ»:
- Վիշապ, Դեւ՝ «չար», «չարագործ», «բանսարկու», «դաժան», «գրավող», «հսկա», «լիրբ», «գոռոզ», «Բելիար», «դժնյա», «նենգ», «ապստամբ», «գիշերավար խավարասեր», «կորուսիչ», «որսող», «նախապատճառ մահվան», «վրիճառու», «սպանող»:
Նարեկացու «Մատյան»-ում քրիստոնեություն տեսնողին հարցնենք՝ թվարկված խորհուրդներից կամ խորհուրդների առանձին գծերից ո՞րը կա քրիստոնեական սուրբ գրքերում...

* Հիշեցնենք, որ փակագծերում գրված բառ-խորհուրդները հեղինակինն են:
1 Մեր ցեղային անունը՝ Արմեն, բառացի նշանակում է Արարչի արարած մարդ, արարչածին:
2 Մեր ազգային անունը՝ հայ, լեզվաբանորեն նշանակում է բացարձակ, կատարյալ, անմահ:
3 Նկատել ենք արդեն, որ Նարեկացին «Մատյան»-ում իրեն իր ազգի, ցեղի հետ նույնացնում է:
4 Նարեկացին այստեղ դարձյալ «դարձի» (ո՜չ քրիստոնեական) համար է փափագում:
5 Անահիտ բառ-խորհրդի՝ միջնադարյան գրիչների տված բացատրության համաձայն, այն նշանակում է անարատ, անբիծ:
6 Անահիտ - համաձայն արդի բացատրության, նշանակում է ծնող զորություն (տե՛ս «Ուխտագիրք»):

«Մատյան»-ի դիցխորհուրդները՝ առանձնակի պատկերված

«Մատյան»-ում շատ-շատ են նաեւ հատուկ պատկերված հայոց դիցխորհուրդները՝ Արարիչ-ը, Անահիտ-ը, Վահագն-ը... Այդ պատկերումներում էլ է, ինչ-որ իմաստով՝ բացի Արարչինից, մեր հանճարը ընտրել ծածկալեզուն: Բայց այդ պատկերների իմաստն էլ՝ իր հոգետիպին, իր հավատքին (դի-ցաբանությանը), իր պատմությանն ու մշակույթին հաղորդ հայի համար դժվար չէ կռահել (դարձյալ նկատենք, որ «Մատյան»-ը գրված է հատկապես այդպիսինի համար):
Բերենք հայոց դիցխորհուդների նարեկացիական այդպիսի բազմաթիվ պատկերումներից մի քանիսը՝ այս դեպքում էլ տալով մեր հակիրճ մեկնաբանությունը:

Ա. Արարչապատում

Դու՛, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով...

Արա Արարչին նվիրված մի անզուգական ձոն է, որն, ըստ երեւույթին, մի հին արարչապատում առասպելի մշակում է: Լեզվաբանական պես-պես հնարքներով Նարեկացին իր ընթերցողին հասկացնել է տալիս, որ խոսքը մեր ցեղի (Արիի, Արմենի) երկնային հոր՝ Արա Արարչի մասին է: Նա մեր մեծ տեսանողի կողմից իր զանազան կողմերով է պատկերվում. որպես «հայր ամենաստեղծ»՝ Արարիչ, «անուն ահավոր»՝ Ա՛րա (մազդ), «ձայն սարսափելի»՝ Արա՜հ, «կոչումն ընտանի»՝ Արա1, «ազդումն սքանչելի»՝ Ա՛րա, «հրաման սոսկալի»՝ Արա՛, «իսկություն անբավելի»՝ Ար, «կամք ամենաբարի»՝ Արի, «առավելություն անհասանելի»՝ բարի... «Պատճառ որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով» արտահայատութ-յամբ մեր ծագումի տեսանողը ակնարկում է այն, որ մեր ցեղատեսակին Արարիչը արարել է իրենից (որպես պատճառ որդու՝ հայրությամբ), ի տարբերություն Աստվածներից մեկի՝ Եհովայի, ով Ադամին ստեղծել է ոչ իրենից, այլ՝ հողից, ասել է թե՝ նրա նկատմամբ ընդամենը «նախադաս լինելով»:
Արարչին ուղղված նմանատիպ ձոն է նաեւ հետեւյալը (մեր մեկնաբանությունն արտահայտել ենք փակագծերում): Նկատենք, որ այստեղ էլ տես-նում ենք Ար խորհրդի մի զարմանալի հոլովույթի նմանատիպ օրինակ:

Անճառ մեծություն (Արարիչ), անբովանդակելի բնություն (արարել), անքննելի իսկություն (արարչագործություն),
Հզոր զորություն (Արի), կարող բարերարություն (առատաձեռն), անպակաս լրություն (կատարյալ),
Անճառ ժառանգություն (արմատ), վայելչական վիճակ (հարուստ),
... Անծախելի ստացվածք (ժառանգություն), անփոխարինելի բարձրություն (հայր),
Ամենարվեստ բժիշկ (ամենակարող), անսասան հաստատություն (արմատ),
Դարձուցիչ մոլորվածների (փրկարար), գտնող կորուսյալների,
Հույս՝ ապավինածների (պատսպարան), լույս՝ խավարածների (արթնություն),
...Արձակիչ կապվածների (ազատարար), ազատիչ մատնվածների,
Պատսպարան սահածների (պատվար), վշտակիցդ սայթաքածների (գթառատ):
... Ընտանի անուն եւ մերձավոր ձայն (Արա)...
Խնդության մուտք (բարեւ), անվրեպ շավիղ (արահետ)...

