Thursday, January 13, 2011

Կառավարությունը ռոբոտներով չի հետաքրքրվում, բայց գերակա ճյուղ է հռչակում ՏՏ ոլորտը


http://hetq.am/am/technologies/robots-2/

[ 2011/01/13 | 12:30 ] Այս տարվա ապրիլի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվելու է ռոբոտների միջազգային մրցույթ: Հայաստանը երբեւէ նման մրցույթի չի մասնակցել: Այս անգամ մի խումբ հայ երիտասարդներ, ովքեր զբաղվում են ռոբոտաշինությամբ, որոշել են երկիրը ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում, որին մասնակցում է ավելի քան 38 երկիր:
Առայժմ հայտնի չէ` Հայաստանի անունը այդ մրցույթում կհնչի՞, թե՞ ոչ, քանի որ երիտասարդ մասնագետները ԱՄՆ մեկնելու համար հովանավոր չեն կարողանում գտնել: Իսկ Կառավարությունը 2009-ից դադարեցրել է ռոբոտաշինության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը:
Ռոբոտաշինության մասին Հայաստանում սկսեցին խոսել հատկապես վերջին երեք տարիներին: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում 2008 թ.-ից ամեն տարի Հայաստանում անցկացնում է ռոբոտների մրցույթներ:
2010 թ. մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած (առաջին եւ երկրորդ տեղեր չեղան) երկու թիմերից մեկի` «Սայբեր ռաու»-ի անդամ Աշոտ Մաշուրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ծրագրավորումը Հայաստանում արդեն զարգանում է, բայց ավտոմատացված սարքերն ու ռոբոտաշինությունը` դեռեւս ոչ:
Աշոտը մասնագիտությամբ ծրագրավորող է: Հենց նա է իր ընկերների հետ որոշել, որ Հայաստանը կարող է մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող միջազգային մրցույթին:
Երիտասարդ մասնագետների կարծիքով` Կառավարությունը թերագնահատում է ռոբոտաշինության ոլորտում հայ մասնագետների ուժերը, այդ պատճառով էլ աջակցություն չի ցուցաբերում:
«Կառավարությունում չգիտեն ռոբոտաշինության մասին, չգիտեն` հայերը նման բան կարո՞ղ են անել, թե՞ ոչ: Խորթ է իրենց համար, կամ պետք է ռիսկ անեն գումարներ հատկացնեն այդ ոլորտին, կամ էլ ասեն` լավ, ռիսկի չգնանք եւ այլ ոլորտներ ֆինանսավորենք»,- ասում է ռոբոտաշինությամբ զբաղվող, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Ասատուր Պետրոսյանը:
Երիտասարդ մասնագետներն ունեն մի շարք հավակնոտ ծրագրեր, սակայն դրանց իրագործման համար գումար չունեն: Նրանց ասելով` ռոբոտաշինությունը բավականին թանկ հաճույք է, ուստի անպայման պետք է հովանավորներ եւ լուրջ աջակցություն ունենալ:
«Միջազգային մրցույթներին մասնակցելու դեպքում մեզ ավելի լուրջ կվերաբերվեն եւ ավելի հեշտ կլինի հովանավորներ գտնել այդ ոլորտը զարգացնելու համար,- ասում է Աշոտը: – Այս ոլորտում պոտենցիալ կա, եւ մենք ցանկանում ենք, որ մեր երկրում էլ այն զարգանա: Սիրողական մակարդակով ռոբոտաշինությունը ոչ մի օգուտ չի տա մեզ: Ճիշտ է, որպես մասնագետներ կզարգանանք, գիտելիքներ կունենանք, բայց դա ոչ մի տեղ չենք կարող օգտագործել, եւ այն կմնա որպես հոբբի»:
Տղաներն արդեն հաշվարկել են, թե ինչ կարժենա 7 հոգանոց խմբի` ԱՄՆ-ում մրցույթի մասնակցելը. 20 հազար դոլարից մի փոքր ավելի: Գումարի չափն այնքան էլ մեծ չէ նմանատիպ մրցույթի մասնակցելու համար, սակայն մինչ այս պահը ոչ ոք նրանց օգնելու պատրաստակամություն չի հայտնել:
Ռոբոտների միջազգային մրցույթի կազմակերպիչները մասնակիցներին են ներկայացնում 35-50 առաջադրանք, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, թե քանի առաջադրանքի մասնակցի: Տղաներն ասում են, որ հաշվարկը ներկայացրել են 7 հոգու համար, քանի որ ցանկանում են մասնակցել 5 առաջադրանքի:
Եթե 5 հոգով մեկնեն ԱՄՆ, ապա կկարողանան մասնակցել ոչ թե 5, այլ 3 մրցույթի, բայց որքան շատ առաջադրանքների մասնակցի թիմը, այնքան մրցանակային տեղ զբաղեցնելու հավանականությունը մեծ կլինի: Աշոտն ասում է, որ Հայաստանն ունի համապատասխան մասնագետներ եւ կարող է ավելի մեծ թիմով ներկայանալ ԱՄՆ-ում, սակայն դարձյալ ֆինանսական աջակցություն է պետք:
Ռոբոտների միջազգային մրցույթում լինելու են նաեւ այնպիսի առաջադրանքներ, որոնք տղաները Հայաստանում արդեն կատարել են: Օրինակ` իրեր դասավորող ռոբոտի առաջադրանքը: Ռոբոտը տարբերում է աղբն ու օգտակար իրերը, դրանք առանձնացնելով` հավաքում-լցնում է համապատասխան արկղերի մեջ: Կա նաեւ լաբիրինթոսով անցնող ռոբոտի առաջադրանք, որտեղ որոշվելու է, թե որ ռոբոտն է ճիշտ ճանապարհն ընտրելու եւ ավելի շուտ դուրս գալու լաբիրինթոսից:
Տղաներին մնում է միայն պատրաստի ռոբոտները կարգի բերել, մի քանի նոր ռոբոտներ պատրաստել եւ մասնակցել մրցույթին: Նրանք պատրաստ են նոր ռոբոտների պատրաստման ծախսերն ինքնուրույն անել, միայն թե գտնվի մեկը, ով կտրամադրի իրենց 20.000 դոլար` մրցույթին մասնակցելու համար:
Աշոտ Մաշուրյանն ասում է, որ աջակցության խնդրանքով նամակ էին ուղարկել ԱՄՆ դեսպանատուն, այնտեղից նամակը վերահասցեագրվել է ԱՄՆ ՄԶԳ-ին, դեռ պատասխան չեն ստացել:
Տղաներին ռոբոտաշինության համար աջակցություն է ցուցաբերում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»: Վերջինս նամակով դիմել է Կառավարությանը` ընդհանուր ռոբոտաշինությանն ուշադրություն դարձնելու խնդրանքով: Ստացել են պատասխան, թե այս պահին ռոբոտաշինությունը Կառավարությանը չի հետաքրքրում:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» նույնպես միջազգային մրցույթին տղաների մասնակցության համար հովանավոր գտնելու փնտրտուքի մեջ է: «Գուցե Կառավարությունում չեն հավատում, որ մենք հասել ենք այն մակարդակի, որ կարելի է գումարներ ծախսել ու արդյունքների հասնել»,- ասում է Ասատուր Պետրոսյանը:
Իհարկե, տղաները ցանկանում են մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցնել, սակայն իրենց համար գոհացուցիչ կլինի նաեւ լավ արդյունք ցույց տալը, թեկուզ այն չլինի մրցանակային:
«Տեղ զբաղեցնելը շատ լուրջ հարց է, քանի որ այդ մրցույթում ներկայացված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Ճապոնիան, Հնդկաստանը: Երկրներ, որոնք շատ ուժեղ են այս բնագավառում: Իրենք ունեն ռոբոտաշինության համար լավ ֆինանսավորում, իսկ մենք չունենք ոչինչ: Նույնիսկ աշխատելու համար լաբորատորիա չունենք, մենք մեր ուժերով ենք ամեն ինչ անում: Մեր ռոբոտները պատրաստում ենք մեր տներում»,- նշում է Աշոտ Մաշուրյանը:
Հայաստանում ռոբոտաշինությամբ զբաղվողներից ոչ մեկը հովանավորներ չունի: Ռոբոտների համար դետալներ եւ սարքավորումներ ձեռք են բերում ծանոթների եւ ընկերների օգնությամբ: Թիմերում ընդգրկված տղաներից գրեթե բոլորը ինչ-որ տեղ աշխատում են, սակայն փաստում են, որ իրենց վաստակած գումարները բավարար չեն ռոբոտաշինության մեջ ներդնելու համար: «Դա ոչ 50, ոչ էլ 100 հազար դրամի խնդիր է, մեծ գումարներ են պետք, որը չունենք»,- ասում են նրանք:
Մրցույթին պատրաստվելու համար ժամանակը շատ քիչ է: Հայտերը ներկայացնելու մեկնարկն արդեն տրված է: Երիտասարդ մասնագետները օգնության խնդրանքով պատրաստվում են այս օրերին նամակներ ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին եւ այլ գերատեսչությունների ղեկավարներին:
Երիտասարդ մասնագետները համոզված են, որ Հայաստանը կարող է մուտք գործել ռոբոտատեխնիկայի բնագավառ եւ նույնիսկ արտադրանք տալով զգալի գումարներ վաստակել: «Կան ծրագրեր, որ, օրինակ, Ճապոնիայում կյանքի կոչելը շատ ավելի թանկ կլինի, քան Հայաստանում: Այդ ամբողջը կարելի է անել Հայաստանում, կձեւավորվի շուկա, եւ ամենակարեւորը` գումար կմտնի երկիր»,- ասում է Աշոտ Մաշուրյանը:
Աշոտն ունի ավտոմատացված համակարգով աշխատող երկու ծրագիր, սակայն դրանք իրականություն դարձնելու համար գումար չունի: «Սմարթ հոում»-ի մասին արդեն գիտեն ամբողջ աշխարհում, սակայն Հայատան դեռ մուտք չի գործել: Դա տուն է, ուր ամեն ինչ կառավարվում է ավտոմատ համակարգի միջոցով: Մտնում եք ներս` լույսն ավտոմատ միանում է, տնից դուրս եք գալիս` լույսը, գազը, ջուրը, պատուհաններն ավտոմատ փակվում են:
Եթե գիշերն արթնանում եք, լույսն ինքն իրեն միանում է ոչ թե 100 տոկոս լուսավորությամբ, այլ 30 տոկոս, որպեսզի չվնասի մարդու աչքերը: Նույնիսկ տուն հասնելու ճանապարհին մեկ sms-ով հնարավոր է ջակուզին լցնել ջրով եւ այլն: Աշոտն ասաց, որ եթե ֆինանսավորում լինի, այդ ծրագիրը մեկ տարի հետո իրականություն կդառնա նաեւ Հայաստանում:
Ռուսաստանում ավտոմատացված տներն այժմ մեծ պահանջարկ են վայելում, եւ մարդիկ նախընտրում են նման պայմաններում ապրել:
Ա. Մաշուրյանը հաշվարկել է, որ եթե տան ավտոմատացված համակարգը Հայաստան բերվի ու տեղադրվի, ասենք, Բելգիայից, 3 սենյականոց բնակարանի համար այն կարժենա մոտ 15.000 դոլար: Այդ արտադրությունը Հայաստանում հիմնելու դեպքում երեք անգամ ավելի էժան կլինի` մոտ 5000 դոլար:
Աշոտի մեկ այլ ծրագիր էլ վերաբերում է զբոսաշրջությանը, որը կոչվում է «էլեկտրոնային գիդ»: Զբոսաշրջիկը, մտնելով Հայաստան, մեկ սարքի միջոցով կարող է ծանոթանալ ամբողջ երկրին ու մշակութային արժեքներին: Քայլելով փողոցում` իր նախընտրած լեզվով զբոսաշրջիկը ականջակալներով լսում է, թե, ասենք, նրա ձախ կողմում որ թանգարանն է, կամ առջեւում ում արձանն է գտնվում եւ այլն: Այդ համակարգը հնարավոր է տեղադրել նաեւ բջջային հեռախոսի մեջ, որպեսզի հավելյալ սարք մարդն իր վրա չկրի:
Կառավարությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտը նույնպես հռչակել է տնտեսության գերակա ճյուղ, սակայն երիտասարդ մասնագետին «էլեկտրոնային գիդ»-ի ուղղությամբ նույնպես աջակցություն չի ցուցաբերվում:
«Այն ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը 1000 դոլար: Եթե Ամերիկա չգնանք, ժամանակ ունենամ, իմ ուժերով կսկսեմ այդ ծրագրի աշխատանքները»,- ավելացում է Աշոտ Մաշուրյանը:

Ինչպե՞ս են պաշտոնյա դառնում Հայաստանում


Ինչպե՞ս են պաշտոնյա դառնում Հայաստանում
Հայաստանում առկա կոալիցիոն կառավարման համակարգը պատված է գաղտնիության ու անորոշության քողով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է  պաշտոնյաների նշանակման սկզբունքին։ Բացարձակապես անհասկանալի է, թե ի՞նչ չափանիշներով են նախարար, մարզպետ ու այլ պաշտոնի նշանակվում մարդիկ։ Ու քանի որ ամեն ինչ հանրային աչքից հեռու և ծածուկ է, ինչպես նաև անհասկանալի  մեխանիզմով է արվում, ուստի սկսում են տարատեսակ խոսակցություններ շրջանառվել։ Խոսվում է այն մասին, թե ոմանց նշանակում են «քեշ» փողի դիմաց։
 Բնականաբար հնարավոր չէ բացահայտել, որ փողով պաշտոնի նշանակելը Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության գործելաոճն է։ Բնականաբար հնարավոր չէ նաև 100%-ով պնդել, թե խոսակցություններն այդ ճիշտ են կամ սուտ, բայց քանի որ նախարարները, մարզպետները, դեսպանները և այլոք շատ դեպքերում նշանակվում են ապաքաղաքական տրամաբանությամբ ու անհասկանալի ձևակերպումներով, ինչպես նաև հաճախ պաշտոններ են ստանում տվյալ ոլորտում կամ երկրում բիզնես հետաքրքրություններ ունեցող մարդիկ, հետևաբար չի կարելի մեղադրել նրանց, ովքեր անկեղծորեն մտածում են, որ պաշտոնները Հայաստանում վաճառվում են, և նշանակողները փոխհատուցում են ստանում կանխիկ գումարի տեսքով։
 Նշվում է 200. 000-ից մինչև 1միլիոն դոլար գումարի մասին, որի դիմաց բաժանվում են այս կամ այն պաշտոնները։ Եթե սրան ավելացնենք նաև այն լուրերը համաձայն որոնց ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանական ցուցակներում անցողիկ տեղերում հայտնվելու համար թաղային հեղինակություններից կամ բիզնեսմեններից նույնպես գումարներ են վերցվում (խոսվում է միջինը 500. 000 դոլարի մասին), ապա խայտառակ պատկեր է ստացվում։
Մամուլում արդեն գրվել է այն մասին, որ, օրինակ, ՕԵԿ-ի առաջարկած գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը որոշակի գումարի դիմաց էր պաշտոն ստացել։ Թերևս դա էր պատճառը, որ չնայած վատ աշխատանքին՝ Ալավերդյանը շարունակում էր պաշտոնավարել։ Խոսվում էր այն մասին, թե սպասում են՝ տված փողը հանի, նոր հեռացնեն։
Ուշագրավ է, որ Գ. Ալավերդյանին փոխարինելու եկավ գործարարը, ով գյուղատնտեսության ոլորտում ուղղակի շահեր ունի։ Դե հիմա արի ու մի հավատա այն խոսակցություններին, թե «Արտֆուդի» տնօրեն Սերգո Կարապետյանը ոչ առանց «մաղարիչի» է գործի նշանակվել ու մոռանալու է իր բիզնես շահերը և լծվելու է պետական աշխատանքին։
Դե հիմա արի ու մի հարցրու, թե ԱԽՔ-ին ու ՕԵԿ-ին որտեղի՞ց այդքան փող, որ կուսակցական թանկարժեք գրասենյակներ են բացում։ Դրա համար էլ ասում են, թե ԱԽՔ-ը փող է վերցնում, նախարար նշանակում ու այդ փողերով պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ այդ ամենի «դաբրոն» ստանալու համար «էս գլխից» հայտարարում, թե 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ նման երևույթները, որպես կանոն, ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար անհանդուրժելի ու անընդունելի չեն դառնում։
Նույնատիպ խոսակցություններ են շրջանառվում նաև դեսպանների վերաբերյալ։ Օրինակ վարչապետի եղբայրը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան։ Ինչպես հայտնի է, կաուչուկի արտադրության ոլորտում Տիգրան Սարգսյանը հետաքրքրություններ ունի։ Այդ արտադրությունն, ի դեպ, երջանիկ պատահականությամբ կազմակերպվում է այն երկրում, որտեղ դեսպան է աշխատում «Հայկական աշխարհի» ջատագովի եղբայրը։ Այ քեզ զուգադիպություն ...
Վերջերս Իրաքում ՀՀ դեսպան նշանակվեց «ԲԱՄՕ» շինարարական կազմակերպության հայազգի ներկայացուցիչը, ով, ըստ լուրերի, ռուսական «կանալներով» շինարարական հայտամրցույթ էր շահել Իրաքում, ու կրկին, երջանիկ պատահականությամբ, «ԲԱՄՕ»–ի Մուրադ Մուրադյանը հայտնվում է այն երկրում, որտեղ բիզնես շահեր ունի։  Այսինքն, «ԲԱՄՕ»-ի սեփականատերը ՀՀ դեսպանի կարգավիճակով տեղում հետևելու է իր բիզնեսին։ Դե հիմա արի ու մի հավատա այն խոսակցություններին, որ «ԲԱՄՕ»-ի ներկայացուցչին առանց ոչ մի բանի Սերժ Սարգսյանը, պետական շայերից ելնելով,  չէր նշանակի Իրաքում Հայաստանի դեսպան։ Հարգելի՛ ընթերցողներ դուք հավատու՞մ եք, որ տվյալ դեպքում գործ ունենք բացառապես պետական շահի հետ։ Ե՛ս էլ եմ այդ կարծիքին ...
Բազում այլ օրինակներ կարելի է բերել, որից կարող ես կրկին կասկածել, որ «քեշ» փողով պաշտոն է բաշխվել, և սա արդեն կարծրատիպ է դառնում։ Այս կարծրատիպի ամրապնդմանը նպաստում է նաև այն, որ այս իշխանությունների միակ գաղափարախոսությունը, որին նրանք երբեք չեն դավաճանում, փողն է։ Դե, եթե այդ կարծրատիպը հանրության լայն շրջանակների համար հաստատուն համոզմունք է դառնում, ապա պետք  չէ զարմանալ, որ պաշտոն ծախելու մասին խոսակցություններն սկսում են օր-օրի ավելի բուռն շրջանառվել։
Այսպիսի խոսակցությունները կդադարեն միայն  այն ժամանակ, երբ իշխանությունները լինեն ընտրովի, իսկ կառավարման համակարգը՝ թափանցիկ։
Կարեն Հակոբջանյան

