Monday, November 22, 2010

Սերժ Սարգսյանի Լիսաբոնը




Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ 1-ին և 3-րդ նախագահների իրականացրած քաղաքականությունը և կառավարման հետագծերը մի շարք առումներով նույնն են։

Այսպես. և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Սերժ Սարգսյանը (համապատասխանաբար՝ 1996-ին ու 2008-ին) երկրի ղեկավար դարձան ընտրական մեկ փուլով նախագահ ինքնահռչակվելու և տանկերը մայրաքաղաք Երևան մտցնելու միջոցով։

Երկուսի պարագայում էլ հետընտրական լարվածության արդյունքում ունեցանք զոհեր։ Տերպետրոսյանական իշխանությունները Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից շատերին լցրեցին բանտերը և նրանցից երկուսն, ըստ պաշտոնական վարկածի, հետագայում ինքնասպան եղան կալանավայրում (տե՛ս 1997 թ. հունվարին ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցը մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև 1996-ին ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններին)՝ չհաշված դաժան ծեծի ենթարկվածներն ու խոշտանգվածները։ Իսկ ահա 2008-ին իշխանության համար մղվող պայքարում արդեն 10 մարդ սպանվեց։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն ընտրական գործընթացների մասով Սարգսյանից «ժողովրդավար» է այնքանով, որ «ընդամենը» 2 մարդ սպանվել և հարյուրից ավելն էլ անազատության մեջ է հայտնվել «հիմնադիրի» նախագահ վերընտրվելու համար, իսկ այսօրվա իշխանությունները մի ամբողջ 10 զոհի (5 անգամ ավել) պատճառ դարձան. հիրավի «էական» տարբերություն։

Ի դեպ, այն օրերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանն Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի պատվին տեղի ունեցած կերուխումի ժամանակ հայտարարեց որ եթե պետք լիներ, ապա Լևոնի վերընտրության համար 800 մարդ կկոտորեինք («Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» - հատված Լ.Տ.-Պ.-ի հանրահավաքային ելույթից, 2008թ., փետրվար, Ազատության հրապարակ)։ Այսինքն՝ 96-ին 2008-ի համեմատ քիչ զոհեր եղան ոչ թե Տեր-Պետրոսյանի ժողովրդավար ու մարդասեր լինելու, այլ զուտ հանգամանքների բերումով։

Լիսաբոն - 1

1996-ի խայտառակ ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանը որդեգրեց արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» միջոցով ներքին լեգիտիմության բացը լրացնելու մոտեցումը։ ՀՀ առաջին նախագահն այդպիսով փորձում էր հաճելին օգտակարի հետ համատեղել։ Հաճելին այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու և այդ ճանապարհով Հայաստանը զարգացնելու Տեր-Պետրոսյանին հոգեհարազատ ծրագիրը վերջապես կիրագործվեր։ Իսկ փուլային տարբերակով հակամարտության լուծման օգտակար կողմն այն էր, որ, ըստ «հիմնադիրի», արտաքին զիջումների գնով հնարավոր կլիներ իշխանությունը պահել, այնպես ինչպես բոլշևիկները վարվեցին՝ Բրեստ–Լիտովսկի հակառուսական պայմանագիրը կնքելով։

1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո Տեր-Պետրոսյանի մոտ վերջնականապես գերիշխող դարձավ «նախաձեռնողականության» միջոցով իշխանություն պահելու գաղափարը։

Հիշեցնեմ, որ Լիսաբոնում ՀՀ առաջին նախագահը ստիպված էր շրջանառվող բանաձևի վրա վետո կիրառել։ Բանաձև, որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՍՍՀՄ գծած քարտեզի սահմաններում, այն է՝ Ղարաբաղը դիտվում էր որպես անկախ Ադրբեջանի մաս։

Լիսաբոնից վերադառնալուց հետո Տեր-Պետրոսյանը լծվեց փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու ծրագիրը հայ ժողովրդին քարոզելու գործին՝ «աշխարհը մեր դեմ է» անհեթեթ հիմնավորմամբ։ Այսինքն՝ վետոն կիրառելով Տեր-Պետրոսյանն ընդամենը ժամանակ էր ձգել, որպեսզի Հայաստանում տարածի լիսաբոնյան հռչակագրի դրույթների ընդունման անհրաժեշտությունը։ Այդ օրերին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը դարձավ «հողերը տանք, որպեսզի լավ ապրենք» կապիտուլյացիոն բանաձևի քաղաքական ձևակերպումը։ Հաղթանակած երկրի ղեկավարի կողմից հնչեցված այդ տեսակետները ամենահակահայկականներից կարելի է համարել՝ Եղիազար Այնթապցու ժամանակներից ի վեր։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը՝ բոլորին է հայտնի։

Այժմ Տեր-Պետրոսյանը հայտնվել է Ազատության հրապարակի ու Մատենադարանի մատույցներում, և արդեն որպես «փողոցային» ընդդիմություն է քարոզում իր «պատերազմ, թե խաղաղությունը»՝ կամա թե ակամա կատարելով դրսի ուժերի գործիքի և 5-րդ շարասյան ֆունկցիա։

Լիսաբոն - 2

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի նախագահների տապալված արտաքին քաղաքականության ժամադրավայրը և ՀՀ «նախաձեռնող» նախագահների պարտության խորհրդանիշը։

Տեսե՛ք. Տեր-Պետրոսյանի պարագայում ունեցանք կեղծված խորհրդարանական, իսկ այնուհետև նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում միահեծան իշխանություն ձևավորվեց։ Հետո ոչ լեգիտիմ նախագահը դարձավ «նախաձեռնողական», որպեսզի կարողանա մարսել արածն, ու ստացանք Լիսաբոն, որին արդեն հաջորդեց իշխանափոխությունը՝ արտահերթ կարգով։

Չնչին շեղումներով այժմ նույն գծի վրա է նաև Սերժ Սարգսյանը և ճակատագրի դառը հեգնանքով ճամփաբաժանը կրկին դառնում է Լիսաբոնը, որպես ՀՀ ոչ լեգիտիմ նախագահների քաղաքական կառափնարանավայր։

ԱԺ և նախագահական ընտրությունների արդյունքում միահեծան իշխանություն ձևավորելու և «նախաձեռնողականության» մասով գործող նախագահը չի զիջում իր երբեմնի ղեկավարին։ Լիսաբոնի առումով էլ ամեն ինչ հիշեցնում է 1996-ին հաջորդած իրադարձությունները։ Տարբերությունն այն է, որ Սարգսյանը կայուն սկզբունքներ չունի և Լիսաբոնից հետո Տեր-Պետրոսյանի պես չի փորձի հայ ժողովրդին համոզել, որ ճիշտը հողերը հանձնելն է։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանի համեմատ Սարգսյանը Ղարաբաղի մասով ավելի անվտանգ է։ Կրկնեմ՝ համեմատաբար։ Հետևաբար ենթադրվում է, որ որոշումներ կայացնող և դրանք փոխել սիրող ՀՀԿ «ճկուն» ղեկավարը կաշխատի ժամանակ ձգել։ Այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը մոտենում է զրոյի։ Բայց միևնույն է իշխանափոխությունն անխուսափելի է, քանի որ ՀՀ գործող նախագահը տապալվել է հնարավոր բոլոր ոլորտներում։ Այս անգամվա և տերպետրոսյանական շրջանի տարբերությունը նաև այն կլինի, որ իշխանափոխությունը տեղի կունենա հերթական խորհրդարանական ընտրությունների փուլում։

Կարծում եմ հասկանալի է, որ իշխանափոխություն իրականացնող ուժը ՀԱԿ-ը կամ, ավելի ճիշտ, տերպետրոսյանական նեղ շրջապատը ներկայացնող թիմը չի լինելու։ Պարզ է, որ Սարգսյանի հեռացմանը զուգահեռ կդրվի նաև «սերգոջանականների» քաղաքական կարիերայի վերջակետը, ինչը թույլ չտալու համար նրանք, ամենայն հավանականությամբ, կհամագործակցեն «Եղիազարի» հետ, բայց ապարդյուն։ Գեղամյանությունը կամ ԱԽՔ-ությունը անարդյունավետ են բոլոր պարագաներում։ Այս ամենը դեռ առջևում է, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի Ս. Սարգսյանի՛ Լիսաբոնը։

Ինչպես հայտնի է, մեր «ֆուտբոլասեր» նախագահն օրերս հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նախագահի խոսնակի շուրթերով հայտարարվեց, թե Սարգսյանը չի մեկնում, քանի որ «ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժո­ղովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոն­ֆլիկտ­ների լուծման նախկին ընդհան­րացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամար­տության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես' վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

Խոսնակի ասածն այն էր, որ լիսաբոնյան հռչակագրում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնց մենք ծանոթ էինք դեռևս 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովից՝ ուստի Բաղրամյան 26-ում աննպատակահարմար են համարել այդ հավաքին մասնակցելը։ Նկատենք, որ նախագահի լիսաբոնյան դեմարշը ցույց է տալիս «նախաձեռնողականության» լիակատար ձախողումը։

Արձանագրենք, որ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների կողմից հակահայկական բանաձևեր են ընդունվում բացառապես Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության սխալների հետևանքով։ Այսինքն՝ բացի այն, որ այս իշխանությունը ձևավորվել է մարտի 1-ի շնորհիվ, ինչը թուլացնում է նրան, առկա է նաև ճչացող դիլետանտիզմ ու հանցավոր անգրագիտություն։

Պարտությունների շղթան հետևյալ հաջորդական քայլերի արդյունք էր. Աբդուլլահ Գյուլի Հայաստանից մեկնելուց օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից» (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109

Այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչպե՞ս է Թուրքիան հաջողացրել մխրճվել Ղարաբաղյան գործընթացի մեջ։ Պետք չէ նաև հիանալ թուրքական, իբր թե, ճկուն դիվանագիտությամբ։ Մեր հարևանները պարզապես օգտվել են ՀՀ «նախաձեռնող» և շռայլ նախագահի տված նվերից։ Սարգսյանը աննորմալություն էր համարում Գյուլի օժանդակությունից հրաժարվելը։ Իսկ եթե Սարգսյանը դեմ չի եղել, որպեսզի Գյուլն օժանդակի Ղարաբաղի հարցում, ապա թուրքերը, բնականաբար, պետք է օգտագործեին իրենց բոլոր հնարավորություններն ու հայ-թուրքական գործընթացը Ղարաբաղի հարցի հետ կապելով՝ ամբողջ աշխարհով մեկ հակահայկական լոբբինգով զբաղվեին, որի արդյունքներից մեկը Լիսաբոնը դարձավ։ Այդ հիմա է, որ Սարգսյանը դեմ է Ղարաբաղի հարցում թուրքերի օժանդակությանը և արդեն դա՛ է համարում նորմալ վարքագիծ, իսկ «հեղափոխական» այն օրերին, ինչպես արդեն նշվեց, նորմալության և աննորմալության այլ չափանիշներ էին գործում։

Ի դեպ, թուրքերը Սարգսյանի օգնությամբ հնարավորություն ստացան նաև կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Պարզ չէ՞, որ եթե ՀՀ-ն ստորագրում է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծել, ապա դրանով բայդեններին ու մյուսներին մեսիջ է ուղարկում, որ դադարեցնեն ճանաչման գործընթացը և չխանգարեն Թուրքիայի հետ մերձենալուն։

Սխալը սխալի հետևից է արվել և այս իշխանությունների օրոք սխալները շարունակական բնույթ են կրելու, քանի որ նրանց մեկ օր առաջ ասվածն ու արվածը չեն համապատասխանում հաջորդ օրվա քայլերի տրամաբանությանը։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ՝ «օրվա կուրսով» և անկանխատեսելի, ընդ որում՝ անկանխատեսելի նաև «նախաձեռնողների՛» համար։

Տեսե՛ք. ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ այդ կառույցին հրավիրում էր Ղարաբաղ։ Ես համոզված եմ, որ դա «անկապ», ոտքի վրա արված հայտարարություն էր, բայց քանի որ հնչեցվել էր երկրի նախագահի մակարդակով՝ հարևան երկրներում ու ՌԴ-ում լուրջ ընդունեցին, բայց հետո հասկացան, որ «ֆուտբոլասերը» ուր գնում է՝ տվյալ երկրին կամ կառույցին սկսում է քծնել ու առանձնապես շատ չի խորանում, թե որ կոդերով դա անի ու արդյունքում դառնում է սկանդալի հեղինակ՝ վերածվելով «նյուզմեյքերի», ինչը նրա քարոզիչները ներկայացնում են որպես «նախաձեռնողականության» ձեռքբերում։ Սա արդեն տրագիկոմեդիա է։ Մի խոսքով ...

Եթե վերլուծելու լինենք Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի մասով արված նախկին հայտարարությունն ու այժմյան վարքագիծը, ապա ստացվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում էական փոփոխություններ են տեղի ունեցել, պարզապես հանրությունը նոր է տեղեկանում այդ մասին։ Ամիսներ առաջ Սարգսյանը ղարաբաղյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ին համարյա որպես խաղաղապահ ուժ էր տեսնում, իսկ հիմա նույնիսկ չի մասնակցում նրանց ընթացիկ միջոցառմանը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ուրիշ էլ ի՞նչ կերպ գնահատել մեր արտաքին քաղաքականությունը, եթե ոչ «օրվա կուրսով» վարվող անողնաշար քաղաքականություն։

Կարելի է արդեն պատկերացում կազմել, թե ինչպես են իշխանությունները քաղաքական որոշումներ կայացնում։ Ակնհայտ է, որ Սարգսյանը միանձնյա է որոշում, իսկ հետո նրան կից պաշտոնյաներն ու մյուս սազանդարները լծվում են «իմաստունի» ասածներն արդարացնելու գործին։ Իսկ հենց Սարգսյանը հետ է պտտեցնում իր ասածները՝ նույն մարդիկ սկսում են հակառակ ուղղությամբ «պլաստինկան» փոխել։ Սա՛ է «նախաձեռնողականության» իրական պատկերը։ Այդ մոդելի կիրառմանը մենք ականատես եղանք Թուրքիայի մասով։ Հիմա հերթը ՆԱՏՕ-ին է հասել։ Արդեն անցել են այն ժամանակները, երբ, պատկերավոր ասած, ՀՀԿ «ճկուն» նախագահը «ՆԱՏՕ-ից տուն չէր գալիս», իսկ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ներկայացվում էր որպես եվրոինտեգրացիայի ու դեպի հյուսիսատլանտյան դաշինք յոթ մղոնանոց քայլերով գնալու միջոց։ Ժամանակի ընթացքում այդ «պլաստինկան» փոխվեց, և այս օրերին մենք ճիշտ հակառակ վարքագծի ականատեսն ենք դառնում։

Ինչպես գիտեք՝ ՀՀ արտաքին քաղաքականության «ֆուտբոլայնացման» բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան որպես «նախաձեռնողականության» հերթական հաղթանակ էր ներկայացնում Ս. Սարգսյանի ԱՄՆ կամ Բրյուսել մեկնելը, Հիլարի Քլինթոնի կամ «անորսալի» Ջո Բայդենի հետ հեռախոսով երեք ու կես րոպե շփվելը, Բարոզոյին կամ Օբամային մոտիկից տեսնելը, «Եվրոնյուզի» կամ «Դոյչեվելլեի» միկրոֆոնները շոշափելը, ինչպես նաև դրսի սոցիոլոգ Ալերտ խաղացնելը։ Այդ փուլում Սարգսյանի PR-ն ու քաղաքականությունը խարսխված էին «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ, ով կոմպլեմենտարիզմի կողմնակից էր ու ավելի շատ ռուսների կողմն էր բռնում, այլ ես «չերեզ» Թուրքիա դեպի Արևմուտք գնացող գործիչ եմ ու շուտով ՀՀ–ի կապերը ՌԴ–ի հետ կտրելու եմ» բանաձևի վրա։ Իր նախորդի ֆոնին Սարգսյանը ձգտում էր ավելի «կոմունիկաբելնի», խաղաղության աղավնի և առաջադեմ երևալ, ինչպես նաև Թուրքիայի մասով փորձում էր իր աթոռային մրցակից առաջին նախագահի ձեռքից խլել «նախաձեռնողականության» դրոշը։

«Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է ե՛ւ նախաձեռնող լինենք, ե՛ւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք», - Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շփվել սիրող Սերժ Սարգսյանը (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109

Հարց է առաջանում. եթե, ինչպես Ս. Սարգսյանն էր պնդում, շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են, ապա ինչու՞ հայկական կողմը չմեկնեց Լիսաբոն: Դե գնայիք, ակտիվ շփվեիք, ցույց տայիք, որ կոմպլեքս չունեք և այլն։ Եթե չեք գնացել՝ ուրեմն կա՛մ ասելիք չեք ունեցել, կա՛մ էլ կոմպլեքսավորվել եք։ Երկու դեպքում էլ անհարմար բան է ստացվում։

Բա ու՞ր մնացին «նախաձեռնողականությունը», օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույց հարցազրույցի ետևից տալն ու Ադրբեջանից խաղաղություն մուրալը, «Ալ Վաթանի» լրագրողի հետ հանդիպելն ու հայտարարելը, թե եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ապա հայկական կողմը պատրաստ կլինի զիջել տարածքները։

Ու՞ր մնացին ՀՀ-ում «թուրքական օրեր» հայտարարելն ու այն քարոզչական տեռորը, որի ականատեսը դարձանք հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ու ստորագրման փուլերի արանքում։ Այդ ընթացքում իշխանական քարոզչությունը Սփյուռքը դիտարկում էր որպես Հայաստանի շահերին հակասող միավոր։ Այդ հետո պիտի Սարգսյանը Սփյուռքից կառչեր ու փողով ճաշկերույթներ կազմակերպեր, որպեսզի աշխատեր գոնե մասամբ փոխհատուցել իր ու Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության ավերածությունները։ Մի խոսքով՝ այժմ իշխանությունների մոտ «հայրենասիրության» ու «ռուսամետության» փուլ է սկսվել ու հավանաբար երկար կպահպանվի. Սարգսյանն իր ու նաև մեր երկրի ճակատագիրն այլևս հանձնել է ՌԴ իշխանություններին՝ «անառակ որդու վերադարձը» ծրագրի շրջանակներում։

Եթե նախկինում քննադատվում էր Ռուսաստանի ֆորպոստը լինելու հանգամանքը, ապա յոթ մղոնանոց քայլերով դեպի ԱՄՆ շտապող Սարգսյանի օրոք արդեն խոսք է գնում ՌԴ վասալը լինելու մասին։

Հիմա, պարզվում է, Արևմուտքը «քըխ» է, իսկ արևմտամետի իմիջի մեջ մտնել ցանկացող Սերժ Սարգսյանը ռուսաստաններից հայրենիք չի վերադառնում ու ռուսական ռազմաբազաների Հայաստանում տեղակայման ժամկետը դեռ չավարտված՝ 49 տարվա պայմանագիր է կնքում։ Ի դեպ, ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու երկու պայմանագրերն էլ կնքել են ՀՀ «արևմտամետ» նախագահներ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը. ինչպիսի՜ հակառուսականություն։

Այսպիսով՝ լիակատար խառնաշփոթ է ստեղծվել Հայաստանի շուրջ և ունենալով նման տխուր արդյունքներ՝ իշխանությունները պատրաստվում են Աստանային։

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հենց սկզբում իրենց մասնագիտական կարողությունները 30 արծաթով չվաճառած վերլուծաբանները և քաղաքական մի շարք ուժեր զգուշացնում էին, որ ՀՀ-ն պարտված է դուրս գալու այս գործընթացից և հայտնվելու է ավելի վատ վիճակում, քան էր «ֆուտբոլից» առաջ։ Այդպես էլ եղավ։

Մենք համոզված էինք, որ թուրք-ադրբեջանական զույգը «ֆուտբոլն» օգտագործելու է Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու նպատակով (տե՛ս http://www.7or.am/hy/news/2010-09-01/17181/ ), իսկ իշխանությունները միամտություն ունեին կարծելու, թե «ֆուտբոլով» ամեն ինչ լավ է լինելու (տե՛ս http://www.7or.am/hy/news/2010-09-01/17180/

«Բա լավ, մեկը չկա՞ր, որ սրանց խորհուրդ տար»,– կարող է հարցնել ներիշխանական անցուդարձին անտեղյակ ընթերցողը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ իշխանությունների մեջ կային մարդիկ, ովքեր տեսնում էին վտանգները և ասում այդ մասին, ապա պետք է արձանագրել, որ նրանց խոսքին լսող չեղավ. «նախաձեռնողական» էյֆորիան և աթոռամոլությունն ավելի կարևոր համարվեց, քան պետական շահը։ Ու հիմա մենք ճաշակում ենք Սարգսյանի նախաձեռնած և Տեր-Պետրոսյանի կողմից ողջունված «սերգոջանային» քաղաքականության դառը պտուղները։

Ամփոփենք. ՀՀ քաղաքական դաշտը ժամանակավորապես օկուպացրած Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրենց բաժին Լիսաբոնն ունեն և ա՛յդ կետով էլ նմանվեցին միմյանց։ Մնում է, որ մեր հասարակությունն իր Երևանն ու Ստեփանակերտն ունենա և ստեղծի ազատ ու ժողովրդավարական երկիր, իսկ դա հնարավոր է միայն այս փտած ռեժիմի պահապան-«հրեշտակների» վերածված գործիչներին չվաստակած հանգստի ուղարկելու և Նոր Հայաստան կառուցելու միջոցով։

Անդրանիկ Թևանյան

Saturday, November 20, 2010

Հոնք հարդարելու փոխարեն աչք են հանում (Գեւորգ Յազըճյան) - Ջավախքահայության խնդիրներ

Գրել է Լուսանցք
19-11-2010
Հոնք հարդարելու փոխարեն ա՞չք ենք հանում

Ջավախահայերին ՀՀ քաղաքացիության շնորհումը Ջավախքի հայաթափման ծրագրի մի մասն է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ, ԽՍՀՄ ժամանակներից ժառանգ մնացած ավանդույթի ուժով ծանոթ է ռուսե-րեն ՕՎԻՐ հապավումով) այցելած մարդիկ տեսած կլինեն նրա գլխավոր մուտքի աջի ցուցանակները: Դրանց ապակիների հետեւում տեղադրվում են օտար երկրների քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանները: Այդ անվանացանկերում տեղ գտած անունների մեծագույն մասի դիմաց, իբրեւ քաղաքացիության երկիր, նշված է Վրաստանի Հանրապետությունը£
Թեեւ այդ մասին չի ասվում ու խոսվում, պարզից էլ պարզ է, որ մեր այդ հայրենակիցների ջախջախիչ մեծամասնությունը ջավախահայ է:

Ինչպես հայտնի է, դեռեւս խորհրդային ժամանակներից մեծ տոկոս էր կազմում Ջավախքի արական բնակչության արտագնա աշխատանքի («խոպան-չիություն») երեւույթը՝ վրացական իշխանությունների՝ շրջանը թերզարգացած պահելու եւ տարածքը հայաթափելու միտված թաքուն քաղաքա-կանության հետեւանքով: Վերջինս բարձրացվեց բացահայտ պետական մակարդակի՝ ԽՍՀՄ փլուզումից ու Վրաստանի անկախացումից հետո£ Այսօր եւս վրացական իշխանությունները շարունակում են Ջավախքը հայաթափելու ու վրացականացնելու պետական հստակ քաղաքականությունը:
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իրարահաջորդ իշխանությունները հայոց հայրենիքի այս սիրելի կտորի հայազրկումն արգելելու կամ գոնե այդ գործընթացը թուլացնելու ուղղությամբ: Նշանակալից ոչ մի բան... Ավելին, հայ-վրացական կեղծ բարեկամություն խաղալով, լռելյայն նպաստում են վրաց ազգայնամոլների այս ծրագրի իրականացմանը:
Մի քանի տարի առաջ, առավելաբար ՀՅԴ խորհրդարանական խմբակցության համառ ջանքերով, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի գործադրումից հետո մեկ տարվա ընթացքում, բազմաքաղաքացիության կարգով ՀՀ քաղաքացիություն էր ստացել ընդամենը 1700 հոգի, որոնց մեծագույն տոկոսը ջավախահայ էր£ ՀՀ քաղաքացիության ջավախահայերի դիմումները բազմապատկվեցին 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմին հետեւած ՌԴ իշխանությունների՝ Վրաստանի ու նրա քաղաքացիների դեմ կիրառած սահմանափա-կումների պատճառով: Վրաստանի քաղաքացիություն ունեցող ջավախահայ «խոպանչիներն» ստիպված էին ունենալ Վրաստանի քաղաքացիությու-նից տարբեր քաղաքացիության փաստաթուղթ՝ ՌԴ-ում կեցության ու աշխատանքի ժամանակ լուրջ անախորժություններից խուսափելու համար:
Մեր դիտարկումներից ու ԱՎՎ-ում հավաքված ջավախահայերի հետ զրույցներից հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիություն ստացող ջավախահայերի մեծ մասը դիմում է այդ քայլին՝ ՌԴ ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնելու նպատակով: Փոքր տոկոսն էլ դրան դի-մում է Ջավախքում ունեցած-չունեցածը վաճառելու եւ ՀՀ տեղափոխվելու համար (հիշենք՝ Նախիջեւանը հայազրկվեց հիմնականում այս ե-ղանակով...): Ընդամենը 10%-ից ավելի քիչն է որոշել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ չլքել իր բնօրրանը:
Մի խոսքով՝ ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը դարձել է Ջավախքը հայաթափելուն էապես նպաստող գործոն՝ այդպիսով ջուր մատակարարելով վրաց ազգայնամոլ իշխանությունների ջրաղացին:
Մեր ընդդիմախոսները կարող են փաստարկել, որ ՌԴ-ն էլ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակիչներին շատ հեշտությամբ տալիս էր ՌԴ քաղաքացիություն (2008թ. օգոստոսյան պատերազմի նախօրյակին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակչության շուրջ 90%-ը ՌԴ քաղաքացիություն ուներ), սակայն դա չհանգեցրեց աբխազների եւ օսեթների վերացմանն այդ տարածքներում: Այսպես խորհողները «մոռա-նում են», որ դա կատարվում էր հեռահար նպատակով: Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները պետության անվտանգության դոկտրինում ամրագրել են այն դրույթը, որ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների շահերը՝ աշխարհի ո՛ր անկյունում էլ լինի£ Եվ այս դրույթը ՌԴ ղեկավա-րությունը հիանալիորեն օգտագործեց՝ ավելի եւս հիմնավորելու համար իր միջամտությունը Հարավային Օսեթիայի իրադարձութ-յուններին ու փաստորեն իրեն կցելու այդ տարածքն ու Աբխազիան՝ նրանց անկախությունները ճանաչելու պիտակի տակ (իսկ մենք, զանազան ա-պազգային պատճառաբանություններով ձգձգում ենք նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչումը...): Դժվար թե ՀՀ իշխանություններն էլ ռուսական նույն մարտավարությամբ են առաջնորդվում ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելիս: Այդպես պետք էր անել, իհարկե, ա-ռանց բարձրաձայնելու (մի քիչ տրամաբանող հայը նման գործելակերպը ճիշտ կհամարեր), մինչդեռ ճիշտ հակառակն ենք նկատում. երկքաղաքա-ցիություն ստացող ջավախահայերի մեծագույն մասը լքում է կամ պատրաստվում է լքել բնօրրանը: «Չարյաց փոքրագույնը» նրանց վերահաստա-տումն է ՀՀ տարածքում, քանի որ այդ դեպքում փրկվում է գոնե հայ գենը ազգությունների ռուսական խառնարանում ձուլվելու իսկական վտ-անգից...
Այս տխուր մտորումներից հետո եւ ի տես Ջավախքի հայաթափման արագացման, իրավունք չունե՞նք հարց տալու ՀՀ իշխանություններին ու անձամբ նախագահին.
- Ո՞րն է ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու տրամաբանությունը...

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Հայաստանը ունի ավելի քան 40.000 տարվա պատմություն

Հնագույն երկիր Հայաստանս... Վերջին ժամանակների որոշ պեղումների ու գտածոների մասին
Գրել է Լուսանցք
19-11-2010
Հնագույն երկիր Հայաստանս
Մշակույթը լուրջ գործիք է, ծառայեցնե՛նք այն մեր վաղվա օրվան

Հայոց պատմությունը ոչ թե հազարամյակների, այլ հարյուրհազարամյակների պատմություն ունի, այն հաստատապես առնչվում է Երկիր մո-լորակ - Մարդ արարած նախասկզբի հետ: Եվ սա հետզհետե կդառնա ապացուցելի: Երբ ասում ենք ապացուցելի, նկատի ունենք նյութական, տեսողական իմաս-տով. Հայոց հողը շա՜տ հարուստ նյութեր է պարունակում հնէաբանների համար: Կլինի դա Արեւմտյան Հայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրա-պետությունում, Արցախում, Նախիջեւանում, Ջավախքում, թե հայապատկան այլ վայրերում:
Մեր ընթերցողներին կներկայացնենք վերջին ժամանակներս նոր հնագիտական մի քանի պեղումների ու գտածոների մասին, որոնք եւս մեկ անգամ վկայում են, որ հայոց պատմությունը մոլորակի հնագույն պատմությունն է՝ այն էլ նույնիսկ առկա փոքրաթիվ պեղումների ար-դյունքների հիմամբ:
Ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող Սյունաց երկրի Քարահունջ բնակավայրում (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) նոր պեղումներ եղան: Հայ եւ բրիտանացի գիտնականները ուսումնասիրեցին աշխարհին հայտնի հնագույն աստղադիտարաններից մեկը (շուրջ 7.500 տարեկան), ինչի մասին ժա-մանակին մեծ ակնածանքով գրել է հայտնի գիտնական Պարիս Հերունին:
Բրիտանացիները նույնպես նմանություններ են տեսնում հայկական Քարահունջի եւ բրիտանական Սթոունհենջի միջեւ: Ըստ օտար գիտնական-ների, գտնված եւ ներկայացված փաստերը փոխում են գիտական պատկերացումները մարդկային քաղաքակրթության զարգացման մասին՝ դրանք տանելով տասնյակհազարամյակներ հետ: Ժամանակին Հերունին խոսում էր ավելի քան 40.000 տարվա պատմության մասին...
Ըստ թուրքական «Էրմենիհաբեր» լրատվական կայքի, Վանի ամրոցի հետնամասում պեղված հին քաղաքի կենտրոնում արված հնագիտական պեղումները հայտնաբերել են 1900-ական թթ. հայ եւ մահմեդական բնակչության համատեղ օգտագործման շինություններ: Պեղումների ղեկավար Շահաբեթթին Օզթուրքը նշել է, որ այս պեղումների արդյունքը շրջանի համար մեծ կարեւորություն է ներկայացնում. «Այս տարածքը 1915թ.-ից ի վեր հողի տակ է մնացել: Երկար ժամանակ է, ինչ այստեղ հնագիտական պեղումներ են իրականացնում: Շինությունների մեծ մասն արդեն դուրս ենք հա-նել»:
Ենթադրվում է, որ Արեւմտյան Հայաստանում գտնվող այս քաղաքը բաղկացած է եղել շուրջ 13 թաղամասից: 30.000-անոց բնակչության մի մասը քրիստոնյա հայեր են եղել, մի մասը՝ մուսուլմաններ: Օզթուրքը, խոսելով տարածքի առանձնահատկություններից, ասում է. «Չելեբիի մզկիթից 20մ հեռավորությամբ պեղված եկեղեցին ապացույցն է այն բանի, որ ժամանակին այս տարածքում լիբերալիզմ է եղել: Հայտնաբեր-վել են նաեւ իջեւանատներ, որոնք համատեղ օգտագործվել են թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»: Նա նաեւ ասել է, որ պեղում-ների հայտնաբերած շինությունները վերականգնելով եւ խնամքի տակ առնելով՝ կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը:
Ամիսներ առաջ մի տեղանք հայտնաբերվեց Արցախի Տող գյուղում: Այստեղ 1,5 ամսվա պեղումների ընթացքում բացվել է 18-րդ դարին վերագրվող Մելիք Եգանի պալատական համալիրը՝ հարակից շինություններով: Տեղանքը ադրբեջանցիների կողմից խնամքով թաքցված է եղել, որն էլ հայտնա-բերվել է միայն նրանց հեռանալուց հետո: Գյուղապետ Ալեքսանդր Շաբուրյանի խոսքերով՝ ադրբեջանցիներն այս հնագիտական տեղանքը խորհրդա-յին շրջանում հնարավորինս ծածկել էին հողով, իսկ առջեւում կառուցել մեծ դպրոց: Հետաքրքրականն է, որ հենց Մելիքի հիմնական 2-հարկանի ընդունարանում ապրել է մի ադրբեջանցի, ով ոչ միայն չէր քանդել հայկական խաչքարերով ու հայերեն տառերով փորագրությամբ պալատի պատերը, այլ նրա վրա ուղղակի ավելացրել էր 3-րդ հարկ: «Էդ թուրքերը շան նման վախենում էին հայերից: Առանձնակի վախով էին վերաբերվում հին հայ-կական տեղանքներին,- ասել է գյուղապետը,- նույնիսկ մի քանի բաժիններ երեւացել են՝ խաչքարեր, վերեւի եկեղեցին ձեռք տրված չէր, չնայած խորհրդային տարիներին ակումբի տեղ է ծառայել, բայց որ նման չափի հասնող տարածքներ են եղել, մենք չենք իմացել»:
Այստեղ պեղումներն անում էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան բաժնի արշավախումբը: «17-րդ դարից սկսած ամբողջ Ղարաբաղի տարածում եղել են ընդհանուր առմամբ 5 մելիքություններ՝ Վարանդայի, Գյուլստանի, Տողի եւ այլ մելիքություններ, որոնք կոչվել են Խամսայի մելիքություներ: Տողի մելիքությունը հենց Եգանի հիմնադրած մելիքությունն է»,- ասել է արշավախմբի ավագ գիտաշխատող Աղավնի Ժամկոչյանը, ում խոսքերով, իրենք միայն մի փոքր հատվածում են աշխատում:
«Ընդհանուր եգանական արգելոցը՝ պալատական առանձին մասերով մեծ տարածք է զբաղեցնում, սակայն ամբողջությամբ բացել դեռեւս հնարավոր չէ, քա-նի որ տեղանքը բնակեցված է»,- նշել է խմբի մեկ այլ ավագ գիտաշխատող՝ Ֆրինա Բաբայանը: Մինչեւ Մելիքի այստեղ հաստատվելն այս տարածքում ե-ղել են ավելի հին շինություններ, ենթադրում է գիտաշխատողը:
Իսկ ըստ Ա. Ժամկոչյանի, ավելի հին շինությունում՝ նախնական դիտարկումներով ենթադրվում է, որ քարվանսարա է եղել, այսինքն իջեւանա-տուն.- կան որոշակի ապացույցներ: Գիտաշխատողները ցույց տալով դիմացի բարձունքի Հովհաննես եկեղեցին՝ պատմում են, որ Եգանը գալով Տող՝ վերականգնել էր այն ու իր հորը՝ Ղուկաս վարդապետին նշանակել վանահայր: Կարեւորելով Տողի ամբողջական պեղումը, նշվում է, որ սա ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ազատագրական պայքարը սկսել է ոչ միայն 1988-1989թթ., որի ժամանակ Տողը կենտրոնն էր պատերազմի, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղուց: «Մելիքները հարուրամյակներ շարունակ պայքարել են, որպեսզի Արցախը ազատագրեն թուրքական, պարսկական, արաբա-կան լծերից: Դա ինչ որ ժամանակ ստացվել է, ինչ-որ ժամանակ՝ ոչ եւ, ահա, այսօր վայելում ենք մեր ազատ հողերը»,- նշում են գիտաշխատողները:
Նորօրյա պեղումներից հետաքրքրական էր նաեւ վերջերս ՀՀ-ում գտնված աշխարհի ամենահին՝ 5.500 տարեկան կոշիկը: Կալիֆորնիայի համալսարա-նի պրոֆեսոր, Արենիի քարայրում պեղումների արշավախմբի համանախագահ Գրիգորի Արեշյանը նկատել է, թե ամենազարմանալին այդ կոշիկում ծղոտի լինելն էր: Աղմկահարույց այս կոշիկը գտնելուց հետո Կանադայից, Չինաստանից եւ Եվրոպայից ստացվել են էլեկտրոնային նամակներ, որ-տեղ նշված է եղել, թե 5.500 տարեկան կոշիկի մեջ այն ժամանակ ծղոտ են դրել, որպեսզի լավ պահպանվի...
«Նամակներում գրում են, որ մինչ հիմա իրենք էլ են որոշ կոշիկների մեջ լցնում ծղոտ, քանի որ կոշիկը խոնավանալու հատկություն ու-նի, իսկ այդպիսով կարելի է առավել դյուրին չորացնել, քան արեւի տակ դնելով: Այդ ձեւով կոշիկը չի փոխում ձեւը: Սակայն այս ամենը կարող է լինել միայն վարկած. դեռ ոչինչ պարզ չի»,- հայտնել է Գ. Արեշյանը:
ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հիշեցրել է, թե ինքը կոշիկի գոյության մասին հայտարարել էր ավելի շուտ, սակայն այն ժամանակ Հայաստանում այն մեծ աղմուկ չի բարձրացրել, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները այդ մասին հրապարակել են ամիսներ անց. «Երեւի ճիշտն այն էր, որ աշխարհը արձագանքեր, մենք էլ լսողի դերում լինենք»:
Հետագայում հնագույն կոշիկն իր ոդիսականն ունեցավ: Հայտարարվեց, թե «5.500 տարեկան կոշիկը թանգարանում այժմ ամբողջովին քարացել է»: Վա-յոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարայրային համալիրում (քարանձավում) հայտնա-բերված այդ կոշիկն այժմ ՀՀ պատմության թանգարանում է, որտեղ էլ այն սկսել է չորանալ: ՀՀ մշակութային արժեքների պահպանության եւ օգ-տագործման օրենքի համաձայն, հնագիտական պեղումները կատարելուց հետո 2 տարում նյութը պետք է հանձնվի որեւէ թանգարանի, իսկ Արենիի քա-րայրում պեղումները սկսվել են դեռեւս 2007թ., կոշիկն էլ պեղվել է 2008թ.:
Ինչեւէ, կոշիկն ամբողջովին ճկուն է եղել, սակայն այժմ այն բոլորովին չի ճկվում: «Կոշիկը օրգանական նյութից է պատրաստված, դրա համար էլ կա պահպանության խնդիր: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք կռահել, որ 5-7 տարվա ընթացքում այն կսկսի ճաքճքել, իսկ 15 տարի հետո այդ կոշիկը չենք ունենա»,- հայտնել է Գ. Արեշյանը: Ըստ նրա՝ այդ կոշիկի «ռեստավրացիան այդքան էլ բարդ գործ չէ, քանի որ նման տիպի գտածոները երկար տարիներ պահելու համար աշխարհում կան մի շարք մեթոդներ, օրինակ Կալիֆորնիայի «Getty Conservation» ինստիտուտը զբաղվում է նմանատիպ գտածոների ռեստավրացիայով: Ռեստավրացիա իրականացնելն այդքան էլ դժվար չէ, այն 4-6 ամսվա ընթացքում հնարավոր է իրականացնել, որից հետո այն լիարժեք հնարավոր է պահպանել իր նախկին ձեւով»: Մնում է հուսալ, որ մեր մշակույթի նախարարությունը եւ պատմության թանգա-րանը համապատասխան կապեր կհաստատեն ռեստավրացիա անող ինստիտուտների հետ, որպեսզի այդ գործընթացը է՛լ ավելի արագանա:
Իսկ այժմ աշխարհի հնագույն կաշվե կոշիկը ցուցադրվում է նշված թանգարանում: Հին տրեխը նաեւ հատուկ մաքրման է ենթարկվել: Ի դեպ նշենք, որ ըստ հնագետների, ոտնամանի հետազոտումը դեռ չի ավարտվել: «Անհրաժեշտ է դրանից վերցված նմուշը ուղարկել արտասահման՝ ԴՆԹ կրկնակի հետազո-տության համար, քանի որ նախկին հետազոտությունը արդյունք չէր տվել»,- հայտնել է Պ. Ավետիսյանը: Ներկայում կարեւորում են հատկապես կո-շիկի պահպանման հարցը: Արշավախմբի ամերիկահայ ներկայացուցիչ հնագետ Գ. Արեշյանը կարծում է, որ ոտնամանը անհապաղ պետք է «կոնսերվացնել». «Երբ այն հանվել է Արենիի քարանձավից, ավելի փափուկ է եղել: Հիմա տրեխը արդեն սկսել է չորանալ ու եթե չկոնսերվացնենք այն, ապա կարող է ոչնչանալ: Այս հարցում նաեւ հարկ կլինի համագործակցել այդ ոլորտում մասնագիտացված ինստիտուտների հետ»,- ասել է նա: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի կարծիքով, պետք է գումարել մասնագիտական խորհուրդ, որի եզրակացության հիմամբ էլ կորոշվի, թե միջազգային որ ինստիտուտի հետ է հարկավոր համագործակցել: «Այն դեպքում, եթե առաջանա կոշիկը Հայաստանից դուրս տանելու կամ այն նորից հետազոտելու հարցը, ապա դա արդեն կարվի հատուկ կարգով՝ թանգարանը կլիազորի հնագետին, կտա բոլոր համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաեւ կապահովագրի ոտնամա-նը»,- հավատացրել է նա:
Հայ-ամերիկա-իռլանդական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված գտածո-ներ, որոնք թվագրվում են Ք.ա. 4.200-ից մինչեւ 3.500 թթ.: Համաձայն ՀՀ օրենքների՝ յուրաքանչյուր համատեղ ծրագրի իրականացման դեպ-քում մշակութային արժեք ներկայացնող ոչ մի նյութ, բացի նմուշից, Հայաստանից չի կարող դուրս գալ առանց հատուկ թույլտվության: Բացի գիտական տեղեկությունից՝ առարկայական որեւէ բան չի կարող Հայաստանից դուրս գալ (սա՝ Պ. Ավետիսյանի խոսքերով):
Քարայրի միկրոկլիմայի, չորության, սնկային մնացորդների բացակայության շնորհիվ օրգանական նյութերը գրեթե ամբողջությամբ պահ-պանվել են: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կոշիկը Ք. ա. 5.500-6.000 թթ. է ստեղծվել: Արժեքավոր գտածոն կարված է մեկ ամբողջական կաշվե կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին: Կոշիկը հայտնաբերե-լիս լի է եղել խոտով: Գիտնականները դեռ չգիտեն՝ նախամարդիկ խոտը կոշիկի մեջ են լցրել այն տաք պահելո՞ւ, թե՞ ձեւը պահպանելու համար, այն հագե՞լ են, թե՞ ոչ: Կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարի կոշիկը կարող էր պատկանել եւ՛ տղամարդու, եւ՛ կնոջ:
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի տնօրեն Բորիս Գասպարյանը տեղեկացրել է, թե ժամանակին համարվում էր, որ 2008թ. սեպտեմբերի 18-ին հայտնաբերված կոշիկն, ըստ հնագետների, պատկանել է միջնադարին՝ Օրբելյանների իշխանության շրջանին, «սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ այն ունի 5.500 տարվա պատմություն, պատկանում է բրոնզե դարին, ինչը հրաշք էր մեզ համար»: Նա նշել է, որ տարբեր լրատվամիջոցներ խեղաթյուրել են այս փաստը՝ ճիշտ չըմբռնելով, որ սա աշխարհի ամենահին փակ կաշվե կոշիկն է եւ ոչ թե մարդու կրած ամենահին ոտնամանը, «այս պատճառով կաշվե կոշիկը դարձավ հարեւանների հետ «կաշիգալանտերիական» պատերազմի առարկա»: Զլմ--ներում տպագրվելուց 1 ժամ անց աշխարհի հնագույն կոշիկի մասին նյութը կարդացել էր ավելի քան 170 մլն. մարդ, իսկ հաջորդող 2 օրում՝ 3 մլրդ. մարդ, ինչն ըստ Բ. Գասպարյանի, Հայաստանի անունը միանգամից հայտնի դարձրեց աշխարհում:
2007-2009թթ. հայտնաբերվել է 39 քարանձավային համալիր, որտեղ նկատվել են մարդու գործունեության հետքեր, եւ Արենի 1-ը նրանց մեջ ամե-նախոշոր քարանձավը չէ...
Հնէաբանները պեղումներ են կատարել նաեւ Արշակունիների ոստանում: Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են շուրջ 60 դամբարանաբլուր-ներ: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռ 35 տարի առաջ: Իսկ 1976թ. արդեն այստեղ իրականացրել են հնագիտական աշխատանքներ: Բացվել են հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսին առնչվող հսկա տաճարական համալիր:
«Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան հայոց: Այստեղ ե-ղել է Արշակունիների ոստանը, ուր արքայական տոհմի անդամներն են ապրել եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը»,- ասել է «Պատմամշա-կութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հ. Սիմոնյանը:
Կենտրոնի տնօրենը դամբարանադաշտի մի մասն էլ առանձնացնում է՝ վերագրելով այն ուշ բրոնզե դարին: «Սա հիմնականում կարելի է ասել արքա-յական դամբարաններ են եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին»,- մասնագետն ավելացրել է, որ բացված դամբարանները հիմնականում կո-ղոպտված են, սակայն նույնիսկ թալանից հետո հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, թե ինչ ճոխ ու շքեղ թաղումներ են այստեղ եղել: Հայտնաբերվել են ոսկեգույն արծվի բրոնզե արձանիկ, նաեւ իշխանության խորհրդանշան հանդիսացող բազմաթիվ գտածոներ, այս թվում՝ զոհա-բերված առյուծի ատամներ: Կա նաեւ մարդկային զոհաբերություններ՝ հատկապես զոհաբերվել են պատանիներ, նաեւ թիկնապահի զոհաբերություն-ներ են եղել՝ այդ ժամանակվա ամենաուժեղ շրջանի 35-45 տարեկան տղամարդիկ: Կա հսկայական քանակի կենդանիների զոհաբերություն, հատկապես ցու-լեր, ձիեր, խոզեր, ոչխարներ, հայտնաբերվել են նաեւ գիշատիչների մորթիներ՝ առյուծի, հովազի, լուսանի, գայլերի, աղվեսների, շների:
Ըստ Հ. Սիմոնյանի՝ անկասկած այստեղ ապրողները եղել են հնդեվրոպացիներ (արիացիներ, - Ա. Ա.) եւ դրա վառ ապացույցը հնդեվրոպական մտածողութ-յան հետ կապված ցուլերի եւ ձիերի զոհաբերությունն է, ապա նաեւ այն, որ դամբարանները փորված են տուֆակերտ ժայռի մեջ, այսինքն հնդեվրո-պական մտածելակերպի համաձայն՝ ամեն ինչ արվել է, որ դին չդիպչեր սուրբ հողին՝ այն չպղծելու համար: «Ես այստեղ կատարել եմ մի հստակ դի-տարկում, որ դամբարանները կողմնորոշել են արեւածագով, իսկ դա ցույց է տալիս քրմական ձեւավորված դասի մասին, ուստի՝ բավական բարդ աստղագիտական գիտելիքների մասին»: Բոլոր դամբարանները անհատական են, այսինքն նախատեսված են մեկ անձի համար: Նրան հուղարկավորել են կանոնակարգված հատուկ ծեսով. կանանց թաղել են ձախ կողքի վրա, տղամարդկանց աջ՝ կծկված դիրքով: Գտածոները հիմնականում տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան:
Արենիի քարանձավում գտել են պղնձեքարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4.200-3.500 թթ. բազմաթիվ գտածոներ՝ չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ: Այս ամենը, շնորհիվ քարանձավի միկրոկլիմայի, հիանալի վիճակում է եղել: Հենց պեղումների սկզբում պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ:
Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձ-րորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջա-գույն աման: «Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել: Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին ի-րականանում էր իմ երազանքը»,- հուզված անընդհատ հիշել է երիտասարդ հնագետը: Ի դեպ, կոշիկը օվալաձեւ է՝ կարված կովի կաշվի ամբողջական կտորից:
Իսկ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում՝ արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կուժերը:
Իրականացվում է Տաթեւի Ձիթհանի վերանորոգումը, հետազոտական եւ վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախա-ձեռնությամբ կազմվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով՝ բաղկացած վերականգնման, ճարտարապետության եւ մշակույթի ո-լորտների տեղական եւ միջազգային փորձագետներից: Ըստ ժամանակացույցի՝ հուշարձանը կվերանորոգվի այս տարի, իսկ այնուհետեւ կընթանան մե-խանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:
Հետաքրքրական էին նաեւ Արցախի Տիգրանակերտի պեղումները: Դրանք ոչ միայն մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում ու Արցա-խում, այլեւ միջազգային գիտական շրջանակներում: Այս մասին պարզաբանումներ էր տվել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Ըստ նրա, Տիգրանակերտի հետազոտական աշխա-տանքներին մասնակցելու ցանկություն արտասահմանյան շատ կազմակերպություններ են հայտնել, սակայն խուսափել են՝ Արցախի տարածքային խնդրի պատճառաբանությամբ: Հ. Պետրոսյանն ինքն է արդեն 2 միջազգային վարչություններից դուրս եկել, քանի որ վերջիններս մերժել են մասնակցել հետազոտական աշխատանքներին:
Ադրբեջանական այն հայտարարություններին, թե Տիգրանակերտը աղվան-ադրբեջանական մասունք է, եւ որ հայ գիտնականներն, այն իրենցը ներկայացնե-լով, հերթական անգամ ստում են, գիտնականը սին քաղաքական խնդիր է համարում: Նա չի ուզում, որ գիտական-ակադեմիական նպատակներն առնչվեն ան-լուրջ քաղաքականությանը: Միաժամանակ նշում է, որ մեր մշակութային հարստությունը միայն թանգարանի դեր չպետք է կատարի. «Չեմ ընդու-նում այն տեսակետը, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, այդ մտածողությունը սխալ է, մշակույթը լուրջ գործիք է՝ մեր այսօրվա ու վաղվա օրը»:
Ըստ գիտնականների, Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունը հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, հանրահռչակման եւ այն ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկն է: «Ծավալուն պեղումները, հուշարձանի լրացուցիչ մաքրումներն ու լանդշաֆտային տեսքի պահպանումը, հանրությանը ներկայացնելու գործընթացը՝ հրատարակությունները, ինտերնետային կայ-քի ստեղծումը, պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներն ու ի վերջո Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծումը այդ գործընթացի կարեւոր մասն են: Այդ ամենի արդյունքում Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելուներ ունեցող, ինտերնետում համակողմանիորեն ներկայացված եւ հան-րությանն առավել քաջածանոթ հուշարձանն է»,- շեշտել է Հ. Պետրոսյանը:
Տիգրանակերտն ամեն օր միջինը 40-70 այցելու է ունենում, որոնց թվում՝ նաեւ արտերկրից: Պեղումների ընթացքում հայտնաբերված անտիկ գունազարդ խեցեղենի նորահայտ նմուշները, ավելի քան կես տոննա տարողության օձազարդ կարասը, վաղքրիստոնեական քանդակի բեկորները, պղնձե զարդերը, կենդանակերպ ելուստներով հասարակ խեցեղենի նմուշներ ցուցադրվում են հենց հուշարձանի տարածքում ստեղծված հնագիտական թանգարա-նում:
Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակարպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած խումբը ամիսներ առաջ շրջագայել է Արեւ-մտյան Հայաստանում: Նրանք հիմնականում եղել են Խնուս եւ Բուլանղ գավառներում ու ոչ մի տեղ ոչ մի հայկական եկեղեցի չեն հանդիպել. «Այդ 2 գավառներում ոչ մի հայկական եկեղեցի չենք հանդիպել, մինչդեռ ամեն մի գյուղում մենք ժամանակին գոնե 1 եկեղեցի ենք ունե-ցել: Իսկ այդ գավառներն ունեցել են տասնյակ գյուղեր: Գերեզմանոցներ էլ չեն պահպանվել»:
Հայտնի հուշարձանագետին ասենք, որ այո՛, շատ ցավալի է, որ ոչ մի գյուղում չի պահպանվել հայկական եկեղեցի, քանզի դրանք մեր մշակութա-յին ժառանգությունն են, սակայն պետք է հիշեցնենք, որ այդ նույն եկեղեցիների հայ քրիստոնյա ու «հեզ» տերերը ժամանակին ասպատա-կում ու ոչնչացնում էին հայ հավատի արիական տաճարները, Հայ Աստվածների պաշտամունքը, գրավոր մատյաններն ու այլ արժեքները... եւ այնպես ոչնչացրին, որ վերագտնելը համարյա անհավանական է դարձել... թուրքերի ոչնչացրածը գոնե հիմնահատակ չէ... գոնե դեռ...
Ինչեւէ, Ս. կարապետյանը նշել է, որ հիմնականում պահպանվել են ժայռափոր հուշարձանները. «Քանդելը խնդիր է, դրա համար էլ պահպանվել ե-ն»: Վիմափոր հուշարձանները եղել են քրիստոնեական ու նախաքրիստոնեական (հիմնականում՝ ուրարտական) շրջանների: Կան միայն մի քանի խաչքա-րեր ու տապանաքարեր, որոնք ամրացված են եղել ինչ-որ շենքերի պատերի: Հուշարձանագետի խոսքով, այդ շրջաններում բնակվողները լավ էլ գի-տեն, որ այդ տարածքներում ժամանակին հայեր են ապրել. «Խնուս գավառի գյուղերից մեկի քուրդ բնակիչը, ով մեզ ուղեկցեց Լեռնակ բերդ, գագա-թին հասնելուն պես ասաց՝ ես ձեզ հիմա Հայաստանը պետք է ցույց տամ, ու սկսեց մատով մեկ առ մեկ ցույց տալ եւ թվարկել մինչեւ 1915թ. բնա-կեցված հայկական գյուղերի անունները: Եթե մարդ ասում է՝ ես ձեզ հիմա Հայաստանը ցույց կտամ, նշանակում է՝ գիտի, թե որտեղ է ապրում: Սահ-մանին պետական պաշտոնյաները՝ մաքսավորները, միմյանց հետ էին զրուցում: Մեկը մյուսին հարցնում է, թե ինչու են այսքան երկար մնա-ցել, խոսքը մեր մասին էր, մյուսն էլ պատասխանում է՝ իրենց հայրենիքն է, շրջում են»:
Այսինքն՝ լինի հասարակ գյուղացի, թե պետական պաշտոնյա, բոլորն էլ գիտեն՝ այդ երկիրն ինչ անցյալ ունի, եւ որ այդ տարածքում հայերն են բնակվել...
Այսպես գիտեն նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում, սակայն... դեռ կեղծում են ու հոխորտում:

Արամ Ավետյան

6.000 տարվա քաղաքը -
Եվ արտերկրի գիտնականը ակունքը գտավ մեր Շենգավիթում

Շենգավիթը գտնվում է Երեւանի հարավ-արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին: Կանգնելով Շենգավիթ հնավայրի ուղիղ կենտրոնում՝ դեպի ա-րեւմուտք կերեւակվի Կարմրի բլուրը, դեպի հյուսիս՝ Ծիծեռնակաբերդը, դեպի արեւելք՝ Էրեբունին:
Կարճ ժամանակ առաջ վերսկսվել էին Շենգավիթ հնավայրի պեղումները, որը ղեկավարում էին պատմամշակույթային ժառանգություն գիտահետազոտա-կան կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը եւ Փենսիլվանիայի «Ուայդններ» համալսարանի մարդաբանության ամբիոնի դեկան Միտչել Ռոտմանը:
Շենգավիթյան մշակույթը շատ անգամ քողարկում են կամ ներկայացնում են Քուռ-Արաքսյան անվամբ: Ըստ Հ. Սիմոնյանի, ներկայիս հին շրջանը 10 երկրների տարածքային ոլորտի մեջ է ընդգրկվում: Հյուսիս-հարավ Կենտրոնական Անատոլիայից մինչեւ Կենտրոնական Իրան 1 մլն. քառ. կմ տարածք է: 3-4-րդ հազարամյակի պատմության առումով այս բնակավայրը ամենահինն է Երեւանի տարածքում: Մ. Ռոտմանի խոսքերով՝ ինքը 35 տարի աշխատել է Միջագետքում, ուսումնասիրելով խոշոր ու զարգացած քաղաքները եւ եկել է այն եզրակացության, որ ինչ-որ մի շատ կարեւոր «դետալ» է պակա-սում՝ երեւույթները ճիշտ հատկանշելու, մեկնաբանելու եւ ճիշտ եզրակացության գալու համար: Այդ դետալը ակունքն է: Որտեղի՞ց եւ ովքե՞ր -բերեցին այս քաղաքակրթությունը:
Իսկ աղբյուրը Շենգավիթում էր:
Ըստ Մ. Ռոտմանի, այստեղ են եղել առաջին արքաները, այստեղ են մշակել առաջին քարը, նաեւ՝ թանկարժեք, եւ այստեղ է եղել երկաթի մշակումը, գիրը... եւ մաքսային ծառայություններն էլ են այստեղ գործել:
Եվ այս ամենը Շենգավիթում մ.թ.ա. 3.500 տարի առաջ՝ 3-րդ հազարամյակում: Իրան-իրաքյան մշակույթն ու տնտեսությունները սնվել են հայկական աղբյուրներից: «Սխալ է այն կարծիքը, թե Շենգավիթը փոքրիկ գյուղ է եղել, այն խոշոր քաղաք է եղել իր հզոր մշակույթով, ինչպիսին է Մոխրաբլուրը»,- նկատել էր Ռոտմանը:
Մեկ այլ գիտնականի՝ Գրիգոր Արեշյանի խորհրդով Հայաստան եկած Մ. Ռոտմանն իր 35 տարիների որոնման պատասխանները վերջապես գտավ Շենգավիթում: 2012թ. Շենգավիթի հուշարձանի պեղումների արդյունքները կամփոփվեն մի գրքում, որը լույս կտեսնի հայերեն եւ անգլերեն լեզունե-րով:
Երեւանի գրեթե կենտրոնում գտնվող Շենգավիթի հուշարձանն ունի մոտ 6.000-ամյա պատմություն, որը կարող է դառնալ Հայաստանի զբոսաշր-ջության մարգարիտներից մեկը: Սա պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի համոզմունքն է: Նա նշել է, որ այս տարվա պեղումները հուշարձանում սկսվել են հունիսի կեսերին եւ ավարտվել հուլիսի վերջին: 1.5 ամսվա պեղումներն ի-րականացվել են մոտ 800 քմ տարածքում, որտեղ հետաքրքիր բացահայտումներ են եղել: Հուշարձանի տարածքը հայտնի է 1930-ական թվականներից, որ-տեղ պեղումներ են արվել մինչեւ 1983թ., որից հետո հուշարձանը նորից լքվել է հնագետների կողմից: Իսկ 2000թ. վերսկսեցին հուշար-ձանի հետազոտումները: Ըստ հնէաբանների, պեղումնավայրը շատ լավ է պահպանվել: Վերջին անգամ պեղվել է 1,5 մ խորությամբ, որտեղ էլ հայտ-նաբերվել են 4 շերտ, որտեղ հնարավոր է դեռ շատ արժեքավոր իրեր պեղել: Շենգավիթի պեղումները վկայում են, որ ազգագրական պատկերը մոտ 5-6 հազ. տարի գրեթե պահպանվել է նույնությամբ: Պեղումներին մասնակցել են նաեւ տարբեր բուհերից շուրջ 70 ուսանող:
Հաստատվել է, որ Շենգավիթն ունեցել է շատ ավելի բարդ կառուցվածք, պեղումների արդյունքում հայտնաբերվել է այն ժամանակվա համար հսկայական դահլիճ, որն ունի 12-13 մ երկարություն եւ 8 մ լայնություն, հայտնաբերվել են շինարարական բարձր մակարդակ ունեցող կառույցներ՝ բաղկա-ցած հիմքից եւ հում աղյուսե պատերից, գտնվել են 2 մեծ կիսագետնափոր կարասներ, որոնք նախկինում օգտագործվել են կենցաղային նպատակներով: Նաեւ հայտնաբերվել է ավելի քան 33 հատ նետասլաք, որն էլ ապացուցում է, որ հասարակությունը եղել է բավականին զինված, ինչպես նաեւ բազմա-թիվ արվեստի գտածոներ, մեծաքանակ զարդեր:
Ըստ մասնագետների, Շենգավիթ քաղաքն ունեցել է 5.500-ից ավելի բնակչություն, ինչը վաղ բրոնզե դարի համար հավասարազոր է քաղաքային բնակչության թվաքանակին:

Աշոտ Բադալյան
Կարեն Բալյան

Երկու նյութերի նկարները տես «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում:

Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությանե ցանկը համալրվել է հայկական խաչքարերով
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիա-յի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանի ընթացքում «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկը համալրվել է 47 օբյեկտով` ներկայացված 29 պետության կողմից: Այսպիսով, ցանկում ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության 213 օբյեկտ:
Հավանության է արժանացել նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացրած («Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը. հայկական խաչքա-րեր») հայտը, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգա-յին պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաեւ ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Այսպիսով, ՅՈւՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերն ընդունում է իր մշակութային ժառանգության անբաժան մաս:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գործակալ Տիգրան Սարգսյանը գտնում է որ Հայաստանը չպետք է ունենա պետական լեզու

Ուղտը շփոթում է ուխտի հետ

Tigran Sargsyan

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է օտարալեզու դպրոցների բացման խնդրին` հայտարարելով, որ Հայաստանի համար դրանք ունեն ռազմավարական նշանակություն և օտար լեզուներ չիմանալու հետևանքով հայերը կարող են մեկուսանալ աշխարհից: Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն և ամենայն հավանականությամբ միանգամայն միտումնավոր ուղտը շփոթում է ուխտի հետ: Բանն այն է, որ օտար լեզուների իմացությունն իսկապես կարևոր, ռազմավարական իմաստով Հայաստանի և հայաստանցիների համար շատ կարևոր բան է, և այդ տեսանկյունից Տիգրան Սարգսյանն, իհարկե, իրավացի է, երբ ասում է, որ օտար լեզուներ չիմանալը կարող է Հայաստանը մեկուսացնել աշխարհից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ օտար լեզուների իմացությունը բոլորովին կապ չունի օտարալեզու դպրոցների հետ և օտար լեզվին տիրապետելու համար ամենևին էլ պարտադիր չէ բացել օտարալեզու դպրոցներ: Ահա այդ առումով, օտարալեզու դպրոցների խնդիրը կապելով օտար լեզուների տիրապետելու խնդրի հետ, իսկ դա էլ իր հերթին կապելով մեկուսացման վտանգի հետ և այդ ամենից բխեցնելով օտարալեզուների բացման ռազմավարական նշանակությունը` Տիգրան Սարգսյանը, ըստ էության, խեղաթյուրում է իրականությունը: Օտար լեզուներին տիրապետելու համար ոչ թե պետք է օտարալեզու դպրոցներ բացել, որտեղ հանրակրթական բոլոր առարկաները պետք է ուսուցանվեն օտար լեզուներով, այլ պետք է հայկական դպրոցներում պարզապես բարձրացնել օտար լեզուների դասավանդման մակարդակը, իսկ դրանից հետո էլ բարձրացնել բուհերում օտար լեզուների դասավանդման մակարդակը: Այլապես, դատելով վարչապետի տրամաբանությունից, հայերեն հանրակրթությունը խանգարում է օտար լեզուների իմացությանը: Դա, ըստ էության, անհեթեթ, զավեշտալի և, մեծ հաշվով, ազգային անվտանգությանը սպառնացող մտածողություն է: Եվ այդ իմաստով է, որ օտարալեզու դպրոցների բացումը ոչ թե ռազմավարական կարևորություն, այլ ռազմավարական վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Իսկ ռազմավարական կարևորություն այն ներկայացնում է իշխանության համար, քանի որ օտարալեզու դպրոցների բացումով իշխանությունը կարծես թե ընդամենը ավելացնում է միջազգային լեգիտիմության որոնումների իր գործիքակազմը, երբ կարող է իրականացվել դպրոց` լեգիտիմության դիմաց ծրագիրը: Իսկ թե ում հետ է Հայաստանը նմանօրինակ գործարքների գնում, նորություն չէ: Իհարկե, Ռուսաստանի, ինչի վկայությունը վերջին օրերին այդ երկրի որոշ պաշտոնյաների, մեղմ ասած, հանդուգն արտահայտություններն էին Հայաստանում ռուսաց լեզվի հանդեպ տոտալ խոնարհումների բացակայության կապակցությամբ:

www.1in.am

Wednesday, November 17, 2010

Ազատվել քաղաքական բալաստից


Ազատվել քաղաքական բալաստից

Հասկանալու համար թե ինչպիսի հիվանդությամբ է տառապում մեր քաղաքական համակարգը ու որքան խորն է ախտահարված հանրային օրգանիզմը կոռուպցիոն և այլ հիվանդություններով՝ անհրաժեշտ են լրջագույն հետազոտություններ։ Այդպիսի աշխատանքներ քաղաքականության, տնտեսության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում, անշուշտ, արվում են և բուժման ուղիներ առաջարկվում են, բայց ակնհայտ է, որ մեզանում առկա խնդիրները համալիր ուսումնասիրություններ և լուծումներ են պահանջում, որն անհնար է իրականացնել առանց մարտավարական խնդիր հանդիսացող իշխանափոխության։ Սակայն իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ ՀՀ-ում համակարգային փոփոխությունների հասնելու համար։

Իշխանափոխությունը հստակ գաղափարական հիմնավորվածություն պետք է ունենա։ Իշխանափոխության ձգտող ուժերը պետք է նախապես հայտարարեն, թե ինչն ինչով և ինչպես են փոխելու։ Իսկ երբ ասվում է, թե եկեք վատ թագավորին բարի թագավորով փոխարինենք՝ դա արդեն քաղաքական կռապաշտություն է, որը բացարձակապես կապ չունի ժողովրդավարության ու քաղաքացիական արժեքների հետ։

Հետևաբար՝ ներկա իրավիճակի փոփոխությամբ շահագրգիռ սուբյեկտները նախևառաջ պետք է հստակեցնեն գաղափարական ու ծրագրային առանցքային քայլերը, որոնք արվելու են իշխանությունը վերցնելուց հետո, ու նոր միայն դնեն անձերի կամ լիդերների հարցը։ Եթե «ի՞նչ անելը» հստակեցվի, ապա «ովքե՞ր պետք է դա անեն» հարցի պատասխանն այնքան էլ հիվանդագին դրսևորումներ չի ունենա։

Մեր պատկերացմամբ՝ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ արժեհամակարգային փոփոխությունները պետք է ներառեն հետևյալ 2 հիմնական կետերը.

  1. Նոր Սահմանադրություն, որը ՀՀ-ում կսահմանի խորհրդարանական կառավարման համակարգ։ «Մեկ մարդու» կառավարման մոդելը, որը ձևավորվեց անկախացումից հետո և իրավական տեսք ստացավ 1995-ին «ընդունված» սահմանադրությամբ՝ չի կարող երկիրը դուրս բերել անընդհատ ձգվող ճգնաժամից, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի կխորացնի բոլոր հիվանդությունները (2005-ին հիմնական օրենքում արված փոփոխությունը քայլ առաջ էր, բայց բովանդակային առումով էական տեղաշարժ չապահովեց)։ Սահմանադրական փոփոխությունները պետք է ներառեն նաև պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերի արմատապես նոր փիլիսոփայության ամրագրումը, որի դեպքում ներհամայնքային հարաբերությունները ապաբդեշխացման կենթարկվեն և տեղերում քաղաքական կյանքը մեռյալ վիճակից դուրս կգա։ Մասնավորապես՝ Երևանում պետք է անցնել քաղաքապետի ու տեղական ներկայացուցչական մարմնի ուղղակի ընտրությունների։ Այդ նույն մոդելն ի վերջո անհրաժեշտ է ներդնել նաև բոլոր մարզերում։

Վերը նշված սահմանադրական փոփոխությունները, համոզված եմ, գործուն նախադրյալներ կստեղծեն իրավական պետության ստեղծման համար։ Իհարկե ես հասկանում եմ, որ այդ ամենը մեկ օրում չի լինելու, բայց զարգացման վեկտորի ճիշտ ընտրությունը և սկզբունքային հարցերի ամրագրումը շատ կարևոր է։ Իսկ առայժմ մենք ճահճային իրականության մեջ ենք ապրում, և ելքը չի երևում, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները (և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կոչվող ճամբարներում) վաղու՜ց իրենց սպառել են և, մեծ հաշվով, ստեղծված իրավիճակն իրենց ձեռնտու է և նրանք համառորեն չեն ուզում լքել քաղաքական դաշտը։ Եվ չեն լքի այնքան ժամանակ, քանի դեռ նոր մտածողության սերունդն իր մասին չի բարձրաձայնել։

Նկատենք, որ երիտասարդ ակտիվիստների առկայությունը այս կամ այն ճամբարում դեռ չի խոսում նոր սերնդի մասին։ Շատ կարևոր է, թե հանուն ինչի են պայքարում նրանք։ Եթե պայքարում են, որպեսզի «բազեանան» և իշխանական կերակրատաշտին մոտ գալու հնարավորությունից օգտվեն, ապա դա պատեհապաշտություն է։ Եթե պայքարում են, որպեսզի իշխանական «չար» դեմքին փոխարինեն ընդդիմադիր համարվող «բարի» դեմքով ու երջանկան, ապա դա պատեհապաշտություն չես համարի, բայց վերջնարդյունքում նույն բանը կստացվի։

«Չարին» «բարով» փոխարինելու գաղափարով ապրելը միամտություն կամ ինքնախաբեություն է։ Ավելին՝ դա քաղաքական «միաբջիջ» վարքաբանության դրսևորում է։ Մենք չենք կարող այս կամ այն անձի գերին դառնալ, հետո սպասել քաղաքական մեսիայի, ով ընդամենը սովորական դեմագոգ կարող է լինել։

Որքան հիշում եմ, մեր հանրության մի մասը հավատացել էր «Ջրի մեջ մտնողը թրջվելուց չի վախենա» կամ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» խոսքերն արտասանողի «սուպերմենությանը», բայց 2008-ի մարտի 1-ին 10 զոհ եղավ, որոնց թվում, բնականաբար, «սուպերմենը» չկար։ Հարցն այն չէ, որ նա անպայման պետք է զոհվեր, որպեսզի մեզ ապացուցեր նահատակվելու իր պատրաստակամության անկեղծությունը։ Հարցն այն է, որ իշխանությունը ներկայացնող մեկ մարդու դեմ պայքարը չպիտի մղվի մեկ այլ մարդու օգնությամբ ու վերջինիս անդեմ գործիքը դառնալով։ Դա բերում է զոմբիացման, իսկ զոմբին չի կարող առաջադեմ հասարակության ու ժողովրդավարական պետության կառուցման շարժիչ լինել։ Զոմբին ընդամենը մեկ մարդուն մեկ այլ մարդով փոխարինելու գործիք է, որին դեն են նետում իշխանության գալուց անմիջապես հետո։ Ի վերջո, զոմբիական կոդով երեկվա ընդդիմադիրները շատ հանգիստ կարող են դառնալ սերժական տիրույթի ներկայացուցիչներ, ինչն արդեն իսկ նկատվում է։ Հետևաբար՝ զոմբիացած կամ վկայի կարգավիճակով «ընդդիմադիրները» որևէ օգուտ չեն կարող բերել քաղաքացիական հասարակության կայացմանը, որքան էլ որ նրանց գործողություններն առաջին հայացքից լինեն քաղաքացիական պայքարի անվան տակ։ Զոմբին, որպես կանոն, բավական ուշացած է գլխի ընկնում, որ օգտագործվել է, ինչից հետո սկսում է իբր հակազոմբիություն անել ու ընկնել մյուս ծայրահեղության գիրկը, բայց միևնույն է մնում է զոմբի, քանի դեռ անձերի մակարդակից չի եկել գաղափարական հարցերի տիրույթ։ Կան դեպքեր, երբ զոմբին այդպես էլ մնում է նույն կարգավիճակում, բայց դա արդեն մեզ չհետաքրքրող երևույթ է։ Այլ բանի վրա կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունը։

Տեսե՛ք. Սերժ Սարգսյանը միանձնյա և գիշերային որոշումների կայացման մեծ սիրահար է, բայց այդպիսին է նաև «ընդդիմադիր» Լևոն Տեր-Պետրոսյանը. որոշումների կայացման և «շեֆը միշտ ճիշտ է» կարգախոսով առաջնորդվելու առումով նույն վիճակն է նաև տերպետրոսյանական համակարգում։ ՀԱԿ-ի շարքերը և կոնգրեսի անդամ կազմակերպությունների ղեկավարների մեծ մասը հանրահավաքի ժամանակ են իմանում, թե տվյալ փուլում իրենք պայքարում են «Եղիազար Այնթապցու» հլու-հնազանդ «էջմիածնական միաբանը» դառնալու՞, թե՞ «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռգոռալու մարտավարությամբ։ Տեր-Պետրոսյանը ինչպես որոշի՝ այնպես էլ կլինի։

Եվ ուրեմն՝ ո՞րն է Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ոճերի բովանդակային տարբերությունը։ Զուտ ձևական տարբերություն նրանց միջև, իհարկե, կա։ Ցանկության դեպքում կարելի է տարբերել ու համակրել ՀՀ գործող կամ առաջին նախագահին։ Մեկին կարող է բարձրահասակ մարդը դուր գալ, մյուսին՝ ցածրահասակը։ Ճաշակին ընկեր չկա, բայց չէ՞ որ քաղաքական գիծը և համակրանքը արտաքին տվյալներով չեն որոշվում։ Քաղաքական գիծը չի որոշվում նաև լավ կամ վատ ճառելու կարողությունները գնահատելով։ Անշու՛շտ, ցանկալի է, որ քաղաքական լիդերն օժտված լինի հռետորական հատկանիշներով, բայց կարևորը ասելիքի բովանդակությունն է, և նոր միայն խոսքի վարպետությունը։ Ի դեպ, հռետորական լավ հատկանիշներ ունեին նաև ֆաշիստներն ու բոլշևիկները։ Հետո ի՞նչ։

Համակարգային փոփոխությունների առաջին կետին վերաբերող մեկնաբանություններս ավարտելով նկատեմ, որ եթե մեր հասարակությունը շարունակի քաղաքական կռապաշտությունը, ապա Սերժ Սարգսյանին կհաջողվի կյանքի կոչել իր թուրքմենբաշիական ծրագրերը։ Դրանում մեղավոր կլինենք նաև մենք, որ չկարողացանք կանխել այդ ամենը։ Այնպես որ ժամանակն է հրաժարվել մեկ մարդուն ապավինելու վարքագծից և գնալ գաղափարական քննարկումների ճանապարհով, ձևավորել հասարակական լայն կոնսոլիդացիա և անցնել գործի։

  1. Սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների ստեղծում և բիզնեսի զարգացման նախադրլաների ապահովում։ Դրան կարող է նպաստել ինչպես տնտեսական օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի փոփոխությունը, այնպես էլ հարկային համաներում իրականացնելու քաղաքական կամքը, որից հետո պետք է տնտեսական կյանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ սահմանվեն ու պաշտպանվեն։ Խոշոր, միջին ու փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ստանան զարգանալու։ Խոշոր բիզնեսը, ի համեմատ փոքրի ու միջինի, պետք է երկրի ներսում հայտնվի պրոգրեսիվ հարկման համակարգի ճնշման տակ, որպեսզի ոչ խոշորները ևս կարողանան կայանալ ու աճել, սակայն արտադրության և արտահանման պարագայում նույն խոշոր բիզնեսը առավելագույն չափով օրենսդրական աջակցություն պետք է ստանա պետությունից։ Դա պետք է արվի ոչ թե պետական ձեռնարկություններ բացելու, այլ եղածներին չխանգարելու, հարկաբյուջետային ու դրամավարկային խթանող քաղաքականություն վարելու և պետական հնարավորությունների օգտագործմամբ արտաքին շուկաներ փնտրելու միջոցով։ Հասկանալի է, որ այս պարագայում իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն, այլապես կոռուպցիայի դեմ պայքարն անհնար կլինի և տնտեսությունն էլ չի զարգանա։ Ի դեպ, խոշոր բիզնեսը, որոնց ընդունված է օլիգարխիա անվանել, մեր երկրի թշնամին չէ. դա մեկ։ Երկրորդը՝ օլիգարխները երկրի բարձրագույն իշխանավորներն են, ովքեր փորձում են թաքնվել կեղծ բարեպաշտության, աստվածավախության, ոչինչ չասող ճառերի, տերտերա-դասախոսական առոգանության ու «հայրենասիրական» պաթոսի տակ։

Եթե վերը նշված 2 կետերում նշված փոփոխությունները լինեն, ապա ամուր բազիս կստեղծվի հանրային կյանքի մյուս ոլորտներում քաղաքացիական հասարակությանը հարիր հարաբերություններ ձևավորելու համար։ Քաղաքացիական հասարակության կառուցման և մեր երկրի անվտանգության ապահովման այլ տարբերակ չի երևում։

Հասկանալի է, որ այս փոփոխություններին հնարավոր չէ միանգամից հասնել և անցումային փուլը դեռ որոշ ժամանակ կձգվի, բայց որքան շուտ գանք դրան՝ այնքան լավ։

Պարզ է, որ Նոր ուժի քաղաքական դիրքորոշումը այս շրջանակներում պետք է տեղավորվի, սակայն պարզ է նաև, որ հեշտությամբ դա չի տրվելու։ Բայց ի՞նչն է հեշտությամբ տրվում։ Առանց պայքարի՝ արդյունք չի լինում։

Արված առաջարկները Հայաստանի ապագա իշխանությունների իրականացվելիք քայլերի «ճանապարհային քարտեզը» պետք է լինի, անկախ այն բանից, թե ով կլինի այդ նոր իշխանությունը։

Սարգսյանական թիմը, բնականաբար, չի կարող և չի ցանկանա գնալ սեփական իշխանության սահմանափակման ճանապարհով։ Դա է պատճառը, որ ես նույնիսկ տեսական մակարդակով չեմ քննարկում այն տարբերակը, երբ այս իշխանությունները կգնան սահմանադրական բարեփոխումների ու բիզնես դաշտի ազատականացման ճանապարհով։

Կլանաօլիգարխիկ համակարգը փոխելու ծրագիր չունի նաև «փողոցային» ընդդիմությունը։ Նրանց ծրագրի անունը «Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ նախագահ» է, ինչը ոչնչով չի տարբերվում իշխանությունների՝ «Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահ» ծրագրից։ Ուշադիր հետևեք, թե ինչպիսի բառաֆոնդով են հանդես գալիս լևոնական ու սերժական թիմերը և ակնհայտ կդառնա նրանց նույն մեդալի տարբեր երեսներ լինելու հանգամանքը։ Եթե որևէ մեկն ինձ բովանդակային և ոճական տարբերություն ցույց կտա, ասենք, Ռազմիկ Զոհրաբյանի և տերպետրոսյանական նեղ թիմի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի պահվածքների միջև, ապա անկեղծորեն կզարմանամ։ Նրանց միակ տարբերությունն այն է, որ մի կողմն անվերապահորեն գովերգում է Սերժին, իսկ մյուսը՝ Լևոնին։ Ընդ որում, երկու ճամբարներում էլ ջանում են ցույց տալ շեֆի անսխալականությունը։ Մի խոսքով, երկուսի մոտ էլ նեխած համակարգ է, իսկ շարքերն ընդամենն օգտագործվում են՝ մեկի դեպքում ընտրակեղծիքներ անելու, մյուսի դեպքում՝ որպես գործիք ծառայելու և իշխանության գալու համար, որպեսզի հետագայում իրենք ընտրակեղծիքներ անեն և օգտվեն կոռուպցիոն լծակներից։ Նման կարծիք ձևավորվում է այն պարզ պատճառով, որ նախկինում արված սխալները ՀԱԿ վերնախավը չի ընդունում։ Ավելին՝ նրանք հայտարարում են, թե գալով իշխանության՝ վերականգնելու են սահմանադրական կարգը, այսինքն՝ վերադառնալու ենք 1995-ի կոշտ ավտորիտար սահմանադրությանը։ Եթե ՀԱԿ-ում հայտարարում են, որ իրենք քաղաքացիական հասարակություն են ուզում կառուցել, ապա ինչու ճանապարհային քարտեզ չեն ներկայացնում։ Հայաստանի ապագայի հետ կապված նրանց միակ ճանապարհային քարտեզը Տեր-Պետրոսյանի հետևյալ միտքն է, որը նա պարբերաբար հայտնում է. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Փաստորեն, քաղաքացիական հասարակության կայացմանն, ըստ Տեր-Պետրոսյանի, խանգարում են ոչ թե մեր ներքին կյանքում ձևավորված հարաբերությունները, մենաշնորհները, «բեսպրեդելը», ընտրակեղծիքները, այլ Ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը։ Իսկ կարգավորելը ՀՀ առաջին նախագահը տեսնում է փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում թողնելու, իսկ Թուրքիայի մասով էլ Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու տարբերակով։ Եթե կան մարդիկ, ովքեր կստորագրեն տերպետրոսյանական այս կոդերի տակ, ապա նրանց հետ իմաստ չունի քաղաքացիական հասարակությունից ու ժողովրդավարությունից խոսելը։ Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական խնդիրը և ներքին կյանքի ժողովրդավարությունը միմյանց հակադրողներն իրականում ամենահակաժողովրդավարական ու հակապետական ուժերն են։

1988-ի շարժման էներգետիկան, ցավոք, մսխվեց և 90-ականների սկզբում մեզանում ձևավորվեց մի համակարգ, որը ավտորիտար էր և նպաստում էր կլանային տնտեսության ձևավորմանը։ Տեր-Պետրոսյանը, որպես իշխանության գլուխ, ընտրեց այդ ճանապարհը։ 1998-ին նա հեռացվեց պաշտոնից, բայց քանի որ համակարգը չփոխվեց, դա բերեց նրան, որ քաղաքական կյանքի շարունակական դեգրադացումը ՀՀ նախագահ դարձրեց Սերժ Սարգսյանին, որը մեզանում ձևավորված փտած համակարգի քայլող մարմնավորումն է։

2008-ին, որպես հակաիշխանական ներկայացուցիչ, Տեր-Պետրոսյանը հնձեց այն ինչ ցանել էր իր իշխանության տարիներին ու հիմա մենք 1988-ից սկիզբ առած պարբերաշրջանը փակում ենք. Լևոնով սկսեցինք, Լևոնով էլ ավարտում ենք։

Այժմ թերևս շատերի համար (այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցների կամ նրան ձայն տվողների համար) ակնհայտ է, որ իշխանությունը ներկայացնող Սերժ Սարգսյանի և գործող համակարգի կնքահայր Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու նեոբոլշևիկյան մտածողությունը անախրոնիզմ են և յուրօրինակ քաղաքական բալաստ, որը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ Ուստի՝ մեր պետության ապագայով մտահոգ բոլոր ուժերի խնդիրն այդ բալաստից ազատվելն ու տնտեսաքաղաքական նոր համակարգ ստեղծելն է։

Անդրանիկ Թևանյան

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ՀՌԱԿ ատենապետ Հ.Առաքելյանի վերջին հարցազրույցը Գլենդելի 380 հեռուստակայանով:


Հարություն Առաքելյանը առաջարկում է ստեղծել Հայաստանի Ազգային Բանկ (ի տարբերություն ներկայիս օտար երկրների մասնավոր բանկերին պատկանող Հայաստանի Կենտրոնական Բանկին որը կառավարվում է ... Սիգրան Սարգսյանի կողմից):

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ՀՌԱԿ ատենապետ Հ.Առաքելյանի վերջին հարցազրույցը Գլենդելի 380 հեռուստակայանով:

Արմեն Այվազյան

«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է». Արմեն Այվազյան

«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է». Արմեն Այվազյան

Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններով լի հանրագիտարանը հրատարակած բրիտանական և ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացն իր վրա պետք է վերցնի պետությունը: Այսպես է կարծում քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, անընդունելի համարելով հայկական պետական կառույցների բռնած «չեզոք» դիրքորոշումը.

«Էտ դեպքում ինչի՞ համար է պետությունը մեր՝ հարկատուների հաշվին պահում այն բոլոր կառույցները, որոնք կոչված են զբաղվելու հենց նմանատիպ հարցերով, -ասում է նա,- չէ՞ որ սա միակ դեպքը չէ, սա երևույթ է, որի դեմ պայքարելու պատասխանատվությունն ու պարտավորությունն իրենց վրա պետք է վերցնեն պետական կառույցները` սկսած նախագահականից` վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ ու վերլուծական հիմնարկներով»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այդ հանրագիտարանների ապատեղեկատվությունը միտումնավոր բնույթ չունի, ապա այստեղ Այվազյանը երկու խնդիր է տեսնում. առաջինը, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ մեծ հակահայկական քարոզչություն է տարվում արտասահմանյան տեղեկատվական գրականության մեջ, որից և, առաջին հերթին, օգտվում է օտար ընթերցողը, երկրորդը` տեղյակ են, սակայն չեն ցանկանում դիրքորոշում բռնել, դեմ դուրս գալ «հզոր ուժերի» դեմ և գլխացավանքի մեջ ընկնել:

«Բնականաբար, ավելի հեշտ է հարմարվողական դիրքորոշում բռնելը, – ասում է Այվազյանը, – սակայն այդ հարմարվողականությունը կործանարար է ազգի և պետության համար»:

Քաղաքագետը, ողջունելով բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ պայքար ծավալելու հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ ընդգծում է, որ լուրջ արդյունքի հասնելու համար պետք է հասկանալ իրավիճակը, ռազմավարություն մշակել, ձեռք բերել դաշնակիցներ և ամենակարևորը` չընկճվել, քանի որ պայքարը կարող է երկարատև լինել:

«Դուք տեսել եք դաշտում կանգնած թշնամու ընդամենը մի ջոկատ, – ասում է նա, – սակայն պետք է ամբողջը տեսնել, քանի որ դրա հետևում էլի՛ թշնամու ջոկատներ ու բերդեր կան, դրանք կան նաև մեր թիկունքում»:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով օտարերկրյա փորձն ու հայկական գործելաոճը` նա եկել է այն ցավալի եզրակացության, որ միջազգային ասպարեզում պատմական ճշմարտությունը պաշտպանելու առումով Հայաստանն ավելի քան անպատրաստակամ է.

«Դա վկայում է մեզանում պետական մտածողության, ազգային արժանապատվության, հետևաբար նաև դիմադրողականության խիստ ցածր մակարդակի մասին»,-նշում է նա:

Այվազյանը բերում է բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են արձագանքել և ինչպես են լուծել նմանատիպ հարցերը այլ պետությունների իշխանությունները: Այսպես, 2009 թ. մայիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի հրամանագրով ստեղծվեց «Ռուսաստանի շահերը վնասող պատմության կեղծարարության փորձերի դեմ ուղղված ՌԴ նախագահին կից հանձնաժողով», որի կազմում ընդգրկվեցին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, փոխարտգործնախարարը, կրթության և գիտության փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Այդ հանձնաժողովն արդեն իսկ ծավալուն աշխատանք է իրականացրել։

Եվս մեկ օրինակ մանրամասն ներկայացված է Այվազյանի դեռևս 2005 թ. հրապարակված «Հայագիտության զարգացման ռազմավարությունը» ուսումնասիրությունում (ի դեպ, «Նորավանք» հիմնադրամի սահմանափակ տպաքանակով հրատարակած այդ գիրքը անմիջապես փոխանցվել է նաև ՀՀ վարչապետին, համապատասխան խորհրդարանական հանձնաժողովներին և պետական կառույցներին)։ 2004 թվականի հոկտեմբերին լույս տեսած ամերիկյան Ազգային աշխարհագրական ընկերակցության` «National Geographic Society»-ի «Աշխարհի ատլասի» ութերորդ հրատարակության մեջ Պարսից ծոցը, բացի իր այդ հայտնի անվանումից, նշված է եղել մեկ այլ անվանմամբ ևս` Արաբական ծոց:

Թեև վերջին անվանումը գրված է եղել փակագծերում, Իրանն այդ քայլը համարել է քաղաքական ոտնձգություն և, ի պատասխան, արգելել Իրանում այդ ընկերակցության բոլոր հրապարակումների վաճառքը:

Բացի այդ, Իրանի Մշակույթի և իսլամական ուսմունքի նախարարությունը պահանջել էր, որպեսզի ուղղվի նաև մի ծանոթագրություն, ըստ որի Պարսից ծոցի մի քանի կղզիներ համարվում են Իրանի կողմից «գրավված»: Ինչպես հայտարարել է վերոհիշյալ նախարարության պաշտոնյան. «Քանի դեռ «Natioanal Geographic»-ը չի ուղղել իր ատլասում Պարսից ծոցի կողքին` փակագծերում Արաբական ծոցի գործածումը, Իրանում արգելված են և՛ նրա հրապարակումները, և՛ նրա ժուռնալիստների գործունեությունը»:

Իրանի կառավարության հաջորդ քայլը եղել է այն, որ շատ արագ` ընդամենը չորս շաբաթվա ընթացքում, ի մի են բերվել և դեկտեմբերի 19-ին առանձին ժողովածուով հրապարակվել այդ տարածաշրջանի պատմական քարտեզները, որոնցում Պարսից ծոցն արձանագրված է իր միակ անվանմամբ:

Կազմակերպվել է նաև հին և միջնադարյան այդ քարտեզների հատուկ ցուցահանդես, որի բացումը կատարել է Իրանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ Պարսից ծոցի անունը չի կարելի փոխել և որ Արաբական ծոց այն սկսել են կոչել միայն 1950-ական թթ. պանարաբիստները` Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը, ապա Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը:

Ասոշեյթիդ Փրեսի թղթակիցը գրել է. «Իրանը «Արաբական ծոց» անվանման գործածումն իր ինքնիշխանության ոտնահարում է համարում»:

Պետական հզոր հովանավորության շնորհիվ իրանցի պատմաբաններն ու քաղաքագետները հզոր շարժում են ծավալել` ի պաշտպանություն Պարսից ծոցի պատմականորեն միակ ճիշտ անվանման, իրանցի երիտասարդները զորավիգ են եղել նրանց` համացանցի միջոցով ստորագրահավաք կազմակերպելով:

Սկզբում «National Geographic»-ը փորձել է պաշտպանել Արաբական ծոց եզրի գործածումը` հայտարարելով, թե «այդպիսով փորձում է դյուրին դարձնել այդ տեղի հայտնաբերումն ընթերցողների համար, որոնք այն փնտրում են Արաբական ծոց անվան տակ»: Սակայն արդեն հոկտեմբերի ութին իր վեբ-կայքում հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որում արդեն դիվանագիտական լեզվով խոսել է հնարավոր շտկման մասին:

Քիչ անց` դեկտեմբերի 30-ին, դարձյալ իր վեբ-կայքում «National Geographic»-ն ուղղել է ինքն իրեն` իր «Աշխարհի ատլասի» վրայից ջնջելով Արաբական ծոց անվանումը: Նույն քարտեզի վրայից ջնջվել է նաև վերոհիշյալ կղզիների` իրանական օկուպացիայի տակ լինելու ծանոթագրությունը: Իրանի արտգործնախարարն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս նահանջը հաղթանակ է յուրաքանչյուր իրանցու համար»:

Ցավոք, մենք այդպիսի հաղթանակներ առայժմ չենք գրանցել:

Ինչպես նշում է Այվազյանը, հայության ոչ պետական, ոչ քաղաքական, ոչ էլ գիտական կառույցները բողոքի նմանատիպ որևէ փորձ դեռևս չեն արել ընդդեմ այն բացահայտ ոտնձգությունների, որոնց ենթարկվել և ենթարկվում են հայոց պատմությունն ու մշակույթը, պատմական աշխարհագրությունն ու ժողովրդագրությունը, ազգային խորհրդանիշ դարձած գործիչներն ու ստեղծագործությունները:

«Հիշատակենք թեկուզ միայն այն, որ արևմտյան արևելագիտության մեջ Արևմտյան Հայաստանն արդեն վաղուց փոխարինվել է «արևելյան Անատոլիա» եզրով: Ավելին, Արևմտյան Հայաստանը դուրս է մղվել միջազգային հանրագիտարանային բազմաթիվ հրատարակություններից, գրքերից ու հոդվածներից: Եվ արդեն սփյուռքահայ մի շարք հեղինակներ իրենք են գործածում արևելյան Անատոլիա հնարովի բառեզրը` Հայաստան, Արևմտյան Հայաստան և Հայկական լեռնաշխարհ եզրերի փոխարեն», – ասում է քաղաքագետը:

www.ankakh.com


Monday, November 15, 2010

www.hayazgaynakan.do.am

Լավ ելույթ էր ... միակ աբսուրդ միտքը այն էր որ երկրի գլխավոր հրամանատարը ասում է որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի իսկ մենք պատրաստվում ենք խաղաղության:





ՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ

Սերժ Սարգսյանի ելույթը զորավարժություններից հետո

Այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետև հարևան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Իրենց բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ:

Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն: Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը: Մենք հրապարակավ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը:

Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի, պարոնա՛յք զինվորներ և սպաներ, դուք մշտապես պետք է կարողանաք ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ, ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա: Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատարելագործի իր հմտությունները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք:

Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի՛ զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը:

Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում և իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեզ դաստիարակողներին, այստեղ ուղարկողներին, և փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը:

Sunday, November 14, 2010

Ռուսաստանի ապագա քարտեզը

Ծիծաղում է նա ով վերջում է ծիծաղում

Ռուսական բարձր մշակույթ :)))))))

Ռուսների պատկերը ... թումբանը ուզում է քաշել գլուխը ... Մեր օկուպացիոն իշխանություններն էլ նման կենդանիների առջև են խոնարհվում ... Ամոթ է ամոթ ...

«Կակոյ նի բուդ» ռուս եկել է մեզ ասում է թե մենք մեր տանը ինչ լեզվով խոսենք ... Ամոթ է ամոթ

Լացկան բոլշևիկը մեզ խառնում է վայրի արջի ցեղերին

Լացկան բոլշևիկը մեզ խառնում է վայրի արջի ցեղերին

Նիկոլայ Ռիժկովը միակ օտարազգին է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման: Մի կողմ թողնենք այնպիսի «մանր» խնդիր, ինչպիսին Հայաստանի բարձրագույն կոչման սահմանումն է` «համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար», մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ միայն տասնհինգ մարդու է այդպիսի պատիվ շնորհվել, ու դրանց մեջ է մեր ռուս բարեկամը: Կարելի էր բնավ չշոշափել հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, եթե իհարկե, «ազգային հերոսը» չորոշեր, որ պետք է անդրադառնա ներհայաստանյան այնպիսի «նուրբ» խնդրի, ինչպիսին մայրենի լեզուն է: Ի դեպ, դրանով խախտելով հյուրընկալվելու բոլոր հնարավոր սահմանները:Բայց «Հայաստանի ազգային հերոսը» որոշել է, որ առանց իր «հերոսական» խոսքի Հայաստան կոչվող տան բնակիչներս չենք կարողանում կողմնորոշվել, թե որ լեզուն պետք է լինի պետական, կամ հանրակրթությունն ինչ լեզվով պետք է իրագործվի: Դե, կա հին-խորհրդային «ակնարկների» ավանդույթը. Մոսկվայի կենտրոնից մարդ է եկել, պետք է ոչ միայն աչքերը գետնին խոնարհած լսել ու համեստորեն ժպտալ, այլև ուշադիր լինել դիմախաղի և հնչերանգի հանդեպ: Հանկարծ ու այնպես չստացվի, որ մի բան վրիպի «հերոսի» ասածներից: Իսկ Մոսկվայում մի քիչ ջղայնացել էին, որ իշխանությունը չի կարողանում կատարել իջեցված հրահանգը` ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ, ավելին` ինչ-որ պաշտոնյաներ, չդիմանալով ճնշումներին, խուսանավում են մայրենի լեզվի դեմ գնալուց և ինքնագլուխ խոստումներ են տալիս: Որպեսզի պատրանքներ չլինեն, գալիս է նա` «ազգային հերոսը», դռնփակ նիստ է հրավիրում, ակաս-պակաս խոսողների աչքերի մեջ նայում և վերջնականապես` հատուկ ռուսերենին վատ տիրապետողների համար շարադրում-վերաշարադրում խնդիրը` պետք է ու վերջ: Միջիշխանական հարաբերություններ են, չար լեզուներն ասում են` սուվերեն-վասալայինին շատ նման, դռնփակ նիստից հետո ո՞վ էր ինչ իմանալու: Բայց նա, ով հպարտաբար իր կրծքի ձախ կողմում կրում է (՞) Հայրենիքի շքանշանը, դուրս է գալիս նիստից ու ասում` մենք այնտեղ` Մոսկվայում վատ-վատ բաներ ենք լսում ձեր մասին: Լսում ենք, որ ուրախությամբ չեք ուզում ռուսերենը պետականացնել: Ինչ-որ հասարակական քննարկումներ եք անում, թե ձեզ ինչ լեզու է պետք, ինչպես է պետք այն օգտագործել: Իսկ մենք դժգոհ ենք ռուսերենի ձեր իմացությունից: Շատ դժգոհ ենք: Մի՛ մոռացեք, որ ինչքան այստեղ դուք եք, այնքան էլ մեզ մոտ կաք, ու «պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում ու ապրում է Ռուսաստանում»: Գուցե հարց առաջանա, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանում ապրող հայերի քանակը Հայաստանի պետական լեզվի հետ: Գուցե: Բայց այդ հարցը չառաջացավ Ռիժկովի «պաշտոնակից» Արամ Սաֆարյանի մտքում: Ավելին` մեծությամբ ու ախորժակով երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը միայն ոգևորվեց այդ մտքից` երևի ենթադրելով, որ իր գլուխը կշոյեն արագ ու անմռունչ համաձայնելու համար:
Մինչ այժմ շատ էր խոսվել հայ-ռուսական մշակութային-պատմական-կոլտնտեսական դարավոր կապերի մասին, բայց դեռևս ոչ մի ռուս ուղղակի շանտաժ չէր արել` սպառնալով Ռուսաստանում ապրող հայերով: Օ, կներեք, Ռիժկովը հասարակ ռուս չէ, նա գրեթե հայ է, «ազգային հերոս», և սա էլ նրա հերթական «համազգային նշանակության ծառայությունն» է, ինչի համար արժե նրան հինգ հատ էլ Հայրենիքի շքանշան տալ, ու դրանից Հայաստանը միայն կշահի, որովհետև ակնհայտ է, որ նման նահանջներից հետո Հայաստանից միայն շքանշաններն են մնալու. «Որ պայծառ մնա հուշս քո սրտում»:

Գևորգ Էմին-Տերյան

www.1in.am

Saturday, November 13, 2010

http://talinci.livejournal.com


Ստեղ էլի մի կերպ կարելի է հասկանալ մարդկանց բթանալը, բա Արցախում, որտեղ պատերազմը շնչներին է նստած, մարմնի որ հատվածով են մտածում, որ թույլատրում են նման բաներ: Էն էլ սահմանամերձ շրջանում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր «Կինոերկխոսություն ֆիլմերի միջոցով» ծրագրի շրջանակներում Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի դպրոցում ցուցադրեց հայ-ադրբեջանական համատեղ արտադրության «Իմ թշնամին, իմ ընկերը» եւ «Էգո ոճով» ֆիլմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մամուլի ակումբից, ֆիլմի դիտմանը մասնակցել են ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլեւ բոլոր ցանկացողները:

«Կինոերկխոսություն ֆիլմերի միջոցով» ծրագիրը մեկնարկել է 2006թ.- ին: Ծրագրին մասնակցում են «Ինտերնյուս»-ի հայաստանյան եւ ադրբեջանական գրասենյակները: «Արցախի մեկ տասնյակ բնակավայրերում արդեն ցուցադրել ենք ֆիլմերը: Մենք աշխատում ենք դրանք ցուցադրել ոչ միայն Արցախի շրջկենտրոններում, այլեւ մեծ ու փոքր գյուղերում»,- նշեցին ցուցադրության կազմակերպիչները: