February 12, 2011
The AMERICAN DREAM is a 30 minute animated film that shows you how you’ve been scammed by the most basic elements of our government system. All of us Americans strive for the American Dream, and this film shows you why your dream is getting farther and farther away. Do you know how your money is created? Or how banking works? Why did housing prices skyrocket and then plunge? Do you really know what the Federal Reserve System is and how it affects you every single day?
THE AMERICAN DREAM takes an entertaining but hard hitting look at how the problems we have today are nothing new, and why leaders throughout our history have warned us and fought against the current type of financial system we have in America today. You will be challenged to investigate some very entrenched and powerful institutions in this nation, and hopefully encouraged to help get our nation back on track.
PLEASE SUPPORT THE MAKERS OF THIS FILM AND BUY A QUALITY DVD!
http://www.theamericandreamfilm.com/
Friday, February 18, 2011
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 3
Ամսաթիվ՝ 04/02/2011Բաժին՝ Թուրքիա, Հայաստան, Վերլուծական
II. Միջազգային իրավական մակարդակ
Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2010 թ., թիվ 41 (159), թիվ 45 (163). 2011 թ., #1 (164)4. Արցախյան գործը
Միջազգային դատավարության ձև կարող է ընդունել նաև հայ ժողովրդի՝ Արցախին, ներառյալ նրա շուրջն ազատագրված բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրավունքը։ Այդ իրավունքն իրացվելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության հետ վերջնական՝ դե-յուրե վերամիավորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման միջոցով։ Այսպիսի իրական հնարավորության վրա է մատնացույց անում Կոսովոյի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թ. հուլիսի 22-ը քննված նախադեպային գործը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի խորհրդատվական վճռում եզրակացվեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ միջազգային օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախությունը։ Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախության ինքնահռչակումը։
Այդուամենայնիվ, պետք է հստակ գիտակցել, որ Հայկական հարցի ռազմավարական իրողությունների բերումով երկարաժամկետ հեռանկարում «մեկ ազգ, երկու պետություն» (ՀՀ և ԼՂՀ) տարբերակը վտանգավոր է և կարող է հայկական կողմի համար ընդունելի համարվել միայն իբրև ձևական ու միջանկյալ լուծում (այս հարցն ավելի մանրամասն կքննարկենք ավելի ուշ)։
Կարևոր է նաև նկատի ունենալ, որ վերոթվարկյալ գործերից որոշներն, այս կամ այն փաթեթավորմամբ, կարող են մտցվել միջազգային դատական ատյաններ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, բնականաբար՝ ճիշտ հակառակ պահանջներով և պատմական փաստերի լիակատար աղավաղմամբ։ Ուստի Հայաստանն ակամա կարող է հայտնվել միջազգային դատարաններում, հետևաբար ձեռքի տակ պետք է ունենա Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը, ինչը նախատեսում է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ արդեն այսօրվանից։
- 5. Եկեղեցական գործերի շարք. Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի
Ներկայիս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) եղել է հայ ամենամեծ հողատերն ու սեփանակատերը։ Ցեղասպանության տարիներին հայ կղերը կրել է անդառնալի մարդկային կորուստներ. սպանվել են հազարավոր հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի հավաքական գիտելիքի, մշակույթի, ավանդույթների և սովորույթների եզակի կրողն էին։ 1915 թվականից մինչև այսօր Թուրքիայում ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, իսկ մի մասը վերածվել է մզկիթների։ Հայկական եկեղեցիները խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում նույն ճակատագրին են արժանացել, մի քանիսը հռչակվել են «աղվանական» և «վերանորոգման» ենթարկվել՝ միմիայն հայկական հետքերը ջնջելու նպատակով։ ՀԱԵ-ի, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու և Հայ Ավետարանական Եկեղեցու պատմամշակութային արժեքները, վիթխարի անշարժ գույքը և հարուստ ունեցվածքը բռնագրավվել ու թալանվել են։
1990-ական թթ. սկզբին Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում կար մի քանի հարյուր հայկական եկեղեցի՝ կանգուն և կիսավեր վիճակում։ ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց պետությունը և Վրաց Ուղղափառ Եկեղեցին ոչ միայն հրաժարվեցին հայկական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել օրինական տիրոջը՝ ՀԱԵ-ին, այլև դրանցից շատերը վրացական հռչակեցին, ավելին՝ առհասարակ չճանաչեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրավական կարգավիճակը։ Իրավիճակը կարելի է պատկերացնել թեկուզ միայն Թիֆլիսի օրինակով. եթե 1899 թ. այնտեղ կար հայկական 27 եկեղեցի և մեկ վանք, ապա այսօր այնտեղ գործում է ընդամենը երկուսը, իսկ հայկական հինգ եկեղեցի վրացիները հայտարարել են «վիճելի»։
Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից անջատ՝ առանձին իրավաբանական անձ է։ Կառուցվածքային առումով ՀԱԵ-ն համազգային կազմակերպություն է, որի վարչականորեն ինքնիշխան չորս նվիրապետական աթոռներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները (վերջին երեքն ընդունում են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը)։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանն անկախ պետություն հռչակելուց հետո ՀԱԵ-ն, օգտվելով միջազգային քաղաքական համակարգի արմատական ձևափոխումից, կարող էր դիմել նորագույն միջազգային իրավական մեխանիզմներին և նրանց հիման վրա մշակեր եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ինքնուրույն գործողությունների ծրագիր։ Սակայն դա չարվեց։ Այդուհանդերձ, նման ծրագիր չմշակելու մեղքն ընկնում է ոչ այնքան ՀԱԵ-ի, որքան ՀՀ ղեկավարության վրա, որը չկարողացավ համարժեք քաղաքականություն մշակել հայ-թուրքական հակամարտության և Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ։ Ընդհակառակը՝ Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքականությունը բոլոր 19 տարիների ընթացքում եղել և մնում է պարտվողական, իսկ վերջին մի քանի տարիներին՝ պարզապես անձնատվական։ Այդ քաղաքականության «գլուխգործոցը» դարձան ցյուրիխյան մեռելածին արձանագրությունները, որոնք 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից։ Փաստորեն, այդ արձանագրություններն ստորագրելով՝ ՀՀ-ն կրավորականորեն հաշտվում է Հայոց ցեղասպանության աղետալի արդյունքների հետ՝ հայության տարածքային, մշակութային, բարոյական և նյութաֆինանսական կորուստներն այլևս չհամարելով փոխհատուցման (և, առհասարակ՝ հատուցման) ենթակա հարց։ Այսպիսի իրավիճակում ՀԱԵ-ն պարզապես անկարող էր Թուրքիայի դեմ միանձնյա գործադրել դատական հետապնդման միջազգային իրավական մեխանիզմները, հատկապես եթե նկատի ունենանք, որ Հայոց եկեղեցին մինչև այսօր չի ապաքինվել ցեղասպանության և դրան անմիջապես հաջորդած խորհրդային ամբողջատիրության յոթանասունամյա ժամանակաշրջանի հետևանքներից, իսկ սառը պատերազմի տարիներին դառնալով գերտերությունների առճակատման զոհը, ենթարկվել էր ցավալի և կազմալուծիչ բաժանման։
Մինչդեռ հայկական պետության և Սփյուռքի կառույցների աջակցության պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին (բացառությամբ թուրքական կառավարության ճնշման տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության) այսօր էլ կարող է մշակել և միջազգային իրավական ատյաններին ներկայացնել իր սեփական՝ ավտոնոմ ծրագիրը՝ առանձին վերցված եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ, որը կներառի հետևյալ հիմնական դրույթ-պահանջները (մանրակրկիտ մշակված իրավաբանական ձևակերպումներն ապագայի խնդիր են).
ա) ՀԱԵ-ի հոգևոր-վարչական իրավասությանը հանձնել (վերադարձնել) մինչև 1915 թ. եղած բոլոր հայկական եկեղեցիները և/կամ այն հողատարածքները, որտեղ դրանք գտնվել են.
բ) բարոյական ու ֆինանսական փոխհատուցում վճարել ցեղասպանության տարիներին հայկական եկեղեցիների ոչնչացման, նրանց ունեցվածքի և պատմամշակութային արժեքների բռնագրավման ու կողոպուտի, ինչպես նաև հազարավոր հայ հոգևորականների սպանդի դիմաց.
գ) ՀՀ և այլ պետությունների հայ քաղաքացիներին իրավունք տալ ազատորեն այցելել և իրականացնել իրենց հոգևոր պահանջմունքները Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում գտնվող ՀԱԵ-ի սրբավայրերը.
դ) ՀԱԵ-ի հետ համաձայնեցնել Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում գտնվող հայ եկեղեցական ճարտարապետության հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, եթե այդպիսիք իրականացվեն տվյալ պետությունների տարածքներում, ինչպես նաև ՀԱԵ-ին թույլ տալ սեփական միջոցներով իրականացնել նմանատիպ վերականգնողական ծրագրեր։
Հե՛նց հայ-թուրքական հակամարտության հանդեպ ինքնուրույն դիրքորոշման բացակայության, ինչպես նաև Թուրքիայից ու միջազգային համայնքից հստակորեն մշակված պահանջներ չունենալու պատճառով էլ 2010 թ. Հայ Առաքելական Եկեղեցին հանկարծակիի բերվեց թուրքական քարոզչամեքենայի հերթական հակահայկական գործողության՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «վերականգնման» և այդ առթիվ այնտեղ անցկացվելիք Սուրբ Պատարագի առջև։ Փոխանակ դատապարտելու այդ «վերականգնումը», որն իրականացվել է առանց նրա օրինական տիրոջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և վերջինիս կողմից գործուղված հայ միջնադարյան ճարտարապետության ու արվեստի մասնագետների մասնակցության (այդ օրն Աղթամար կղզու վրա թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ձևական ներկայությունն ակնհայտորեն ստիպողական բնույթ ուներ) և այդ հնարանքը գնահատելու որպես հայկական սրբավայրի անարգում ու շեմքից իսկ մերժելու թշնամի պետության՝ Թուրքիայի հրավերը՝ ներկա գտնվելու Ս. Խաչ եկեղեցում անցկացվելիք Ս. Պատարագին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պաշտոնական Երևանի ցուցումով, սկզբում նույնիսկ հայտարարեց այնտեղ պատվիրակություն ուղարկելու իր մտադրության մասին ու միայն վերջին պահին մերժեց թուրքական կանչը։ Ընդ որում՝ այդ մերժումը պատճառաբանվեց թուրքերի կողմից Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրելն անորոշ ժամանակով հետաձգելու հանգամանքով, կարծե՛ս թե թուրքերին մերժելու համար այլ պատճառներ գոյություն չունեին։ Մինչդեռ իսկական սրբապղծություն պետք էր համարել արդեն այն, որ հանցագործ երիտթուրքերի հակահայկական ուղեգծի շարունակողները՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքող թուրքական պետության պարագլուխներն առհասարակ համարձակվել էին այդ լկտի ծաղրը ձեռնարկել՝ «վերանորոգել» իրենց իսկ կողմից չճանաչված զոհերի սրբատունը ու այդպիսով անամոթաբար ընդունել պատմական հուշարձանների պահպանողի և վերականգնիչի ազնիվ կեցվածք։
Ժամանակն է արդեն, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իրեն հեռու պահի դրսից թելադրվող, այդ իսկ պատճառով՝ հայկական շահերի տեսակետից անմեղսունակ ՀՀ արտաքին քաղաքականությունից։ Իբրև հայ ժողովրդի ավանդական ազգային-կրոնական կազմակերպություն, որն ունի իրավական ինքնուրույնություն, պատմական հեղինակություն, միջազգային կարգավիճակ և բարեկամական կապեր համաշխարհային քրիստոնեական եկեղեցիների հետ, Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պարտավոր է պայքարել հայության ոտնահարված կրոնական և եկեղեցական իրավունքների վերականգնման ու Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում մնացած հայկական պատմաեկեղեցական ժառանգության փրկության համար, անկախ նրանից, թե նշված երկրների նկատմամբ տվյալ պահին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։
Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք Հայ եկեղեցու գործի ահռելի ծավալի մասին, նկատենք միայն, որ դիվանական նյութերի նորագույն հետազոտությունների համաձայն, ցեղասպանության տարիներին թուրքերն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացրել են 2538 հայկական եկեղեցի և 451 վանք[1], որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դատավարությունների համար միջազգային իրավական հիմք կարող են դառնալ մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պայմանագրեր, այդ թվում՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան» (ընդունվել է 1954 թ. Հաագայում, Թուրքիան ստորագրել է 1965 թ.), 1972 թ. ընդունված «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան», վերն արդեն հիշատակված «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» ու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված այլ համաձայնագրերը։
- 6. Առանձին գործեր՝ հայերի և նրանց ընտանիքների անշարժ գույքի և ունեցվածքի մասին
Սա միակ միջազգային իրավական ասպարեզն է, ուր համաշխարհային հայությունը, թեև մեծ ուշացումով, բայց արդեն մուտք է գործել։ Առայժմ եզակի դատական հայցերը, որոնք հարուցել են ցեղասպանության զոհ դարձած հայերի անմիջական ժառանգները, վերաբերել են հիմնականում իրենց նախնիների՝ արևմտյան բանկերում և ապահովագրական ընկերություններում կուտակված ակտիվներին։ Սակայն 2010 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի դաշնային դատարանում հարուցվեց շատ ավելի լուրջ գործ. ամերիկահայ երեք հայցվոր պահանջել են Թուրքիայի Հանրապետությունից, Թուրքիայի Կենտրոնական բանկից ու «Զիրաաթ» բանկից փոխհատուցում՝ իրենց հողատարածքի «անօրինական բռնագրավման և [այն օգտագործելու միջոցով] անարդար հարստացման դիմաց»։ Խնդրո առարկա հողակտորն Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազայի տարածքի մաս է կազմում։ Առաջիկայում սպասվում են նմանատիպ նոր գործերի հարուցումներ, այդ թվում՝ Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրի վերաբերյալ. այդ շենքը գտնվում է Քասաբյանների ընտանիքին պատկանած հողերի վրա։ Այս, ինչպես և նախորդ գործերի կապակցությամբ, համապատասխան փաստաթղթերն առկա են։
Հնարավոր կամ պարտադրված (ադրբեջանական կամ թուրքական կողմի նախաձեռնած) միջազգային դատավարությունը Հայկական հարցի վերը թվարկված բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի նկատմամբ պահանջելու է հայկական կողմից բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակի գիտելիքներ միանգամից մի քանի մասնագիտացված բնագավառներում, ներառյալ ժամանակակից միջազգային իրավունքը՝ իր բազմազան դրսևորումներով, առարկաներով և նախադեպերով, միջազգային հարաբերություններն ու համաշխարհային քաղաքականությունը, հակամարտությունների պատմությունը մեր տարածաշրջանում և այլն։ Հարկավոր է, ի վերջո, հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունները, ամենից առաջ, պետությունների ու ժողովուրդների մտավոր առճակատում են։
Դժվար չէ նաև նկատել, որ հայության հիմնական միջազգային իրավական խնդիրները միմյանցից անջատ քննարկվելու դեպքում չեն կարող ստանալ հայկական կողմի համար ընդունելի լուծում։ Հետևաբար, դրանց ամուր և հմուտ կապակցումն ընդհանուր փաթեթի մեջ հայկական դիվանագիտության և իրավագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի։ Պարադոքսալ կերպով՝ Հայաստանում այդպիսի կապակցումը ցայսօր համարվում է քաղաքական տաբու, թեև համոզիչ պատճառաբանություններ այս առթիվ, բնականաբար, որևէ մեկը չի բերում։
——–[1] Raymond H. Kévorkian and Paul B Paboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman а la veille du Génocide, Paris: Arhis, 1992, pp. 57-60.
(Շարունակելի)Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,
#4 (167), 4 փետրվարի, 2011 թ.
ԶամուրՀայ Մամիկ - Հայ տոհմերի ծագումնաբանությունից...
| Գրել է Լուսանցք | |
| 18-02-2011 | |
| Ճշմարտություն եւ իրականություն – Զամուրհայ Մամիկ Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովի՛ն սխալ է Մեր այս քննախուզությունում կվերլուծենք Մամիկոնյան եւ Բագրատունյաց տոհմերի ծագումնաբանություններին առնչվող հիմքային խնդիրները: Կներկայացնենք մեր տեսակետը Մամիկոնյան տոհմի վերաբերյալ, կառուցելով այն արդեն հայտնի նյութերի շրջանակներում, ինչպես նաեւ կփորձենք լրացնել այն բացը, որն առնչվում է Մամիկոնյան տոհմին: Պատմագիտական գրականությունից մեզ հայտնի է, որ Փավստոս Բուզանդը Մամիկոնյան տոհմի պատմիչն է, իսկ Մովսես Խորենացին` Բագրատուն-յաց: Ըստ Խորենացու, պատմություն կերտողները սպարապետներ Բագրատունիներն են, իսկ ըստ Բուզանդի՝ Հայաստանի սպարապետները եւ պատ-մության գլխավոր կերտողները Մամիկոնյաններն են: Մեր պատմիչների կողմից նյութի նման մատուցումը անուղղակիորեն ներկայաց-նում է Այրարատի եւ Տարոնի գաղափարական հակամարտության իրական եւ տեսանելի ընթացքը: Համաձայն մեր ունեցած պատմագրության՝ Բագրատուն-յաց եւ Մամիկոնյան տոհմերը ձեւավորված են տարբեր ժամանակաշրջաններում եւ, ամենակարեւորը, համարվում են օտարներ, մեր պատմիչները միակարծիք են մեկ հարցում, այս տոհմերի միջոցով է իրականացվել հայոց աշխարհի կառավարման գործառույթը: Միայն ավելացնենք, որ ուշ շրջանում Մամիկոնյանների եւ Բագրատունիների վարած քաղաքականությունը հիմնականում բխել է նեղ անձնական խնդիրներից, որի արդ-յունքում առաջացավ կլանային հակասություն եւ, վերջ ի վերջո, ավարտվեց Մամիկոնյանների պարտությամբ: Մամիկոնյանների պարտությու-նից հետո նրանց գործառույթը մասամբ ստանձնեցին Արծրունիները: Այդ ժամանակահատվածում Բագրատունիները առաջ մղեցին ֆեդերատիվ պե-տության մի նախագիծ, որի կենտրոնում դրված էր հայ էթնոսի աշխարհընկալման մեկ ճյուղը՝ նյութապաշտությունը, սակայն այս նախագիծը չէր կարող երկար կյանք ունենալ, քանի որ քաղաքական դաշտում բացակայում էին Մամիկոնյանները, որոնք ներկայացնում էին հոգեւոր ճյուղը: Թերեւս այս է Մամիկոնյանների եւ Բագրատունիների տոհմերի հետ կապված մեր սկզբունքային իմացությունը: Պատմագրության մեջ մեկնաբանված եւ բացահայտված չեն երկու սպարապետական տների դիցահավատամքային ընկալումները: Ուսումնասիրությունների մեջ անտես-ված է նրանց դիցահավատամքային ընկալումներով ուղղորդվող պայքարի հիմնական էությունը, եւ ուսումնասիրությունները խարսխ-վում են ոչ թե ազգային ընկալումների, այլ կրոնական եւ եկվոր ու օտարածին լինելու թեզիսի վրա: Կփորձենք հերքել կրոնական հենքը, եկվոր եւ օտարածին լինելու թեզիսը` հենվելով երկու տոհմերի ազգային ընկալումների եւ դիցական ծագումնաբանության վրա: Այստեղ շեշտենք. Բագրատունիները ընկալվում են որպես հրեական ծագում ունեցող տոհմ եւ, ըստ այդմ, ներկայացնում էին նյութականի գա-ղափարախոսությունը, իսկ Մամիկոնյանները ունեին չինական ծագում եւ կարծես կրոնական որեւէ գաղափարախոսության կրողներ չեն, այլ հանդես են գալիս միայն որպես ռազմական գործիչներ, որը նաեւ հիմնավորում է պատմաբան Նիկողայոս Ադոնցը: Նա այսպես է ներկայաց-նում երկու ազդեցիկ նախարարական տոհմերին. երբ երկրին վտանգ էր սպառնում, Մամիկոնյան իշխանն իսկույն ձեռքը տանում է դեպի սու-րը, իսկ Բագրատունի իշխանը ձեռքը դնում է ճակատին ու խորհում է: Ներկայացնենք Մամիկոնյան տոհմին վերաբերող հիմնական տեղե-կությունները: Մինչեւ Տարոնին տիրելը՝ Մամիկոնյանների տոհմական կալվածքները, ըստ որոշ կարծիքների, գտնվում էին Տայքում` Խաղկ-տիքի սահմանում, հավանական կենտրոնը Էրախանի ամրոցն էր: Համաձայն պատմագրությունից մեզ հասած հայտնի կարծիքի, փախստական Մամի-կոնյաններին Տրդատ II Մեծը հանձնեց այնպիսի մի կարեւորագույն պաշտոն, ինչպիսին էր սպարապետությունը, Սլկունիների տոհմին հաղթելուց ու նրանց ամրոցը գրավելուց հետո: Կարեւոր է այստեղ անդրադառնալ Տրդատ, Շապուհ, Մամիկոնյան եւ Սլկունի դիցահավատամքային թնջուկին: Սլկունիները քրիստոնեությունը մերժող տոհմ էին, որի դեմ քրիստոնյա Տրդատ II Մեծը օգտագործեց զրադաշտ Շապուհի մոտ հաստատված արեւապաշտ Մամիկոնյանների տոհմին: Տրդատ II Մեծի պահանջով Շապուհը Մամիկոնյաններին ուղարկեց Հայաստան, եւ Հայոց արքայի կողմից Մամիկոնյանների առաջ դրվեց մեկ հարց. հաստատել իրենց պատմական հավատարմությունը հայոց արքային՝ որպես ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրեն-քի կրողների, Սլկունիների հետ մենամարտում: Շատ զարմանալի է Մամիկոնյանների եւ Սլկունիների հանդիպումը Սլկունիների ամ-րոցում, նրանք հանդիպեցին որպես եղբայրներ եւ ըստ ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրենքի ճակատամարտեցին, ցավոք հայոց արքան խոհեմ չգտնվեց, եւ Սլկունիները ընկան հերոսաբար, բայց ոչ հանուն հայրենիքի: Այստեղից բխում է, որ Տրդատ II Մեծը երբեք չէր կարող ամբողջ բանակը, իր եւ երկրի ապագան հանձնել եկվոր, օտար ու ըստ էության չստուգված եւ առանձնակի հեղինակություն չունեցող զորավարին: Օտար տոհմը չէր կարող անմիջապես դառնալ սիրելի եւ նվիրվել իր նոր հայրենիքին, Մամիկոնյանները ֆիզիկապես եւ բարոյապես չէին հասցնի մի քա-նի տարում ձեւավորել նոր տոհմական հայասիրական-հայրենասիրական հայեցակետը: Մեջբերենք Խորենացու ներկայացրածը եւ այլոց կողմից չհասկացվածը, որը ձեւավորեց քարացած մի վարկած, լայնորեն շրջանառվող առ այսօր եւ շարադրված այսպես. Մամիկոնյանների տոհմը առաջացել է Մամիկ ու Կոնակ անձերից, որոնք 3-րդ դարի 1-ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից (վերջինս նաեւ համարվում է Քուշանաց թագավորության այն մասը, որը կոչվում էր Թոհարիստան եւ Կաշմիր): Այսպիսով, Մամիկոնյանների ծագման խնդիրը հիմնականում կապված է Ճենաստանի տեղորոշման հետ, Ճենաստանի տեղի եւ ճեների էթնիկական պատկանելիությունից է բխեցվել Մամիկոնյանների չինական, միջինասիական, քաշմիրյան..., իրանական կամ ճանական (լազեր) ծագումը: Հ. Անդ-րիկյանը հենվելով Հայնրիխ Հյուբշմանի սխալ տեսակետին` համարում է, որ Վարդան, Վասակ, Համազասպ, Արտավազդ անունները իրանական են, ին-չի հիման վրա տոհմին վերագրվում է իրանական ծագում: Շարունակելով իր տեսակետը` Անդրիկյանը այն ամրապնդում է Բուզանդի այն պատմութ-յամբ, որ Պարսից Շապուհ Բ (309-379) թագավորը Հայաստան պատերազմի է ուղարկել Դեհկան նահապետին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավոր-ներին, այսինքն՝ Մամիկոնյաններին: Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը ջարդում, կոտորում է պարսից զորքերը, սպանում է իր ազգա-կան Դեհկան նահապետին: Գ. Ղափանցյանը հստակորեն եւ քանիցս արձանագրել է ճաներենի՝ լազերենի, եւ լազերի առնչությունները Մամիկոնյանների հետ` եզ-րակացնելով, որ այդ ցեղի նախահայրը Մամակ անունով մեկն է, անունը ճաներենով նշանակում է՝ հայր: Ահա ինչպես է ներկայացնում Խորենացին իր իմացածը. «... եւ քանզի իշխանազունն Մամգոն՝ առաջին նահապետ Մամիկոնէից, որ նորոգ փախստական եկեալ էր ի Հայս յաշխարհէն Ճենաց՝ կատարեաց զամենայն քաջութեամբ, հրո վարտակաւ ընկալաւ յարքայէն զիշխանութիւն այնր երկ-րին վասն իւր, եւ վասն ժառանգաց իւրոց, անուանելով յայնմ յետէ զգաւառն Մամգոնեան տուն, ըստ գրելոյ Ասողկայ որ եւ ինքն Ասողիկ էր ի Տարօնոյ»: Խորենացին նաեւ ասում է, որ Մամիկոնյան տոհմը արեւելյան հյուսիսային քաջատոհմիկ ու գլխավոր աշխարհից՝ Ճենաստանից է, որին պատմիչը համարում է բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինը: Ըստ այս մեկնության ստացվում է, որ Մամիկոնյանները հյուսիս-արեւելքից են: Շատ կարեւոր է նաեւ Մամիկոնյանների արտաքին տեսքի եւ նրանց սովորությունների հիշատակումը: Պատմիչները չեն հիշատակում Մամիկոնյանների ասիական ծագումը: Մամիկոնյանների սովո-րությունների մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Բուզանդը: Նա նշում է, որ սպանված Մուշեղ Մամիկոնյանին վերակեն-դանացնելու հույսով գլուխը կցեցին իրանին եւ դրեցին մի աշտարակի վրա, հավատալով, որ արալեզները կիջնեն եւ նրան կկենդանացնեն: Մեր քննախուզության համար խիստ կարեւոր է Ա. Քեշիշյանի կարծիքը: Նա նշում է, որ Մամիկոնյան անվանումը չունի չինական ծագում: Այս մո-տեցումը նա կառուցում է՝ հենվելով խեթական արձանագրություններից հայտնի amumikuni բառի վրա, բառը խուռիների մոտ ներկայաց-նում էր բարձրագույն զինվորական կամ կրոնական առաջնորդի պաշտոնը, որից եւ խեթագետ Բալեկջյանը բխեցնում է Մամիկոնյանների անվա-նումը: Հաջորդ կարեւոր տեղեկությունը պահպանվել է հռոմեական աղբյուրներում՝ Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. որպես Տիգրանակերտի կայազորի հրամանատար հիշատակում է Մամիկին, որը, ըստ Ն. Ադոնցի, Մամիկոնյան անվանման կրճատ ձեւն է: Նաեւ հույժ կարեւոր է հիշել, որ մ.թ.ա. 51թ. Հայկական բանակը առաջնորդել է Վասակ իշխանը, իսկ 62թ. գարնանը Հռանդեայի ճակատամարտում եւ դրան նախորդած իրադարձություն-ներին մասնակցել է եւս մեկ Վասակ իշխան՝ մի անուն, որը բնորոշ էր միայն Մամիկոնյաններին: Այսպիսով, ընդհանրացնելով վերը բերված բոլոր տեղեկությունները, կարելի է գալ եզրակացության, որ Մամիկոնյան հայկական տոհմի եկվոր լինելու մասին որեւէ լուրջ տվյալ ուղղակի չկա: Հետեւաբար, Մամիկոնյան տոհմը օտար ծագմամբ ներկայացնելու տեսակետը հիմնովին սխալ է: Մամիկոնյանների ոչ հայկական ծագման հիմքը համարում ենք Խորենացու շարադրանքի թերի ընկալումը: Նա այլ բան է մատուցում, իսկ նրա խոսքը մեկնաբանողները ներկայացնում են հակառակ մի բան եւ անտեսում հնարավորությունը, որ մեր պատմիչը կարող էր հստակ պատկերա-ցում ունենալ Չինաստանի մասին: Անտեսված է, որ Խորենացին հստակորեն տարբերակում է ՃԱՆ եւ ՃԵՆ տերմինները: Երբ խոսում է ճաների մասին, գրում է՝ «Ճաների երկիր», իսկ երկրորդին ներկայացնում է ճենաց աշխարհ: Ինչու է նա այսպես վարվում, մենք հիմա արդեն կարող ենք մեկնաբանել: Քննախուզությունում մի կողմ կթողնենք լազական համարվող Ճենքը կամ Ճանքը եւ կփորձենք այլ եզրեր գտնել (Ճեն) բառի հետ, որը նրբորեն մեզ մատուցում է Խորենացին: Ստորեւ բերված տերմինները շեղակիորեն հաստատում են մեր մոտեցումը: Տերմինները, որոնք ներկայացնում ենք մեր քննախուզութ-յան մեջ, արմատական են եւ կապված են Մամիկոնյան տոհմի ծագումնաբանության խնդրի հետ: Նշենք մեկ կարեւոր հանգամանք նաեւ. Չինաստան ա-նունը Եվրոպա մտավ Մարկո Պոլոյի միջոցով, երբ նա հայտնվեց Catai երկրում: Catai երկիրը հայտնի էր տեղացիների մոտ ԿԻԴԱՆԵՅ անունով: Այս էթնո զանգվածը իր ժամանակին կառավարում էր այսօրվա հյուսիսային Չինաստանը, որտեղ եւ առաջին անգամ տեղի ունեցավ արեւմտյան եւ ա-րեւելյան ընկալումներում չինական ներկայացված քաղաքակրթության հանդիպումը: Մենք գիտենք, որ Չինաստանը գտնվում է արեւելքում, իսկ ահա, ըստ չինական պատմագրության, ԿԻԴԱՆԵՅ անունով էթնո զանգվածը գտնվում էր հյուսիսում: Ըստ Խորենացու, Մամիկոնյան տոհմը նույնպես հյուսիս-արեւելքից է: Սա պատահականություն չէ, որի բացատրությունը տալիս են չինական, ճապոնական եւ կորեական աղբյուր-ները: Մեր կարծիքով, Խորենացին հստակ պատկերացում ուներ Ճենաստանի, այսօրվա Չինաստանի մասին: Մամիկոնյան տոհմը՝ վահագնական-արծվակիր, վիշապասանձող եւ Զամուր Հայ օրենքի կրող Կիդանեյ կոչված էթնոզանգվածը չինական պատմության մեջ հանդես է գալիս Սին դինաստիայի հիմնադիր Վան Մանի օրոք: Վան Մանը 9-ից մին-չեւ 23 թվականը սկսեց ակտիվ պայքար Սյուննի դեմ. հենց այսպես էլ գրվում է Չինական պատմագրության մեջ: Մեզ չհաջողվեց բավարար տեղե-կություն հավաքել այս բառի մասին, բայց նա շատ նման է հայկական Սյունի եւ Սյունիք տերմինին: Վան Մանը կենտրոնացրեց իր ուժերը, 300 հազ բանակով մտավ Սյուննիների կամ Կիդանայների երկիր եւ բաժանեց այն 15 մասի: Չինական պատմագրությունը մեկնաբանում է, թե ինչու մինչեւ Վան Մանը Սյուննիների դեմ պայքար չէր տարվում, պատճառը գաղափարախոսության պակասն էր, որն էլ արդեն լրացրել էր Կոն-ֆուցին: Սյուննիները մեկ այլ անունների ներքո հիշատակված են ճապոնական եւ կորեական պատմության մեջ: Անդրադառնաք ճապոնական եւ կորեական մշակույթների հանրահայտ նյութերին: Ճապոնացիները իրենց երկիրը կոչում են «Նիբբոն» կամ «Նիհոն», կանդձի/գանձ/ ձեւով գրվում է (*) Ճապոնացիները իրենց կոչում են նիհոձին (*) արեւից ծնված: Ուշադրություն դարձնենք նի-հոձին բառի ձ/ծ/ին մասնիկի վրա. բառերը եւ՛ ճապոներենում եւ՛ հայերենում արտահայտում է նույն իմաստը՝ Ծին: Լեզուն կոչում էին նիհոնգո (*): Նորից ուշադրություն դարձնենք հոնգո բառի իմաստի վրա, որ ճապոներենում արտահայտում է հանգ իմաստը: Երկրի պաշ-տոնական անունն է «Նիհոն կոկու» (*): «Նիհոն»՝ բառացիորեն նշանակում է «Արեւի երկիր»: Այսպես նրանց կոչել են Չինաստանում կառավարող Սույ (Սյուննի) դինաստիայի ժամանակ: Մինչեւ Նիհոն անվան օգտագործումը, ճապոնացիների նախահայրերը իրենց կոչել են ՎԱ (*) կամ Վա-հոկու (*): ժամանակակից ճապոնիայի պատմական Վահոկու երկրի կամ Սույի (Սյուննի) դինաստիայի ընկալմամբ՝ պատմական «Նիհոն կոկու» երկրի բնակիչները կոչվել են Այնաներ, իսկ նրանց մշակույթը կոչվում է Յայոյ (կարծես գրված է գրաբար): Մշակույթը այդպես է կոչվում համաձայն Յայոյ հնագիտական բնակավայրի: Ըստ տեսակետների, Յայոյ մշակույթը կոնտինենտալ ծագում ունի, ավելի ստույգ՝ Փոքր Ասիական: Այս մշակույ-թով է պայմանավորված խեցեգործական չարխի, ջուլհակական հաստոցի եւ մետաղամշակության (պղինձ, բրոնզ երկաթ) մուտքը կղզիներ: Այստեղ պարզաբանենք մի կարեւոր հանգամանք նաեւ. համաձայն տեսություններից մեկի՝ Յայոյ մշակույթը ժամանակակից ճապոնիա է անցել կորեա-կան թերակղզուց, Հան կայսրության եւ Կոչասան (գոռացողներ) պետության հակամարտությունից հետո: Ըստ կորեական «Սամգուկ Յուսա» պատմագրության, Կոչասան պետության հիմնադիրն է Թագունը: Ըստ նույն պատմագրության՝ երկրային բարձրա-գույն կառավարիչ Հվանը նվիրեց իր որդի Հվանունին երեք երկնային կնիքները եւ այլն: Հան կայսրության եւ Կոչասանի հակամարտութ-յունը տեղի է ունեցել մ.թ ա. 108թ., որի արդյունքում Կոչասան պետության բնակչությունը, որ նույն Սյուննիներն են կամ ապագա Կի-դանայ երկրի բնակչությունը, հեռացավ կամ վերադարձավ Հոնսյու (այնտեղ սյու) կղզի: Հիմա անդրադառնանք բոլորին հայտնի Սամուրայ, Բանզայ, Հարակիրի տերմիններին, որոնք մեզ հայտնի են ճապոնական մշակույթից: Ըստ ճապոնական մշակույթի՝ տերմինների ստեղծողը Հոնսյու կղզու Այնա ցեղախումբն էր: ճապոնական մշակույթում Սամուրայ նշանակում է՝ պինդ, ամուր ծառայող մարդ, ճապոնացիների բա-ցատրությունը զարմանալիորեն համահունչ է հայերեի հետ, Զամուր Հայ, այսինքն՝ պինդ, ամուր հայ: Բանզայ,- նորից տարօրինակ զուգադիպություն, բառը գոռում էին կռվի մեջ նետվող սամուրայները, որի իմաստը ճապոներենում նշանակում է բանը կամ խոսքը պինդ մարդու համար: Կարեւոր է նաեւ Հարակիրի տերմինը. այն սխալի ուղղման ծիսական ակտ է ինքնասպանության միջոցով, եւ այդ ծիսական ակտը կա-րող էր կիրառվել միայն սխալ գործած սամուրայի կողմից: Ճապոնական մշակույթի մեջ ծիսական ակտը ունի մեկ իմաստ, մեռնել եւ դառնալ այն, ինչ էր, մեկնաբանությունը պահպանված է հենց բառի մեջ հարա-ժամանակ, հավերժություն եւ կիր-հող՝ այսինքն՝ հող էիր՝ հող դար-ձար: Առանձնակի հետաքրքիր է Չինաստանում 220-280թթ., որը պատմության մեջ հայտնի է որպես եռաթագավորության դարաշրջան: Ցաո Ցաոի մահից հետո նրա որդի Պին, գահընկեց անելով Հան դինաստիայի վերջին կայսրին, հռչակեց իրեն կայսր եւ սկսեց իշխել որպես Վեյ դինաստիայի կայսր: Նույն ժամանակահատվածում հարավային շրջանները չճանաչեցին Վեյի իշխանությունը եւ հարավ-արեւմուտքում Լյու Բեյ Հան դի-նաստիայի ներկայացուցիչները հիմնեցին Շու թագավորությունը: Թագավորությունը իր առավելագույն հզորությանը ու ծաղկմանը հա-սավ Լյու Բեյի խորհրդական, մեծ զորապետ Չժուհե Լյանի ղեկավարության օրոք: Չժուհե Լյանի մահից հետո ՇՈւ թագավորությունը գրա-վեց Վեյի զորապետ Սիմա Ենը: ՇՈւ թագավորության բանակի մնացորդները արքայազնի (prince) գլխավորությամբ անցան Պարսկաստան, եւ պարսկա-կան պատմության մեջ Ճենաց աշխարհից դուրս եկած արքայազնը հայտնվեց Մամգո անունով, որը եւ ծառայության մտավ Շապուհ I-ի մոտ իր զո-րախմբով: Այստեղ նորից պետք է անդրադառնանք amumikuni տերմինին, որից Քեշիշյանը եւ Բալեկջյանը բխեցնում են Մամգու տերմինը եւ ներկա-յացնում Մամիկոնյանների տոհմի արմատը: (a)mumikuni տերմինը ուղղակիորեն կապված է վերոբերված նոր տեղեկությունների հետ: (a)mumikuni տերմինը հնարավորություն է տալիս մեզ բացահայտելու Մամիկոնյանների ծագումնաբանության առեղծվածը: Իսկ ինչո՞ւ է Խորենացին Մամիկոնյանների անցյալը ներկայացնում այսքան մշուշապատ, մեր կարծիքով՝ պատասխանը ակնհայտ է: Լինելով Բագրատունիների կողմից հաստատված պատմիչ՝ նա Բագրատունիների սկիզբը մեզ է ներկայացնում Երուսաղեմից, դրանով ամրագրում նրանց տարիքը, այսինքն՝ ըստ Խորենացու՝ Բագրատունիները աշխարհին հայտնի էին 900 տարի, բավականին պատկառելի տարիք բոլոր առումներով: Մամիկոնյաններին Խորենացին ներկայացնում է միայն Մամգո նախասկզբով եւ Ճենաց աշխարհ տերմինով՝ հույս ունենալով, որ իրեն ճիշտ կմեկնաբանեն: Նա, օգտվելով իր գիտելիքներից, նաեւ՝ մյուսների անգրագտությունից, Մամիկոնյաններին ներկայացրել է Ճեն/Ճան բառախաղով: Այսպիսով՝ Խորենացին կանխամտածված օգտագործում է Ճեն/Ճան բառախաղը, որպեսզի կարողանա Մամիկոնյան տոհմին ներկայացնել այնպես, ինչպես հայտնի էր Մամիկոնյան տոհմը պատմության մեջ, դրանով իսկ շեշտում է, որ Մամիկոնյան տոհմը ավելի հին է, քան Բագրատունյա-ցը: Մեկ կարեւոր հանգամանք եւս. արեւապաշտական գաղափարախոսության մեջ Ճան տերմինը խորը իմաստ ուներ եւ քրմերի գուշակություննե-րի գերագույն առարկան էր հանդիսանում, այսինքն՝ Մամիկոնյան տոհմը քրմապերական Ճանի կրող է եւ գալիս է Ճենաց աշխարհից: Խորենա-ցին, երբ ասում է, թե Մամիկոնյանները Ճենաց աշխարհից եկան, պարզապես մեզ հուշում է, որ MUMIKUNI-ներ, Մամիկոնյանների տոհ-մը ծնվել է Ճենաց աշխարհում, որը այսօրյա պատմագիտության մեջ աշխարհագրորեն մտել է Ալզի Հայասա պետության կազմի մեջ: «Ճենաց աշխարհից եկան».- Մամիկոնյանները հայրենիք են վերադարձել բառի իրական իմաստով Ճենաց-Չինաց աշխարհից: Խորենացին նաեւ մեզ տա-լիս է ամենագլխավոր տեղեկությունը, Բագրատունյաց տոհմը Միհրական-առյուծակիրներ է եւ ներկայացնում է նյութական աշխարհը, այլաբա-նորեն գալիս է Երուսաղեմից, իսկ Մամիկոնյան տոհմը վահագնական-արծվակիր եւ վիշապասանձեր է, կրողն է Զամուր Հայ օրենքի եւ բնիկ հա-յկական տոհմ է ի սկզբանե, որի դիցական ուժի կրողը, խախտելով Զամուր Հայ օրենքը, փակվեց Արարատի վիհերից մեկում: Այսպես էր հնչում վիշապասանձ Մամիկոնյան տոհմի շուրթերից Զամուր Հայ օրենքը. «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար ար-ժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել»: Արամ Մկրտչյան Գերմանիա, 04.02.2011թ. (*) - աստղանիշերը փոխարինում են նշանագրերի, որոնք կարելի է տեսնել «Լուսանցք»-ի PDF թողարկումում: «Լուսանցք» թիվ 5, 6 (181, 182), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Քրիստոնեություն = Մարքսիզմ. Անհոգի գաղափարներ...
| Գրել է Լուսանցք | |
| 11-02-2011 | |
| Քրիստոնեություն = մարքսիզմ Երկուսն էլ զուրկ են հոգեւորությունից ու հոգեւոր նպատակներիցՕրեր առաջ հեռուստատեսային մի բանավեճ-հաղորդման էի մասնակցում: Բանավեճից հետո հիշողությանս մեջ տպավորվեց Սյուզի անունով մի գեղեցիկ աղջնակի այն սթափ միտքը, որ կրոնները, քաղաքական ինչ-ինչ շահերով պայմանավորված, մարդկանց հնազանդեցման, նրանց վրա իշխանութ-յուն հաստատելու, բուն իմաստով՝ հոգեւորի հետ կապ չունեցող գաղափարախոսություններ են: Որին բանավեճին ներկա գտնվող եկեղեցու սպա-սավորը հակադարձեց, թե՝ «ի՜նչ է, քրիստոնեությունը շփոթում ես մարքսիզմի հե՞տ»: Բանավեճի այդ դրվագն էլ ինձ դրդեց սույնը գրե-լուն: Խորհրդային շրջանում, ինչպես գիտենք, իշխող միակ գաղափարախոսությունը մարքսիզմն էր (գումարած իհարկե՝ դրա պոչ լենինիզմը), որի բաղադրիչներից էր աթեիզմը՝ այդ գաղափարախոսության «հավատքային» մասը: Խորհրդային ազգերի բնական կենսաձեւերին օտար այդ գաղա-փարախոսությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բացորոշ դրսեւորեց իր՝ ոչ ու փուչ «հոգիներից» այդ ծնվածի՝ չարորակ էությու-նը: Գաղափարախոսության նկատմամբ բուռն դժգոհություն առաջացավ, եւ դա հատկապես ազգերի ընտրյալ մտավորականության մեջ մի՝ առողջ բեւե-ռում եւ կյանքը չստացված, իրենց կոմունիստ ավագ «ընկերներից» դժգոհ մնացած երիտասարդության մեջ մյուս՝ անառողջ բեւեռում: Համաշխար-հային սիոնա-մասոնական դավադիր ուժերը որոշեցին երկրի գաղափարական զգեստը փոխել, մանավանդ, որ դրանից մեծ օգուտներ էին ստանալու... Դե-մոկրատիան (լիբերալիզմը) ու դրա «հավատքային» մասը՝ կրոնը, վաղու՜ց սիոնա-մասոնական ուժերի համար իրենց օգտակարությունը ցույց տված այդ գաղափարական զգեստները, հագցվեցին խորհրդային միության՝ ժողովուրդ դարձած ազգերին: Նորելուկ քաղաքական ուժերի առջեւ, դրանց իշխանության բերելու խոստումով, այդ գաղափարախոսության ջատագովն ու տարածողը լինելու հրամայականը դրվեց: Խորհրդային Միությու-նը փլուզվեց, հերթական անգամ, իրավիճակից ելնելով, գործի դրվեց «բաժանիր, որ տիրես» հուդայական հին սկզբունքը: Իշխանության բերված «նոր» քաղաքական ուժերը, որոնց ազգային դեմք-դիմագիծը խորհրդային շրջանը լրիվ վերացրել էր, սկսեցին իրենց դավանած երեկվա գաղափարա-խոսությունը այպանել եւ «նորը»՝ դեմոկրատիան ու կրոնը ծափ-ծնծղայով գովերգել: Հայաստանում համաշխարհային դավադիր ուժերը իրենց նպատակին հասան «Ղարաբաղ» կոմիտեի (որը նրանք վաղուց էին պատրաստում...), բացառությամբ 1-2-ի, ու դրա շուրջը ձեւավորված ուժերի միջո-ցով: Մերօրյա իշխանությունները շարունակում են իրենց ծնող իշխանության գործը:Վերադառնանք վերը հիշատակված աղջնակի խելացի մտքին, որը թե երեկվա, թե այսօրվա իշխանություններին հասու չէ, կամ էլ չեն ուզում, որ հասու դառնա. փորձենք փաստավավերագրական կարգով մի քանի օրինակներ բերելով հիմնավորել նրա ասածի՝ քրիստոնեություն-մարքսիզմ նույ-նության կտրվածքով՝ ճշմարտացիությունը: Դրանով իսկ հաստատելով եկեղեցու սպասավորի ասածը, բայց՝ առանց հարցական նշանի: - Մարքսիզմի ու քրիստոնեության նույնությունը երեւում է արդեն իսկ նրանից, որ երկուսն էլ հրեածին երեւույթներ են, թե՛ մե-կը եւ թե՛ մյուսը առաջացել են հրեական (գումարած հրեա-խառնածնայինը) միջավայրում եւ իրենցում կրում են հրեության դրոշմը: Մարք-սիզմից ու քրիստոնեությունից, ասում է մեր Կոստան Զարյանը, թալմուդականություն է բուրում: - Թե՛ մեկը եւ թե՛ մյուսը զուրկ են հոգեւորությունից ու հոգեւոր նպատակներից (բնական մարդ արարածի էության՝ ի վերուստ նրանում դրոշմված՝ այդ կարեւորագույն կողմից) եւ մի գերակա նպատակ են հետապնդում՝ քաղաքական ու տնտեսական իշխանությունը եւ դրա միջոցով ձեռքբե-րածը: Նյու՛թը,-ահա՛ երկուսի էլ ի վերջո հետապնդածը: «Աշխարհը փոխելու», աշխարհում իրենց պրոլետարիատի դիկտատուրան հաստատելու եւ, ըստ այդմ, հոգեւորի ու ոգու հետ իրենց ծնող ժողովրդի հինավուրց հաշիվները մեկընդմիշտ մաքրելու մարքսիզմի դասականների նպատակ-ները նրանց գործերում բացահայտ արտահայտված է: Օրինակ՝ այդ գործերից մեկում կարդում ենք. «Մարդն օժտված է նաեւ «գիտակցությամբ»: Բայց այդ գիտակցությունն էլ սկզբից եւեթ «մաքուր» գիտակցություն չի եղել: «Ոգու» վրա հենց սկզբից թափված է եղել անեծք՝ «կառչած» լինել նյութին...»: (Ուշադրություն դարձնենք՝ գիտակցություն եւ ոգի բառ-խորհուրդները չակերտավորված են, որն ամեն ինչ ասում է մարքսիզմի դասականների «գիտակցության» ու «ոգու» մասին...): Քրիստոնեական «սուրբ» գրքերը ուշադիր կարդացողն էլ համոզվում է, որ թեեւ դրանցում հա՜ գործածվում են «աստված», «հոգի», «հավատք»... հոգեւոր կարգի բառ-խորհուրդներ, բայց իրականում դրանց իզն ու թոզը այդ գրքերում չկա. դրանցում թաքնատեսորեն կամ բացահայտ ձեւով երեւակվում են միայն քաղաքական նպատակներ՝ այս՝ «արքայության որդիների» (արի հեթանոսնե-րի) հիմնած աշխարհի քանդումն ու «Իսրայելի որդիներին» հաճո «երկնային արքայության»՝ քրիստոնեական դիկտատուրայի հիմնումը, եւ դա՝ «երկրի աղ» «հոգով աղքատների» վրա հենվելով: Խոսքը տանք Պ. Սեւակին. «Քրիստոնեությունը,..., մի անաստառ վերարկու չէր, քրիստոնեութ-յունն էլ ուներ իր աստառը, որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն (ավելի ստույգ՝ դրանց շղարշի տակ՝ հրեութ-յուն,-հեղ.): ...Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր: Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղիների գմբեթներին տնկելու, այլ՝ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար»: Ով ով՝ հայն հատկա-պես զգաց խաչի տարածման այդ ողբերգությունը սեփական մաշկին. Գրիգորիսը Հայաստանում հրով ու սրով քրիստոնեություն էր տարածում Հռոմից Հայաստանի վասալային կախվածությունը մինչեւ վերջ հասցնելու եւ դրա բուն նպատակի՝ «սրբազան թալանի» (Լեո) համար (նա իր զուտ անձնական քաղաքական ու տնտեսական հաշիվներն էլ, իհարկե, ուներ...): Երբ ոչինչ չունեցողը ձեռք է բերում «մի ամբողջ աշխարհ»- Մարքսիզմի հիմնադրույթներից է այն, որ «մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմություն», որ «ճնշողն ու ճնշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել միմյանց դեմ»: «Բոլոր հասարակությունների» տակ մարքսիստները հասկանում են նաեւ ազգերին. հետեւաբար, ըստ նրանց, ազգերի պատ-մությունն էլ է դասակարգերի հակամարտության պատմություն: Այդ հակամարտության վերջին փուլը որպես թե բուրժուազիա-պրոլետարիատ՝ ա-վելի թշնամական՝ հակամարտությունն է, որն էլ ի վերջո ավարտվում է պրոլետարիատի հաղթանակով, ինչն էլ իր հետ բերում է դասակարգերի վերա-ցում: Մի կողմ թողնենք այստեղ մարդկության պատմությունը այդպես դիտելու սխալականության, ավելին՝ կեղծության ցուցադրումը. քննարկենք դրա քրիստոնեական համարժեքները միայն: Քրիստոնեության մեջ էլ ենք տեսնում «ճնշողների» եւ «ճնշվողների» հակամար-տության գաղափարը: Այստեղ մարքսիզմի «դասակարգային պայքարը» քրիստոնյա-ոչ քրիստոնյա (հատկապես՝ հեթանոս՝ ազգային որոշակի պատկանե-լություն ունեցող) հակամարտության մասին գաղափարի տեսքն է ստանում, ընդ որում՝ քրիստոնյան ներկայացնում է այն աշխարհը՝ «երկնա-յին արքայությունը» (հավասար մարքսիզմի կոմունիզմին), որը գալու է, իսկ ոչ քրիստոնյան (հեթանոսը) ներկայացնում է «այս աշխար-հի»՝ «երկրային արքայության» տերերին: «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրա, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հօրից, դստրին՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Եւ մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն: Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ... Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ ետեւից չի գալիս, ինձ արժանի չէ»,-ասում է Հի-սուսը: Նոր կտակարանում քրիստոնեության հիմնադիրը ոչ մեկ անգամ է խոսում «այս»՝ «երկրային արքայության որդիների» հիմնած աշխար-հի «քանդումի» եւ Եհովա «աստծո» ցանկացած հուդա-քրիստոնեական «երկնային արքայության» հիմնումի մասին: «Արեւելքից եւ Արեւմուտքից շատերը պիտի գան* եւ երկնքի արքայութեան մէջ պիտի բազմեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. իսկ արքայութեան («այս աշխարհի»,-հեղ.) որդիները պիտի ելնեն արտաքին խավարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»,- ասում է Հիսուսը՝ մտքի աչքերով պատկերաց-նելով իր երազած հուդա-քրիստոնեական համաշխարհային պետությունը:- Ըստ մարքսիստների, անդասակարգ հասարակություն ստեղծելու առաջին քայլ պրոլետարական հեղափոխությունը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ իրագործել. այն անխուսափելիորեն իրագործվելու է բռնի՝ արյուն հեղելու ճանապարհով: «Նրանք (կոմունիստները,-հեղ.) բացեիբաց հայ-տարարում են, որ իրենց նպատակները կարող են իրագործվել մինչեւ այժմ գոյություն ունեցող ամբողջ հասարակարգի բռնի տապալման միջո-ցով միայն: Թո՛ղ դողան տիրող դասակարգերը կոմունիստական հեղափոխության առաջ»,-գրում են Մարքսն ու Էնգելսը չարության մտացնծության մեջ: Ռուսաստանում եւ այլ երկրներում ծրագրված այդ հեղափոխությունը հենց այդպես՝ ողբերգական ճանապարհով էլ տեղի ունեցավ: - Արդեն իսկ ավետարանիչների գործերից էլ է արյան հոտ գալիս,-արյուն, որը հետագայում հեղվեց բոլոր այն երկրներում, որտեղ Հիսուսի ուս-մունքը տարածվեց ու հաստատվեց: «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ...»,- աղեկտուր կանչում է 301-ի Հայը՝ այդ արհավիրքը իր վրա զգալով: Հիսուսը կատարե-լության հասցրեց խառնածնային հի՜ն «որսի»՝ «մարդու որսի» տեսակը. «Իմ ետեւի՛ց եկէք,- ասում է նա իր աշակերտներին,- եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Իսկ պարզ չէ՞, որ այդ «որսը» (ինչպես ամեն մի որս) արյուն հեղելով եւ որսածին խժռելով էր ու-ղեկցվելու:- Մարքսիզմի դասականներն իրենց հեղափոխական ծրագրերում իրենց հույսը դրել էին պրոլետարիատի, հասարակության այդ ամենաանդեմ ու պակաս հոգեւոր մասի վրա: Ո՜վ է այդ պրոլետարիատը՝ բուն մարքսիզմի համատեքստում: Նա «ազգությունից անկախ շահեր» ունեցողն է, ասել է թե՝ նա ազգային դեմք-դիմագիծ չունի, աշխարհաքաղաքացի է: «Պրոլետարիատը,-գրում է Էնգելսը,-հասարակական այն դասակարգն է, որն իր ապրուստի միջոցները հայթայթում է բացառապես իրեն վաճառելով», ընդ որում՝ «ամեն օր ու ամեն ժամ» վաճառելով: Նա «ժամանակակից հասարակության ա-մենաստորին խավն է», ով հասարակության «մեծամասնությունն է կազմում»: «Պրոլետարները սեփական ոչինչ չունեն, որ հարկ լիներ պահպա-նել», հետեւաբար նրանք պրոլետարական հեղափոխության մեջ «ոչինչ չունեն կորցնելու՝ բացի իրենց շղթաներից»,- ավելի գորշ գույներով ներկայացնում են պրոլետարիատին մարքսիզմի դասականները: «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»,- համաշխարհային հեղափոխութ-յան իրենց կոչն են անում մարքսիստները: - Մարքսիզմի այս՝ «ոչինչ չունեցող» պրոլետարները (ում վրա է դրվում, պատկերացնու՞մ եք, իդեալական հասարակության ստեղծման առաքելությունը) քրիստոնեության՝ «երկրի աղ», երկրի վրա «աստուծո արքայությունը» ստեղծելու «պա-տիվն» ունեցող «հոգով աղքատները», «խեւերը», «սգավորները», «հիվանդները», «հեզերը», Պողոս առաքյալին խոսք տալով՝ «անարգվածները», «ո-չինչները (ոչինչ չունեցողներն ու ոչնչի պիտանի չլինողները,-հեղ.)», «հիմարները», «տկարները», «անտոհմները (որոշակի ծագում չունեցողները,-հեղ.)», Հիսուսի ժամանակների մեծամասնությունը չե՞ն: Այլ կերպ՝ թե՛ քրիստոնեությունը եւ թե՛ մարքսիզմը հա-սարակության ստորին խավերի (ընդդեմ լավերի եւ ընտրյալների) գաղափարախոսություններ են: - Մարքսիզմի դասականների երազանքը հեղափոխության ճանապարհով «մասնավոր սեփականության վերացումը» եւ «հանրային սեփականության» հաստատումն է: Ինչպե՞ս են դա նրանք պատկերացնում: Դրա գլխավոր պայմանը համարվում էր «պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալը», «քաղաքական տիրապետության հասնելը»: Որից հետո պրոլետարիատը, ըստ այդ ծրագրի, այդ իշխանությունը կօգտագործի՝ «որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները», առեւտուրը, սեփականի մասնավոր ամեն ինչը: Հիրավի՝ ըստ այդ ծրագրի, նա-խասկզբնապես ոչինչ չունեցող պրոլետարիատը իր վերջո ձեռք կբերի «մի ամբողջ աշխարհ»: Այդ՝ անհատների անձամբ ձեռքբերած, սեփական աշ-խատանքով վաստակածի գողությունն ու թալանը մարքսիստները համարում են հանրային սեփականության ստեղծում: Պարզ է, որ, ըստ մարքսիստ-ների, դա էլ է տեղի ունենալու բռնի ճանապարհով: Թե Մարքսի ու Էնգելսի մասնավոր սեփականության վերացման մասին գաղափարները հետագա-յում ինչպիսի իրագործում ունեցան, գիտենք: - Մասնավոր սեփականության վերացումը եւ դրա հանրայնացումը Հիսուսի գաղափարական ծի-րում էլ է եղել: Ավելին՝ նա փորձել է դա գործնականորեն մարմնավորել՝ քրիստոնեական «կոմունաներ» ստեղծելով: Հիսուսն ասում է, որ «կա-տարյալ մարդը նա է, ով իր ողջ ունեցվածքը» վաճառում-աղքատներին է (նա սրանց մեջ տեսնում է հատկապես քրիստոնյաներին,-հեղ) բաժանում ու «հետեւում է իրեն»: Նույն ինքը սկզբունք ունի առ այն, որ «ավելի հեշտ է, որ մի պարան ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ աստուծոյ արքայությունը մտնի»,-որից հետեւում է այն, որ մեծահարուստը այդ արքայությունը կմտնի միայն այն դեպքում, երբ իր ողջ ունեցածը կտա քրիստոնյաներին... Ղուկասի «Գործք առաքելոց»-ի դրվագներից մեկում Անանիա անունով մի մարդ իր ագարակը վաճառում եւ ստացված գումարի մի մասը պահում է իրեն, մյուսը բերում-դնում է «առաքյալների ոտքերի տակ», այսինքն՝ քրիստոնեական համայնքի ընդհանուր գանձանակի մեջ է գցում: Առաքյալները իմանալով, որ Անանիան գումարի մի մասը պահել է իրեն՝ սպանում են թե նրան, թե նրա կնոջը (քրիս-տոնեական «համայնավարացումը» այսպես դաժանորեն սկսեց գործել): Քրիստոնյա «հաւատացեալների բազմութիւնը մի սիրտ ու մի հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր»,- նկարագրում է առաջին քրիստոնեական համայնական համայնքը Ղուկասը: Այդ համայնքը սկզբնական շրջանում, իհարկե, թալանչիական բնույթ չուներ (եւ չէր էլ կարող ունենալ...): Բայց հետագայում դարձավ այդպիսին եւ դարձավ, որովհետեւ Հիսուսը իր աշակերտներին գլխի էր գցել, որ ինքը իրենց ուղարկում է հնձե-լու այն հունձքը, որը սերմանելու ու աճեցնելու համար քրտինք չէին թափել:Այսպես մարքսիզմ-քրիստոնեություն նույնականության մասին վկայող բազմաթիվ փաստեր կարելի է բերել, թեկուզ օրինակ՝ այդ գաղափարա-խոսություններում ազգերի, ընտանիքի, բուն իմաստով՝ կրթություն-դաստիարակության աստիճանական վերացման ծրագրի հետ կապված: Բայց բավարար-վենք բերվածներով: Գալով մեզ՝ այդ գաղափարախոսությունների զոհը դարձածներիս, ասենք, որ մենք մրից ելանք, մրջուրն ընկանք: * Խոսքը իսրայելցիների եւ նրանց շուրջը այլ խառնածինների միավորման մասին է: Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ «Լուսանցք» թիվ 4, 5 (180, 181), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
| Գրել է Ուխտ Արարատի | |
| 08-02-2011 | |
| ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական գլոբալ կառավարման հա-մակարգի ստեղծման սկզբունքային պատկերը (միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբևեռության հետ, քանզի միա-բևեռ ասվածը ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով և պատասխանատու ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային ղեկավարման (միևնույն նպատակն իրագործող) ցամաքային և ծովային լիովին նոր տիպի կառույցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային և ցամաքային) երկրների ծովային մուտքերի և ելքերի վրա. ընդհուպ՝ թույլ տալու կամ արգելելու, միջնորդված իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես միևնույն տրամաբանության և մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման կառույց, փաստորեն, ծուղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի, հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրաժարվել ժողովրդավարության կառուցման և իրականացման չորս բնական հիմնասյուներից՝ ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից և մարդու իրավունքներից: Ծովային մեխանիզմներ. I. Սևծովյան առափնյա միացյալ պետություն (միաժամանակյա հսկողություն է իրականացնում եվրոպական ու Նոր Միջին Արևելքի տարածքների երկրների և Ռուսաստանի նկատմամբ), II. Միջերկրածովյան առափնյա միացյալ պետություն (հսկողություն է իրականացնում Եվրոպա - Նոր Միջին Արևելք - Աֆրիկա տարածքների երկրների նկատմամբ), III. Կասպիական առափնյա միացյալ պետություն (Կովկասի ու Միջինասիական երկրների և Ռուսաստանի նկատմամբ), IV. Պարսից ծոցի առափնյա միացյալ պետություն (ներառված լինելով Նոր Միջին Արևելքի տարածքում, կրկնակի հսկողություն է իրականացնում Պարսից ծոցում), V. Կարմիրծովյան առափնյա միացյալ պետություն (նույն կերպ՝ կրկնակի հսկողություն է իրականացնում Կարմիր ծովում), VI. Հեռավոր Արևելյան միացյալ պետություն (ներառելու է՝ Ռուսաստանից անկախացող Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, Արևելքից՝ Ալյասկան: Հսկելու է Բերինգի նեղուցը, Բերինգի ու Չուկատկայի ծովերը): Ցամաքային մեխանիզմներ. 1. Եվրոպական տարածաշրջանում Եվրոմիությունը (միությունը վերազգային կառավարման ընդհանուր պետության վերածելու առաջին անհաջող փորձը կատարվեց 2005-ին, 2007-ից սկսվել է “անհաջողությունը” հաղթահարելու, սահմանադրությունը` իբրև պայմանագիր պարտադրելու գործընթացը), 2. Ասիականում՝ Նոր Միջին Արևելքը՝ ըստ Ռալֆի քարտեզի (եվրո-ամերիկյան ծրագիր), 3. նախկին ԽՍՀՄ-ի Միջին Ասիական երկրների տարածքը (ամերիկյան ծրագիր), 4. Աֆրիկյան տարածքն ամբողջությամբ (Մեծ ութնյակի ենթակայության և փոխադարձ հա-մաձայնության ղեկավարման ծրագիր), 5. Ճապոնիան, Կորեան և Կամչատկայի կղզիները ներառող տարածքը (եվրո-ամերիկյան ծրագիր), 6+7. Հեռավոր Արևելյան միացյալ պետություն. իր մեջ ներառում է՝ 6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, 7. Ալյասկան: * * *Խմբագրական ներդիր “Ուխտ Արարատի, թիվ 2 (13), մայիս - հունիս, 2007, էջ 15-22: -----------------------------------------------ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ, ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՎ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՈՒԺԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ (Նյութին կից քարտեզը տե՛ս, էջ 22-ում)Ինչպես Առաջին աշխարհամարտին և նրան հաջորդած տարիներին, այնպես էլ 1985-ից՝ ԽՍՀՄ-ի ինքնափլուզմամբ առաջացած աշխարհաքաղաքական նոր առճակատումների պայմաններում, այդ թվում, Արցախյան հիմնախնդրի վերարծարծման թեժ ժամակներում, Հայաստանը կրկին հայտնվել է գեր-տերությունների գլոբալ հակամարտությունների կիզակետում: 1988-90-ական թթ. ամիսների հարց էր ԼՂՀ-ն հայաթափելը: Ապրելու և հա-րատևելու վճռական ինքնակազմակերպումով ոտքի ելած ու ինքնապաշտպանության դիմած հայությունը շտկեց դրությունը: Այնուհետև ստեղծվեց Մինսկի խումբը, և Ֆրանսիան, որպես հայության կողմից վստահելի երկիր, նշանակվեց Հայաստանին քաղաքական հոգաբարձու: Ժամանակին՝ 1918-22թթ., պատրաստ չէինք և ճիշտ չհասկացանք Եվրոպային ու եվրո-ծնունդ բոլշևիզմին: 1994-ից առ այսօր, կարծես, կրկնվում է անցյալը. ՀՀ պետական քաղաքական մակարդակով կրկին ճիշտ չենք հասկանում իրերի բնույթն ու դրությունը և հայտնվել ենք գլոբալ հակամար-տությունների կիզակետում: Խաբվելու, առավել ևս պարտվելու իրավունք չունենք: Իրատեսորեն գնահատելու համար հայությանն ու իր երկու անկախ պետություններին, նաև Ջավախքին սպառնացող բոլոր առկա վտանգները, ինչպես և ինքնապաշտպանության և ինքնակազմակերպման ազգային և պետական որոշումներ կայացնելուց առաջ, կարևոր ենք համարում հայացք գցել ներկայիս աշխարհի վերափոխվող քարտեզին, նրա տրամաբանությա-նը, առաջիկա և հեռահար ծրագրերին: Կայսերապաշտական երկհազարամյա խաբկանքներով տարված Եվրոպան, կամայականորեն չընդունելով աշխարհի ինքնակարգավորման ու ինքնակառավարման բնա-կան էությունը՝ անմերժելի իսկությունը, այդուհանդերձ, չի ուզում հրաժարվել աշխարհին տիրելու իր հին մարմաջից: Փոխվել են ժամանակները, փոխվել են հնարավորությունները, դրանց համեմատ փոխվել են աշխարհին տիրելու մեխանիզմները: Տարաբնույթ շահերով կառուցված աշխարհաքաղաքական այս խճանկարը հեշտ ընկալելի է դառնում, երբ ուշադրության առաջին պլան ենք բերում եվ-րասիական քարտեզը, ուր հստակ երևում է աշխարհի վերաբաժանման ուղղությամբ տարվող վերջին 20-ամյա քաղաքական ընթացքը: Աշխարհի միա-կենտրոն, անմիջական, աներևույթ ղեկավարման նոր ուժային մեխանիզմի հիմքում դրված է Եվրասիական ամբողջ ցամաքը` աներևույթ ղեկավարման կենտրոնից ծովային տոտալ շրջափակման միջոցով ծուղակը գցելու սկզբունքը: Որպես շրջափակման մեխանիզմներ, ըստ ներկայացված քարտեզի, ծրա-գրվել է և փորձ է արվում ստեղծել պայմանականորեն այսպես կոչված՝ I. Սևծովյան, II. Միջերկրածովյան, III. Կասպիական, IV. Պարսից ծոցի, V. Կարմիրծով-յան, VI. Հեռավոր Արևելյան միացյալ պետություններ, իբրև թե` լրիվ անկախ, սակայն, իրականում` վերազգային, վերպետական, միակենտրոն ընդհա-նուր ղեկավարման պետական նորատիպ կառույցներ: Որոնք, փաստորեն, շրջափակման մեջ կպահեն ներկայիս Եվրոմիությունը, ըստ Ռալֆի քարտեզի` ձևավորվող Նոր Միջին Արևելքը, Աֆրիկան, Ռուսաստանն ամբողջությամբ (բաց թողնելով առայժմ երկրի հյուսիսային սառուցյալ ափը), Չի-նաստանը, Հնդկաստանը: Պարզ է, դեպքերի հաջող ընթացքի դեպքում այն կծավալվի` իր մեջ ներառելով Ինդոնեզիան, Ավստրալիան, Ամերիկյան եր-կու մայրցամաքները:Վերջին ամիսների քաղաքական գործընթացները. Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին մայիսի 12-ին: Բուռն, անթաքույց ոգևորություն ապրեց ՀՀ-ում գտնվող եվրո-դեսանտը, այն դեպքում, երբ արդյունքները անսպասելի էին անգամ հաղթող կուսակցություննե-րի համար: Արդյունքում ունեցանք մեկ կուսակցության կողմից լիովին ղեկավարվող Ազգային Ժողով՝ առաջիկա նախագահական ընտրություննե-րի նախօրյակին առանց որևէ ընդդիմադիր կառույցի: Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցան սպասելի արդյունքով, մինչ այդ երկրի ինքնիշխանության կոչերով ընթացող Սարկոզին շտապով բացեց երկու խաղաքարտ. առաջին՝ Ֆրանսիան, որպես նախաձեռնող երկիր, կձեռ-նարկի Միջերկրածովյան համագործակցության ստեղծումը, ուր Ֆրանսիայի դերը կլինի Եվրոմիություն – Միջերկրածովյան համագործակցութ-յունը համադրելը, իսկ այդ համագործակցություն ասվածը հովանավոր գերիշխող դեր կունենա գրեթե ամբողջ աֆրիկյան մայրացամաքում: Սարկո-զիին շտապով ասես լրացրեց Եվրոմիությունը` հայտարարելով Սևծովյան և Կասպիական նույնատիպ համագործակցությունների ստեղծման նախա-ձեռնությունը: Երկրորդ` Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ընդունվի Եվրոմիության նորացված սահմանադրությունը: Հետաքրքիր զարգացումներ ունեցան Թուրքիայի նախագահական ընտրությունները, ռազմական իշխանության կեցվածքը, ինչպես և այն, որ չգի-տես ինչո՞ւ, ինչ որ մեկին պետք է, որ Թուրքիայում այսուհետ նախագահ ընտրի ժողովուրդը: Ասել է թե՝ այլևս կարիք չկա այս աշխարհաքաղա-քական տարաբնույթ խնդիրներում Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջում կատարել: Աբսուրդի հասցվեց վերջին երկու ամիսներին Ուկրաինայում ընթացող նախագահ - Ռադա - վարչապետ համապետական ճգնաժամը: Չնայած նրան, որ դպրո-ցականին անգամ ակնհայտ էր, որ նախագահ Յուշչենկոն ոտնահարում է իր երկրի սահմանադրությունն ու օրենքները: Այս ամենին լրացնող եղավ Աֆրիկայի և գլոբալ տաքացման օրակարգով հրավիրված Մեծ ութնյակի գագաթաժողովը, որի նախապատրաստման ընթացքում ԱՄՆ-ի թեթև ձեռքով առաջին պլան մղվեց Արևմուտք - Ռուսաստան նոր հակամարտության, լարվածության ստեղծման տրամադրությունները` հան-ձինս Չեխիայում և Լեհաստանում տեղադրվելիք հռթիռային և հակահռթիռային պաշտպանության համակարգերի: Ներպետական ընթացի՞կ, թե՞ գլոբալ քաղաքական զարգացումներ. Եթե մինչև ապրիլ ամիսը, աշխարհաքաղաքական գործընթացներում առաջին պլա-նում էին եվրո-ամերիկյան ալյանսի կողմից Նոր Միջին Արևելքը ռազմա-քաղաքական բռնամիջոցներով, ըստ Ռալֆի քարտեզի, կառուցելու տա-րակենտրոն գործընթացների խճանկարը, ապա Եվրասիական ընդհանուր տրամաբանության քաղաքական դաշտում, մայիսից սկսած, առաջին պլան մղվեցին մի շարք երկրների ընտրությունները և դրանց նկատմամբ չափից դուրս մեծ “հետաքրքրությունը”: Առաջին անփորձ հայացքից տարօրինակ է Հայաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում կատարվելիք ընտրությունների, ինչպես նաև Ուկրաինա-յում, Ռումինիայում առաջացած նախագահական ճգնաժամերի նկատմամբ աշխարահաքաղաքական ուշադրության գերբևեռացումը: Բոլոր դեպքերում դրանք թվում են տեղական նշանակության՝ ներպետական, ընթացիկ խնդիրներ, մինչդեռ ամբողջովին գտնվում են միջազգային մամուլի և գերտե-րությունների ուշադրության, անգամ քաղաքական՝ ֆինանսավորվող, թելադրանքի միջամտության դաշտում: Անհասկանալիի բուն պատճառը վերջին 50 տարիների քաղաքականություն և քաղաքագիտություն ասվածի դեֆորմացված ներկայացումն ու ընկալումն է, երբ ոչ միայն բուն շահագրգիռ պետության, այլև մյուս երկրների քաղաքական գործիչների կողմից, ասես հատուկ պայմանավորվածությամբ, յուրաքանչյուր լարվածություն, հակամարտություն կամ այլ միջազգային նշանակության խնդիր ներկայացվում է լրիվ այլ հարթության մեջ: Սա հնարավորություն է տալիս խնամքով թաքցնել տասնամյակներ շարունակ ընթացքի մեջ գտնվող, երկարաժամկետ ծրագրավորում ունեցող արևմտյան քաղաքականության նվաճողական իսկությունն ու մարդատյաց ագրեսիվությունը: Ո՞ւմ են ծառայում մի շարք երկրների իշխանությունները. Տեղին չէ հիմա քաղաքական դասեր տալ, սակայն, հաշվի առնելով վերջին մի քանի տարվա գլոբալ լարվածության արդեն իսկ բացահայտվող սպառնալիքները, խորհուրդ կտայինք յուրաքանչյուր քաղաքական գործչի, վերլուծաբանի կամ մեկնաբանի մինչև որևէ երկրի շահից խոսելը, դա որպես հիմք ընդունելն ու, ըստ այդմ, ուղղորդվող քաղաքական գործընթացը ներկայացնե-լը, նախ և առաջ հստակեցնել, թե ո՞ւմ են ծառայում մի շարք երկրների իշխանությունները: Ասել է թե, նախ և առաջ, պետք է հստակեցնել, թե ի-րականում ո՞վ է տվյալ երկրի քաղաքական ղեկավարը. պետ-ապարա՞տը, երկրի նախագա՞հը, թե՞ ժողովուրդը: Նաև, թե ո՞ւմ շահն է ներկայացնում տվյալ քաղաքականությունը. երկրի՞ և նրա ժողովրդի՞, երկրի ղեկավարի՞, որևէ օտար երկրի՞, թե՞ միջազգային ինչ-որ կառույցի: Պետք է ուշադիր լինել, թե, ի վերջո, ո՞ւմ և ինչի՞ն է ծառայեցվում տրամաբանական վերլուծությունից զուրկ, բնականն ու բանականը մերժող քաղաքական մտածո-ղության ներկայիս իրողությունը, նրանում առկա ներարկումները: Առ այսօր համառորեն չի հստակեցվում աշխարհի միջազգային համագործակցության ու քաղաքական զարգացման ընդհանուր ուղղվածությունը, դրանց մոտիվներն ու բուն շարժառիթները: Փոխարենը, համաշխարհային քաղաքական ընդհանուր պատկերը ներկայացվում է իբրև առանձին, լոկալ շահերի, հաճախ իրար հակասող նպատակների մի խառնաշփոթ, փոխադարձ ատելության ու մարդատյացության խճանկար` իր ինքնանպատակ (իմաստակիր կողմնորոշումներից զուրկ), ասես ինքնահոսի թողնված դինամիկայով: Աշխարհի միակենտրոն ղեկավարման ծովային համակարգի ներկայիս ծրագրերը. Ըստ աշխարհին տիրելու ժամանակակից քաղաքական նկրտումների` Եվրա-սիա մայրցամաքը բաժանվելու է տարածքային ղեկավարման երկու առանձին՝ ցամաքային և ծովային, միջազգային կառույցների միջև: Ուր ցամաքա-յին ռեգիոնալ նշանակության միություններ ասվածը ներառելու է ցամաքային երկրները` որպես նահանգներ: Իսկ ծովային միություննե-րը ներառելու են տվյալ ծովի առափնյա տարածքները գրեթե ամբողջական շրջագծով՝ բաց ծով - օվկիանոս մուտքերն ու ելքերը վերահսկելու համար: Համագործակցության ծովային կառույցներն են (իբրև միություններ)՝ Սևծովյան, Միջերկրածովյան, Կասպիական, Կարմիր ծովի և Պարսից ծոցի նոր տիպի ընդհանուր պետությունները: Այս հենքի վրա ամենևին տարօրինակ չէ անցյալ դարասկզբին որպես համաշխարհային կառավարման իշխա-նության մոդել հանդիսացող Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության՝ ծովային կայսրության, ներկայիս տխուր վիճակը, երբ շուրջ երկու տասնամյակ է կասկածի տակ է առնվում թագավորական ընտանիքի բարոյական դիմագիծը և այլևս այն պահելու կարևորությունը: Ակնհայտ է` առաջիկայում աշխարհի քարտեզի վրա չի լինելու բրիտանական մեծ թագավորությունը, նա անկախություն ձեռք բերած Իռլանդիայի ու Շոտլանդիայի հետ կդասվի Եվրոմիության երկրների շարքում: Սա էր Թոնի Բլեերի վերջին նվերը անգլիացիներին: Արդյունքում՝ մեջտեղից դուրս կգա այն եր-կիրը, որն առաջնահերթորեն պատասխանատու է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հրահրման և աշխարհում վերջին երեք հարյուր տարիներին տե-ղի ունեցած աղետների համար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ծովային տարածքներում (բաց ծով - օվկիանոս) բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկելու՝ աշխարհին տիրելու, ժամանակակից տրամաբանությունը, եթե ուշադիր նայենք, կառուցվում է Մեծ Բրիտանիայի կայսրության աշխարհատիրակալական մոդելի ձեռագրի հենքով: Եկեք հիշենք՝ ո՞վ էր Անգ-լիան և ինչպե՞ս էր իշխում: Մեծ Բրիտանիան, որպես ծովային կայսրություն, իշխում էր աշխարհի կեսից ավելիին, հենց միայն ծովածոցե-րում, ծովերում և օվկիանոսներում, գրեթե միանձնյա, իր դոմինյոնների կողմից հսկողություն սահմանելու միջոցով: Անցել են ժա-մանակները: Նախկինն այլևս կիրառելի չէ: Ծովային տարածքների վերահսկողության միջոցով ցամաքային տարածքների, երկրների միակենտրոն կա-ռավարման համար նոր մոտեցում և նոր մեխանիզմներ են անհրաժեշտ: Որդեգրվել է նահանգային ղեկավարման՝ ամերիկանացման մոդելը: Նախատես-վում է ծովային միություն - կառույցների միջոցով ծուղակի մեջ առնել ցամաքային տարածքները: Արդյունքում՝ առանձին ինքնիշխան երկրներ, ստիպված են լինելու, որպես նահանգներ, ենթակա լինել վերազգային ընդհանուր կառավարմանը` կամովին զիջելով իրենց ազատութ-յունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: ԿՈՍՈՎՈ. մայցամաքների “Ծովային շրջափակումով ցամաքային ծուղակի” եվրո-ամերիկյան քաղաքականության իրագործման բանալի. Այն, որ բռնա-զավթված ժողովուրդների ու երկրների ազգային ազատագրական պայքարը, ինչպես և ազգերի ինքնորոշումն, ինքնին, որպես ժողովրդի ազատ, ան-կախ և ինքնիշխան ապրելու իրավունք, երբևէ չէր հակասել տարածքային ամբողջականությունը հարգելու միջազգային նորմին, հայտնի է ան-գամ քաղաքականությամբ չզբաղվողներին: Իսկ որ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի Հոգաբարձուների Խորհրդի անմիջական աջակցությամբ 1945-75թթ. հովանավորվում էր գաղութացված երկրների ու ժողովուրդների ազատագրական պայքարի ձեռքբերումները, ճանաչելով նրանց որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, հայտնի է յուրաքանչյուր քաղաքական գործչի: Այլ խնդիր է, թե այդ ինչպես եղավ, և ինչու սկսած 1985-ից միջազգային հանրությունը, հանձինս Արևմուտքի, սկսեց “մոռանալ” այդ ամենը և առ այսօր տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, ինչ-պես և ազգային ազատագրականը, իբրև պատմական՝ վիճահարույց, ուստի և քաղաքականորեն անլուծելի, իրար հակասող է համարում: Արդյունքում՝ տաս-նամյակներ շարունակ, Կոսովոյից սկսած, մեծանում է, այսպես կոչված, “սառեցված հակամարտությունների” ցանկը: Սակայն, վերջերս, կրկին օրինական և իրական են համարվում նույն Արևմուտքի կողմից նախկինում ծրագրված հետևողականությամբ տասնամյակներ շարունակ որևէ երկրում էթնիկ էքսպանսիայի իրագործումից հետո այդ երկիրը մասնատելու և տվյալ տարածքներին անկախություն շնորհելու խնդիրը: Չենք կարծում, ավելի քան համոզված ենք, որ Արևմուտքին ամենևին էլ չի անհանգստացնում Կոսովոն և այնտեղ ինչ-ինչ պատճառներով ի հայտ եկած “ալբանացի” բնակչությունը: Խնդիրը բոլորովին այլ է: Ինչպես 1921-ին Բոլշևիկյան Ռուսաստանը, ըստ Լենին-Տրոցկու “ինքնազոհաբեր-ման” տարբերակի, պետք է համոզել բոլոր այն երկրներին, որոնց նկատմամբ արդեն իսկ նախապատրաստված է ներմուծվող տարածքային անկախացումնե-րի կոնվեերային գործընթացը, ինչպես Կոսովոն, հետևել իր՝ Եվրոմիության օրինակին: Այդ երկրների ցանկը, ի դեպ, պարզ երևում է ինչպես վերջին մի քան տասնամյակների քաղաքական գործընթացների, այնպես էլ հոդվածում ներկայացվող քարտեզում նշված “Ծովային առափնյա միացյալ պետությունների” նոր անկախություն ստացող տարածքների պատկերից: Տարածքային ամբողջության, Ինքնորոշման և Անկախության արևմտյան ճանաչողությունը. Կոսովոյին ամեն գնով անկախություն տալու վերջին ամիսների արևմտյան համառությունը պարզեց, որ նախկին՝ տարիներ և տասնամյակներ սառեցված, նաև առաջիկայում ակնկալվող նոր՝ տաք, հակամար-տությունները խաղաղ կարգավորման տանելու այդ տրամաբանությունը կառուցված է բազմաստանդարտ հենքով: Այն էլ ամեն դեպքի համար ստանդարտնե-րից մեկը ընտրելու խիստ յուրօրինակ, մարդկության բոլոր բնական օրենքները գլխիվայր շրջող մենաշնորհային իրավունքով:Հյուսիսային և Հարավային Կովկասի, Թուրքիայի և Միջինասիական երկրների հակամարտությունների խառնաշփոթ իրողությունում, Ար-ցախյան պատերազմի Հայոց հաղթական բեկումից՝ Շուշիի ազատագրումից 2 ամիս անց, ստեղծվեց Սևծովյան տնտեսական համագործակցությունը: Արևմուտքի համար պատերազմի ելքը կարևոր էր նրանով, որ մեր պարտության դեպքում նրանց կողմից ոչ միայն մոռացության էր մատնվելու Արցախն ամբողջությամբ, այլև Հայաստանը ստիպված չէին լինելու ընդգրկել Սևծովյան Տնտեսական Համագործակցության մեջ:Ինչևէ, դա ստեղծվեց, հետապնդելով Սև ծովը օղակող նախկին խորհրդային երկրներին և Թուրքիային վարժեցնելու նոր տիպի (ծովային առափնյա տարածքների խմբավորման միջոցով) ընդհանուր պետություն ստեղծելու մտքին: Տարօրինակ է, որ “համագործակցող” երկրների կազմում, չգի-տես` ինչո՞ւ ի հայտ էին եկել մի շարք երկրներ, որոնք ոչ մի կապ չունեն Սև ծովի հետ: Վերջին ամիսների արևմտյան քաղաքական բացահայ-տումների լույսի ներքո, սակայն, այլևս ավելի քան հասկանալի դարձավ ոչ միայն կովկասյան հակամարտությունները սառեցված պահելու տրամա-բանությունը, այլև ամեն գնով Կոսովոյին անկախություն տալու վճռականությունը: Ներկայիս Կոսովոն հենց այն բանալին է, որով ստեղծվե-լու են ոչ միայն Սևծովյան, այլև Միջերկրածովյան և Կասպիի համագործակցություններ կոչվող, ծովեզրյա վերազգային կառավարման, պետութ-յունները: Բանալի է, քանզի առաջիկայում Սևծովյան համագործակցություն կոչվող տարածքների մեջ ներառվելու են Ուկրաինայից, Կոսովոյի օրինակով, անջատվող անկախություն ստացող Ղրիմն ու Օդեսայի մարզը: Նույն խնդրի համար նախատեսել են տարածքային հատվածներ անկախացնել նաև Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից: Թուրքիայի առաջիկա մասնատումը նշվեց 2006-ին՝ Ռալֆի քարտեզում: Հիմա հասկանալի է դառնում Ուկրաինայում նախագահի կողմից հրահրված իշխանական ճգնաժամը: Ուկրաինան պետք է բաժանվի չորս մասի. հարավա-յինը՝ Ղրիմը, որպես Ղրիմի թաթարների միջոցով անկախացող, Օդեսայի մարզը, արևմտյանը` “ուկրաինական”, արևելյանը` “ռուսական” երկրնե-րի: Ինչ վերաբերում է սևծովյան ռուսական խարիսներին, ըստ տարածքի ազգամիջյան անհանգստությունների պատկերի, դա նույնպես պետք է անջատվի Ռուսաստանից, ամբողջ Հյուսիսային Կովկասի հետ միասին, որով ցամաքային և ծովային (ջրանցքով) կապ կստեղծվի և կասպիական ավազանի հետ: Հիմա, հասկանալի կլինի շատերին, թե ինչո՞ւ Սևծովյան համագործակցության երկրները, բացի Ռուսաստանից, չեն դատապարտել Հայոց ցեղասպա-նության իրողությունը: Այն չեն դատապարտել նաև Մեծ ութնյակի երկրներից ԱՄՆ-ը, Անգլիան, Ճապոնիան: Ինչո՞ւ…Իսկ Եվրոմիությունը շտապում է օր առաջ լուծել Հայաստան - Ադրբեջան հակամարտությունը (իրականում պետք է լուծում տրվեր ԼՂՀ-ի ինք-նորոշման իրավունքի խնդրին), որպեսզի խուսափի հետագայում ԼՂՀ-ին բոլոր առափնյա այլ երկրների հետ միասին անկախություն տա-լուց: Շտապում են: Նախատեսված ժամականացույցը մի շարք հանգամանքներով հետ է ընկել: Ուստի, ստիպված գրոհում են ընդհանուր ճակատով: Միջին Արևելքի ընդհանուր պետության քարտեզի ձևավորմանը զուգընթաց ձևավորվել է սկսում (ըստ Ֆրանսիայի նորընտիր նախագահի հայտարարութ-յան) Միջերկրածովյան միացյալ պետությանը: Եվրոմիությունը 1 օր հետո շտապով հայտարարում է Սևծովյան և Կասպիի միացյալ պետություն-ների ստեղծման մասին: Պարզվում է, որ աշխարհի քարտեզի վերաձևավորման վերջնաժամկետին՝ 2015-ին մնացել է 8 տարի, իսկ ժամանակագրական ա-ռումով կորած է համարվում շուրջ 10 տարի: Հասկանալի է և շտապողականությունը, և խուճապը, որոնք կարտահայտվեն տարակենտրոն և ընդհանուր հակա-մարտությունների ու ցնցումների միասնական մի խճանկարով: Սևծովյան տնտեսական համագործակցություն. Եվրասիա մայրցամաքի ծովային ծուղակը դարբնող կառույց. Այն ստեղծվեց որպես Եվրասիական մայրցամա-քը ծովային ընդհանուր ծուղակի մեջ ներառելու ծրագրի առաջին փուլն իրագործող, 3՝ Միջերկրական, Սև, Կասպիի առափնյա տարածքներով միացյալ պետությունների ստեղծումը նախապատրաստող միջազգային քաղաքական անցումային կառույց: Ինչպես երևում է համագործակցության մշտական անդամների և դիտորդների ցանկից, ներկայացված 23 երկրներից միայն վեցն են, որ սահմանակից են Սև ծովին: Այդ իսկ պատճառով սկզբում տարօրի-նակ էր թվում, թե ինչո՞ւ է դա կոչվում Սևծովյան համագործակցություն, բայց Սարկոզիի և Եվրոմիության համապատասխան հայտարարություննե-րից հետո պարզ դարձավ, որ այդ բոլոր երկրները, իրենցից անջատվող տարածքներով հանդերձ, առնչվում են Միջերկրածովյան, Սևծովյան և Կասպիի ա-ռափնյա միացյալ 3 առանձին պետությունների ստեղծմանը:Սևծովյան Տնտեսական Համագործակցության երկրների կազմը. (երկրների անուններն ու թվարկման հաջորդականությունը տրվում է ՍԾՏՀ (BSEC) կազ-մակերպության կողմից ներկայացվող տեսքով):Մշտական ԱՆԴԱՄ երկրներ (1992թ. հուիսի 25-ից)` Ալբանիայի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետութ-յուն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հելենական Հանրապետություն (Հունաստան), Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիա և Չեռնոգորիա (2004թ-ի ապրիլից): ԴԻՏՈՐԴ երկրներ` Բելոռուսի Հանրապետություն, Խորվաթիայի Հանրապետություն, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետութ-յուն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Իսրայել Պետություն (State of Israel), Իտալիայի Հանրապետություն, Լեհաստանի Հան-րապետություն, Սլովակիայի Հանրապետություն, Թունիսի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Հետևելով աղյուսակում նշված երկրներին` ակնհայտ է, որ.Միջերկրածովյանում ներառվելու են՝ Խորվաթիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Իսրայելը (առանց Պաղեստինի ծովափնյա մասի), ընդարձակվող Լիբանանը (սիրիական ծովափի հետ միասին), Թուր-քիան: Սևծովյանում` Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան (մասնատումներով), Քուրդիստանը (ըստ Ռալֆի քարտեզի), Վրաստանը (մասնատումներով), Ռուսաստանը: Կասպիում` Ադրբեջանը (ըստ Ռալֆի ընդլայնված), Ռուսաստանը՝ Դաղստանի մասով և հյուսիս ընկած տարածքով, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը (ըստ Ռալֆի փոքրացած ծովային սահմաններով):Ինչ վերաբերում է ՍՏԾՀ-ի դիտորդ երկրների ցանկում տեղ գտած Չեխիային ու Լեհաստանին, ապա կարծում ենք` շատերին հասկանալի դարձավ, որ դա պայմանավորված է այդ երկրներում հռթիռային և հակահռթիռային համակարգերի տեղադրումով, որով վերահսկվելու են այս երեք ծովային միաց-յալ պետությունները: Գերմանիան (I և II աշխարհամարտերի փորձից ելնելով), բացի Բալթիկ ծովի նկատմամբ ունեցած իր դերի, որպես ԵՄ-ի առա-ջատար, ինչպես նաև բարձր կազմակերպվածության երկիր, գուցե թե պատասխանատու կկարգվի սույն քաղաքականության ռազմական սպասարկմանը: Բելոռուսի պարագայում պետք է հիշել, որ այնտեղ է գտնվում ԽՍՀՄ-ի՝ 1991-ից հետո Ռուսաստանի Դաշնության, հակահռթիռային պաշտպա-նության ամենահզոր կայանը, որը ոչ միայն հսկում է ամբողջ եվրոպական տարածքը, այլև (ի տարբերություն Ադրբեջանում տեղակայված Գաբալա-յի կայանի) կարող է ուղղորդել պատասխան հարված տանող ռուսական հրթիռներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշել ենք, նա ժամանակավոր է ներառվել. դա պայմանավորված էր Արցախի զինյալ ազատագրական ուժերի անշրջելի հաղթանակներով: Այդ չեն թաքցնում նաև իրենք. և Ռալֆի քարտեզից, և արևմտյան գլոբալ քաղաքական բացահայտումներից հստակ երևում է, որ Սևծովյան միացյալ պետության մեջ Հայաստանին փոխարինելու են բերում նոր ստեղծվող Քուրդիստան պետությունը: Այսպիսով, առաջիկայում ի՞նչ է պատրաստվում կառուցել եվրո-ամերիկյան ալյանսը:I. Սևծովյան համագործակցություն (Սևծովյան միացյալ պետություն):Ըստ 1996-97թթ. մեր ունեցած տեղեկությունների, որպես նոր որակ և բովանդակություն, ասել է թե` գլոբալ քաղաքական որոշակի խնդիրներ ի-րականացնող Սևծովյան ընդհանուր պետություն, այն ստեղծվելու է առափնյա երկրներից տարածքներ անջատելու (անկախացնելու) միջոցով: Ըստ երկրների ընթանալու են հետևյալ գործընթացները. Ուկրաինա. եվրո-ամերիկյան միջամտության և թուրքական աջակցության ու Ղրիմի թաթարների անմիջական՝ անջատողական գործուն ջանքերի շնոր-հիվ Ուկրաինայից անջատվելու են Օդեսայի մարզի հարավային կեսի, Նիկոլաևսկի մարզի հարավային լեզվակի, Խերսոնի և Ղրիմի մարզերի տարածքները` ստեղծելով երկու առանձին՝ Օդեսայի անկախ պետություն և Ղրիմի թաթարների հանրապետություն: Տարանջատումից հետո միայն, իբրև թե նորանկախ տարածքների զարգացմանն ու կառավարմանը նպաստող նոր ուժեր, Ղրիմի և Օդեսայի մարզեր են տեղափոխվելու Ռուսաստանի հրեական ինքնավար մարզի հրեաները, ինչպես և տարիներ առաջ “ճանապարհային քարտեզով” Գազայի հատվածից դուրս բերված, այսպես կոչված Իսրա-յելից “խռոված” հրեաների մի մասը:Հիշեցնենք, որ Ղրիմը հրեաներով բնակեցնելու առաջին լուրջ փորձը արվեց 1949-ին, երբ նորաստեղծ (դեռ մեկ տարին չբոլորած) Իսրա-յել պետության վարչապետը մեծ վստահությամբ ժամանեց ԽՍՀՄ, Ղրիմը՝ որպես հրեական ինքնավարություն, հրեաներին տալու առաջարկով: Այն ժամանակներում միջազգային քաղաքականության համար Ստալինի մերժումը, նաև մերժման հիմնավորումը ավելի քան անսպասելի էր: Պատահա-կան չէ, անշուշտ, որ Ստալինի մահից անմիջապես հետո՝ 1954-ին (ի դեպ, 1955-ի Կորեական ճգնաժամով ԱՄՆ-ԽՍՀՄ ատոմային պատերազմի հրահրման հերթական փորձից մեկ տարի առաջ), Ղրիմը անջատվում է Ռուսաստանից և միացվում է Ուկրաինային: Հուսալով, որ, ի տարբերութ-յուն Ռուսաստանի, հետագայում Ուկրաինայից այն վերցնելը (անկախացնելը) ոչ մի բարդություն չի առաջացնի: Օդեսան Ուկրաինայից անջատե-լու ամենադյուրին ճանապարհը (դեռ 1918-21թթ. փորձարկված) երկփուլ տարբերակն է. երբ Ուկրաինան նախ սկսվում է կիսվել Արևմտյան ու Արևել-յան մասերի, որի ընթացքում էլ, հաջորդող քայլով Օդեսան բարձրացնում է Ուկրաինայից իր անկախանալու հարցը: Ի դեպ, ակնկալվում է, որ Օդեսայի ներկայիս “խաղաղ” անկախացմանը մեծապես պետք է նպաստի (ամբողջ ուշադրությունը իր վրա սևեռելով) Ղրիմի թաթարների կողմից զինված հակամարտության ձեռագրով Ղրիմի “անկախացման” գործընթացը: Խնդիր, որը դրվել էր դեռ անցյալ դարասկզբին, որի առաջին փուլն իրա-գործվեց 1921-ի մարտի 18-ին, մի կողմից` ՌՍՖՍՌ-ի ու Ուկրաինայի և մյուս կողմից` Լեհաստանի միջև կնքված “Ռիգայի Խաղաղության Պայ-մանագրի” միջոցով: Ըստ որի, ինչպես նշում է Տրոցկին իր “Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում”1 հոդվածում, Ռուսաստանը հանուն նոր բոցավառվող կոմունիզմի գնաց ինքնազոհաբերման՝ Լեհաստանին զիջելով Բելոռուսի և Ուկրաինայի արևմտյան տարածքները (ԽՍՀՄ-ին վերադարձան 1939թ.): Երկրորդ փուլը տապալվեց, Օդեսայի անկախացումը չիրականացավ հենց միայն այն պատճառով, որ սովետական դարձած երկրներին 1922-ից տարան ոչ թե հետագա մասնատման, այլ ընդհանուր պետություն ստեղծելու ճանապարհով:Ըստ այս ծրագրի է, որ լիովին հասկանալի է դառնում ոչ միայն 1986թ. Չեռնոբիլի վթարն ու Դոմբասի ածխահորերի “վերակառուցումային” պայթյունները, ոչ միայն Ուկրաինայի գունավոր հեղափոխության ինքնակործան ամբողջ աբսուրդը, այլև վերջին ամիսներին Յուշչենկո-յի և Տիմոշենկոյի սարքած Ուկրաինայի կառավարման “ճգնաժամը”: Երբ երկրի նախագահը, ոտնահարելով Սահմանադրությունը, ոչ համոզիչ պատճառ-ներից ելնելով, լուծարելով Ռադան, շտապ կարգով պահանջում է նոր (վստահաբար գունավոր-հեղափոխական) ընտրություն: Չի բացառվում, որ Յուշ-չենկոն անգամ չիմանա պատվիրված քայլերի բուն հեռանկարը, սակայն փաստ է Արևմուտքի թելադրանքը կատարելու նրա պատրաստակամությունն ու համա-ռությունը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ Յուշչենկոյի շտապողականության վրա նորընտիր Ռադան պետք է կազմվեր հուլիս ամսին ար-դեն: Հիշենք, որ հուլիսին ավարտված պետք է լինեին Ֆրանսիայի, Հայաստանի ընտրությունները, Ռումինիայի նախագահական ճգնաժամի հան-րաքվեային լուծումը, ինչպես և Թուրքիայի նախագահական ընտրությունները, Կոսովոյին անկախություն շնորհելու շտապողականությու-նը: Ասել է թե՝ արդեն օգոստոսից պետք է սկսվեին ընդհանուր տարածաշրջանային մեծ գործընթացներ, որոնց համար խիստ կարևոր էր, որ Ուկրաինա-յի Ռադան լինի գունավոր, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Ուկրաինայի մասնատման խնդիրը՝ հենց Ռադայի ընտրությունների տարաբա-ժան բախումների ընթացքում: Հիմա հասկանալի է այն տարօրինակ երևույթը, որ անգամ Ուկրաինայի վարչապետի և Ռադայի կողմից դեկտեմբերին վերընտրության գնալու համա-ձայնությունը կրկին անընդունելի եղավ Յուշչենկոյի համար, քանի որ նա պահանջում էր ընտրություն գոնե հուլիս ամսին: Օգոստոսի ֆենոմենի բացատրությունը հասկանալի դարձավ նրանից հետո, երբ Յուշչենկոն համաձայնվեց սեպտեմբերին ընտրությունների գնալու հարցում, որն անմիջապես ճշտորոշեց Կոսովոյին անկախություն տալու նոր ժամանակացույցը, հանձին ՄԱԿ-ում կայացած այն որոշման, որը 120 օր է տրամադրում Սերբիային ու Կոսովոյին և համաձայնության չգալու պարագայում, անգամ հոկտեմբեր ամսին, ասել է թե` Ռադայի վե-րընտրությունից հետո, ՄԱԿ-ը ավտոմատ կերպով ճանաչելու է Կոսովոյի անկախությունը` անկախ Ռուսաստանի ու Սերբիայի վետոների: Բուշն էլ իր հերթին ամրագրեց, որ ԱՄՆ-ը կը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Փաստորեն, Կոսովոյի անկախությունով սկսվելու է Սևծովյան համագոր-ծակցության երկրներում անջատողական անկախացումների գործընթացները: Այն տեսանելի կլինի Սևծովյան միացյալ պետության ձևավորումն ի-րականացնող հակամարտությունների քայլերից. Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Վրաստանում, չի բացառ-վում և Ռուսաստանում, հանձինս՝ Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Սևծովյան և Կասպիի առափնյա տարածքների:Տարօրինակ, բայց ոչ պատահական է հունիսի 29-ին՝ Յալթայում, Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի գլխավորությամբ ԵՄ-ն մի շարք երկրնե-րի և ԱՄՆ-ի նախկին նախագահների աննախադեպ հանդիպումը: Ըստ լրատվության՝ ելույթ ունեցողները ասելիք առանձնապես չունեին, մնում է գուշակել, թե ինչո՞ւ էին հավաքվել: Ո՞րն էր հավաքի բուն նպատակը: Կարծում ենք, ակնհայտ է պատասխանը: Այս հավաքը կազմակերպված է հենց միայն Ուկրաինան մասնատելու և դրա հետ կապված միջազգային քաղաքական պայմանավորվածությունների, երաշխիքների ձեռքբերման համար: Պետք է ենթադրել, որ արդեն մեկնարկել է Ուկրաինայի մասնատման ծրագիրը, որտեղ, ըստ էության, փորձում են անել այն, ինչ չհաջողվեց 1918-21թթ.: Մոլդովա. Կոտովս-Տիրասպոլ գծից հարավ ընկած տարածքը անջատվելու է Մոլդովայից, նրան է միացվում Տիրասպոլ-Թաթարբունարի գծով մոլդովական սահ-մանից դուրս մինչև Սև ծով ընկած ներկայիս ուկրանիական տարածքը` որպես անկախացող տարածք: Սրանով է պայմանավորված մինչ օրս գոյություն ու-նեցող չկարգավորված մոլդովական հակամարտությունը: Ռումինիա. Սևծովյան միացյալ պետության ստեղծման համար Ռումինիայից անջատվելու է Խուշի-Վասլույ գծից՝ Սիրատ գետով հարավ, մինչև Գա-լաց, այնտեղից Դունայ գետի ամբողջ արևելյան մասի տարածքը` մինչև Բուլղարիայի հետ հատման կետը, Կոնստանցիա կենտրոնով: Կարծում ենք Ռու-մինիայում առաջացած նախագահական ճգնաժամը պայմանավորված էր նրանով, որ Ռումինիայի իշխանությունները չխոչընդոտեն մասնատման գոր-ծընթացին: Ամեն դեպքում, ըստ Ռումինիայում անցկացված հանրաքվեի, Ռումինիայի նախագահը ստացավ կրկնակի հավաստիացում, որ կրողն է ժո-ղովրդի հավաքական կամքի: Կարելի է ենթադրել, թե Ռումինիայի մասնատումը վստահված է նախագահին: Հարավսլավիա. Մասնատվեց, իրականում, Սևծովյան նեղուցներով Եվրոպա-Ասիա ճանապարհը մեկ պետության հսկողությունից հանելու և, ըստ էութ-յան, մի քանի փոքր խամաճիկ երկրների ստեղծման միջոցով՝ ԵՄ-ի կողմից անմիջականորեն վերահսկելու համար: Ներկա դրությամբ Հարավսլա-վիան, արդեն իսկ, մասնատված և նախապատրաստական առումով լիովին ավարտուն վիճակում է: Բուլղարիա. Առաջիկայում սպասվում է ներքին՝ թուրք-մահմեդական սեպարատ ցնցումներ, որի արդյունքում` Բուլղարիայից կանջատվեն Ռու-մինիա-Բուլղարիա սահմանի Սելիստրա քաղաքից դեպի հարավ մինչև Թուրքիա-Բուլղարիա-Հունաստան երեք սահմանների հատման կետը ներա-ռող Սևծովյան առափնյա տարածքը: Նշենք, որ սույն խնդիրը լուծելու համար էր, որ դեռ 1985-90-ական թթ. Բուլղարիայում նկատվեց թուրքական տարրի զանգվածային ներհոսք` որպես նախապատրաստական քայլ առաջիկա ծրագրերի: Թուրքիա. Թուրքիայի մասնատման նախնական տարբերակը` առաջին քայլը, ներկայացված է Ռալֆ Պիտերսի քարտեզում, սակայն դա վերջնականը չէ: Քան-զի դրան շարունակող երկրորդ և երրորդ փուլերը պայմանավորված են Թուրքիայի Սևծովյան և Միջերկրածովյան մասնակցության տարածքային մասե-րով: Ուշագրավ է, որ Եվրոմիությունը, գուցե թե անհանգստանալով ժամանակից շուտ արված բացահայտումներով և Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ դեռևս պահելու միտումով, իր ճշգրտումներն է մտցրել Ռալֆի քարտեզում, ըստ որի, Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասի վրա ստեղծվող և Սև ծովի հետ սահման ունեցող ապագա Քուրդիստան պետության հյուսիսային սահմանը իջեցրել է մինչև Նախիջևանի հատ-վածը, արևմուտքից և հարավից նույնպես փոքրացրել է այն, բավարարվելով ընդամենը ՔԲԿ-ի անկախություն պահանջող զինյալների տեղաբաշխ-ման տարածքով, որպեսզի անհարկի ԵՄ-ի դեմ չլարի Իրաքին և Սիրիային նույնպես: Հավանաբար Թուրքիայից անջատվելու են նեղուցներից դեպի արևմուտք եվրոպական մայրցամաքում եղած տարածքը` լեզվակը, որը կիսվելու է եր-կու հյուսիսային և հարավային մասերի` կամ որպես Բուլղարիային և Հունաստանին ենթակա ինքնավարություններ և կամ որպես ինքնու-րույն տարածքներ: Դրանց հիմնական դերը լինելու է Բոսֆոր և Դարդանել նեղուցների անմիջական հսկողությունը: Սևծովյան միացյալ պետության հաջորդ երկիրը նորաստեղծ Քուրդիստանն է՝ ըստ Ռալֆի քարտեզի: Մյուսը լինելու էր Կովկասյան միացյալ (Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ներառող) պետությունը, որն, ըստ էության, 1995-ից առ այսօր հնարավոր չեղավ իրականացնել: Ուստի, 2003-ից սկսած ԵՄ-ը հրաժարվեց այն ստեղծելու քայլերից, քանզի այն ընդամենը միջանկյալ փուլ էր լինելու և ավարտվելու էր Սևծովյան և Կասպիի ընդհանուր պետությունների ստեղծման ժամանակ: Այդ պարագայում Վրաստանը և նրանից անջատված Աջարիայի և Աբխազիայի անկախ տարածքները ներառ-վելու էին Սևծովյան միացյալ պետության կազմի մեջ հավասարի իրավունքով, իսկ Ադրբեջանը (Կովկասյան միացյալ պետության տրոհումից հե-տո) տեղափոխվելու էր Կասպիի միացյալ պետություն: Ռուսաստանը Սևծովյան միացյալ պետության հետ կապվելու է ընդամենը Ազովի ծովի միջոցով: Եվրո-ամերիկյան ալյանսը դեռ հույս ունի Աբխա-զիայից վերև ընկած հատվածը հյուսիս-կովկասյան ինքնավարությունների անջատողական անկախացման գործընթացով կտրել Ռուսաստանից: Որքանով դա կհաջողվի` ցույց կտա ժամանակը:II. Միջերկրածովյան համագործակցություն (Միջերկրածովյան Միացյալ Նահանգներ)Թե ինչպիսի՞ն կլինի Միջերկրածովյան համագործակցության ստեղծման, ասել է թե՝ որոշ երկրներից անկախացող որոշ տարածքների անջատման ընթացքը, ցույց կտա ապագան: Այդ դերում անկարևոր չէ Կիպրոսը իր քսանհինգամյա սառեցված հակամարտությամբ: Համագործակցության կազմում, ի տարբերություն Սևծովյանի, առկա են երկու տեսակի՝ աշխարհաքաղաքական գործընթացները առաջնորդող և աշխարհա-քաղաքական գործընթացներին ենթակա նորանկախ տարածքներ կամ երկրներ: Առաջնորդողներից են լինելու՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսրայելը: Ենթա-կաներից՝ Իսպանիան: |
Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանը
| Գրել է ՀԱՄ | |
| 08-02-2011 | |
| Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանըՍիրելի՛ ժողովուրդ, 2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միասնական Ջավախքե-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ: Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը: Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի ոտնձգություններից: Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը:Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը:Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը` տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված, մեր պապերի արյունով պաշտպանած Աստծո տաճարներին:Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յանե դարձել: Ընդհակառա՛կը, մենք այսօր մե՛րն ենք պաշտպանում: Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա, ինչքան էլ այդ «մեկըե մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: Մենք ո՛չ մեկից վախենալու խնդիր չունենք, թող մեզանի՛ց, մեր համբերության բաժակը լցվելու՛ց վախենան:Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք` Արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք: Սիրելի՛ ժողովուրդ, մեզ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախքահայերի խնդիրներից: Անհրաժեշտ է համախմբվել նրանց շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ, սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել: Անհրաժեշտ է չտրվել հատուկ ծառայությունների կողմից նրանց մասին շրջանառության մեջ դրվող բամբասանքների հորձանքին: Պետք է փակե՛լ այդ բամբասանքները տարածողների բերանները: Պետք է վերջնականապես հասկանալ, թե ինչքան մեծ վնաս են հասցնում մեր պայքարին այդ բամբասանքներն ու բամբասկոտությունը: Ուրիշ ի՛նչ կարող ենք անել մենք համախմբվելուց, մեկմեկու որգևորելուց բացի. շա՛տ բան, սակայն այսօր այդ շատից ձգտենք անել նվազագույնը, այն է՝ դիմադրել, ընդդիմանալ ջավախքահայության տկարացմանն ուղղված ցանակացած քայլին:Ինչ են անում վրաց իշխանությունները. Հայերենի դասաժամերն են կրճատում, «Հայոց պատմությունե-ը չեն թողնում դպրոցներում անցնեն: Ինչ անենք մենք. ամեն մեկս իր դպրոցական երեխայի հետ տանը պարապենք ու լրացնենք այն արհեստական բացը, որը ստեղծել են Թբիլիսիից: Իսկ նրանք, ովքեր գիտելիքների ավելի մեծ պաշար ունեն, թող դասերից հետո, իրենց երեխաների կողքին ուսուցանեն նաև հարևանների երեխաներին, ավելի համարձակները թող խմբակներ բացեն:Ինչ են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը Ջավախք: Ինչ անենք մենք. ՀՀ-ից ամեն վերադարձող, որ իր հետ թեկուզ մեկ գիրք բերի, Ջավախքը հայերեն գրքի պակաս երբեք չի ունենա: Սահմանում հո այդ մեկ գրքերը չեն բռնագրավելու: Կբռնագրավեն` ավելի վատ իրենց համար, խայտառակվելու են ամբողջ աշխարհով մեկ, որպես գրքերի դեմ պայքարող պետություն: Ավելի համարձակները թող մեկի փոխարեն տասը գիրք բերեն: Եվ այսպես ամեն բնագավառում անհրաժեշտ է հակադրվել, դիմադրել, ահա թե ի՛նչ կարող ենք մենք անել, անել անձա՛յն, լուռ:Չեն թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել, մաքրել այն, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ մաքրելը հավասարազոր է վերանորոգման: Հայկական երգի, պարի, մշակութային երեկոներ անցկացնենք ամեն մի գյուղում: Հավատացե՛ք, Աստված տեսնելով մեր նվիրվածությունը մեր եկեղեցիներին, մեր Մայրենիին, մեր Պատմությանը, հայ երգ ու պարին, մի օր էլ մեզ հնարավորություն կտա, վերանորոգել և «Հայր մերե-ը ասել այսօր «վիճելիե կոչվող եկեղեցիներում, ազատ օգտագործել մայրենին կյանքի բոլոր բնագավառներում, Հայոց պատմություն ազատ անցնել դպրոցներում և այլն, և այլն:Անհրաժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ: Թույլերն ու հոգնածները երկար չեն կարող դիմանալ այս արևի տակ: Մեր դիմադրությունը, ամենքիս մեջ մեկ անտեսանելի, հոգևոր կապը և այն գիտակցությունը, որ ծառայում ենք մեկ ընդհանուր, ազգային գործի, մեր կյանքի անգույն, միօրինակ առօրյան ավելի հետաքրքիր կդարձնի:Այստեղ անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին: Ինչպես ցանկացած հասարակությունում, այսպես էլ ջավախքահայության շարժիչ ուժն էլ մե՛նք ենք, այսօրվա երիտասարդությունը: Ջավախքահայության հաղթանակները առաջին հերթին մերն են, պարտությունները՝ նույնպես: Պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Պայքարենք կյանքի ցանկացած ոլորտում, դպրոցից սկսած, համացանցով ավարտված: Մեր նախնիների հանդեպ ունեցած հարգանքն ու գալիք սերունդների հանդեպ մեր պարտքի գիտակցումը մեզ իրավունք չի՛ տալիս անտարբեր մնալ:Այսօր մենք պարտավոր ենք վերադարձնել Ջավախքի վեհությունը իր լեռներին: Պարտավոր ենք և կարո՛ղ ենք: Կարող ենք և պիտի՛ անենք: Փոքր-փոքր քայլերով, աննկատելի, լուռ, բայց ամենօրյա: Հավատացե՛ք, արդյունքը չի ուշանալու: Այսօր մեր մեջ են հերոսները, մեր գյուղում, մեր հարևանությամբ, մեր կողքին, ուրիշ կերպ չի էլ եղել, ուրիշ կերպ չի էլ լինում: Մենք պիտի զարգացնենք մեր մեջի հերոսին, զարգացնենք ամենօրյա դիմադրությամբ՝ ընդդիմանալով մեր ազգային արժանապատվությանը հարվածող ձեռքին: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք:Մեր պայքարի ընթացքում միշտ պետք է զգոն լինենք: Միշտ պետք է հիշենք՝ Ջավախքում այսօր վխտում են վրացական հատուկ ծառայությունների հայանուն և հայախոս գործակալները: Դրանք, երբ տեսնում են լավ, ազգային գործ անող մեկին, անտեսանելի սարդոստայն են հյուսում նրա շուրջը:Նրանք հիմնականում աշխատում են երկու ուղղությամբ` նախ վրացական հատուկ ծառայությունների բամբասանքներն են տարածում, և երկրորդ` հնարավոր բոլոր միջոցներով փորձում են փոխել շարժման ուղղությունը, դրան հայամետից հակավրացական հնչերանգ հաղորդել:Մեկընդմիշտ պետք է հիշենք, որ մեր պայքարը ոչ մի ազգի, ժողովրդի դեմ չէ, այլ հայամետ է: Համոզված եմ ասում` վրաց ժողովրդի մեծ մասը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված չէ, նա շատ անգամ անտեղյակ է իր իշխանությունների կողմից Ջավախքում տարվող հայաթափման, հակահայ քաղաքականությունից: Իսկ տեղ-տեղ էլ ապատեղեկացված է, ճշմարտությանը, իրականությանը չի տիրապետում և իրեն թվում է, թե իշխանությունները ծայրահեղականորեն տրամադրված Ջավախքը հնազանդեցնելու համար են հարկադրված դիմում նման քայլերի:Հայաստանի միակ քրիստոնյա հարևան վրաց ժողովուրդը մեր բնական դաշնակիցն է և մենք` որպես գիտակից ազգ, իրավունք չունենք թշնամանալ հասարակ ժողովրդի հետ:Վրաց ժողովրդի տրամադրությունները հայության հանդեպ շատ անգամներ տարբեր են վրացական կառավարության տրամադրություններից, մտադրություններից: Այսօր հենց վրացական մտավորականության մեջ կան անհատներ, որոնք ամբողջապես հասկանում են Ջավախքը հայաթափելու աղետալի հետևանքները: Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական պատվերը, Ջավախքը հայաթափելու միջոցով, նրա տարածքը կապող միջանցք են դարձնում «երկու պետություն-մեկ ժողովրդի համարե, որը ձգտում է վերջնականապես իր աքցանի մեջ վերցնել Հայաստանը: Վրացական իշխանությունները, ունենալով մեծ դրամական պարտքեր Թուրքիա-Ադրբեջան զույգին, ինչպես նաև բիզնես ու քաղաքական ինչ-ինչ շահեր, լիովին հայտվել են նրանց ցանցում և չեն համարձակվում նրանց պահանջներին հակադրվել: Դրանով նրանք հենց իրենց երկրի գերեզմանն են փորում: Այստեղ մենք անգամ հնարավորություն ունենք վրաց ժողովրդի հետ ձեռք ձեռքի պայքարել ինչպես Հայաստանի անվտանգության համար, այնպես էլ Վրաստանի համար այդ վտանգավոր ծրագրի դեմ:Մեզ անհրաժեշտ է զգոնություն և հեռատեսություն դրսևորել, տարբերել «թացը չորիցե: Պետք է հստակ գիտակցել, որ այն, ինչ մենք անում ենք, ուղղակիորեն կապված է տարածաշրջանում խաղաղության պահպանման հետ, քանի որ թույլ և ուժասպառ Ջավախք նշանակում է ևս մեկ հակամարտության օջախի առաջացում:Ուստի հանուն խաղաղությունը, կայունությունը պահպանելուն, անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունը և այն պահպանելու մեկ ձև կա. ապահովել ջավախքահայության բնականոն զարգացումը: Իսկ դա լուրջ ուժեր, համախմբվածություն, ամենօրյա պայքար և համբերություն պահանջող խնդիր է: Ուրեմն լցվենք համբերությամբ, մեր միջից հանենք վախը, թուլամորթյունը և լծվենք աշխատանքի: Ամեն օր, ամեն մեկս եթե անգամ մեկ կաթիլ ջուր լցնենք մեր ընդհանուր ջրաղացին, այն երբեք չի կանգնի: Եվ այն երբեք չի՛ կանգնելու, քանի դեռ Ջավախքում կգտնվի թեկուզ մեկ դիմադրող անդամ:Անկախ նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը և հետամուտ լինենք դրա իրականացմանը: Ինքնուրույն ծրագիր իր ինքնուրույն գործողություններով, այլ ոչ թե պարզապես ձգտենք հակազդել վրացական իշխանությունների հարվածներին:Հայրենի հողը ինքն իրեն պաշտպանված զգալու համար ոչ միայն կարիք ունի իր որդիների արյան, այլև նրա քրտինքի, սակայն ամենից առավել նա կարիք ունի նորածին մանկան ճիչի… Ինչքան ավելի է շատանում, բազմանում նորածինների ճիչը, այնքան ավելի է երիտասարդանում հայրենիքը, այնքան ավելի է պաշտպանված զգում ինքն իրեն: Ազգերի գոյատևման պայքարը հարատև է: Երբ պայքարը դադարում է, դադարում է նաև ազգը: Ապրող ազգի մեջ պայքարը միշտ կա, այն ուղղակի մի ձևից վերափոխվում է, կերպարանափոխվում է մեկ այլ ձևի:Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք: Այնտեղ, ուր հողը արյուն էր պահանջում, մենք այն ազգովի տվեցինք: Եվ արդյունքը տեսանելի է: Վա՛յ մեզ, եթե արյունից տասնյակ անգամ թեթև քրտինքը տալու հարցում մենք թերանանք: Վա՛յ մեզ, վա՛յ այն երիտասարդությանը, ով կթերանա դարեր շարունակ արյունով պաշտպանված հողը այսօր իր աշխատանքից թափվող քրտինքով ջրելուց, վա՛յ այն երիտասարդ աղջիկներին, ովքեր զլանում են մանուկներ ծնել մեր զառամյալ հայրենիքը երիտասարդացնելու համար:Այսօրվա երիտասարդությունը ստիպված է գիտակցելու իր ուսերին ընկնող պատասխանատվության ամբողջ կարևորությունը, հասկանա, որ հայրենիքը այսօր կարիք ունի նվիրման ու հերոսների՝ բազմազավակ մայր հերոսների, աշխատանքի հերոսների, ուսման մեջ և գիտության բնագավառում հերոսների: Առանց դա գիտակցելու մենք չենք կարողանալու մեր Հայրենիքի այս փոքր հողակտորը պահել:Չնայած այսօր ես գտնվում եմ բանտում, այն էլ ծանր պայմաններում, բայց ամենևին էլ ընկճված չեմ, շարունակում եմ իմ պայքարն ամենայն վճռականությամբ և վստահ եմ, որ ուշ թե շուտ, ինձ ձերբակալողները, հասկանալով, որ ինձ բանտում պահելը և այդպիսով ինձ լռեցնելը անհույս գործ է, և ստեղծված իրավիճակից ելք չէ, ինձ ազատ կարձակեն:Նաև վստահ եմ, որ տեսնելով մեր պայքարող, դիմադրություն ցույց տվող ուժը, ոգին, նրանք ընդառաջ են գնալու մեր պահանջներին և դադարելու են ոտնահարել մեր իրավունքները: Ուրիշ կերպ չի՛ կարող լինել, ջավախքահայությունը չի՛ կարող հանդուրժել ու ոչ էլ կարող է ապրել «երկրորդ կարգիե մարդու կարգավիճակով: Այսօր նա իր բողոքը հայտնում է, լքելով պապենական տները, բայց պետք է հասկանալ, որ դա բողոքի ամենաանարդյունավետ ձևն է: Հակառակ կողմը հենց դա՛ էլ ցանկանում է:Սիրելի՛ ժողովուրդ, ինձ հոգեպես ամրապնդում է այն միտքը, որ օր օրի մենք ավելի գիտակից ենք դառնում մեր պայքարում, օր օրի ավելի փորձված, դրա հետ նաև` ավելի վճռական: Երեք հարյուր հազար ջավախքահայության և վրացահայության ռեսուրսը, լավ տնօրինելու դեպքում, լիովին բավարար է ոչ միայն ինքնագոյատևումը, այլև զարգացումը ապահովելու համար:Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն կորչեն մեր միջից վախը, թուլությունը` իր ընկերներ ընկճվածության ու հիասթափության հետ: Հանուն Ջավախքի` մեր պապերի երկրի` մեր թոռների երկրի, հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը:Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:Պայքա՛ր մինչև հաղթանակ:Վահագն ՉախալյանՎրաստան, Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտ,2011թ. հունվար |
Subscribe to:
Posts (Atom)
