Friday, January 18, 2013

Ստեփան Քիրեմիջյանը՝ դիմակազերծված

Vign_huda
http://www.haykjanner.org/%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A8.ws



Ստեփան Քիրեմիջյանը՝  դիմակազերծված


Երբ մի ժողովրդի մեջ՝ ինչպես մեզանում, որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբություն, և՛ սկզբունք, և՛ Հայրենիք՝ առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ... դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած՝ իր խոսքի հետ: Այդպիսին է, չնչին բացառությամբ, գաղութահայ խոսքն այսօր:
Էլ ոչի՛նչ է մնացել մեր գռեհկացած իրականության մեջ, որ հայհոյված չլիներ: 


Ավելի քան յոթ տասնամյակ առաջ գրված այս տողերը գուցե երբեք այնքան արդիական հնչեղություն չեն ունեցել, որքան մեր օրերում: Օտարության մեջ դեգերող հայության միտքն ու հոգին բարձրացնելու, Հայրենատիրության ու Ազգայինի գաղափարները մեր նորահաս սերնդի մեջ տարփողելու, մի խոսքով՝ վերահաս, օր-օրի ահագնացող ձուլման և անէացման վտանգից նրան պատսպարելու և այլասերման դիմացն առնելու փոխարեն (ինչն էլ միակ կոչումն ու իմաստն է սփյուռքահայ զանգվածային լրատվական միջոցների), տեսնում ենք բոլորովին այլ պատկեր: Ավանդական կուսակցություն-կազմակերպությունների հակամարտությունն այսօր չարիքի մեկ կողմն է միայն: Լրատվության և քարոզչության օր-օրի աճող տարատեսակ միջոցները միայն անորոշություն, ցրվածություն ու պառակտում են բերում գաղթաշխարհի՝ առանց այն էլ գաղափարական սով ապրող հայությանը: Դրան զուգահեռ, կասկածելի աղբյուրներից սնվող և անհայտ նպատակներ հետապնդող նորօրյա «հեղափոխականներ»՝ կրոնական, սեռային, քաղաքական ու այլ ավերածություններ սերմանող կեղծիքներով զինավառ:
Հաճախ են դեպքերը, երբ դեռ երեկ, Ազգային դրոշի շուրջ հայությանն համախմբողի համարում ունեցող, սփյուռքահայ երիտասարդ սերնդին Հայրենիքի և հայրենատիրության գաղափարներով պարբերաբար սնուցող կազմակերպությունները՝ առաջին հայացքից անհասկանալի, բոլորովին կտրուկ կերպով անցում են կատարում դեպի հակառակ ճակատ՝ այսինքն, ոչ միայն հրաժարվում են տարիներ շարունակ որդեգրած իրենց մարտավարությունից, այլ բացահայտ լկտիությամբ սկսում հայհոյել ու պղծել արժեքներ, որոնք չեն պղծվում և ոչ մի ինքնահարգ ազգի մոտ: Արդյունքում, տուժվում է միայն բազմահազարանոց այն լսարանը, որ հեռու Հայրենիքից, օտար ափերում այլասերման վտանգն աչքերի առջև, համակերպվել է արդեն՝ միևնույն շուրթերից միաժամանակ և՛ վեհացնող, և՛ սրբապղծության մղող խոսքեր լսելուն: Արդյունքում, կեղծիքն ու տարակուսանքն են թագավորում մի տեղ, ուր առանց այն էլ՝ «ապառաժ ժայռի» վրա չէ հիմնված հայության տունը:
Մեր ազգային արժեքների ու սրբությունների դեմ կատաղի հարձակումների ականատես ենք եղել բոլոր ժամանակներում: Եվ բնական է, որ այդ հարձակումների հիմնական նշանակետը միշտ էլ հանդիսացել են Հայ ազգայնական գաղափարաբանությունն ու դրա կրողները: Խոսքը տեսական բնույթի վեճերն ու բանակռիվները չեն, այլ ավելի տխուր մի երևույթ, երբ այս կամ այն գաղափարախոսությունը սևացնելու համար, համաշխարհային քարոզչական պրակտիկային հայտնի ամենանողկալի մեթոդներով փորձ է արվում արատավորել այն ամենն, ինչ կապված է դրա հետ՝ ընդ որում, ամենևին էլ պարտադիր չէ, որ սևացնողի շուրթերից հնչի ճշմարտությունը. վստահ տարիների ընթացքում ձեռք բերած՝ «ուղղամիտ մարդու» իր համբավին, նա այլևս չի խորշում ամենազազրելի ստից անգամ՝ միայն թե, իր բաժին մուրը կարողանա քսել իրեն ատելի արժեքների վրա:

***
Նախքան հրապարակմանս բուն բովանդակությանն անցնելը, հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ դրա նախապատմությանը: Վերջին մեկ ամսվա ընթացքում, շատերին ծանոթ «Լույսաշխարհ»-ի շուրջ ծավալվող հայտնի իրադարձությունները՝ կապված ամեն կարգի «ազատամիտ» սեռագարների միջոցով եթերն աղտոտելու՝ Ստեփան Քիրեմիջյանի անհասկանալի որոշման հետ, ինձ և մի քանի ընկերներիս դրդեցին հրապարակային բացատրություն պահանջել Քիրեմիջյանից: Ներկայացնելով մեր դիրքորոշումը՝ հայտարարեցինք, որ անթույլատրելի ենք համարում նրա որդեգրած նոր ուղղությունը: Ի պատասխան դրա, դեկտեմբերի 30-ին Ստեփան Քիրեմիջյանը զանգահարում է ինձ՝ առաջարկելով հաղորդում տալ Տիգրան Սարգսյանի և Լիա Ավետիսյանի մասնակցությամբ: Հաղորդման թեման պետք է լիներ «Հայոց բանակում տիրող խայտառակ բարքերն ու դրա հոգեբանական դրդապատճառները»:Քիրեմիջյանին պատասխանեցի. «սպանության կամ որևէ այլ դեպք օգտագործելով՝ մեր նվիրական արժեքների վրա օրնիբուն աղբ թափելը համազոր է հոգևոր գերեզմանափորության: Իսկ նման գործում, նա կարող է օգտվել Վահե Ավետյանի ու Ստեփան Խաչատրյանի ծառայություններից »: Լսելով հայտարարությունս այն մասին, որ մինչև չփոխի իր որդեգրած գիծը՝ ես չեմ պատրաստվում իր հետ համագործակցել, և որ ինձ համար անպատվաբեր եմ համարում՝ Խոջալուի համար թուրք-ազերիներից ներում խնդրող վահեավետյանների, կամ «վտարանդի գրողի» սքեմի տակ կրոնական կասկածելի հեղափոխության կոչեր անող արմենմելիքյանների ու սեռական սանձարձակություն, հայաստանատյացություն սերմանող ստեփանխաչատրյանների հետ միասին գտնվել նույն ամբիոնում, մեր «լույսաշխարհիկ» Ստեփան Քիրեմիջյանն այնուամենայնիվ, առանց զգուշացնելու միացնում է ձայնագրությունը: Նկատելով դա, ես իսկույն դուրս եմ գալիս եթերից: Քիրեմիջյանն, իհարկե, նման բան չէր սպասում և հաղորդումը սկսեց խիստ մռայլ տրամադրությամբ: Եվ ահա, ի սկզբանե՝ Հայոց բանակը փնովելու տրամադրությամբ եթեր դուրս եկած անսկզբունք ու էմոցիոնալ Քիրեմիջյանը, բոլորի, ինչպես նաեւ իր համար անսպասելի կերպով, անցում է կատարում մի նոր թեմայի՝ «հայ ազգայնականությունն ու նրա ահավոր հետևանքները» ենթատեքստով: Օգտվելով հաղորդման մասնակիցների՝ որոշ խնդիրների հետ կապված անտեղյակությունից, միաժամանակ, ցուցաբերելով դեմագոգիկ քարոզչության՝ միայն իրեն հատուկ որոշ նրբություններ, Քիրեմիջյանը մտնում է իր տարերքի մեջ: Կհամոզվեք դրանում՝ դիտելով հաղորդումը, որը ձեզ եմ ներկայացնում երկու մասով.

https://www.youtube.com/watch?v=YbtscOwEAX4 
https://www.youtube.com/watch?v=MzCENGU0T0s

Հաղորդմանը ներկա չգտնվելուս պատճառով, բնականաբար, ստիպված եմ հիմա գրավոր կերպով անդրադառնալ քիրեմիջյանական մի շարք «մարգարիտների»՝ հատկապես մի քանի պատճառներով: Նախ, բանախոսներից ոչ ոք չկարողացավ կամ չփորձեց լուրջ, ծանրակշիռ հակահարված տալ սրբապղծության ամեն չափ ու սահման անցած մեր «իմաստասերին»: Երկրորդ. հաղորդումը համացանցում տեղադրելուց հետո՝ մինչ օրս, որևէ արձագանք չառաջացրեց «Լույսաշխարհ»-ի բազմահազարանոց լսարանի շարքերում: Թեպետ, չեմ բացառում, որ Քիրեմիջյանը պարզապես չի հրապարակում քննադատությունները: Եվ որ ամենակարևորն է. վերջին տարիների ընթացքում ազգայնական գաղափարներին համակիր, ազգային արժեքները տարփողող բազմաթիվ հայորդիների համար «Լույսաշխարհ»-ը հանդիսացել է այդ ազգայինի օջախներից մեկը, և հիմա հարկ է, որ դիտելով Քիրեմիջյանի «դարակազմիկ» տեսագրությունը՝ գոնե իրենց համար պարզեն, որ «Լույսաշխարհ»-ն՝ իր հաղորդավարի կտրուկ վայրէջքով ու կասկածելի ելևէջներով, այլևս եթերն ու մամուլը լցրած ապազգային աղբի մի մասնիկն է, գուցե՝ առավել վտանգավոր, քանզի իր կասկածելի նպատակներին հասնելու համար երբեմն-երբեմն փորձելու է օգտվել «ազգայինի» դիմակից: Համեմատելով տեսագրված այս անհեթեթությունը՝ տարեսկզբին «Լույսաշխարհ»-ում տեղադրված խայտառակ հաղորդման բովանդակության հետ և տեսնելով դրանց ու Ստեփան Քիրեմիջյանի նախքին գործունեության մեջ էական որոշ տարբերություններ՝ կհամոզվեք, որ որակումներիս մեջ չեմ չափազանցնում:Այո՛, սա Քերեմիջյանն է` ամենայն ինչ անձնավորող, հիվանդագին ինքնասիրությամբ բարդույթավորված ու անսկզբունք, պահի տակ 180 աստիճան փոփոխական ու վտանգավոր : Ծերունական մառազմով տառապող այս սկլեռոզ-պապիկը, իսկապես ընդգծված անհատականություն է, որին նույնիսկ մի ժամանակ ես սիրում ու հարգում էի: Բայց, ի վերջո, էությունն ամեն դեպքում ինքն իրեն բացահայտում է: Ոմանք ասում են (այսօր նրա ամենօրյա դարձած հեռուստահյուրերը), որ Ստեփան Քիրեմիջյանն ամենաէժանն է, մի 200-300 դոլլարով եւ հարգանքի տուրք մատուցելով, նրան կարելի է ցանկացած կողմ քաշել ու օգտագործել: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ չգիտեմ: Բայց որ ծերուկն անսկզբունք թռչկոտող է, տառապում է ծերունական մառազմով և ներկայումս իրեն շրջապատել է շողոքորթ, սրբապիղծ ու ետևից վայրահաչող նման տականքներով՝ դրան հավատում եմ, դա փաստ է:
Ինչևէ, անցնենք Ստեփան Քիրեմիջյանի կողմից հնչեցված հայտարարությունների բուն իմաստին :

*** 

Իր ծիրանին ծախու հանած արքա՜ն, իր սուրը սակարկող զորավա՜րը, իր դրոշա՜կը պատռող զինվորը՝ հավասարապես զզվելի են բոլո՛րն էլ:
Անդրոշակ՝ անցեղ, անպատիվ, անհայրենի՛ք: Անդրոշակ՝ անսիրտ, անսուրբ, անհոգի՛: Անդրոշակ՝ անարի, աներկինք, անդե՛մ: 

Նախ, ազգայնականությունը՝ ողջամտությանն հակադրելու համառ ու պարբերաբար կրկնվող փորձը, որ ձգվում է հաղորդման ողջ ընթացքում:
-«Մեզ հարկավոր են ողջամիտներ, այլ՝ ո՛չ ազգայնականներ, քանի որ ազգայնականությունը կկործանի՛ Հայաստանը»,- ահա՛ Քիրեմիջյանի տրամաբանությունը: Այս հնարքը բազմիցս կրկնվում է նրա սիրասուն ընկերոջ՝ մինչև վերջին դեպքերը «Լույսաշխարհ»-ի եթերից չիջնող սեռագար ծերուկ Ստեփան Խաչատրյանի կողմից, որն իր անբարո էության ողջ մաղձը սովորել է թափել այն ամենի վրա, ինչ հայկական է և պատվավոր:
Եվ այսպես, ի՞նչ է պատգամում իր հետևորդներին հայ ազգայնական գաղափարաբանությունը՝ ընդամենը հետևյալը. ճանաչիր ինքդ քեզ, հավատա քո ուժերին, կարողացիր օգտվել քո էության զորութենականությունից, եղիր ինքնահարգ ու ձգտիր հավերժացնել քո Տեսակը՝ բնորեն ամբողջական քո Հայրենիքում: Եթե այս ամենի մեջ որևէ մեկը տեսնում է ողջամտությանն ու առողջ բանականությանը հակառակ մի բան, ապա դա իր մասնավոր՝ սեփական մառազմատիկ ուղեղի խնդիրն է: Մինչև այսօր մեզ հասած դժբախտությունների գլխավոր պատճառը հանդիսացել է այն, որ չենք կարողացել օգտվել մեր էության, մեր ցեղային արժեքների ու որակների կարողականությունից: Եվ ասել, թե ազգայնականությունը կկործանի Հայաստանը՝ ասել է, թե միտումնավոր կերպով խեղաթյուրված ներկայացնել մեր տխուր վիճակի բուն պատճառը: Մի՞թե նողկալի չէ, երբ հայանուն մի այր, իր դիմաց նստած հայուհիներին փորձում է համոզել, թե ազատություն և անկախություն տենչալը, հպարտ ապրելու հրամայականը ողջամտություն չէ: «-Ապրիր թեկուզ բանտում, բայց հասիր քո նպատակին»: Ասել է, թե սողա, ստրկացիր, քծնիր ու խաբիր, միայն թե՝ գոյատևիր, միայն թե՝ մի՛ վտանգիր ստամոքսդ լցնելու հեռանկարը:
Հարց է ծագում. այդպես սողալով ու ստորանալով գոյատևման արդյունքում՝ ի՞նչ տեսքով ես հասնելու քո նպատակին, եթե իհարկե, լափելուց բացի, ունե՛ս որևէ այլ նպատակ. իբրև Հա՞յ, թե՞ իբրև ստրկահոգի մի հրեշ, որն առանց ամաչելու իր ստրկությունից, ոսկե ձեռնաշղթաներ է առաջարկում իր իսկ ազգակիցներին:
Դասական դեմագոգիայի վառ օրինակ է ազգայնական գաղափարաբանությունը համառորեն հանրապետական կուսակցությունով պայմանավորելն ու ազգայնականության պաշտպանության օգտին խոսել ցանկացողների երկչոտ փորձերին ի պատասխան՝ հայտարարելը. «-գնա միացիր հանրապետականներին»: Հենց այս համատեքստում էլ, «մի որևէ ծրագիր ասեք, լիդերի անուն տվեք, ինչի՞ շուրջ եք համախմբվելու» և նմանատիպ բոլշևիկյան պլակատային լոզունգ-դիմումներով, օգտվելով ընդդիմանալու փորձ անողների կցկտուր-անպատրաստ հակադարձումներից, հայտարարում է. «դատարկ եք, ողջամիտ չեք, ոչինչ չունեք»: Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը, դրանից բխող ծրագրի ու մարտավարության որդեգրումն ու կենսագործումը, ինչ խոսք, հրատապ և անհրաժեշտ պայման է ցանկացած առողջ պետության համար: Դրան էլ հենց ձգտում է հայ ազգայնականը: Քիրեմիջյանին չէ, որ պետք է սովորեցնել, թե մի գիշերում չեն գրվում դոկտրինաներն ու գաղափարախոսությունները, թե նոր բան ստեղծելու խնդիր չունի հայ ազգայնականը. պարզապես հարկավոր է վերծանել, բյուրեղացնել ու համակարգել այն, ինչ ունեցել ենք հազարամյակներ շարունակ: Ազգային գաղափարախոսության ու ծրագրային հարցերի հետ կապված, վերջին տարինեի հրապարակումներից՝ Քիրեմիջյանին հիշեցնեմ ընդամենը երեք գործ. «Ազգային գաղափարախոսության դրույթները»՝ գրված Մուշեղ Լալայանի կողմից, Արթուր Արմինի «Ինչպիսի Հայրենիք կունենանք վաղը» և «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» աշխատությունները: Առաջինում առաջ են քաշված այն հիմնական արժեքները, որոնց շուրջ պետք է վերահառնի մեր ազգային հայեցակարգը, երկրորդը կոնկրետ ծրագիր է՝ նախատեսված ազգային պետության համար, երրորդը` ազգայնականության փիլիսոփայական հենքն է: Այս գործերը դրվել են նաև «Լույսաշխարհ»-ում, այլ բան է, որ Քիրեմիջյանը «չի ունեցել» կարդալու ժամանակ: Իսկ այն հարցին, թե «ինչի՞ շուրջ պետք է համախմբել մարդկանց»՝ պատասխանեմ. հայ ազգայնականը նոր չէ, որ տվել է աներկբա պատասխան՝ Ազգի և Հայրենիքի հավիտենարժեք գաղափարների. արժեքներ, որոնց հարատևման նպատակն է հետապնդում ցանկացած ազգային պետություն: Քիրեմիջյանը դժվար թե հասկանա, բայց ամեն դեպքում հարկ է նրան ասել, որ կուսակցական պլենումների որոշումներով չեն ծնվում առաջնորդները, այլ առաջ են գալիս հաճախ այն պայմաններում, երբ ապազգային տականքն, օրինակ, արդեն ոտնատակ է անում ամեն մի արժեք:
Եվ հետո, մեր ազատագրական պայքարի մարտիկների գործը քամահրելու, նրանց թափած արյան գինն արժեզրկելու բոլոր փորձերը, որ հետևողականորեն արվում է Քիրեմիջյանի վերջին քարոզների մեջ, որն իր արտահայտությունն է գտել նաև այս տխրահռչակ հաղորդման մեջ՝ ունի իր հոգեբանական պատճառը: Արցախյան պատերազմի տարիներին, ուժերի ծաղկման շրջանում գտնվող հայաստանաբնակ հայ մարդը չի հետևել իր արյունակիցների օրինակին, մտքո՛վն անգամ չի անցկացրել իրեն վտանգի տակ դնել՝ հանուն «վերացական ինչ-որ արժեքների», և իբրև պարտիական դեգեներատի ցայտուն տիպար՝ շարունակել է այդ տարիների՛ն անգամ հետևել սեփական որովայնը պարարտացնելու խիստ ռեալիստական ծրագրին: Եվ հիմա, տարիներ անց, ստորացնող գիտակցությունը այն բանի, որ եղել են և կան էակներ, որոնց համար աղբանոցները լցնելու մեջ չէ գերագույն երջանկությունը, ստիպում է նրան փնովել ու սևացնել այն ամենը, ինչ ոգեղեն է, ո՛չ նյութապաշտական, «ո՛չ ռեալիստական» և «անողջամիտ»:

***
 
Ե՛ս էլ աքացի տվի նրան՝ առյուծին: Թող ավանակի սմբակի ու՛ժն էլ զգա: 

Որևէ գաղափարախոսություն արժեզրկելու ամենափորձված միջոցներից մեկն էլ՝ այդ գաղափարախոսության տեսաբանների, դրա նվիրյալների ու մարգարեների փնովումն է: Այդպես է եղել բոլոր ժամանակներում: Բացառություն չէ նաև բոլշևիկյան ագիտացիայի բոլոր ստոր հնարքներին քաջատեղյակ Քիրեմիջյանը, որն այս անգամ, սակայն, գերազանցեց հայ ազգայնական գաղափարաբանության դեմ մինչ օրս հանդես եկած բոլոր գրչակներին ու հռետորներին: Բանն այն է, որ մինչ օրս փորձեր արվե՛լ են՝ տեսական բանավեճերի կամ «պատմական հիմնավորումների» միջոցով նսեմացնել Գարեգին Նժդեհի գործունեության՝ ռազմական, թե գաղափարական, բուն արժեքը: Քիրեմիջյանը, սակայն, առաջինն է, ով առանց երկմտելու՝ անցավ հայհոյախոսությանն ու զրպարտանքին: Ասված է.«սպասավորի համար չկա՛ն հերոսներ- սևացրու և անցիր»: Դա ասված է հատուկ Քիրեմիջյանի և իր նմանների համար: Սևացրո՛ւ, որովհետև անտեղյակ է դիմացինդ, նսեմացրո՛ւ, որովհետև այդ պահին լուրջ հակադարձող չունես, իսկ հետո... իսկ հետո, հազար-հազարների ուղեղում կտպավորվեն բոցաշունչ խոսքերդ, իսկ դա արդեն արդյունք է: Այդ միակ սկզբունքո՛վ ահա, մեր հերոսը սահուն կերպով անցում է կատարում Գարեգին Նժդեհի անձին: Ոչ ոքի մտքով, իհարկե, չի անցնում՝ հարց տալ մեր բանախոսին, թե Նժդեհի պատմական առաքելության գնահատականը տալիս՝ ինչո՞ւ է վերցրել նրա կյանքի վերջին տարիները: Առավել տրամաբանական և ողջամիտ կլիներ՝ խոսել Բալկանյան կռիվներից, Ղարաքիլիսայից, Զանգեզուրից և Ցեղակրոնությունից: Այստեղ, իհարկե, Նժդեհի արածի արդյունքն ակնհայտ է, բայց Քիրեմիջյանի խնդիրը դա չէ: Նժդեհի կյանքի բանտային շրջանը՝ ահա մի թեմա, ուր լրագրական բոլոր մեքենայություններին քաջածանոթ մեր բանախոսը կարող է համոզիչ տոնով անել բոլորովին անհիմն ենթադրություններ, դրանք հրամցնել՝ իբրև բացարձակ ճշմարտություններ և հայտարարել. «տեսա՞ք, հերոսներ չկան, կոտրվում են բոլորն էլ, և Նժդեհը բացառություն չէ»: Բայց, հարգելի Ստեփան, չէ՞ որ սա ջհուդական մեթոդաբանություն է՝ բանսարկելով ոչնչացնել ազգային սրբությունները, որով էլ՝ զրկել այս կամ այն ազգին իր հոգևոր հենարանից: Իսկ սա հատկապես նոր սերունդի համար սպանիչ է:
Բայց հիմա, երբ Քիրեմիջյանն՝ օգտվելով հաղորդման մասնակիցների անթաքույց անտեղյակությունից, ստահոդ իր ճամարտակություններով փորձեց պղծել ամեն բան, հարկ է, այնուամենայնիվ, նրան պատասխանել.
Քիրեմիջյանը մեջտեղ բերելով Սիմոն Վրացյանին բանտից գրված՝ Նժդեհի նամակը, հայտարարում է. «Նժդեհը բանտում կոտրվեց»: Նախքան այդ գռեհկությանն անդրադառնալը, հարց տանք.
- ի՞նչ է նշանակում «ոչ ոք չի ասում, թե նամակը գրել են երկուսով, այլ ոչ՝ միայն Նժդեհը» արտահայտությունը: Պարոն Քիրեմիջյան, այն, որ կարդալու հետ սեր չունես, դա գիտեն շատերը: Քեզ պարզապես հրամցված նամակի հետ՝ մոռացել են ասել, որ ընթերցողի համար պարզ նկարագրված է այդ նամակի նախապատմությունը: Տեղեկանալով Թուրքիայի դեմ Խորհրդային Միության կողմից ծրագրվող պատերազմի մասին, Նժդեհը սեփական նախաձեռնությամբ առաջարկում է իր օգնությունը՝ հակաթուրքական ճակատի վրա կապ հաստատելու համար գաղութահայ ազդեցիկ ուժերի հետ: Կրկնում եմ՝ ի՛ր նախաձեռնությամբ: Եվ քանի որ նրա հարաբերությունները ՀՅԴ Բյուրոյի հետ թշնամական էին, որոշվում է նամակը գրել Դեվեջյանի հետ միասին: Այսքանը՝ համառոտ, հաշվի առնելով, որ միևնույնն է, քո ուղեղին անհասանելի է այնպիսի մի բան, թե ինչպես կարող է բանտում գտնվող մեկը՝ անգամ նման ծանր պայմաններում, մտածել հակաթուրքականության, հայկական հողերի ազատագրման մասին: Առավել մանրամասն կարող ես տեղեկանալ Նժդեհի անձնական գործից, որի մեծ մասն այժմ հասանելի է բոլորին, ինչպես նաև հենց իր՝ Դեվեջյանի հայտնի հուշերից՝ Նժդեհի բանտային տարիների մասին: Այդ, և Նժդեհի բանտային տարիների մասին այլ հուշերից կարող ես տեղեկանալ, թե ինչպես կալանավորի կյանքը ոչ միայն չկոտրեց մեծ հայորդուն, այլ բանտում անգամ՝ նա պահեց միայն հային հատուկ այն հպարտությունը, որ վախ ու ատելություն է առաջացնում քեզ նմանների սրտերում:
Ինչե՜ր միայն չարժեն հետևյալ մարգարիտները. «Նժդեհն ինձնից փոքրա, որովհետև ես 10 տարի բանտ չեմ նստել»: Ստեփան Քիրեմիջյան, Նժդեհը բանտարկվել է, որովհետև չնայած այն բանին, որ կարող էր ապահով անցնել Արևմտյան Եվրոպայի երկրներ կամ Ամերիկա, մնաց՝ տեռորի վտանգին չմատնելու համար Բուլղարիայի Ցեղակրոն կառույցներին: Մնաց, որովհետև հույս ուներ, թե իրեն այդքան ատելի բոլշևիկները կօգտվեն իր փորձառությունից՝ Թուրքիայի դեմ ակնկալվելիք պատերազմում: Եվ բանտում անգամ չվախեցավ գրիչը ձեռքն առնել, «ժողովուրդների հոր» երեսին շպրտել բոլշևիկյան տմարդիությունն ու հպարտորեն ներկայացնել իր գործունեությունը և Ցեղակրոն գաղափարաբանությունը: Դու չես բանտարկվել, որովհետև դու բացճակատ՝ անպատիվ կյանքին դեմ գնալու խիզախությունը չունես, նաև մեկ այլ հանգամանք. դու պատկանում ես բանտարկողների՛ տեսակին, և երբեք չես հասկանա, թե ինչպես կարելի է բանտում և՛ս մարդ մնալ: Իսկ անպատասխան մնացած հարցիդ, թե «ի՞նչ է գրել Նժդեհն իր բանտային տարիներին»՝պատասխանեմ, թեև չեմ կարծում, թե հարցդ թելադրված էր գիտական հետաքրքրասիրությունից. թերթիր «Անձնավկայություն», «Ռազմիկը չէ Մեռնում», «Ինքնակենսագրություն», «Բանտային գրառումներ» և մի քանի այլ գործեր, և կհասկանաս, որ մեծ մտածողին՝ բանտային տարիները ոչ միայն չեն հեռվացրել իր գաղափարներից, այլև՝ ավելի են սրբացրել, ի զարմանս քեզ: Այդ գործերից օգտվելիս, կհանդիպես այնպիսի տողերի, ուր մասնավորապես ասվում է. «Կորցնելով սրբության զգացումը՝ մարդն անխուսափելիորեն դառնում է շնական ու մարդատյաց: Փախի՛ր նրանից, որին զզվանք չի պատճառում և ոչ մի ապականություն՝ շոշափելի թե բարոյական: Նմանը անընտրող է լինում կյանքում, նաև՝ ապականարար»: Կարդա՛, կարծում եմ՝ մտորելու շատ առիթ կտա:
Եվ վերջում, իր «իմացականությամբ» բոլորին շշպռած մեր քարոզիչը հորդորում է. «սևացրա՛ բոլորին, ոչ ոքից մի կառչիր, ամենքն էլ փչացա՛ծ են»:Ինչպես ասում են, յուրաքանչյուրը դատում է, ըստ իր բարոյական նկարագրի և փչացածության աստիճանի:

***
Տարիներ շարունակ «Լույսաշխարհ»-ը եղել է ազգային արժեքների տարփողմանը, ինքնաճանաչությանն ու ազգային հպարտանքի սփռմանը նպաստող մի հարթակ: Բնականաբար, միշտ էլ եղել է և կա աշխարհաքաղաքացիություն ու կրոնախևություն քարոզող տարրը: «Լույսաշխարհ»-ի պարագայում, սակայն, երկար ժամանակ պահվել է կայքի ազգային դիմագիծը: Դա, իհարկե, այն տարիներն էին, երբ այնքա՛ն էլ ազատ չէր Քիրեմիջյանը՝ բռնապետական կրքերը ցուցադրելու մեջ: Բազմաթիվ հայորդիների աչքերում, մասնավորապես Սփյուռքում, այս կայքը հանդիսացել է, իբրև Ազգային Դրոշ, որի շուրջ փորձել են համախմբվել Հայրենիքից կտրված բեկորները: Այդ Դրո՛շն է ահա, որ ոչ միայն դեն նետեց նա իր ձեռքերից, այլև փորձում է պատռել ու ապականել այն նաև մե՛ր ձեռքերում՝ շպարվելով «ողջախոհության» և «ռեալիզմի» դեմագոգիկ կոչերով: Դիտավորյալ կամ հատուկ պատվերո՞վ է անում դա (ինչին՝ անձամբ ես, հակված եմ հավատալու), թե՞ սա հիստերիայի մի հերթական բռնկում է՝ մեզ համար միևնույնն է. երկու դեպքում էլ, նա ապականում ու պղծում է այն ամենը, ինչն իրենից Արժեք է ներկայացնում: Երկար տարիներից հետո, վերջապես ցույց տվեց այն, ինչ իրականում թաքնված էր «ազգային հաղորդավարի» իր դիմակի ներքո: Գուցե «լույսաշխարհիկ» Քիրեմիջյանը հոգնե՞լ է պայքարելուց եւ այսօր, շատերի նման գնորդի՞ է սպասում: Այսօր, նա բացահայտ քամահրանքով, սեփական քմահաճույքի թելադրանքով հրաժարվում է հրապարակել «Լույսաշխարհ»-ի ընթերցողների բողոքի տասնյակ հղումները՝ որոնք առնչվում են իր վերջին հայտարարություններին և իմ արձագանքներին: Անձամբ ես, վաղուց եմ հայտարարել այն մասին, որ Քիրեմիջյանի հետ այսուհետև համագործակցելու դեպքում՝ ես կմեղանչեմ իմ խղճի և սկզբունքների դեմ: Այդ առումով, «Լույսաշխարհ»-ում կատարվող որևէ իրադարձություն ինձ այլևս չի հետաքրքրում: Այլ բան է, որ բացահայտ ապազգային, ստահոդ որակումներով համեմված քարոզարշավ սկսելով՝ Քիրեմիջյանն առհավետ կորցրեց «ազգահոգ մարդու», «ճշմարտախոսի» և «սկզբունքային գործչի» իր համարումը, ինչպես նաեւ ազգայնական բազմամարդ դիտորդներին ու ընթերցասերներին՝ վտանգի տակ դնելով նաև «Լույսաշխարհ»-ի համբավը:
Հույս ունենալով, այնուամենայնիվ, որ գոնե իր այդքա՜ն սիրած «ողջախոհությունն» ի վերջո կխոսի Քիրեմիջյանի մեջ, և նա կհրաժարվի՝ սևացնելու և զազրախոսելու իր մարտավարությունից, ինչպես նաև, հակված լինելով կարծել, որ նրա գործունեության արմատական այս փոփոխությունը սեփական նախաձեռնության արդյունք չէ, այլ հրահրված կամ պարտադրված է վերջերս իրեն ընկերակցած օտարահպատակ շնիկների կողմից՝ կցանկանայի մի վերջին անգամ նրան ուղղել հետևյալ տողերը.
-Տիայր Քիրեմիջյան, նրանք քեզ միայն օգտագործում են, սթափվիր՝ իբրև Հայ մարդ, հետ վերադարձիր, մի նսեմացրու տարիների ընթացքում վաստակածդ անունը: Դու բազմահազարանոց այն լսարանին ես պետք, որ մինչ օրս ոգևորվել է քո կողմից խրախուսվող ազգային քարոզչությամբ: Եվ պետք ես՝ իբրև հաստատակամ, սկզբունքային այր, այլ ոչ՝ ամեն փչող հովի հետ տարուբերվող մի տիկնիկ: Իսկ եթե չես կարող, կամ վախենում ես բացճակատ կանգնել շնագայլերի ոհմակի առջև՝ է՛լ ավելի բարձրացրու այն Դրոշը, որ «Լույս»-ի շուրջն էր համախմբել մի ժամանակ մեզ բոլորիս: ՈՒ հիշիր քո կողմից այդպե՜ս էլ չհասկացված մեծ հայորդու` Նժդեհի հետևյալ խոսքերը.
-Երբ կռիվը դրոշակի շուրջն է, հաջողության աստվածուհին միշտ էլ պսակում է դրոշակակիրի՛ ճակատը. դրոշամարտում միշտ էլ դրոշակակի՛րն է հաղթում»:

Գևորգ Հովհաննիսյան
 

No comments:

Post a Comment