Ձոնի վերջում Նարեկացին ավելացնում է, որ առ Արարիչն ուղղված իր «գովեստի խոսքերը», ի տարբերություն «իրեն»՝ Արարչածնին, «երկրա-ծին (այսինքն՝ ադամական,-հեղ.) բերանը ոչ կարող է արտաբերել», ոչ էլ նրա «մարմնեղեն գործիքը (գլուխը,-հեղ.) կարող է տանել» (պարզ է՝ ադամական սուրբ գրքերում էլ դրանք չեն կարող լինել), այսինքն՝ դրանք հողածնին հասու չեն:

Բ. Անահտապատում

«Մատյան»-ը լեփ-լեցուն է Անահիտ աստվածամորն ուղղված ձոներով, փառաբանություններով, աղոթք-խնդրանքներով. այդպիսիք, թերեւս, ավելի շատ են, քան մյուս զորություններին ուղղվածները (ծա՜նր ողբերգական վիճակում հայտնված «Մատյան»-ի անձն ավելի շատ իր երկնային մորն է հիշում): Հիշատակենք ընդամենը երեքը.

Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ (Անահիտ աստվածամայր)2,...,
Ամփոփի՛ր թեւերովդ ամենակալ, ծածկի՛ր խնամքովդ աստվածային,
Ամրացրու՛ վերնայիններիդ (Աստվածներիդ) վերակացությամբ,
Շուրջանակի պարսպիր անմահներիդ (Աստվածներիդ) գումարտակներով,...,
Պատսպարի՛ր սասանյալիս աստվածածնիդ մաղթանքներով,
Անդրանիկներիդ (արիներիդ) բանակներն ինձ բարի պահապան կարգիր:
... Վերցրու թանձրությունն իմ ծածկույթի (սեւ վեղարը), միա՛կ բարեգործ:

Եթե ինձ (կորած-մոլորած հայիս) գտնես, Տիրամա՜յր3 (Անահիտ),
Եթե ինձ ողորմես, սրբուհի,
Թե կորուսյալիս շահես, անարա՛տ4,
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ցույց տաս ինձ գթությունդ,
Լուծիչդ անեծքների...…

Օգնիր թեւավոր քո (աստվածամորդ) աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի կյանք...…
Դու, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ,
Ծնկաչոք խնդրիր հաղթությանս համար, ծնո՜ղդ Աստուծո (աստվածների)...…
Գ. Վահագնապատում

Մեր արարչատեսն ու աստվածատեսը «իր» անկումի գլխավոր պատճառներից մեկը համարում է «իր ծուլությունը»՝ ուժի նվազումը: Եվ պատահական չէ, որ «Մատյան»-ում նա հաճախ է դիմում «իր» հրե զորություն աստծուն՝ Վահագնին՝ հայցելով նրանից ուժ, զորություն, պաշտպանութ-յուն, նախնի ուժային զորության վերականգնում: Ահավասիկ՝‘

Այդպիսին թեպետ գերագույն բարձրությունից,...,
Սուզված է խորը‘կործանման գուբի անդունդն անհատակ,
Սակայն փրկավետ կյանքին մոտեցնող նշխարն ունի,…
Ինչպես թանձրամած հուրն (Վահագնը)5 այն նշանավոր եւ զարմանալի՝‘
Հրամանով Վեհի (աստվածների հոր) մակարդված հրաշքով՝‘
Խորունկ հատակում նիրհող ջրհորի:

Ակնարկում է հայ դիցաբանական ավանդույթներից իրեն հայտնի Վահագնապատում առասպելներից մեկը, որում հրե զորություն Վահագն աստվածն իր հոր՝ Արարչի հրամանով իր հրեղեն զորությամբ շարժում է երկրի ընդերքում՝ «հատակում նիրհող ջրհորի» ջրերը, այդպես երկրի վրա մեծ ջրհեղեղ է առաջ բերում եւ այն մաքրում Վիշապի պղծություններից:

Անսահմանափակ ընդարձակություն հատու զորության (Վահագն),
Անամփոփելի առավելություն,…
Դու (ձմռան) մահվան ստվերն, ըստ մարգարեի (Տիրի), (գարնան) այգաբացի ես փոխում,
Ինքնակամ իջար տարտարոսը դու՝ արգելվածների բանտն ստորերկրյա,...,
Խլելով նրանից (երկրածին աստծուց՝ Յահվայից) այնտեղ վտարված (արի) հոգիների կողոպուտը ողջ,
Հաղթական խոսքիդ հրամայող սրով
(Յահվայի) Սատակիչ մահվան կապը կտրեցիր,
Եվ փարատեցիր երկյուղը մեղքի:
...Դու (Վահագնդ) հու՜յժ ձեռնհաս...…
Մեղքի խռիվներն սպառող կրա՛կ,
Կիզանութ ճաճանչ (հուր) դու ընդհանրական եւ մեծախորհուրդ թափանցողությամբ:

Դարձյալ Վահագնապատումի առասպել է հիշում, որտեղ Վահագնը քաղելով երկրածին աստծուն՝ երկրի վրա գարուն է բերում:

... Թող որ (Յահվայը) հիշի (Վիշապաքաղ Վահագնի) առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի...…

Ակնարկում է Վահագնի՝ վիշապաքաղ անելը՝ ի գիտություն Յահվայի՝ գոռոզի:

Դ. Աստղկապատում

Իր «մահվան մահճում»՝ եկեղեցու խցում, մեր՝ սիրո ու գեղեցկության կարոտախտով տառապողն, ինչ խոսք, հիշում է նաեւ սիրո ու գե-ղեցկության աստվածուհուն՝ Վահագնի «սենյակի» (խորհուրդը «Մատյան»-ից է) գեղուհուն՝ Աստղիկին: Ահա մի օրինակ.

Երախտավո՛րդ (Աստղիկդ) միշտ գովաբանված6,
Դու, որ անհպարտ եւ երկայնամիտ հեզությամբ համբեր՝‘
Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մեջ.
Թագավո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչված,
Սկզբնահայր եւ նախաշավիղ՝ սիրո ընթացքի.
Կյանքի՛ ճանապարհ,
Որ քաղցրությա՜մբ ես առաջնորդում երկնային լույսիդ դիմողիս.
Պաշտպան վստահելի..., հույսի՛ կերպարանք...…
Ազատությա՛ն շնորհադիր…
Պայծառությու՛ն անստվեր...…
Անձկալի՛ երանություն,
Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանության, որպեսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի...…
Կյանքի անսխալ դեղ-սպեղանի...…

Ե. Տիրապատում

«Մատյան»-ին ըստ ամենայնի ճանաչը հաստատապես կասի, որ հեղինակը Տիրի՝ իմաստության Աստուծո սպասավոր ծպտյալ քուրմ է: Ահավասիկ դրա վկա-յություններ.

Հոգուդ իմաստությամբ (Տիր) ուղղի՛ր հաջողվածքն իմ ձեռնարկածի...
Զորացրու ինձ, Տե՛ր, ճգնավորական բարենպատակ իմ վաստակի մեջ,
Արագացրու առաջադրված այս ձեռակերտս,
Դյուրացրու նրա ընթացքը դեպի ավարտում լրիվ:
...Կորստյան ժամին ձեռքովդ փրկիր,
Ներգործի՛ր մատովդ, երբոր նեղն ընկնեմ...…
Հոգեղենիդ առաքմամբ ճար արա,
Խոսք շնորհիր ինձ ատյանում, կանգնած՝ բազմության առաջ,
Իմաստություն դիր իմ մեջ, երբ դեմ-հանդիման կանգնեմ քննության:

Խնդրում է Տիր Աստծուն օգնել «Մատյան»-ը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Իմանալով, որ իր «ձեռակերտի» համար եկեղեցին իրեն հաստատ ատյանի առաջ է կանգնեցնելու (պատմությունը վկայում է, որ այդպես էլ եղել է)՝ աստծուց հայցում է ատյանում ըստ ամենայնի պաշտ-պանվելու (եւ «Մատյան»-ը փրկելու) համար իմաստուն հնարներ:

Փոխարկիչ կարիքների, կարգավորիչ կրքերի,
Հարմարիչ խոսքերի, սանձահարիչ լեզվի,
... Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների:

Խոսքովդ մաքրիր (Տիր) իմ ննջատեղին (խուցը)‘
Խորամանկություններից, երկյուղներից, քեզ ատելի հիշողություններից,
Աստվածամարտ մտածումներից,..
Տիրանենգ անշնորհքություններից
Եվ աստվածընդդեմ պառակտումներից:

«Տիրանենգ» արտահայտությամբ, այս անգամ հասկացողի համար ուղղակիորեն, ակնարկվում է Տիր Աստծուն խոսքն ուղղված լինելը: Մեր մյուս Աստվածներին ուղղված դրվագներն էլ թող ընթերցողն ինքը փնտրի:

1 Նկատի է առնում այն, որ Արարչի անունը՝ Արա, նրա երկրային որդուն՝ Արիին (Արմենին) շատ հարազատ անուն է:
2 Ըստ հայոց հավատքի, Արարիչը ամենայնի արարողն է, իսկ Անահիտը՝ ծնող-ստեղծողը:
3 Հեթանոսական Հայաստանում, ենթադրելի է, Տիր աստծո մեհյանի սպասավորների մեջ Տիրի մորը դիմելու ձեւերից մեկն է եղել:
4 Ինչպես նկատել ենք, միջնադարում Անահիտ բառի բացատրություններից մեկը եղել է Անարատ-ը:
5 Ակնարկում է Վահագնին, ում անունը լեզվաբանորեն նշանակում է հրե զորություն:
6 Նկատի է առնում Աստղիկի՝‘բոլորի, անգամ Վիշապ-Դեւերի, կողմից գովաբանված լինելը:

Քուրմ Մանուկ

«Լուսանցք» թիվ 42-45 (173-176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Հենց հայը պետք է խոսի տարածքային ամբողջականությունից




Գրել է Լուսանցք
24-12-2010
Հայաստանում արդեն լրջորեն քննարկվում է Ադրբեջանի պատմական կեղծարարության դեմ պայքարելու խնդիրը: Գրեթե բոլորն են խոսում կու-սակցական շահախնդրությունները մի կողմ դնելու եւ միասնաբար պայքարելու մասին:
Արդեն ՀՀ նախագահի մակարդակով են հնչում այդ պատասխանները, սակայն այս հարցը համակարգված ու համակարգային լուծում է պահանջում, նաեւ՝ որպես հայագիտական խնդիր: Այս մասին վերջերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Պատմության ադրբեջանական կեղծարարները իրենց ժողովրդին հրամցնում են, թե իբր շումերների ու լուլուբեյցիների (Իրաք), մարե-րի ու Պարսկաստանի տարբեր պետական կազմավորումների (Իրան), Դաղստանի որոշ ժողովուրդների ու նաեւ՝ Մեծ Հայքի պատմության ժառանգորդ-ներն են: Հետաքրքիր է, որ թյուրքական ալթայական քոչվորների մնացուկները՝ սիոնա-թուրանական ծրագրերով ադրբեջանցի կոչվածները, նաեւ չեն հերքում, որ թուրքերի եղբայրն են եւ գոյատեւում են «մեկ ազգ՝ երկու պետություն» (կամ՝ դեպի ալթայները ձգվող՝ «մեկ ազգ՝ վեց պետություն») արժեհամակարգում, այսինքն՝ թուրք են...
Իսկ թուրքերը մեր տարածաշրջանում մոտ 600 տարի է, ինչ արյունախում կեցվածքով տեղավորվել են (վստահաբար ժամանակավոր է, ինչքան էլ ժամանա-կը երկար թվա)... Այսինքն՝ առնվազն ներկայումս գիտականորեն պատմագրված 6-7 հազար տարվա տարածաշրջանային պատմության հետ որեւէ առնչութ-յուն չունեն... Ու հանկարծ ոչնչից առաջացած թյուրքական մնացուկները, որոնք բարբարոսությամբ գոյատեւեցին հայկական, պարսկական ու հա-րակից այլ տարածքներում... հանկարծ «դարձան» բնիկ ազգերի «նախնիները»...
Ադրբեջանը այսպիսով, փաստորեն, իր սին ու ծիծաղելի պատմագիտությամբ պատմա-քաղաքական պահանջներ է ներկայացնում տարածաշրջանի գրեթե բո-լոր պետություններին:
Բայց զավեշտական են այլեւս ադրբեջանցի հորջորջվողների ծղրտոցները, եւ դա մեկ անգամ էլ երեւակվեց, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հան-րահայտ պատմական փաստերի շարադրանքով մի քանի անգամ պատասխանեց ադրբեջանական հակագիտական ու հակահայկական պետական զառանցանքներին: Ադրբեջա-նում այնպիսի ոռնոց բարձրացավ, որ ձայները թրքաստաններից դուրս եկան ու լսելի եղան անգամ ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, որին պաշտո-նապես բողոք էր ներկայացվել՝ «ադրբեջանցիներին թուրք-քոչվորներ անվանելու, եւ այդ ճանապարհով իբր ռասայական գերակայություն քա-րոզելու համար»: Զարմանալի ու զայրացուցիչ է, որ ՀՀ նախագահին նման պիտակավորում (ավելին՝ ռասիստականը քիչ համարելով, նաեւ ֆա-շիստական բնորոշում) էր տվել մեր այսպես կոչված ընդդիմությունը՝ հհշհակ-ական օտարածին մտածողությամբ...
Թյուրքական ինքնություն ունեցող ադրբեջանցիների նախնիները քոչվորական կյանքով են ապրել եւ այսօր էլ շարունակում են այդպես ապ-րել (այլոց տարածքներում): Նույնիսկ մահմեդական պատմագիրներ Միրզա Ադիգյոզալ-բեկը եւ Միրզա Ջամալ Ջեւանշիրը վկայություններ են տվել այն մասին, որ «Փանահ Ալիի տոհմը, հին ժամանակներում Միջին Ասիայից՝ Թուրքեստանից եկած քոչվոր բահմանլի ցեղի սարըջալ-լու ճյուղից է»: Եվ Արցախում, Նախիջեւանում ու հայապատկան այլ հողերում (ադրբեջանցիների կողմից դեռ զավթված) հայտնված թուրք քոչ-վորներին այժմ տրվում է (նաեւ ՀՀ նախագահի կողմից) իրենց իսկական բնորոշ անունը՝ հիմնվելով իրենց իսկ մահմեդական աղբյուրների վրա...
Իսկ եթե հարկ է խոսել «ռասայական գերակայության քարոզից», ապա միանշանակ է, որ արիական հայ տեսակը ոչ միայն գերակա է թյուրքական խառնա-ծին գենի նկատմամբ, այլեւ մարդկության ամենահին մարդատեսակն է եւ աստվածային գենի շառավիղ... Ու ոչ մի ՄԱԿ, ԵԱՀԿ կամ առավել եւս՝ համաթր-քական ժողով, չեն կարող բնությանը դեմ դուրս գալ, իսկ թյուրքական տարրի «երկրային հաջողությունները» դեռ փոխվելու են կտրուկ անհա-ջողությունների ու իսպառ կործանման:
1918թ. թուրքական բանակի կողմից հիմնված, իսկ 1920-1921 թթ. կարմիր-բոլշեւիկյան բանակի կողմից ընդլայնված քոչվոր թյուրքերի Ադր-բեջան պետության ոտնձգություններին դիմակայելու խնդիրը ներկայիս ՀՀ-ի համար համապետական ու համազգային առաջնային գործ է, եւ քաղաքական, պատմագիտական եւ բոլոր ուժերը պետք է համախմբվեն այս խնդրի լուծման շուրջ, նաեւ համաշխարհային լրատվական-տեղեկատվական ցանց դուրս գալու առումով:
Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Խորհրդային Ադրբեջանը հիմնվել է որպես հայերի ու մուսուլմանների ընդհանուր պետություն, ինչը, ադրբեջանցիները լավ էլ գիտակցում են (մասոնա-բոլշեւիկյան ծրագրով ադրբեջանցի կոչվածները պետք է հողային պահանջներ ներկայաց-նեին Հայաստանին ու Իրանին, ինչը արվել եւ հիմա էլ արվում է...):
1920-1988թթ. ադրբեջանական մամուլը թերթելիս մասնագետները նկատում են, որ այնտեղ նշվում է ոչ թե «ազգային Ադրբեջան», այլ «ինտեր-նացիոնալ Ադրբեջան»: Եվ Ադրբեջանը միակ ինտերնացիոնալ պետությունն է եղել այդ արհեստական երկրում, մյուս հանրապետությունները ե-ղել, գոնե կոչվել են՝ ազգային: Ադրբեջանը միակ պետությունն է նաեւ, որտեղ, ի տարբերություն մյուս պետությունների, էթնո ազգ (ադր-բեջանցի) չի եղել (չեղած բանը չէր էլ կարող լինել), «այդ արհեստական երկրի հիմնադիր ազգերից մեկը հայերն են՝ կովկասյան թաթարների հետ, որոնք հետո անվանվեցին ադրբեջանցիներ»,- ասում են մեր մի շարք մասնագետներ:
Իսկ ադրբեջանական հանրապետության կայացման գործընթացը սկսվել է 1930-ական թվականներից միայն, երբ Բաքվում այլեւս խոսում էին ռուսե-րեն: Այնպես որ, «Ադրբեջանի Հանրապետության» կրողներն այս դեպքում հայերն ու ադրբեջանցիներն են եղել՝ հավասարապես, ուստի դեռ հարց է, թե նույնիսկ այսպիսի ձեւակերպումներով՝ ով ումից պահանջելու բան ունի...
«Մենք Ադրբեջանի հիմնադիր ազգերից մեկն ենք: Իսկ դա նշանակում է, որ ջարդերի ժամանակ ցեղասպանության է ենթարկվել պետականակիր ազգե-րից մեկը,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, եւ հավելել,- 1988թ. խառնաշփոթի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել էր հիմնել միասնական պետություն, ինչը հայերը պատրաստ են եղել որպես հիմք ընդունել, իսկ ադրբեջանցիները դրանից հրաժարվել են»:
Պետք է նշենք, որ այս անգամ ադրբեջանական մերժումը «հայանպաստ» է եղել, քանի որ այդ միավորումից հետո ադրբեջանցիները հաստատ փոր-ձելու էին Բաքու մայրաքաղաքը Երեւան տեղափոխել... Իսկ մերոնք հաճախ ու ոչ տեղին, մեկ էլ տեսա՜ր պատրաստ են լինում ինչ-որ բանի մեջ մտնելու, ինչ-որ բանի միանալու, ինչ-որ բանի ենթարկվելու... ինչն էլ հենց մեր անհաջողությունների պատճառն է դառնում: Ուստի, այդ գործելակերպը՝ որպես ախտ-հիվանդություն, պետք է դուրս հանել հայի միջից առհասարա՛կ...
Իսկ ահա ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն էլ ներկայիս Ադրբեջանի մասին ասել է. «Ադրբեջանում պետական շինարարության, ժողովրդավարության եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված մի տարօրինակ «մշակույթ» է ձեւավորվել: Խնդիրը նրանում է, որ նրանց սահմանադրությունում գրված է, որ Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, ու ներկայիս իշ-խանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես այսպիսին: Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանում ժողովրդավարութ-յունը խախտվում է ինչպես ներքին կյանքում, այնպես էլ հակամարտության կարգավորման գործընթացում»:
Այսինքն, երբ ժամանակին գրվում էր «ինտերնացիոնալ Ադրբեջան», միեւնույնն է՝ այն թյուրքական էր՝ արյունարբու: Հիմա էլ գրվում է «ժողովրդավարական Ադրբեջան», սակայն նույն թյուրքական-արյունարբուն է... Ադրբեջանն այսօր էլ է դարձել խանություն, այսինքն՝ այնտեղ Ալիեւների ընտանիքը վերածվել է սին թագավորական արքունիկի ու ժողովրդավարություն «խաղալու» ներքո փորձում է ամրապնդել իր իշխա-նությունն ու լիարժեք տիրանալ այդ երկրի հարստություններին:
Միշտ պետք է հիշել այն հաստատուն եւ անբեկանելի ճշմարտությունը, որ «թուրքը մնում է թուրք»: Կլինի այդ թուրքը համաթուրանակա-նության հետեւորդ, թե «կարմիր պոպոզավոր» գլխարկով (իբր բոլշեւիկ-ինտերնացիոնալիստ), ժողովրդավար «եվրադիմագծեր ընդունած» փողկա-պով, թե՝ մեկ այլ բան... միեւնույնն է՝ հայի ու Հայաստանի ոխերիմ թը՛շ-նա՛-մի՛ն է:
Հայի ու Հայաստանի գործն է՝ «գորշ գայլերի» ոռնոցները վերածել «գորշ շների» կլանչոցների ու վնգստոցների, որպեսզի հավետ, հզոր ու միասնական լինեն հայն ու Հայքը...

Արամ Ավետյան

Հ.Գ. - Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Թբիլիսիում հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս Իլ-յա 2-րդի հետ, եւ հանդիպմանը «հոգեւոր» ձեւով քննարկվել է նաեւ արցախյան հիմնախնդիրը:
Կողմերը հայտարարել են, թե Ադրբեջանում ու Վրաստանում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության հի-ման վրա:
Այսպես էլ չհասկացան սրանք, որ Վրաստանը գոյատեւում է հայկական Ջավախքի (հարակից տարածքներով), մահմեդական Աջարիայի, այլ ազգերի՝ աբխազ-ների, օսերի, իրենց մաքուր արյուն համարող մեգրելների, գուրիացների, լեռնցի սվանների եւ էլի այլոց տարածքների վրա, իսկ Ադրբե-ջանը՝ հայկական (Արցախ, Նախիջեւան, Ուտիք, Գարդման...), պարսկական ու այլ հողերի վրա, եւ վաղ թե ուշ կազմաքանդվելու են:
Իսկ վրացա-ազերական սիրված տարածքային ամբողջականության սկզբունքով Հայաստանը մինչեւ Տփղիս (Թբիլիսի) ու Բագավան (Բաքու) է ձգվել-ձգվում... եւ այդ մե՛նք պետք է խոսենք մեր տարածքների ամբողջականության (վերականգնման) իրավունքից եւ ո՛չ թե խառնածին վրացի կամ ադր-բեջանցի հորջորջվածները:

* * *
ՄԱԿ-ը վերստին կարեւորել է ինքնորոշման իրավունքը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել է բանաձեւ, որը կարեւորում է ժողովուրդների ինքնորոշ-ման իրավունքը: Մասնավորապես, ՄԱԿ ԳԱ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձեւը, վերահաստա-տում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին:
ՄԱԿ բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, ար-դիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ամբողջ համակարգի կարեւորագույն հենասյունե-րից մեկը:
ՄԱԿ-ն ընդունել է մեկ այլ բանաձեւ էլ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, ո-րում ԳԱ-ն խնդրում է նշված 2 միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունն ուղղված համընդհանուր խնդիրների լուծմա-նը, ինչպիսիք են՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ու ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:

... Եվ կապերն ամրապնդվում են
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես վստահելի գործընկեր ու կարեւորել երկկողմ գործակցութ-յունն ամենատարբեր, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ոլորտներում:
Վ. Պուտինը, որպես փոխգործակցության առաջնահերթություն, առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը:
Տ. Սարգսյանն էլ է կարեւորել հանդիպումը եւ հաստատել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հա-յաստանում ու հանդես գան տարբեր նախաձեռնություններով:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Օտարահպատակները Հայոց լեզվի դեմ... Հայ ազգայնականները զգուշացնում են...




Գրել է Լուսանցք
24-12-2010
Մարդուկներին չթողնե՛նք սերունդներին

1. Ռաֆիկ Պետրոսյան, 2. Աշոտ Տոնոյան, 3. Կորյուն Նահապետյան, 4. Ռուբեն Սադոյան, 5. Արա Սիմոնյան, 6. Գրիգորի Մարգարյան, 7. Վերսանդ Հա-կոբյան, 8. Արմեն Պուրտոյան, 9. Հովիկ Աբրահամյան, 10. Հրանտ Գրիգորյան, 11. Հակոբ Հակոբյան, 12. Կարեն Սարիբեկյան, 13. Աշոտ Աղաբաբյան, 14. Սամվել Բալասանյան, 15. Վահե Հակոբյան, 16. Սամվել Սարգսյան, 17. Լեռնիկ Ալեքսանյան, 18. Ռազմիկ Զոհրաբյան, 19. Գալուստ Սահակյան, 20. Գագիկ Մելիքյան, 21. Գագիկ Մինասյան, 22. Արա Բաբլոյան, 23. Հերմինե Նաղդալյան, 24. Կարինե Աճեմյան, 25. Կարեն Ճշմարիտյան, 26. Դա-վիթ Հարությունյան, 27. Հովհաննես Սահակյան, 28. Սամվել Նիկոյան, 29. Վոլոդյա Բադալյան, 30. Համլետ Հարությունյան,

31. Գագիկ Աբրա-համյան, 32. Աշոտ Արսենյան, 33. Մանվել Բադեյան, 34. Նահապետ Գեւորգյան, 35. Ռաֆիկ Գրիգորյան, 36. Մկրտիչ Մինասյան, 37. Առաքել Մովսիս-յան, 38. Մարտին Սարգսյան, 39. Տաճատ Վարդապետյան, 40. Շիրակ Թորոսյան, 41. Արտակ Դավթյան, 42. Կարեն Ավագյան, 43. Միշա Ստեփանյան, 44. Վազգեն Կարա-խանյան, 45. Արտյոմ Ղուկասյան, 46. Արման Սահակյան, 47. Արայիկ Հովհաննիսյան, 48. Էդուարդ Շարմազանով, 49. Սուքիաս Ավետիսյան, 50. Ալեք-սան Պետրոսյան, 51. Արտակ Զաքարյան, 52. Գոհար Ենոքյան, 53. Արմեն Մելիքյան, 54. Արագած Ախոյան, 55. Էռնեստ Սողոմոնյան, 56. Վաչագան Խուր-շուդյան, 57. Վահագն Մախսուդյան, 58. Արշակ Մխիթարյան, 59. Արմեն Աբրահամյան, 60. Հարություն Ղարագյոզյան, 61. Նաիրա Զոհրաբյան, 62. Արսեն Ավագյան, 63. Իշխան Խաչատրյան, 64. Արծրունի Աղաջանյան, 65. Հեղինե Բիշարյան, 66. Գագիկ Բաղդասարյան, 67. Խաչիկ Պետրոսյան, 68. Հով-հաննես Մարգարյան, 69. Խաչիկ Հարությունյան:

* * *
Արանք մանր-մունր այն մարդուկներն են, որոնք (ոչ թե ովքեր) քվեարկեցին ընդդեմ հայերենի՝ ընդդեմ մայրենի ու պետական լեզվի: Ընդդեմ հայ ազգի ու հզոր պետականության կայացման: Ընդդեմ Հայաստան երկրի: Սրանց (ոչ թե նրանց) պետք է հիշել անուն առ անուն: Հիշենք, որ չթողնենք... Դատաստանը հո միայն պատմության ու ժամանակի «մենաշնորհը» չէ՜...…
Թեւաթափ չլինե՛նք, այս 69 օտարահպատակների ուզածը խափանել կարո՛ղ ենք: Պարտավո՛ր ենք: Քանզի սրանք ծառայամիտներ են ու քվեարկել են ոչ թե խելքով, այլ՝ հրահանգով: Սրանք անգրագետներ են, սրանցից ոչ ոք հայերեն մի քանի բարդ նախադասություն առանց սխալի չի գրի: Սրանք ազգ չեն, ժողովրդի էլ չեն «ձգում»: Սրանք մնացուկն են ամբոխի:
Բացառություն անեմ: Սրանցից Գալուստ Սահակյանը հայերեն կարող է անսխալ գրել: Դե՛ռ կարող է (թեեւ վաղուց սխալներով է խոսում): Բայց քանի որ նա հայերենը չի զգում, քվեարկեց հայերենի դեմ: Ի դեպ, օտար լեզվի գերազանց իմացությունն անգամ այդ լեզուն զգալ չի նշա-նակում: Սա բնական է: Զգում են մայրենին, որ ծագումով ու արյամբ է փոխանցվում: Հայերենը սրանց՝ այդ 69-ի համար օտար լեզու է, որ չեն զգում: Դրա համար էլ ինչպես կուզեն՝ կխուզեն:
Մարդուկներ են՝ մանր-մունր: Իսկ մարդուկները մայրենի չե՛ն ունենում, հայրենիք չե՛ն ունենում, ազգային իղձեր ու նպատակներ չե՛ն ունենում: Ու քանի որ մայրենի չեն ունենում, չեն էլ հասկանա, որ մայրենին հանձնելը հող հանձնել է: Ուրեմն՝ մարդուկնե-րին ոչինչ բացատրել պետք չէ, ընդամենը նրանց…ձեռքից վերցնել է պետք այն կոճակը, որի միջոցով հրահանգներ են կատարում...…
Մարդուկները չե՛ն կրթվում, չե՛ն զարգանում, նրանք բնածին քաղքենիներ են, որոնց թվում է՝ զարգանալ կարող են հայերենի հաշվին: Ու քա-նի որ այս մարդուկներն են որոշում բոլորիս փոխարեն, ուրեմն՝ հաստատ ճիշտ են այն ուժերը, ովքեր կոչ են անում փտած արմատը հանել ու շպրտել աղբանոցը: Միանգամի՛ց:
Թեւաթափ չլինե՛նք: Հիշե՛նք այս 69-ին ու ամեն ինչ չթողնենք ժամանակի հույսին...
Գործի՛ անցնենք:
Սերունդներին չթողնե՛նք մնացուկներով զբաղվելու ավելորդ բեռը:

Արմենուհի Մելքոնյան

Օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը

Հայ ազգայնականները ազգադավ պատգամավորներին զգուշացնում են
Դեկտեմբերի 22-ին ՀՀ խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում: Այս փաթեթի քվեարկության հարցը ամիսներ շարունակ ձգձգվում էր, անընդհատ բողոքի ցույցեր էին տեղի ունենում եւ ահա, ինչպես եւ սպասվում էր, այսպես կոչված տարեմուտի նախաշեմին, երբ մարդկանց հոգսերը քառապատկված են, իսկ ծախսերը ութապատկված, հիշյալ օրենսդրական փոփոխությունները բառացիո-րեն դավադրաբար դրվում են քվեարկման եւ հաստատվում... Այսպիսով, Հայաստանում կբացվեն օտարալեզու դպրոցներ: Օտար բարքերն ու կրքերը՝ սեռա-մոլագարական եւ հոգեղեղ, քիչ էին, հիմա էլ լեզվակրթական աղանդավորականների տարածմանն ենք օրենքով տուրք տալու:
Օրինագծին դեմ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Այս առիթով հայտարարություն է տարածել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որտեղ նշված է, որ օտարալեզու դպրոցների բացում ենթադրող օրինագիծը հակաօրինական է, առաջարկվել է պահպանել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից: Հայտարարությունը, հաշվի առնելով դրա կարւորությունը, մեջբերում ենք ամբողջությամբ:
Օտարալեզու դպրոցների օրինագիծը.
- Հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին:
- Հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կող-մից պահվող ուuումնական հաuտատություններից բացի այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբե-րության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակություննե-րի, ապա դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օ-տարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձե-ւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:
- Հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձեւը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փոր-ձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով:
- Հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որոկյալ կրթության ապահովումը բոլո-րի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմա-ցությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:
- Վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայե-րենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուռքի երկրներում:
- Չի լուծում սույն օրինագծի առջեւ՝ դրա հեղինակի՝ վարչապետի դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հար-ցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով: Ըստ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի, հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելա-վելու համար:
- Վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի:
- Կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժ-գին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:
- Կթույլացնի երկիրը՝ բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների:
- Կքայքայի ընդհանուր ինքնությունը՝ դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:
- Կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը եւ կավելացնի մե-կուսացումը:
- Կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը եւ կդժվարեցնի քաղացիական քննարկումները:
- Կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը եւ չի տա հնարավորություն ժամանակն ու ռեսուրսները ուղղել դե-պի առաջնահերթ խնդիրների լուծումը:
Առաջարկ
ա. չկատարել որեւէ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում, այսինքն հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,
բ. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծնում հրաժարվել հոդված 2-ից եւ հոդված 3-ից, այսինքն պահպա-նել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից,
գ. հանձնարարել կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանքներ Միջազգային Բակալավրիատի եւ այլ անհրաժեշտ որակյալ կրթական ծրագրերի լիակա-տար տեղայնացման համար:
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդի անդամները նույնպես տարակուսած են ՀՀ պատգամավորների այս ապազգային քայլից, եւ սա համարում են օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը: Հայ ազգայնականները, հատկապես ՀԱՀ-ում ընդգրկված հայ ա-րիականները, ազգադավ պատգամավորներին զգուշացնում են, որ պայքարը այս հակահայ օրենքի դեմ չի դադարելու:
Նրանք «Լուսանցք»-ին ուղղված նամակում նշում են, որ դեռ հանդես կգան հայոց լեզվի ու հայեցի կրթության պաշտպանության համար հա-մախմբման եւ պայքարի կոչով ու ամեն ինչ կանեն, որ լեզվակրթական աղանդավորներն արժանանան սեռական եւ կրոնական փոքրամասնություն կոչ-վածների արհամարհելի ճակատագրին...…

Արման Դավթյան

Հայաստանում միայն հայն ու հայերենն են օտար

Մեր պետության եւ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների միջեւ կապն ապահովված է արդեն շուրջ 10 տարի:
Օրերս ազգային փոքրամասնությունները նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշա-կութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացվել են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամաս-նությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը:
Նշվել է, որ Երեւանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, Հայաստանն այն եզակի երկրներից է, որ հնարա-վորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Կա մշտական կապ՝ պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջեւ:
Վերոնշյալ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 մլն. դրամ է հատկացվում՝ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում