Tuesday, January 15, 2013

Շնորհավորում ենք Հայությանը – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է


http://www.hayary.org/wph/?p=2925

n
nn
Ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 127-ամյակի առթիվ: Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Հայաստանի ու Սփյուռքի հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (ամբողջ հայկական բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…
Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – դա միայն գիտակցել է պետք եւ Գենը կաշխատի ծինաբանական սկզբունքով…
Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում հայոց ազգին՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ, հավիտենարժեք սկզբունքների հետեւորդ հայորդի:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը, քանզի Հայ Գենը անկախ անհատի քաղաքական կամ կրոնական պատկանելությունից եւ գնվելու վայրից՝ տիեզերահաղորդ է եւ արձագանքում է իր արարչածին տեսակի կանչին…
Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:
Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:
Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:
Հայ Արիական Միաբանություն
14.01.2013թ. – Երեւան

No comments:

Post a Comment