Friday, August 27, 2010

Վահան

Ի՞նչ է մտածում մեր հաստագլուխ կառավարությունը որ մինչև հիմա Վահան ավտոմատը չի մտցրել զանգվածային արտադրություն:


Դասականներից ... (2)

Դասականներից ... (1)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 13-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 12-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 11-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 10-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 9-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 8-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 7-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 6-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 4-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 3-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 2-րդ)

Վերելք - Վարդան Պետրոսյան (Մաս 1-ին)

Թուրքիա գնացողը ... տղա է



Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն. Արա Պապյան

09:50 • 16.08.10

Ստորև ներկայացնում ենք «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածը.

Ցանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ։ Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը։ Երբ այդ տեսանկյունից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը։ Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ։ Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection)։

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին։ Դա նրանց բնույթն ու իրավունքն է։ Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը։ Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է։ Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի։ Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա։ Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը։ Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու։ Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն։ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է։ Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին։

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները։ Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է»։ Նախ թող պատասխանեն` ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը։ Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի` պատարագ մատուցելու իրավունքի մասին է։ Գուցե հայերը հինգ տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ, նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու։ Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգև են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք։ Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով։ 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար։ Դրանք ապօրինի բռագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից։ Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է` համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց։

Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ։ Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief)։ Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք։

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները» (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities)։ Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցի¬ները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը։

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով։ Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը։

Tert.am

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ

ՙԱնի երկխոսություն՚, ահա այսպես է կոչվում հայ-թուրքական հարաբերությունների ՙբարելավման՚ բացահայտ մրցույթ ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչները գտնում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունները կրկին մտնում են փակուղի եւ հնարավոր կործանումից խուսափելու համար պետք է ստեղծել հարաբերություններ երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ: Նրանք հույս ունեն, որ այդ գործընթացի միջոցով կամրապնդվեն երկկողմանի հարաբերություններ` նվազեցնելով ՙնախապաշարմունքները՚ եւ ներգործելով իշխանությունների վրա, որպեսզի վերջինս շարունակի սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մի բան էլ մրցույթ են հայտարարել… Իրականում դա հակապետական գործընթաց է, իսկ դրա կազմակերպիչներից մեկը Հայաստանում Կովկասյան ինստիտուտն է: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ նույն Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անցյալ տարի տպագրել էր մի գիրք, որտեղ 34 անգամ Ցեղասպանություն բառը վերցված էր չակերտների մեջ, հենց որի համար էլ ՙԱրարատ՚ ռազմավարական կենտրոնը նրան տվել էր դատի: Ինչպես կարող է մի մարդ, որն անտեսելով եւ արհամարհելով իր իսկ ազգի պատմությունը, ցավն ու վիշտը, որն ամփոփված է Ցեղասպանություն բառով, այն չակերտների մեջ վերցնելով խոսել մշակույթի եւ ժառանգության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին: Մեղմ ասած, այս հերթական, ոչ մի բան չասող ծրագրից կարծես թե ազգուրացության հոտ է գալիս:
ՙԱրարատ՚ ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում զերծ մնաց տվյալ ծրագրի շուրջ կարծիք հայտնելուց, քանի որ ազգավնաս է համարում Կովկասյան ինստիտուտի ամբողջ գործունեությունը որպես այդպիսին:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
«Իրավունք» շաբաթաթերթ, 24-26 օգոստոս 2010 թ.

Thursday, August 26, 2010

«Անառակ» որդու վերադարձը կամ ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում


«Անառակ» որդու վերադարձը կամ ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի կապակցությամբ հիմնականում ծայրահեղ գնահատականներ են հնչեցվում։

Սարգսյանի քարոզչաթիմը տեղի ունեցածը ներկայացնում է վարդագույն, իսկ տերպետրոսյանական հարթակային ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող ԶԼՄ-ները՝ սև գույներով՝ համեմված հակառուսական վայնասունով։ Բնականաբար, երկու կողմերն էլ դա անում են առավելապես քաղաքական իրադրությունից ելնելով, քանի որ ժամանակը ցույց է տվել, թե ինչքան անսկզբունքային են իրենց կողմնորոշումներում և՛ Ս. Սարգսյանը, և՛ Լ. Տեր-Պետրոսյանը։ Մի օր նրանք կարող են ծայրահեղ քիրվա լինել, մի օր՝ ծայրահեղ ՆԱՏՕ-ամետ, մեկ այլ օր էլ՝ ռուսահպատակ։ Իսկ դրա պատճառն այն է, որ նշյալ երկու սուբյեկտներն էլ իրենց մտածողությամբ հայաստանակենտրոն չեն, ինչն էլ հանգեցնում է աշխարհաքաղաքական թափառաշրջիկության։

«Անառակ» որդու վերադարձը

ՀՀ իշխանությունների այժմյան վարքագիծը ՌԴ-ի հետ հարաբերություններում խոսում է այն մասին, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ՀՀ-ին այնքան մեծ վտանգների առաջ կանգնեցրեց, որ իշխանությունները, խուճապի մատնված, պատրաստ են գերհավատարմության երդումներ տալ հյուսիսային գործընկերոջը, միայն թե ժամանակավորապես կարողանան շունչ քաշել ու մարսել թուրք-ադրբեջանական «կոկտեյլի» դառնությունը։ Այսպիսով՝ Արևմուտքի հետ Սերժ Սարգսյանի «սիրախաղի» փուլում արձանագրված ֆոնային հակառուսականությանը փոխարինելու է գալիս մոլի ռուսամետությունը։ «ֆուտբոլայինից» հիմա կտրուկ անցում է կատարվում դեպի «հակաֆուտբոլային» դիվանագիտություն։ Ասել է թե, ականատեսն ենք լինում «Անառակ» որդու վերադարձը» արարի յուրօրինակ դրսևորմանը։

Առիթից օգտվելով՝ ռուսները Սերժ Սարգսյանին «հուպ» տվեցին «по полной программе», ինչի համար պետք չէ մեղադրել նրանց։ Եթե մեկը պատրաստ է տրվել, ապա վերցնող միշտ էլ կգտնվի։ Այլ հարց է, որ իշխանությունների կոպիտ սխալի դիմաց վճարում է ժողովուրդը, և եթե այսպես շարունակվի, ապա կարելի է միայն ենթադրել, թե ուրիշ է՛լ ինչով պետք կլինի թեկուզև հոգեբանական անվտանգության դիմաց հատուցել հետագայում։ Այդ հարցի պատասխանը գտնելը մեր պետության ապագայով մտահոգ մարդկանց խնդիրը պետք է լինի վաղը, իսկ այսօր ՀՀ իշխանություններին մնում է միայն Ռուսաստանի նախագահի պետական այցի կապակցությամբ թմբկահարել «նախաձեռնողականության» հերթական «ձեռքբերումը» և Սարգսյանի անձնական PR-ով զբաղվել՝ առավոտից երեկո պտտեցնելով Մեդվեդևի հետ ունեցած նրա ձեռքսեղմումներն ու Գեղամյանի հետ կերած ճաշը։

Մեկ դիտարկում. իշխանական քարոզչամեքենան տարբեր քաղաքական իրավիճակում նույն պարզունակ և արևելյան քծնանքային ոճով է կարողանում աշխատել։ Մեդվեդևի այցն ու հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր պայմանագրի ստորագրումն այս օրերին ներկայացվում է որպես «դարի գործարք», ճիշտ այնպես, ինչպես սրանից մեկ տարի առաջ «դարի գործարք» էր ներկայացվում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալն ու հայ-թուրքական զույգ արձանագրությունների գիշերային ծնունդը։ Ի՞նչ արած, սարգսյանական իշխանության էությունն է այդպիսին։ Այլ աշխատաոճ նրանք չունեն։

Հանգչող կրակի բոցկլտումները

Ակնհայտ է, որ հայ-ռուսական նոր համաձայնագրի ի հայտ գալն ուղղակի հետևանք է «ֆուտբոլային» դիվանագիտության, և այժմ դեմագոգիայով են զբաղված բոլոր այն ուժերը, որոնք գովերգում ու ողջունում էին Սարգսյանի «ֆուտբոլային» քայլերը, իսկ հիմա հիստերիայի մեջ են ընկել հայ-ռուսական համաձայնագրի փաստից, թե՝ հարա՜յ, հասե՜ք, ՀՀ անկախությունը վերացրեց Ռուսաստանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունը հայ-ռուսականի մասով հետևյալն է. ՀԱԿ-ն այդպես էլ հստակ ու միասնական տեսակետ չհայտնեց ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Տեր-Պետրոսյանը փորձեց արտաքուստ հաճոյանալ ռուսներին կամ առնվազն չեզոք դիրք ընդունել, բայց միևնույն ժամանակ իր թիմակիցների բերանով հակառուսական իռացիոնալ վայնասուն բարձրացրեց։

Այն գնահատականները, որոնք հնչեցվում են տերպետրոսյանական ճամբարից, թե ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգմամբ ու ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմաբ մենք անկախության կորուստ ունեցանք, թե մենք դրա պատճառով կշարունակենք հակաժողովրդավարական երկիր մնալ և այլն, իշխանական պրոպագանդայից ձևով տարբերվող, բայց բովանդակությամբ նույն հակապետական մտածողության դրսևորումներից է։

Հայաստանի անկախությանը նախևառաջ հարվածում են մեր ներքի՛ն կյանքում առկա արատները՝ կլանաօլիգարխիկ համակարգը, իշխանական «բեսպրեդելը», կախյալ դատարանները, «էջմիածնական միաբանի» հոգեվիճակ ունեցող և «Եղազար Այնթապցուն» հլու-հնազանդ ծառայելուն պատրաստ հարթակային ընդդիմությունը, մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ընտրակեղծիքները, աշխատավորների չպաշտպանվածությունը, սեփականության վերաբաշխումները և այլն։

Կեղծ հայրենասիրությամբ պետք չէ զբաղվել ու ասել, թե ռուսների ներկայությունը խոչընդոտում է ՀՀ զարգացմանը, ու որպեսզի մենք իրական անկախություն ստանանք, պետք է շուտափույթ և ամեն գնով կարգավորել (փաստացի՝ միակողմանի զիջել) Ղարաբաղի հարցը, որից հետո ռուսական զորքի ներկայության կարիքը չի լինի։ Նման մտքեր հայտնողները ենթագիտակցորեն Հայաստանը տեսնում են թուրքական տարածագոտու մեջ, քանի որ այս պահին ու տեսանելի ապագայում Հայաստանի անկախության ապահովումն ու անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ի շրջանակներում է հնարավոր, և եթե հայտարարում ես՝ Ռուսաստա՛ն, հեռացի՛ր, ապա լավագույն դեպքում մազոխիզմով ես տառապում։ Այլ հարց է, թե արդյոք կկարողանա՞նք օգտագործել անվտանգության որոշակի համակարգ ունենալն ու փխրուն խաղաղության պահը և կայանալ որպես երկիր։ Եթե ոչ, ապա ռուսական բանակը մեզ չի փրկի և մեր անվտանգությունը չի ապահովի։ Առավելևս մեզ չի փրկի ինքնամոռաց քիրվայության գաղափարախոսությունը։

Տերպետրոսյանականների մտածողության ալգորիթմը՝ Հայաստանում ռուսական բանակի գտնվելու և Հայաստանի ապագայի հետ կապված հետևյալն է՝ ռուսական ներկայությունը ՀՀ-ին թույլ չի տալիս զարգանալ։ Ռուսներն այստեղ են գտնվում՝ օգտվելով ղարաբաղյան չկարգավորված հակամարտության փաստից։ Հետևաբար եթե ուզում ենք լավ ապրել, ապա պետք է շուտափույթ գնալ Ղարաբաղի հարցի լուծման (անգամ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակով), որից հետո արդեն ռուսական ռազմաբազաների կարիքն այլևս չի լինի, և մենք հնարավորություն կստանանք զարգացման ուղի դուրս գալու՝ օգտվելով թուրք–ադրբեջանական բաց սահմաններից։

Առավել չհիմնավորված և անտրամաբանական եզրահանգման դժվար է գալ։ Ռուսական ռազմաբազա՞ն է պատճառը, որ Հայաստանում ընտրություններ են կեղծվում, և տնտեսությունը իշխանության լիակատար վերահսկողության տակ է։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ, և անհեթեթություն է նման մտածողությունը, ճիշտ այնպես, ինչպես սխալ է ասելը, թե ռուսները մեզ կպաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից, և հայ-ռուսական համաձայնագիրը, որը Սերժ Սարգսյանը ստորագրեց, այլևս ապահովագրում է մեզ։ Երկուսն էլ ծայրահեղ մոտեցումներ են և կապ չունեն իրականության հետ։

ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքն ու անկախության հնարավոր կորստի պատճառն, ըստ այդմ, ոչ թե ռուսական ռազմաբազաների առկայությունն է լինելու, թուրքական ճնշումները կամ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը, այլ ՀՀ-ում առկա տնտեսաքաղաքական համակարգը, այն ղեկավարող խումբը, միապետական սահմանադրության առկայությունը և դրանով պայմանավորված հոռի բարքերը, որոնք պետք է փոխել և ա՛յդ դեպքում միայն կունենանք անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք։

Հայաստան - 2046

Այժմ բուն փաստաթղթի մասին։ Ստորագրված հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը ոչ մի էական բան, մեծ հաշվով, չի փոխել մեր անվտանգության համակարգում, ինչպես որ փորձում են ներկայացնել սարգսյանական սազանդարները։ Դրանից մեր անվտանգությունը ո՛չ ավելացել, ո՛չ էլ պակասել է։ Համաձայնագիրը մեկ բան է, իրական կյանքը՝ մեկ այլ։ Համաձայնագրի ու դրա շուրջ ստեղծված աժիոտաժն ընդամենը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունների վախը թուրքերը բռնել են և սարգսյանականները կարիք ունենին ինքնահանգստացման. վախի աչքերը մեծ է լինում։

Իրականությանը չեն համապատասխանում իշխանությունների քայլերը գովերգող հաստիքային «վերլուծաբանների» և «քաղաքական գործիչների» այն պնդումները, թե եթե Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից հարձակում լինի, ապա ռուսները մեր օգտին կմիջամտեն ու մեր անվտանգությունը կապահովեն՝ վերջերս ստորագրված համաձայնագրի շրջանակներում։ Սո՛ւտ է։ Այդպիսի բան չի նախատեսված հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստաթղթով, ու կոպիտ սխալ է նման քարոզ տանելը։ Ստացվում է, որ Ադրբեջանն իրոք Հայաստանին կարող է հաղթել պատերազմով, բայց քանի որ ռուսները չեն թողնի, ուստի կարելի է հանգիստ լինել։

Միտումնավոր են անում, թե ոչ, բայց նմանատիպ էժանագին ու սուտ քարոզչությամբ իշխանությունները Հայաստանը դասում են Հարավային Օսիայի մակարդակի երկրների շարքը, և զրոյին հավասարեցնում մեր զինված ուժերի արժանիքները։ Դա թերարժեքության քարոզ է, և իշխանություններն իրենց հոգեվիճակն ակամայից փոխանցում են ողջ հասարակությանը։ Առավել հակապետական քայլ դժվար էր պատկերացնել, սակայն մեր «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հայ-ռուսական համագործակցության ներկա ընթացքն այդպիսի՛ լույսի ներքո ներկայացնելու հրահանգ էին ստացել Բաղրամյան 26-ից։ «Ազատ, բայց պատասխանատուներն» այդ հրահանգը կատարեցին ճիշտ այնպես, ինչպես Գյուլ «խաղացնելու» փուլում «հիմնավորում» էին, թե մինչև Թուրքիայի հետ սահմանը չբացվի, լավ չենք ապրի, և Սերժ Սարգսյանը գերիմաստուն քայլ է արել՝ թուրքերի հետ գիշերային որոշում կայացնելով։

Նկատենք, որ և՛ այն օրերին, և՛ հիմա իշխանական քարոզչության հիմքում ընկած է ոչ թե պետության շահը, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը վառ գույներով ներկայացնելը։ Ոչինչ որ տարբեր ժամանակահատվածներում իրար հակասող քայլեր են արվում, և ոչ մի շոշափելի արդյունք հայկական դիվանագիտությունը չի արձանագրում։ Կարևորը ՀՀԿ «ճկուն» ղեկավարի գովքն անելն է, ինչին էլ ականատես ենք լինում։

Ռեալպոլիտիկ

Ի՞նչ ստացանք մենք ՌԴ-ի հետ նոր համաձայնագիր կնքելով և արդյոք կարո՞ղ է ՀՀ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում ապահովել իր անվտանգությունը։ Պատասխանը միանշանակ չէ. և՛ այո, և՛ ոչ։ Անվտանգության ապահովումը կախված է այն հարցից, թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն ՀՀ-ի ներսում։

Համաձայնագիրը թուղթ է, որը միս ու արյուն կստանա, եթե ՀՀ–ն տարածաշրջանում դառնա գործոն, այլ ոչ թե մուրացկան, ինչպես որ Սերժ Սարգսյանն է պատկերացնում արտաքին քաղաքականությունը։ Այդ ամենից ելնելով էլ պետք է շատ սառը գնահատել իրավիճակը։

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի դեպքում համաձայն կլինեմ այն տեսակետի հետ, որ ՌԴ-ն դա թույլ չի տա, ինչպես որ թույլ չտվեց 1993թ., երբ ի պատասխան Քելբաջարի ազատագրման մերոնց գործողության՝ թուրքական բանակը մոտենում էր ՀՀ սահմաններին ու սպառնում հարձակմամբ։ Ասել է թե, թուրքական ներխուժումից մենք ինչ-որ առումով ապահովագրված ենք ռուսական բանակի գործոնով։ Վերջինս իր երկրի շահերից ելնելով՝ թույլ չի տա Թուրքիայի մուտքը տարածաշրջան, բայց դա չի նշանակում, որ նույն կողմնակալ մոտեցումը ռուսների կողմից կլինի Հայաստանի կամ ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմագործողության պարագայում։ Ուստի մենք պետք է հստակ գիտակցենք, որ ՀՀ անվտանգության թիվ 1 երաշխավորը հայ–ադրբեջանական առճակատման դեպքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը պետք է լինեն, իսկ անվտանգության այս կամ այն համակարգի մեջ ընդգրկվելն ընդամենը լրացուցիչ տարր է ավելացնում մեր անվտանգության համակարգին։

Պետք չէ պատրանքներ ունենալ և կարծել, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ կսրի իր հարաբերություններն ու անվերապահորեն կաջակցի մեզ, եթե վերսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում կամ ՌԴ–ն մեր կողմից կլինի ԼՂՀ անկախության ճանաչման հարցում։ Այդպես չի եղել ո՛չ 90-ականներին, ո՛չ էլ հետագայում կլինի։ Զենքի մատակարարում երկու կողմերին էլ կլինեն, բայց միամտություն է ՌԴ-ից որևէ մեկի օգտին ուղղակի միջամտություն ակնկալելը և պետք էլ չէ։ ՌԴ–ն կլինի նրա կողմն ով ուժեղ է, վե՛րջ։

Հարկավոր է շատ պարզ բան գիտակցել. որ Ռուսաստանն առաջնորդվում է բացառապես իր շահերով, և այդ շահերի շրջանակի մեջ է նաև Ադրբեջանը, որին ամենայն հավանականությամբ ռուսները կվաճառեն C-300 համակարգը, ու որպես դրա փոխհատուցում մեզ հետ կնքեցին 49-ամյա ռազմական համաձայնագիր։ Այսինքն՝ Ռուսաստանը յուրօրինակ կոմպլեմենտարիզմ է կիրառում մեր ու ադրբեջանցիների հետ հարաբերություններում և որոշակի հավասարակշռություն է պահում։

Սեպտեմբերին կատարելիք այցի ընթացքում, վստահ եմ, Մեդվեդևն Ադրբեջանում կհայտարարի, թե հայ-ռուսական համաձայնագիրն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, և իրենք ճանաչում են մեր հարևանի տարածքային ամբողջականությունը ոչ այն քարտեզով, որով մեզ հաճելի կլիներ։ Բայց դրանից պետք չէ հուսահատության գիրկն ընկնել և դառնալ իռացիոնալ ռուսատյաց, ինչպես որ չարժե ռուսամոլ քծնանք ցուցաբերել։ Դրանք ծայրահեղ մոտեցումներ են։

Անկախ գերտերությունների հայտարարություններից՝ հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումը կլինի նրա՛ օգտին, ով իր երկրի ներսում կկարողանա ավելի մրցունակ համակարգ ստեղծել։ Ով հաղթի այդ «սառը» պատերազմում, նրա հետ էլ հաշվի կնստեն և՛ ռուսները, և՛ թուրքերը, և՛ ամերիկացիները, և՛ մյուսները։

Ոչ մեկը մեր փոխարեն մեր տունը չի կառուցելու և մեր փոխարեն չի կռվելու։ Դա մեկընդմիշտ պետք է ականջներիս օղ անենք և դրսի երրորդ ուժերին չապավինենք։ Դաշնակցել, համագործակցել կարելի է, բայց ապավինել՝ երբեք։

Պատերազմից ու մարդկային կորուստներից խոսափելու լավագույն ուղին, հետևաբար, արդիական պետություն ստեղծելն է և ղարաբաղյան «ստատուս քվոն» որպես ժամանակային «քարտ-բլանշ» օգտագործելը։ Ուստի՝ «ստատուս քվոն» չի կարելի ներկայացնել որպես մեր անկախությանը սպառնացող հանգամանք։ Ընդհակառակը, «ստատուս քվոն» մի միջանկյալ վիճակ է, որի ընթացքում եթե կարողանանք ազգային առաջընթաց ապահովել, ապա այդ միջանկյալ վիճակը կդառնա զարգացման խթան, և «դե ֆակտո»-ն «դե յուրե» դարձնելու հնարավորությունն անհամեմատ կմեծանա։ Սա՛ է, որ հայաստանյան կղերապահպանողականները չեն կարողանում ընկալել, քանի որ հոռետես են իրենց բնույթով։ Իսկ վաղվա Նոր Հայաստանը լավատեսների և պրագմատիկների միջոցով է միայն հնարավոր կառուցել։

Անդրանիկ Թևանյան

Wednesday, August 25, 2010

«Բանկոր»՝ ապագա համաշխարհային արժույթ՝ մարդկությանը ստրկացնելու գործիք



Bancor: The Name Of The Global Currency That A Shocking IMF Report Is Proposing


Sometimes there are things that are so shocking that you just do not want to report them unless they can be completely and totally documented. Over the past few years, there have been many rumors about a coming global currency, but at times it has been difficult to pin down evidence that plans for such a currency are actually in the works. Not anymore. A paper entitled "Reserve Accumulation and International Monetary Stability" by the Strategy, Policy and Review Department of the IMF recommends that the world adopt a global currency called the "Bancor" and that a global central bank be established to administer that currency. The report is dated April 13, 2010 and a full copy can be read here. Unfortunately this is not hype and it is not a rumor. This is a very serious proposal in an official document from one of the mega-powerful institutions that is actually running the world economy. Anyone who follows the IMF knows that what the IMF wants, the IMF usually gets. So could a global currency known as the "Bancor" be on the horizon? That is now a legitimate question.

So where in the world did the name "Bancor" come from? Well, it turns out that "Bancor" is the name of a hypothetical world currency unit once suggested by John Maynard Keynes. Keynes was a world famous British economist who headed the World Banking Commission that created the IMF during the Breton Woods negotiations.

The Wikipedia entry for "Bancor" puts it this way....

The bancor was a World Currency Unit of clearing that was proposed by John Maynard Keynes, as leader of the British delegation and chairman of the World Bank commission, in the negotiations that established the Bretton Woods system, but has not been implemented.

The IMF report referenced above proposed naming the coming world currency unit the "Bancor" in honor of Keynes.

So what about Special Drawing Rights (SDRs)? Over the past couple of years, SDRs have been touted as the coming global currency. Well, the report does envision making SDRs "the principal reserve asset" as we move towards a global currency unit....

"As a complement to a multi-polar system, or even—more ambitiously—its logical end point, a greater role could be considered for the SDR."

However, the report also acknowledges that SDRs do have some serious limitations. Since the value of SDRs are closely tied to national currencies, anything affecting those currencies will affect SDRs as well.

Right now, SDRs are made up of a basket of currencies. The following is a breakdown of the components of an SDR....

*U.S. Dollar (44 percent)

*Euro (34 percent)

*Yen (11 percent)

*Pound (11 percent)

The IMF report recognizes that moving to SDRs is only a partial move away from the U.S. dollar as the world reserve currency and urges the adoption of a currency unit that would be truly international. The truth is that SDRs are clumsy and cumbersome. For now, SDRs must still be reconverted back into a national currency before they can be used, and that really limits their usefulness according to the report....

"A limitation of the SDR as discussed previously is that it is not a currency. Both the SDR and SDR-denominated instruments need to be converted eventually to a national currency for most payments or interventions in foreign exchange markets, which adds to cumbersome use in transactions. And though an SDR-based system would move away from a dominant national currency, the SDR’s value remains heavily linked to the conditions and performance of the major component countries."

So what is the answer?

Well, the IMF report believes that the adoption of a true global currency administered by a global central bank is the answer.

The authors of the report believe that it would be ideal if the "Bancor" would immediately be used as currency by many nations throughout the world, but they also acknowledge that a more "realistic" approach would be for the "Bancor" to circulate alongside national currencies at first....

"One option is for bancor to be adopted by fiat as a common currency (like the euro was), an approach that would result immediately in widespread use and eliminate exchange rate volatility among adopters (comparable, for instance, to Cooper 1984, 2006 and the Economist, 1988). A somewhat less ambitious (and more realistic) option would be for bancor to circulate alongside national currencies, though it would need to be adopted by fiat by at least some (not necessarily systemic) countries in order for an exchange market to develop."

So who would print and administer the "Bancor"?

Well, a global central bank of course. It would be something like the Federal Reserve, only completely outside the control of any particular national government....

"A global currency, bancor, issued by a global central bank (see Supplement 1, section V) would be designed as a stable store of value that is not tied exclusively to the conditions of any particular economy. As trade and finance continue to grow rapidly and global integration increases, the importance of this broader perspective is expected to continue growing."

In fact, at one point the IMF report specifically compares the proposed global central bank to the Federal Reserve....

"The global central bank could serve as a lender of last resort, providing needed systemic liquidity in the event of adverse shocks and more automatically than at present. Such liquidity was provided in the most recent crisis mainly by the U.S. Federal Reserve, which however may not always provide such liquidity."

So is that what we really need?

A world currency administered by an international central bank modeled after the Federal Reserve?

Not at all.

As I have written about previously, the Federal Reserve has devalued the U.S. dollar by over 95 percent since it was created and the U.S. government has accumulated the largest debt in the history of the world under this system.

So now we want to impose such a system on the entire globe?

The truth is that a global currency (whether it be called the "Bancor" or given a different name entirely) would be a major blow to national sovereignty and would represent a major move towards global government.

Considering how disastrous the Federal Reserve system and other central banking systems around the world have been, why would anyone suggest that we go to a global central banking system modeled after the Federal Reserve?

Let us hope that the "Bancor" never sees the light of day.

However, the truth is that there are some very powerful interests that are absolutely determined to create a global currency and a global central bank for the global economy that we now live in.

It would be a major mistake to think that it can't happen.

Մի չնչին սխալ արհեստական սիոնիստական պետություն Ադրբեջանի կողմից ու Բաքուն դժոխքի կվերածվի