21 տարի առաջ հունվարի 13-ից Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը


21 տարի առաջ հունվարի 13-ից Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը
Ուղիղ 21 տարի առաջ' 1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տևեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց զանգվածային ջարդերի միայն յոթերորդ օրը' քաղաք խորհրդային զորքեր մտցնելուց հետո:
Բաքվի դեպքերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, փաստորեն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի (էթնիկ հայկական տարածք, որը հանձնվել էր Ադրբեջանին, երբ Ստալինի ռեժիմի ժամանակ վերագծվել էին սահմանները) հայերի ազգային-ազատագրական շարժմանը:
Մինչև օրս զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ հատուկ վիճակագրություն չի արվել կոտորածների ժամանակ:
Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 250 000 հայ: Նրանք փախչում էին' թողնելով ամեն ինչ և ապաստան գտնելով Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում:
Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:
Մեկ շաբաթ անց խորհրդային զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ գրոհեցին Բաքուն և փաստորեն փրկեցին մնացած հայերին: Հայերին լաստանավով ուղարկեցին Թուրքմենստանի Կրասնովոդսկ նավահանգիստ (ներկայիս' Թուրքմենբաշի):
Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի հայերի սպանդը:
7or.am

Ամեն հայ ցեղակրոն է. դա պարզապես գիտակցել է պետք



Գրել է ՀԱՄ   
13-01-2011
Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է: Ցեղակրոն հայորդի - նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ: Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ մոտ 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:


Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի մոտ 250 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:Հայ Արիական Միաբանությունը հունվարի 1-ին նշել է նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ 124-ամյակը (ահա սա է սուրբ ծննդյան տոնը), ինչի առիթով նույնպես շնորհավորում ենք հայությանը:Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 14-ը պետք է դառնա աշխարհասփյուռ հայության ազգային տոներից մեկը, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:
Հայ Արիական Միաբանություն13.01.2011թ. - Երեւան

Wednesday, January 12, 2011

Ախալքալակում նոր վրացական դպրոց կառուցելու վրացական իշխանությունների մտադրությունը տարակուսանքի տեղիք է տալիս. Շիրակ Թորոսյան

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, HayNews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ախալքալակում նոր վրացական դպրոց կառուցելու վրացական իշխանությունների մտադրությունը` նշեց. «Սա նոր տարակուսանքի տեղիք է տալիս: Ախալքալակում կա երեք հայկական դպրոց, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն, թեև ժամանակին հայկական միջոցներով վերանորոգվել են: Բացի այդ, Վրաստանում արգելվեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստումը, շարունակում է արգելվել նաև դեպի այդ երկիր հայկական գրականության ու մամուլի տեղափոխումը,  և այս ընդհանուր լարվածության ֆոնի վրա վրացական դպրոց կառուցելը տարակուսանքի տեղիք է տալիս»:
Շիրակ Թորոսյանի խոսքերով` համամասնությունը պահելու համար կարող էին վրացական դպրոցի կառուցման հետ մեկտեղ գոնե մեկ հայկական դպրոց վերանորոգել. «Եթե վրացական իշխանությունները ցանկանում են, որպեսզի մարդիկ կրթություն ստանան վրացերենով, դա իրենց խնդիրն է, սակայն պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնության իրավունքները, իսկ Ջավախքում բնակչության 98% հայեր են»:
Շիրակ Թորոսյանը հավելեց, որ չի ասում, թե վրացերեն սովորելը վատ է. «Սակայն Ջավախքի հայությունը միշտ նախընտրել է հայկական դպրոցները, և դա եղել է դարերով: Հնարավոր է, որ այդ կերպ Վրաստանի իշխանությունները փորձում են կառուցվելիք դպրոցի լավ պայմաններով գայթակղել հայ ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին ուղարկեն վրացական դպրոց, թեպետ խիստ կասկածում եմ, որ նման բան կլինի»:
Թորոսյանն ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում վրացական կողմի այն պնդումները, թե «ոչ վրացիները վրացերեն սովորելու մեծ ցանկույթուն ունեն»:
HayNews.am

Իրանը զգուշացնում է` Իսրայելի հետ լինել զգուշավոր



Հունվար 11, 2011թ. 18:01

Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Ալի Մոսլեհին հայտարարություն է տարածել ուղված տարածաշրջանային պետություններին: Նախարարը հայտարարության մեջ տարածաշրջանային պետություններին զգուշացնում է` Իսրայելի հետ իրենց կապերում լինել զգուշավոր։ Բայց նախազգուշացումից զատ նախարարը նաև ընդգծում է, որ Իսրայելի հետ համագործակցող տարածաշրջանային երկրներին Իրանը կդիտի որպես իրեն ներկայացող վտանգ։

«Տարածաշրջանի այն երկրները, որոնք ինչ-որ փոխհարաբերություններ կունենան Իսրայելի հետ, կվերածվեն Իսրայելի ահաբեկչական գործողությունների բազաների»,- ասել է նա: Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։

Հետաքրքիր է, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, քանզի հայտնի է Ադրբեջանի ընդգծված լավ հարաբերությունները Իսրայելի հետ։

Ի դեպ, չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանին սպառազինող երկրներից մեկն է:

ArmAr.am

Քարահունջը 12000 տարեկան է (The Armenian Qarahunj/Stonehenge is 12000 years old)

Tuesday, January 11, 2011

Հայ ժողովրդի «քրդացած» ու «թուրքացած» զավակները


Հունվար 11, 2011թ. 10:15
21Մինչեւ վերջերս Թուրքիայում տաբու էր գրելը քեմալիզմի տարիներին բռնի թրքացած ու քրդացած հայերի մասին, որոնք այսօր, ինչպես Արեւմտյան Եվրոպայի իրենց բնակության երկրներում, այնպես էլ Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում ինքնաճանաչման զարթոնք են ապրում:
Համշենահայերից հետո, մասնավորաբար, Սասունի, Մուշի, Տարոնի «իսլամացած», «թրքացած» ու «քրդացած» հայերի հետ արդեն կարելի է զրուցել իրենց անցյալի ու ներկայի մասին, երբ թոթափելով իրենց «դիմակ» անուն-ազգանունները, փորձում են վերադառնալ հայության գիրկը, Թուրքիայի զանազան փոքրամասնությունների հետ պայքար ծավալել իրենց իրավունքների պահպանման համար, հիշել ցեղասպանության ենթարկված իրենց պապերին:
Այսօր հայության գիրկը վերադարձող այդ վերապրողներին կարելի է հանդիպել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում, մանավանդ Իրաքում եւ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձություններից հետո: Ոմանք, որպես «քրդացածներ», պայքարել են PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) շարքերում եւ Օջալանի գերեվարությունից հետո, հիասթափվելով եւ արդեն իմանալով, որ իրենք հայեր են, որոշել են վերադառնալ մայր հայրենիք կամ մեկնել Գերմանիա, որտեղ քաղաքական եւ ազգային աշխատանքի լայն դաշտ կա Թուրքիայից արտագաղթած փոքրամասնությունների առկայության պատճառով՝ Ֆրանկֆուրտում, Վիսբադենում, Շտուտգարդում, Մայնցում եւ այլուր:
- Ծնվել եմ Տարոնի Կարմիր խաչ (Կզըլ Աղաչ) գյուղում: Մենք Մեծ եղեռնից վերապրել ենք, որովհետեւ առերես մահմեդականությունն ենք ընդունել, մանավանդ, որ քրդախոս ենք: Հայրս ու եղբայրներս թուրքական ֆաշիզմի դեմ պայքարելու համար դարձել են PKK-ի մարտիկներ, բանտարկվել ու տառապել են բազմիցս: Այստեղ՝ Գերմանիայում երկար ժամանակ աշխատում ու սովորում եմ, լայն կապեր եմ պահպանում հայկական համայնքի եւ առաջադիմական շարժումների հետ: Իսկ Արեւմտյան Հայաստանում, մանավանդ, հայկական ու բռնի թրքացած-քրդացած Վարդո ավանում, ուր 60-ական թթ.-ին երկրաշարժ է եղել, ապրում են մեր հարազատները, որոնք բազմաթիվ արհավիրքների միջով անցել ու անցնում են,- պատմում է այսօր վերստին հայացած Սիմոն Կոստանյանը (Սարդետ Կոսդուն):
Կիլիկիայի Ադիամանի շրջակա գյուղերից մեկում ծնված Ռազմիկ Հակոբյանն էլ (Նուրեդդին Յագուբ) երկար տարիներ պայքարել է PKK-ի շարքերում, ձերբակալվել ու բանտարկվել է Անկարայի սարսափազդու բանտերում: Գրող ու կինոռեժիսոր է, այժմ փորձում է նկարահանել իր ինքնությունը կորցրած արեւմտահայ պանդուխտի կյանքը արտասահմանում:
«Ծնողներս թաքցնում էին մեր ինքնությունը, մանավանդ որ հայ կոչվելը Ադիամանի շրջակայքում աններելի անարգանք ու հանցանք էր… Չնայած դրան, թրքացած-քրդացած հայերից շատերը «գյավուր» էին կոչվում: Ֆիլմը, որը փորձում եմ նկարահանել, հայ տառապյալ վտարանդու մասին է, նաեւ արեւմտահայ վերապրողների ոդիսականն է: Այն իրականացնելու եմ Հայաստանում անհրաժեշտ աջակցություն գտնելու դեպքում, Արեւմտյան Եվրոպայի մեր գաղափարակից եղբայրների օժանդակությամբ»,- հայտնում է բազմաչարչար Ռազմիկը:
Այսօր հազարների է հասնում մանավանդ, Սասունի ու Մուշի երբեմնի կորուսյալ, այժմ իրենց արմատներին վերադարձող հայերի թիվը:
«Այսօր Մուշում շուրջ 1000 հայեր են ապրում: Քրդական հարցերի պատճառով թուրքական կառավարությունը մեզ ժամանակավորապես հանգիստ է թողել: Ժամանակին հայերին կոտորած քրդերի զավակներն անընդհատ մեղա են գալիս ու ներողություն խնդրում իրենց հայրերի ոճիրների համար»,- ասում է մշեցի Արմենը, որը հաճախ է լինում Հայաստանում, իր ազգակիցների մոտ:
Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ, Վիսբադեն-Մարսել
ArmAr.am

Օտարալեզու պոռնկանոցների մասին







«Վրացաբնակ հայ չինովնիկնե’ր, հե’տ կանգնեք ձեր դավաճանական ընթացքից»


Հունվար 10, 2011թ. 12:45
Jirair_Sefilian_2009Ջավախքում տիրող իրավիճակի առնչությամբ իր մտահոգությունն  է հայտնում Արցախյան ազատամարտի մասնակից  Ժիրայր Սեֆիլյանը.
«Հնչում է այն միտքը, թե Հայոց Ջավախքը դատապարտված է ունենալ` կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը:
Մենք համոզված ենք, որ եթե վրացական  իշխանությունները շարունակեն Ջավախքը հայաթափելու իրենց ծրագիրը, ապա հանձին Ջավախքի կունենան ազատագրված Արցախի տարբերակը: Ես դրանում չեմ կասկածում, և պետք է բոլորս այդ ուղղությամբ աշխատենք:
Թե ինչ իրավիճակ է այսօր Ջավախքում, կարծում եմ, որ բոլորին է հայտնի: Տարեցտարի իրավիճակը վատթարանում է:
Ուզում եմ անդրադառնալ հետևյալ փաստին.  Ջավախքի հայաթափման քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է վրաց իշխանությունների կողմից, դժբախտաբար,  կատարվում է Վրաստանում բնակավող հայերի ձեռքով:
Ես իմ խոսքն եմ ուղղում այն հայերին, որոնք այսօր գործակցում են Վրաստանի իշխանությունների հետ ու ենթարկվում նրանց հակահայկական հրահանգներին, ուզում եմ հիշեցնել, որ եթե կարծում են, թե կարող են անպատիժ մնալ, ապա չարաչար սխալվում են: Հորդորում եմ` հե’տ կանգնեք ձեր դավաճանական ընթացքից:
Ես նմաններին ուզում եմ հիշեցնել 88-ի ազգային զարթոնքի ժամանակները, երբ նման մթնոլորտ էր տիրում նաև Արցախում: Այստեղի չինովնիկները ևս կարծում էին, թե շարունակելով կատարել Բաքվի հրահանգները` չեն պատժվելու:
Բայց եկավ պահը ու նրանց մի մասը ստիպված եղավ փախչել Արցախից, ցավոք, մի մասը տակավին դեռ իր արժանի պատիժը չի ստացել…
Մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, ու եթե Արցախի չինովնիկներից ոմանց հաջողվեց  խուսափել հայկական արդար դատից, դատաստանից, ապա ես ձեզ վստահեցնում եմ` դուք չեք հաջողելու»:
ArmAr.am 

Գյումրի՞, թե՞ Ալեքսանդրապոլ


Գյումրի՞, թե՞ Ալեքսանդրապոլ
Վերջերս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Մոսկվայում հանդիպելով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ՝ ասել էր, թե իրեն շատերն առաջարկում են Գյումրուն «վերադարձնել» նախկին պատմական անունը՝ Ալեքսանդրապոլ: Սույն հարցի շուրջ «7օր»-ին մեկնաբանություններ է տվել քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Աղեկյանը: Հարցին, թե ի՞նչ սոցհարցումների տվյալների վրա հիմնվելով է Վարդան Ղուկասյանը նշել, թե շատերն առաջարկում են Գյումրին Ալեքսանդրապոլ անվանակոչել, Լիլիթ Աղեկյանը պատասխանել է.
-Քաղաքապետը պարզապես փոխանցել է գյումրեցիներից շատերի կարծիքը, որը ձևավորվել է իրեն արված առաջարկություններից: Կոնկրետ քաղաքապետը նման առաջարկությամբ հանդես չի եկել: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքն անվանափոխելն այդքան էլ հեշտ չէ, և դրա համար հանրաքվե են անցկացնում:
Նշենք, որ Գյումրիում շատերի կարծիքով՝ եթե Գյումրին անվանակոչվի Ալեքսանդրապոլ, ապա վերջնականապես կվերածվի ռուսական ծայրամասի:
Դերենիկ Մալխասյան
 Գյումրի

Չորս հանրապետությունների սկզբունքները

Գրվել է -ին








http://www.lezu.am/?p=492

Saturday, January 8, 2011

«Հայասա Աշխարհ»-ի սոցհարցման արդյունքները

 

Եթե Արցախում նորից պատերազմ սկսվի, ձեր կարծիքով ինչպե՞ս կավարտվի այն

 1. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 օրվա ընտացքում թշնամուն հետ կմղի և կպահպանի ներկայիս դիրքերը: (6 հոգի)

2. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 շաբաթվա ընտացքում թշնամուն հետ կմղի և կպահպանի ներկայիս դիրքերը: (4  հոգի) 

3. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 ամսվա ընտացքում թշնամուն հետ կմղի և կպահպանի ներկայիս դիրքերը: (5 հոգի)

4. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 տարվա ընտացքում թշնամուն հետ կմղի և կպահպանի ներկայիս դիրքերը: (2  հոգի)

5. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 շաբաթվա ընտացքում կազատագրի ևս մի քանի հայկական տարածքներ: (8  հոգի)

 6. Արցախի և Հայաստանի զինված ուժերը 1-ից 3 ամսվա ընտացքում կազատագրի ևս մի քանի հայկական տարածքներ: (18 հոգի)

 7. Արցախի և Հայաստանի զինված ուժերը կազատագրի ևս մի քանի հայկական տարածքներ և թշնամուն կստիպի ստորագրել կապիտուլացիա: (42 հոգի)

 8. Հայաստանը կկորցնի Արցախը: (8 հոգի)

 9. Հայաստանը կկորցնի Արցախը և Զանգեզուրը: (1 հոգի)

 10. Հայաստանը կջնջվի քարտեզի վրայից: (6 հոգի)


Պատասխանողներ (100  հոգի)




Պարզեցրած տարբերակ


1. Պատերազմից հետո Հայաստանը կպահպանի իր ներկայիս դիրքերը: (17 հոգի)

2. Հայաստանը հաղթանակ կտանի պատերազմում և կազատագրի ևս մի քանի հայկական տարածքներ: (68 հոգի)

3. Հայաստանը կպարտվի պատերազմում և կկորցնի տարածքներ: (15 հոգի)

  

Sunday, January 2, 2011

Սերգեյ Մովսիսյանը տեղափոխվեց Հայաստանի ֆեդերացիա

30.12.2010 Սերգեյ Մովսիսյանը տեղափոխվեց Հայաստանի ֆեդերացիա
 
Աշխարհում հայ շախմատիստներից 2-րդ վարկանիշն ունեցող գրոսմայստերը` Սերգեյ Մովսիսյանը, այսուհետեւ պաշտոնապես կներկայացնի Հայաստանը: Նրա տեղափոխումը Սլովակիայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա հաստատեց ՖԻԴԵ-ն:

Saturday, January 1, 2011

Նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր


[ 2010/12/31 | 19:36 ] Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է երկրի պաշտպանական դիրքերում:
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, զրուցել գյուղի բնակչության հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով, որոնք, երկրի ղեկավարի հավաստմամբ, շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին:
Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայոց բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար:

Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա կապակցությամբ և 2011թվականին բոլորիդ ցանկանում եմ ուժ, կորով, հավատ, որպեսզի դուք կարողանաք պատվով կատարել այն սուրբ գործը, որ ձեզ է հանձնարարված: Զինվոր լինելը ամենապատվաբեր գործն է: Հայրենիքի սահման պաշտպանող զինվորը մեր աչքի լույսն է և որքան այդ զինվորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք ավելի վստահ և ավելի կազմակերպված»:

Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Սատանայապետ Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: